ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
27 օգոստոսի 1997 թ. |
N 767 |
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾԻ 19 ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածի առաջին և յոթերորդ մասերի
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 19 կետերի դրույթների վերաբերյալ» հրահանգը:
ՀՀ հարկային տեսչության պետ |
Ա. Թումանյան |
Հաստատված է ՀՀ հարկային տեսչության 27.08.1997 թ. թիվ 767 հրամանով |
Համաձայնեցված է ՀՀ ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն 22.09.1997 թ. |
Համաձայնեցված է ՀՀ առողջապահության նախարարություն 10.09.1997 թ. |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾԻ 19 ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սույն հրահանգը հրապարակվում է ի կատարումն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածի և նպատակ ունի հստակեցնել օրենքի 15 հոդվածի 19 կետերի դրույթները:
ՀՀ հարկային տեսչությունը, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում են.
Համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 19 կետի` ավելացված արժեքի հարկից ազատվում են`
1. Մայրական կաթի և դոնորային արյան իրացումը (վաճառքը),
Մայրական կաթի փոխարինիչները համարվում են «մանկական սնունդ» և սույն կետում հաշվի չեն առնվում: Որպես դոնորային արյան իրացում դիտվում է նաև դրա բաղադրիչների իրացումը:
2. Բժշկական պարագաների իրացումը (վաճառքը),
Բժշկական պարագաները` ախտորոշման, կանխարգելման, բուժման, անզգայացման ժամանակ օգտագործվող օժանդակ առարկաներ են: Այլ նպատակներով օգտագործման համար նախատեսված կամ օգտագործվող պարագաները բժշկական պարագաներ չեն համարվում:
Ավելացված արժեքից ազատվող բժշկական պարագաներին դասվում են`
- «ԱՊՀ երկրների արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակարգչի 3005 00 000, 3006 00 0001, 3701 11 010, 3702 10 000, 3707 90 000, 4014 00 000, 5601 00 000 - 5601 22 990 ապրանքախմբերին դասված բժշկական պարագաները,
- նախկին ԽՍՀՄ Պետպլանի և Պետստանդարտի կողմից 1977թ. հրատարակված «Արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանք: Բարձրագույն դասակարգչային խմբավորումներ» համամիութենական դասակարգչի 545500-545536, 939000-939797 ապրանքախմբին, բացառությամբ` 939240-939262 և 9396000-939797 ծածկագրերի, 939810-939840, 946000-946720 ապրանքախմբերին` բացառությամբ` 946200-946334 ծածկագրերի, 814050, 814060, 814080, 814760, 819500-819520, 846100-846110, 846400, 846510 ապրանքախմբերին ու 546357, 846411, 846412, 846413, 846414, 846415, 846416, 846418, 846419 ծածկագրերին դասվող բժշկական պարագաները,
- սույն հրահանգի հավելված 1-ում լրացուցիչ բերված (դասակարգիչներում չընդգրկված) բժշկական պարագաները:
Սույն կետում նշված այն պարագաների իրացումը, որոնք կարող են օգտագործվել ոչ բժշկական նպատակներով, ազատվում է ավելացված արժեքի հարկից, եթե այդ պարագաները իրացվում են բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող անձանց:
(2-րդ կետը փոփ. 26.11.97 N 1087, խմբ. 01.02.01 N 02/125)
3. Պրոթեզա-օրթոպեդիկ պարագաների իրացումը (վաճառքը),
Ավելացված արժեքի հարկից ազատվող պրոթեզա-օրթոպեդիկ պարագաներին դասվում են`
- «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակարգչի 9021 00 000 ապրանքախմբին դասվող պրոթեզա-օրթոպեդիկ պարագաները,
- նախկին ԽՍՀՄ Պետպլանի և Պետստանդարտի կողմից 1977թ. հրատարակված «Արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանք: Բարձրագույն դասակարգչային խմբավորումներ» համամիութենական դասակարգչի 939600-939790 ապրանքախմբերին դասված պրոթեզա-օրթոպեդիկ պարագաները,
- սույն հրահանգի հավելված 2-ում լրացուցիչ բերված (դասակարգիչներում չընդգրկված) պրոթեզա-օրթոպեդիկ պարագաները:
(3-րդ կետը խմբ. 01.02.01 N 02/125)
4. Բժշկական տեխնիկայի իրացումը (վաճառքը),
Բժշկական տեխնիկա են համարվում դեղերի պատրաստման, բուժման, ախտորոշիչ հետազոտությունների անցկացման, վերականգնողական բուժման և այլ բնույթի բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ իրականացնելու համար անհրաժեշտ բժշկական հատուկ և օժանդակ ապարատները, գործիքները, տրանսպորտային միջոցները, սարքերը և այլ սարքավորումը:
Ավելացված արժեքի հարկից ազատվող բժշկական տեխնիկային դասվում են.
