Համարը 
N 127
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.03.1993
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.03.1993
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.03.1993
Ուժը կորցնելու ամսաթիվը 
23.10.1996

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մարտի 1993 թ. N 127

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ժամագոտիների միջազգային համակարգին համապատասխան ժամանակի հաշվարկման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքում ընդունել ժամանակի հաշվարկման հետևյալ կարգը` օրվա ընթացքում հաշվել ժամը 0-24-ը` օրվա սկիզբ ընդունելով կեսգիշերը:

Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգը իրականացնել համաձայն ժամագոտիների միջազգային համակարգի, որին համապատասխան 1993 թվականի սեպտեմբերի 26-ին ժամը 3-ին ժամացույցի սլաքները մեկ ժամ հետ տանել:

Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը գտնվում է միջազգային համակարգի 3-րդ ժամագոտում:

2. Սկսած 1994 թվականից, ամեն տարի մարտի վերջին կիրակի օրը ժամը 2-ին ժամացույցի սլաքները լրացուցիչ մեկ ժամ առաջ տանելով անցնել «ամառային» ժամանակի (ժամագոտու ժամին գումարած մեկ ժամ) և սեպտեմբերի վերջին կիրակի օրը ժամը 3-ին մեկ ժամ հետ տանելով վերադառնալ ժամագոտում ժամին:

3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին, ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին` ապահովել սույն որոշմամբ սահմանված ժամանակի հաշվարկման կարգին անցնելու համար անհրաժեշտ միջոցառումների մշակումը և կատարումը:

4. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությանը` բնակչությանը ժամանակին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 1992 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» թիվ 437 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