Համարը 
N 258
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2001.09.04/15(78) Հոդ.110
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Ընդունման ամսաթիվը 
20.07.2001
Ստորագրող մարմինը 
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվը 
20.07.2001
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.09.2001
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ «ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՎԱՐԿԵՐԻ ՈՒ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

 

 20 հուլիսի 2001 թ.
ք. Երևան

 N 258

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՎԱՐԿԵՐԻ ՈՒ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածԻ «ա» կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 16-ի «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` Հայատանի Հանրապետության լիազոր մարմնի մասին» թիվ 18 որոշման 1-ին կետը`

 

հրամայում եմ`

 

Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների ձևավորման կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կարգը (կցվում է):

Նախարար

Վ. Խաչատրյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 13 մարտի 2001 թ.
ք. Երևան

N 67

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՍՏԱՏԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՎԱՐԿԵՐԻ ՈՒ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համատեղ հաստատած «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» փոփոխություններն ու լրացումները (կցվում է):

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտին` «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» փոփոխություններն ու լրացումները տասնօրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաստատմանը:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին` «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» փոփոխություններն ու լրացումները ուժի մեջ մտնելուց հետո կարգի 7.2 կետին համապատասխան մշակված ներքին կանոնակարգերը համապատասխանեցնել կարգի փոփոխություններին ու լրացումներին և եռամսյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

Նախագահ

Տ. Սարգսյան

 

Գրանցված է
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
___ ________ 2001 թ.
Գրանցման թիվ ____

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 
13.03.2001 թ. թիվ 67 որոշմամբ

Տ. Սարգսյան

Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
20.07.2001 թ.թիվ 258 հրամանով

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1999 Թ. ԱՊՐԻԼԻ 23-Ի N 63 ՈՐՈՇՄԱՄԲ ԵՎ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 1999 Թ. ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 214-Ա ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՎԱՐԿԵՐԻ ՈՒ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

1. ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 1999 թ. ապրիլի 23-ի N 63 որոշմամբ և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 1999 թ. հունիսի 4-ի N 214-Ա հրամանով համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» (այսուհետ` Կարգ) 1.4 կետի «ա» ենթակետում փակագծերում «ոչ ստանդարտ» բառերից առաջ լրացնել «հսկվող» բառը.

2. Կարգի 2.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2.1. Վարկեր և դեբիտորական պարտքեր (այսուհետև` ակտիվներ) են համարվում բանկի հաշվին (ռիսկով) տեղաբաշխված վարկերը (այդ թվում` օվերդրաֆտ, վարկային քարտեր, բանկերում (բացառությամբ` ՀՀ կենտրոնական բանկի) ներդրված ավանդներ (այդ թվում` նաև բանկային ոսկով)), ֆակտորինգի, ֆինանսական վարձակալության (ֆինանսական լիզինգ), բանկային երաշխիքների և ակրեդիտիվների գծով պահանջները, բանկի ռիսկով ակտիվային այլ գործառնությունների (արժեթղթերում ներդրումներից` միայն մուրհակների) գծով ստացվելիք գումարները և (կամ) երրորդ անձանց նկատմամբ այլ պահանջները (ներառյալ կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթերը, բանկերում թղթակցային (բացառությամբ ՀՀ կենտրոնական բանկի) և սառեցված հաշիվները, բանկերի նկատմամբ հաշվարկների գծով կարճաժամկետ պահանջները, հաճախորդներին մատուցված ծառայությունների գծով ստացվելիք գումարները, ստացվելիք այլ գումարները, բանկի աշխատակիցներին տրված առհաշիվ գումարները, մատակարարներին տրված կանխավճարները, նախավճարները, այլ ընթացիկ ակտիվները), ինչպես նաև բանկի համար վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածները».

3. Կարգի 2.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2.2. Ակտիվների դասակարգումը ակտիվների խմբավորումն է հետևյալ 5 դասերի` համաձայն սույն կարգի 3.11 կետի.

1) ստանդարտ, 2) հսկվող, 3) ոչ ստանդարտ, 4) կասկածելի, 5) անհուսալի».

4. Կարգի 2.4 կետում «ոչ ստանդարտ» բառերից առաջ լրացնել «հսկվող» բառը.

5. Կարգի 2.6 կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.6. Չաշխատող են այն ակտիվները, որոնց.

ա) հիմնական գումարի (կամ դրա մի մասի) մարումը կամ տոկոսների վճարումն ուշացել է սահմանված ժամկետից կամ

բ) տոկոսային վճարները կապիտալացվել են (գումարվել են չմարված փոխատվության (վարկի) գումարին) կամ

գ) վճարման պայմանները վերանայվել (վերաֆինանսավորվել) կամ էլ փոխանցվել են նոր փոխատվության (վարկի) գումարին:

6. Կարգի 2.6 կետի նախավերջին պարբերությունը «Տոկոսների» բառից հետո լրացնել «հաշվեգրման» բառով.

7. Հանել Կարգի 2.6 կետի վերջին պարբերությունը.

8. Կարգի 2.7 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2.7. Ապահովվածություն չունեցող (բլանկային) ակտիվների խմբին են դասվում այն ակտիվները (կամ դրանց մասերը), որոնք բավարարում են ներքոհիշյալ բոլոր պայմաններին միաժամանակ`

ա) ապահովված չեն գրավով, առնվազն նախորդ հաշվետու և ընթացիկ ժամանակաշրջանում շահույթով աշխատած իրավաբանական անձի երաշխավորությամբ կամ երաշխիքով, բյուջետային երաշխիքով և

բ) ապահովված չեն փոխառուի (պարտապանի) ֆինանսական վիճակը (այդ թվում` ֆինանսական հոսքերը) բնութագրող բավարար տեղեկատվությամբ և

գ) ապահովված չեն փոխառության (պարտքի) վերադարձելիությունը հիմնավորող տեղեկատվությամբ (գործարար ծրագրեր, պայմանագրեր և այլն), ինչպես նաև այլ հիմնավոր փաստաթղթերով և

դ) չեն հանդիսանում ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ձեռք բերման համար կատարված կանխավճար կամ առհաշիվ տրված գումար:

9. Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.7.1 ենթակետով`

«2.7.1. ՀՀ կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով բանկի կողմից ակտիվի (կամ դրամ մասի) դասակարգումն ըստ 2.7. կետի «ա»-ից «դ» ենթակետերի կարող է փոխվել:».

10. Կարգի 3.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3.1. Բանկերն առնվազն 30 օրը մեկ անգամ պետք է միաժամանակ դասակարգեն բոլոր ակտիվները` սույն կարգի 7.2 կետի համաձայն` բանկի կողմից սահմանված ներքին կանոնակարգին համապատասխան, ընդ որում, դասակարգման օր պետք է լինի նաև հաշվետու ամսվա վերջին բանկային օրը».

11. Կարգի 3.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3.2. Յուրաքանչյուր ակտիվ պետք է դասակարգվի որպես ստանդարտ, հսկվող, ոչ ստանդարտ, կասկածելի կամ անհուսալի».

12. Կարգի 3.5 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3.5. Օբյեկտիվ չափանիշները հիմնված են սույն կարգի 2.6 կետով նախատեսված պայմանների վրա».

13. Կարգի 3.6 կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Վերոհիշյալ դատողությունները պետք է համարժեք լինեն սույն կարգում սահմանված ստանդարտ, հսկվող, ոչ ստանդարտ, կասկածելի և անհուսալի ակտիվների սահմանումների հետ».

14. Կարգի 3.7 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3.7. Ստանդարտ ակտիվների պորտֆելն իրենից ներկայացնում է համախառն և խնդրահարույց ակտիվների տարբերությունը:

Ստանդարտ են դասակարգվում այն ակտիվները, որոնք սպասարկվում են պայմանագրի համաձայն և խնդրահարույց չեն: Որպես կանոն, ստանդարտ ակտիվներին բնորոշ են հետևյալ հայտանիշները.

ա) փոխառուի (պարտապանի) ֆինանսական կացությունը կասկած չի հարուցում, և

բ) առկա է ակտիվը մարելու (սպասարկելու) փոխառուի (պարտապանի) բավարար ունակությունը:

Ստանդարտ ակտիվներն ունեն բավարար ապահովվածություն ինչպես հիմնական գումարի, այնպես էլ տոկոսային պարտքի գծով:

Ստանդարտ ակտիվների գծով ձևավորվում է միայն ընդհանուր պահուստ»:

15. Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.7.1. ենթակետով`

«3.7.1. Հսկվող են դասակարգվում այն ակտիվները, որոնք ամբողջությամբ համապատասխանում են սույն կարգի 3.7 կետում ներկայացված ստանդարտ ակտիվների սահմանմանը, սակայն դրանց հիմնական գումարի (կամ դրա մի մասի) մարումը կամ տոկոսների վճարումն ուշացել է սահմանված ժամկետից մինչև 90 օր».

16. Կարգի 3.8 կետի «բ» ենթակետի «7.3 կետով» բառերը փոխարինել «7.2 կետով» բառերով.

17. Կարգի 3.10 կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Անհուսալի ակտիվներն անհավաքագրելի և ամբողջությամբ արժեզրկված ակտիվներն են, որոնց հաշվառումը հաշվեկշռում որպես ակտիվներ այլևս նպատակահարմար չէ».