- «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակարգչի 9018 00 000, 9019 00 000, 9020 00 000, 9022 00 000, 9023 00 000, 9402 00 000 ապրանքախմբերին դասվող բժշկական տեխնիկան:
- Նախկին ԽՍՀՄ Պետպլանի և Պետստանդարտի կողմից 1977թ. հրատարակված «Արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանք: Բարձրագույն դասակարգչային խմբավորումներ» համամիութենական դասակարգչի 940000-945000 ապրանքախմբերին դասվող բժշկական տեխնիկան:
- ՀՀ կառավարության 1996թ. հոկտեմբերի 28-ի «Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մասով բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողներին գույքահարկից ազատվող բժշկական տեխնիկա համարվող գույքի ցանկը հաստատելու մասին» թիվ 342 որոշմամբ հաստատված ցանկում բերված բժշկական տեխնիկան, բացառությամբ` 36, 51, 52, 54, 55, 69, 71, 72, 73, 78, 97, 107, 108, 109, 121, 143, 156, 190, 191, 206, 207, 216, 217, 291, 301, 319, 320, 321, 364, 367, 378, 379, 392, 393, 396, 397, 402, 403, 404, 405, 406, 407, 408, 417, 418 և 419 տողերում նշվածների:
- Դասակարգիչներում չընդգրկված ներմուծվող այն տեխնիկան և սարքերը, որոնց ուղեկցող փաստաթղթերում (տեխ. անձնագիր, հաշվարկային և բեռնառաքման այլ փաստաթուղթ) նշված է, որ դրանք նախատեսված են բժշկական օգնության և սպասարկման համար:
Սույն կետում նշված բժշկական այն տեխնիկայի իրացումը, որը կարող է օգտագործվել ոչ բժշկական նպատակներով, ազատվում է ավելացված արժեքի հարկից, եթե այդ տեխնիկան իրացվում է բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող անձանց:
(4-րդ կետը խմբ. 01.02.01 N 02/125)
5. Բնակչության բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների (այդ թվում` կանխարգելիչ և ախտորոշման) իրացումը,
Բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումը` դա բնակչությանը կանխարգելիչ, բուժական, դեղորայքային օգնության ցուցաբերման, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, բժշկական փորձաքննության անցկացման, բժշկական և բուժական բնույթի այլ ծառայությունների մատուցումն է:
Կանխարգելիչ են այն միջոցառումները, որոնք կանխարգելում են հիվանդության առաջացումը և զարգացումը (առաջնային բժշկական օգնությունը, պատվաստումները և այլն), ախտորոշիչ` բժշկական առանձնահատուկ մեթոդների, անալիզների, բարդ բժշկական տեխնոլոգիաների վրա հիմնված մասնագիտական բժշկական օգնությունը:
ՀՀ տարածքում բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ են համարվում.
ա) առաջնային բժշկական օգնությունը` այդ թվում.
- |
նախաբժշկական օգնությունը, նախաբժշկական, բուժքույրական, ատամնաբուժական, |
- |
բժշկական ընդհանուր պրակտիկան, |
- |
մանկաբարձական ընդհանուր պրակտիկան, |
- |
ստոմատոլոգիական ընդհանուր պրակտիկան, |
- |
մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր պրակտիկան, |
- |
ընտանեկան բժշկությունը, |
բ) մասնագիտական բժշկական օգնությունը` այդ թվում
հիմնական մասնագիտացված բժշկական օգնությունը և սպասարկումը.
- |
ներքին բժշկական, |
- |
մանկաբուժական, |
- |
մանկաբարձական, |
- |
գինեկոլոգիական, |
- |
ընդհանուր վիրաբուժական, |
- |
անեսթեզիոլոգիական, |
- |
մանկական ընդհանուր վիրաբուժական, |
- |
վերակենդանացման, |
- |
նյարդաբանական, |
- |
հոգեբուժական, |
- |
բժշկական շտապ օգնության, |
- |
մաշկաբանական, |
- |
վեներարական*, |
- |
ախտաբանական, |
- |
դատաբժշկական, |
- |
լաբորատոր-ախտորոշիչ, |
- |
ճառագայթային ախտորոշիչ, |
- |
ֆիզիոթերապևտիկ, |
- |
վերականգնողական, |
- |
ֆունկցիոնալ-ախտորոշիչ, |
- |
ներզննական (էնդոսկոպիկական), |
|
|
գ) նեղ մասնագիտացված բժշկական օգնությունը և սպասարկումը` այդ թվում.
- |
ուռուցքաբանական |
|
(ֆտիզիատրիկ) |
- |
անընկալունաբանական |
- |
մասնագիտական հիվանդների |
|
(իմունոլոգիական) |
|
(պրոֆպաթոլոգիական) |
- |
աղեստամոքսաբանական |
- |
ներզատագինեկոլոգիական |
|
(գաստերոէնտերոլոգիական) |
- |
քիթ-կոկորդ-ականջաբանական |
- |
ռևմատոլոգիական |
|
(օտորինոլարինգոլոգիական) |
- |
ներզատաբանական |
- |
սրտային վիրաբուժական |
|
(էնդոկրինոլոգիական) |
- |
ուրոլոգիական |
- |
վարակիչ հիվանդների |
- |
վնասվածքաբանական |
- |
նեոնատոլոգիական |
- |
պլաստիկ վիրաբուժական |
- |
պերինատոլոգիական |
- |
վիրաբուժական |
- |
նյարդավիրաբուժական |
- |
միկրովիրաբուժական |
- |
ակնաբանական |
- |
էնդոսկոպիկ վիրաբուժական |
- |
կրծքային վիրաբուժական |
- |
ներզատավիրաբուժական |
- |
անոթային վիրաբուժական |
- |
սուրդոլոգիական |
- |
պրոկտոլոգիական |
- |
տրանսֆուզիոլոգիական |
- |
օրթոպեդիկական |
- |
թունաբանական |
- |
որովայնային վերակառուցողական |
- |
թմրաբանական |
|
(աբդոնտնալռեկոնստրուկտիվ) |
|
(նարկոլոգիական) |
- |
դիմածնոտային վիրաբուժական |
- |
սեռաախտաբանական |
- |
նորածնային վիրաբուժական |
|
(սեքսապաթոլոգիական) |
- |
այրվածքաբանական |
- |
բժշկական գենետիկական |
- |
փոխներարկումային |
- |
սոնոգրաֆիական |
|
(պերֆուզիոլոգիական) |
- |
սպորտային բժշկական |
- |
հոգեթերապևտիկ |
- |
մանուալ թերապևտիկ |
|
(փսիխոթերապեվտիկ) |
- |
բակտերիոլոգիական |
- |
դատահոքեբուժական |
- |
վիրուսաբանական |
|
փորձաքննություն |
- |
թերապևտիկ ստոմատոլոգիական |
- |
կոսմետոլոգիական |
- |
օրթոպեդիկ ստոմատոլոգիական |
- |
ռենտգենաբանական |
- |
օրթոդոնտիկ ստոմատոլոգիական |
- |
հերիատրիական |
- |
ռեպրոդուկտոլոգիական |
- |
ռեֆլեքսաթերապևտիկ |
- |
կլինիկական դեղորայքային |
- |
շարժաթերապևտիկ |
- |
պլաստիկ վիրաբուժություն |
- |
ալերգոլոգիական |
- |
սնկաբանական |
- |
թոքաբանական |
- |
վիրաբուժական |
- |
սրտաբանական |
|
ստոմատոլոգիական |
- |
երիկամաբանական |
- |
դիետոլոգիական |
|
(նեֆրոլոգիական) |
- |
հերմոդիալիզական |
- |
արյունաբանական |
- |
բժշկական բջջաբանություն |
- |
տուբերկուլյոզային |
|
(ցիտոլոգիա) |
- |
հիգիենիկ և հակահամաճարակային ծառայություն |
|
|
Հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունների խմբում ներառվում են հետևյալ ծառայությունները`
1. Բնակչության առողջության պահպանման և հիվանդությունների կանխարգելման նպատակով`
1.1. հիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացում, կոնսուլտացիաների կատարում.
