Համարը 
ՀՕ-115-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2010.07.27/33(767).1 Հոդ.838.2
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
24.06.2010
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.07.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.08.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի հունիսի 24-ին

 

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 7-ի ՀՕ-18 օրենքի (այսուհետ` Օրենք) 13.5-րդ հավելվածի ««Աղնջաձոր-Թառաթումբ սահմանագիծը` «Բ»-«Գ» և 13.20-րդ հավելվածի ««Թառաթումբ-Աղնջաձոր սահմանագիծը` «Ա»-«Բ» հատվածները համապատասխանաբար շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԱՂՆՋԱՁՈՐ-ԹԱՌԱԹՈՒՄԲ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Բարձունքի գագաթին գտնվող Աղնջաձոր, Թառաթումբ գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 344մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 1 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ջրբաժանով, թիվ 2-6 սահմանակետերով անցնում 958մ, հասնում բարձունքի գագաթի թիվ 7 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանի թիվ 8 սահմանակետով անցնում 592մ, հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, լանջի թիվ 10 սահմանակետով անցնում 443մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 11 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, դաշտային ճանապարհով անցնում 214մ, հասնում լանջի թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լանջերով, թիվ 13-15 սահմանակետերով անցնում 534մ, հասնում լանջի թիվ 16 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, լանջի թիվ 17 սահմանակետով անցնում 547մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 18 սահմանակետին, այնուհետև շարունակվում է դեպի հարավ, անցնում 102մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 19 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 20 սահմանակետով անցնում 484մ, հասնում ջրբաժանի թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, ապա հյուսիս-արևելք, ջրբաժանի թիվ 22-36 սահմանակետերով անցնում 3652մ, հասնում բարձունքի գագաթի թիվ 37 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևելք, անցնում 351մ, հասնում գագաթի վրա գտնվող թիվ 38 սահմանակետին: Թիվ 38 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանի թիվ 39-44 սահմանակետերով անցնելով 2695մ, հասնում է թիվ 45 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 358մ, հասնում Սելիմ գետի ափին գտնվող թիվ 46 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, Սելիմ գետի թիվ 47-51 սահմանակետերով անցնում 644մ, հասնում գետի ափին գտնվող Աղնջաձոր, Թառաթումբ և Քարագլուխ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11919մ է:

 

ԹԱՌԱԹՈՒՄԲ-ԱՂՆՋԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Բարձունքի գագաթին գտնվող Թառաթումբ, Աղնջաձոր գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 344մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 1 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ջրբաժանով, թիվ 2-6 սահմանակետերով անցնում 958մ, հասնում բարձունքի գագաթի թիվ 7 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանի թիվ 8 սահմանակետով անցնում 592մ, հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, լանջի թիվ 10 սահմանակետով անցնում 443մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 11 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, դաշտային ճանապարհով անցնում 214մ, հասնում լանջի թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լանջերով, թիվ 13-15 սահմանակետերով անցնում 534մ, հասնում լանջի թիվ 16 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, լանջի թիվ 17 սահմանակետով անցնում 547մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ18 սահմանակետին, այնուհետև շարունակվում է դեպի հարավ, անցնում 102մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 19 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 20 սահմանակետով անցնում 484մ, հասնում ջրբաժանի թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, ապա հյուսիս-արևելք, ջրբաժանի թիվ 22-36 սահմանակետերով անցնում 3652մ, հասնում բարձունքի գագաթի թիվ 37 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևելք, անցնում 351մ, հասնում գագաթի վրա գտնվող թիվ 38 սահմանակետին: Թիվ 38 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանի թիվ 39-44 սահմանակետերով անցնելով 2695 մ, հասնում է թիվ 45 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 358 մ, հասնում Սելիմ գետի ափին գտնվող թիվ 46 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, Սելիմ գետի թիվ 47-51 սահմանակետերով անցնում 644 մ, հասնում գետի ափին գտնվող Թառաթումբ, Աղնջաձոր և Քարագլուխ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11919 մ է:»:

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17-րդ հոդվածով`

 

«Հոդված 17. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի համայնքների վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի համայնքների վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելվածներ 17.1-17.81-ում:»:

 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.1-ում:»:

 

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.2-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագրությունը 

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.2-ում:»:

 

Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.3-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.3-ում:»:

 

Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.4-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ագարակ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ագարակ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.4-ում:»:

 

Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.5-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ալվանք գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ալվանք գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.5-ում:»:

 

 Հոդված 8. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.6-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ակներ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ակներ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.6-ում:»:

 

Հոդված 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.7-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Աղիտու գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Աղիտու գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.7-ում:»:

 

Հոդված 10. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.8-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Աղվանի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Աղվանի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.8-ում:»:

 

Հոդված 11. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.9-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.9. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Աճանան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Աճանան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.9-ում:»:

 

Հոդված 12. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.10-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.10. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.10-ում:»:

 

Հոդված 13. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.11-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.11. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Անտառաշատ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը 

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Անտառաշատ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.11-ում:»:

 

Հոդված 14. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.12-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.12. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Աշոտավան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Աշոտավան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.12-ում:»:

 

Հոդված 15. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.13-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.13. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Առաջաձոր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Առաջաձոր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.13-ում:»:

 

Հոդված 16. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.14-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.14. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.14-ում:»:

 

Հոդված 17. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.15-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.15. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Արևիս գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Արևիս գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.15-ում:»:

 

Հոդված 18. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.16-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.16. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Բարձրավան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Բարձրավան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.16-ում:»:

 

Հոդված 19. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.17-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.17. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Բնունիս գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Բնունիս գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.17-ում:»:

 

Հոդված 20. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.18-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.18. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.18-ում:»:

 

Հոդված 21. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.19-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.19. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.19-ում:»:

 

Հոդված 22. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.20-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.20. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գեղի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գեղի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.20-ում:»:

 

Հոդված 23. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.21-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.21. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորայք գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորայք գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.21-ում:»:

 

Հոդված 24. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.22-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.22. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գուդեմնիս գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գուդեմնիս գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.22-ում:»:

 

Հոդված 25. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.23-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.23. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.23-ում:»:

 

Հոդված 26. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.24-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.24. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Եղեգ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Եղեգ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.24-ում:»:

 

Հոդված 27. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.25-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.25. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Թանահատ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Թանահատ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.25-ում:»:

 

Հոդված 28. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.26-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.26. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Թասիկ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Թասիկ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.26-ում:»:

 

Հոդված 29. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.27-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.27. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Իշխանասար գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Իշխանասար գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.27-ում:»:

 

Հոդված 30. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.28-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.28. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լեհվազ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լեհվազ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.28-ում:»:

 

Հոդված 31. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.29-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.29. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.29-ում:»:

 

Հոդված 32. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.30-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.30. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճք գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճք գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.30-ում:»:

 

Հոդված 33. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.31-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.31. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լոր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լոր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.31-ում:»:

 

Հոդված 34. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.32-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.32. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խնածախ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խնածախ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.32-ում:»:

 

Հոդված 35. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.33-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.33. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.33-ում:»:

 

Հոդված 36. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.34-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.34. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խոզնավար գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խոզնավար գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.34-ում:»:

 

Հոդված 37. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.35-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.35. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ծավ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ծավ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.35-ում:»:

 

Հոդված 38. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.36-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.36. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ծղուկ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ծղուկ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.36-ում:»:

 

Հոդված 39. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.37-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.37. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կաղնուտ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կաղնուտ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.37-ում:»:

 

Հոդված 40. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.38-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.38. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կարճևան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կարճևան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.38-ում:»:

 

Հոդված 41. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.39-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.39. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կուրիս գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կուրիս գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.39-ում:»:

 

Հոդված 42. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.40-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.40. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Հալիձոր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Հալիձոր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.40-ում:»:

 

Հոդված 43. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.41-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.41. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Հարժիս գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Հարժիս գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.41-ում:»:

 

Հոդված 44. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.42-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.42. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ձորաստան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ձորաստան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.42-ում:»:

 

Հոդված 45. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17. 43-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.43. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ճակատեն գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ճակատեն գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.43-ում:»:

 

Հոդված 46. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.44-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.44. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մուցք գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մուցք գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.44-ում:»:

 

Հոդված 47. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.45-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.45. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.45-ում:»:

 

Հոդված 48. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.46-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.46. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Նժդեհ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Նժդեհ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.46-ում:»:

 

Հոդված 49. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.47-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.47. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Նորաշենիկ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Նորաշենիկ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.47-ում:»:

 

Հոդված 50. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.48-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.48. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Նորավան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Նորավան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.48-ում:»:

 

Հոդված 51. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.49-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.49. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Նոր Աստղաբերդ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը 

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Նոր Աստղաբերդ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.49-ում:»:

 

Հոդված 52. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.50-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.50. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շաղատ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շաղատ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.50-ում:»:

 

Հոդված 53. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.51-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.51. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շաքի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շաքի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.51-ում:»:

 

Հոդված 54. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.52-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.52. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շենաթաղ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շենաթաղ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.52-ում:»:

 

Հոդված 55. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.53-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.53. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շիկահող գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շիկահող գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.53-ում:»:

 

Հոդված 56. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.54-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.54. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շինուհայր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շինուհայր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.54-ում:»:

 

Հոդված 57. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.55-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.55. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.55-ում:»:

 

Հոդված 58. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.56-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.56. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.56-ում:»:

 

Հոդված 59. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.57-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.57. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Որոտան (Գորիսի շրջան) գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Որոտան (Գորիսի շրջան) գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.57-ում:»:

 

Հոդված 60. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.58-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.58. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սալվարդ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սալվարդ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.58-ում:»:

 

Հոդված 61. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.59-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.59. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սառնակունք գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը 

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սառնակունք գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.59-ում:»:

 

Հոդված 62. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.60-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.60. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սյունիք գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սյունիք գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.60-ում:»:

 

Հոդված 63. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.61-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.61. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.61-ում:»:

 

Հոդված 64. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.62-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.62. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սրաշեն գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սրաշեն գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.62-ում:»:

 

Հոդված 65. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.63-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.63. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սևաքար գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սևաքար գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.63-ում:»:

 

Հոդված 66. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.64-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.64. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Վահրավար գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Վահրավար գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.64-ում:»:

 

Հոդված 67. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.65-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.65. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Վաղատուր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Վաղատուր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.65-ում:»:

 

Հոդված 68. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.66-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.66. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Վանեք գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Վանեք գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.66-ում:»:

 

Հոդված 69. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.67-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.67. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Վարդանիձոր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Վարդանիձոր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.67-ում:»:

 

Հոդված 70. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.68-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.68. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Վարդավանք գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Վարդավանք գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.68-ում:»:

 

Հոդված 71. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.69-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.69. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.69-ում:»:

 

Հոդված 72. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.70-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.70. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Վերիշեն գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Վերիշեն գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.70-ում:»:

 

Հոդված 73. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.71-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.71. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.71-ում:»:

 

Հոդված 74. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.72-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.72. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տանձավեր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տանձավեր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.72-ում:»:

 

Հոդված 75. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.73-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.73. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տանձատափ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տանձատափ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.73-ում:»:

 

Հոդված 76. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.74-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.74. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաշտուն գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաշտուն գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.74-ում:»:

 

Հոդված 77. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.75-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.75. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տավրուս գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տավրուս գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.75-ում:»:

 

Հոդված 78. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.76-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.76. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տոլորս գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տոլորս գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.76-ում:»:

 

Հոդված 79. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.77-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.77. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ուժանիս գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ուժանիս գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.77-ում:»:

 

Հոդված 80. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.78-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.78. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաշունի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաշունի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.78-ում:»:

 

Հոդված 81. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.79-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.79. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.79-ում:»:

 

Հոդված 82. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.80-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.80. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քարահունջ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քարահունջ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.80-ում:»:

 

Հոդված 83. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.81-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.81. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Օխտար գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Օխտար գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 17.81-ում:»:

 

Հոդված 84. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-րդ հոդվածով`

 

«Հոդված 18. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի համայնքների վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի համայնքների վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելվածներ 18.1-18.50-ում:»:

 

Հոդված 85. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.1-ում:»:

 

Հոդված 86. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.2-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.2. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ազատամուտ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ազատամուտ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.2-ում:»:

 

Հոդված 87. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.3-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.3-ում:»:

 

Հոդված 88. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.4-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.4. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Աղավնավանք գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Աղավնավանք գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.4-ում:»:

 

Հոդված 89. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.5-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.5. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Աճարկուտ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Աճարկուտ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.5-ում:»:

 

Հոդված 90. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.6-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.6. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.6-ում:»:

 

Հոդված 91. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.7-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.7. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այգեձոր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այգեձոր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.7-ում:»:

 

Հոդված 92. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.8-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.8. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Աչաջուր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Աչաջուր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.8-ում:»:

 

Հոդված 93. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.9-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.9. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.9-ում:»:

 

Հոդված 94. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.10-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.10. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Արճիս գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Արճիս գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.10-ում:»:

 

Հոդված 95. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.11-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.11. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բաղանիս գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բաղանիս գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.11-ում:»:

 

Հոդված 96. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.12-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.12. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բարեկամավան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բարեկամավան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.12-ում:»:

 

Հոդված 97. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.13-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.13. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդավան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդավան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.13-ում:»:

 

Հոդված 98. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.14-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.14. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գանձաքար գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գանձաքար գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.14-ում:»:

 

Հոդված 99. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.15-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.15. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գետահովիտ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գետահովիտ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.15-ում:»:

 

Հոդված 100. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.16-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.16. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գոշ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գոշ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.16-ում:»:

 

Հոդված 101. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.17-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.17. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիտավան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիտավան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.17-ում:»:

 

Հոդված 102. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.18-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.18. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դովեղ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դովեղ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.18-ում:»:

 

Հոդված 103. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.19-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.19. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ենոքավան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ենոքավան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.19-ում:»:

 

Հոդված 104. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.20-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.20. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Զորական գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Զորական գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.20-ում:»:

 

Հոդված 105. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.21-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.21. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Թեղուտ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Թեղուտ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.21-ում:»:

 

Հոդված 106. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.22-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.22. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իծաքար գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իծաքար գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.22-ում:»:

 

Հոդված 107. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.23-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.23. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Լճկաձոր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Լճկաձոր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.23-ում:»:

 

Հոդված 108. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.24-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.24. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.24-ում:»:

 

Հոդված 109. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.25-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.25. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Լուսաձոր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Լուսաձոր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.25-ում:»:

 

Հոդված 110. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.26-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.26. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Խաշթառակ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Խաշթառակ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.26-ում:»:

 

Հոդված 111. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.27-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.27. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Խաչարձան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Խաչարձան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.27-ում:»:

 

Հոդված 112. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.28-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.28. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ծաղկավան (Իջևանի շրջան) գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ծաղկավան (Իջևանի շրջան) գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.28-ում:»:

 

Հոդված 113. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.29-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.29. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ծաղկավան (Տավուշի շրջան) գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ծաղկավան (Տավուշի շրջան) գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.29-ում:»:

 

Հոդված 114. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.30-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.30. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կիրանց գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կիրանց գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.30-ում:»:

 

Հոդված 115. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.31-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.31. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կոթի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կոթի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.31-ում:»:

 

Հոդված 116. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.32-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.32. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կողբ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կողբ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.32-ում:»:

 

Հոդված 117. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.33-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.33. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Հաղարծին գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Հաղարծին գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.33-ում:»:

 

Հոդված 118. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.34-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.34. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Հաղթանակ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Հաղթանակ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.34-ում:»:

 

Հոդված 119. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.35-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.35. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Հովք գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Հովք գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.35-ում:»:

 

Հոդված 120. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.36-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.36. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նավուր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նավուր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.36-ում:»:

 

Հոդված 121. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.37-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.37. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ներքին Կարմիր աղբյուր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ներքին Կարմիր աղբյուր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.37-ում:»:

 

Հոդված 122. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.38-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.38. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նորաշեն գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նորաշեն գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.38-ում:»:

 

Հոդված 123. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.39-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.39. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ոսկեպար գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ոսկեպար գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.39-ում:»:

 

Հոդված 124. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.40-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.40. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ոսկեվան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ոսկեվան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.40-ում:»:

 

Հոդված 125. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.41-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.41. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Չինարի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Չինարի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.41-ում:»:

 

Հոդված 126. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.42-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.42. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Չինչին գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Չինչին գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.42-ում:»:

 

Հոդված 127. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.43-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.43. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Պառավաքար գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Պառավաքար գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.43-ում:»:

 

Հոդված 128. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.44-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.44. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ջուջևան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ջուջևան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.44-ում:»:

 

Հոդված 129. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.45-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.45. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.45-ում:»:

 

Հոդված 130. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.46-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.46. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Սևքար գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Սևքար գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.46-ում:»:

 

Հոդված 131. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.47-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.47. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Վազաշեն գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Վազաշեն գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.47-ում:»:

 

Հոդված 132. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.48-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.48. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Վարագավան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Վարագավան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.48-ում:»:

 

Հոդված 133. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.49-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.49. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Վերին Կարմիր աղբյուր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Վերին Կարմիր աղբյուր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.49-ում:»:

 

Հոդված 134. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.50-րդ հոդվածով`

 

«Հոդված 18.50. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Տավուշ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը 

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Տավուշ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.50-ում:»:

 

Հոդված 135. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. հուլիսի 14

Երևան

ՀՕ-115-Ն

 

 

Հավելված 17.1

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Կապանի քաղաքային համայնքը գտնվում է մարզի կենտրոնական մասում:

 Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Նորաշեն գյուղական համայնքին, հյուսիսից և արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Աճանան գյուղական համայնքին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Սյունիք գյուղական համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն) և «Ե»-«Զ» հատվածով` Գեղանուշ գյուղական համայնքին, հարավից և արևմուտքից «Զ»-«Է» հատվածով` Լեռնաձոր գյուղական համայնքին, արևմուտքից և հյուսիսից «Է»-«Ը» հատվածով` Ձորաստան գյուղական համայնքին, հյուսիսից «Ը»-«Ա» հատվածով` Առաջաձոր գյուղական համայնքին:

 

ԿԱՊԱՆ-ՆՈՐԱՇԵՆԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Կապան քաղաքային, Նորաշենիկ և Առաջաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 402մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին, որտեղից սահմանագիծը ձորով նույն ուղղությամբ անցնում է 268մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ձորի ոլորապտույտներով, թիվ 3-12 սահմանակետերով անցնում է 1381մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, կրկին ձորի ոլորաններով, թիվ 14-16 սահմանակետերով անցնում է 874մ, հասնում է թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, հետո հյուսիս և թիվ 18 սահմանակետով անցնում 196մ, հասնում անտառի եզրին գտնվող թիվ 19 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է արևելք, ապա հյուսիս-արևելք, անտառի եզրով, թիվ 20-21 սահմանակետերով անցնում 418մ, հասնում Կապան քաղաքային, Նորաշենիկ և Աճանան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3539մ է:

 

ԿԱՊԱՆ-ԱՃԱՆԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Կապան քաղաքային, Աճանան և Նորաշենիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը լեռնային տեղանքով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 1773մ, հասնում թիվ 1 սահմանակետին, այստեղից լանջով թեքվում է դեպի արևելք, թիվ 2-4 սահմանակետերով անցնում 608մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 6-7 սահմանակետերով անցնում 475մ, հասնում թիվ 8 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 9-13 սահմանակետերով անցնում 512 մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 15-18 սահմանակետերով անցնում 211մ, հասնում է թիվ 19 սահմանակետին, այստեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 20-24 սահմանակետերով անցնում 782մ, հասնում է թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, գետով, թիվ 26-27 սահմանակետերով անցնում 433մ, հասնում թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 795մ, հասնում թիվ 29 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, սարալանջով, թիվ 30-33 սահմանակետերով անցնում 1179մ, հասնում Կապան քաղաքային, Աճանան և Սյունիքի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6768մ է:

 

ԿԱՊԱՆ-ՍՅՈՒՆԻՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Կապան քաղաքային, Սյունիք գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհներ և լանջերով, թիվ 1-8 սահմանակետերով անցնելով 2388մ, հասնում է միջհամայնքային ճանապարհի եզրին տեղադրված թիվ 9 սահմանակետին, որտեղից թեքվում է արևմուտք, թիվ 10-14 սահմանակետերով անցնում 1342մ, հասնում թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, բնակավայրի հարավարևելյան եզրագծով, թիվ 16-18 սահմանակետերով անցնում 332մ, հասնում Օխչի գետի ափին գտնվող Կապան քաղաքային, Սյունիք և Աճանան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4063մ է:

 

ԿԱՊԱՆ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ)

ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

«Դ»-«Ե» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ԿԱՊԱՆ-ԳԵՂԱՆՈՒՇ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Կապան քաղաքային, Գեղանուշ և Լեռնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 294մ, հասնում թիվ 2 սահմանակետին, որտեղից անտառի եզրով թեքվում դեպի հարավ-արևելք, անցնում 997մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 82մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 307մ, հասնում թիվ 5 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, ապա հյուսիս-արևմուտք, անտառի բացատով, թիվ 6-7 սահմանակետերով անցնում 647մ, հասնում անտառի եզրի թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անտառի եզրով, թիվ 9-12 սահմանակետերով անցնում է 1239մ, հասնում թիվ 13 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, ձորով թիվ 14-23 սահմանակետերով անցնում է 2266մ, հասնում ձորի եզրի թիվ 24 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անտառածածկ բլուրներով թիվ 25-36 սահմանակետերով անցնում 2661մ, հասնում թիվ 37 սահմանակետին: Թիվ 37 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, դարձյալ անտառի եզրով, տեղանքի խառը կտրտված ռելիեֆով, թիվ 38-79 սահմանակետերով անցնում 10997մ, հասնում է թիվ 80 սահմանակետին: Թիվ 80 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 86մ, հասնում Օխչի գետի ափին գտնվող թիվ 81 սահմանակետին, որտեղից թիվ 82-83 սահմանակետերով անցնում է 8516մ, հասնում գետի եզրի թիվ 84 սահմանակետին: Թիվ 84 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատում ճանապարհը, թիվ 85 սահմանակետով անցնում 950մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 86 սահմանակետին: Թիվ 86 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, շրջանցում անտառը, թիվ 87-104 սահմանակետերով անցնում 3470մ, հասնում է թիվ 105 սահմանակետին: Թիվ 105 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, դաշտային ճանապարհով անցնում է 1185մ, հասնում է թիվ 106 սահմանակետին, ապա թեքվում է արևելք, անցնում 73մ, հասնում է թիվ 107 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, անտառեզրի ոլորաններով, թիվ 108-115 սահմանակետերով անցնում 1319մ, հասնում թիվ 116 սահմանակետին: Թիվ 116 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 117 սահմանակետով անցնում 590մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 118 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 119 սահմանակետով անցնում է 669մ, հասնում Կապան քաղաքային, Գեղանուշ գյուղական համայնքների և պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 36348մ է:

 

ԿԱՊԱՆ-ԼԵՌՆԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

Կապան քաղաքային, Լեռնաձոր և Ձորաստան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 568մ, հասնում Կապան քաղաքային, Լեռնաձոր և Գեղանուշ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

 «Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 568մ է:

 

ԿԱՊԱՆ-ՁՈՐԱՍՏԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

 

 Կապան քաղաքային Ձորաստան և Առաջաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը անտառի եզրագծով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 110մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ, անցնում 180մ, հասնում թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 163մ, հասնում թիվ 3 սահմանակետին, կրկին թեքվում հարավ և անցնելով 190մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 201մ, հասնում թիվ 5 սահմանակետին, ապա անտառի եզրով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 423 մ, հասնում թիվ 6 սահմանակետին, ապա թեքվում է արևմուտք, անցնում 120մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անտառով անցնում 200մ, հասնում ժայռի եզրին գտնվող թիվ 8 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անտառով անցնում 555մ, հասնում թիվ 9 սահմանակետին, ապա անտառեզրի ոլորաններով թեքվում է հարավ-արևմուտք, հատում գետակը և թիվ 10-15 սահմանակետերով անցնելով 1182մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 492մ, հասնում թիվ 17 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 483մ, հասնում թիվ 18 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ, անցնում 191 մ, հասնում ժայռի գագաթին տեղադրված թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը ժայռով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 141մ, հասնում թիվ 20 սահմանակետին, ապա կրկին թեքվում է հարավ-արևելք, ժայռերի գագաթներով, թիվ 21-23 սահմանակետերով անցնում 875մ, հասնում բնակավայրի հարավարևելյան եզրագծի մոտ տեղադրված թիվ 24 սահմանակետին: Այստեղից սահմանագիծը բնակավայրի եզրագծով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում գետակը, թիվ 25-26 սահմանակետերով անցնում 354մ, հասնում ժայռի վրա գտնվող թիվ 27 սահմանակետին, հետո թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 28 սահմանակետով անցնում 253մ, հասնում ճանապարհի եզրի թիվ 29 սահմանակետին, որտեղից ճանապարհով շարունակվում է նույն ուղղությամբ, թիվ 30 սահմանակետով անցնում 396մ, հասնում թիվ 31 սահմանակետին: Թիվ 31 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, քիչ դեպի հյուսիս-արևելք, թիվ 32 սահմանակետով անցնում 245մ, հասնում գետի և ճանապարհի հատման տեղում գտնվող թիվ 33 սահմանակետին, որտեղից թեքվում հյուսիս-արևմուտք, ճանապարհների հատման տեղով, թիվ 34-35 սահմանակետերով անցնում 1401մ, հասնում թիվ 36 սահմանակետին: Այստեղից սահմանագիծը անտառի եզրագծով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 37-38 սահմանակետերով անցնում 674մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 39 սահմանակետին, ապա ձորով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 40 սահմանակետով անցնում 579մ, հասնում ձորի և ճանապարհի հատման տեղում գտնվող թիվ 41 սահմանակետին, այստեղից ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի եզրագծով և ճանապարհով, թիվ 42-43 սահմանակետերով անցնում 827մ, հասնում ժայռի գլխին գտնվող թիվ 44 սահմանակետին: Թիվ 44 սահմանակետից սահմանագիծը, ժայռերի գլխով հատելով գետը, թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 45 սահմանակետով անցնում 532մ, հասնում ձորի եզրին գտնվող Կապան քաղաքային, Ձորաստան և Լեռնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

