Համարը 
N 534-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2024.04.15-2024.04.28 Պաշտոնական հրապարակման օրը 18.04.2024
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
18.04.2024
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
18.04.2024
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
19.04.2024
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 ապրիլի 2024 թվականի N 534-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» N 404-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) N 1 հավելվածով սահմանված զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի՝

ա. 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

1.

Մտավոր հետամնացություն, ուսման հետ կապված խնդիրներ (F 70-F 79, Z 55)

ա) չափավոր, ծանր և խորը աստիճանի մտավոր հետամնացություն, թեթև աստիճանի մտավոր, մտավոր այլ և չճշտված հետամնացություն`

վարքային խանգարումներով

F

F

H

F

F

F

բ) ինտելեկտուալ անբավարար վիճակներ՝

առանց վարքային խանգարումների, խնդիրներ՝ կապված ուսուցանման և գրագիտության հետ

B

B

H

F

B

F

»,

 

բ. 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

14.

Կենտրոնական նյարդային համակարգի արատներ (զարգացման արատներ), օրգանական զարգացող հիվանդություններ

(G10-G13, G20-G26, G30-G32, G35- G37, G70-G73, G80-G83, G90-G99, C70-C72, D32, D33, Q00-Q07)

ա) գործառույթների խիստ արտահայտված խանգարումով և արագ զարգացող ընթացքով

F

F

H

F

F

F

բ) գործառույթների չափավոր արտահայտված խանգարումով և դանդաղ զարգացող ընթացքով

F

F

H

F

F*

F

գ) գործառույթների աննշան արտահայտված խանգարումով կամ առանց գործառույթների խանգարման կամ առանց կլինիկական դրսևորումների

B

B

H

B

B

E

»,

 

գ. 55-րդ հոդվածի «ա» կետի երկրորդ սյունակում «E» տառը փոխարինել «B» տառով,

դ. հիվանդությունները և ախտաբանական վիճակները նկարագրող 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 1. «Ա» կետին են վերաբերում մտավոր հետամնացության (սակավամտության) չափավոր, խորը և ծանր արտահայտված տեսակները, ինչպես նաև վարքային խանգարումներով ուղեկցվող թեթև աստիճանի, մտավոր այլ և չճշտված հետամնացությունները:

«Բ» կետին են վերաբերում ինտելեկտուալ անբավարար և մանկավարժական բարձիթողի վիճակները, թեթև աստիճանի, այլ մտավոր և չճշտված մտավոր հետամնացությունները, որոնք չեն ուղեկցվում վարքի կամ հարմարվողականության խանգարումներով: Այս կետին են վերաբերում նաև ուսուցանման և գրագիտության հետ կապված խնդիրները (գրագիտության ցածր մակարդակը, անձի պրիմիտիվությունը):

Շարքային կազմի պայմանագրային զինծառայության անցնելու համար դիմած քաղաքացիները, շարքային կազմի պայմանագրային զինծառայողները, վարժական հավաքներին, զորահավաքային զորակոչին ներգրավվող քաղաքացիները, որոնց մոտ առկա են ուսուցման և գրագիտության հետ կապված խնդիրներ կամ նախկինում արձանագրված մտավոր թերնորմալության և ինտելեկտուալ թերզարգացման որոշ տարատեսակներ՝ կարող են անհատապես ճանաչվել սահմանափակումով պիտանի կամ պիտանի 5-րդ սյունակի «բ» կետով՝ հաշվի առնելով ինչպես օրգանիզմի ֆիզիկական և հոգեկան զարգացման, կենսափորձի և սոցիալական հարմարվողականության մակարդակը, այնպես էլ ժամկետային զինծառայության ընթացքում դրսևորած (բնութագրված) դրական վարքագիծը և բարձր կատարողականությունը, առկա նվազագույն գիտելիքների շեմը:

Քրոմոսոմների ախտահարում ունեցող անձինք փորձաքննվում են հիվանդությունների ցանկի համապատասխան հոդվածների համաձայն:»,

ե. հիվանդությունները և ախտաբանական վիճակները նկարագրող 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 14. Ներառում է գանգոսկրերի, գլխուղեղի և ողնուղեղի նորագոյացությունները, այլ ծավալային գոյացությունները, դրանք հեռացնելուց հետո մնացած հետևանքները, կիստաները, առաջնային և երկրորդային զարգացող մկանային ատրոֆիաները, նյարդային համակարգի դեգեներատիվ, դեմիելինիզացնող, աուտոիմուն բնույթ կրող համակարգային հիվանդությունները, նյարդային համակարգի բոլոր ժառանգական հիվանդությունները, զարգացման անոմալիաները։

«Ա» կետին են վերաբերում ծանր բնույթի բնածին շեղումները և ԿՆՀ-ի հիվանդությունները, արագ զարգացող կամ գործառույթի զգալի խանգարումներով զուգակցվող հիվանդությունները։

«Բ» կետին են վերաբերում այն հիվանդությունները, որոնց ընթացքը դանդաղ է, առկա են գործառույթների չափավոր արտահայտված խանգարումներ կամ բնորոշ կլինիկական դրսևորումներ կամ հարկլինիկական բնորոշ փոփոխություններ՝ հաստատված բժշկական փաստաթղթերով։

«Բ» կետին են վերաբերում նաև գլխուղեղի զարգացման ձևավորված անոմալիաները (Առնոլդ-Կիարիի, Դենդի-Ուոկերի, սիրինգոմիելիա, մենինգոցելե, էնցեֆալոմենինգոցելե, ուղեղի բաղադրիչների բացակայությունը)՝ հաստատված բժշկական փաստաթղթերով, նույնիսկ առանց կլինիկական դրսևորումների։

«Գ» կետին են վերաբերում այն զարգացման արատները՝ հիպոկամպի մալռոտացիա, Տարլովի կիստա, Ռադկեի գրպանիկի կիստա և այլն, որոնք ընթանում են առանց բժշկական փաստաթղթերով հաստատված կլինիկական դրսևորումների կամ հարկլինիկական փոփոխությունների։

«Գ» կետին են վերաբերում նաև կոնվեկսիտալ արախնոիդալ կիստաները, բազալ շրջանի կիստաները, ռետրոցերեբելյար կիստաները, թափանցիկ խտրոցի կիստաները, կոնաձև գեղձի կիստաները, ներուղեղային կիստաները, մեծ ծոծրակային ցիստեռնայի առկայությունը՝ գործառույթի աննշան խանգարումով կամ առանց գործառույթի խանգարման կամ առանց բնորոշ կլինիկական դրսևորումների կամ առանց հարկլինիկական փոփոխությունների։».

2) N 2 հավելվածի՝

ա. քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները` ըստ զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի 1-ին և 2-րդ սյունակներով փորձաքննվողների զինվորական ծառայության սահմանափակումների բնութագրերում «2գ» և «17բ» հիվանդություններին վերաբերող տողերից առաջ համապատասխանաբար լրացնել հետևյալ բովանդակությամբ «1բ» և «14գ» հիվանդություններին վերաբերող տողերով՝

 

«

               
».

 

«

14գ

             

*

»,

 

բ. քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները` ըստ զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի 4-րդ, 5-րդ և 6-րդ սյունակներով փորձաքննվողների զինվորական ծառայության սահմանափակումների բնութագրերում «2գ» և «15բ» հիվանդություններին վերաբերող տողերից առաջ համապատասխանաբար լրացնել հետևյալ բովանդակությամբ «1բ» և «14գ» հիվանդություններին վերաբերող տողերով՝

 

«

             

*

».

 

«

14գ

             

*

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

18.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 ապրիլի 2024 թվական: