Համարը 
ՀՕ-227-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2006.12.25/66(521) Հոդ.1379
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
27.11.2006
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
19.12.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.01.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2006 թվականի նոյեմբերի 27-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետ՝ օրենսգիրք) 42-րդ հոդվածում՝

ա) վերնագիրը և առաջին մասը «սանիտարահիգիենիկ» բառից առաջ լրացնել «սանիտարական,» բառով.

բ) առաջին մասի սանկցիայում «եռապատիկից մինչև տասնապատիկի» բառերը փոխարինել «տասնապատիկից մինչև քսանապատիկի» բառերով, իսկ «երեսնապատիկից մինչև հարյուրապատիկի» բառերը փոխարինել «քառասնապատիկից մինչև հարյուրքսանապատիկի» բառերով.

գ) երկրորդ մասի սանկցիայում «տասնապատիկից մինչև քսանապատիկի» բառերը փոխարինել «քսանապատիկից մինչև երեսնապատիկի» բառերով, իսկ «հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի» բառերը փոխարինել «հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 421-րդ հոդվածում՝

ա) վերնագրի և առաջին մասի «սանիտարական հսկողության մարմինների» բառերը փոխարինել «հիգիենիկ և հակահամաճարակային հսկողություն իրականացնող մարմնի» բառերով.

բ) առաջին մասի սանկցիայում «եռապատիկից մինչև տասնապատիկի» բառերը փոխարինել «տասնհինգապատիկից մինչև երեսնապատիկի» բառերով, իսկ «քառասնապատիկից մինչև հարյուրապատիկի» բառերը փոխարինել «ութսունապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի» բառերով.

գ) երկրորդ մասի սանկցիայում «տասնապատիկից մինչև քսանապատիկի» բառերը փոխարինել «երեսնապատիկից մինչև քառասնապատիկի» բառերով, իսկ «հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի» բառերը փոխարինել «հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 43-րդ հոդվածում՝

ա) վերնագիրը և առաջին մասը «սանիտարահիգիենիկ» բառերից առաջ լրացնել «սանիտարական,» բառով.

բ) առաջին և երկրորդ մասերը «կանոնները» բառից հետո լրացնել «, հիգիենիկ նորմատիվները» բառերով.

գ) առաջին մասի սանկցիայում «եռապատիկից մինչև հնգապատիկի» բառերը փոխարինել «տասնապատիկից մինչև քսանապատիկի» բառերով, իսկ «երեսնապատիկից մինչև հիսնապատիկի» բառերը փոխարինել «քառասնապատիկից մինչև հարյուրապատիկի» բառերով.

դ) երկրորդ մասի սանկցիայում «հնգապատիկի» բառը փոխարինել «տասնհինգապատիկի» բառով, իսկ «երեսնապատիկից մինչև հիսնապատիկի» բառերը փոխարինել «հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 431-րդ հոդվածով.

 

«Հոդված 431.

Աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելը, չսահմանված վայրում աղբ թափելը, աղբահանության համար անհրաժեշտ պայմաններ չապահովելը

 

Աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումը կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

Չսահմանված և (կամ) չնախատեսված տեղերում ու վայրերում՝ աղբամուղերից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից, աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված և (կամ) նախատեսված աղբավայրերից դուրս աղբ թափելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ քառասնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված խախտումը կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

Առանց աղբահանության պայմանագրի աղբը հեռացնելը (թափելը) կամ պայմանագրով սահմանված վայրից (տեղից) դուրս աղբը հեռացնել (թափելը)՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ քառասնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի հինգերորդ մասով նախատեսված խախտումը կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 2191-րդ հոդվածում՝

ա) առաջին մասը «1521-րդ» թվից առաջ լրացնել «431-րդ հոդվածի առաջին, երկրորդ մասերով և» բառերով.

բ) երկրորդ մասը «1521-րդ» թվից առաջ լրացնել «431-րդ հոդվածի երրորդ, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերը,» բառերով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 236-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 236.

Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողություն իրականացնող մարմինը

 

Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողություն իրականացնող մարմինը քննում է սույն օրենսգրքի 42-րդ, 421-43-րդ հոդվածներով, 80-86-րդ հոդվածներով (եթե դրանք համարվում են մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի խախտումներ) և 87-րդ հոդվածով (պետական սանիտարական հսկողություն իրականացնող մարմինների կարգադրագրերը չկատարելու համար) նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաև սույն օրենսգրքի 152-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ սանիտարական նորմերի խախտման մասով:

Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողություն իրականացնող մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն՝

1) սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնների և նորմերի (բացի մթնոլորտային օդի պահպանության կանոններից և նորմերից), հիգիենիկ նորմատիվների և սույն օրենսգրքի 421-րդ հոդվածով նախատեսված խախտումների համար՝

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետը (Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկը) և նրա տեղակալները՝ տուգանք քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև քառասնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երկուհարյուրապատիկի չափով.

Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների պետերը (գլխավոր պետական սանիտարական բժիշկները) և նրանց տեղակալները՝ տուգանք քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուրքսանապատիկի չափով.

2) մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ նորմերը և կանոնները խախտելու համար՝

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետը (Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկը) և նրա տեղակալները՝ տուգանք քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուրապատիկի չափով.

Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների պետերը (գլխավոր պետական սանիտարական բժիշկները) և նրանց տեղակալները՝ տուգանք քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասնհինգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հիսնապատիկի չափով:»:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. դեկտեմբերի 19
Երևան
ՀՕ-227-Ն