 «Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10767մ է:

 

ԿԱՊԱՆ-ԱՌԱՋԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Ա»

 

 Կապան քաղաքային, Առաջաձոր և Նորաշենիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 404մ, հասնում թիվ 2 սահմանակետին, թեքվում արևելք, անցնում 141մ, հասնում թիվ 3 սահմանակետին, ապա կրկին հարավ-արևելք, թիվ 4 սահմանակետով անցնում 328մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 245մ, հասնում թիվ 6 սահմանակետին, թեքվում արևմուտք, դաշտային ճանապարհով անցնում 330մ, հասնում թիվ 7 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 8 սահմանակետով անցնում 354մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը անտառեզրի ոլորապտույտներով, ժայռերի կատարներով, թիվ 10-22 սահմանակետերով անցնում 3357մ, հասնում դաշտային ճանապարհի եզրի թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, անցնում 235մ, հասնում թիվ 24 սահմանակետին, այստեղից անտառի եզրով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 25-26 սահմանակետերով անցնում 1446մ, հասնում թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 28 սահմանակետով անցնում 459մ, հասնում անտառեզրի թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառով անցնում 315մ, հասնում թիվ 30 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 31 սահմանակետով անցնում 1177մ, հասնում թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 33 սահմանակետով անցնում 930մ, հասնում թիվ 34 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 35-37 սահմանակետերով անցնում 1155մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 38 սահմանակետին: Թիվ 38 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 301մ, հասնում թիվ 39 սահմանակետին: Թիվ 39 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս, թիվ 40-41 սահմանակետերով անցնում 782մ, հասնում Կապան քաղաքային, Առաջաձոր և Ձորաստան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

 «Ը»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11959մ է:

 

 

Հավելված 17.2

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴԱՍՏԱԿԵՐՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Դաստակերտ քաղաքային համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Տորունիք գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Լոր գյուղական համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Նոր Աստղաբերդ գյուղական համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով` Նժդեհ գյուղական համայնքին:

 

ԴԱՍՏԱԿԵՐՏ-ՏՈՐՈՒՆԻՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Դաստակերտ քաղաքային, Նժդեհ և Տորունիք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը առվով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 654մ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 2 սահմանակետով անցնում 1999մ, հասնում Դաստակերտ քաղաքային, Լոր և Տորունիք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2653մ է:

 

ԴԱՍՏԱԿԵՐՏ-ԼՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Դաստակերտ քաղաքային, Լոր և Տորունիք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 854մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 768մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով անցնում է 527մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, կրկին հատում է դաշտային ճանապարհը, թիվ 4 սահմանակետով անցնում 2215մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, այնուհետև նույն ուղղությամբ անցնում է 774մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, հատում գետակը, անցնում 984մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, հատում ձորը, անցնում 748մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, գետակով անցնում 807մ, հասնում է գետի ափին գտնվող թիվ 9 սահմանակետին, հետո թեքվում է հյուսիս-արևմուտք, գետով անցնում է 995մ, հասնում թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է կրկին հյուսիս-արևմուտք, անցնում 131մ, հասնում թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, թիվ 12-15 սահմանակետերով անցնում 2549մ, հասնում է թիվ 16 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, հատում է ջրբաժանը, հետո առվակները և 17-27 սահմանակետերով անցնում է 1591մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 28 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ, դաշտային ճանապարհով, թիվ 29-31 սահմանակետերով անցնում 713մ, հասնում թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, հատում է ջրբաժանը, ապա ձորակներ, առուներ, թիվ 33-47 սահմանակետերով անցնելով 1760մ, հասնում Դաստակերտ քաղաքային, Լոր և Նոր Աստղաբերդ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 15416մ է:

 

ԴԱՍՏԱԿԵՐՏ-ՆՈՐ ԱՍՏՂԱԲԵՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Դաստակերտ քաղաքային, Լոր և Նոր Աստղաբերդ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով հատելով ձորակներ, բարձունքներ, առուներ, թիվ 1-35 սահմանակետերով անցնելով 2446մ, հասնում է Դաստակերտ քաղաքային համայնքի, Նոր Աստղաբերդ գյուղական համայնքի և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2446մ է:

 

ԴԱՍՏԱԿԵՐՏ–ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ)

 ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

«Դ»-«Ե» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ԴԱՍՏԱԿԵՐՏ-ՆԺԴԵՀ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

 

Դաստակերտ քաղաքային, Նժդեհ և Տորունիք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հատում փլվածքներ, ձորով, թիվ 1-8 սահմանակետերով անցնում 1149մ, հասնում թիվ 9 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 10 սահմանակետով հատում միջհամայնքային ճանապարհը և Կիշկոլտի գետը, անցնում 311մ, հասնում թիվ 11սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է արևմուտք, թիվ 12-15 սահմանակետերով անցնում 724մ, հասնում է թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 17-21 սահմանակետերով անցնում 827մ, հասնում է թիվ 22 սահմանակետին, այդտեղից կրկին թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 23-25 սահմանակետերով անցնում 413մ, հասնում է Այրի գետի ափին գտնվող թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում ջրբաժանը, թիվ 27-33 սահմանակետերով անցնում է 2045մ, հասնում թիվ 34 սահմանակետին, թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 541մ, հասնում թիվ 35 սահմանակետին, որից հետո սահմանագիծը, հատելով ձորակը, թիվ 36 սահմանակետով անցնում է 440մ, հասնում թիվ 37 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 539մ, հասնում թիվ 38 սահմանակետին: Թիվ 38 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ձորով, թիվ 39 սահմանակետով անցնում 567մ, հասնում թիվ 40 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով, թիվ 41-42 սահմանակետերով անցնում 1014մ, հասնում թիվ 43 սահմանակետին: Թիվ 43 սահմանակետից սահմանագիծը դարձյալ թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 443մ, հասնում թիվ 44 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, անցնում 526մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 45 սահմանակետին: Թիվ 45 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, դաշտային ճանապարհով, ապա ձորակով, թիվ 46-51 սահմանակետերով անցնում 2092մ, հասնում թիվ 52 սահմանակետին: թիվ 52 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, հատելով բարձունքներ, բլուրներ և ձորակներ, թիվ 53-95 սահմանակետերով անցնում է 2589մ, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 96 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 97-99 սահմանակետերով անցնում 147մ, հասնում թիվ 100 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, ձորով, բարձունքներով, թիվ 101-125 սահմանակետերով անցնում է 2888մ, հասնում թիվ 126 սահմանակետին: Թիվ 126 սահմանակետից սահմանագիծը կրկին թեքվում է հարավ-արևմուտք և դաշտային ճանապարհով թիվ 127-136 սահմանակետերով անցնում 1265մ, հասնում Դաստակերտ քաղաքային, Նժդեհ գյուղական համայնքների և պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 18520մ է:

 

 

Հավելված 17.3

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Քաջարան քաղաքային համայնքը գտնվում է մարզի հարավարևմտյան մասում:

 Համայնքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Լեռնաձոր գյուղական համայնքին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Տաշտուն գյուղական համայնքին, արևմուտքից և հյուսիսից «Գ»-«Ա» հատվածով` Քաջարան գյուղական համայնքին:

 

ՔԱՋԱՐԱՆ-ԼԵՌՆԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 Քաջարան քաղաքային, Լեռնաձոր և Քաջարան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, որը գտնվում է ձորի եզրին, սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, թիվ 1-7 սահմանակետերով անցնում 1554մ, հասնում թիվ 8 սահմանակետին, ապա նույն ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 8-12 սահմանակետերով անցնում 693մ, հասնում թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 14 սահմանակետով անցնում 347մ, հասնում թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, անցնում 252մ, հասնում դաշտային ճանապարհի և ձորի հատման տեղում գտնվող թիվ 16 սահմանակետին, որտեղից դաշտային ճանապարհով թեքվում դեպի արևելք, թիվ 17-20 սահմանակետերով անցնում 708մ, հասնում թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ջրբաժանով, թիվ 22-25 սահմանակետերով անցնում 1002մ, հասնում Ողջի գետի ափին գտնվող թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում Ողջի գետը, թիվ 27 սահմանակետով անցնում 278մ, հասնում թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 29-31 սահմանակետերով անցնում 4959մ, հասնում Քաջարան քաղաքային, Լեռնաձոր և Տաշտուն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9795մ է:

 

ՔԱՋԱՐԱՆ-ՏԱՇՏՈՒՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 Քաջարան քաղաքային, Տաշտուն և Քաջարան գյուղական համայնքների տարածքների բաժանման` ճանապարհի եզրին գտնվող «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 662մ, հասնում 2592.0 մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող Քաջարան քաղաքային, Տաշտուն և Լեռնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 662մ է:

 

ՔԱՋԱՐԱՆ ՔԱՂԱՔ-ՔԱՋԱՐԱՆ ԳՅՈՒՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Ա»

 

Քաջարան քաղաքային, Քաջարան և Լեռնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, ճանապարհով անցնում է 153մ, հասնում է թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 295մ, հասնում է դաշտային ճանապարհների հատման կետում գտնվող թիվ 2 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ձորով, թիվ 3 սահմանակետով անցնում 635մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 268մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, որից հետո թեքվում է արևմուտք, անցնում 112մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք թիվ 7 սահմանակետով անցնում 320մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևմուտք, թիվ 9 սահմանակետով անցնում 508մ, հասնում թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 11-13 սահմանակետերով անցնում է 273մ, հասնում է Ողջի գետի ափին գտնվող թիվ 14 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևմուտք, գետի հոսանքի հակառակ ուղղությամբ թիվ 15-47 սահմանակետերով անցնում 3137մ, հասնում է թիվ 48 սահմանակետին: Թիվ 48 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 49-50 սահմանակետերով անցնում 2371մ, հասնում է թիվ 51 սահմանակետին, ապա թեքվում դեպի հարավ-արևելք, թիվ 52-53 սահմանակետերով անցնում 1851մ, հասնում է թիվ 54 սահմանակետին: Թիվ 54 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 55-56 սահմանակետերով, ձորով անցնում 1153մ, հասնում թիվ 57 սահմանակետին, այդտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 998մ, հասնում է Քաջարան քաղաքային և Քաջարան, Տաշտուն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12073մ է:

 

 

Հավելված 17.4

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱԳԱՐԱԿ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Ագարակ գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում: Համայնքը հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Եղվարդ գյուղական համայնքին, հարավ-արևելքից և հարավ-արևմուտքից «Բ»-«Գ» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), հյուսիս-արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Խդրանց գյուղական համայնքին, «Դ»-«Ա» հատվածով` Ուժանիս գյուղական համայնքին:

 

ԱԳԱՐԱԿ-ԵՂՎԱՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 Ագարակ, Եղվարդ և Ուժանիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը Ուժանիս-Եղվարդ-Ագարակ խճուղով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-17 սահմանակետերով անցնում 2230մ, հասնում թիվ 18 սահմանակետին, որը գտնվում է Ուժանիս-Եղվարդ-Ագարակ խճուղու եզրին, այստեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ջրբաժանով, թիվ 19-21 սահմանակետերով անցնում 1162մ, հատելով դաշտային ճանապարհներ և ձորեր, հասնում «Ծավիկ» կոչվող եռանկյունաչափական կետին, որը թիվ 22 սահմանակետն է: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնում 247մ, հասնում Ագարակ, Եղվարդ գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3639մ է:

 

ԱԳԱՐԱԿ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ)

ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 «Բ»-«Գ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ԱԳԱՐԱԿ-ԽԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 Ագարակ, Խդրանց և Ուժանիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 234մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա նույն ուղղությամբ թեքվելով քիչ դեպի հարավ, հատում է Ագարակ-Խդրանց միջհամայնքային ճանապարհը, թիվ 2-6 սահմանակետերով անցնում 2044մ, հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, հատում գետը, անցնում 772մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 145մ, հասնում թիվ 9 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, անցնում 114մ, հասնում թիվ 10 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 11-12 սահմանակետերով անցնում 299մ, հասնում Ագարակ, Խդրանց գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3608մ է:

 

ԱԳԱՐԱԿ-ՈՒԺԱՆԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

 Ագարակ, Ուժանիս և Եղվարդ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Ուժանիս-Եղվարդ միջհամայնքային ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, թիվ 1-2 սահմանակետերով անցնելով 1004մ, հասնում է բլրագագաթին գտնվող Ագարակ, Ուժանիս և Խդրանց գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1004մ է:

 

 

Հավելված 17.5

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱԼՎԱՆՔ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Ալվանք գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավային մասում:

 Համայնքը արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ծավ գյուղական համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` Շվանիձոր գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` պետական սահմանին (Իրանի Իսլամական Հանրապետություն), արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Մեղրի քաղաքային համայնքին, արևմուտքից և հյուսիսից «Ե»-«Ա» հատվածով` Վարդանիձոր գյուղական համայնքին:

 

ԱԼՎԱՆՔ-ԾԱՎ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 Ալվանք, Ծավ և Վարդանիձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է 3023.9մ նիշ ունեցող լեռան գագաթին, սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-5 սահմանակետերով անցնում 1965մ, հասնում 2821.0մ նիշ ունեցող լեռան գագաթին գտնվող թիվ 6 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 438մ, հասնում Ալվանք, Ծավ և Շվանիձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2403մ է:

 

ԱԼՎԱՆՔ-ՇՎԱՆԻՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 Ալվանք, Ծավ և Շվանիձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 1980մ, հասնում 2103.0մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 4-5 սահմանակետերով, 1921.0մ նիշ ունեցող բարձունքով անցնում 1365մ, հասնում թիվ 6 սահմանակետին, որտեղից թեքվում է նույն ուղղությամբ, անցնում 918մ, հասնում բարձունքի վրա գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, անցնում 56մ, հասնում թիվ 8 սահմանակետին, որտեղից բարձունքներով թեքվում է հարավ-արևելք, թիվ 9-10 սահմանակետերով անցնում 928մ, հասնում թիվ 11 սահմանակետին, որտեղից բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 12-16 սահմանակետերով անցնում 1150մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է արևելք, անցնում 613մ, հասնում թիվ 18 սահմանակետին, որտեղից ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 19-20 սահմանակետերով անցնում 988մ, հասնում 1333.0մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով անցնում 541մ, հասնում թիվ 22 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, անցնում 364մ, հասնում 1252.3մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 23 սահմանակետին, այնուհետև ջրբաժանով թեքվում է դեպի հարավ, թիվ 24 սահմանակետով անցնում 1169մ, հասնում թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 312մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 26 սահմանակետին, այնուհետև թեքվում դեպի հարավ-արևելք, անցնում 206 մ, հասնում հաջորդ բլրի վրա գտնվող թիվ 27 սահմանակետին, ապա նույն ուղղությամբ թիվ 28-30 սահմանակետերով անցնում է 2122մ, հասնում թիվ 31 սահմանակետին: Թիվ 31 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 32-33 սահմանակետերով անցնում 1724մ, հասնում Ալվանք, Շվանիձոր գյուղական համայնքների և պետական սահմանի (Իրանի Իսլամական Հանրապետություն) տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 14440մ է:

 

ԱԼՎԱՆՔ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 «Գ»-«Դ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ԱԼՎԱՆՔ-ՄԵՂՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

 Ալվանք, Վարդանիձոր գյուղական և Մեղրի քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ, թիվ 1-7 սահմանակետերով անցնում 2717մ, հատելով երկաթգիծը, հասնում Ալվանք գյուղական, Մեղրի քաղաքային համայնքների և պետական սահմանի (Իրանի Իսլամական Հանրապետություն) տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2717մ է:

 

ԱԼՎԱՆՔ-ՎԱՐԴԱՆԻՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

 

 Ալվանք, Վարդանիձոր և Ծավ գյուղական համայնքների տարածքների բաժանման 3023.9մ բարձրություն ունեցող գագաթին գտնվող «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա արևմուտք, անցնում 2570մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում 2521.0մ բարձրություն ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 495մ, հասնում թիվ 2 սահմանակետին, որտեղից ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, թիվ 2-5 սահմանակետերով անցնում 1228մ, հասնում ջրհավաքի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը ջրհավաքով թեքվում է դեպի հարավ, թիվ 7 սահմանակետով անցնում 409մ, հասնում թիվ 8 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 276մ, հասնում թիվ 9 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 10 սահմանակետով անցնում 945մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 11 սահմանակետին, ապա թեքվում դեպի հարավ, անցնում 304մ, հասնում թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը ջրհավաքով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 13-25 սահմանակետերով անցնում 4381մ, հասնում 1665.4մ նիշ ունեցող երկու ջրհավաքների հատման տեղում գտնվող թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 544մ, հասնում թիվ 27 սահմանակետին, այնուհետև ջրբաժանով թեքվում է հարավ-արևելք, անցնում 509մ, հասնում թիվ 28 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 354մ, հասնում թիվ 29 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, ջրբաժանով անցնում 418մ, հասնում 2194.0մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը նույն ջրբաժանով թեքվում է կրկին հարավ-արևելք, անցնում 594մ, հասնում թիվ 31 սահմանակետին: Թիվ 31 սահմանակետից սահմանագիծը ժայռերով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 32-45 սահմանակետերով անցնում 1810մ, հասնում թիվ 46 սահմանակետին, որտեղից լանջերով թեքվում է նույն ուղղությամբ, հատում ջրբաժանը, թիվ 47-48 սահմանակետերով անցնում 855մ, հասնում թիվ 49 սահմանակետին: Թիվ 49 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 50-53 սահմանակետերով անցնում 1090մ, հասնում լեռան գագաթին գտնվող թիվ 54 սահմանակետին, որտեղից բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, թիվ 55-57 սահմանակետերով անցնում 1033մ, հասնում լեռան գագաթին գտնվող թիվ 58 սահմանակետին: Թիվ 58 սահմանակետից սահմանագիծը թեք լանջով և ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 59-60 սահմանակետերով անցնում 1068մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 61 սահմանակետին: Թիվ 61 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 139մ, որտեղից թեքվում է հարավ, անցնում 159մ, հասնում Ալվանք, Վարդանիձոր գյուղական և Մեղրի քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 19181մ է:

 

 

Հավելված 17.6

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՆԵՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Ակներ գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

 Համայնքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Վերիշեն գյուղական համայնքին, արևելքից և հարավից «Բ»-«Գ» հատվածով` Գորիս քաղաքային համայնքին, հարավից և արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Շինուհայր գյուղական համայնքին, հարավ-արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Հարժիս գյուղական համայնքին, արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Վաղատին գյուղական համայնքին, «Զ»-«Ա» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն):

 

ԱԿՆԵՐ-ՎԵՐԻՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 Ակներ, Վերիշեն գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման` լեռան գագաթին գտնվող «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 341մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից լանջերով թեքվում է դեպի արևելք, թիվ 2-8 սահմանակետերով անցնում 2784մ, հասնում լեռան գագաթին գտնվող թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը բարձունքներով թեքվում է նույն ուղղությամբ, թիվ 10-17 սահմանակետերով անցնում 3413մ, հասնում թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը կրկին բարձունքներով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 19-20 սահմանակետերով անցնում1349մ, հասնում թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ջրբաժանով, բարձունքներով, թիվ 22-27 սահմանակետերով անցնում է 3765մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 28 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում գետակը, անցնում 351մ, հասնում թիվ 29 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 205մ, հասնում թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, ապա հարավ-արևելք, հատում առուն, դաշտային ճանապարհը, Գելիքերց սարի լանջով, թիվ 31-34 սահմանակետերով անցնում է 1263մ, հասնում թիվ 35 սահմանակետին, կրկին թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 423մ, հասնում թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը բնակավայրի եզրագծով թեքվում է դեպի հյուսիս, անցնում 92մ, հասնում թիվ 37 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 38-39 սահմանակետերով անցնում 410մ, հասնում թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը բնակավայրի եզրագծով թեքվում է հարավ-արևելք, թիվ 41-47 սահմանակետերով անցնում 831մ, հասնում թիվ 48 սահմանակետին: Թիվ 48 սահմանակետից սահմանագիծը բնակավայրի եզրագծով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 49-50 սահմանակետերով անցնում 753մ, հասնում Ակներ, Վերիշեն, գյուղական և Գորիս քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 15980 մ է:

 

ԱԿՆԵՐ-ԳՈՐԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 Ակներ, Վերիշեն գյուղական և Գորիս քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառի եզրագծով, դաշտային ճանապարհով, թիվ 1-4 սահմանակետերով անցնում 606մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է կրկին դեպի հարավ-արևելք, անտառի եզրով, թիվ 6-48 սահմանակետերով և Գորիս-Լաչին միջպետական նշանակության ճանապարհով անցնում 3027մ, հասնում թիվ 49 սահմանակետին: Թիվ 49 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 50-53 սահմանակետերով անցնում 3143մ, հատելով դաշտային ճանապարհներ, ձորեր, հասնում թիվ 54 սահմանակետին: Թիվ 54 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անցնում 587մ, հատելով դաշտային ճանապարհները, առուն, հասնում Գոլիխութ սարի գագաթին գտնվող թիվ 55 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 336մ, հասնում թիվ 56 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանով անցնում 594մ, հասնում թիվ 57 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա արևմուտք, թիվ 58-59 սահմանակետերով անցնում 1400 մ, հասնում թիվ 60 սահմանակետին: Թիվ 60 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 481մ, հասնում ջրհավաքի եզրին գտնվող թիվ 61 սահմանակետին, որտեղից ջրհավաքով թեքվում է հարավ-արևելք, ապա հարավ, թիվ 62-73 սահմանակետերով անցնում 1160մ, հասնում թիվ 74 սահմանակետին: Այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ, թիվ 75 սահմանակետով անցնում 931մ, հատելով ձորը և դաշտային ճանապարհները, հասնում թիվ 76 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 63մ, հասնում Ակներ, Շինուհայր գյուղական և Գորիս քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12329մ է:

 

ԱԿՆԵՐ-ՇԻՆՈՒՀԱՅՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 Ակներ, Շինուհայր և Հարժիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը լանջերով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հատելով ճանապարհներ և փոքրիկ ձորակներ, թիվ 1-8 սահմանակետերով անցնում է 736մ, հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը լանջերով թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով դաշտային ճանապարհներ, առուներ, թիվ 10-34 սահմանակետերով անցնում է 1911մ, հասնում թիվ 35 սահմանակետին, որը գտնվում է թմբի վրա: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվում է նույն ուղղությամբ, անցնում է 422մ, հասնում հաջորդ թմբի գագաթին գտնվող թիվ 36 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, լանջերով, ձորակներով, թիվ 37-39 սահմանակետերով անցնում 1576մ, հասնում թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 549մ, հասնում թիվ 41 սահմանակետին, որտեղից լանջերով, բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 42-43 սահմանակետերով անցնում 2691մ, հատելով ձորակներ, դաշտային ճանապարհներ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 44 սահմանակետին: Թիվ 44 սահմանակետից սահմանագիծը թեք լանջերով թեքվում է արևելք, անցնում 1071մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 45 սահմանակետին, այնուհետև դաշտային ճանապարհով թեքվում է հարավ-արևելք, թիվ 46-50 սահմանակետերով անցնում 1696մ, հասնում գետի ափին գտնվող Ակներ, Շինուհայր գյուղական և Գորիս քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10652մ է:

 

ԱԿՆԵՐ-ՀԱՐԺԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

 Ակներ, Հարժիս և Վաղատին գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է սարալանջին, սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, լանջով անցնում 251մ, հասնում թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է հարավ-արևելք, թիվ 2-19 սահմանակետերով անցնում 1123մ, հասնում Ակներ, Հարժիս և Շինուհայր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1374մ է:

 

ԱԿՆԵՐ-ՎԱՂԱՏԻՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

 Ակներ, Վաղատին գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Սյունիքի լեռնաշղթայի լեռան գագաթին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 829մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից լեռնաշղթայով թեքվում է հարավ, անցնում 1423մ, հասնում թիվ 2 սահմանակետին, այնուհետև լանջով թեքվում է հարավ-արևելք, անցնում 1076մ, հասնում Ակներ, Վաղատին և Հարժիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3327մ է:

 

ԱԿՆԵՐ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ)

 ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

 

 «Զ»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

 

Հավելված 17.7

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՂԻՏՈՒ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Աղիտու գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

 Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Նորավան գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Վաղատին գյուղական համայնքին, հարավից և արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Ույծ գյուղական համայնքին, արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով` Իշխանասար գյուղական համայնքին:

 

