Համարը 
N 1277-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2007.11.28/59(583) Հոդ.1229
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
18.10.2007
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.11.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
29.11.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՌՈՒՍ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՌՈՒՍ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑՈՒ ՍՈՒՐԲ ՏԻՐԱՄՈՐ ՏԱՃԱՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հոկտեմբերի 2007 թվականի N 1277-Ն

 

ՌՈՒՍ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՌՈՒՍ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑՈՒ ՍՈՒՐԲ ՏԻՐԱՄՈՐ ՏԱՃԱՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ռուսական համայնքի խնդրանքը` պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող` Երևան քաղաքի Ռուս Ուղղափառ եկեղեցու Սուրբ Տիրամոր տաճարի նշանակային օգտագործումն ապահովելու նպատակով և համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ, «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

1. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի հետ համատեղ ապահովել Երևան քաղաքի Ռուս Ուղղափառ եկեղեցու Սուրբ Տիրամոր տաճարի և դրա պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի ճշտումն ու համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով Երևանի Սուրբ Տիրամոր Ռուս Ուղղափառ եկեղեցու համայնքի կրոնական կազմակերպության միջոցների հաշվին ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված` Սուրբ Տիրամոր տաճարի և դրա պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը` որպես պետական սեփականություն:

3. Երևան քաղաքի Ռուս Ուղղափառ եկեղեցու Սուրբ Տիրամոր տաճարն անհատույց սեփականության իրավունքով օտարել և դրա պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Երևանի Սուրբ Տիրամոր Ռուս Ուղղափառ եկեղեցու համայնքի կրոնական կազմակերպությանը:

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից Երևանի Սուրբ Տիրամոր Ռուս Ուղղափառ եկեղեցու համայնքի կրոնական կազմակերպության հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել նշված տաճարի անհատույց սեփականության իրավունքով օտարման և դրա պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի անհատույց օգտագործման իրավունքով հանձնման պայմանագրերի կնքումը և պահպանական պարտավորագրի ստացումը Երևանի Սուրբ Տիրամոր Ռուս Ուղղափառ եկեղեցու համայնքի կրոնական կազմակերպությունից:

5. Առաջարկել Հայաստանի Ռուս Ուղղափառ եկեղեցուն նշված տաճարի և դրա պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Երևանի Սուրբ Տիրամոր Ռուս Ուղղափառ եկեղեցու համայնքի կրոնական կազմակերպության միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշման N 1 հավելվածի «1.12. Քանաքեռ-Զեյթուն թաղ.» բաժնի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

Հուշար-ձանի համարը

Հուշարձանի ենթահամարը

(ենթահամարները)

Հուշարձանախումբը, հուշարձանը

Ժամանակը

Տեղը, բնակավայրի հասցեն

Նշանակությունը` հանրապետ. տեղ.

Ծանոթա-գրություն

1

2

3

4

5

6

7

8

9

4.

     

ՌՈՒՍ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑԻ (ՍՈՒՐԲ ՏԻՐԱՄՈՐ ՏԱՃԱՐ)

1912 թ.

Զաքարիա Սարկավագի փող. 68

Հ

 
»:

 

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. նոյեմբերի 16
Երևան