Համարը 
N 170-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2005.08.15/20(197) Հոդ.258
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
12.04.2005
Ստորագրող մարմինը 
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
19.04.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.08.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
17.03.2018

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 օգոստոսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005307

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 ապրիլի 2005 թ.

N 170-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և 33-րդ հոդվածների դրույթները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Լուծարման գործընթացում գտնվող բանկերի և վարկային կազմակերպությունների լուծարային կառավարիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ տեղեկությունների հրապարակման» կարգը` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի ապրիլի 30-ի ««Լուծարման ընթացակարգում գտնվող բանկերի և վարկային կազմակերպությունների լուծարային կառավարիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ տեղեկությունների հրապարակման կարգը» հաստատելու մասին» թիվ 127 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2005 թ. ապրիլի 19
Երևան

 

ՀԱՎԵԼՎԱԾ
 

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2005 թվականի ապրիլի 12-ի
թիվ 170-Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

 

1. ԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1.1. Սույն կարգը կարգավորում է լուծարման գործընթացում գտնվող բանկերի և վարկային կազմակերպությունների (այսուհետ` բանկեր) լուծարային կառավարիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ մամուլում տեղեկությունների հրապարակման կարգն ու պայմանները:

 

2. ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ` ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

2.1. Լուծարային կառավարիչը պարտավոր է սույն կարգով սահմանված կարգով, ամիսը մեկ անգամ, մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-ը (ներառյալ), իսկ իր հայեցողությամբ` նաև ավելի հաճախ, Հայաստանի Հանրապետությունում հրատարակվող և առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլում հրապարակել իր գործունեության վերաբերյալ «Բանկերի և վարկային կազմակերպություններում սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով սահմանված տեղեկություններ (այսուհետ` տեղեկություններ):

2.2. Լուծարային կառավարիչը տեղեկությունները հրապարակում է սույն կարգով հաստատված ձևերին համապատասխան:

2.3. Լուծարային կառավարիչը պարտավոր է բանկի տարածքում` հաճախորդի համար տեսանելի տեղում, փակցնել սույն կարգով սահմանված հրապարակվող տեղեկությունները:

2.4. Տեղեկությունների հրապարակման համար անհրաժեշտ միջոցների բացակայության դեպքում` հիմնվելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանման եզրակացության վրա, սույն կարգով սահմանված տեղեկությունները` լուծարային կառավարչի ներկայացմամբ, հրապարակում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, այդ թվում տարեկան` սույն կարգով հաստատված ձևերին համապատասխան, իսկ ամսական` հայտարարություն փոփոխությունների վերաբերյալ:

 

3. ՄԻՋԱՆԿՅԱԼ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

3.1. Լուծարային կառավարիչը «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված միջանկյալ լուծարային հաշվեկշիռը հրապարակում է սույն կարգի հավելված 1-ով սահմանված ձևերին համապատասխան: Ընդ որում, սույն կարգի հավելված 1-ի ձև 1-ի 2-րդ` «Գույքի տեսակը» սյունակը լրացնելիս գույքի կազմում ընդգրկվում են հաշվեկշռային և արտահաշվեկշռային հոդվածները, 3-րդ` «Լուծարման օրվա դրությամբ» սյունակը լրացնելիս հոդվածները գրանցվում են իրենց հաշվեկշռային արժեքով, իսկ 4-րդ` «Պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի վերջին օրվա դրությամբ» սյունակը լրացնելիս հոդվածները գրանցվում են լուծարային կառավարչի կողմից գնահատված արժեքով` հիմք ընդունելով ակտիվների զուտ իրացման արժեքը:

3.2. Միջանկյալ լուծարային հաշվեկշիռն առանձնակի ծավալուն լինելու դեպքում լուծարային կառավարիչը կարող է այն մամուլում հրապարակել առանձին մասերով` պահպանելով հրապարակումների հաջորդականությունները` օրական հաճախականությամբ:

3.3. Միջանկյալ լուծարային հաշվեկշիռը մամուլում հրապարակելու օրը լուծարային կառավարիչը պարտավոր է թերթի մեկ օրինակը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:

3.4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պահանջով լուծարային կառավարիչները Հայաստանի Հանրապետությունում հրատարակվող և առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլում վերահրապարակում են ճշգրտված տեղեկությունները, եթե դրանք նախկինում կազմվել և հրապարակվել են սխալներով:

3.5. Միջանկյալ լուծարային հաշվեկշռում արտացոլված պահանջների, լուծարվող բանկին ներկայացված պահանջների և լուծարային կառավարչի կողմից մերժված պահանջների ցանկը (յուրաքանչյուր ավանդատուի, վարկատուի և այլ պարտատիրոջ անունը կամ անվանումը, ինչպես նաև յուրաքանչյուրին հասանելիք գումարի չափը) փակցվում է լուծարվող բանկի գտնվելու վայրում` տեսանելի տեղում և այդ մասին ծանուցվում է միջանկյալ լուծարային հաշվեկշռի հրապարակման ենթակա տեղեկատվության մեջ:

 

4. ԸՆԹԱՑԻԿ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

4.1. Լուծարային կառավարիչը հրապարակում է հետևյալ ընթացիկ տեղեկատվությունը.

4.1.1. Լուծարվող բանկի գտնվելու վայրը (փոփոխության դեպքում),

4.1.2. Սակարկություններ կազմակերպելու մասին հայտարարությունը, ինչպես նաև կազմակերպված սակարկությունների արդյունքների մասին տեղեկություններ,

4.1.3. Տեղեկություններ լուծարվող բանկի պարտատերերի պահանջների բավարարման` օրենքով սահմանված յուրաքանչյուր հերթի պահանջների բավարարման վայրի, կարգի և ժամկետների մասին, որտեղ նշվում է այն հերթը, որում ընդգրկված պահանջները տվյալ ժամանակահատվածի ընթացքում բավարարվում են կամ ենթակա են բավարարման,

4.1.4. Լուծարվող բանկի ամփոփ հաշվեկշիռը` սույն կարգի հավելված 2-ի ձև 8-ին և ձև 9-ին համապատասխան,

4.1.5 Լուծարվող բանկի դրամական հոսքերի մասին հաշվետվությունը` սույն կարգի հավելված 2-ի ձև 10-ին համապատասխան,

4.1.6 Լուծարային կառավարչի հայեցողությամբ` այլ տեղեկություններ:

4.2. Սույն կարգի հավելված 2-ի ձև 8, ձև 9 և ձև 10 հաշվետվությունները հրապարակվում են ամիսը մեկ անգամ: Ընդ որում, սույն կարգի հավելված 2-ի ձև 8-ի 2-րդ` «Գույքի տեսակը» սյունակը լրացնելիս գույքի կազմում ընդգրկվում են հաշվեկշռային և արտահաշվեկշռային հոդվածները, իսկ ձև 10 հաշվետվությանը կից պարտադիր ներկայացվում է հաշվետու ժամանակաշրջանում հրապարակային սակարկություններով օտարված գույքի ցուցակ` իրացման գներով և օրենքով սահմանված կարգով կազմակերպված սակարկությունների արդյունքների մասին այլ տեղեկություններ:

4.3. Սույն կետի 4.1 ենթակետով սահմանված տեղեկությունները հրապարակվում են ազատ ոճով (բացառությամբ` լուծարվող բանկի ամփոփ հաշվեկշռի և դրամական հոսքերի մասին հաշվետվության):

4.4. Սույն կետի 4.1 ենթակետով նախատեսված տեղեկություններն առանձնակի ծավալուն լինելու դեպքում լուծարային կառավարիչը կարող է դրանք մամուլում հրապարակել առանձին մասերով` պահպանելով հրապարակումների հաջորդականությունները` օրական հաճախականությամբ:

4.5. Սույն կետի 4.1 ենթակետով նախատեսված տեղեկությունները մամուլում հրապարակելու օրը լուծարային կառավարիչը պարտավոր է թերթի մեկ օրինակը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:

 

«Լուծարման գործընթացում գտնվող բանկերի և վարկային կազ-
մակերպությունների լուծարային կառավարիչների կողմից իրենց
գործունեության վերաբերյալ տեղեկությունների հրապարակման» կարգի


հ
ավելված 1

 

«_________________»  ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ

ՄԻՋԱՆԿՅԱԼ ՀԱՇՎԵԿՇԻՌ

 

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ (ձև 1)

 

(հազար դրամ)

 

N

Գույքի տեսակը

Լուծարման օրվա դրությամբ

Պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի վերջին օրվա դրությամբ

1

2

3

4

1.

Դրամական միջոցներ, այդ թվում՝

 

 

 

Կանխիկը դրամարկղում

 

 

 

Լուծարային հաշվին առկա միջոցներ

 

 

2.

Կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր

 

 

3.

Թանկարժեք մետաղներ և քարեր

 

 

4.

Պետական արժեթղթեր

 

 

5.

Ոչ պետական արժեթղթեր

 

 

6.

Պահանջներ Հայաստանի Հանրապետության և համայնքների նկատմամբ

 

 

7.

Պահանջներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և առևտրային բանկերի նկատմամբ

 

 

8.

Պահանջներ արտերկրում գործող բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների նկատմամբ

 

 

9.

Վարկային պահանջներ

 

 

10.

Դեբիտորական պահանջներ

 

 

11.

Գրասենյակային գույք

 

 

12.

Փոխադրամիջոցներ

 

 

13.

Անշարժ գույք

 

 

14.

Այլ գույք

 

 

 

Գույքի ընդհանուր կազմ

 

 

 

ԲԱՆԿԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՑԱՆԿԸ (ձև 2)

 

(հազար դրամ)

 

N

Պարտավորության տեսակը

Լուծարման օրվա դրությամբ
  

Պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի վերջին օրվա դրությամբ

1

2

3

4

5

6

 

 

Գումարը

Քանակը

Գումարը

Քանակը

1.

Պարտավորություններ ֆիզիկական անձանց նկատմամբ

 

 

  

 

2.

Պարտավորություններ առևտրային բանկերի նկատմամբ

 

 

  

 

3.

Պարտավորություններ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ

 

 

  

 

4.

Պարտավորություններ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այդ թվում՝ հարկային պարտավորություններ

 

 

  

 

5.

Պարտավորություններ իրավաբանական անձանց նկատմամբ

 

 

  

 

6.

Պարտավորություններ համայնքների նկատմամբ

 

 

  

 

7.

Պարտավորություններ այլ երկրների պետական կամ համայնքային բյուջեների նկատմամբ

 

 

  

 

8.

Այլ պարտավորություններ

 

 

  

 

 

Լուծարվող բանկի հաշվեկշռում արտացոլված պահանջների ընդհանուր գումար

 

 

 

 

 

ԲԱՆԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՑԱՆԿԸ (ձև 3)

 

(հազար դրամ)

 

N

Պահանջի տեսակը

Գումարը

Քանակը

Հերթը

1

2

3

4

5

1.

Պարտավորություններ ֆիզիկական անձանց նկատմամբ

 

 

 

2.

Պարտավորություններ առևտրային բանկերի նկատմամբ

 

 

 

3.

Պարտավորություններ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ

 

 

 

4.

Պարտավորություններ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այդ թվում՝ հարկային պարտավորություններ

 

 

 

5.

Պարտավորություններ իրավաբանական անձանց նկատմամբ

 

 

 

6.

Պարտավորություններ համայնքների նկատմամբ

 

 

 

7.

Պարտավորություններ այլ երկրների պետական կամ համայնքային բյուջեների նկատմամբ

 

 

 

8.

Այլ պարտավորություններ

 

 

 

 

Լուծարվող բանկին ներկայացված պահանջների ընդհանուր գումար

 

 

 

 

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԵՎ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ՄԵՐԺՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՑԱՆԿԸ
(ձև 4)

 

(հազար դրամ)

 

N

Պահանջի տեսակը

Գումարը

Քննարկման արդյունքը

1

2

3

4

1.

Պարտավորություններ ֆիզիկական անձանց նկատմամբ

 

 

2.

Պարտավորություններ առևտրային բանկերի նկատմամբ

 

 

3.

Պարտավորություններ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ

 

 

4.

Պարտավորություններ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այդ թվում՝ հարկային պարտավորություններ

 

 

5.

Պարտավորություններ իրավաբանական անձանց նկատմամբ

 

 

6.

Պարտավորություններ համայնքների նկատմամբ

 

 

7.

Պարտավորություններ այլ երկրների պետական կամ համայնքային բյուջեների նկատմամբ

 

 

8.

Այլ պարտավորություններ

 

 

 

Լուծարվող բանկին ներկայացված պահանջների ընդհանուր գումար

 

 

 

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎՃԱՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԱԾԱՆՑՅԱԼ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԳԾՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԳՐԱՎԸ (ձև 5)

 

(հազար դրամ)

 

N

Հոդվածի անվանումը

Լուծարման օրվա դրությամբ

Պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի վերջին օրվա դրությամբ

1

2

3

4

1.

Տրամադրված երաշխավորություններ, այդ թվում `

 

 

վարկային երաշխավորություններ

 

 

այլ երաշխավորություններ

 

 

2.

Ակրեդիտիվներ և վճարման փաստաթղթեր, այդ թվում՝

 

 

ակրեդիտիվներ

 

 

վճարային հանձնարարագրեր

 

 

այլ վճարային փաստաթղթեր

 

 

3.

 Ածանցյալ գործիքներ

 

 

4.

Ստացված գրավ, այդ թվում՝

 

 

պետական արժեթղթեր

 

 

այլ արժեթղթեր

 

 

թանկարժեք մետաղների

բանկային ստանդարտացված

ձուլակտորներ

 

 

թանկարժեք զարդեր, ոսկու

ջարդոն և թանկարժեք քարեր

 

 

անշարժ գույք և այլ հիմնական

միջոցներ

 

 

պատրաստի արտադրանք և

ապրանքներ

 

 

դրամական միջոցներ

 

 

այլ գրավ

 

 

5.

 Ստացված երաշխավորություններ, այդ թվում՝

 

 

վարկային

երաշխավորություններ

 

 

այլ երաշխավորություններ

 

 

 

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՄՈՏ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿԸ (ձև 6)

 

N

Գրավադրված գույքի բնորոշումը, պայմա-նագրով սահմանված կամ բանկի կողմից գնահատված կամ մոտավոր արժեքը (հազար դրամ)

Գրավառուի անունը կամ անվանումը

Գրավով ապահովված պարտավո-րության տեսակը և չափը (հազար դրամ)

Գրավով ապահովված գույքի գտնվելու վայրը

Գրավի պայ-մանագրի կնքման ամսաթիվն ու այլ տեղեկու-թյուններ

1

2

3

4

5

6

1.

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

4.

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԵՎ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌՈՎ ԱՐԳԵԼԱՆՔԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿԸ (ձև 7)

 

N

Դատարանի վճռով ար-գելանքի տակ գտնվող գույքի բնորոշումը, պայմանագրով սահմանված կամ բանկի կողմից գնահատված կամ մոտավոր արժեքը (հազար դրամ)

Հայցվորի անունը կամ անվանումը

Արգելանքի կիրառման պատճառը

Հայցային պահանջի չափը (հազար դրամ)

Արգելանքի կիրառման ամսաթիվն ու այլ տեղեկու-թյուններ

1

2

3

4

5

6

1.

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

4.

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բանկի լուծարային կառավարիչ` ______________

 

Կ. Տ.

«Լուծարման գործընթացում գտնվող բանկերի և վարկային
կազմակերպությունների լուծարային կառավարիչների կողմից իրենց
գործունեության վերաբերյալ տեղեկությունների հրապարակման» կարգի

 

հավելված 2

 

«_______________» ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ
ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵԿՇԻՌ

 

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ (ձև 8)

 

(հազար դրամ)

 

N

Գույքի տեսակը

Նախորդ ժամանակաշրջան

Հաշվետու ժամանակաշրջան

1

2

3

4

1.

Դրամական միջոցներ, այդ թվում՝

 

 

 

Կանխիկը դրամարկղում

 

 

 

Լուծարային հաշվին առկա միջոցներ

 

 

2.

Կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր

 

 

3.

Թանկարժեք մետաղներ և քարեր

 

 

4.

Պետական արժեթղթեր

 

 

5.

Ոչ պետական արժեթղթեր

 

 

7.

Պահանջներ Հայաստանի Հանրապետության և համայնքների նկատմամբ

 

 

8.

Պահանջներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և առևտրային բանկերի նկատմամբ

 

 

9.

Պահանջներ արտերկրում գործող բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ

 

 

10

Վարկային պահանջներ

 

 

11.

Դեբիտորական պահանջներ

 

 

12.

Գրասենյակային գույք

 

 

13.

Փոխադրամիջոցներ

 

 

14.

Անշարժ գույք

 

 

15.

Այլ գույք

 

 

 

Գույքի ընդհանուր կազմ

 

 

 

ԲԱՆԿԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՑԱՆԿԸ (ձև 9)

 

(հազար դրամ)

 

N

Պարտավորության տեսակը

Նախորդ ժամա-նակաշրջան

Հաշվետու ժամանակաշրջան

1

2

3

4

5

6

 

 

Գումարը

Հերթը

Գումարը

Հերթը

1.

