Համարը 
ՀՕ-31-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2006.01.25/5(460) Հոդ.107
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
16.12.2005
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.01.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.02.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 16-ին

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  (30 մայիսի 2001 թվականի, ՀՕ-193) 8-րդ հոդվածում`


ա) երկրորդ մասում «էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի» բառերը փոխարինել «հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի» բառերով.

բ) երկրորդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Էներգետիկայի, էլեկտրոնային հաղորդակցության և արժեթղթերի շուկայի բնագավառներում լիցենզավորման առանձնահատկությունները սահմանվում են համապատասխանաբար «Էներգետիկայի մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» և «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և դրանց համաձայն ընդունված լիցենզավորման կարգերով:»:


Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի հինգերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`


«5. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաների լիցենզավորման կարգերը հաստատում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:»:


Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածում`

ա) երկրորդ մասի աղյուսակում «ԷՀ» հապավումը փոխարինել «ՀԾԿՀ» հապավումով.

բ) երկրորդ մասի աղյուսակի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`


  «10. Հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառ                

1.

հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի

ՀԾԿՀ

Բ

Ա

Փ

-

Ո

Հ

Վ

2.

ձայնային ծառայությունների մատուցում

ՀԾԿՀ

Պ

Ա

-

-

Ո

Հ

Վ

3.

շարժական կապի ծառայությունների մատուցում

ՀԾԿՀ

Պ

Ա

-

-

Ո

Հ

Վ

4.

հեռագրային կապի ծառայությունների մատուցում

ՀԾԿՀ

Պ

Ա

-

-

Ո

Հ

Վ

5.

տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցում

ՀԾԿՀ

Պ

Ա

-

-

Ո

Հ

Վ

6.

հեռուստառադիոհաղորդումների հեռարձակում

ՀՌԱՀ

Բ

-

-

Մ

-

-

Վ».


գ) չորրորդ մասում «ԷՀ-Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կառավարող հանձնաժողով» բառերը փոխարինել «ՀԾԿՀ-Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով» բառերով.

դ) չորրորդ մասի վերջին պարբերությունը «մարմինը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասի աղյուսակի 10-րդ կետում նշված պարզ ընթացակարգով տրվող լիցենզիաների» բառերով:


Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան

2006 թ. հունվարի 16
Երևան
ՀՕ-31-Ն