Համարը 
ՀՕ-16-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2006.01.18/3(458) Հոդ.74
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
16.12.2005
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
10.01.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
19.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 
09.04.2018

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը


Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 16-ին


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17 հունիսի 1998 թվականի, այսուհետ՝ օրենսգիրք) 87-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) գործին մասնակցող անձանց անունը, ազգանունը, հայրանունը (այսուհետ` անուն), իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, այդ թվում` հայցվոր քաղաքացու անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը` դրա առկայության դեպքում, հայցվոր իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը.»:

Հոդված 2. Օրենսգրքի 132-րդ հոդվածում`

ա) առաջին մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Վճռի ներածական մասում պետք է նշվի նաև կողմերի` քաղաքացու անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը` դրա առկայության դեպքում, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը: Պատասխանողի վերաբերյալ նշված տեղեկությունները կարող են չնշվել, եթե գործի քննության ընթացքում դատարանը չի կարողացել ստանալ այդ տվյալները:».

բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ մաս.

«21. Գործարքն անվավեր ճանաչելիս դատարանը պարտավոր է վճռի եզրափակիչ մասում նշել գործարքի անվավերության հետևանքները:»:

Հոդված 3. Օրենսգրքի 158-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ չորրորդ մասով.

«4. Եթե հարկադիր կատարողի տուգանք նշանակելու որոշումը սահմանված կարգով չի բողոքարկվել, ապա դատարանը տուգանքը բռնագանձելու վերաբերյալ գործերով իրավունք չունի քննարկման առարկա դարձնելու տուգանք նշանակելու մասին որոշումը, այլ պետք է վճիռ կայացնի տուգանքի բռնագանձման վերաբերյալ:»:

Հոդված 4. Օրենսգրքի 163-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) նշում` անվավերության հետևանքների մասին` ակտն ամբողջովին կամ մասամբ անվավեր ճանաչելու դեպքում:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հունվարի  10
Երևան
ՀՕ-16-Ն