1.2. սանիտարահիգիենիկ և համաճարակաբանական հետազոտությունների, փորձաքննությունների, կոնսուլտացիաների կատարում:
2. Վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով բուժկանխարգելիչ հիմնարկներում և վարակիչ հիվանդությունների օջախներում եզրափակիչ ախտահանման աշխատանքների կատարում:
3. Հայտերով և պայմանագրերով կանխարգելիչ ախտահանման, կրծողների ոչնչացման, միջատասպան աշխատանքների կատարում:
Բնակչության բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպություններում (հիվանդանոցներում, առողջարաններում, պրոֆիլակտորիաներում) ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց գիշերելու և բուժումն անցկացնելու համար հիվանդանոցային մահճակալների, հիվանդասենյակների, դիետիկ սննդի կենցաղային հարմարությունների տրամադրումը համարվում են բնակչության բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների շրջանակներում մատուցվող և ազատվում են ավելացված արժեքի հարկից: Առողջարաններում, պրոֆիլակտորիաներում բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցելու դիմաց հատուցում է համարվում առողջարանային ուղեգրերի իրացումից ստացված հասույթը: Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հետ անմիջականորեն չառնչվող (կամ այդ ծառայությունների համար պայմաններ չապահովող) այլ ծառայությունների (լրացուցիչ կոմունալ-կենցաղային հարմարությունների, առանձին հիվանդասենյակների, կահավորանքի, հեռուստացույցների տրամադրման և նմանատիպ այլ ծառայությունների) դիմաց գանձվող լրացուցիչ գումարները չեն համարվում բժշկական օգնության և սպասարկման (այդ թվում` կանխարգելիչ և ախտորոշման) ծառայությունների շրջանակներում մատուցվող ծառայությունների դիմաց հատուցում և հարկվում են ավելացված արժեքի հարկով` ընդհանուր սահմանված կարգով:
Հիգիենիկ և հակահամաճարակային ծառայություններ մատուցող անձանց կողմից կենդանիների բուժման և հիվանդությունների կանխարգելման (այդ թվում` կանխարգելիչ պատվաստումների գծով) ծառայությունները չեն համարվում բնակչության բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ և հարկվում են ավելացված արժեքի հարկով` ընդհանուր սահմանված կարգով:
Ծանոթագրություն: Մանկաբուժական ասպարեզում նեղ մասնագիտացված բժշկական օգնության տեսակների անվանման ավելացվում է «մանկական» բառը:
(5-րդ կետը լրաց. 06.11.97 N 109, 29.05.00 N 02/396)
6. Բուժկանխարգելիչ ձեռնարկություններում ու կազմակերպություններում բուժման հետ կապված և այդ բուժօգնության շրջանակներում հիվանդների կողմից պատրաստված ապրանքների և կատարված ծառայությունների իրացումը (վաճառքը):
Հիվանդ է համարվում այն անձնավորությունը, որի օրգանիզմում առկա են մեկ կամ մի քանի օրգան-համակարգերի բնականոն գործունեության խանգարումներ:
Ավելացված արժեքի հարկից ազատվում են բուժկանխարգելիչ ձեռնարկություններում ու կազմակերպություններում ստացիոնար պայմաններում բուժվող և բուժման ընթացքում հիվանդների կողմից պատրաստված ապրանքների և կատարված ծառայությունների իրացումը (վաճառքը):
Բնակչության բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ (այդ թվում` կանխարգելիչ և ախտորոշման) իրականացնող անձինք «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքին համաձայն պարտավոր են հարկից ազատված և հարկվող գործարքների (գործառնությունների) գծով վարել առանձնացված հաշվառում (այդ թվում` առանձնացնելով հարկվող և հարկից ազատված ծառայությունների սակագները):
(6-րդ կետը լրաց. 29.05.00 N 02/396)
|
Հավելված 1 «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 19 կետի դրույթների վերաբերյալ» հրահանգի |
Բ Ժ Շ Կ Ա Կ Ա Ն Պ Ա Ր Ա Գ Ա Ն Ե Ր Ի Ց Ա Ն Կ
ՀԻԳԻԵՆԱՅԻ, ՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՌԵՏԻՆԵ ԱՐՏԱԴՐԱՆՔ ԵՎ ՊՈԼԻՄԵՐ ՆՅՈՒԹԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ
1. |
Տարբեր տեսակի և չափի ռետինե բալոններ |
