Համարը 
ՀՕ-108-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2024.03.18-2024.03.31 Պաշտոնական հրապարակման օրը 26.03.2024
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
28.02.2024
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.03.2024
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2025
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Օրենքն ունի անցումային դրույթներ: Տես 2-րդ հոդվածը:

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի փետրվարի 28-ին

 

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սոցիալական վճարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը չվճարված սոցիալական վճարների և դրանց համար սույն օրենքով սահմանված տույժերի կատարման ապահովումը, ինչպես նաև հարկադիր կատարմանն ուղղված միջոցներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնում 2025 թվականի հունվարի 1-ից և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջացած պարտավորությունների վրա: Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն առաջացած պարտավորությունների նկատմամբ սույն օրենքը կիրառվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում և կարգով:

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն առաջացած և չկատարված կամ չգանձված պարտավորությունների ապահովման՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ գանձման և (կամ) արգելանքի որոշման կայացման ժամկետը հաշվարկվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10-րդ օրվանից, և չկատարված պարտավորությունների ապահովման և հարկադիր կատարման նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 19-րդ բաժնով սահմանված կարգավորումները:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2024 թ. մարտի 25

Երևան

ՀՕ-108-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2024 թվական: