040.0392.07.06.99
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 հունիսի 1999 թ.
Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
7 հունիսի 1999 թվականի N 392
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրին (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, Երևանի քաղաքապետին` սեյսմիկ ռիսկի նվազեցմանը վերաբերող աշխատանքներն իրականացնելիս ղեկավարվել Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Դարբինյան |
Հ Ա Մ Ա Լ Ի Ր Ծ Ր Ա Գ Ի Ր
ԵՐԵՎԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Ներածություն
Սույն ծրագիրը կազմված է Հայաստանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական ծրագրին համապատասխան:
Հայաստանի մայրաքաղաք Երևանում սեյսմիկ ռիսկի նվազեցումն իրենից ներկայացնում է առանձին, ինքնուրույն և կարևորագույն խնդիր` հետևյալ գլխավոր պատճառներով`
● հանրապետության բնակչության զգալի մասի կենտրոնացումը Երևան քաղաքում,
● կառավարման պետական մարմինների կենտրոնացումը,
● շենքերի և կառույցների սեյսմակայունության զգալիորեն ցածր մակարդակն իրական սեյսմիկ վտանգի մակարդակից,
● վտանգավոր արտադրությունների տեղադրությունը քաղաքի տարածքում,
● բնակչության ու ղեկավար մարմինների` սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված գործողություններին պատրաստվածության ոչ անհրաժեշտ մակարդակը:
Ծրագիրը մշակված է շահագրգիռ նախարարություններ, գերատեսչություններ ներկայացնող սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր հիմնախնդրի տարբեր ուղղություններով զբաղվող հեղինակային խմբի կողմից` պրոֆ. Ս. Բալասանյանի ղեկավարությամբ:
Ծրագրի մշակման մեջ զգալի ներդրում են ունեցել Մ. Մելքումյանը, Ա. Առաքելյանը, Հ. Բաբայանը (Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալություն), Ս. Կարապետյանը, Տ. Մարգարյանը (ՀՀ քաղաքաշինության նախարարություն), Ս. Մարգարյանը («Հայինժնախագիծ» ՊՓԲԸ), Վ. Արզումանյանը («ՀայԳՀԻՍՇԿՊ» ՊՓԲԸ), Ա. Ալոյանը (ՀՀ քաղշիննախի ԳՀՆԻ), Գ. Մաթևոսյանը, Ա. Թարվերդյանը, Կ. Սարաֆյանը (ՀՀ ԱԻՎ), Ս. Օհանյանը, Բ. Ոսկանյանը (ՀՀ կառավարության աշխատակազմ), Ռ. Նիկողոսյանը (ՀՀ առողջապահության նախարարություն), Ա. Թադևոսյանը (ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն), Ա. Սարգսյանը (ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարություն), Ն. Միրզոյանը (Երևանի պետական բժշկական համալսարան), Ա. Դոլուխանյանը (Հայկական կարմիր խաչի ընկերություն):
Ծրագրի բոլոր բաժինները գործնականում քննարկված են սեյսմիկ ռիսկի նվազեցման վերաբերյալ խոշորագույն միջազգային գիտաժողովներում, որոնցից հիմնականները Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության կողմից կազմակերպված երկու միջազգային համաժողովներն են` նվիրված 1988 թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի 5 և 10-ամյակներին:
(Գլուխը փոփ. 07.05.09 N 484-Ն)
2. Հիմնախնդրի նկարագրությունը
Երևանը, ինչպես և Հայաստանի` անցյալում ավերված շատ մայրաքաղաքներ, մեկ անգամ չէ, որ ենթարկվել է ուժեղ սեյսմիկ հարվածների: Դրանցից մեկը 1679 թ. գործնականում ամբողջովին ավերեց քաղաքը:
Հաշվի առնելով ուժեղ սեյսմիկ իրադարձությունների կրկնման օրենքը, դժվար չէ ենթադրել, որ ապագայում Երևանը կրկին, ինչպես և անցյալում, կենթարկվի M=7.0 ուժեղ երկրաշարժի, ինչը համապատասխանում է I=9-10 բալ ինտենսիվության, ըստ MSK-64 սանդղակի:
Իմանալով, թե ինչ է նշանակում I=9-10 բալ ինտենսիվությամբ երկրաշարժը Հայաստանի բնակավայրերի համար, թեկուզ ոչ վաղուց տեղի ունեցած 1988 թ. Սպիտակի երկրաշարժի օրինակով, դժվար չէ ենթադրել, թե ինչ կարող է տեղի ունենալ Հայաստանի մայրաքաղաքի և ընդհանրապես պետության հետ` Երևան քաղաքի շրջանում, հաջորդ ուժեղ երկրաշարժի դեպքում:
Նման սցենարը մանրամասն հետազոտվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության կողմից: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության փորձագետները, ինչպես նաև արևմտյան մասնագետները գտնում են, որ հատուկ պետական ծրագրով մայրաքաղաքի սեյսմիկ ռիսկի մակարդակն զգալիորեն չնվազեցնելու դեպքում զոհերի և կորուստների քանակը կվերածվի այնպիսի որակի, որի դեպքում հնարավոր չի լինի արդյունավետ օգնություն ցուցաբերել բնակչությանը և վերացնել ավերածությունները:
(Գլուխը փոփ. 07.05.09 N 484-Ն)
II. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
3. Հիմնախնդրի ներկա վիճակը
ՀՀ ՍՊԱԾ-ում միջազգային չափանիշներով գնահատված է սեյսմիկ ռիսկը Հայաստանի տարածքում: Հաստատված է, որ ամենամեծ ռիսկին ենթակա է Երևան քաղաքը:
Նկ. 1-ում բերված է ՀՀ ՍՊԱԾ-ում կազմված Հայաստանի մայրաքաղաքի սեյսմիկ ռիսկի առաջին քարտեզը, որտեղից երևում է, որ քաղաքի տարածքի 15%-ը (23 քառ. կմ) գտնվում է բարձր ռիսկի գոտում: Դա նշանակում է, որ Երևանում բարձր ռիսկի ենթակա է բնակչության 26%-ը: Հաշվի առնելով, որ միջին ռիսկի գոտում նույնպես հնարավոր են լուրջ կորուստներ, պարզ է դառնում, որ Երևան քաղաքը, ընդհանուր առմամբ, սեյսմիկ տեսանկյունից խիստ խոցելի է: Ելնելով վերոհիշյալից, անհրաժեշտ է Հայաստանի մայրաքաղաքի սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված երկարաժամկետ պետական ծրագիր: Ծրագրի կատարումը պետք է իրականացվի բոլոր նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես նաև Երևան քաղաքի տեղական իշխանության կողմից` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կոորդինացիայի ներքո:
(Գլուխը փոփ. 07.05.09 N 484-Ն)
4. Գլխավոր նպատակը և ծրագրի կողմից լուծվող հիմնական խնդիրները
Ծրագրի գլխավոր նպատակն է Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցումը մինչև բնակչության անվտանգությունն ու քաղաքի կայուն զարգացումն ապահովող մակարդակը:
Ծրագիրն ընդգրկում է երեք հիմնական խնդիրների լուծումը`
1. սեյսմիկ վտանգի կանխատեսում,
2. սեյսմիկ ռիսկի գնահատում,
3. սեյսմիկ ռիսկի նվազեցում:
4.1. Սեյսմիկ վտանգի կանխատեսումը բաղկացած է երկու հիմնական մասերից`
● առաջնային սեյսմիկ վտանգի կանխատեսում,
● Երկրորդային սեյսմիկ վտանգի կանխատեսում:
Առաջնային վտանգն իրենից ներկայացնում է գրունտի ցնցումներ, ճեղքվածքներ, երկրակեղևի խզվածքներ, այսինքն` երկրաշարժ: Երկրորդային վտանգը երկրաշարժերով պայմանավորված բնական և տեխնածին երևույթներն են:
Բնական երևույթների թվում են սողանքները, փլուզումները, սելավները, դիֆերենցված նստվածքները, գրունտի ջրիկացումը, փլուզումը: Տեխնածինների թվում են վթարները, հրդեհները:
Առաջնային վտանգի կանխատեսումն ընդգրկում է երկարաժամկետ և ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատումը: Երկարաժամկետ վտանգի գնահատումը նշանակում է հաջորդաբար աճող մասշտաբներում առավելագույնս հնարավոր ցնցումների տեղի և ուժգնության որոշումը Երևանի տարածքում:
Առաջնային վտանգը Երևան քաղաքի համար մանրամասնորեն որոշվում է Երևան քաղաքի տարածքի և պատասխանատու օբյեկտների սեյսմամիկրոշրջանացման (ՍՄՇ) M=1:5000, M=1:10000 միջոցով:
Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատումը նշանակում է Երևանի տարածքում կամ նրանից վտանգավոր հեռավորության վրա հնարավոր ուժեղ սեյսմիկ իրադարձության (1≥7 բալ MSK-64 սանդղակով) տեղի, ուժգնության և ժամանակի կանխատեսում:
4.2. Սեյսմիկ ռիսկի գնահատումը համալիր խնդիր է, որի լուծումը պահանջում է նկատի առնել բոլոր վերը թվարկված օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները: Այդ խնդրի լուծման առաջին մոտեցումը հանդիսանում է ՀՀ ՍՊԱԾ-ում ստեղծված և միջազգային փորձաքննություն անցած Երևանի տարածքի սեյսմիկ ռիսկի առաջին քարտեզը, որտեղ հաշվի են առնված ռիսկի մեծության վրա ազդող սեյսմիկ վտանգի հարաբերությունը շենքերի և կառույցների սեյսմակայունությանը:
Համաձայն նկ. 1-ում բերված քարտեզի, Երևան քաղաքի զգալի մասը ենթակա է առավելագույն ռիսկի: Սեյսմիկ ռիսկի ճիշտ գնահատումը թույլ կտա մշակել դրա նվազեցման արդյունավետ ծրագիր:
4.3. Սեյսմիկ ռիսկի նվազեցումը ենթադրում է հետևյալ խնդիրների լուծումը`
● ռիսկի նվազեցման համար իրավական հիմք ապահովող նորմատիվ փաստաթղթերի և համապատասխան օրենքների մշակում և ընդունում,
● Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության հիմքի վրա սեյսմիկ ռիսկի նվազեցման կառավարման կենտրոնի ստեղծում,
● վաղ ահազանգում,
● տարածքների խոցելիության նվազեցում,
● բնակչության նախապատրաստում (ուսուցում),
● քաղաքային իշխանությունների նախապատրաստում ռիսկի կառավարմանը,
● բժշկական պատրաստվածության ապահովում,
● արագ արձագանքման ուժերի ստեղծում,
● փրկարարական աշխատանքների կազմակերպում,
● ապահովագրության համակարգի ստեղծում,
● բնակչության արտահոսքի կանխում:
(4.3 կետը փոփ. 07.05.09 N 484-Ն)
5. Ակնկալվող արդյունքները
Սույն ծրագրի իրականացումը կտա հետևյալ հիմնական արդյունքները`
● կկազմավորվի նոր հեռանկարային երկարաժամկետ պետական քաղաքականություն` բնակչության անվտանգության և Երևանի կայուն զարգացմանն ուղղված սեյսմիկ ռիսկի նվազեցում,
● կստեղծվի պլանավորված, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կառավարվող Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համակարգ, որը կիրականացվի նախարարությունների, գերատեսչությունների, քաղաքային իշխանությունների, հասարակական կազմակերպությունների, այսինքն, գործնականում ամբողջ հասարակության հետ համատեղ, ինչը համապատասխանում է այս բարդագույն խնդրի լուծման միջազգային մոտեցմանը,
● կբարձրանա քաղաքային իշխանությունների ընդհանուր պատրաստվածությունն ուժեղ ցնցումների և աղետների նկատմամբ,
● նախադրյալներ կստեղծվեն Երևանում բարձր սեյսմիկ ռիսկի չենթարկվող տնտեսության մեջ խոշոր ֆինանսական ներդրումների համար,
● կընդգրկվեն սեյսմիկ ռիսկի նվազեցման նորագույն տեխնոլոգիաներ,
● բոլոր ուղղություններով` սեյսմիկ վտանգի կանխատեսումից մինչև սեյսմակայուն շինարարություն և բնակչության նախապատրաստում, նոր տեխնոլոգիաների ներդրում, ինչը հնարավոր կլինի օգտագործել պետության գործունեության բոլոր մնացած ոլորտներում,
● կբարելավվեն տեխնիկական բազան և գիտելիքների բազան` ապահովագրության, գիտության և տեխնիկայի զարգացման համար:
Նշված ակնկալվող արդյունքները կարող են ձեռք բերվել միմյանց լրացնող ծրագրերի մշակման և իրականացման միջոցով` երեք հիմնական ուղղություններով`
1. Սեյսմիկ վտանգի կանխատեսման բնագավառում`
● ազգային դիտացանցի, ինչպես նաև տվյալների հավաքման, մշակման և վերլուծության ազգային կենտրոնի հետագա զարգացում,
● տվյալների բազայի և գիտելիքների բազայի հետագա զարգացում, սեյսմիկ վտանգի կանխատեսում` փորձագիտական համակարգերի և GIS-ի հիման վրա և դրա քարտեզագրում,
● Հայաստանի Նախագահին, կառավարությանը, պատասխանատու նախարարություններին, գերատեսչություններին և բնակչությանը կանխատեսման տեղեկատվության փոխանցման հատուկ կանոնակարգի մշակում:
2. Սեյսմիկ ռիսկի գնահատման բնագավառում`
● տվյալների բազայի և գիտելիքների բազայի ստեղծում,
● ռիսկի լրիվ, բազմագործոնային վերլուծություն,
● GIS-ի հիման վրա սեյսմիկ ռիսկի քարտեզագրում:
3. Սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառում`
● Երևանի ամբողջ տարածքով հնարավոր ուժեղ երկրաշարժի դեպքում վաղ ահազանգման համակարգի ստեղծում,
● Երևան քաղաքի խոցելիության նվազեցում` գոյություն ունեցող կառուցապատման շենքերի և կառույցների սեյսմակայունության բարձրացման, Քաղաքաշինության նախարարության կողմից հաստատված նոր ազգային նորմերի հիման վրա նոր սեյսմակայուն շինարարության, սողանքավտանգ և նստվածքավտանգ տեղամասերի արդյունավետ պաշտպանական ինժեներական կառուցվածքների ստեղծման, հանրապետության տարածքի ինժեներական պաշտպանության գծով այլ միջոցառումների միջոցով,
● բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացում` հատուկ հեռուստա- և ռադիոհաղորդումների կազմակերպման, համապատասխան գրականության և ձեռնարկների լույսընծայման և տարածման, երկրաշարժից առաջ, ընթացքում և հետո բնակչության գործողությունների վերաբերյալ ուսումնական ծրագրերի մշակման և օգտագործման, տարբեր տարիքային խմբերի մարդկանց հոգեբանական նախապատրաստման, օգնություն ցուցաբերելու անհատական և կոլեկտիվ միջոցների ուսուցման, Երևանի բոլոր շրջաններում բնակչությանը երկրաշարժերից և դրանց հետ կապված երկրորդային աղետներից պաշտպանությունն ուսուցանող պատրաստված հրահանգիչների ցանցի ստեղծման, ուսումնական տագնապների անցկացման միջոցով: Բոլոր թվարկված ծրագրերն իրականացվում են բնակչության տարբեր շերտերի համար, հասարակության յուրաքանչյուր շերտին առանձնահատուկ մոտեցում կիրառելով,
● քաղաքային իշխանությունների նախապատրաստում ռիսկի կառավարմանը` ուժեղ երկրաշարժի կամ դրա վտանգի դեպքում գործողությունների վերաբերյալ մեթոդական նյութերի մշակման, ուժեղ երկրաշարժի կամ դրա վտանգի դեպքում որոշումներ ընդունելու վերաբերյալ գործնական պարապմունքների անցկացման սցենարի մշակման, քաղաքային կառավարման մարմինների ղեկավար աշխատակիցների նախապատրաստման և վերապատրաստման ուսումնական բազայի կատարելագործման և այլնի միջոցով,
● բժշկական պատրաստվածության բարձրացում` աղետների բժշկության տեղեկատվական-կառավարման ավտոմատացված ծրագրի մշակման և ներդրման, քաղաքի մակարդակով աղետների բժշկության ծառայության զարգացման ծրագրի մշակման և ներդրման, հնարավոր սանիտարական կորուստների (զոհվածների և վիրավորների) ռիսկի կանխատեսման նպատակով երկրաշարժերի դեպքում վնասվածքների առանձնահատկությունների վերլուծության, երկրաշարժերի հետևանքների վերացման համար անհրաժեշտ միջոցներն ու ուժերն արտացոլող բժշկական-աշխարհագրական քարտեզների մշակման միջոցով,
● Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության և մասնագիտական փրկարարական ջոկատների և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության հատուկ փրկարարական բրիգադի նյութատեխնիկական բազայի և հանդերձավորման հետագա զարգացում, Երևանի փրկարարական ջոկատների ընդգրկմամբ ամենամյա վարժանքների անցկացման միջոցով,
● բնակչության արտագաղթի կանխում` երկրաշարժերի դեպքում առաջին անհրաժեշտության ինֆրակառուցվածքի կայուն գործունեության ապահովման ծրագրի մշակման միջոցով,
● անձի հոգեբանական խոցելիության նվազեցում` համապատասխան միջազգային կազմակերպություններից տեղեկատվության հավաքման, Երևանի պայմաններում սթրեսի հաղթահարման մեթոդների մշակման, գոյություն ունեցող կենտրոնի հիմքի վրա ուսուցողական ծրագրերի մշակման միջոցով:
Սույն նախագծի իրականացումը հնարավորություն կտա բարձրացնել ուժեղ երկրաշարժերին Երևանի և նրա բնակչության պատրաստվածության մակարդակը, ինչը, իր հերթին, երկրաշարժերի հետևանքների վերացման ծախսերի նվազեցման միջոցով, կհանգեցնի քաղաքի առավել կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:
(Գլուխը փոփ. 07.05.09 N 484-Ն)
6. Հիմնական օգտվողները
● բնակչության ամենախոցելի շերտերը,
● աղետների կառավարման բնագավառում աշխատող մասնագետները,
● նախադպրոցական և դպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժները,
● պետական կառավարման մարմինների ղեկավար աշխատողները,
● քաղաքային իշխանությունների և ինքնակառավարման մարմինների ղեկավար աշխատողները:
7. Ծրագրի ռազմավարությունը և դրա իրականացումը
Ռազմավարությունը
Ծրագիրը կազմված է ՀՀ կառավարությանն առընթեր ՍՊԱԾ-ի կողմից, բոլոր շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը, հանդիսանալով ծրագրի պատվիրատուն և պատասխանատու-կատարողը, պատասխանատվություն է կրում ծրագրի իրականացման համար: Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման ռազմավարության հիմքում ընկած են հետևյալ հիմնական սկզբունքները`
● պատրաստվածության գերակայությունը վերականգնման նկատմամբ,
● «Պատրաստվածության» ոլորտում սեյսմիկ ռիսկի նվազեցման բոլոր տարրերի հավասար գերակայությունը,
● Ծրագրի իրականացման գործընթացում նախարարությունների, քաղաքային իշխանությունների, գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների և ընդհանրապես հասարակության մասնագիտաբար համակարգվող ջանքերի միասնականությունը,
● սեյսմիկ ռիսկի նվազեցման հիմնախնդրի բոլոր ուղղություններով ենթածրագրերի զուգահեռ իրականացումը,
● ծրագրի միջազգայնացումը` դրա իրականացման մեջ լավագույն միջազգային և ազգային կենտրոնների ընդգրկման միջոցով,
● արտասահմանյան դոնորների և ներդրողների ընդգրկումը ծրագրի տարբեր ենթածրագրերի ֆինանսավորման համար,
● ծրագրի բազմափուլային բնույթը, կազմված կարճաժամկետ (մինչև 1 տարի), միջնաժամկետ (մինչև 5 տարի) և երկարաժամկետ (մինչև 20 տարի) ենթածրագրերից, որոնք իրականացվում են տարբեր նախարարությունների և գերատեսչությունների կողմից:
Իրականացումը
Ծրագրի իրականացումը կկատարվի Հայաստանի տարբեր նախարարությունների, գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների կողմից (տես` հավելվածը):
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալությունը պատասխանատու է ծրագրի իրականացման համար: Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը կարող է արտաբյուջետային միջոցների հաշվին ծրագրի տարբեր բաժինների իրականացման համար ներգրավել տարբեր արտասահմանյան փորձագետների: Ծրագրի իրականացումը կբարձրացնի ուժեղ երկրաշարժերին Երևան քաղաքի և բնակչության պատրաստվածության մակարդակը: Դա, համապատասխանաբար, կհանգեցնի հերթական սեյսմիկ իրադարձության վտանգի զգալի նվազեցմանը, ինչը, ընդհանուր առմամբ, կապահովի հասարակության կայուն սոցիալ-տնտեսական զարգացումը:
(Գլուխը փոփ. 07.05.09 N 484-Ն)
8. Հատուկ հասկացողություններ
Ծրագրի իրականացման ընթացքում նաև դրական տեղաշարժեր ձեռք կբերվեն հետևյալ ուղղություններով`
● շրջակա միջավայրի վիճակի բարելավում և դրա պահպանություն,
● հասարակական կազմակերպությունների ակտիվացում և ընդգրկում ընդհանուր կառավարման համակարգում,
● երեխաներին կենսականորեն անհրաժեշտ հմտությունների ուսուցման կազմակերպում,
● հաշմանդամների բժշկասոցիալական վերականգնում, նրանց ընդգրկումը ընդհանուր կառավարման համակարգում,
● ազգային փոքրամասնությունների ակտիվացում և ընդգրկում սոցիալական փոխհամագործակցության ոլորտում:
III. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ
● Սեյսմիկ ռիսկի նվազեցման կառավարման ժամանակակից համակարգի ստեղծում և Երևան քաղաքում կառավարող պետական կառուցվածքի զարգացում` հասարակության կայուն զարգացման ապահովման համար և այդ համակարգի միջոցով երկրաշարժերի նկատմամբ մարդկանց և նրանց ունեցվածքի խոցելիության նվազեցում,
● հասարակության կայուն զարգացման և ուժեղ երկրաշարժերին նրանց պատրաստվածության համար պայմանների ստեղծում,
● Երևանի տարածքի սեյսմիկ ակտիվության պայմաններում գոյատևելու բնակչության ուսուցման արդյունավետ համակարգի ստեղծում:
IV. ԱՆՄԻՋԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
1. Անմիջական նպատակ I
Երկրաշարժերի և դրանց հետ կապված աղետների նկատմամբ բնակչության խոցելիության նվազեցում:
1.1. Արդյունք 1
Սեյսմիկ վտանգի և դրա հետ կապված երկրորդային վտանգավոր երևույթների բարելաված կանխատեսում:
1.1.1. Միջոցառում 1
Սեյսմիկ վտանգի և դրա հետ կապված այլ երկրորդային վտանգների գոյություն ունեցող մոնիտորինգի զարգացում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության ազգային բազմապարամետր դիտացանցի հիմքի վրա:
(1.1.1 կետը փոփ. 07.05.09 N 484-Ն)
1.1.2. Միջոցառում 2
Տվյալների հավաքման ու վերլուծության գոյության ունեցող համակարգի զարգացում և կատարելագործում:
1.1.3. Միջոցառում 3
Սեյսմիկ վտանգի վերաբերյալ ստեղծված տվյալների բազայի ընդլայնում:
1.1.4. Միջոցառում 4
Համապատասխան փորձագիտական համակարգերի մշակում` սեյսմիկ վտանգի և դրա հետ կապված հնարավոր աղետների կանխատեսման համար:
1.1.5. Միջոցառում 5
Սեյսմիկ վտանգի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ քարտեզագրում:
2. Անմիջական նպատակ 2
Սեյսմիկ ռիսկի գնահատում
2.1. Արդյունք 1
Սեյսմիկ ռիսկի քարտեզներ
2.1.1. Միջոցառում 1
Տվյալների բազայի ստեղծում:
2.1.2. Միջոցառում 2
GIS-ի հիման վրա ծրագրերի փաթեթի մշակում:
2.1.3. Միջոցառում 3
Ռիսկի հաշվարկ և քարտեզագրում:
2.1.4. Միջոցառում 4
Սեյսմիկ ռիսկի քարտեզների թողարկում:
3. Անմիջական նպատակ 3
Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցում:
3.1. Արդյունք 1
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության և կապի օպերատիվ ցանցի հիմքի վրա ստեղծված սեյսմիկ ռիսկի նվազեցման կառավարման կենտրոնը:
(3.1 կետը փոփ. 07.05.09 N 484-Ն)
3.1.1. Միջոցառում 1
Պատասխանատու ազգային կազմակերպությունների և Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների միջև կապի արդյունավետ միջոցների մշակում:
3.1.2. Միջոցառում 2
Երևանի պայմաններում սեյսմիկ աղետի մասշտաբների և բնույթի գնահատման նորագույն տեխնոլոգիաների կիրառումը` փրկարարական և վերականգնողական աշխատանքների համար ուժերի և միջոցների բաշխման վերաբերյալ որոշումներ ընդունելու նպատակով:
3.1.3. Միջոցառում 3
Սեյսմիկ ռիսկի նվազեցման բաղադրիչների վերաբերյալ տվյալների բազայի ստեղծում:
3.1.4. Միջոցառում 4
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության և Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների միջև կապի ցանցի ստեղծում:
(3.1.4 կետը փոփ. 07.05.09 N 484-Ն)
3.2. Արդյունք 2
Երևանի ամբողջ տարածքով ուժեղ երկրաշարժի դեպքում վաղ ահազանգման համակարգի ստեղծում:
3.2.1. Միջոցառում 1
Ուժեղ երկրաշարժի վաղ ահազանգման համակարգի նախագծի մշակում:
3.2.2. Միջոցառում 2
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության Ազգային դիտացանցի նորացում` Երևան քաղաքի վաղ ահազանգման համակարգում օգտագործելու նպատակով:
(3.2.2 կետը փոփ. 07.05.09 N 484-Ն)
3.2.3. Միջոցառում 3
Վաղ ահազանգման համակարգի համար ծրագրերի փաթեթի մշակում:
3.2.4. Միջոցառում 4
Վաղ ահազանգման համակարգի համար ազդանշանային ցանցի ստեղծում:
3.3. Արդյունք 3
Երկրաշարժերի նկատմամբ Երևանի տարածքում շենքերի և կառույցների, կենսապահովման գծերի և բնակավայրերի ինֆրակառուցվածքի նվազեցված խոցելիություն:
3.3.1. Միջոցառում 1
Ուժեղ երկրաշարժի նկատմամբ տարածքների խոցելիության նվազեցման ծրագրերի մշակում:
3.3.2. Միջոցառում 2
Երևան քաղաքի սեյսմիկ միկրոշրջանացում` նոր մեթոդիկայի պահանջների համաձայն:
3.3.3. Միջոցառում 3
Երևան քաղաքի կառուցապատման մանրակրկիտ քարտեզների կազմում և յուրաքանչյուր օբյեկտի նախագծային սեյսմակայունության որոշում:
3.3.4. Միջոցառում 4
Գրունտների ուժեղ շարժման տվյալների բանկի ստեղծում և Երևանի տարբեր գրունտային պայմանների համար սինթեզված ակսելերոգրամների ստացում:
3.3.5. Միջոցառում 5
Երևան քաղաքում շենքերի և կառուցվածքների փաստացի տեխնիկական վիճակի և վնասվածության աստիճանի հայտնաբերման նպատակով հետազննման իրականացում` նոր մեթոդիկայի պահանջների համաձայն:
3.3.6. Միջոցառում 6
Շրջակա միջավայրի վրա ուժեղ երկրաշարժերի ազդեցության գնահատման մեխանիզմի մշակում և կիրառում:
(3.3.6 կետը փոփ. 07.05.09 N 484-Ն)
3.3.7. Միջոցառում 7
Շենքերի և կառույցների սեյսմակայունության բարձրացման տեխնոլոգիաների կատարելագործում և կիրառում` հաշվի առնելով Երևան քաղաքի առանձնահատկությունները:
3.3.8. Միջոցառում 8
Ուժեղ երկրաշարժերով պայմանավորված վտանգավոր տեղային երկրաբանական և հիդրոերկրաբանական պրոցեսներից Երևան քաղաքի բնակելի-քաղաքացիական ու արտադրական օբյեկտների, տրանսպորտային մայրուղիների (Ճանապարհների և երկաթգծերի), ինչպես նաև կենսապահովման օբյեկտների ինժեներական պաշտպանության մեթոդների մշակում և կիրառում:
3.4. Արդյունք 4
Ուժեղ երկրաշարժի կամ դրա իրական վտանգի պայմաններում կառավարման բազմակողմանի ուսուցողական ծրագրի մշակում` Երևանի քաղաքապետարանի և համայնքների ղեկավար աշխատողների ուսուցման համար:
3.4.1. Միջոցառում 1
Ուսուցողական դասընթացների, հատուկ հեռուստա-, ռադիոհաղորդումների կազմակերպում` ռիսկի կառավարման բնագավառում Երևանի քաղաքապետարանի և համայնքների ղեկավար աշխատողների ուսուցման նպատակով:
3.4.2. Միջոցառում 2
Աղետների կառավարման վերաբերյալ տեսաֆիլմերի ստեղծում և նորմատիվ փաստաթղթերի պատրաստում և դրանց օգտագործում ուսուցողական ծրագրերում:
3.4.3. Միջոցառում 3
Վարժանքների ձևով գործնական պարապմունքների կազմակերպում, կոնկրետ արտակարգ իրավիճակների վերլուծություն և աղետների կառավարման բնագավառում որոշումների ընդունման գործընթացի մշակում:
3.5. Արդյունք 5
Բարձր բժշկական պատրաստվածություն:
3.5.1. Միջոցառում 1
Կառավարման տեղեկատվական համակարգի մշակում առաջատար երկրների փորձի օգտագործմամբ` Աղետների բժշկության ծառայության համար:
3.5.2. Միջոցառում 2
Ուժեղ երկրաշարժերի դեպքում հնարավոր սանիտարական կորուստների ռիսկի կանխատեսում:
3.5.3. Միջոցառում 3
Շարժական ավտոնոմ ստորաբաժանումների ստեղծում` աղետի օջախում մասնագիտացված բժշկական օգնություն ցույց տալու համար:
3.6. Արդյունք 6
Երևանի քաղաքային իշխանությունների, հասարակական կազմակերպությունների գոյություն ունեցող հիմքի վրա ձևավորված արագ արձագանքման ուժեր:
3.6.1. Միջոցառում 1
Արագ արձագանքման ուժերի ուսումնամեթոդական բազայի ամրացում և դրանց ապահովում կապի ժամանակակից միջոցներով:
3.7. Արդյունք 7
Շարժական փրկարարական ծառայությունների ցանց:
3.7.1. Միջոցառում 1
Որոնողական-փրկարարական ջոկատների տեխնիկական բազայի և հանդերձավորման նորացում:
3.8. Արդյունք 8
Աղետի գոտուց բնակչության արտագաղթի կանխման միջոցառումների համալիր:
3.8.1. Միջոցառում 1
Աղետների ենթարկված Երևանի տարածքի խոցելիության նվազեցման ծրագրերի մշակում:
3.8.2. Միջոցառում 2
Աղետների ենթարկված Երևան քաղաքում կենսապահովման գծերի պաշտպանության ծրագրի մշակում:
3.8.3. Միջոցառում 3
Բնակչության արտագաղթի մոնիտորինգի համար տեղեկատվական ցանցի ստեղծում:
3.8.4. Միջոցառում 4
Երևան քաղաքի հատակագծային կառուցվածքների ճշգրտում և համապատասխանեցում գործող սեյսմիկ նորմերին և սեյսմիկ ռիսկի տարբեր գոտիներին:
3.8.5. Միջոցառում 5
Տնտեսական ենթակառուցվածքային տարրերի ենթաբաշխում և հատուկ պայմանների ու ռեժիմների հաստատում (արդյունաբերություն, շինարարական բազա և այլն):
3.8.6. Միջոցառում 6
Տրանսպորտի, ինժեներական, էներգամատակարարման ենթակառուցվածքների, ինչպես նաև ուսումնական և առողջապահական հաստատությունների տեղաբաշխում և համալիր հատակագծային կազմակերպում:
3.8.7. Միջոցառում 7
Նյութական միջավայրի (շենքերի, կառուցվածքների) հատակագծային և ծավալատարածական կազմակերպում:
3.9. Արդյունք 9
Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման ստեղծված իրավական հիմք:
3.9.1. Միջոցառում 1
Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման վերաբերյալ գործողությունները կանոնակարգող նորմատիվ ակտերի/փաստաթղթերի մշակում և հաստատում:
V. ԾՐԱԳՐՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ
Խնդիրները |
ՀՀ կառավարական մարմինների և Երևանի քաղաքապետարանի ներդրումներ |
Դոնորների ներդրումներ |
1. Սեյսմիկ
վտանգի
կանխատեսում
|
Շենքեր, մասնագետներ, նրանց գիտելիքներն ու փորձը, տեխնիկական միջոցներ, շենքերի և սարքերի շահագործման ծախսեր, մոնիտորինգի ցանցերի սպասարկման ծախսեր, մոնիտորինգի սարքեր և սարքավորումներ, տնտեսական ծախսեր ծրագրային արտադրանք |
