Համարը 
N 447
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
20.09.1994
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
20.09.1994
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.09.1994
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԹՌԻՉՔԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՌԱԶՄԱԱՎԻԱՑԻՈՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 սեպտեմբերի 1994 թ. N 447

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԹՌԻՉՔԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՌԱԶՄԱԱՎԻԱՑԻՈՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի համար սպայական կազմի և մասնագետ կադրերի պատրաստման անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության հետ, և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի թռիչքատեխնիկական ռազմաավիացիոն ուսումնարանին տալ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատության կարգավիճակ:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` 10-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների և քոլեջների 1994/95 ուսումնական տարվա ընդունելության պետական պատվերի հաստատման մասին» թիվ 109 որոշման մեջ սույն որոշման 1-ին կետից բխող լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:


Հայաստանի Հանրապետության վարչապետ