Պարտավորություններ ֆիզիկական անձանց նկատմամբ

 

 

  

 

2.

Պարտավորություններ առևտրային բանկերի նկատմամբ

 

 

  

 

3.

Պարտավորություններ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ

 

 

  

 

4.

Պարտավորություններ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այդ թվում՝ հարկային պարտավորություններ

 

 

  

 

5.

Պարտավորություններ իրավաբանական անձանց նկատմամբ

 

 

  

 

6.

Պարտավորություններ համայնքների նկատմամբ

 

 

  

 

7.

Պարտավորություններ այլ երկրների պետական կամ համայնքային բյուջեների նկատմամբ

 

 

  

 

8.

Այլ պարտավորություններ

 

 

  

 

 

Լուծարվող բանկի հաշվեկշռում
արտացոլված
պահանջների ընդհանուր գումար

 

 

 

 

 

Բանկի լուծարային կառավարիչ` ______________

 

Կ. Տ.

 

«__________________» ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ

ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (ձև 10)

 

        Ամսաթիվը _ թ-ից մինչև _թ.

 

(հազար դրամ)

 

 

Հոդվածի անվանումը

Նախորդ ժամանակաշրջան

Հաշվետու ժամանակաշրջան

1

2

3

4

1.

Դրամական միջոցների ներհոսք

 

 

 

 

 

 

1.1.

Թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորների և հուշադրամների վաճառքից

 

 

1.2.

 Արժեթղթերի վաճառքից, այդ թվում՝

 

 

 

պետական արժեթղթերից

 

 

 

ոչ պետական արժեթղթերից

 

 

1.3.

Հայաստանի Հանրապետության և համայնքների նկատմամբ պահանջներից

 

 

1.4.

ՀՀ կենտրոնական բանկի և առևտրային բանկերի նկատմամբ պահանջներից

 

 

1.5.

Արտերկրում գործող բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջներից

 

 

1.6.

Վարկերի և դեբիտորական պարտքերի դիմաց փոխհատուցումների ստացում, այդ թվում՝

 

 

 

 դուրս գրված վարկերի

 

 

 

 դուրս գրված դեբիտորական պարտքերի

 

 

1.7.

Շահաբաժինների ստացում

 

 

1.8.

Բանկին պատկանող հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների օտարումից, այդ թվում՝

 

 

 

հող

 

 

 

շենքեր, շինություններ

 

 

 

գույք և գրասենյակային սարքավորումներ

 

 

 

կապի և հաղորդակցման միջոցներ,

հաշվողական, համակարգչային և

ավտոմատ կառավարման այլ տեխնիկա

 

 

 

փոխադրամիջոցներ

 

 

 

այլ հիմնական միջոցներ

 

 

1.9.

Բռնագանձված գրավի վաճառքից

 

 

 

անշարժ գույք

 

 

 

այլ գույք

 

 

1.10.

Այլ եկամուտներ

 

 

1.11.

Այլ ստացված գումարներ

 

 

 

 

 

 

2.

Դրամական միջոցների արտահոսք

 

 

2.1.

Վճարումներ պարտատերերի պահանջների բավարարման գծով՝ ըստ օրենքով սահմանված հերթերի՝ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.2.

Աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների գծով ծախսեր

 

 

2.3.

Գործուղման ծախսեր

 

 

2.4.

Կապի և հաղորդակցման ծախսեր

 

 

2.5.

Պահպանության ծախսեր

 

 

2.6.

Կոմունալ ծախսեր

 

 

2.7.

Գրասենյակային և տնտեսական ծախսեր

 

 

2.8.

Փոխադրամիջոցների սպասարկման և պահպանման ծախսեր

 

 

2.9.

Այլ ծախսեր

 

 

2.10.

Ներդրումներ, այդ թվում՝

 

 

 

նյութական ակտիվների ձեռքբերում

 

 

2.11.

Այլ վճարումներ

 

 

 

Դրամական միջոցների հոսքերի զուտ աճ

 

 

 

 Դրամական զուտ միջոցներ ժամանակաշրջանի սկզբում

 

 

 

      այդ թվում՝ տնօրինման սահմանափակում ունեցող

 

 

 

Կանխատեսվող դրամական միջոցներ ժամանակաշրջանի վերջում

 

 

 

      այդ թվում՝ տնօրինման սահմանափակում ունեցող

 

 

 

Բանկի լուծարային կառավարիչ` ______________

 

Կ. Տ.