ԱՂԻՏՈՒ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 «Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ԱՂԻՏՈՒ-ՆՈՐԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 Աղիտու, Նորավան գյուղական համայնքների և Ադրբեջանի Հանրապետության տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ձորով անցնում 8468մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ, թիվ 2-3 սահմանակետերով անցնում 252մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում է 87մ, հասնում թիվ 5 սահմանակետին, ապա նույն ուղղությամբ անցնում է 295մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 7-12 սահմանակետերով անցնում 1023մ, հասնում թիվ 13 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թիվ 14 սահմանակետով անցնում է 562մ, հասնում թիվ 15 սահմանակետին, հետո թեքվում հարավ-արևելք, թիվ 16-19 սահմանակետերով անցնում է 760մ, հասնում է թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 21-44 սահմանակետերով անցնում 3352մ, հասնում Գորիս գնացող խճուղու եզրին գտնվող թիվ 45 սահմանակետին: Թիվ 45 սահմանակետից սահմանագիծը Նորավան գնացող ճանապարհով թեքվում է դեպի հարավ, թիվ 46-52 սահմանակետերով անցնում է 1121մ, հասնում թիվ 53 սահմանակետին, որը գտնվում է ձորի եզրին, հետո ձորով թեքվում է հարավ, հատում Աղիտու, Նորավան ճանապարհը, թիվ 54-76 սահմանակետերով անցնում 2464մ, հասնում թիվ 77 սահմանակետին: Թիվ 77 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատելով Աղիտու-Վաղատին միջհամայնքային ճանապարհը, ձորով անցնում է 2070մ, հասնում Աղիտու, Նորավան և Վաղատին գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 20454մ է:

 

ԱՂԻՏՈՒ-ՎԱՂԱՏԻՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 Աղիտու, Նորավան և Վաղատին գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը գետով թեքվում է դեպի հարավ, թիվ 1-10 սահմանակետերով անցնում 560մ, հասնում Որոտան գետի ափին գտնվող Աղիտու, Ույծ գյուղական և Սիսիան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 560մ է:

 

ԱՂԻՏՈՒ-ՈՒՅԾ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

 Աղիտու, Ույծ գյուղական և Սիսիան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 443 մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից նույն ուղղությամբ հատելով ձորակներ, ջրբաժաններ, առուներ, թիվ 2-6 սահմանակետերով անցնում է 2181 մ, հասնում թիվ 7 սահմանակետին, ապա թեքվում է քիչ դեպի արևմուտք, թիվ 8-11 սահմանակետերով անցնում 511մ, հասնում թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 13 սահմանակետով անցնում 862մ, հասնում թիվ 14 սահմանակետին, հետո կրկին թեքվում է հարավ-արևմուտք, ճանապարհով, թիվ 15-20 սահմանակետերով անցնում 1082մ, հասնում Անգեղակոթ-Գորիս միջհամայնքային ճանապարհի հետ հատման թիվ 21 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 333մ, հասնում է թիվ 22 սահմանակետին, թիվ 22 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 180մ, հասնում թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թիվ 24-33 սահմանակետերով անցնում է 2570մ, հասնում թիվ 34 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, հատվում է միջհամայնքային ճանապարհին, թիվ 35-47 սահմանակետերով, դաշտային ճանապարհով անցնելով 2414մ, հասնում է թիվ 48 սահմանակետին, որը գտնվում է Որոտան գետի ափին, որտեղից սահմանագիծը գետի հոսանքին հակառակ ուղղությամբ թիվ 49-59 սահմանակետերով անցնում է 1184մ, հասնում թիվ 60 սահմանակետին: Թիվ 60 սահմանակետից սահմանագիծը, անցնելով 13մ, հասնում է թիվ 61 սահմանակետին, ապա թեքվում հարավ-արևելք, թիվ 62-63 սահմանակետերով, Ույծ բնակավայրի եզրով անցնում է 120մ, հասնում է թիվ 64 սահմանակետին, որտեղից շրջանցելով ջերմոցի տարածքը, թիվ 65-66 սահմանակետերով անցնում է 194մ, հասնում թիվ 67 սահմանակետին: Թիվ 67 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, 68-74 սահմանակետերով անցնում է 604մ, հասնում թիվ 75 սահմանակետին: Թիվ 75 սահմանակետից սահմանագիծը ճանապարհով անցնող ջրատար փակ խողովակին զուգահեռ թեքվում է դեպի արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, թիվ 76-82 սահմանակետերով անցնելով 872մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 83 սահմանակետին: Թիվ 83 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 447մ, հասնում Աղիտու, Ույծ գյուղական և Սիսիան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 13567մ է:

 

ԱՂԻՏՈՒ-ՍԻՍԻԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

 Աղիտու, Իշխանասար գյուղական և Սիսիան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, որը գտնվում է Սիսիան ջրանցքի եզրին, ջրանցքով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 3302մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվելով հարավ-արևելք, ապա արևմուտք, թիվ 2-5 սահմանակետերով անցնում է 473մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 157մ, հասնում Աղիտու, Ույծ գյուղական և Սիսիան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

 «Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3392մ է:

 

ԱՂԻՏՈՒ-ԻՇԽԱՆԱՍԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

 

 Աղիտու, Իշխանասար գյուղական համայնքների և Ադրբեջանի Հանրապետության տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, դաշտային ճանապարհով, թիվ 1 սահմանակետով անցնում 482մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 3-18 սահմանակետերով անցնում 2002մ, հասնում է թիվ 19 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 20-34 սահմանակետերով անցնելով 2034մ, հասնում է թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը գետի հունով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 6541մ, հասնում է թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 1282մ, հասնում է Աղիտու, Իշխանասար գյուղական և Սիսիան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

 «Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12341մ է:

 

 

Հավելված 17.8

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՂՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Աղվանի գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևմտյան մասում:

 Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Հալիձոր գյուղական համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` Բարձրավան գյուղական համայնքին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Տանձավեր գյուղական համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` Անտառաշատ գյուղական համայնքին, արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Քաշունի գյուղական համայնքին, «Զ»-«Ա» հատվածով` Տանձատափ գյուղական համայնքին:

 

ԱՂՎԱՆԻ-ՀԱԼԻՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 Աղվանի, Տանձատափ և Հալիձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային «Գոլուկայա» կոչվող եռանկյունաչափական սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 202մ, հասնում թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատում ջրբաժանը, անցնում է 463մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 3-4 սահմանակետերով անցնում 257մ, հասնում թիվ 5 սահմանակետին, որը գտնվում է ժայռի եզրին, ապա թեքվում է արևելք, թիվ 6 սահմանակետով անցնում 277մ, հասնում Աղվանի, Հալիձոր և Տանձատափ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1199մ է:

 

ԱՂՎԱՆԻ-ԲԱՐՁՐԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 Աղվանի, Հալիձոր և Բարձրավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թիվ 1-5 սահմանակետերով, ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 810մ, հասնում երկու ճանապարհների հատման տեղում գտնվող Աղվանի, Տանձավեր և Բարձրավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 810մ է:

 

ԱՂՎԱՆԻ-ՏԱՆՁԱՎԵՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 Աղվանի, Բարձրավան և Տանձավեր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Տաթև-Շուռնուխ միջհամայնքային ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, լանջի անհարթություններով անցնում 301մ, հասնում թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատում ձորը, այնուհետև կտրտված լանջերով և թիվ 2-5 սահմանակետերով անցնում է 1124մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը զառիթափ լանջով թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 320մ, հասնում թիվ 7 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 8-9 սահմանակետերով անցնում 593մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 11 սահմանակետով անցնում 326մ, այնուհետև հատում է Աղվանի-Տանձավեր միջհամայնքային ճանապարհը, հասնում թիվ 12 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 168մ, հասնում թիվ 13 սահմանակետին, որը գտնվում է Աղչայ գետի ափին: Այստեղից սահմանագիծը գետով հոսանքի ուղղությամբ թեքվում է դեպի հարավ-արևելք, գետի ոլորաններով անցնում է 1461մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, հետո թեքվում է հարավ-արևելք, անտառի եզրով անցնելով 218մ, հասնում թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք, անցնելով 169մ, հասնում է թիվ 16 սահմանակետին, այնուհետև թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով 299մ, հասնում է ձորի մեջ գտնվող թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը ձորով, թիվ 18-27 սահմանակետերով անցնելով 1131մ, հասնում է Աղվանի, Տանձավեր և Անտառաշատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6109մ է:

 

ԱՂՎԱՆԻ-ԱՆՏԱՌԱՇԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

 Աղվանի, Քաշունի և Անտառաշատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 79մ, հասնում թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 2-10 սահմանակետերով հատվելով դաշտային ճանապարհի հետ, անցնում 711մ, հասնում Աղվանի, Անտառաշատ և Տանձավեր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 790մ է:

 

ԱՂՎԱՆԻ-ՔԱՇՈՒՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

 Աղվանի, Քաշունի և Տանձատափ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը անտառի միջով թեքվում է դեպի հարավ, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 801մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 298մ, հասնում թիվ 4 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում անտառի բացատով, հատում դաշտային ճանապարհը, թիվ 5-6 սահմանակետերով անցնում 773մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 409մ, հասնում ժայռի վրա գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը ժայռի վրայով անցնելով դեպի հարավ-արևելք 453մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 533մ, հատում դաշտային ճանապարհներ և հասնում Տափասարի գագաթին գտնվող Աղվանի, Քաշունի և Անտառաշատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3267մ է:

 

ԱՂՎԱՆԻ-ՏԱՆՁԱՏԱՓ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

 

 Աղվանի, Տանձատափ և Հալիձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը «Գոլուկայա» կոչվող եռանկյունաչափական կետն է, սահմանագիծը հարթ ռելիեֆով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 260մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին, ապա ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 174մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհներ, թիվ 3-4 սահմանակետերով անցնում 795մ, հասնում ժայռի գլխին գտնվող թիվ 5 սահմանակետին, որտեղից թեքվելով դեպի հարավ, անցնում է 147մ, հասնում Աղվանի, Տանձատափ և Քաշունի համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

 «Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1376մ է:

 

 

Հավելված 17.9

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՃԱՆԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աճանան գյուղական համայնքը գտնվում է մարզի կենտրոնական մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Սևաքար գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Արծվանիկ գյուղական համայնքին, հարավ-արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Սյունիք գյուղական համայնքին, հարավ-արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Կապան քաղաքային համայնքին, արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Նորաշենիկ և «Զ»-«Ա» հատվածով` Եղեգ գյուղական համայնքներին:

 

ԱՃԱՆԱՆ-ՍԵՎԱՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Աճանան, Սևաքար և Եղեգ համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 64մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, գոգավոր և ուռուցիկ ռելիեֆով, թիվ 2 սահմանակետով անցնում է 662մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատում ձորը և անցնելով 185մ` հասնում է թիվ 4 սահմանակետին, ապա թեքվում է արևելք, անցնում 273մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, կտրտված լանջով, թիվ 6 սահմանակետով անցնում է 417մ, հասնում թիվ 7 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք և գետով` հոսանքի ուղղությամբ, թիվ 8-11 սահմանակետերով անցնում է 790մ, հասնում Սևաքար-Խալաջ միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 189 մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, հատում դաշտային ճանապարհը, անցնում է 244մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 274մ, հասնում թիվ 15 սահմանակետին, որտեղից թեքվում է արևելք, հատում դաշտային ճանապարհը, անցնում է 190մ, հասնում թիվ 16 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, անցնում 165մ, հասնում թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 18 սահմանակետով անցնում է 310մ, հասնում թիվ 19 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, անցնում 333մ, հասնում թիվ 20 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, լանջով անցնում 190մ, հասնում Աճանան, Սևաքար և Արծվանիկ համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4287մ է:

 

ԱՃԱՆԱՆ-ԱՐԾՎԱՆԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 Աճանան, Արծվանիկ և Սևաքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է գետի ափին, սահմանագիծը գետի հոսանքով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1-9 սահմանակետերով անցնում 1650մ, հասնում գետի շրջադարձի վրա գտնվող թիվ 10 սահմանակետին, ապա սարալանջով, թիվ 11 սահմանակետով թեքվում է հարավ և անցնելով 369մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին տեղադրված թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվելով դեպի հարավ-արևելք` անցնում է 1053մ, հասնում Աճանան, Սյունիք և Արծվանիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3072մ է:

 

ԱՃԱՆԱՆ-ՍՅՈՒՆԻՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Աճանան, Սյունիք և Արծվանիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անցնում 371մ, հատում Կապան-Երևան խճուղին և անցնելով 371մ` հասնում է թիվ 1 սահմանակետին, որը գտնվում է գետի ափին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը գետով թեքվում է դեպի հարավ, թիվ 2-3 սահմանակետերով անցնում 335մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 594մ, հասնում Աճանան, Սյունիք գյուղական և Կապան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1300մ է:

 

ԱՃԱՆԱՆ-ԿԱՊԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Աճանան և Նորաշենիկ գյուղական, Կապան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը լեռնային տեղանքով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 1773մ, հասնում թիվ 1 սահմանակետին, այստեղից լանջով թեքվում է դեպի արևելք, թիվ 2-4 սահմանակետերով անցնում 608մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 6-7 սահմանակետերով անցնում 475մ, հասնում թիվ 8 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 9-13 սահմանակետերով անցնում 512մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 15-18 սահմանակետերով անցնում 211մ, հասնում է թիվ 19 սահմանակետին, այստեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 20-24 սահմանակետերով անցնում 782մ, հասնում է թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, գետով, թիվ 26-27 սահմանակետերով անցնում 433մ, հասնում թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 795մ, հասնում թիվ 29 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, սարալանջով, թիվ 30-33 սահմանակետերով անցնում 1179մ, հասնում Աճանան և Սյունիքի գյուղական, Կապան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6768մ է:

 

ԱՃԱՆԱՆ-ՆՈՐԱՇԵՆԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Աճանան, Նորաշենիկ և Եղեգ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Չանախչի գետի ձախակողմյան վտակի ափին, սահմանագիծը այդ վտակով, հոսանքին հակառակ ուղղությամբ, թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 6 սահմանակետում հատում է Երևան-Կապան խճուղին, թիվ 1-7 սահմանակետերով անցնում 845մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 107մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, անցնում 71 մ, հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 10 սահմանակետում հատում է Երևան-Կապան խճուղին, անցնում 176մ, հասնում Աճանան, Նորաշենիկ գյուղական և Կապան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե » հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1199մ է:

 

ԱՃԱՆԱՆ-ԵՂԵԳ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

 

 Աճանան, Եղեգ և Սևաքար համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Չանախչի գետի ձախակողմյան վտակի ափին, սահմանագիծը գետով` հոսանքի ուղղությամբ, թեքվում է հարավ, թիվ 1-7 սահմանակետերով անցնում 948մ, հասնում Աճանան, Եղեգ և Նորաշենիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 948 մ է:

 

 

Հավելված 17.10

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՆԳԵՂԱԿՈԹ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Անգեղակոթ գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

 Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Շաքի գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով Բռնակոթ գյուղական համայնքին, «Դ»-«Ե» հատվածով՝ Բալաք գյուղական համայնքին, արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով՝ Շաղատ գյուղական համայնքին, «Զ»-«Ա» հատվածով` Սպանդարյան գյուղական համայնքին:

 

ԱՆԳԵՂԱԿՈԹ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Ա»-«Բ»

 

 «Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ԱՆԳԵՂԱԿՈԹ-ՇԱՔԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Բ»-«Գ»

 

 Անգեղակոթ, Շաքի գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 738մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 731մ, հասնում հաջորդ բլրի գագաթին գտնվող թիվ 2 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, բլրագագաթներով հատելով ձորակներ, առուներ և դաշտային ճանապարհներ, թիվ 3-7 սահմանակետերով անցնում է 4430մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհին զուգահեռ թիվ 9-47 սահմանակետերով հատում է ձորակներ, ջրբաժաններ, անցնում 4579մ, հասնում թիվ 48 սահմանակետին: Թիվ 48 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 131մ, հասնում թիվ 49 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, անցնում 429մ, հասնում է թիվ 50 սահմանակետին: Թիվ 50 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 663մ, հասնում թիվ 51 սահմանակետին, որտեղից թիվ 52 սահմանակետով անցնելով 229մ, հասնում թիվ 53 սահմանակետին: Թիվ 53 սահմանակետից թեքվում է հարավ, անցնում է 261մ, հասնում թիվ 54 սահմանակետին, ապա գետով թեքվում է հարավ, թիվ 55-57 սահմանակետերով անցնում 413մ, հասնում է թիվ 58 սահմանակետին, որտեղից սահմանագիծը հատվում է Սիսիանի ջրանցքի հետ, թիվ 59-91 սահմանակետերով անցնում է 4831մ, հասնում թիվ 92 սահմանակետին: Թիվ 92 սահմանակետից սահմանագիծը հատում է Անգեղակոթ-Շաքի գնացող միջհամայնքային ճանապարհը և թեքվելով հարավ-արևելք, թիվ 93-104 սահմանակետերով անցնում է 1983մ, հասնում թիվ 105 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ, անցնում 313մ, հասնում Որոտան գետի ափին գտնվող Անգեղակոթ, Շաքի, Բալաք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 19731մ է:

 

ԱՆԳԵՂԱԿՈԹ-ԲՌՆԱԿՈԹ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Գ»-«Դ»

 

 Անգեղակոթ, Բռնակոթ և Բալաք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը Որոտան գետով թեքվում է դեպի արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 826մ, հասնում Որոտան գետի և վտակի հատման տեղում գտնվող Բռնակոթ, Անգեղակոթ և Շաքի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 826մ է:

 

ԱՆԳԵՂԱԿՈԹ-ԲԱԼԱՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Դ»-«Ե»

 

 Անգեղակոթ, Շաղատ և Բալաք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Որոտան գետի ափին, սահմանագիծը գետով, հոսանքի ուղղությամբ թեքվում է արևելք, անցնում 3666մ, հասնում Անգեղակոթ, Բռնակոթ և Բալաք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3666մ է:

 

ԱՆԳԵՂԱԿՈԹ-ՇԱՂԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Ե»-«Զ»

 

 Անգեղակոթ, Շաղատ և Սպանդարյան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը Որոտան գետով թեքվում է դեպի հարավ, հատում Անգեղակոթ տանող ճանապարհը, հասնում Որոտան գետի Արիգլիջուր վտակին, ապա Որոտան գետով, հոսանքի ուղղությամբ թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 4899մ, հասնում Անգեղակոթ, Շաղատ և Բալաք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

 «Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4899մ է:

 

ԱՆԳԵՂԱԿՈԹ-ՍՊԱՆԴԱՐՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Զ»-«Ա»

 

 Անգեղակոթ, Սպանդարյան գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 365մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 1 սահմանակետին, հետո թեքվում հարավ-արևելք, անցնում 732մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 3-4 սահմանակետերով հատելով ձորակներ, առուներ, անցնում է 2739մ, հասնում ժայռի գագաթին գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, լեռան լանջով, ապա սարահարթով անցնում 1026մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 6 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ, թիվ 7-9 սահմանակետերով անցնում 2388մ, հասնում թիվ 10 սահմանակետին, այնուհետև թեքվում հարավ-արևմուտք, անցնում 405մ, հասնում թիվ 11 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 12-39 սահմանակետերով անցնում 1824մ, հասնում թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 41-46 սահմանակետերով անցնում 654մ, հասնում է թիվ 47 սահմանակետին, ապա դարձյալ թեքվում է հարավ-արևմուտք, հատում առուներ և դաշտային ճանապարհով, թիվ 48-81 սահմանակետերով անցնում 3601մ, հասնում թիվ 82 սահմանակետին: Թիվ 82 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 83-85 սահմանակետերով անցնում 309 մ, հասնում է թիվ 86 սահմանակետին, այդտեղից սահմանագիծը թեքվում է հարավ, թիվ 86-88 սահմանակետերով անցնում է 706մ, հասնում թիվ 89 սահմանակետին, ապա թեքվում հարավ-արևելք, անցնում 266մ, հասնում թիվ 90 սահմանակետին: Թիվ 90 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 91-92 սահմանակետերով անցնում 1034մ, հասնում թիվ 93 սահմանակետին: Թիվ 93 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 3936մ, հասնում է թիվ 94 սահմանակետին: Թիվ 94 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 338մ, հասնում է թիվ 95 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, անցնելով 118մ, հասնում է թիվ 96 սահմանակետին: Թիվ 96 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, հատում դաշտային ճանապարհը, առուները, անցնում է 421մ, հասնում թիվ 97 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում է 158մ, հասնում թիվ 98 սահմանակետին, որից հետո սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում է 208մ, հասնում է թիվ 99 սահմանակետին, որը գտնվում է առվի ափին, ապա առվով թեքվում է հարավ-արևմուտք, հատում Անգեղակոթ-Սպանդարյան միջհամայնքային ճանապարհը, անցնում 1527մ, հասնում Սպանդարյան, Սառնակունք և Շաղատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

 «Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 22755մ է:

 

 

Հավելված 17.11

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՆՏԱՌԱՇԱՏ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Անտառաշատ գյուղական համայնքը գտնվում է մարզի կենտրոնական մասում:

 Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Քաշունի գյուղական համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` Աղվանի գյուղական համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Տանձավեր գյուղական համայնքին, արևելքից «Դ»-«Ե» հատվածով` Տավրուս գյուղական համայնքին, հարավից «Ե»-«Զ» հատվածով` Օխտար գյուղական համայնքին, «Զ»-«Է» հատվածով` Վանեք գյուղական համայնքին, «Է»-«Ը» հատվածով` Լեռնաձոր գյուղական համայնքին, արևմուտքից «Ը»-«Ա» հատվածով` Տաթև գյուղական համայնքին:

 

ԱՆՏԱՌԱՇԱՏ-ՔԱՇՈՒՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 Անտառաշատ, Քաշունի և Աղվանի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անտառի եզրով, թիվ 1-8 սահմանակետերով անցնում 940մ, հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, թիվ 10-17 սահմանակետերով անցնում 1224մ, հասնում թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 19-21 սահմանակետերով անցնում 1228մ, հասնում թիվ 22 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևելք, թիվ 23-24 սահմանակետերով անցնում 627մ, հասնում Անտառաշատ, Քաշունի և Տաթև գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4019մ է:

 

ԱՆՏԱՌԱՇԱՏ-ԱՂՎԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 Անտառաշատ, Աղվանի և Քաշունի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 79մ, հասնում թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 2-10 սահմանակետերով հատվելով դաշտային ճանապարհի հետ, անցնում 711մ, հասնում Անտառաշատ, Աղվանի և Տանձավեր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 790մ է:

 

ԱՆՏԱՌԱՇԱՏ-ՏԱՆՁԱՎԵՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 Անտառաշատ, Տանձավեր և Աղվանի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 211մ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, անցնում 371մ, հասնում թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 102մ, հասնում թիվ 3 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի արևելք, թիվ 4 սահմանակետով անցնում 636մ, հասնում թիվ 5 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս, անցնում 234մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 7-24 սահմանակետերով անցնում 2518մ, հասնում Անտառաշատ, Տանձավեր և Տավրուս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4072մ է:

 

ԱՆՏԱՌԱՇԱՏ-ՏԱՎՐՈՒՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

 Անտառաշատ, Տավրուս և Տանձավեր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 203մ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, անցնում 126մ, հասնում թիվ 2 սահմանակետին, որից հետո կտրուկ թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 3 սահմանակետով անցնում 653մ, հասնում թիվ 4 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 319մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 251մ, հասնում թիվ 6 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևմուտք, թիվ 7 սահմանակետով անցնում 479մ, հասնում թիվ 8 սահմանակետին, այնուհետև կտրուկ թեքվում է դեպի հարավ, անտառի եզրով, թիվ 9-11 սահմանակետերով անցնում 1209մ, հասնում թիվ 12 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 13 սահմանակետով անցնում 254մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը նորից անտառի եզրով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 15-18 սահմանակետերով անցնում 478մ, հասնում թիվ 19 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 20 սահմանակետով անցնում 111մ, հասնում թիվ 21 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, թիվ 22-23 սահմանակետերով անցնում 526մ, հասնում թիվ 24 սահմանակետին, այնուհետև կտրուկ թեքվում է դեպի հյուսիս, թիվ 25 սահմանակետով անցնում 236մ, հասնում թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անտառի եզրով անցնում 270մ, հասնում թիվ 27 սահմանակետին, ապա կտրուկ թեքվում է դեպի հյուսիս, թիվ 28-31 սահմանակետերով անցնում է 905մ, հասնում է թիվ 32 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևելք, անցնում 366մ, հասնում թիվ 33 սահմանակետին, որից հետո կտրուկ թեքվում է դեպի հարավ, թիվ 34 սահմանակետով անցնում 370մ, հասնում թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անտառի եզրով անցնում 41մ, հասնում թիվ 36 սահմանակետին, ապա իջնում է դեպի հարավ, թիվ 37-40 սահմանակետերով անցնում 450մ, հասնում թիվ 41 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 346մ, հասնում թիվ 42 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 410մ, հասնում թիվ 43 սահմանակետին: Թիվ 43 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 44 սահմանակետով անցնում 540մ, հասնում թիվ 45 սահմանակետին, ապա թեքվում է հարավ, անցնում 117մ, հասնում թիվ 46 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 47 սահմանակետով անցնում 408մ, հասնում թիվ 48 սահմանակետին, այնուհետև կտրուկ թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 346մ, հասնում թիվ 49 սահմանակետին, թիվ 49 սահմանակետից սահմանագիծը իջնում է հարավ, թիվ 50-57 սահմանակետերով անցնում 2081մ, հասնում Անտառաշատ, Տավրուս և Օխտար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11494մ է:

 

ԱՆՏԱՌԱՇԱՏ-ՕԽՏԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

 Անտառաշատ, Օխտար և Վանեք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, գետով անցնում 524մ, հասնում թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնում 93մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 436մ, հասնում թիվ 3 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս, անցնում 370մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 231մ, հասնում թիվ 5 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է արևելք, անցնում 298մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 193մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 244մ, հասնում թիվ 8 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 311մ, հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 265մ, հասնում թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 117մ, հասնում թիվ 11 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է արևելք, անցնում 148մ, հասնում թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 150մ, հասնում թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 14-15 սահմանակետերով անցնում 897մ, հասնում թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 17-18 սահմանակետերով անցնում 1333մ, հասնում թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 20-21 սահմանակետերով անցնում 638մ, հասնում թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 81մ, հասնում թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնում 187մ, հասնում թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 135մ, հասնում թիվ 25 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 135մ, հասնում թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 27-28 սահմանակետերով անցնում 398մ, հասնում թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 185մ, հասնում թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնում 61մ, հասնում թիվ 31 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, թիվ 32 սահմանակետով անցնում 224մ, հասնում թիվ 33 սահմանակետին: Թիվ 33 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնում 98մ, հասնում թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 35 սահմանակետով անցնում 366մ, հասնում թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնում 169մ, հասնում թիվ 37 սահմանակետին: Թիվ 37 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս, անցնում 113մ, հասնում թիվ 38 սահմանակետին: Թիվ 38 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 133մ, հասնում թիվ 39 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 40 սահմանակետով անցնում 446մ, հասնում Օխտար, Անտառաշատ և Տավրուս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8980մ է:

 

ԱՆՏԱՌԱՇԱՏ-ՎԱՆԵՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

 Անտառաշատ, Վանեք և Լեռնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնելով 275մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է արևելք, թիվ 2 սահմանակետով անցնելով 180մ, հասնում թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվելով հյուսիս, անցնում 250մ, հասնում թիվ 4 սահմանակետին, այնուհետև թեքվելով արևելք, թիվ 5-8 սահմանակետերով անցնելով 1124մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, որից հետո թեքվելով հարավ-արևելք, թիվ 10-14 սահմանակետերով անցնելով 1129մ, հասնում է թիվ 15 սահմանակետին, ապա թեքվելով հյուսիս-արևելք, թիվ 16-17 սահմանակետերով անցնելով 363մ, հասնում է Անտառաշատ, Վանեք և Օխտար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

 «Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3224մ է:

 

ԱՆՏԱՌԱՇԱՏ-ԼԵՌՆԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

 

 Լեռնաձոր, Տաթև և Անտառաշատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, որը գտնվում է դաշտային ճանապարհների հատման տեղում, սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 605մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին, որտեղից ձորով թեքվում է նույն ուղղությամբ, անցնում 1727մ, հասնում Անտառաշատ, Լեռնաձոր և Վանեք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2332մ է:

 

ԱՆՏԱՌԱՇԱՏ-ՏԱԹԵՎ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Ա»

 

 Անտառաշատ, Տաթև և Քաշունի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով, լեռնալանջով թեքվում է դեպի հարավ, թիվ 1-4 սահմանակետերով անցնում 1758մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ թիվ 6 սահմանակետով անցնում է 611մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 8 սահմանակետով անցնում 569մ, ջրբաժանով հատելով դաշտային ճանապարհներ, հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 286մ, հատելով դաշտային ճանապարհներ, հասնում Անտառաշատ, Տաթև և Լեռնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Ը»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3224մ է:

 

 

Հավելված 17.12

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՏԱՎԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Աշոտավան գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

Համայնքն հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ույծ գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Տոլորս գյուղական համայնքին, հարավ-արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Բնունիս գյուղական համայնքին, արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Հացավան գյուղական համայնքին, հյուսիս-արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Բռնակոթ գյուղական համայնքին, «Զ»-«Ա» հատվածով` Սիսիան քաղաքային համայնքին:

 

ԱՇՈՏԱՎԱՆ-ՈՒՅԾ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Աշոտավան, Ույծ գյուղական և Սիսիան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 472մ, հասնում է Ույծ բնակավայրի եզրագծի մոտ գտնվող թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է դ‎եպի հարավ-արևելք, ջրբաժանով, թիվ 2-7 սահմանակետերով անցնելով 1196մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 396մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, ապա կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 289մ, հասնում Աշոտավան, Ույծ և Տոլորս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2353մ է:

 

ԱՇՈՏԱՎԱՆ-ՏՈԼՈՐՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Աշոտավան, Ույծ և Տոլորս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 484մ, հասնում թիվ 1 սահմանակետին, կրկին թեքվում է հարավ-արևմուտք, հատում Սիսիան-Տոլորս միջհամայնքային ճանապարհը, թիվ 2-3 սահմանակետերով անցնում 817մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, անցնում 121մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 6-20 սահմանակետերով անցնում 1832մ, հասնում թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը կրկին թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում Տոլորսի ջրամբարի կողքով, հատում Այրի գետը, Տոլորս-Աշոտավան ճանապարհը և թիվ 22-25 սահմանակետերով անցնելով 592մ` հասնում է թիվ 26 սահմանակետին, որտեղ միանում է դաշտային ճանապարհին, ապա նրանով թեքվում է դեպի հարավ-արևմուտք և թիվ 27-36 սահմանակետերով անցնելով 1538մ` հասնում է թիվ 37 սահմանակետին: Թիվ 37 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 896մ, հասնում Աշոտավան, Բնունիս և Տոլորս համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6280մ է:

 

ԱՇՈՏԱՎԱՆ-ԲՆՈՒՆԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Աշոտավան, Բնունիս, Տոլորս համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը դաշտամիջյան ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևմուտք և հատելով փլվածքներ, ջրբաժանով, թիվ 1 սահմանակետով անցնում է 505մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք և ջրբաժանով անցնելով 480մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 713մ, հասնում երկու ճանապարհների հատման տեղում գտնվող Աշոտավան, Հացավան, Բնունիս համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1698մ է:

 

ԱՇՈՏԱՎԱՆ-ՀԱՑԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Աշոտավան, Հացավան և Բռնակոթ համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ջրբաժանով, թիվ 1 սահմանակետով անցնում է 927մ, հասնում թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, լանջով անցնում 249մ, հասնում Զանգե գետի ափին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը գետով հոսանքի ուղղությամբ թեքվում է հարավ-արևելք, հասնում Սիսիան գետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք և գետով` հոսանքի հակառակ ուղղությամբ, թեքվում դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, այնուհետև հատում է դաշտային ճանապարհը, թեքվում հարավ-արևելք և անցնելով 2887մ, հասնում է Աշոտավան, Հացավան և Բնունիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4063մ է:

 

ԱՇՈՏԱՎԱՆ-ԲՌՆԱԿՈԹ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Աշոտավան, Բռնակոթ գյուղական և Սիսիան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում է 948մ, հասնում թիվ 1 սահմանակետին, այնուհետև նույն ուղղությամբ թիվ 1-4 սահմանակետերով անցնում է 875մ, հասնում թիվ 5 սահմանակետին, որտեղից սահմանագիծը առանց ուղղությունը փոխելու թիվ 6-9 սահմանակետերով անցնում է 1551մ, հասնում թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, ապա հյուսիս, թիվ 11 սահմանակետով անցնում 869մ, հասնում Բռնակոթ, Աշոտավան գյուղական համայնքների և Սիսիան քաղաքային համայնքի տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4243մ է:

 

ԱՇՈՏԱՎԱՆ-ՍԻՍԻԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

 

Աշոտավան, Ույծ գյուղական և Սիսիան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 308մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, ապա, հարավ-արևմուտք, թիվ 2-5 սահմանակետերով անցնում 1670մ, հասնում Աշոտավան, Բռնակոթ գյուղական և Սիսիան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1978մ է:

 

 

Հավելված 17.13

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԱՁՈՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Առաջաձոր գյուղական համայնքը գտնվում է մարզի կենտրոնական մասում:

 Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Օխտար գյուղական համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` Ներքին Խոտանան գյուղական համայնքին, արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Նորաշենիկ գյուղական համայնքին, արևելքից, հարավից և արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Կապան քաղաքային համայնքին, հյուսիս-արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով` Ձորաստան գյուղական համայնքին:

 

ԱՌԱՋԱՁՈՐ-ՕԽՏԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 Առաջաձոր, Ձորաստան և Օխտար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Չանախչի գետի ափին, սահմանագիծը գետով հոսանքի հակառակ ուղղությամբ թեքվում է դեպի արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 191մ, հասնում թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք և անցնելով 82մ, հասնում է Չանախչի գետի ափին գտնվող Առաջաձոր, Օխտար և Ներքին Խոտանան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 273մ է:

 

ԱՌԱՋԱՁՈՐ-ՆԵՐՔԻՆ ԽՈՏԱՆԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 Առաջաձոր, Ներքին Խոտանան և Օխտար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը Չանախչի գետի վտակով անցնում է 518մ դեպի հարավ-արևելք, հասնում Առաջաձոր, Ներքին Խոտանան և Նորաշենիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 518մ է:

 

ԱՌԱՋԱՁՈՐ-ՆՈՐԱՇԵՆԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 Առաջաձոր, Նորաշենիկ և Ներքին Խոտանան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Չանախչի գետի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, գետով, հոսանքի ուղղությամբ թիվ 1-23 սահմանակետերով անցնում 2701մ, հասնում թիվ 24 սահմանակետին, թիվ 24 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 259մ, հասնում թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 223մ, հասնում թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 180մ, հասնում թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, թիվ 28 սահմանակետով անցնում 398մ, հասնում թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 122մ, հասնում թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ ձորով անցնում է 425մ, հասնում թիվ 31 սահմանակետին: Թիվ 31 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, դաշտային ճանապարհով, թիվ 32 սահմանակետով անցնում 473մ, հասնում թիվ 33 սահմանակետին: Թիվ 33 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնում 56մ, հասնում անտառի եզրին գտնվող թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անտառի եզրով, թիվ 35-41 սահմանակետերով անցնում 417մ, հասնում թիվ 42 սահմանակետին: Թիվ 42 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անտառով, թիվ 43-50 սահմանակետերով անցնում 297մ, հասնում թիվ 51 սահմանակետին: Թիվ 51 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 52-53 սահմանակետերով անցնում 124մ, հասնում Առաջաձոր, Նորաշենիկ գյուղական և Կապան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5675մ է:

 

ԱՌԱՋԱՁՈՐ-ԿԱՊԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

 Առաջաձոր, Ձորաստան գյուղական և Կապան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 404մ, հասնում թիվ 2 սահմանակետին, թեքվում արևելք, անցնում 141 մ, հասնում թիվ 3 սահմանակետին, ապա կրկին հարավ-արևելք, թիվ 4 սահմանակետով անցնում 328մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 245մ, հասնում թիվ 6 սահմանակետին, թեքվում արևմուտք, դաշտային ճանապարհով անցնում 330մ, հասնում թիվ 7 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 8 սահմանակետով անցնում 354մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը անտառեզրի ոլորապտույտներով, ժայռերի կատարներով, թիվ 10-22 սահմանակետերով անցնում է 3357մ, հասնում դաշտային ճանապարհի եզրի թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, անցնում 235մ, հասնում թիվ 24 սահմանակետին, այստեղից անտառի եզրով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 25-26 սահմանակետերով անցնում 1446մ, հասնում թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 28 սահմանակետով անցնում 459մ, հասնում անտառեզրի թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառով անցնում 315մ, հասնում թիվ 30 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 31 սահմանակետով անցնում 1177մ, հասնում թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 33 սահմանակետով անցնում 930մ, հասնում թիվ 34 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 35-37 սահմանակետերով անցնում 1155մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 38 սահմանակետին: Թիվ 38 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 301մ, հասնում թիվ 39 սահմանակետին: Թիվ 39 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս, թիվ 40-41 սահմանակետերով անցնում 782մ, հասնում Առաջաձոր, Նորաշենիկ գյուղական և Կապան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11959մ է:

 

ԱՌԱՋԱՁՈՐ-ՁՈՐԱՍՏԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

 

 Առաջաձոր, Ձորաստան և Օխտար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը գետով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 2336 մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 2 սահմանակետով անցնում 176մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 231մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 5 սահմանակետով անցնում 320մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 7 սահմանակետով անցնում 528մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 258մ, հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, թիվ 10-13 սահմանակետերով անցնում 543մ, հասնում Առաջաձոր, Ձորաստան գյուղական և Կապան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4392մ է:

 

 

Հավելված 17.14

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԾՎԱՆԻԿ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Արծվանիկ գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:

 Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Դավիթ Բեկ գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Կաղնուտ գյուղական համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Ուժանիս գյուղական համայնքին, «Դ»-«Ե» հատվածով` Վարդավանք գյուղական համայնքին, «Ե»-«Զ» հատվածով` Սյունիք գյուղական համայնքին, արևմուտքից «Զ»-«Է» հատվածով` Աճանան գյուղական համայնքին, «Է»-«Ը» հատվածով` Սևաքար գյուղական համայնքին, «Ը»-«Ա» հատվածով` Չափնի գյուղական համայնքին:

 

ԱՐԾՎԱՆԻԿ-ԴԱՎԻԹ ԲԵԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 Արծվանիկ, Դավիթ Բեկ և Չափնի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ճանապարհի եզրին, սահմանագիծը թեք լանջով թեքվում է դեպի հյուսիս, թիվ 1-4 սահմանակետերով անցնում 537մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 6 սահմանակետով անցնում 295մ, հասնում թիվ 7 սահմանակետին, այնուհետև լանջով թեքվում է նույն ուղղությամբ, թիվ 8 սահմանակետով անցնում 232մ, հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 90մ, հասնում լեռան գագաթին գտնվող թիվ 10 սահմանակետին, որտեղից լանջով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 11-15 սահմանակետերով անցնում 1308մ, հասնում թիվ 16 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս, անցնում 77մ, հասնում թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրով թեքվում է դեպի հարավ-արևելք, բնակավայրի եզրագծով, դաշտային և միջհամայնքային ճանապարհներով, ձորերով և ձորակներով, թիվ 18-57 սահմանակետերով անցնում 5901մ, հասնում թիվ 58 սահմանակետին: Թիվ 58 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրագծով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 59 սահմանակետով անցնում 942մ, հասնում թիվ 60 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 121մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 61 սահմանակետին: Թիվ 61 սահմանակետից սահմանագիծը գետով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 252մ, հասնում Արծվանիկ, Դավիթ Բեկ և Կաղնուտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9755մ է:

 

ԱՐԾՎԱՆԻԿ-ԿԱՂՆՈՒՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 Արծվանիկ, Կաղնուտ և Դավիթ Բեկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ձորով անցնում 639մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է արևմուտք, թիվ 2 սահմանակետով անցնում 408մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք և թիվ 4-9 սահմանակետերով անցնում է 722մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատում ձորակներ, դաշտային ճանապարհներ և թիվ 11-12 սահմանակետերով, ժայռի եզրով անցնում 340մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 14 սահմանակետով, անտառի եզրով, սարալանջով և ջրբաժանով անցնում է 844մ, հասնում առվի եզրին տեղադրված թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, այնուհետև հարավ, թիվ 16 սահմանակետով անցնելով 373մ, հասնում է Կարակիտու գետի ափին գտնվող թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը գետով, թիվ 18-20 սահմանակետերով անցնելով 450մ, հասնում է թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով 129մ, հասնում է թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 23 սահմանակետով անցնելով 257մ, հասնում թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, սարալանջով, թիվ 25-27 սահմանակետերով անցնելով 514 մ, հասնում է դաշտային ճանապարհի մոտ գտնվող թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, անցնելով 286մ, հասնում թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 30-31 սահմանակետերով, ձորակներով անցնելով 681մ, հասնում ժայռի եզրին գտնվող թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը ժայռի եզրագծով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 33-37 սահմանակետերով անցնելով 684մ, հասնում ժայռի եզրին գտնվող թիվ 38 սահմանակետին: Թիվ 38 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում է ձորակներ, դաշտային ճանապարհը, ժայռի եզրով, թիվ 39-41 սահմանակետերով անցնելով 1215մ, հասնում է Արծվանիկ, Կաղնուտ և Ուժանիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7544մ է:

 

ԱՐԾՎԱՆԻԿ-ՈՒԺԱՆԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 Արծվանիկ, Ուժանիս և Կաղնուտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 660մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող Արծվանիկ, Ուժանիս և Վարդավանք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 660մ է:

 

ԱՐԾՎԱՆԻԿ-ՎԱՐԴԱՎԱՆՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

 Արծվանիկ, Վարդավանք և Ուժանիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանով, լեռնալանջերով հատելով դաշտային ճանապարհներ, ձորեր, թիվ 1-6 սահմանակետերով անցնելով 2125մ, հասնում է Գյոդակլու գետի վերին հոսանքներում գտնվող թիվ 7 սահմանակետին, այստեղից գետի հոսանքով թեքվելով նույն ուղղությամբ, անցնում է 652մ, հասնում Արծվանիկ, Սյունիք և Վարդավանք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2777մ է:

 

ԱՐԾՎԱՆԻԿ-ՍՅՈՒՆԻՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

 Արծվանիկ, Սյունիք և Վարդավանք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ջրբաժանի վրա, սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 173մ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա կտրուկ թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 2-4 սահմանակետերով անցնում 1555մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 642մ, հասնում թիվ 6 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, այնուհետև հարավ և թիվ 7 սահմանակետով անցնելով 248մ, հատելով Կապան-Գորիս մայրուղին, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 526մ, հասնում թիվ 9 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 10-12 սահմանակետերով անցնում 536մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, որը գտնվում է ձորի եզրին, ապա կտրտված ռելիեֆով և թիվ 14-19 սահմանակետերով անցնում 909մ, հասնում Ողջի գետի ափին գտնվող թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը և լանջով անցնելով 133մ, հասնում է թիվ 21 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևմուտք, լեռան ստորոտով անցնում 509մ, հասնում է Արծվանիկ, Սյունիք և Աճանան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

 «Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5232մ է:

 

ԱՐԾՎԱՆԻԿ-ԱՃԱՆԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

 Արծվանիկ, Աճանան և Սևաքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է գետի ափին, սահմանագիծը գետի հոսանքով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1-9 սահմանակետերով անցնում 1650մ, հասնում գետի շրջադարձի վրա գտնվող թիվ 10 սահմանակետին, ապա սարալանջով, թիվ 11 սահմանակետով թեքվում է հարավ և անցնելով 369մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին տեղադրված թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվելով դեպի հարավ-արևելք` անցնում է 1053մ, հասնում Արծվանիկ, Սյունիք և Աճանան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

 «Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3072մ է:

 

ԱՐԾՎԱՆԻԿ-ՍԵՎԱՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

 

Արծվանիկ, Սևաքար և Չափնի համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Շաբադին գետի և նրա ձախակողմյան վտակի հատման կետում, սահմանագիծը գետով` հոսանքի ուղղությամբ, թեքվում է հարավ, թիվ 1-10 սահմանակետերով անցնում 1529մ, հասնում է թիվ 11 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, լանջով անցնում 343մ, հասնում Սևաքար, Աճանան և Արծվանիկ համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

 «Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1872 մ է:

 

ԱՐԾՎԱՆԻԿ-ՉԱՓՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Ա»

 

 Արծվանիկ, Դավիթ Բեկ և Չափնի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, դաշտային ճանապարհով անցնում 212մ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 2 սահմանակետով անցնում 406մ, հասնում թիվ 3 սահմանակետին, որը գտնվում է ճանապարհի եզրին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 177մ, հասնում թիվ 4 սահմանակետին, որը գտնվում է անտառի եզրին, այնուհետև թեքվում է արևելք, անցնում 111մ, հասնում թիվ 5 սահմանակետին, ապա թեքվում հարավ-արևելք, անտառի եզրով անցնում 113մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնում 102մ, հասնում թիվ 7 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 355մ, հասնում թիվ 8 սահմանակետին, հետո թեքվում հարավ-արևելք, անտառի եզրագծով անցնում 167մ, հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 188մ, հասնում թիվ 10 սահմանակետին, որը գտնվում է բացատի եզրին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը բացատով թեքվում է հարավ, թիվ 11 սահմանակետով անցնում 467մ, հասնում թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատում բացատը, անցնում 275մ, հասնում թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 310մ, հասնում թիվ 14 սահմանակետին, ապա անտառի եզրագծով թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 356մ, հասնում թիվ 15 սահմանակետին, որը գտնվում է Շաբադին գետի ափին, այստեղից անցնելով 233մ, հասնում թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը գետով թեքվում է հարավ, թիվ 17 սահմանակետով անցնում 382մ, հասնում թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը հոսանքի ուղղությամբ թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 19-23 սահմանակետերով անցնում 773մ, հասնում թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 205մ, հասնում է թիվ 25 սահմանակետին, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 244մ, հասնում թիվ 26 սահմանակետին, որտեղից կրկին թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 216մ, հասնում ժայռի գագաթին տեղադրված թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը ժայռերի եզրագծով թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 28-29 սահմանակետերով անցնում 1252մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 30 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ, թիվ 31 սահմանակետով անցնում 178մ և դաշտային ճանապարհով հասնում է թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 84մ, հասնում թիվ 33 սահմանակետին, որը գտնվում է Շաբադին գետի ափին, ապա գետի հոսանքի ուղղությամբ թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 34-39 սահմանակետերով, գետի հոսանքով անցնում է 821մ, հասնում Արծվանիկ, Չափնի և Սևաքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

 «Ը»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7630մ է:

 

 

Հավելված 17.15

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԻՍ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Արևիս գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

 Արևիս գյուղական համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Սալվարդ գյուղական համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` Թանահատ գյուղական համայնքին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով՝ Թասիկ գյուղական համայնքին, հարավից և արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն):

 

ԱՐԵՎԻՍ-ՍԱԼՎԱՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Ա»-«Բ»

 

 Արևիս, Սալվարդ գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատում ջրբաժանը և ձորը, անցնում 84մ, հասնում Հացավան գետի ափին գտնվող թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, գետով, թիվ 2-5 սահմանակետերով անցնում է 516մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը կրկին թեքվում է հարավ-արևելք, թիվ 7-9 սահմանակետերով անցնում 771մ, հասնում թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով, թիվ 11-25 սահմանակետերով անցնում է 1992մ, հասնում գետի ափին գտնվող Արևիս, Սալվարդ և Թանահատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3363մ է:

 

ԱՐԵՎԻՍ-ԹԱՆԱՀԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Բ»-«Գ»

 

 Արևիս, Սալվարդ և Թանահատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 626մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, հատում ջրբաժանը, անցնում 902մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ հատում է առուներ, դաշտային ճանապարհով անցնում 451մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 912մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 5 սահմանակետով հատում Քարկերտ գետակը, անցնում 1311մ, հասնում թիվ 6 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 7 սահմանակետով անցնում 2508մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 9-12 սահմանակետերով անցնում 496մ, հասնում Սիսիան գետի ափին գտնվող թիվ 13 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, գետով անցնում է 1184մ, հասնում Արևիս, Թասիկ և Թանահատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8390մ է:

 

ԱՐԵՎԻՍ-ԹԱՍԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Գ»-«Դ»

 

 Արևիս, Թանահատ և Թասիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, հետո հարավ-արևելք, գետով անցնում է 2155մ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է արևմուտք, անցնում 187մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 3-5 սահմանակետերով անցնում 451 մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 7-10 սահմանակետերով անցնում 464մ, հասնում է թիվ 11 սահմանակետին, ապա կրկին թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 12-13 սահմանակետերով անցնում է 529մ, հասնում թիվ 14 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 15 սահմանակետով անցնում է 107մ, հասնում է թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում է 291մ, հասնում է թիվ 17 սահմանակետին, որից հետո սահմանագիծը, որը գտնվում է ձորի եզրին, թեքվում է հարավ-արևմուտք, հատում Թաղթակերպ գետը, ապա թեքվում դեպի հարավ, այնուհետև հարավ-արևմուտք, հետո դեպի հարավ-արևելք, թիվ 18 սահմանակետով անցնում 986մ, հասնում թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 20-31 սահմանակետերով անցնում 1041մ, հատելով ձորը, հասնում թիվ 32 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ, ապա հարավ-արևմուտք և թիվ 33-34 սահմանակետերով անցնում է 2738մ, հասնում թիվ 35 սահմանակետին, որը գտնվում է գետի ափին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը գետով թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 5748մ, հասնում թիվ 36 սահմանակետին, ապա թեքվում է հարավ, թիվ 37-39 սահմանակետերով անցնում է 232մ, հասնում Արևիս, Թասիկ գյուղական համայնքների և պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 14929մ է:

 

ԱՐԵՎԻՍ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ)

ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Դ»-«Ա»

 

 «Դ»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

 

Հավելված 17.16

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԲԱՐՁՐԱՎԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Բարձրավան գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

 Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Որոտան գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), «Գ»-«Դ» հատվածով` Շուռնուխ գյուղական համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` Տանձավեր գյուղական համայնքին, «Ե»-«Զ» հատվածով` Աղվանի գյուղական համայնքին, արևմուտքից «Զ»-«Է» հատվածով` Հալիձոր գյուղական համայնքին, հյուսիս-արևմուտքից «Է»-«Ա» հատվածով` Շինուհայր գյուղական համայնքին:

 

ԲԱՐՁՐԱՎԱՆ-ՈՐՈՏԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 Բարձրավան, Որոտան և Շինուհայր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է անտառի եզրին, սահմանագիծը անտառի եզրով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1-5 սահմանակետերով անցնում 1843մ, հասնում թիվ 6 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառի եզրի թիվ 7-9 սահմանակետերով անցնում 1008մ, հասնում թիվ 10 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անտառի եզրով անցնում 418մ, հասնում Գորիս-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի վրա գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը նշված ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 12-73 սահմանակետերով անցնում 6293մ, հասնում Բարձրավան, Որոտան գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9562մ է:

