Համարը 
ՀՕ-32-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2006.01.25/5(460) Հոդ.108
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
16.12.2005
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.01.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.02.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 16-ին

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետ՝ օրենսգիրք) 15-րդ հոդվածի առաջին մասի երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նշված անձանց նկատմամբ տուգանք չի կարող կիրառվել:»:

Հոդված 2. Օրենսգրքի 36-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 36. Հատուկ իրավունքից զրկելու ժամկետի հաշվումը

 

Հատուկ իրավունքից զրկելու ժամկետը հաշվվում է տարիներով, ամիսներով կամ օրերով:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 972-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 973-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով:»:

Հոդված 5. Օրենսգրքի 175-րդ հոդվածի երրորդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:»:

Հոդված 6. Օրենսգրքի 182-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 182. Ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը

 

Հասարակական կարգի պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:»:

Հոդված 7. Օրենսգրքի 2065-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 2065. Հարկադիր կատարողի որոշումը դիտավորյալ չկատարելը կամ կատարմանը խոչընդոտելը

 

Հարկադիր կատարողի որոշումը դիտավորյալ չկատարելը կամ օրենքով նրա վրա դրված պարտականությունների կատարմանը խոչընդոտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 8. Օրենսգրքի 224-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետի երրորդ պարբերությունից հանել «(բացառությամբ վարչական կալանքի)» բառերը:

Հոդված 9. Օրենսգրքի 299-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 299. Վարչական տույժեր նշանակելու մասին որոշումների կատարումը

 

Նույն անձի նկատմամբ վարչական տույժեր նշանակելու մասին մի քանի որոշումներ կայացվելու դեպքում յուրաքանչյուր որոշում ի կատար է ածվում առանձին-առանձին:»:

Հոդված 10. Օրենսգրքի 300-րդ հոդվածի դիսպոզիցիայից հանել «վարչական կալանքի, ուղղիչ աշխատանքների կամ» բառերը:

Հոդված 11. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 30-րդ և 31-րդ գլուխները, 30-րդ, 31-րդ, 531-րդ, 172-րդ, 2061-րդ, 2064-րդ, 2066-րդ և 2067-րդ հոդվածները, 23-րդ և 296-րդ հոդվածների երկրորդ մասերը, 23-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ և 7-րդ կետերը:

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
    

2006 թ. հունվարի 16
Երևան
ՀՕ-32-Ն