Համարը 
N 274-Ա
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
19.03.2009
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
24.03.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.03.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մարտի 2009 թվականի N 274-Ա

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 26-ի «Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու մասին» N 116 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ձեռք բերած նշանակալի արդյունքների, ինչպես նաև որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մրցանակներ շնորհել սույն որոշման հավելվածում նշված կազմակերպություններին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մարտի 24

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

մարտի 19-ի N 274-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՍՏԱՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

«Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայու-

թյուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

 

«Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ»

բաց բաժնետիրական ընկերություն

 

«Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոն սահմանափակ պատասխանա-

տվությամբ ընկերություն

 

«Սպիտակ տնակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

 

Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ բաց բաժնետիրական

ընկերություն

 

«Էյ Էմ Փի Ջի Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

 

«Վ. Աղաբաբյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

 

«Ջերմուկ Մայր գործարան» փակ բաժնետիրական ընկերություն

 

«Սեմուր ընդ Կո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

 

«Բարի Սամարացի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան