Համարը 
ՀՕ-237-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2008.12.30/76(666) Հոդ.1420
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
26.12.2008
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
29.12.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 6-րդ հոդվածի 33-րդ կետից հանել «կամ հավատարմագրված փաստաբանին» բառերը:

 

Հոդված 2. Օրենսգրքի 39-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«5. Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է կոլեգիալ` վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի և առնվազն երեք դատավորի կազմով: Վճռաբեկ բողոքը համարվում է վարույթ ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել նիստին ներկա դատավորների մեծամասնությունը: Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները վճռաբեկ դատարանը քննում է կոլեգիալ` նախագահի և առնվազն երեք դատավորի կազմով:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասում «2-րդ կետով» բառերը փոխարինել «2-րդ և 2.1-րդ կետերով» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 376.1-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ կետով.

 

«2.1) առաջին ատյանի դատարանների` գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով.»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ կետով.

 

«2.1) սույն օրենսգրքի 376.1 հոդվածի 2.1-րդ կետով նախատեսված դեպքում` սույն օրենսգրքի 426.3 և 426.4 հոդվածներով սահմանված ժամկետներում.»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 380.1-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 380.1. Վերաքննիչ բողոք բերելու հիմքերը

 

1. Վերաքննիչ բողոք բերելու հիմքերն են`

1) դատական սխալը` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա.

2) նոր երևան եկած կամ նոր հանգամանքները:»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-րդ կետը «հիմնավորումները» բառից հետո լրացնել «, կամ որոնք են նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը» բառերով:

 

Հոդված 8. Օրենսգրքի 395-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

 

«2. Բողոքարկված դատական ակտը բեկանվում կամ փոփոխվում է, եթե հաստատվել է նոր երևան եկած կամ նոր հանգամանքը, որն ազդել է դատական ակտի օրինականության կամ հիմնավորվածության վրա:»:

 

Հոդված 9. Օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների միջոցով» բառերը:

 

Հոդված 10. Օրենսգրքի 405-րդ հոդվածի «վճռաբեկ դատարանը՝ ողջ» բառերը փոխարինել «վճռաբեկ դատարանի քրեական պալատը՝ նախագահի և առնվազն երեք դատավորի» բառերով:

 

Հոդված 11. Օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Վճռաբեկ բողոք բերելու հիմքերն են`

1) դատական սխալը` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա.

2) նոր երևան եկած կամ նոր հանգամանքները:»:

 

Հոդված 12. Օրենսգրքի 407-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը «ելքի վրա» բառերից հետո լրացնել «, կամ ինչ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներ են առկա» բառերով:

 

Հոդված 13. Օրենսգրքի 414.1-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասի «10 օրվա» բառերը փոխարինել «մեկ ամսվա» բառերով.

2) 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 14. Օրենսգրքի 414.2-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) առկա է նոր երևան եկած կամ նոր հանգամանք:».

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Վճռաբեկ դատարանին ներկայացված վճռաբեկ բողոքների` սույն oրենսգրքի 407 հոդվածի և սույն հոդվածի առաջին մասի պահանջներին համապատասխանության հարցը պարզելու և դատարանի վարույթ ընդունելու կամ վերադարձնելու հարցը լուծվում է կոլեգիալ՝ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի և առնվազն երեք դատավորի կազմով: Պալատի այդ որոշումները համարվում են ընդունված, եթե դրանց կողմ է քվեարկել նիստին ներկա դատավորների մեծամասնությունը:».

3) 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 15. Օրենսգրքի 416-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 416. Վճռաբեկ դատարանի նիստերը

 

Պալատի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է առնվազն չորս դատավոր:»:

 

Հոդված 16. Օրենսգրքի 423-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«4. Որոշումը կայացվում է բաց քվեարկությամբ: Վճռաբեկ դատարանի որոշումը համարվում է ընդունված, եթե դրա oգտին քվեարկել է նիստին ներկա դատավորների մեծամասնությունը: Ձայների հավասարության դեպքում ընդունված է համարվում այն որոշումը, որն առավել բարենպաստ է ամբաստանյալի համար:»:

 

Հոդված 17. Օրենսգրքի 12.1-րդ բաժնում «դիմում» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «բողոք» բառով և դրան համապատասխան հոլովաձևերով, իսկ «դիմող» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «բողոք ներկայացրած անձ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

 

Հոդված 18. Օրենսգրքի 426.1-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 426.1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայող դատարանը

 

Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը` բողոքի հիման վրա:»:

 

Հոդված 19. Օրենսգրքի 426.2-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելու բողոք ներկայացնելու իրավունք ունեն`

1) դատավարության մասնակիցները, բացառությամբ քրեական հետապնդման մարմինների.

2) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա տեղակալները:»:

 

Հոդված 20. Օրենսգրքի 426.5-րդ հոդվածում`
 

1) 1-ին մասից հանել «կամ հավատարմագրված փաստաբանին» բառերը.

2) 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 21. Օրենսգրքի 426.6-րդ հոդվածի վերնագրից, 2-րդ և 3-րդ մասերից հանել համապատասխանաբար «կամ հավատարմագրված փաստաբանի», «կամ հավատարմագրված փաստաբանը,» և «կամ հավատարմագրված փաստաբանն» բառերը:

 

Հոդված 22. Օրենսգրքի 426.8-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Դատարանը դատական ակտը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայում է վերանայման վարույթ հարուցելու որոշման հիման վրա:».

2) 2-րդ մասի 3-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 23. Օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«2. Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրենքով սահմանված ընդհանուր կարգով կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան:»:

 

Հոդված 24. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից: Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթները սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո փոխանցվում են համապատասխանաբար վերաքննիչ կամ վճռաբեկ դատարան:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 29

Երևան

ՀՕ-237-Ն