Համարը 
N 261-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2009.04.01/17(683) Հոդ.298
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
19.03.2009
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
24.03.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.04.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 429 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մարտի 2009 թվականի N 261-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 429 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» N 429 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) «I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ» բաժնի «1. Ներածություն» գլխի, «II. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ» բաժնի «4. Գլխավոր նպատակը և ծրագրի կողմից լուծվող հիմնական խնդիրները» գլխի 4.3-րդ կետում, «5. Ակնկալվոր արդյունքները» գլխի 3-րդ կետի երրորդ պարբերությունում, «7. Ծրագրի ռազմավարությունը և դրա իրականացումը» գլխի վերջին պարբերության առաջին նախադասությունում, «9. Անմիջական նպատակները» գլխի 1.1.1-ին, 3.1-ին, 3.1.4-րդ., 3.1.5-րդ և 3.2.2-րդ կետերում, «X. ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ» բաժնի 1-ին կետում, «XI. ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ» բաժնի 1.1.1-ին, 3.1-ին, 3.1.4-րդ, 3.1.5-րդ և 3.2.2-րդ կետերում և «ՑԱՆԿ»-ի 2-րդ կետում «ՀՀ ՍՊԱԾ-ի», «ՀՀ կառավարությանն առընթեր ՍՊԱԾ», «ՀՀ կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» և «ՍՊԱԾ» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

2) «I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ» բաժնի «1. Ներածություն» գլխի երրորդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ԱԻՎ-ի», «II. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ» բաժնի «5. Ակնկալվոր արդյունքները» գլխի 3-րդ կետի իններորդ պարբերությունում «ՀՀ կառավարությանն առընթեր ԱԻՎ-ի», «X. ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ» բաժնի 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ԱԻՎ-ը», «XI. ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ» բաժնի «ՑԱՆԿ»-ի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

3) «II. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ» բաժնի «3. Հիմնախնդրի ժամանակակից վիճակը» գլխի վերջին պարբերությունում «ՀՀ կառավարությանն առընթեր ՍՊԱԾ-ի», «5. Ակնկալվող արդյունքները» գլխի երրորդ պարբերությունում «ՀՀ կառավարությանն առընթեր ՍՊԱԾ-ի», «7. Ծրագրի ռազմավարությունը և դրա իրականացումը» գլխի երկրորդ նախադասությունում և վերջին պարբերության երկրորդ նախադասությունում «ՀՀ կառավարությանն առընթեր ՍՊԱԾ-ը» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

4) «IV. ԱՆՄԻՋԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ» բաժնի «3.3.7. Միջոցառում 7. Շրջակա միջավայրի վրա ուժեղ երկրաշարժերի ազդեցության գնահատման համալիր մոտեցման մշակում և կիրառում» բառերը փոխարինել «Շրջակա միջավայրի վրա ուժեղ երկրաշարժերի ազդեցության գնահատման մեխանիզմների ստեղծում» բառերով.

5) «X. ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ» բաժնում`

ա. 4-րդ կետում «ՀՀ ներքին գործերի նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը» բառերով,

բ. 7-րդ կետում «ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը» բառերով,

գ. ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետը, իսկ 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը 1.1.2-1.1.6, 2.1.1, 3.1.1, 3.1.3-3.1.5, 3.2.1, 3.2.4:»,

դ. 10-րդ կետում «ՀՀ էներգետիկայի նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը» բառերով,

ե. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը 1.1.4, 2.1.1, 3.1.1, 3.1.3, 3.3.7:»,

զ. 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12.1-ին կետով.

«12.1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը 1.1.7, 3.3.6, 3.10.4, 3.10.5»,

է. 13-րդ կետում «ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը» բառերով,

ը. 15-րդ կետում «Հայպետատոմհսկողությունը» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե» բառերով,

թ. 16-րդ կետում «Հիդրոօդերևութաբանության վարչություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանական և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (համաձայնությամբ)» բառերով,

ժ. 18-րդ կետում «ՀՀ կառավարությանն առընթեր ԱԻՎ-ի կադրերի պատրաստման և վերապատրաստման ինստիտուտը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (համաձայնությամբ)» բառերով,

ժա. 20-րդ կետում «ՀՀ սոցիալական ապահովության նախարարության «Սթրես» կենտրոնը» բառերը փոխարինել «Սթրես-կենտրոն» ՓԲԸ (համաձայնությամբ)» բառերով.

6) «XI. ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ» բաժնի ցանկում`

ա. 4-րդ կետում «ՀՀ ներքին գործերի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերով,

բ. 9-րդ կետում «ՀՀ էներգետիկայի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը» բառերով,

գ. 10-րդ կետում «ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բառերով,

դ. 11-րդ կետում «ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն» բառերով,

ե. 12-րդ կետում «ՀՀ տրանսպորտի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն» բառերով,

զ. 14-րդ կետում «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերով,

է. 16-րդ կետում «ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն» բառերով,

ը. 18-րդ կետում «Հայհիդրոօդերևութաբանության վարչություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանական և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (համաձայնությամբ)» բառերով,

թ. 20-րդ կետում «ՀՀ կառավարությանն առընթեր ԱԻՎ-ի կադրերի պատրաստման և վերապատրաստման ինստիտուտ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն (համաձայնությամբ)» բառերով,

ժ. 22-րդ կետում «Հայպետատոմհսկողություն» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե» բառերով,

ժա. 26-րդ կետում «Լոռի» փրկարարական ջոկատ», «Գյումրի» փրկարարական ջոկատ» բառերը փոխարինել «Հասարակական փրկարարական ջոկատներ (համաձայնությամբ)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մարտի 24

Երևան