Համարը 
ՀՕ-44-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2009.02.13/9(675) Հոդ.161
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
05.02.2009
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
11.02.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.03.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 
09.04.2018

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2009 թվականի փետրվարի 5-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 15-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 16-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 3. Օրենսգրքի 17-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 4. Օրենսգրքի 19-րդ հոդվածում`

 

1) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սնանկության գործերը վարվում են դատավորի կողմից` միանձնյա:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 111.1-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ընդհանուր իրավասության դատարանը հայցադիմումը վարույթն ընդունելուց հետո գործը դատաքննության նախապատրաստելիս կիրառում է սույն օրենսգրքի 22.2-րդ գլխի կանոնները:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի երրորդ բաժնի երկրորդ ենթաբաժնի «Վարույթը քաղաքացիական դատարանում» բառերը փոխարինել «Գործը դատաքննության նախապատրաստելու կարգը» բառերով:

 

Հոդված 7. Օրենսգրքի 22.1-րդ գլուխը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 8. Օրենսգրքի 150-րդ հոդվածի 2-րդ կետում «քաղաքացիական գործեր քննող» բառերը փոխարինել «ընդհանուր իրավասության առաջին ատյանի» բառերով:

 

Հոդված 9. Օրենսգրքի 163.1-րդ հոդվածի 1-ին կետում «քաղաքացիական» բառը փոխարինել «ընդհանուր իրավասության առաջին ատյանի» բառերով:

 

Հոդված 10. Օրենսգրքի 165-րդ հոդվածում «քաղաքացիական գործեր քննող» բառերը փոխարինել «ընդհանուր իրավասության առաջին ատյանի» բառերով:

 

Հոդված 11. Օրենսգրքի 194-րդ հոդվածի առաջին պարբերությունում «քաղաքացիական» բառը փոխարինել «ընդհանուր իրավասության առաջին ատյանի» բառերով:

 

Հոդված 12. Օրենսգրքի 204.3-րդ հոդվածը «բնակության (գտնվելու) վայրի» բառերից հետո լրացնել «ընդհանուր իրավասության» բառերով:

 

Հոդված 13. Օրենսգրքի 221.1-րդ հոդվածը «դատարանի» բառից հետո լրացնել «`գործն ըստ էության լուծող» բառերով, իսկ «պահից» բառից հետո` «մեկ ամիս հետո» բառերով:

 

Հոդված 14. Օրենսգրքի 229-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 229. Վճռաբեկ բողոք բերելու ժամկետները

 

1. Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի oրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, բացառությամբ նոր կամ նոր երևան եկած հանգամանքների հիմքով կամ սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի:

2. Միջանկյալ դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել միայն oրենքով նախատեսված դեպքերում: Միջանկյալ դատական ակտը կարող է բողոքարկվել այն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում, եթե սույն օրենսգրքով կամ այլ օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:

3. Գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վճռաբեկ բողոք բերելու սկսած այն օրվանից` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին:»:

 

Հոդված 15. Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի մարտի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացիական դատարանների վարույթում գտնվող գործերը, տարածքային ընդդատությանը համապատասխան, փոխանցվում են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

3. Սույն օրենքով սահմանված` դատական ակտի ուժի մեջ մտնելու ժամկետների վերաբերյալ նորմերը կիրառվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կայացված դատական ակտերի նկատմամբ: Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերը կարող են բողոքարկվել դրանց կայացման պահին գործող օրենքով սահմանված ժամկետում:

4. Քաղաքացիական դատարանների կայացրած դատական ակտերի հարկադիր կատարման համար կատարողական թերթը տալիս է առաջին ատյանի ընդհանուր իրավասության այն դատարանը, որի ընդդատությանն է վերապահված համապատասխան գործը սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո:

5. Քաղաքացիական դատարանների կայացրած դատական ակտերի կատարման ընթացքում ծագող և դատական կարգով լուծում պահանջող հարցերով իրավասու դատարան է համարվում առաջին ատյանի ընդհանուր իրավասության այն դատարանը, որին համապատասխան գործն ընդդատյա է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո:

6. Քաղաքացիական դատարանների քննած և ավարտած գործերով լրացուցիչ վճիռ կայացնելու, վճիռը պարզաբանելու, վճռի վրիպակները, տառասխալները և թվաբանական սխալներն ուղղելու համար իրավասու դատարան է համարվում առաջին ատյանի ընդհանուր իրավասության այն դատարանը, որին համապատասխան գործն ընդդատյա է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2009 թ. փետրվարի 11

Երևան

ՀՕ-44-Ն