 

ԲԱՐՁՐԱՎԱՆ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ)

 ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 «Բ»-«Գ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ԲԱՐՁՐԱՎԱՆ-ՇՈՒՌՆՈՒԽ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 Բարձրավան, Շուռնուխ գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրատարով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 1-50 սահմանակետերով անցնում 3685մ, հասնում թիվ 51 սահմանակետին: Թիվ 51 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի արևմուտք, թիվ 52-55 սահմանակետերով անցնում 1041մ, հատելով ձորակներ, հասնում թիվ 56 սահմանակետին, որտեղից լանջով թեքվում է հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 57 սահմանակետով անցնում 814մ, հասնում թիվ 58 սահմանակետին: Թիվ 58 սահմանակետից սահմանագիծը բարձունքներով թեքվում է դեպի արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 59-60 սահմանակետերով անցնում 1112մ, հատելով ձորակներ, հասնում Բարձրավան, Շուռնուխ և Տանձավեր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6652մ է:

 

ԲԱՐՁՐԱՎԱՆ-ՏԱՆՁԱՎԵՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

 Բարձրավան, Տանձավեր և Աղվանի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 2-4 սահմանակետերով անցնում է 734մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, հետո թեքվում է դեպի հյուսիս, թիվ 6 սահմանակետով անցնում 308մ, հասնում թիվ 7 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևմուտք, անցնում 123մ, հասնում թիվ 8 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 300մ, հասնում թիվ 9 սահմանակետին, այդտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 214մ, հասնում թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնում 137մ, հասնում թիվ 11 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հյուսիս, անցնում 36մ, հասնում թիվ 12 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 13 սահմանակետով անցնում 243մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս, անցնում 83մ, հասնում թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 16-22 սահմանակետերով անցնում 1818մ, հասնում թիվ 23 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 187մ, հասնում թիվ 24 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս, անցնում 212.0մ, հասնում թիվ 25 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 26 սահմանակետով անցնում 516մ, հասնում թիվ 27 սահմանակետին, այդտեղից էլ թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 147մ, հասնում է թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 255մ, հասնում թիվ 29 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 143մ, հասնում թիվ 30 սահմանակետին, որից հետո կտրուկ թեքվում է դեպի հյուսիս, թիվ 31 սահմանակետով անցնում է 295մ, հասնում է թիվ 32 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 366մ, հասնում թիվ 33 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս, անցնում 310մ, հասնում թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 215մ, հասնում թիվ 35 սահմանակետին, որից հետո կտրուկ թեքվում է դեպի հարավ, անտառի եզրագծով, թիվ 36-42 սահմանակետերով անցնում 947մ, հասնում է թիվ 43 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևմուտք, անցնում 172մ, հասնում թիվ 44 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 45-46 սահմանակետերով անցնում 564մ, հասնում թիվ 47 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անտառի եզրով, թիվ 48-66 սահմանակետերով անցնում 1873մ, հասնում Բարձրավան, Տանձավեր և Շուռնուխ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10198մ է:

 

ԲԱՐՁՐԱՎԱՆ-ԱՂՎԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

 Բարձրավան, Աղվանի և Հալիձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թիվ 1-5 սահմանակետերով, ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 810մ, հասնում երկու ճանապարհների հատման տեղում գտնվող Բարձրավան, Աղվանի և Տանձավեր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 810մ է:

 

ԲԱՐՁՐԱՎԱՆ-ՀԱԼԻՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

 Բարձրավան, Հալիձոր և Որոտան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Որոտան գետի վտակի ափին, սահմանագիծը վտակով, ապա Որոտան գետով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1 սահմանակետով անցնում 367մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 3-4 սահմանակետերով անցնում 375մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 231մ, հասնում ժայռի գագաթին գտնվող թիվ 6 սահմանակետին, այնուհետև հատելով ժայռերը, թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 104մ, հասնում թիվ 7 սահմանակետին, ապա նորից ժայռերով նույն ուղղությամբ, թիվ 8-9 սահմանակետերով անցնում է 1029մ, հասնում թիվ 10 սահմանակետին, որը գտնվում է գետի ափին, որտեղից թեքվում է դեպի հարավ, թիվ 11-13 սահմանակետերով անցնում 941մ, հասնում թիվ 14 սահմանակետին, որը գտնվում է Որոտան գետի վտակի ափին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 172մ, հասնում թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 66մ, հասնում թիվ 16 սահմանակետին, որը գտնվում է ժայռի գագաթին, այստեղից սահմանագիծը ժայռի գագաթով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով 71մ, հասնում թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հարավ, անցնում 572մ, հասնում ձորի բերանի թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ձորով, ապա լանջով, թիվ 19-22 սահմանակետերով անցնում 836մ, հասնում թիվ 23 սահմանակետին, ապա թեքվելով դեպի հարավ, թիվ 24-31 սահմանակետերով անցնելով 1092մ, հասնում ժայռի գագաթի թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 33-34 սահմանակետերով անցնում 782մ, հասնում թիվ 35 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հարավ, անցնում 412մ, հասնում Բարձրավան, Հալիձոր և Աղվանի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7050մ է:

 

ԲԱՐՁՐԱՎԱՆ-ՇԻՆՈՒՀԱՅՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ա»

 

 Բարձրավան, Շինուհայր և Որոտան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի միջով, թիվ 1 սահմանակետով անցնում 528մ, հատելով ձորեր, ձորակներ, հասնում է թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևմուտք, անցնում 278մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 4-6 սահմանակետերով անցնում 917մ, հասնում Որոտան գետի ափին գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը Որոտան գետով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 8-17 սահմանակետերով անցնում 1587մ, հասնում Բարձրավան, Շինուհայր և Հալիձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3310մ է:

 

 

Հավելված 17.17

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԲՆՈՒՆԻՍ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Բնունիս գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Տոլորս գյուղական համայնքին, հյուսիս-արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Ախլաթյան գյուղական համայնքին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Տորունիք գյուղական համայնքին, «Դ»-«Ե» հատվածով` Նժդեհ գյուղական համայնքին, հարավից «Ե»-«Զ» հատվածով՝ պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), արևմուտքից «Զ»-«Է» հատվածով` Թասիկ գյուղական համայնքին, հյուսիս-արևմուտքց «Է»-«Ա» հատվածով` Աշոտավան գյուղական համայնքին:

 

ԲՆՈՒՆԻՍ-ՏՈԼՈՐՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Ա»-«Բ»

 

Բնունիս, Տոլորս և Աշոտավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնելով 356մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, ապա կրկին թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 179մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հետո հյուսիս-արևելք, թիվ 4 սահմանակետով անցնում 479մ, հասնում թիվ 5 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 402մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հատելով ջրբաժանը, առվով, թիվ 7-16 սահմանակետերով անցնում է 1095մ, հասնում թիվ 17 սահմանակետին, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին, այդտեղից թեքվում է դեպի հարավ, թիվ 18 սահմանակետով անցնում է 191մ, հասնում է թիվ 19 սահմանակետին, որտեղից թեքվում է արևելք, անցնում 51մ, հասնում թիվ 20 սահմանակետին, որը գտնվում է գետի ափին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը գետով, թիվ 21 սահմանակետով անցնում է 396մ, հասնում է թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 223մ, հատելով Այրի գետը, հասնում Բնունիս, Տոլորս և Ախլաթյան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3372մ է:

 

ԲՆՈՒՆԻՍ-ԱԽԼԱԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Բ»-«Գ»

 

Բնունիս, Ախլաթյան և Տոլորս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, Այրի գետով, հոսանքի հակառակ ուղղությամբ թիվ 1-3 սահմանակետերով անցնում է 670մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևմուտք, անցնում 420մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 6-15 սահմանակետերով, ձորով հատելով միջհամայնքային և դաշտային ճանապարհները, անցնում է 2601մ, հասնում թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, թիվ 17 սահմանակետով անցնում 1055մ, հասնում Բնունիս, Ախլաթյան և Տորունիք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4746մ է:

 

ԲՆՈՒՆԻՍ-ՏՈՐՈՒՆԻՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Գ»-«Դ»

 

Բնունիս, Տորունիք և Ախլաթյան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանով, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 842մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը կրկին թեքվում է հարավ-արևմուտք, անցնելով 534մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, որտեղից սահմանագիծը նույն ուղղությամբ թիվ 5 սահմանակետով անցնում է 1136մ, հասնում Բնունիս, Նժդեհ և Տորունիք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2512մ է:

 

ԲՆՈՒՆԻՍ-ՆԺԴԵՀ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Դ»-«Ե»

 

Բնունիս, Նժդեհ և Տորունիք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 888մ, հասնում թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 633մ, հասնում թիվ 4 սահմանակետին, նույն ուղղությամբ թիվ 4-5 սահմանակետերով անցնում է 502մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 877մ, հատում դաշտային ճանապարհը, ձորակը, հասնում թիվ 7 սահմանակետին, հետո թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 484մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, որից հետո սահմանագիծը կրկին թեքվում է հարավ-արևմուտք, հատում ջրբաժանը և ձորով անցնում 1049մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 10-11 սահմանակետերով անցնում 1226 մ, հասնում թիվ 12 սահմանակետին, հետո թեքվում է արևմուտք, անցնում 224մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, որը գտնվում է ձորի եզրին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ձորով անցնում է 819մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 14 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է արևմուտք, ձորով անցնում 826մ, հասնում է թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 767մ, հասնում է թիվ 16 սահմանակետին, որը գտնվում է բլրի գագաթին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, հատում ձորակներ, առուներ և թիվ 17-23 սահմանակետերով անցնում 1873մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 24 սահմանակետին, ապա թեքվում է արևմուտք, անցնում 241մ, հասնում թիվ 24 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք և դաշտային ճանապարհով, թիվ 25-49 սահմանակետերով անցնում է 3127մ, հասնում Բնունիս, Նժդեհ գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 13536մ է:

 

ԲՆՈՒՆԻՍ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Ե»-«Զ»

 

«Ե»-«Զ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ԲՆՈՒՆԻՍ-ԹԱՍԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Զ»-«Է»

 

Բնունիս, Թասիկ և Հացավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում ձորը, թիվ 1-9 սահմանակետերով անցնում 1585մ, հասնում թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում է 361մ, հասնում թիվ 11 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 77մ, հասնում թիվ 12 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 13-17 սահմանակետերով անցնում 596մ, հասնում թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ և թիվ 19-21 սահմանակետերով անցնելով 309մ, հասնում թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 59մ, հասնում թիվ 23 սահմանակետին, ապա նույն ուղղությամբ թիվ 24 սահմանակետով անցնում է 1341մ, հասնում թիվ 25 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 920մ, հասնում թիվ 26 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, անցնում 228մ, հասնում թիվ 27 սահմանակետին, որը գտնվում է Ալյուրտ սարի գագաթին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 513մ, հասնում թիվ 28 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, ջրբաժանը, թիվ 29-34 սահմանակետերով անցնում 2133մ, հասնում թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ թիվ 36 սահմանակետով անցնում է 1379մ, հասնում թիվ 37 սահմանակետին: Թիվ 37 սահմանակետից սահմանագիծը, որը գտնվում է բլրի գագաթին, թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 441մ, հասնում թիվ 38 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, գետով անցնում է 9348մ, հասնում թիվ 39 սահմանակետին: Թիվ 39 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 40-41 սահմանակետերով անցնում 151մ, հասնում Բնունիս, Թասիկ գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 19441մ է:

 

ԲՆՈՒՆԻՍ-ԱՇՈՏԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Է»-«Ա»

 

Բնունիս, Աշոտավան և Տոլորս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով ջրբաժանը, թիվ 1 սահմանակետով անցնում է 505մ, հասնում թիվ 2 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք և ջրբաժանով անցնում 481մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 711մ, հասնում է Բնունիս, Աշոտավան և Թասիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1697մ է:

 

 

Հավելված 17.18

«Հայաստանի Հանրապետության
 վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԲՌՆԱԿՈԹ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Բռնակոթ գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

 Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Անգեղակոթ գյուղական համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` Շաքի գյուղական համայնքին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Սիսիան քաղաքային համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` Աշոտավան գյուղական համայնքին, «Ե»-«Զ» հատվածով` Հացավան գյուղական համայնքին, «Զ»-«Է» հատվածով` Սալվարդ գյուղական համայնքին, արևմուտքից «Է»-«Ը» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), հյուսիս-արևմուտքից «Ը»-«Թ» հատվածով` Մուցք գյուղական համայնքին, «Թ»-«Ա» հատվածով` Բալաք գյուղական համայնքին:

 

ԲՌՆԱԿՈԹ-ԱՆԳԵՂԱԿՈԹ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 Բռնակոթ, Անգեղակոթ և Բալաք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը Որոտան գետով թեքվում է դեպի արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 826մ, հասնում Որոտան գետի և վտակի հատման տեղում գտնվող Բռնակոթ, Անգեղակոթ և Շաքի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 826մ է:

 

ԲՌՆԱԿՈԹ-ՇԱՔԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 Բռնակոթ, Շաքի և Անգեղակոթ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Որոտան գետի ափին, սահմանագիծը գետով թեքվում է հարավ-արևելք, թիվ 1-10 սահմանակետերով անցնում 1784մ, հասնում է Բռնակոթ, Շաքի գյուղական և Սիսիան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1784մ է:

 

ԲՌՆԱԿՈԹ-ՍԻՍԻԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 Բռնակոթ, Շաքի գյուղական համայնքների և Սիսիան քաղաքային համայնքի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, թիվ 1-6 սահմանակետերով անցնելով 1442մ, ջրբաժանով հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 8-12 սահմանակետերով անցնելով 1959մ, ջրբաժանով հասնում է թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը կրկին թեքվում է դեպի հարավ-արևմուտք և, հատելով Բռնակոթ-Սիսիան միջհամայնքային ճանապարհը, անցնում է 1118մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, որը գտնվում է Աշոտավան-Սիսիան միջհամայնքային ճանապարհի եզրին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, թիվ 15-35 սահմանակետերով անցնում 2212մ, հասնում թիվ 36 սահմանակետին, այդտեղից սահմանագիծը կտրուկ թեքվում է հարավ-արևելք, թիվ 37-39 սահմանակետերով անցնում 415մ, հասնում թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, թիվ 41-43 սահմանակետերով անցնում է 580մ, հասնում է Բռնակոթ, Աշոտավան գյուղական համայնքների և Սիսիան քաղաքային համայնքի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7726մ է:

 

ԲՌՆԱԿՈԹ-ԱՇՈՏԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

 Բռնակոթ, Աշոտավան և Հացավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում է 948մ, հասնում թիվ 1 սահմանակետին, այնուհետև նույն ուղղությամբ, թիվ 1-4 սահմանակետերով անցնում է 875մ, հասնում թիվ 5 սահմանակետին, որտեղից սահմանագիծը առանց ուղղությունը փոխելու թիվ 6-9 սահմանակետերով անցնում է 1551մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 11 սահմանակետով անցնում 869մ, հասնում Բռնակոթ, Աշոտավան գյուղական համայնքների և Սիսիան քաղաքային համայնքի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4243մ է:

 

ԲՌՆԱԿՈԹ-ՀԱՑԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

 Բռնակոթ, Հացավան և Սալվարդ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, անցնում է 426մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այդտեղից թեքվում է դեպի արևելք, թիվ 2 սահմանակետով անցնում 899մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, ապա արևելք, թիվ 4 սահմանակետով անցնում է 784մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 6-7 սահմանակետերով անցնում է 737մ, հասնում Բռնակոթ, Աշոտավան և Հացավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2846մ է:

 

ԲՌՆԱԿՈԹ-ՍԱԼՎԱՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

 Բռնակոթ, Սալվարդ գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից ժայռի արևելյան եզրով սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 1-5 սահմանակետերով անցնում 648մ, հասնում թիվ 6 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք և թիվ 7-9 սահմանակետերով անցնում է 213մ, հասնում թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 11-38 սահմանակետերով անցնում 1783մ, հասնում է թիվ 39 սահմանակետին, որտեղից կրկին թեքվում հյուսիս-արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 40-41 սահմանակետերով անցնում 940մ, հասնում թիվ 42 սահմանակետին: Թիվ 42 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 1309մ, հասնում թիվ 43 սահմանակետին: Թիվ 43 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 670մ, հասնում թիվ 44 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 45-60 սահմանակետերով անցնում է 3590մ, հասնում թիվ 61 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատում ձորեր և դաշտային ճանապարհ, թիվ 62-68 սահմանակետերով անցնում է 1508մ, հասնում է թիվ 69 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 70 սահմանակետով անցնում 769մ, հասնում է թիվ 71 սահմանակետին: Թիվ 71 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում 543մ, հասնում Բռնակոթ, Սալվարդ և Հացավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

 «Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11973մ է:

 

ԲՌՆԱԿՈԹ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ)

 ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

 

 «Է»-«Ը» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ԲՌՆԱԿՈԹ-ՄՈՒՑՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Թ»

 

Բռնակոթ, Մուցք և Բալաք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 330մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք և թիվ 2 սահմանակետով անցնում 282մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով ճանապարհը, թիվ 4-12 սահմանակետերով անցնում 2463մ, հասնում թիվ 13 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 146մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում գետը, թիվ 15-17 սահմանակետերով անցնում 1358մ, հասնում է թիվ 18 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 596մ, հասնում թիվ 19 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևմուտք, անցնում 707մ, հասնում թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, հատում գետը, ջրբաժանը և թիվ 21-22 սահմանակետերով անցնելով 1556մ, հասնում է ճանապարհների հատման տեղում գտնվող թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 24-25 սահմանակետերով անցնելով 1132մ, հասնում թիվ 26 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հատում ջրբաժաններ, գետեր, թիվ 27-35 սահմանակետերով անցնում է 1038մ, հասնում թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, հատում ջրբաժանը, դաշտային ճանապարհը, թիվ 37-55 սահմանակետերով անցնում 2840մ, հասնում թիվ 56 սահմանակետին, որտեղից դաշտային ճանապարհով անցնում է 139մ, հասնում Բռնակոթ, Մուցք գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Ը»-«Թ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12587մ է:

 

ԲՌՆԱԿՈԹ-ԲԱԼԱՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Թ»-«Ա»

 

 Բռնակոթ, Բալաք և Անգեղակոթ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում է 409մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, որը գտնվում է Շաղատ-Բռնակոթ ճանապարհի եզրին, թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 2 սահմանակետով անցնում է 423մ, հասնում թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, թիվ 4-7 սահմանակետերով անցնում 1424մ, հասնում թիվ 8 սահմանակետին, այնուհետև թեքվում դեպի հարավ-արևելք, հետո հարավ-արևմուտք և թիվ 9-11 սահմանակետերով անցնում է 2302մ, հասնում է թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, թիվ 13 սահմանակետով անցնում 937մ, հասնում Բռնակոթ, Բալաք և Մուցք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետին:

 «Թ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5495մ է:

 

 

Հավելված 17.19

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՆՈՒՇ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Գեղանուշ գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Կապան քաղաքային համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), հարավից «Գ»-«Դ» հատվածով` Ճակատեն գյուղական համայնքին, արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով` Լեռնաձոր գյուղական համայնքին:

 

ԳԵՂԱՆՈՒՇ-ԿԱՊԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Գեղանուշ, Լեռնաձոր գյուղական և Կապան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 294մ, հասնում թիվ 2 սահմանակետին, որտեղից անտառի եզրով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 997մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 82մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 307մ, հասնում թիվ 5 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, ապա հյուսիս-արևմուտք, անտառի բացատով, թիվ 6-7 սահմանակետերով անցնում 647մ, հասնում անտառի եզրի թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անտառի եզրով, թիվ 9-12 սահմանակետերով անցնում է 1239մ, հասնում թիվ 13 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, ձորով, թիվ 14-23 սահմանակետերով անցնում է 2266մ, հասնում ձորի եզրի թիվ 24 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անտառածածկ բլուրներով, թիվ 25-36 սահմանակետերով անցնում 2661մ, հասնում թիվ 37 սահմանակետին: Թիվ 37 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, դարձյալ անտառի եզրով, տեղանքի խառը կտրտված ռելիեֆով, թիվ 38-79 սահմանակետերով անցնում 10997մ, հասնում է թիվ 80 սահմանակետին: Թիվ 80 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 86մ, հասնում Օխչի գետի ափին գտնվող թիվ 81 սահմանակետին, որտեղից թիվ 82-83 սահմանակետերով անցնում է 8516մ, հասնում գետի եզրի թիվ 84 սահմանակետին: Թիվ 84 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատում ճանապարհը, թիվ 85 սահմանակետով անցնում 950մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 86 սահմանակետին: Թիվ 86 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, շրջանցում անտառը, թիվ 87-104 սահմանակետերով անցնում 3470մ, հասնում է թիվ 105 սահմանակետին: Թիվ 105 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, դաշտային ճանապարհով անցնում է 1185մ, հասնում է թիվ 106 սահմանակետին, ապա թեքվում է արևելք, անցնում 73մ, հասնում է թիվ 107 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, անտառեզրի ոլորաններով, թիվ 108-115 սահմանակետերով անցնում 1319մ, հասնում թիվ 116 սահմանակետին: Թիվ 116 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 117 սահմանակետով անցնում 590մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 118 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 119 սահմանակետով անցնում է 669մ, հասնում Գեղանուշ գյուղական, Կապան քաղաքային համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 36348մ է:

 

ԳԵՂԱՆՈՒՇ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 «Բ»-«Գ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ԳԵՂԱՆՈՒՇ-ՃԱԿԱՏԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Գեղանուշ, Ճակատեն գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, ջրբաժանով, թիվ 1-5 սահմանակետերով անցնում է 1601մ, հասնում բլրի վրա տեղադրված թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը նորից ջրբաժանով թեքվում է դեպի արևմուտք, անցնում 383մ, հասնում դաշտային ճանապարհների հատման տեղում գտնվող թիվ 7 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 405մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 189մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 10-14 սահմանակետերով անցնում 974մ, հասնում է թիվ 15 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը անտառապատ լանջով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 16-23 սահմանակետերով անցնում է 1802մ, հասնում թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով 70մ, հասնում է թիվ 25 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, անցնում 156մ, հասնում է թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով, թիվ 27-42 սահմանակետերով անցնում է 2579մ, հասնում է թիվ 43 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 282մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող աղբյուրի մոտ տեղադրված թիվ 44 սահմանակետին: Թիվ 44 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, լեռնալանջով, թիվ 45-54 սահմանակետերով անցնում 793մ, հասնում թիվ 155 սահմանակետին: Թիվ 55 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, կրկին հարավ-արևմուտք և թիվ 56-68 սահմանակետերով անցնում 1565մ, հասնում է թիվ 69 սահմանակետին: Թիվ 69 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով, թիվ 70-73 սահմանակետերով անցնում է 1222մ, հասնում Գեղանուշ, Լեռնաձոր և Ճակատեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12021մ է:

 

ԳԵՂԱՆՈՒՇ-ԼԵՌՆԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

Գեղանուշ, Լեռնաձոր գյուղական համայնքների և Կապան քաղաքային համայնքի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 149մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 186մ, հասնում Ողջի գետի աջակողմյան վտակի վերին հոսանքում գտնվող թիվ 2 սահմանակետին, ապա վտակով, հոսանքին հակառակ ուղղությամբ, թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 3-5 սահմանակետերով անցնում 888մ, հասնում թիվ 6 սահմանակետին, որից հետո նույն ուղղությամբ անցնում է 501մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 164մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, որտեղից դաշտային ճանապարհով սահմանագիծը թիվ 9-10 սահմանակետերով անցնում է 425մ, հասնում է թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 351մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 13-14 սահմանակետերով անցնում 1392մ, հասնում է թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը նորից թեքվում է հարավ-արևելք, ձորով, թիվ 16-17 սահմանակետերով անցնում է 573մ, հասնում է թիվ 18 սահմանակետին, որից հետո կրկին թեքվում է հարավ-արևելք, ապա արևելք, ձորով, թիվ 19-24 սահմանակետերով անցնում 2828մ, հասնում թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ձորով, թիվ 26-29 սահմանակետերով անցնում է 1795մ, հասնում է թիվ 30 սահմանակետին, որտեղից սահմանագիծը անտառածածկ բլրաթմբերով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 31-46 սահմանակետերով անցնում 3729մ, հասնում է թիվ 47 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 130մ, հասնում թիվ 48 սահմանակետին: Թիվ 48 սահմանակետից սամանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 49-52 սահմանակետերով անցնում 795մ, հասնում Գեղանուշ, Լեռնաձոր և Ճակատեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 13906մ է:

 

 

Հավելված 17.20

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Գեղի գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

 Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Շենաթաղ գյուղական համայնքին, հյուսիս-արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Տաթև գյուղական համայնքին, հարավ-արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Լեռնաձոր գյուղական համայնքին, հարավ-արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Քաջարան գյուղական համայնքին, արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Նոր Աստղաբերդ գյուղական համայնքին, հյուսիս-արևմուտքից «Զ»-«Ա» հատվածով` Լոր գյուղական համայնքին:

 