Ֆինանսական օժանդակություն, մեթոդական և տեխնիկական օգնություն, խորհրդատվական օգնություն, փորձագիտական գնահատականներ, գործուղման ծախսեր |
2. Սեյսմիկ
ռիսկի
գնահատում
|
Շենքեր, մասնագետներ, նրանց գիտելիքներն ու փորձը, շենքերի և սարքերի շահագործման ծախսեր, տնտեսական ծախսեր, ծրագրային արտադրանք |
Ֆինանսական օժանդակություն, մեթոդական և տեխնիկական օգնություն, փորձագիտական խորհրդատվական օգնություն, գնահատականներ, գործուղման ծախսեր |
3. Սեյսմիկ
ռիսկի
նվազեցում |
Շենքեր, մասնագետներ, նրանց գիտելիքներն ու փորձը, կապի համակարգերի շահագործման ծախսեր, ֆոնդային նյութերի օգտագործման ծախսեր, գործուղման ծախսեր, ուսուցման ծախսերի մի մասը, աղետների բժշկության վերաբերյալ տվյալների բազա, խորհրդատվություն, մոնիտորինգի համակարգի շահագործման ծախսեր, նախագծում, ծրագրային ապահովում, փորձարկումներ լաբորատոր և բնական պայմաններում, սարքեր և սարքավորումներ |
Ֆինանսական օժանդակություն, մեթոդական և տեխնիկական օգնություն, խորհրդատվական օգնություն, փորձագիտական գնահատականներ, գործուղման ծախսեր |
VI. ԾՐԱԳՐԻ ՌԻՍԿԸ
ՀՀ կառավարության քաղաքականության փոփոխությունը Հայաստանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրի առաջնահերթության նկատմամբ:
Ծրագրի իրականացման համար դոնորների բացակայությունը:
Դոնորների քաղաքականության փոփոխությունը և դոնորների կողմից ֆինանսավորման դադարեցումը:
VII. ԳԼԽԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ծրագրի շրջանակներում ցանկացած գործունեություն չպետք է հակասի Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին:
VIII. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ծրագրի իրականացման համար հաշվետվությունը կիրականացվի երկաստիճանային ձևով` առաջին աստիճան` կատարող կազմակերպության հաշվետվություն ծրագրի պատասխանատու-կատարողին (կոորդինատորին),
երկրորդ աստիճան` պատասխանատու կատարողի (կոորդինատորի) հաշվետվությունը պատվիրատուին (ՀՀ կառավարությանը):
Առաջին աստիճանի հաշվետվությունը կիրականացվի համաձայն որոշակի երկկողմանի պայմանագրերի պատասխանատու կատարողի և կատարող կազմակերպության միջև:
Երկրորդ աստիճանի հաշվետվությունը կիրականացվի կառավարության կողմից հաստատված պատասխանատու կատարողի (կոորդինատորի) պատվիրատուի առջև հաշվետվության պլանի համաձայն: Պատասխանատու կատարողի (կոորդինատորի) պատվիրատուի առջև հաշվետվության պլանը պետք է ընդգրկի պատասխանատու կատարողի հաշվետվությունը առնվազն յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ, ծրագրի գործողության ամբողջ ընթացքում:
Հատուկ հրահանգով պատվիրատուն կարող է պահանջել լրացուցիչ հաշվետվություն, այդ մասին իր քննարկումից առնվազն երեք ամիս առաջ տեղեկացնելով պատասխանատու կատարողին:
IX. ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Ծրագրում ցանկացած փոփոխություններ կամ ավելացումներ կարող են կատարվել միայն պատվիրատուի և պատասխանատու կատարողի համաձայնությամբ:
Ծրագրի իրականացման բոլոր կետերը պետք է համապատասխանեն ՀՀ օրենքներին:
X. ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Ծրագրի կառուցվածքը բերված է հավելված 2-ում` սխեմայի տեսքով:
Ծրագրի կատարողները ըստ միջոցառումների տեսակի (տես բաժին IV) հանդիսանում են`
1. ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալությունը
1.1.1-1.1.5, 2.1.1-2.1.4, 3.1.2-3.1.4, 3.2.1-3.2.4, 3.3.1, 3.3.2, 3.4.1-3.4.3, 3.6.1, 3.8.1
(1-ին կետը փոփ. 07.05.09 N 484-Ն)
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունը
3.1.2, 3.1.3, 3.4.1-3.4.3, 3.6.1, 3.7.1,3.8.1-3.8.3
(2-րդ կետը փոփ. 07.05.09 N 484-Ն)
3. Քաղաքաշինության նախարարությունը
1.1.2-1.1.4; 2.1.1; 3.1.3; 3.3.1; 3.3.2; 3.3.3
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը
1.1.4, 2.1.1, 3.1.3
(4-րդ կետը փոփ. 07.05.09 N 484-Ն)
5. Կրթության և գիտության նախարարությունը
2.1.1, 3.1.3
6. Գիտությունների ազգային ակադեմիան (Երկրաֆիզիկայի և ինժեներական սեյսմոլոգիայի
ինստիտուտը, Երկրաբանական գիտությունների ինստիտուտը)
1.1.2-1.1.4, 2.1.1, 3.1.3
7. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը
1.1.2-1.1.4, 2.1.1, 3.1.3
(7-րդ կետը փոփ. 07.05.09 N 484-Ն)
8. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը 1.1.2, 1.1.3, 2.1.1, 3.1.1, 3.1.3, 3.1.4, 3.2.1, 3.2.2, 3.2.4:
(8-րդ կետը խմբ. 07.05.09 N 484-Ն)
(9-րդ կետը խմբ. 07.05.09 N 484-Ն)
10. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը
1.1.2-1.1.4, 2.1.1, 3.1.3
(10-րդ կետը փոփ. 07.05.09 N 484-Ն)
11. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը 1.1.3, 2.1.1, 3.1.3, 3.3.6:
(11-րդ կետը խմբ. 07.05.09 N 484-Ն)
12. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը
3.1.3, 3.3.1
12.1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն 1.1.5, 3.3.5
(12.1 կետը լրաց. 07.05.09 N 484-Ն)
13. Երևանի քաղաքապետարանը
3.1.1, 3.1.4, 3.2.4, 3.3.3, 3.4.1, 3.4.3, 3.6, 3.7, 3.8.2, 3.8.4-3.8.7, 3.9.1, 1.1.3, 1.1.5, 2.1.1, 2.1.3, 2.1.4, 3.1.3
(13-րդ կետը լրաց. 07.05.09 N 484-Ն)
14. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե
1.1.2-1.1.4, 2.1.1
(14-րդ կետը փոփ. 07.05.09 N 484-Ն)
15. Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանական և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն
1.1.2-1.1.4, 2.1.1
(15-րդ կետը փոփ. 07.05.09 N 484-Ն)
16. Հայաստանի ԱԷԿ-ը
1.1.2-1.1.4, 2.1.1
17. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան
3.4.1
(17-րդ կետը փոփ. 07.05.09 N 484-Ն)
18. ՀՀ առողջապահության նախարարության Աղետների բժշկության ազգային կենտրոնը
3.5.1-3.5.3
19. Տեղական ինքնակառավարման մարմինները
3.1.3, 3.3.1
20. Հայկական կարմիր խաչի ընկերությունը
3.1.3
21. «Սեյսմիկ ալիք» հեռուստահաղորդումը
3.4.1, 3.4.2
XI. ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
N |
Գործունեության անվանումը |
Կատարման ժամկետները |
1. |
Երկրաշարժերի և դրանց հետ կապված աղետների նկատմամբ բնակչության խոցելիության նվազեցում |
99 |
00 |
01 |
02 |
03 |
10 |
20 |
30 |
1.1 |
Սեյսմիկ վտանգի և դրա հետ կապված երկրորդային վտանգավոր երևույթների բարելաված կանխատեսում |
|
|
|
|
|
|
|
|
1.1.1 |
Սեյսմիկ վտանգի և դրա հետ կապված այլ երկրորդային վտանգների գոյություն ունեցող մոնիտորինգի զարգացում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության ազգային բազմապարամետր դիտացանցի հիմքի վրա |
|
|
|
|
|
|
|
|
1.1.2 |
Տվյալների հավաքման և վերլուծության գոյություն ունեցող համակարգի զարգացում և կատարելագործում |
|
|
|
|
|
|
|
|
1.1.3 |
Սեյսմիկ վտանգի վերաբերյալ ստեղծված տվյալների բազայի ընդլայնում |
|
|
|
|
|
|
|
|
1.1.4. |
Համապատասխան փորձագիտական համակարգերի մշակում` սեյսմիկ վտանգի և դրա հետ կապված հնարավոր աղետների կանխատեսման համար |
|
|
|
|
|
|
|
|
1.1.5. |
Սեյսմիկ վտանգի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ քարտեզագրում |
|
|
|
|
|
|
|
|
2. |
Սեյսմիկ ռիսկի գնահատում |
|
|
|
|
|
|
|
|
2.1. |
Սեյսմիկ ռիսկի քարտեզներ |
|
|
|
|
|
|
|
|
2.1.1 |
Տվյալների բազայի ստեղծում |
|
|
|
|
|
|
|
|
2.1.2. |
GIS-ի հիման վրա ծրագրերի փաթեթի մշակում |
|
|
|
|
|
|
|
|
2.1.3. |
Ռիսկի հաշվարկ և քարտեզագրում |
|
|
|
|
|
|
|
|
2.1.4. |
Սեյսմիկ ռիսկի քարտեզների թողարկում |
|
|
|
|
|
|
|
|
3. |
Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցում |
|
|
|
|
|
|
|
|
3.1. |
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության և կապի օպերատիվ ցանցի հիմքի վրա ստեղծված սեյսմիկ ռիսկի նվազեցման կառավարման կենտրոնը |
|
|
|
|
|
|
|
|
3.1.1. |
Պատասխանատու ազգային կազմակերպությունների և Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների միջև կապի արդյունավետ միջոցների մշակում |
|
|
|
|
|
|
|
|
3.1.2. |
Երևանի պայմաններում սեյսմիկ աղետի մասշտաբների և բնույթի գնահատման նորագույն տեխնոլոգիաների կիրառումը` փրկարարական և վերականգնողական աշխատանքների համար ուժերի և միջոցների բաշխման վերաբերյալ որոշումներ ընդունելու նպատակով |
|
|
|
|
|
|
|
|
3.1.3 |
Սեյսմիկ ռիսկի նվազեցման բաղադրիչների վերաբերյալ տվյալների բազայի ստեղծում |
|
|
|
|
|
|
|
|
3.1.4 |
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության և Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների միջև կապի ցանցի ստեղծում |
|
|
|
|
|
|
|
|
3.2 |
Երևանի ամբողջ տարածքում ուժեղ երկրաշարժի դեպքում վաղ ահազանգման համակարգի ստեղծում |
|
|
|
|
|
|
|
|
3.2.1 |
Ուժեղ երկրաշարժի վաղ ահազանգման համակարգի նախագծի մշակում |
|
|
|
|
|
|
|
|
3.2.2. |
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության ազգային դիտացանցի նորացում` Երևան քաղաքի վաղ ահազանգման համակարգում օգտագործելու նպատակով |
|
|
|
|
|
|
|
|
3.2.3. |
Վաղ ահազանգման համակարգի համար ծրագրերի փաթեթի մշակում |
|
|
|
|
|
|
|
|
3.2.4. |
Վաղ ահազանգման համակարգի համար ազդանշանային ցանցի ստեղծում |
|
|
|
|
|
|
|
|
3.3. |
Երկրաշարժերի նկատմամբ Երևանի տարածքում շենքերի և կառույցների, կենսապահովման գծերի և բնակավայրերի ինֆրակառուցվածքի նվազեցված խոցելիություն |
|
|
|
|
|
|
|
|
3.3.1. |
Ուժեղ երկրաշարժերի նկատմամբ տարածքների խոցելիության նվազեցման ծրագրերի մշակում |
|
|
|
|
|
|
|
|
3.3.2. |
Երևան քաղաքի սեյսմիկ միկրոշրջանացում` նոր մեթոդիկայի պահանջների համաձայն |
|
|
|
|
|
|
|
|
3.3.3. |
Երևան քաղաքի կառուցապատման մանրակրկիտ քարտեզների կազմում և յուրաքանչյուր օբյեկտի նախագծային սեյսմակայունության որոշում |
|
|
|
|
|
|
|
|
3.3.4. |
Գրունտների ուժեղ շարժման տվյալների բանկի ստեղծում և Երևանի տարբեր գրունտային պայմանների համար սինթեզված ակսելերոգրամների ստացում |
|
|
|
|
|
|
|
|
3.3.5. |
Երևան քաղաքի շենքերի և կառուցվածքների փաստացի տեխնիկական վիճակի և վնասվածության աստիճանի հայտնաբերման նպատակով հետազննման իրականացում` նոր մեթոդիկայի պահանջների համաձայն |
|
|
|
|
|
|
|
|
3.3.6. |
Շրջակա միջավայրի վրա ուժեղ երկրաշարժերի ազդեցության գնահատման մշակում և կիրառում |
|
|
|
|
|
|
|
|
3.3.7. |
Շենքերի և կառույցների սեյսմակայունության բարձրացման տեխնոլոգիաների կատարելագործում և կիրառում` հաշվի առնելով Երևան քաղաքի առանձնահատկությունները |
|
|
|
|
|
|
|
|
3.3.8. |
Ուժեղ երկրաշարժերով պայմանավորված վտանգավոր տեղային երկրաբանական և հիդրոերկրաբանական պրոցեսներից քաղաքների, բնակավայրերի, բնակելի-քաղաքացիական և արտադրական օբյեկտների, տրանսպորտային մայրուղիների (ճանապարհների և երկաթգծերի), ինչպես նաև կենսապահովման օբյեկտների ինժեներական պաշտպանության մեթոդների մշակում և կիրառում |
