030.0693.05.02.97
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի բարեփոխումների ծրագրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի բարեփոխումների ծրագրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները քննարկելու, ծրագրի հետ կապված աշխատանքները կազմակերպելու և համակարգելու նպատակով ստեղծել պետական հանձնաժողով հետևյալ կազմով.
Հայաստանի Հանրապետության վարչապետ (նախագահ)
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ
Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական:
1.1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին համանախագահության կարգով ղեկավարել պետական հանձնաժողովի աշխատանքները:
(1.1 կետը լրաց. 14.05.97 ՆՀ-733)
2. Պետական հանձնաժողովին` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել դատաիրավական համակարգի բարեփոխումների ծրագրի իրականացման, այդ թվում` անհրաժեշտ օրենսգրքերի և կարևորագույն օրենքների ընդունման ժամանակացույցը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի բարեփոխումների ծրագրի իրականացման նյութատեխնիկական ապահովման հարցերը:
4. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
Երևան 5 փետրվարի 1997 թ. ՆՀ-693
|
|