ԳԵՂԻ-ՇԵՆԱԹԱՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 Գեղի, Շենաթաղ և Լոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք և թիվ 1-5 սահմանակետերով անցնում 416մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 6 սահմանակետին, ապա սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թեք լանջերով, թիվ 7-28 սահմանակետերով անցնում է 2557մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 29 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը նույն ուղղությամբ թիվ 30-48 սահմանակետերով անցնելով 1785մ, հասնում է թիվ 49 սահմանակետին: Թիվ 49 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, կորագծով, թիվ 50-55 սահմանակետերով անցնում է 697մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 56 սահմանակետին: Այդտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, բարձունքներով, թիվ 57-67 սահմանակետերով անցնում 1938մ, հասնում թիվ 68 սահմանակետին: Թիվ 68 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 69-80 սահմանակետերով անցնում է 1127մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 81 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ջրբաժանով, թիվ 82-87 սահմանակետերով անցնում է 835մ, հասնում բարձրունքի վրա գտնվող թիվ 88 սահմանակետին: Թիվ 88 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 89-104 սահմանակետերով անցնում է 1963մ, հասնում է թիվ 105 սահմանակետին, այդտեղից կրկին թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 106-108 սահմանակետերով անցնում 1259մ, հասնում է թիվ 109 սահմանակետին: Թիվ 109 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ձորով անցնում է 96մ, հասնում է թիվ 110 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 111-112 սահմանակետերով հատում է դաշտային ճանապարհը և ձորակներով անցնում է 477մ, հասնում է բլրի վրա գտնվող թիվ 113 սահմանակետին, այնուհետև թեքվում է արևելք, կորագծով, թիվ 114-117 սահմանակետերով անցնում է 767մ, հասնում է թիվ 118 սահմանակետին: Թիվ 118 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատելով ձորակներ, բլրագագաթներով, թիվ 119-126 սահմանակետերով անցնում 662մ, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 127 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, կրկին հատելով ձորակներ, դաշտային ճանապարհներ, թիվ 128-131 սահմանակետերով անցնում է 312մ, հասնում թիվ 132 սահմանակետին: Թիվ 132 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 268մ, հասնում Գեղի, Շենաթաղ և Տաթև գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 15159մ է:

 

ԳԵՂԻ-ՏԱԹԵՎ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 Գեղի, Տաթև և Շենաթաղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 1668մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, որտեղից սահմանագիծը դարձյալ թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 4 սահմանակետով անցնում 1572մ, հասնում Գեղի, Տաթև և Լեռնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3240մ է:

 

ԳԵՂԻ-ԼԵՌՆԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 Գեղի, Լեռնաձոր և Տաթև գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է լեռան գագաթին, սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, թիվ 1-8 սահմանակետերով անցնում 2377մ, հասնում թիվ 9 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, ապա հարավ, թիվ 10 սահմանակետով անցնում 289մ, հասնում թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 12-13 սահմանակետերով անցնում 1073մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը լանջերով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, թիվ 15-21 սահմանակետերով անցնում 2393մ, հատելով ձորեր, ձորակներ և դաշտային ճանապարհներ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, հատելով Գեղի գետը, անցնում 3750մ, հասնում թիվ 23 սահմանակետին, որտեղից ձորով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 24-30 սահմանակետերով անցնում 1890մ, հասնում թիվ 31 սահմանակետին, որտեղից լանջերով թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 644մ, հատելով ձորակը, հասնում թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեք լանջերով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 33-35 սահմանակետերով անցնում 680մ, հատելով ձորակներ, հասնում թիվ 36 սահմանակետին, այնուհետև բարձունքներով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա արևելք, թիվ 37-38 սահմանակետերով անցնում 611մ, հասնում թիվ 39 սահմանակետին: Թիվ 39 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 591մ, հատելով ձորակը, հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, թիվ 41-42 սահմանակետերով անցնում 1237 մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 43 սահմանակետին: Թիվ 43 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 44-46 սահմանակետերով անցնում 2030մ, հասնում թիվ 47 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեք լանջով, ապա ջրբաժանով թեքվում է դեպի արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, թիվ 48-52 սահմանակետերով անցնում է 2623մ, հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 53 սահմանակետին: Թիվ 53 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա արևմուտք, թիվ 54-59 սահմանակետերով անցնում 1870մ, հասնում է ժայռի եզրին գտնվող թիվ 60 սահմանակետին: Թիվ 60 սահմանակետից սահմանագիծը թեք լանջերով թեքվում է հարավ-արևելք, ապա հարավ, թիվ 61-65 սահմանակետերով անցնում 1475մ, հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 66 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է արևմուտք, թիվ 67-69 սահմանակետերով անցնում 615մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 70 սահմանակետին: Թիվ 70 սահմանակետից սահմանագիծը թեք լանջերով թեքվում է հարավ-արևմուտք, մերթընդմերթ` դեպի հարավ-արևելք, թիվ 71-84 սահմանակետերով անցնում 1821 մ, հատելով բազմաթիվ ձորակներ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 85 սահմանակետին: Թիվ 85 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է հարավ, թիվ 86 սահմանակետով անցնում 493մ, հասնում թիվ 87 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, թիվ 88 սահմանակետով անցնում 892մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 89 սահմանակետին, այնուհետև թեք լանջերով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 90-92 սահմանակետերով անցնում 542մ, հատելով ձորակներ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 93 սահմանակետին: Թիվ 93 սահմանակետից սահմանագիծը լանջերով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 94-95 սահմանակետերով անցնում 876մ, հատելով ձորը, հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 96 սահմանակետին, որտեղից լանջերով թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 97-98 սահմանակետերով անցնում 881մ, հատելով ձորակը, հասնում հաջորդ ձորակի եզրին գտնվող Գեղի, Լեռնաձոր և Քաջարան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 29659մ է:

 

ԳԵՂԻ-ՔԱՋԱՐԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

 Գեղի, Նոր Աստղաբերդ և Քաջարան գյուղական համայնքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, գետով անցնում է 1912 մ, հասնում է գետափին գտնվող թիվ 1 սահմանակետին, այդտեղից սահմանագիծը թեքվում է հարավ. այնուհետև հարավ-արևելք, անցնում 2659մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 3-6 սահմանակետերով անցնում է 1279մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, թիվ 8 սահմանակետով անցնում է 852մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք և թիվ 10 սահմանակետով անցնում 973մ, հասնում է անտառի եզրին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անտառի եզրով, թիվ 12-15 կետերով անցնում է 1653մ, հասնում է թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը հատելով բարձունքներ, ձորակներ, թիվ 17-21 սահմանակետերով անցնում է 1355մ, հասնում թիվ 22 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 222մ, հասնում է Գեղի, Քաջարան և Լեռնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10405 մ է:

 

ԳԵՂԻ-ՆՈՐ ԱՍՏՂԱԲԵՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

 Գեղի, Նոր Աստղաբերդ և Լոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 155մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 2-7 սահմանակետերով, ձորով անցնում է 805մ, հասնում է ձորի եզրի թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք և անտառի եզրով, թիվ 9-19 սահմանակետերով անցնում է 676մ, հասնում է թիվ 20 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 21-24 սահմանակետերով անցնում է 857մ, հասնում է թիվ 25 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը ձորով, թիվ 26-29 սահմանակետերով անցնում է 264մ, հասնում է թիվ 30 սահմանակետին, որը գտնվում է անտառի եզրին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրով, թիվ 31-46 սահմանակետերով անցնում է 2836մ, հասնում է թիվ 47 սահմանակետին: Թիվ 47 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք և թիվ 48-49 սահմանակետերով անցնում է 1059մ, հասնում է թիվ 50 սահմանակետին, ապա թեքվում է արևելք, թիվ 52 սահմանակետով անցնում է 484մ, հասնում է թիվ 53 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատում ձորեր, առուներ, թիվ 54 սահմանակետով անցնում է 935մ, հասնում է թիվ 55 սահմանակետին: Թիվ 55 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 620մ, հասնում է թիվ 56 սահմանակետին, ապա կրկին թեքվում է հարավ-արևելք, անցնում 194մ, հասնում է թիվ 57 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թիվ 58-63 սահմանակետերով անցնում է 2042մ, հասնում է թիվ 64 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 219մ, հասնում է թիվ 65 սահմանակետին: Թիվ 65 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհը, անդունդի եզրով, թիվ 65-66 սահմանակետերով անցնելով 904մ, հասնում է թիվ 67 սահմանակետին, որտեղ միանում է Կարաբաղչայ գետի աջակողմյան վտակին, որից հետո թիվ 68-77 սահմանակետերով սահմանագիծը վտակով նույն ուղղությամբ թեքվում է արևելք, հատում Կարաբաղչայ գետը, հետո թեքվում է հյուսիս-արևմուտք` շրջանցելով ժայռերը, ապա թեքվում է հարավ-արևելք, անցնում 2906մ, հասնում է ժայռեզրի թիվ 78 սահմանակետին: Թիվ 78 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թփուտների եզրով, թիվ 79-83 սահմանակետերով անցնում է 1899մ, հասնում է թիվ 84 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 85 սահմանակետով անցնում է 463մ, հասնում է թիվ 86 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ, թիվ 87-89 սահմանակետերով անցնում Գեղի բնակավայրի կողքով անցնում է 1497մ, հասնում է անտառի եզրին գտնվող թիվ 90 սահմանակետին: Թիվ 90 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ապա անտառի եզրով, լեռան լանջով, կտրտված խիտ ռելիեֆով, թիվ 91-107 սահմանակետերով անցնում 15135մ, հասնում է թիվ 108 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անտառի բացատով անցնում 590մ, հասնում է թիվ 109 սահմանակետին, ապա հատում է ձորը և կրկին անտառի եզրով սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք և թիվ 110-118 սահմանակետերով անցնում է 1077մ, հասնում է թիվ 119 սահմանակետին, որից հետո թեքվում է արևմուտք, անցնում 355մ, հասնում է թիվ 120 սահմանակետին: Թիվ 120 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 121 սահմանակետով, դաշտային ճանապարհով անցնում է 397մ, հասնում է թիվ 122 սահմանակետին, ապա թեքվում է արևմուտք, ձորով անցնում է 451մ, հասնում է թիվ 123 սահմանակետին: Թիվ 123 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 124-127 սահմանակետերով, անտառի եզրով անցնում է 740մ, հասնում թիվ 128 սահմանակետին: Թիվ 128 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, ձորով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 129-130 սահմանակետերով անցնում է 386մ, հասնում թիվ 131 սահմանակետին: Թիվ 131 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, անցնում է 787մ, հասնում է թիվ 132 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 133-134 սահմանակետերով անցնում 310մ, հասնում թիվ 135 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թիվ 136-141 սահմանակետերով անցնում է 1517մ, հասնում թիվ 142 սահմանակետին: Թիվ 142 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք և թիվ 143-145 սահմանակետերով անցնում է 1330մ, հասնում թիվ 146 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 311մ, հասնում թիվ 147 սահմանակետին: Թիվ 147 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 148 սահմանակետով անցնում 872մ, հասնում է թիվ 149 սահմանակետին: Թիվ 149 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 50 սահմանակետով անցնում 752մ, հասնում է Գեղի, Լեռնաձոր և Նոր Աստղաբերդ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 34081մ է:

 

ԳԵՂԻ-ԼՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

 

 Գեղի, Լոր և Շենաթաղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, հետո գործող առվով, թիվ 1-9 սահմանակետերով անցնում 705մ, հասնում թիվ 10 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 11-23 սահմանակետերով, դաշտային ճանապարհին զուգահեռ անցնում 1086մ, հասնում թիվ 24 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 395մ, հասնում Գեղի, Լոր և Նոր Աստղաբերդ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

 «Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2186մ է:

 

 

Հավելված 17.21

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԱՅՔ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Գորայք գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

 Համայնքը հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), արևելքից «Բ»-«Գ» հատվածով՝ Ծղուկ գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով՝ Շաղատ գյուղական համայնքին, արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով՝ Վայոց ձորի մարզին:

 

ԳՈՐԱՅՔ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ)

ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Ա»-«Բ»

 

 «Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ԳՈՐԱՅՔ-ԾՂՈՒԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Բ»-«Գ»

 

 Գորայք, Ծղուկ գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 1-40 սահմանակետերով, դաշտային ճանապարհով, ձորակներով ու ձորերով անցնում է 2812մ, հասնում թիվ 41 սահմանակետին, ապա լանջով թեքվում է հարավ-արևելք, թիվ 42-48 սահմանակետերով անցնում 784մ, հասնում թիվ 49 սահմանակետին: Թիվ 49 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 557մ, հասնում թիվ 50 սահմանակետին, այդտեղից սահմանագիծը Կոշաբուլախ գետով թեքվում է դեպի հարավ, անցնելով 5849մ, հասնում թիվ 51 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, հատվելով Որոտան գետի հետ, հոսանքի հակառակ ուղղությամբ թիվ 52-63 սահմանակետերով անցնելով 1042մ, հասնում է Որոտան գետի ափին գտնվող թիվ 64 սահմանակետին: Թիվ 64 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 65-66 սահմանակետերով անցնելով 1035մ, հասնում է թիվ 67 սահմանակետին, որից հետո ջրբաժանով թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 68-71 սահմանակետերով անցնում 918մ, հասնում է թիվ 72 սահմանակետին: Թիվ 72 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով հատելով առուներ, ձորակներ և ջրբաժան առուներով, թիվ 73-89 սահմանակետերով անցնելով 5110մ, հասնում է թիվ 90 սահմանակետին: Թիվ 90 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատելով դաշտային ճանապարհներ, ձորակներ և ձորեր, թիվ 91-109 սահմանակետերով անցնում է 3104մ, հասնում թիվ 110 սահմանակետին: Թիվ 110 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 542մ, հասնում թիվ 111 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ, ապա հարավ-արևելք, հետո հարավ-արևմուտք և թիվ 112-133 սահմանակետերով անցնում 2060մ, հասնում է թիվ 134 սահմանակետին: Թիվ 134 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, ապա հարավ-արևելք, անցնելով ջրբաժանով, հատելով ձորը և դաշտային ճանապարհը, թիվ 135-143 սահմանակետերով անցնելով 3902մ, հասնում է ճանապարհի խաչմերուկում գտնվող թիվ 144 սահմանակետին: Թիվ 144 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնելով 465մ, հասնում է Գորայք, Ծղուկ և Շաղաթ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 28180մ է:

 

ԳՈՐԱՅՔ-ՇԱՂԱԹ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Գ»-«Դ»

 

 Գորայք, Շաղաթ գյուղական համայնքների և Վայոց ձորի մարզի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 4366մ, հասնում թիվ 4 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում 605մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում է 1866մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, այդտեղից թեքվում է արևելք, անցնում 306մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 490մ, հասնում Գորայք, Շաղաթ և Ծղուկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7633մ է:

 

ԳՈՐԱՅՔ-ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Դ»-«Ա»

 

 «Դ»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Սյունիքի և Վայոց ձորի մարզերի սահմանների հետ:

 

 

Հավելված 17.22

«Հայաստանի Հանրապետության
 վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՒԴԵՄՆԻՍ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Գուդեմնիս գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևմտյան մասում:

 Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Վահրավար գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Լեհվազ գյուղական համայնքին, հարավ-արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Մեղրի քաղաքային համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` Կուրիս գյուղական համայնքին, հարավ-արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն):

 

ԳՈՒԴԵՄՆԻՍ-ՎԱՀՐԱՎԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 Գուդեմնիս, Վահրավար գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը Վահրավար գետով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 1-10 սահմանակետերով անցնում 6157մ, հասնում թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ, թիվ 12 սահմանակետով անցնում 278մ, հասնում Կարճևան ջրանցքի եզրին գտնվող թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը Կարճևանի ջրանցքից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 591մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 15-16 սահմանակետերով անցնում 763մ, հասնում դամբարանադաշտի եզրին գտնվող թիվ 17 սահմանակետին, այնուհետև թեքվում դեպի հարավ-արևելք, թիվ 18-19 սահմանակետերով անցնելով 654մ, հասնում թիվ 20 սահմանակետին, որից հետո թեքվում դեպի արևելք, թիվ 21 սահմանակետով անցնում 267մ, հասնում Գուդեմնիս, Վահրավար և Լեհվազ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8710մ է:

 

ԳՈՒԴԵՄՆԻՍ-ԼԵՀՎԱԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 Գուդեմնիս, Վահրավար և Լեհվազ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը բլրի գագաթից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 330մ, հասնում 1407.4մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով, թիվ 2-8 սահմանակետերով անցնում 2358մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 10 սահմանակետով անցնում 687մ, հասնում թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, արտադրական մասի եզրով անցնում 187մ, հասնում թիվ 12 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 259մ, հասնում Մեղրի գետի ափին գտնվող Գուդեմնիս, Լեհվազ գյուղական և Մեղրի քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3821մ է:

 

ԳՈՒԴԵՄՆԻՍ-ՄԵՂՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 Գուդեմնիս, Լեհվազ գյուղական և Մեղրի քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը Մեղրի գետով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-7 սահմանակետերով անցնում 985մ, հասնում Մեղրի գետի վտակի ափին գտնվող թիվ 8 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 488մ, հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 196մ, հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 10 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ, անցնում 253մ, հասնում ջրհավաքի թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը ջրհավաքով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 12 սահմանակետով անցնում 745մ, հասնում Կարմիրքար լեռնաշղթայի վրա գտնվող թիվ 13 սահմանակետին, ապա լեռնաշղթայով թեքվում է դեպի արևմուտք, անցնում 466 մ, հասնում Գուդեմնիս, Կուրիս գյուղական և Մեղրի քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3133մ է:

 

ԳՈՒԴԵՄՆԻՍ-ԿՈՒՐԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

 Գուդեմնիս, Կուրիս գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ձորակով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-5 սահմանակետերով անցնում 942մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 7-9 սահմանակետերով անցնում 2125մ, հասնում թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ջրբաժանով, թիվ 11-12 սահմանակետերով, ճանապարհի և անտառի եզրով անցնում 1128մ, հասնում Կարճևանի ջրանցքի եզրին գտնվող թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 467մ, հասնում թիվ 14 սահմանակետին. ապա թեքվում դեպի հարավ, անցնում 81մ, հասնում ջրհավաքի թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը նույն ջրհավաքով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 16-18 սահմանակետերով անցնում 810մ, հասնում թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 142մ, հասնում վարելահողի եզրին գտնվող թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, վարելահողի եզրով, թիվ 21-22 սահմանակետերով անցնում 891մ, հասնում թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 798մ, հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 1103մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 25 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 26-27 սահմանակետերով անցնում 540մ, հասնում թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ, թիվ 29 սահմանակետով անցնում է 579մ, հասնում թիվ 30 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 55մ, հասնում ջրհավաքի թիվ 31 սահմանակետին, որտեղից ջրհավաքով թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 162մ, հասնում թիվ 32 սահմանակետին, կրկին ջրհավաքով թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 247 մ, հասնում թիվ 33 սահմանակետին: Թիվ 33 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, թիվ 34 սահմանակետով անցնում 1011մ, հասնում բարձունքի վրա գտնվող Գուդեմնիս, Կուրիս գյուղական և Մեղրի քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11081մ է:

 

ԳՈՒԴԵՄՆԻՍ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

 

 «Ե»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

 

Հավելված 17.23

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴԱՎԻԹ ԲԵԿ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Դավիթ Բեկ գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:

 Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Շուռնուխ գյուղական համայնքին, հյուսիսից և արևելքից «Բ»-«Գ» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), հարավ-արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Կաղնուտ գյուղական համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` Արծվանիկ գյուղական համայնքին, հարավ-արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Չափնի գյուղական համայնքին, արևմուտքից «Զ»-«Ա» հատվածով` Սևաքար գյուղական համայնքին:

 

ԴԱՎԻԹ ԲԵԿ-ՇՈՒՌՆՈՒԽ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 Դավիթ Բեկ, Շուռնուխ և Սևաքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառով, առվով անցնում 1855մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս, անցնում 212մ, հասնում Դավիթ Բեկ, Շուռնուխ գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2067մ է:

 

ԴԱՎԻԹ ԲԵԿ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ)

 ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 «Բ»-«Գ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ԴԱՎԻԹ ԲԵԿ-ԿԱՂՆՈՒՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 Դավիթ Բեկ, Կաղնուտ գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը լանջերով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 1313մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ, թիվ 5 սահմանակետով անցնում 675մ, հասնում անտառի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը անտառի միջով թեքվում է դեպի արևմուտք, թիվ 7-17 սահմանակետերով անցնում 1630մ, հասնում թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրագծով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 19-21 սահմանակետերով անցնում 671մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 22 սահմանակետին, որտեղից գետով թեքվում է հարավ-արևելք, անցնում 249 մ, հասնում Դավիթ Բեկ, Կաղնուտ և Արծվանիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4538մ է:

 

ԴԱՎԻԹ ԲԵԿ-ԱՐԾՎԱՆԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

 Դավիթ Բեկ, Արծվանիկ և Չափնի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ճանապարհի եզրին, սահմանագիծը թեք լանջով թեքվում է դեպի հյուսիս, թիվ 1-4 սահմանակետերով անցնում 537մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 6 սահմանակետով անցնում 295մ, հասնում թիվ 7 սահմանակետին, այնուհետև լանջով թեքվում է նույն ուղղությամբ, թիվ 8 սահմանակետով անցնում 232մ, հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 90մ, հասնում լեռան գագաթին գտնվող թիվ 10 սահմանակետին, որտեղից լանջով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 11-15 սահմանակետերով անցնում 1308մ, հասնում թիվ 16 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս, անցնում 77 մ, հասնում թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրով թեքվում է դեպի հարավ-արևելք, բնակավայրի եզրագծով, դաշտային և միջհամայնքային ճանապարհներով, ձորերով և ձորակներով, թիվ 18-57 սահմանակետերով անցնում 5901մ, հասնում թիվ 58 սահմանակետին: Թիվ 58 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրագծով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 59 սահմանակետով անցնում 942 մ, հասնում թիվ 60 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 121 մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 61 սահմանակետին: Թիվ 61 սահմանակետից սահմանագիծը գետով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 252 մ, հասնում Դավիթ Բեկ, Արծվանիկ և Կաղնուտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9755 մ է:

 

ԴԱՎԻԹ ԲԵԿ-ՉԱՓՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

 Դավիթ Բեկ, Չափնի և Սևաքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը գետով թեքվում է դեպի հարավ, անցնում 126մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 2-10 սահմանակետերով անցնում 1691մ, հատելով ձորեր, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը ճանապարհով թեքվում է դեպի հարավ, ապա արևելք, թիվ 12-14 սահմանակետերով անցնում 615մ, հասնում Դավիթ Բեկ, Չափնի և Արծվանիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2306մ է:

 

ԴԱՎԻԹ ԲԵԿ-ՍԵՎԱՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

 

Դավիթ Բեկ, Սևաքար և Շուռնուխ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 1821մ, հասնում թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 2-3 սահմանակետերով անցնում 380մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, ձորով, թիվ 5 սահմանակետով անցնում 155մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 88մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, ձորով անցնում 74մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 144մ, հասնում թիվ 9 սահմանակետին, որտեղից ձորով թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 40մ, հասնում թիվ 10 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 11 սահմանակետով անցնում 121մ, հասնում է Շաբադին գետի ափին գտնվող Դավիթ Բեկ, Սևաքար և Չափնի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

 «Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2823մ է:

 

 

Հավելված 17.24

«Հայաստանի Հանրապետության
 վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Եղեգ գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

 Համայնքը արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Սևաքար գյուղական համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` Աճանան գյուղական համայնքին, արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Նորաշենիկ գյուղական համայնքին, «Դ»-«Ե» հատվածով` Շրվենանց գյուղական համայնքին, արևմուտքից և հյուսիսից «Ե»-«Զ» հատվածով` Վերին Խոտանան գյուղական համայնքին, հյուսիսից «Զ»-«Ա» հատվածով` Շուռնուխ գյուղական համայնքին:

 

ԵՂԵԳ-ՍԵՎԱՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Եղեգ, Սևաքար և Շուռնուխ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը գետակով թեքվում է հարավ, անցնում 2611մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, որտեղից սահմանագիծը կրկին թեքվում է հարավ, անցնում 120մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է հարավ-արևելք, անցնում 341մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է հարավ, բացատով անցնում 344մ, հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատում ձորը և թիվ 5 սահմանակետով անցնելով 669մ` հասնում է բացատի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 7-11 սահմանակետերով անցնում 1521մ, հասնում է թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 13-14 սահմանակետերով անցնելով 454 մ` հասնում է բացատի եզրին գտնվող թիվ 15 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 297մ, հասնում է թիվ 16 սահմանակետին, որը գտնվում է ջրբաժանի վրա: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, հատում Եղեգ-Սևաքար միջհամայնքային ճանապարհը, լանջով անցնելով 343մ` հասնում է թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ջրբաժանով, թիվ 18-21 սահմանակետերով անցնում է 1194մ, հասնում լեռան գագաթին գտնվող թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում ջրբաժանով, հատվում ձորերի և ձորակների հետ, թիվ 21-24 սահմանակետերով անցնելով 1190մ` հասնում թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, լանջով անցնելով 163մ, հասնում թիվ 28 սահմանակետին, ապա թեքվում է հարավ, հատում ձորը և թիվ 29-32 սահմանակետերով անցնելով 1282մ, հասնում է Եղեգ, Սևաքար և Աճանան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10532մ է:

 

ԵՂԵԳ-ԱՃԱՆԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Եղեգ, Աճանան և Սևաքար համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Չանախչի գետի ձախակողմյան վտակի ափին, սահմանագիծը գետով` հոսանքի ուղղությամբ, թեքվում է հարավ, թիվ 1-7 սահմանակետերով անցնում 948մ, հասնում Եղեգ, Աճանան և Նորաշենիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 948մ է:

