Համարը 
ՀՕ-226
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 1998.07.27/15(48)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
08.06.1998
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
07.07.1998
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.08.1998
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ, ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԵՎ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից

8 հունիսի 1998 թ.

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1707, 1708 և 1709 հոդվածներով`

 

«Հոդված 1707. ՀԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇՆԵՐ ՕՏԱՐԵԼԸ ԿԱՄ ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԴՐՈՇՄԱՎՈՐԵԼԸ

 

Սահմանված կարգով ձեռք բերված կամ օգտագործված հարկային դրոշմանիշներն օտարելը, եթե դրանց քանակը չի գերազանցում հիսուն հատը`

առաջացնում է տուգանքի նշանակում` օտարված յուրաքանչյուր դրոշմանիշի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

Նույն արարքը, եթե օտարված դրոշմանիշների քանակը կազմում է հիսունից մինչև հազար հատ`

առաջացնում է տուգանքի նշանակում` օտարված յուրաքանչյուր դրոշմանիշի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Ապօրինի ձեռք բերված հարկային դրոշմանիշներով ապրանքներ դրոշմավորելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում քսան հազար դրամը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

 

Հոդված 1708. 

ՀԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԻՐԱՑՆԵԼԸ


Հարկային դրոշմանիշներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ իրացնելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում քսան հազար դրամը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

 

Հոդված 1709.

ՀԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

 

Հարկային դրոշմանիշների մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձևով դրոշմավորված ապրանքներն իրացնելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում քսան հազար դրամը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 2442 հոդվածի առաջին մասը «1706 » թվից հետո լրացնել «1707, 1708, 1709» թվերով:

 

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր`1612 հոդվածով`

 

«Հոդված 1612. 

ՀԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇՆԵՐ ՕՏԱՐԵԼԸ ԿԱՄ ԱՊօՐԻՆԻ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԴՐՈՇՄԱՎՈՐԵԼԸ

 

Սահմանված կարգով ձեռք բերված կամ օգտագործված հարկային դրոշմանիշներն օտարելը, եթե դրանց քանակը հինգ հարյուրից մինչև հազար հատ է, որը կատարվել է նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կամ եթե օտարված դրոշմանիշների քանակը հազար և ավելի հատ է`

պատժվում է ազատազրկմամբ` մեկից մինչև երեք տարի ժամանակով:

Ապօրինի ձեռք բերված հարկային դրոշմանիշներով ապրանքներ դրոշմավորելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով կազմում է քսան հազարից մինչև հիսուն հազար դրամ`

պատժվում է ազատազրկմամբ` մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

Նույն արարքը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով գերազանցում է հիսուն հազար դրամը`

պատժվում է ազատազրկմամբ` մեկից մինչև երեք տարի ժամանակով»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 1625 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 1625.

ՀԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԻՐԱՑՆԵԼԸ

 

Հարկային դրոշմանիշներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ իրացնելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով կազմում է քսան հազար դրամից մինչև հիսուն հազար դրամ`

պատժվում է ազատազրկմամբ` մինչև մեկ տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով` դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների բռնագրավմամբ:

Նույն արարքը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով հիսուն հազար դրամից ավելի է`

պատժվում է ազատազրկմամբ` մեկից մինչև երեք տարի ժամանակով` դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների բռնագրավմամբ»:

 

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1626  հոդվածով` 

 

«Հոդված 1626.

ՀԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ կանոնները խախտելը

 

Հարկային դրոշմանիշների մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձևով դրոշմավորված ապրանքներն իրացնելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով կազմում է քսան հազար դրամից մինչև հիսուն հազար դրամ`

պատժվում է ազատազրկմամբ` մինչև մեկ տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով` հարկային դրոշմանիշների մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձևով դրոշմավորված ապրանքների բռնագրավմամբ:

Նույն արարքը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով հիսուն հազար դրամից ավելի է`

պատժվում է ազատազրկմամբ` մեկից մինչև երեք տարի ժամանակով` հարկային դրոշմանիշների մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձևով դրոշմավորված ապրանքների բռնագրավմամբ»:

 

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 117 հոդվածի հինգերորդ մասը «1611» թվից հետո լրացնել «1612» թվով, իսկ «1625» թվից հետո` «1626» թվով:

 

Հայաստանի Հանրապետության
նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
7 հուլիսի 1998 թ.
ՀՕ-226