ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի հուլիսի 7-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ կետով.
«13. դատական նիստի համակարգչային ձայնագրման կրիչի բնօրինակից պատճենահանված կրիչ տալու համար |
պատրաստված յուրաքանչյուր կրիչի(կոմպակտ լազերային սկավառակի) համար` բազային տուրքի չափով:»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հոկտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
2005 թ. օգոստոսի 4 Երևան ՀՕ-148-Ն
|
|