|
|
|
|
|
|
|
|
3.4. |
Ուժեղ երկրաշարժի կամ դրա իրական վտանգի պայմաններում կառավարման բազմակողմանի ուսուցողական ծրագրի մշակում` Երևանի քաղաքապետարանի և համայնքների ղեկավար աշխատողների ուսուցման համար |
|
|
|
|
|
|
|
|
3.4.1. |
Ուսուցողական դասընթացների, հատուկ հեռուստառադիոհաղորդումների կազմակերպում` ռիսկի կառավարման բնագավառում Երևանի քաղաքապետարանի և համայնքների ղեկավար աշխատողների ուսուցման նպատակով |
|
|
|
|
|
|
|
|
3.4.2. |
Աղետների կառավարման վերաբերյալ տեսաֆիլմերի ստեղծում և նորմատիվ փաստաթղթերի պատրաստում և դրանց օգտագործում ուսուցողական ծրագրերում |
|
|
|
|
|
|
|
|
3.4.3. |
Վարժանքների ձևով գործնական պարապմունքների կազմակերպում, կոնկրետ արտակարգ իրավիճակների վերլուծություն և աղետների կառավարման բնագավառում որոշումների ընդունման գործընթացի մշակում |
|
|
|
|
|
|
|
|
3.5 |
Բարձր բժշկական պատրաստվածություն |
|
|
|
|
|
|
|
|
3.5.1. |
Կառավարման տեղեկատվական համակարգի մշակում` առաջատար երկրների փորձի օգտագործմամբ` Աղետների բժշկության ծառայության համար |
|
|
|
|
|
|
|
|
3.5.2. |
Ուժեղ երկրաշարժերի դեպքում հնարավոր սանիտարական կորուստների ռիսկի կանխատեսում |
|
|
|
|
|
|
|
|
3.5.3. |
Շարժական ավտոնոմ ստորաբաժանումների ստեղծում` աղետի օջախում մասնագիտացված բժշկական օգնություն ցույց տալու համար |
|
|
|
|
|
|
|
|
3.6. |
Երևանի քաղաքային իշխանությունների, հասարակական կազմակերպությունների գոյություն ունեցող հիմքի վրա ձևավորված արագ արձագանքման ուժեր |
|
|
|
|
|
|
|
|
3.6.1. |
Արագ արձագանքման ուժերի ուսումնամեթոդական բազայի ամրացում և դրանց ապահովում կապի ժամանակակից միջոցներով |
|
|
|
|
|
|
|
|
3.7. |
Շարժական փրկարարական ծառայությունների ցանց |
|
|
|
|
|
|
|
|
3.7.1. |
Որոնողական-փրկարարական ջոկատների տեխնիկական բազայի և հանդերձավորման մոդեռնիզացիա |
|
|
|
|
|
|
|
|
3.8. |
Աղետի գոտուց բնակչության արտագաղթի կանխման միջոցառումների համալիր |
|
|
|
|
|
|
|
|
3.8.1. |
Աղետների ենթարկված Երևանի տարածքի խոցելիության նվազեցման ծրագրերի մշակում |
|
|
|
|
|
|
|
|
3.8.2. |
Աղետների ենթարկված Երևան քաղաքի կենսապահովման գծերի պաշտպանության ծրագրի մշակում |
|
|
|
|
|
|
|
|
3.8.3. |
Բնակչության արտագաղթի մոնիտորինգի համար տեղեկատվական ցանցի ստեղծում |
|
|
|
|
|
|
|
|
3.8.4. |
Երևան քաղաքի հատակագծային կառուցվածքների ճշգրտում և համապատասխանեցում գործող սեյսմիկ նորմերին և սեյսմիկ ռիսկի տարբեր գոտիներին |
|
|
|
|
|
|
|
|
3.8.5. |
Տնտեսական ենթակառուցվածքային տարրերի ենթաբաշխում և հատուկ պայմանների ու ռեժիմների հաստատում (արդյունաբերություն, շինարարական բազա և այլն) |
|
|
|
|
|
|
|
|
3.8.6. |
Տրանսպորտի, ինժեներական, էներգամատակարարման ենթակառուցվածքների, ինչպես նաև ուսումնական և առողջապահական հաստատությունների տեղաբաշխում և համալիր հատակագծային կազմակերպում |
|
|
|
|
|
|
|
|
3.8.7. |
Նյութական միջավայրի (շենքեր, կառուցվածքներ) հատակագծային և ծավալատարածական կազմակերպում |
|
|
|
|
|
|
|
|
3.9. |
Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման ստեղծված իրավական հիմք |
|
|
|
|
|
|
|
|
3.9.1. |
Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման վերաբերյալ գործողությունները կանոնակարգող նորմատիվ ակտերի/ փաստաթղթերի մշակում և հաստատում |
|
|
|
|
|
|
|
|
|
|
ծրագրերի ընդհանուր տևողությունը` 32 տարի |
(Ժամանակացույցը փոփ. 07.05.09 N 484-Ն)
Հավելված N 1
Սեյսմիկ ռիսկի նվազեցման կառավարման սխեմա
(Հավելվածը փոփ. 07.05.09 N 484-Ն)
Հավելված N 2
երԵՎանի ՍՌՆՀԾ-ում ընդգրկված ազգային մասնակիցների լրիվ ցուցակ
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակներինախարարության Հայաստանի փրկարար ծառայություն
2. Հայաստանի Հանրապետությանարտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալություն
3. ՀՀ պաշտպանության նախարարություն
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն
5. ՀՀ առողջապահության նախարարություն
6. ՀՀ արտաքին գործերի նախարարություն
7. ՀՀ բնապահպանության նախարարություն
8. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
9. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
10. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
11. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն
12. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն
13. ՀՀ քաղաքաշինության նախարարություն
14. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
15. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
16. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն
17. ՀՀ կենտրոնական բանկ
18. Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանական և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն
19. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա
20. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
21. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե
22. ՀՀ մարզպետարաններ (թվով 10)
23. Երևանի քաղաքապետարան
24. Տեղական ինքնակառավարման մարմիններ
25. Ոչ պետական կազմակերպություններ`
● Հայկական կարմիր խաչի ընկերություն
● Հայաստանի արդյունաբերողների միություն
● «Սեյսմիկ ալիք» հեռուստահաղորդում
(Հավելվածը փոփ. 07.05.09 N 484-Ն)
Հավելված N 3