 

ԵՂԵԳ-ՆՈՐԱՇԵՆԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Եղեգ, Նորաշենիկ, Շրվենանց գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ապա հարավ և թիվ 1-5 սահմանակետերով անցնելով 2003մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 7-11 սահմանակետերով, լեռնաշղթայով և ջրբաժանով անցնում 1547մ, հասնում Եղեգ, Աճանան և Նորաշենիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3550մ է:

 

ԵՂԵԳ-ՇՐՎԵՆԱՆՑ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Եղեգ, Վերին Խոտանան և Շրվենանց գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 1199մ, հասնում թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է արևմուտք, անցնում 88մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ջրբաժանով, թիվ 5-13 սահմանակետերով անցնում 1373մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 295մ, հասնում է թիվ 15 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 16 սահմանակետով անցնում 636մ, հասնում Եղեգ, Նորաշենիկ և Շրվենանց համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին, որը գտնվում է բլրի գագաթին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3591մ է:

 

ԵՂԵԳ-ՎԵՐԻՆ ԽՈՏԱՆԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Եղեգ, Վերին Խոտանան և Շուռնուխ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, թիվ 1 սահմանակետով անցնելով 435մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ձորով, թիվ 3 սահմանակետով անցնում 966մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 65մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ձորով անցնում 1460մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 7 սահմանակետով անցնում 243մ, հասնում թիվ 8 սահմանակետին, որը գտնվում է բարձունքի վրա: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ձորով, թիվ 9-16 սահմանակետերով անցնում 740մ, հասնում թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնելով 155մ, հասնում թիվ 18 սահմանակետին, ապա թեքվում հարավ, անցնում 185մ, հասնում թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 20 սահմանակետով անցնում 657մ, հասնում թիվ 21 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, անցնում 419մ, հասնում թիվ 22 սահմանակետին, հետո թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 23-24 սահմանակետերով անցնում 520մ, հասնում թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 207մ, հասնում թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը կրկին թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 27 սահմանակետով անցնելով 493մ, հասնում Եղեգ, Վերին Խոտանան և Շրվենանց համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6545մ է:

 

ԵՂԵԳ-ՇՈՒՌՆՈՒԽ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

 

 Եղեգ, Սևաքար և Շուռնուխ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 60մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 2-4 սահմանակետերով, անտառի եզրով անցնում է 746մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 182մ, հասնում Եղեգ, Վերին Խոտանան և Շուռնուխ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

 «Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 988մ է:

 

 

Հավելված 17.25

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԹԱՆԱՀԱՏ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Թանահատ գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

 Համայնքը արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Թասիկ գյուղական համայնքին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Արևիս գյուղական համայնքին, արևմուտքից և հյուսիսից «Գ»-«Ա» հատվածով` Սալվարդ գյուղական համայնքին:

 

ԹԱՆԱՀԱՏ-ԹԱՍԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Ա»-«Բ»

 

 Թանահատ, Սալվարդ և Թասիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը գետով թեքվում է դեպի հարավ, անցնում 1715մ, հասնում Թանահատ, Թասիկ և Արևիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1715մ է:

 

ԹԱՆԱՀԱՏ-ԱՐԵՎԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Բ»-«Գ»

 

 Թանահատ, Թասիկ և Արևիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 626մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, հատում ջրբաժանը, անցնում 902մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ հատում է առուներ, դաշտային ճանապարհով անցնում 451մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 912 մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 5 սահմանակետով հատում Քարկերտ գետակը, անցնում 1311մ, հասնում թիվ 6 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 7 սահմանակետով անցնում 2508մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 9-12 սահմանակետերով անցնում 496մ, հասնում Սիսիան գետի ափին գտնվող թիվ 13 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, գետով անցնում է 1184մ, հասնում Թանահատ, Արևիս և Թասիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8390մ է:

 

ԹԱՆԱՀԱՏ-ՍԱԼՎԱՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Գ»-«Ա»

 

 Թանահատ, Սալվարդ և Թասիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ջրբաժանով, թիվ 1-5 սահմանակետերով անցնում է 991մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, որտեղից սահմանագիծը փոխում է ուղղությունը դեպի հարավ, թիվ 7 սահմանակետով անցնում 1020մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 531մ, հասնում թիվ 9 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում է 414մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, հատելով ձորակներ, առուներ, թիվ 11-18 սահմանակետերով անցնում է 972մ, հասնում թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք և դաշտային ճանապարհով, թիվ 20-32 սահմանակետերով անցնում 2374մ, հասնում է թիվ 33 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 34 սահմանակետով անցնում է 340մ, հասնում է թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 36-38 սահմանակետերով անցնում 2281մ, հասնում է թիվ 39 սահմանակետին: Թիվ 39 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 631 մ, հասնում է թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով հատելով առուներ, ձորակներ, թիվ 41-75 սահմանակետերով անցնում է 2464մ, հասնում թիվ 76 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 764մ, հասնում Թանահատ, Սալվարդ և Արևիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12782մ է:

 

 

Հավելված 17.26

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԹԱՍԻԿ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Թասիկ գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

 Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Հացավան գյուղական համայնքին, արևելքից՝ «Բ»-«Գ» հատվածով` Բնունիս գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), հարավ-արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Արևիս գյուղական համայնքին, արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Թանահատ գյուղական համայնքին, «Զ»-«Ա» հատվածով` Սալվարդ գյուղական համայնքին:

 

ԹԱՍԻԿ-ՀԱՑԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Ա»-«Բ»

 

 Թասիկ, Հացավան և Սալվարդ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 249մ, հասնում թիվ 1 սահմանակետին, հետո նույն ուղղությամբ թիվ 2 սահմանակետով անցնում է 357մ, հասնում թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 4 սահմանակետով անցնում 742մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատում միջհամայնքային ճանապարհը, անցնում 242մ, հասնում թիվ 6 սահմանակետին, հետո կրկին թեքվում է հարավ-արևելք, անցնում 178մ, հասնում է Սիսիան գետի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը գետով հոսանքին հակառակ ուղղությամբ, թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ, այնուհետև հարավ-արևելք, անցնում 2549մ, հասնում Թասիկ, Բնունիս և Հացավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4317մ է:

 

ԹԱՍԻԿ-ԲՆՈՒՆԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Բ»-«Գ»

 

 Թասիկ, Բնունիս և Հացավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում ձորը, թիվ 1-9 սահմանակետերով անցնում 1585մ, հասնում թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում է 361մ, հասնում թիվ 11 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 77մ, հասնում թիվ 12 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 13-17 սահմանակետերով անցնում 596մ, հասնում թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ և թիվ 19-21 սահմանակետերով անցնելով 309 մ, հասնում թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 59մ, հասնում թիվ 23 սահմանակետին, ապա նույն ուղղությամբ թիվ 24 սահմանակետով անցնում է 1341մ, հասնում թիվ 25 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 920մ, հասնում թիվ 26 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, անցնում 228մ, հասնում թիվ 27 սահմանակետին, որը գտնվում է Ալյուրտ սարի գագաթին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 513մ, հասնում թիվ 28 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, ջրբաժանը, թիվ 29-34 սահմանակետերով անցնում 2133մ, հասնում թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ թիվ 36 սահմանակետով անցնում է 1379մ, հասնում թիվ 37 սահմանակետին: Թիվ 37 սահմանակետից սահմանագիծը, որը գտնվում է բլրի գագաթին, թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 441մ, հասնում թիվ 38 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, գետով անցնում է 9348մ, հասնում թիվ 39 սահմանակետին: Թիվ 39 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 40-41 սահմանակետերով անցնում 151մ, հասնում Թասիկ, Բնունիս գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 19441մ է:

 

ԹԱՍԻԿ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Գ»-«Դ»

 

 «Գ»-«Դ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ԹԱՍԻԿ-ԱՐԵՎԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Դ»-«Ե»

 

 Թասիկ, Թանահատ և Արևիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, հետո հարավ-արևելք, գետով անցնում է 2155մ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է արևմուտք, անցնում 187մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 3-5 սահմանակետերով անցնում 451մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 7-10 սահմանակետերով անցնում 464մ, հասնում է թիվ 11 սահմանակետին, ապա կրկին թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 12-13 սահմանակետերով անցնում է 529մ, հասնում թիվ 14 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 15 սահմանակետով անցնում է 107մ, հասնում է թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում է 291մ, հասնում է թիվ 17 սահմանակետին, որից հետո սահմանագիծը, որը գտնվում է ձորի եզրին, թեքվում է հարավ-արևմուտք, հատում Թաղթակերպ գետը, ապա թեքվում դեպի հարավ, այնուհետև հարավ-արևմուտք, հետո դեպի հարավ-արևելք, թիվ 18 սահմանակետով անցնում 986մ, հասնում թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 20-31 սահմանակետերով անցնում 1041մ, հատելով ձորը, հասնում թիվ 32 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ, ապա հարավ-արևմուտք և թիվ 33-34 սահմանակետերով անցնում է 2738մ, հասնում թիվ 35 սահմանակետին, որը գտնվում է գետի ափին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը գետով թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 5748մ, հասնում թիվ 36 սահմանակետին, ապա թեքվում է հարավ, թիվ 37-39 սահմանակետերով անցնում է 232մ, հասնում Թասիկ, Արևիս գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 14929մ է:

 

ԹԱՍԻԿ-ԹԱՆԱՀԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Ե»-«Զ»

 

 Թասիկ, Թանահատ և Սալվարդ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը գետով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 1715մ, հասնում Թասիկ, Թանահատ և Արևիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1715մ է:

 

ԹԱՍԻԿ-ՍԱԼՎԱՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Զ»-«Ա»

 

 Թասիկ, Սալվարդ և Հացավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 245մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 2 սահմանակետով անցնում 873մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը շարունակվում է նույն ուղղությամբ, հատում Կապլիգյոլ լճակը, թիվ 4-5 սահմանակետերով անցնում 1525մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 7-8 սահմանակետերով անցնում 402մ, հասնում Սիսիան գետի ափին գտնվող Թասիկ, Սալվարդ և Թանահատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

 «Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3047մ է:

 

 

Հավելված 17.27

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԻՇԽԱՆԱՍԱՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Իշխանասար գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

 Համայնքը արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Աղիտու գյուղական համայնքին, արևելքից և հարավից «Բ»-«Գ» հատվածով` Սիսիան քաղաքային համայնքին, հարավից և արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Շաքի գյուղական համայնքին, հյուսիսից «Դ»-«Ա» հատվածով`պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն):

 

ԻՇԽԱՆԱՍԱՐ-ԱՂԻՏՈՒ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Ա»-«Բ»

 

 Իշխանասար, Աղիտու գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, դաշտային ճանապարհով, թիվ 1 սահմանակետով անցնում 482մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 3-18 սահմանակետերով անցնում 2002մ, հասնում է թիվ 19 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 20-34 սահմանակետերով անցնելով 2034մ, հասնում է թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը գետի հունով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 6541մ, հասնում է թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 1282մ, հասնում է Իշխանասար, Աղիտու գյուղական և Սիսիան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12341մ է:

 

ԻՇԽԱՆԱՍԱՐ-ՍԻՍԻԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Բ»-«Գ»

 

 Իշխանասար, Աղիտու գյուղական և Սիսիան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, որը գտնվում է Սիսիան ջրանցքի եզրին, թիվ 1-5 սահմանակետերով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ձորով անցնում է 1389մ, հասնում թիվ 6 սահմանակետին, որտեղից սահմանագիծը, հատելով ջրբաժանը, թիվ 7-14 սահմանակետերով անցնում է 1446մ, դաշտային ճանապարհով հասնում թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը շեղվում է ճանապարհից, թեքվում հարավ-արևմուտք, թիվ 16-20 սահմանակետերով անցնում 1428մ, հասնում է թիվ 21 սահմանակետին, այնուհետև թեքվում հարավ, թիվ 22-25 սահմանակետերով անցնում 1142մ, հասնում թիվ 26 սահմանակետին, ապա թեքվում է հարավ, հետո արևելք, թիվ 26-32 սահմանակետերով անցնում է 782մ, հասնում թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 1103մ, հասնում է Իշխանասար, Շաքի գյուղական և Սիսիան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7290մ է:

 

ԻՇԽԱՆԱՍԱՐ-ՇԱՔԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Գ»-«Դ»

 

 Իշխանասար, Շաքի գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լանջով, թիվ 1-3 սահմանակետերով անցնելով 791մ, հասնում վարելահողի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին, ապա սահմանագիծը նույն ճանապարհով, թիվ 5-23 սահմանակետերով անցնում է 1058մ, հասնում առվի եզրին գտնվող թիվ 24 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 131մ, հասնում թիվ 25 սահմանակետին, հետո թեքվում է հարավ, անցնում 229մ, հասնում է թիվ 26 սահմանակետին, որը գտնվում է գետի ափին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը, դաշտային ճանապարհով հատելով ձորակներ, առուներ, դաշտային ճանապարհին զուգահեռ թիվ 27-80 սահմանակետերով անցնում է 4140մ, հասնում թիվ 81 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 81 սահմանակետով անցնում 1011մ, հասնում թիվ 83 սահմանակետին, այդտեղից թեքվում է հարավ, անցնում 893մ, հասնում 84 սահմանակետին, հետո թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 278մ, հասնում է գետի ափին գտնվող թիվ 85 սահմանակետին, հետո գետով թեքվում է դեպի հարավ, թիվ 86-90 սահմանակետերով անցնում է 1409մ, հասնում թիվ 91 սահմանակետին: Թիվ 91 սահմանակետից սահմանագիծը հատվում է Սիսիանի ջրանցքի հետ, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 92-109 սահմանակետերով հատում Անգեղակոթ-Շաքի միջհամայնքային ճանապարհը և անցնում է 3795մ, հասնում Որոտան գետի եզրին գտնվող թիվ 110 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 934մ, հասնում թիվ 122 սահմանակետին, կրկին թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնելով 167մ, հասնում Գորիս տանող ճանապարհի եզրին գտնվող Իշխանասար, Շաքի գյուղական և Սիսիան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 14836մ է:

 

 

ԻՇԽԱՆԱՍԱՐ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Դ»-«Ա»

 

 «Դ»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

 

Հավելված 17.28

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼԵՀՎԱԶ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Լեհվազ գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավային մասում:

 Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Լիճք գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Վարդանիձոր գյուղական համայնքին, հարավ-արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Մեղրի քաղաքային համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` Գուդեմնիս գյուղական համայնքին, «Ե»-«Զ» հատվածով` Վահրավար գյուղական համայնքին, արևմուտքից «Զ»-«Ա» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն):

 

ԼԵՀՎԱԶ-ԼԻՃՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 Լեհվազ, Լիճք գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի արևելք, ապա հյուսիս-արևելք, անցնում 2020մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևելք և արևելք, թիվ 2-9 սահմանակետերով անցնում 2464մ, հասնում թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը բարձունքներով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 11-16 սահմանակետերով անցնում 1192մ, հասնում թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 2222մ, հասնում թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը բարձունքներով թեքվում է դեպի արևելք, թիվ 19-22 սահմանակետերով անցնում 1905մ, հասնում թիվ 23 սահմանակետին, որտեղից թեք լանջով թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 269մ, հասնում թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 25 սահմանակետով անցնում 761մ, հասնում թիվ 26 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 27 սահմանակետով անցնում 449մ, հասնում Լեհվազ, Լիճք և Վարդանիձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11282մ է:

 

ԼԵՀՎԱԶ-ՎԱՐԴԱՆԻՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 Լեհվազ, Լիճք և Վարդանիձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը Մեղրի գետով թեքվում է դեպի հարավ, ապա արևմուտք, թիվ 1-7 սահմանակետերով անցնում 2252մ, հասնում թիվ 8 սահմանակետին, որտեղից գետի վտակով, թիվ 9-11 սահմանակետերով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 1218մ, հասնում 1653.0մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 427մ, հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 13 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ, անցնում 385մ, հասնում թիվ 14 սահմանակետին, որտեղից ամառանոցների եզրագծով անցնում է 447մ, հասնում Մեղրի գետի վտակի ափին գտնվող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 16-17 սահմանակետերով անցնում 306մ, հասնում թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից Բուգակյար գետակով սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 19-21 սահմանակետերով անցնում 1727մ, հասնում Մեղրի գետի ափին գտնվող թիվ 22 սահմանակետին: Այնուհետև Մեղրի գետով, թիվ 23-38 սահմանակետերով անցնում է 3218մ, հասնում թիվ 39 սահմանակետին: Թիվ 39 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում 900մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 40 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 348մ, հասնում ջրբաժանի թիվ 41 սահմանակետին, հետո թեքվում է դեպի հյուսիս, անցնում 273մ, հասնում թիվ 42 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևելք, անցնում 306մ, հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 43 սահմանակետին: Թիվ 43 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 288մ, հասնում ջրհավաքի եզրին գտնվող թիվ 44 սահմանակետին, այնուհետև ջրհավաքով, թիվ 45-65 սահմանակետերով անցնում 4165մ, հասնում Լեհվազ, Վարդանիձոր գյուղական և Մեղրի քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 16260մ է:

 

ԼԵՀՎԱԶ-ՄԵՂՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 Լեհվազ, Գուդեմնիս գյուղական և Մեղրի քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ճանապարհի եզրից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 488մ, հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ անցնում է 587մ, հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում դեպի արևելք, թիվ 3 սահմանակետով անցնում 610մ, հասնում ջրհավաքի եզրին գտնվող Լեհվազ, Վարդանիձոր գյուղական և Մեղրի քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1685մ է:

 

ԼԵՀՎԱԶ-ԳՈՒԴԵՄՆԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

 Լեհվազ, Գուդեմնիս և Վահրավար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը բլրի գագաթից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 330մ, հասնում 1407.4մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով, թիվ 2-8 սահմանակետերով անցնում 2358մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 10 սահմանակետով անցնում 687մ, հասնում թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, արտադրական մասի եզրով անցնում 187մ, հասնում թիվ 12 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 259մ, հասնում Մեղրի գետի ափին գտնվող Լեհվազ, Գուդեմնիս գյուղական և Մեղրի քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3821մ է:

 

ԼԵՀՎԱԶ-ՎԱՀՐԱՎԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

 Լեհվազ, Վահրավար գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 1-12 սահմանակետերով անցնում 1312մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի արևելք, թիվ 14-39 սահմանակետերով անցնում 1299մ, հասնում թիվ 40 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս, անցնում 123մ, հասնում թիվ 41 սահմանակետին: Թիվ 41 սահմանակետից սահմանագիծը գետով թեքվում է դեպի արևելք, թիվ 42-59 սահմանակետերով անցնում 4299մ, հասնում թիվ 60 սահմանակետին: Թիվ 60 սահմանակետից սահմանագիծը գետով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 61 սահմանակետով անցնում 777մ, հասնում թիվ 62 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 292մ, հասնում ժայռի կատարին գտնվող թիվ 63 սահմանակետին: Թիվ 63 սահմանակետից սահմանագիծը լանջերով թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով ձորեր և ձորակներ, թիվ 64-66 սահմանակետերով անցնում 1932մ, հասնում թիվ 67 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս, անցնում 94մ, հասնում թիվ 68 սահմանակետին: Թիվ 68 սահմանակետից, որը գտնվում է ջրհավաքի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 69-70 սահմանակետերով անցնում 1818մ, հասնում ջրհավաքի եզրին գտնվող թիվ 71 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 1162մ, հասնում հաջորդ ջրհավաքի եզրին գտնվող թիվ 72 սահմանակետին: Թիվ 72 սահմանակետից սահմանագիծը նույն ջրհավաքով թեքվում է դեպի արևմուտք, թիվ 73-78 սահմանակետերով անցնում 1009մ, հասնում թիվ 79 սահմանակետին: Թիվ 79 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 117մ, հասնում ջրհավաքի թիվ 80 սահմանակետին, այնուհետև ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 81-83 սահմանակետերով անցնում 1522մ, հասնում է թիվ 84 սահմանակետին: Թիվ 84 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում 160մ, հասնում թիվ 85 սահմանակետին, այնուհետև թեքվում դեպի հարավ-արևմուտք, անցնում 69մ, հասնում թիվ 86 սահմանակետին, որտեղից թեքվում դեպի հարավ-արևելք, անցնում 97մ, հասնում թիվ 87 սահմանակետին: Թիվ 87 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, ապա հարավ, թիվ 88 սահմանակետով անցնում 546մ, հասնում թիվ 89 սահմանակետին: Թիվ 89 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 90 սահմանակետով անցնում 683մ, հասնում թիվ 91 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 458մ, հասնում բլրի գագաթին գտնվող Վահրավար, Լեհվազ և Գուդեմնիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 17768մ է:

 

ԼԵՀՎԱԶ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ)

ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

 

 «Զ»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

 

Հավելված 17.29

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՁՈՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Լեռնաձոր գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևմտյան մասում:

 Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Տաթև գյուղական համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` Անտառաշատ գյուղական համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Վանեք գյուղական համայնքին, արևելքից «Դ»-«Ե» հատվածով` Ձորաստան գյուղական համայնքին, «Ե»-«Զ» հատվածով` Կապան քաղաքային համայնքին, «Զ»-«Է» հատվածով` Գեղանուշ գյուղական համայնքին, հարավ-արևելքից «Է»-«Ը» հատվածով` Շիկահող գյուղական համայնքին, հարավից «Ը»-«Թ» հատվածով` Ծավ գյուղական համայնքին, «Թ»-«Ժ» հատվածով` Լիճք գյուղական համայնքին, «Ժ»-«Ի» հատվածով` Տաշտուն գյուղական համայնքին, հարավ-արևմուտքից` «Ի»-«Լ» հատվածով` Քաջարան քաղաքային համայնքին, արևմուտքից «Լ»-«Խ» հատվածով` Քաջարան գյուղական համայնքին, «Խ»-«Ա» հատվածով` Գեղի գյուղական համայնքին:

 

ԼԵՌՆԱՁՈՐ-ՏԱԹԵՎ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 Լեռնաձոր, Տաթև և Գեղի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 667մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից սահմանագիծը լեռնալանջով թեքվում է հարավ-արևելք, թիվ 2-3 սահմանակետերով անցնում 1409մ, հասնում Լեռնաձոր, Տաթև և Քաշունի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2076մ է:

 

ԼԵՌՆԱՁՈՐ-ԱՆՏԱՌԱՇԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 Լեռնաձոր, Տաթև և Քաշունի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, որը գտնվում է դաշտային ճանապարհների հատման խաչմերուկում, սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 605մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին, որտեղից ձորով թեքվում է նույն ուղղությամբ, անցնում 1727մ, հասնում Լեռնաձոր, Անտառաշատ և Վանեք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2332մ է:

 

ԼԵՌՆԱՁՈՐ-ՎԱՆԵՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 Լեռնաձոր, Անտառաշատ և Վանեք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ձորով անցնում է 598մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, որտեղ սահմանագիծը, միանալով դաշտային ճանապարհին, թեքվում է հարավ-արևելք, թիվ 2 սահմանակետով անցնում է 163մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք և թիվ 4-5 սահմանակետերով անցնում 235մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, ապա հարավ, դաշտային ճանապարհով, թիվ 7-8 սահմանակետերով անցնում է 443մ, հասնում է անտառի եզրին գտնվող թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրով, թիվ 10-13 սահմանակետերով անցնում է 472մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 15-17 սահմանակետերով անցնում է 453մ, հասնում Լեռնաձոր, Վանեք և Ձորաստան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2365մ է:

 

ԼԵՌՆԱՁՈՐ-ՁՈՐԱՍՏԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

 Լեռնաձոր, Վանեք և Ձորաստան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ձորով անցնում է 1398մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, որտեղից նույն ուղղությամբ թիվ 2-3 սահմանակետերով անցնում է 725մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 396մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք և թիվ 6 սահմանակետով անցնում է 873մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, թիվ 8 սահմանակետով անցնում է 1023մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 308մ, հասնում է թիվ 10 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, անցնում 300մ, հասնում է թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 12 սահմանակետով անցնում է 588մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ, ձորով, թիվ 14-15 սահմանակետերով անցնում է 1862մ, հասնում թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրագծով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ, թիվ 17-18 սահմանակետերով անցնում 1365մ, հասնում թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրագծով շրջանցում է դեպի հարավ-արևմուտք, հարավ, ապա արևելք, թիվ 20-31 սահմանակետերով անցնում 3800մ, հասնում Լեռնաձոր, Ձորաստան գյուղական և Կապան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12638մ է:

 

ԼԵՌՆԱՁՈՐ-ԿԱՊԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

 Լեռնաձոր, Ձորաստան գյուղական և Կապան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 568մ, հասնում Լեռնաձոր, Գեղանուշ գյուղական և Կապան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

 «Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 568մ է:

 

