Համարը 
ՀՕ-132-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2005.06.29/41(413) Հոդ.793
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
20.05.2005
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
21.06.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.07.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի մայիսի 20-ին

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 195-րդ հոդվածում «գրանցման կամ բնակագրման» բառերը փոխարինել «հաշվառման» բառով:

Նույն հոդվածի սանկցիայում «նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասը տոկոսի չափով» բառերը փոխարինել «նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև նվազագույն աշխատավարձի չափով» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 197-րդ հոդվածից հանել «, առանց գրանցման կամ բնակագրման» բառերը:

Նույն հոդվածի սանկցիայում «նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասը տոկոսի չափով» բառերը փոխարինել «նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև նվազագույն աշխատավարձի չափով» բառերով:
 

Հոդված 3. Օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասում «բնակագրման կամ գրանցման» բառերը փոխարինել «հաշվառման» բառով:

Նույն մասի սանկցիայում «նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով» բառերը փոխարինել «նվազագույն աշխատավարձի չափից մինչև եռապատիկի չափով» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ մասում «բնակագրման, գրանցման կամ դուրսգրման» բառերը փոխարինել «հաշվառման կամ հաշվառումից հանելու» բառերով:
 

Նույն մասի սանկցիայում «նվազագույն աշխատավարձի քսան տոկոսից մինչև դրա լրիվ չափը» բառերը փոխարինել «նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից մինչև քառապատիկի չափով» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասում «բնակագրումը, գրանցումը կամ դուրսգրումը» բառերը փոխարինել «հաշվառումը կամ հաշվառումից հանումը» բառերով:

Նույն մասի սանկցիայում «նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով» բառերը փոխարինել «նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև եռապատիկի չափով» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 201-րդ հոդվածի 4-րդ մասի սանկցիայում «նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով» բառերը փոխարինել «նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև եռապատիկի չափով» բառերով:

Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1951-րդ հոդվածով.

«Հոդված 1951. Բնակչության պետական ռեգիստրում հաշվառելու կանոնները խախտելը

 

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս ծնված Հայաստանի Հանրապետության քաղաքացու մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին չտեղեկացնելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև նվազագույն աշխատավարձի չափով:»:  

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. հունիսի 21
Երևան
ՀՕ-132-Ն