18. Կարգի 3.11 կետում ներկայացված աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

Ակտիվի դասը

Օբյեկտիվ չափանիշ

Սուբյեկտիվ չափանիշ

Ստանդարտ Ակտիվն աշխատող է և գտնվում է սպասարկման ընթացքում համաձայն պայմանագրի* Համապատասխանում է սույն կարգի 3.7 կետում տրված ստանդարտ ակտիվի սահմանմանը
Հսկվող Չաշխատող է մինչև 90 օր Համապատասխանում է սույն կարգի 3.7.1 ենթակետում տրված հսկվող ակտիվի սահմանմանը
 Ոչ ստանդարտ Չաշխատող է 91-180 օր

Համապատասխանում է սույն կարգի 3.8 կետում տրված ոչ ստանդարտ ակտիվի սահմանմանը

Կասկածելի Չաշխատող է 181-270 օր Համապատասխանում է սույն կարգի 3.9 կետում  տրված կասկածելի ակտիվի սահմանմանը
Անհուսալի Չաշխատող է 271 և ավելի օր Համապատասխանում է սույն կարգի 3.10 կետում տրված անհուսալի ակտիվի սահմանմանը

 

_________

* Սույն կարգի իմաստով պայմանագիր համարվում է սկզբնական պայմանագիրը (ներառյալ գրավի պայմանագիրը)

 

19. Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.13. կետով`

«3.13. Սույն մասի կանոնները չեն տարածվում ապահովվածություն չունեցող (բլանկային) ակտիվների վրա, որոնք տրման պահին դասակարգվում են անհուսալի».

20. Կարգի 4.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4.2. Բանկերը ձևավորում են հատուկ պահուստ` յուրաքանչյուր հսկվող ակտիվի 10%-ի, «ոչ ստանդարտ ակտիվի 20%-ի, կասկածելի ակտիվի` 50%-ի և անհուսալի ակտիվի` 100%-ի չափով».

 21. Կարգի 4.4 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4.4. Ելնելով սույն կարգի 7.2 կետին համապատասխան` բանկի կողմից սահմանված ներքին կանոնակարգից, բանկերը ինքնուրույն, առանց ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության ծառայության միջամտության, կարող են ավելացնել հատկացումները ընդհանուր պահուստին` ստանդարտ ակտիվների համար` մինչև 2%-ը, իսկ հատուկ պահուստին` հետևյալ չափերով.

ա) հսկվող ակտիվի համար` մինչև 15%-ը,

բ) ոչ ստանդարտ ակտիվի համար` մինչև 25%-ը,

գ) կասկածելի ակտիվի համար` մինչև 70%-ը».

22. Կարգի 5.1 կետի առաջին նախադասության «հաշվեգրման» բառը փոխարինել «ոչ կուտակային» բառերով.

23. Կարգի 5.4 կետից հանել «որպես կանոն» բառերը.

24. Կարգի 5.5 կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հաշվեգրված, բայց դեռևս չգանձված տոկոսները (և (կամ) տուժանքները), որոնք գրանցվում են «չճանաչված տոկոսային եկամուտ» հաշվում, ենթակա են հաշվեկշռից դուրսգրման` համապատասխան ակտիվը անհուսալի ճանաչելու (կամ ամբողջությամբ մարելու) պահին».

25. Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.6 կետով`

«5.6. Եթե ակտիվի մարման պահին նրա գծով հաշվարկված տոկոսները գրանցված են «տոկոսային եկամուտներ (և (կամ) տուժանք)» հաշվին, ապա ակտիվի մարման պահից սկսած ակտիվի գծով հաշվեգրված տոկոսները սույն կանոնակարգի 2.6 կետում նախատեսված պայմանները տեղի ունենալուց հետո դուրս են գրվում հաշվեկշռից, և դրանց հաշվեգրումը կարող է շարունակվել ծանուցման հաշիվներում».

26. Կարգի 6.5 կետի «Եթե ծանուցման հաշիվներում հաշվառվող ակտիվները» արտահայտությունը փոխարինել «Եթե բանկի հաշվեկշռում հաշվառվող ակտիվները» արտահայտությամբ, իսկ «բանկի կողմից» բառերից հետո լրացնել «այլ անձի անհատույց» բառերը.

27. 6.6 կետում «ՀՀ հարկային տեսչությանը» բառերը փոխարինել «ՀՀ պետական եկամուտների նախարարության համապատասխան տարածքային հարկային տեսչությանը» բառերով.

28. 7.3 կետում առաջին նախադասության «դասակարգված» բառը փոխարինել «խնդրահարույց» բառով.

29. Սույն փոփոխություններն ու լրացումները ուժի մեջ են մտնում 2002 թ. հունվարի 1-ից:

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
9 օգոստոսի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 11801127