2. |
Տարբեր չափերի Մարտենսի վիրակապեր (բինտ) |
3. |
Տարբեր տեսակի և չափի ռետինե ջեռակներ |
4. |
Տարբեր տեսակի և չափի բժշկական, կենցաղային ռետինե սպունգ |
5. |
«Կեռա» տիպի T-ձև դրենաժներ |
6. |
Էսմարխի տիպի ռետինե արնեկանգ լարան (ժգուտ) մետաղական ճարմանդ և շղթայիկով |
7. |
Նույնը պլաստմասսե սևեռակով և ճարմանդով |
8. |
Տարբեր տեսակի և չափի արնեկանգ լարաններ |
9. |
Տարբեր տեսակի և չափի ստամոքսի, սնուցող, դուոդենալ զոնդեր |
10. |
Տրանսալային ինտուբատորներ |
11. |
Տարբեր տեսակի և չափի կղկղանքընդունիչներ |
12. |
Տարբեր տեսակի և չափի կոլպեյռիներներ լատեքսից |
13. |
Տարբեր տեսակի և չափի կատետրներ |
14. |
Մոմլաթ բժշկական, պոլիքլորվինիլային (պլաստիկատ կոմպրեսային) |
15. |
Փոքրիկ թասակ «ԿՌ» և կանացի միջոց անձնական նախապահպանության (պրոֆիլակտիկայի) համար |
16. |
Օղակ արգանդի |
17. |
Ռետինե օղակ և բռնիչ (դեղորայքի փաթեթների ամրացման համար) |
18. |
Օղակ մանկական ռետինե |
19. |
Տարբեր չափերի «Պարույր» տեսակի ներարգանդային հակաբեղմնավորիչներ |
20. |
Ծորակներ էբոնիտե թթվածնային բարձերի համար |
21. |
Տարբեր չափի ռետինե շրջանաձև տակդիրներ |
22. |
Տարբեր տեսակի և չափի ռետինե «էսմարխի» գավաթներ |
23. |
Տարբեր չափի մետրեյռինտերներ` լատեքսից |
24. |
Ռետինե պարկեր երկբալոն հեղուկացրիչի (պուլվերիզատորի) համար |
25. |
Պարկեր գազափոխանակության համար |
26. |
Պլաստմասսե պարկ և ամբար կղկղանքընդունիչի համար |
27. |
Կաթնածծիչ ապակե կազմությամբ (թասիկով և ռեզերվուարով) |
28. |
Տարբեր տեսակի և չափի միզընդունիչներ |
29. |
Տարբեր տեսակի և չափի ռետինե ծայրակալներ՝ ձեռնափայտի, հենակի և ոտքի պրոթեզների համար |
30. |
Տարբեր տեսակի ռետինե բժշկական մատնոցներ |
31. |
Տարբեր չափի ռետինե անատոմիական ձեռնոցներ |
32. |
Տարբեր չափի ռետինե վիրաբուժական ձեռնոցներ |
33. |
Լոգարանի համար ռետինե փչովի բարձեր |
34. |
Թթվածնի համար տարբեր տարողության ռետինե և գործվածքային բարձեր |
35. |
Ռետինե հիգիենիկ գոտի |
36. |
Ցնցուղ (պոլիվիկ) բժշկական նշանակության, տերմոպլաստե նյութից |
37. |
Տարբեր տեսակի և չափի նախապահպանակ (պրեզերվատիվ) |
38. |
Ռետինե խցաններ կաթի շշի համար |
39. |
Տարբեր չափի ռետինե պարկ՝ սառույցի համար |
40. |
Տարբեր չափի և տեսակի ռետինե պարկ՝ աչքի համար |
41. |
Կաթի մանկական ծծակ |
42. |
Փուչ ռետինե ծծակ (պուստիշկա) |
43. |
Տարբեր տեսակի և չափի ցնցուղիչ |
44. |
Տարբեր չափերի ռետինե տակդիր անոթ |
45. |
Ռետինե բժշկական խողովակներ տարբեր տրամաչափի՝ վակուումային, դրենաժային, լսողական, արյան փոխներարկման համար և ուրիշներ |
46. |
Ներարկիչ՝ ներարգանդային «Պարույր» տեսակի հակաբեղմնավորիչ մտցնելու համար |
47. |
Օժանդակ իրեր՝ բժշկական, պոլիէթիլենային |
48. |
Պոլիէթիլենային ծորակ՝ «էսմարխի» գավաթի համար |
49. |
Պոլիէթիլենային ծայրադիր «էսմարխի» գավաթի համար |
50. |
Պոլիէթիլենային ձագար թթվածնային բարձի համար |
|
Հավելված 2 «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 19 կետի դրույթների վերաբերյալ» հրահանգի |
ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ՊՐՈԹԵԶԱ-ՕՐԹՈՊԵԴԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՑԱՆԿ
1. Հաշմանդամային սայլակներ
2. Օրթոպեդիկ կոշիկներ
3. Պրոթեզային կոշիկներ
_______________
1 - Սույն հրահանգում որպես ապրանքախումբ դիտվում են «ԱՊՀ երկրների արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» և «Արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանք: Բարձրագույն դասակարգչային խմբավորումներ» դասակարգիչների «0» նիշով վերջացող ծածկագրերը և այդ ապրանքախմբի ընդգրկումը նշանակում է նաև այլ նիշերով վերջացող ծածկագրերի տակ նշված ապրանքների ընդգրկում: «0-ից տարբեր նիշով վերջացող ծածկագիր նշելու դեպքում ընդունվում է միայն այդ ծածկագրի տակ նշված արտադրատեսակը (ապրանքատեսակը):