ԼԵՌՆԱՁՈՐ-ԳԵՂԱՆՈՒՇ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

 Լեռնաձոր, Գեղանուշ գյուղական համայնքների և Կապան քաղաքային համայնքի տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 149մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 186մ, հասնում Ողջի գետի աջակողմյան վտակի վերին հոսանքում գտնվող թիվ 2 սահմանակետին, ապա վտակով, հոսանքին հակառակ ուղղությամբ թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 3-5 սահմանակետերով անցնում 888մ, հասնում թիվ 6 սահմանակետին, որից հետո նույն ուղղությամբ անցնում է 501մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 164մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, որտեղից դաշտային ճանապարհով սահմանագիծը թիվ 9-10 սահմանակետերով անցնում է 425մ, հասնում է թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 351մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 13-14 սահմանակետերով անցնում 1392մ, հասնում է թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը նորից թեքվում է հարավ-արևելք, ձորով, թիվ 16-17 սահմանակետերով անցնում է 573մ, հասնում է թիվ 18 սահմանակետին, որից հետո կրկին թեքվում է հարավ-արևելք, ապա արևելք, ձորով, թիվ 19-24 սահմանակետերով անցնում 2828մ, հասնում թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ձորով, թիվ 26-29 սահմանակետերով անցնում է 1795մ, հասնում է թիվ 30 սահմանակետին, որտեղից սահմանագիծը անտառածածկ բլրաթմբերով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 31-46 սահմանակետերով անցնում 3729մ, հասնում է թիվ 47 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 130մ, հասնում թիվ 48 սահմանակետին: Թիվ 48 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 49-52 սահմանակետերով անցնում 795մ, հասնում Լեռնաձոր, Գեղանուշ և Ճակատեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 13906մ է:

 

ԼԵՌՆԱՁՈՐ-ՃԱԿԱՏԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

 

 Լեռնաձոր, Ճակատեն և Գեղանուշ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը բարձունքներով թեքվում է դեպի հարավ, թիվ 1-12 սահմանակետերով անցնում 2094մ, հատելով ժայռերը, հասնում Լեռնաձոր, Ճակատեն և Ծավ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

 «Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2094մ է:

 

ԼԵՌՆԱՁՈՐ-ԾԱՎ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Թ»

 

 Լեռնաձոր, Ծավ և Ճակատեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, լեռան լանջերով անցնում 3123մ, հասնում թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, ձորերով, թիվ 2-7 սահմանակետերով անցնում 1473մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 9 սահմանակետով անցնում 296մ, հասնում թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 519մ, հասնում թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 12 սահմանակետով անցնում 898մ, հասնում թիվ 13 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 14-15 սահմանակետերով անցնում 1270մ, հասնում թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 17-18 սահմանակետերով անցնում 1349մ, հասնում թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, թիվ 20 սահմանակետով անցնում 1100մ, հասնում թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 22 սահմանակետով անցնում 505մ, հասնում Լեռնաձոր, Ծավ և Լիճք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետին:

 «Ը»-«Թ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10536մ է:

 

ԼԵՌՆԱՁՈՐ-ԼԻՃՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Թ»-«Ժ»

 

 Լեռնաձոր, Լիճք և Տաշտուն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ժ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 1400մ, հասնում թիվ 4 սահմանակետին, որտեղից նույն ջրբաժանով թեքվում է կրկին դեպի հյուսիս-արևելք և արևելք, թիվ 5-6 սահմանակետերով անցնում 1340մ, հասնում Լեռնաձոր, Լիճք և Ծավ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետին:

 «Թ»-«Ժ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2740մ է:

 

ԼԵՌՆԱՁՈՐ-ՏԱՇՏՈՒՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ժ»-«Ի»

 

 Լեռնաձոր, Տաշտուն գյուղական և Քաջարան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ի» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի արևելք, թիվ 1-4 սահմանակետերով անցնում 1021մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով 2691.2մ նիշ ունեցող լեռան գագաթը, թիվ 6-11 սահմանակետերով անցնում 2958մ, հասնում թիվ 12 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 193մ, հասնում թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի արևելք, հատելով 2556մ նիշ ունեցող լեռան գագաթը, թիվ 14-15 սահմանակետերով անցնում 1077մ, հասնում թիվ 16 սահմանակետին, այնուհետև կրկին բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 17-19 սահմանակետերով անցնում 1029մ, հասնում 2720.0մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող Լեռնաձոր, Տաշտուն և Լիճք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ժ» հանգուցային սահմանակետին:

 «Ժ»-«Ի» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6278մ է:

 

ԼԵՌՆԱՁՈՐ-ՔԱՋԱՐԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ի»-«Լ»

 

 Լեռնաձոր, Քաջարան գյուղական և Քաջարան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Լ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, որը գտնվում է ձորի եզրին, սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հարավ-արևելք ապա հյուսիս-արևելք, թիվ 1-7 սահմանակետերով անցնում 1554մ, հասնում թիվ 8 սահմանակետին, ապա նույն ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 8-12 սահմանակետերով անցնում 693մ, հասնում թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 14 սահմանակետով անցնում 347մ, հասնում թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, անցնում 252մ, հասնում դաշտային ճանապարհի և ձորի հատման տեղում գտնվող թիվ 16 սահմանակետին, որտեղից դաշտային ճանապարհով թեքվում դեպի արևելք, թիվ 17-20 սահմանակետերով անցնում 708մ, հասնում թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ջրբաժանով, թիվ 22-25 սահմանակետերով անցնում 1002մ, հասնում Ողջի գետի ափին գտնվող թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում Ողջի գետը, թիվ 27 սահմանակետով անցնում 278մ, հասնում թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 29-31 սահմանակետերով անցնում 4959մ, հասնում Լեռնաձոր, Տաշտուն գյուղական և Քաջարան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ի» հանգուցային սահմանակետին:

 «Ի»-«Լ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9795մ է:

 

ԼԵՌՆԱՁՈՐ-ՔԱՋԱՐԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Լ»-«Խ»

 

 Լեռնաձոր, Քաջարան և Գեղի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Խ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 2553մ, հասնում է Լեռնաձոր, Քաջարան գյուղական և Քաջարան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Լ» հանգուցային սահմանակետին:

«Լ»-«Խ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2553 մ է:

 

ԼԵՌՆԱՁՈՐ-ԳԵՂԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Խ»-«Ա»

 

Լեռնաձոր, Գեղի և Տաթև գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է լեռան գագաթին, սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, թիվ 1-8 սահմանակետերով անցնում 2377մ, հասնում թիվ 9 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, ապա հարավ, թիվ 10 սահմանակետով անցնում 289մ, հասնում թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 12-13 սահմանակետերով անցնում 1073մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը լանջերով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք թիվ 15-21 սահմանակետերով անցնում 2393մ, հատելով ձորեր, ձորակներ և դաշտային ճանապարհներ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, հատելով Գեղի գետը, անցնում 3750մ, հասնում թիվ 23 սահմանակետին, որտեղից ձորով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 24-30 սահմանակետերով անցնում 1890մ, հասնում թիվ 31 սահմանակետին, որտեղից լանջերով թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 644մ, հատելով ձորակը, հասնում թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեք լանջերով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 33-35 սահմանակետերով անցնում 680մ, հատելով ձորակներ, հասնում թիվ 36 սահմանակետին, այնուհետև բարձունքներով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա արևելք, թիվ 37-38 սահմանակետերով անցնում 611մ, հասնում թիվ 39 սահմանակետին: Թիվ 39 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 591մ, հատելով ձորակը, հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, թիվ 41-42 սահմանակետերով անցնում 1237 մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 43 սահմանակետին: Թիվ 43 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 44-46 սահմանակետերով անցնում 2030մ, հասնում թիվ 47 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեք լանջով, ապա ջրբաժանով թեքվում է դեպի արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, թիվ 48-52 սահմանակետերով անցնում է 2623մ, հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 53 սահմանակետին: Թիվ 53 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա արևմուտք, թիվ 54-59 սահմանակետերով անցնում 1870մ, հասնում է ժայռի եզրին գտնվող թիվ 60 սահմանակետին: Թիվ 60 սահմանակետից սահմանագիծը թեք լանջերով թեքվում է հարավ-արևելք, ապա հարավ, թիվ 61-65 սահմանակետերով անցնում 1475մ, հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 66 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է արևմուտք, թիվ 67-69 սահմանակետերով անցնում 615մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 70 սահմանակետին: Թիվ 70 սահմանակետից սահմանագիծը թեք լանջերով թեքվում է հարավ-արևմուտք, մերթընդմերթ դեպի հարավ-արևելք, թիվ 71-84 սահմանակետերով անցնում 1821 մ, հատելով բազմաթիվ ձորակներ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 85 սահմանակետին: Թիվ 85 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է հարավ, թիվ 86 սահմանակետով անցնում 493մ, հասնում թիվ 87 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, թիվ 88 սահմանակետով անցնում 892մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 89 սահմանակետին, այնուհետև թեք լանջերով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 90-92 սահմանակետերով անցնում 542մ, հատելով ձորակներ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 93 սահմանակետին: Թիվ 93 սահմանակետից սահմանագիծը լանջերով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 94-95 սահմանակետերով անցնում 876մ, հատելով ձորը, հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 96 սահմանակետին, որտեղից լանջերով թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 97-98 սահմանակետերով անցնում 881մ, հատելով ձորակը, հասնում հաջորդ ձորակի եզրին գտնվող Լեռնաձոր, Գեղի և Քաջարան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Խ» հանգուցային սահմանակետին:

 «Խ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 29659մ է:

 

 

Հավելված 17.30

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼԻՃՔ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Լիճք գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավային մասում:

 Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Լեռնաձոր գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Ծավ գյուղական համայնքին, արևելքից և հարավից «Գ»-«Դ» հատվածով` Վարդանիձոր գյուղական համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` Լեհվազ գյուղական համայնքին, արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), հյուսիսից «Զ»-«Ա» հատվածով` Տաշտուն գյուղական համայնքին:

 

ԼԻՃՔ-ԼԵՌՆԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 Լիճք, Լեռնաձոր և Տաշտուն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 1400մ, հասնում թիվ 4 սահմանակետին, որտեղից նույն ջրբաժանով թեքվում է կրկին դեպի հյուսիս-արևելք և արևելք, թիվ 5-6 սահմանակետերով անցնում 1340մ, հասնում Լիճք, Լեռնաձոր և Ծավ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2740մ է:

 

ԼԻՃՔ-ԾԱՎ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 Լիճք, Լեռնաձոր և Ծավ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 862մ, հասնում Լիճք, Ծավ և Վարդանիձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 862մ է:

 

ԼԻՃՔ-ՎԱՐԴԱՆԻՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 Լիճք, Ծավ և Վարդանիձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը 2874.6մ նիշ ունեցող բլրի գագաթից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 1575մ, հասնում 2746.0մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 574մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի արևմուտք, թիվ 3-5 սահմանակետերով անցնում 1229մ, հասնում 2517.2մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 351մ, հասնում ջրհավաքի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին, այնուհետև նույն ջրհավաքով, թիվ 8 սահմանակետով անցնում 834մ, հասնում 2122.0մ նիշ ունեցող թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 590մ, հասնում թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 726մ, հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը նույն ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 12-18 սահմանակետերով անցնում 2718մ, հասնում ջրհավաքների հատման տեղում գտնվող թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը գետակով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 20 սահմանակետով անցնում 632մ, հասնում Մեղրի գետի վտակների հատման տեղում գտնվող 1656.4մ նիշ ունեցող թիվ 21 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում բարձունքը, թիվ 22 սահմանակետով անցնում 451մ, հասնում Մեղրի գետի վտակի ափին գտնվող թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը գետակով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 332մ, հասնում ձորակի հետ հատման տեղում գտնվող թիվ 24 սահմանակետին, որտեղից ձորակով թեքվում է դեպի հարավ, թիվ 25-27 սահմանակետերով անցնում 1068մ, հասնում ձորակի սկզբնական մասում գտնվող 2163.2մ նիշ ունեցող եռանկյունաչափական կետին, որը հանդիսանում է թիվ 28 սահմանակետը: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ, թիվ 29 սահմանակետով անցնում 984մ, հասնում գետակի ափին գտնվող թիվ 30 սահմանակետին, այնուհետև գետակով, ապա ձորակով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 31-33 սահմանակետերով անցնում 1053մ, հասնում թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է կրկին դեպի հյուսիս-արևելք, ապա արևելք, թիվ 35-36 սահմանակետերով անցնում 998մ, հասնում թիվ 37 սահմանակետին: Թիվ 37 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, թիվ 38-41 սահմանակետերով անցնում 2306մ, հասնում Մեղրի գետի վտակի ափին գտնվող թիվ 42 սահմանակետին: Թիվ 42 սահմանակետից սահմանագիծը Մեղրի գետի վտակով հոսանքի ուղղությամբ, թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 43-44 սահմանակետերով անցնում 1207մ, հասնում թիվ 45 սահմանակետին, որտեղից նույն գետակով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 46 սահմանակետով անցնում 863մ, հասնում թիվ 47 սահմանակետին: Թիվ 47 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 486 մ, հասնում 1853.6մ նիշ ունեցող ջրբաժանի վրա գտնվող թիվ 48 սահմանակետին: Թիվ 48 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 1070մ, հասնում Լիճք, Վարդանիձոր և Լեհվազ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 20047մ է:

 

ԼԻՃՔ-ԼԵՀՎԱԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

 Լիճք, Լեհվազ գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի արևելք, ապա հյուսիս-արևելք, անցնում 2020մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևելք և արևելք, թիվ 2-9 սահմանակետերով անցնում 2464մ, հասնում թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը բարձունքներով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 11-16 սահմանակետերով անցնում 1192մ, հասնում թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 2222մ, հասնում թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը բարձունքներով թեքվում է դեպի արևելք, թիվ 19-22 սահմանակետերով անցնում 1905մ, հասնում թիվ 23 սահմանակետին, որտեղից թեք լանջով թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 269մ, հասնում թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 25 սահմանակետով անցնում 761մ, հասնում թիվ 26 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 27 սահմանակետով անցնում 449մ, հասնում Լիճք, Լեհվազ և Վարդանիձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11282մ է:

 

ԼԻՃՔ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

 «Ե»-«Զ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ԼԻՃՔ-ՏԱՇՏՈՒՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

 

 Լիճք, Տաշտուն և Լեռնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 886մ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում հարավ-արևմուտք, թիվ 2-3 սահմանակետերով անցնելով 865մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, որտեղից թեքվում է արևմուտք, թիվ 5 սահմանակետով անցնում 712մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 321մ, հասնում թիվ 7 սահմանակետին, այնուհետև ջրբաժանով թեքվում դեպի հարավ, անցնում 254մ, հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով անցնում է 240մ, հասնում 2251.5մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 10-12 սահմանակետերով անցնելով 2548մ, հասնում է ջրհավաքի եզրին գտնվող թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 14 սահմանակետով անցնում 197մ, հասնում թիվ 15 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևմուտք, թիվ 16-17 սահմանակետերով անցնում 511մ, հասնում թիվ 18 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, թիվ 19 սահմանակետով անցնում 343մ, հասնում թիվ 20 սահմանակետին, որտեղից կրկին թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, թիվ 21-22 սահմանակետերով անցնում 876մ, հասնում թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 24-32 սահմանակետերով անցնում 3235մ, հասնում 2444.8մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 33 սահմանակետին, որտեղից ջրբաժանով թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 526մ, հասնում թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 769մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 35 սահմանակետին, որտեղից լանջերով, ժայռերի եզրերով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով ձորեր և ձորակներ, թիվ 36 սահմանակետով անցնում 969մ, հասնում թիվ 37 սահմանակետին: Թիվ 37 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, թիվ 38 սահմանակետով անցնում 645մ, հասնում Մեղրի գետի ափին գտնվող թիվ 39 սահմանակետին: Թիվ 39 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի արևմուտք, անցնում 2000մ, հասնում թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հատում ձորը, թիվ 41 սահմանակետով անցնում 333մ, հասնում թիվ 42 սահմանակետին, որտեղից բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, թիվ 43-46 սահմանակետերով անցնում 1347մ, հասնում ժայռի մոտ գտնվող թիվ 47 սահմանակետին: Թիվ 47 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 154 մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 48 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 448մ, հասնում լեռան գագաթին գտնվող թիվ 49 սահմանակետին: Թիվ 49 սահմանակետից սահմանագիծը բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 50 սահմանակետով անցնում 606մ, հասնում Լիճք, Տաշտուն գյուղական համայնքների և Ադրբեջանի Հանրապետության տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

 «Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 18776մ է:

 

 

Հավելված 17.31

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼՈՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Լոր գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

 Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Գետաթաղ գյուղական համայնքին, հյուսիս-արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Լծեն գյուղական համայնքին, «Գ»-«Դ» հատվածով՝ Տաթև գյուղական համայնքին, արևելքից «Դ»-«Ե» հատվածով` Շենաթաղ գյուղական համայնքին, հարավից «Ե»-«Զ» հատվածով՝ Գեղի գյուղական համայնքին, «Զ»-«Է» հատվածով՝ Նոր Աստղաբերդ գյուղական համայնքին, արևմուտքից «Է»-«Ը» հատվածով` Դաստակերտ քաղաքային համայնքին, հյուսիսից «Ը»-«Թ» հատվածով` Տորունիք գյուղական համայնքին, «Թ»-«Ա» հատվածով՝ Ախլաթյան գյուղական համայնքին:

 

ԼՈՐ-ԳԵՏԱԹԱՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Ա»-«Բ»

 

 Լոր, Ախլաթյան և Գետաթաղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 935մ, հատում դաշտային ճանապարհը, հասնում թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 2 սահմանակետով, ձորով անցնում 484մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը կրկին թեքվում է հյուսիս-արևելք, հատում ջրբաժանը, ձորը և դաշտային ճանապարհով, թիվ 4-7 սահմանակետերով անցնելով 1778մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, որտեղից սահմանագիծը կրկին թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 9-19 սահմանակետերով, լանջով անցնում 2334մ, հասնում թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, հատում միջհամայնքային ճանապարհը, Շենատակ գետը և թիվ 21-23 սահմանակետերով անցնում 603մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 24 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 25-26 սահմանակետերով անցնում է 588մ, հասնում ջրատար առվի ափին գտնվող թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը կրկին թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 458մ, հասնում է թիվ 28 սահմանակետին, ապա նույն ուղղությամբ թիվ 29-33 սահմանակետերով անցնում է 706մ, հասնում Լոր, Լծեն և Գետաթաղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7886մ է:

 

ԼՈՐ-ԼԾԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Բ»-«Գ»

 

 Լոր, Լծեն և Գետաթաղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում է 525մ, հասնում Լոր, Լծեն և Տաթև գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 525մ է:

 

ԼՈՐ-ՏԱԹԵՎ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Գ»-«Դ»

 

 Լոր, Լծեն և Տաթև գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, առվով, թիվ 1-8 սահմանակետերով անցնում 1672մ, հասնում թիվ 9 սահմանակետին, որտեղից նույն ուղղությամբ, թիվ 10-13 սահմանակետերով անցնում է 1182մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, լեռնագագաթներով, թիվ 15-16 սահմանակետերով անցնում է 645մ, հասնում թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, հատելով դաշտային ճանապարհներ, թիվ 18-21 սահմանակետերով անցնում է 512մ, հասնում է թիվ 22 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ, անցնում 113մ, հասնում է թիվ 23 սահմանակետին, որից հետո թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 24-25 սահմանակետերով անցնում է 222մ, հասնում Լոր, Տաթև և Շենաթաղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4346մ է:

 

ԼՈՐ-ՇԵՆԱԹԱՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Դ»-«Ե»

 

 Լոր, Տաթև և Շենաթաղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում է 814մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, ջրբաժանը և առվով անցնում է 242մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, որը գտնվում է ճանապարհի և ջրբաժանի հատման տեղում: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 6-12 սահմանակետերով անցնելով 2215մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, այդտեղից սահմանագիծը ջրբաժան առվով, թիվ 14-18 սահմանակետերով անցնում է 1916մ, հասնում թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հյուսիս, անցնում 108մ, հասնում է թիվ 20 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 332մ, հասնում թիվ 21 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է արևմուտք, անցնում 475մ, հասնում թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 331մ, հասնում է թիվ 23 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 305մ, հասնում թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, թիվ 25-29 սահմանակետերով անցնում է 1153մ, հասնում Շենաթաղ-Լոր միջհամայնքային ճանապարհի և գետի հատման տեղում գտնվող թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք և թիվ 31-32 սահմանակետերով անցնում է 388մ, հասնում է թիվ 33 սահմանակետին: Թիվ 33 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, անցնում 115մ, հասնում թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում է 211մ, հասնում է թիվ 35 սահմանակետին, այդտեղից թեքվում է դեպի հարավ, թիվ 36 սահմանակետով անցնում է 514մ, հասնում է թիվ 37 սահմանակետին: Թիվ 37 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 512մ, հասնում է թիվ 38 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 39-41 սահմանակետերով անցնում է 1806մ, հասնում է թիվ 42 սահմանակետին, այդտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 476մ, հասնում է թիվ 43 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 44 սահմանակետով անցնում 1155մ, հասնում է թիվ 45 սահմանակետին: Թիվ 45 սահմանակետից սահմանագիծը թեքվում է կրկին հարավ-արևմուտք, հատելով ձորեր, ճանապարհներ, թիվ 46 սահմանակետով անցնում է 1278մ, հասնում թիվ 47 սահմանակետին, ապա թեքվում է հարավ, անցնում է 587մ, հասնում է թիվ 48 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, կրկին հատում է ջրբաժանը, անցնելով 596մ, հասնում թիվ 49 սահմանակետին: Թիվ 49 սահմանակետից սահմանագիծը դարձյալ թեքվում է հարավ-արևմուտք, անցնում է 1313մ, հատելով ձորեր, ջրբաժաններ և ճանապարհներ, հասնում է ճանապարհի եզրին գտնվող թիվ 50 սահմանակետին: Թիվ 50 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 475մ, հասնում թիվ 51 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 605մ, հասնում է Շենաթաղ գետի ափին գտնվող թիվ 52 սահմանակետին, ապա գետով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 1900մ, հասնում թիվ 53 սահմանակետին, այդտեղից սահմանագիծը կրկին թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 54-67 սահմանակետերով անցնում է 538մ, հասնում թիվ 68 սահմանակետին: Թիվ 68 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 166մ, հասնում է թիվ 69 սահմանակետին, այդտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով ձորեր, դաշտային ճանապարհներ և առուներ, անցնում է 444մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 70 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, բարձունքներով հատելով ձորակներ, առուներ, թիվ 71-73 սահմանակետերով անցնում է 685մ, հասնում Լոր, Շենաթաղ և Գեղի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 21655մ է:

 

ԼՈՐ-ԳԵՂԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Ե»-«Զ»

 

 Լոր, Գեղի և Շենաթաղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, հետո գործող առվով, թիվ 1-9 սահմանակետերով անցնում 705մ, հասնում թիվ 10 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 11-23 սահմանակետերով դաշտային ճանապարհին զուգահեռ անցնում 1086մ, հասնում թիվ 24 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 395մ, հասնում Լոր, Նոր Աստղաբերդ և Գեղի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

 «Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2186մ է:

 

ԼՈՐ-ՆՈՐ ԱՍՏՂԱԲԵՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Զ»-«Է»

 

 Լոր, Գեղի և Նոր Աստղաբերդ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, գետով, թիվ 1-25 սահմանակետերով անցնում 1914մ, հասնում Լոր, Նոր Աստղաբերդ գյուղական և Դաստակերտ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

 «Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1914մ է:

 

ԼՈՐ-ԴԱՍՏԱԿԵՐՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Է»-«Ը»

 

 Լոր, Տորունիք գյուղական և Դաստակերտ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 854մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 768մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով անցնում է 527մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, կրկին հատում է դաշտային ճանապարհը, թիվ 4 սահմանակետով անցնում 2215մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, այնուհետև նույն ուղղությամբ անցնում է 774մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, հատում գետակը, անցնում 984մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, հատում ձորը, անցնում 748մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, գետակով անցնում 807մ, հասնում է գետի ափին գտնվող թիվ 9 սահմանակետին, հետո թեքվում է հյուսիս-արևմուտք, գետով անցնում է 995մ, հասնում թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է կրկին հյուսիս-արևմուտք, անցնում 131 մ, հասնում թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, թիվ 12-15 սահմանակետերով անցնում 2549մ, հասնում է թիվ 16 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, հատում է ջրբաժանը, հետո առվակները և 17-27 սահմանակետերով անցնում է 1591մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 28 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ, դաշտային ճանապարհով, թիվ 29-31 սահմանակետերով անցնում 713մ, հասնում թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, հատում է ջրբաժանը, ապա ձորակներ, առուներ, թիվ 33-47 սահմանակետերով անցնելով 1760մ, հասնում Լոր, Նոր Աստղաբերդ գյուղական և Դաստակերտ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

 «Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 15416մ է:

 

ԼՈՐ-ՏՈՐՈՒՆԻՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Ը»-«Թ»

 

 Լոր, Տորունիք և Ախլաթյան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, առվով, թիվ 1-2 սահմանակետերով անցնում է 1110մ, հասնում թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է հարավ, թիվ 4 սահմանակետով անցնում է 622 մ, հասնում Լոր, Տորունիք գյուղական և Դաստակերտ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

 «Ը»-«Թ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1732մ է:

 

ԼՈՐ-ԱԽԼԱԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Թ»-«Ա»

 

 Լոր, Ախլաթյան և Գետաթաղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 1 սահմանակետով անցնում 595մ, հասնում Լոր, Տորունիք և Ախլաթյան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետին:

 «Թ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 595մ է:

 

 

Հավելված 17.32

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԽՆԱԾԱԽ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Խնածախ գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

 Համայնքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), հարավ-արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Տեղ գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Քարաշեն գյուղական համայնքին, «Դ»-«Ե» հատվածով` Խնձորեսկ գյուղական համայնքին, հարավ-արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Վերիշեն գյուղական համայնքին, արևմուտքից «Զ»-«Է» հատվածով` Վաղատուր գյուղական համայնքին, հյուսիս-արևմուտքից «Է»-«Ա» հատվածով` Խոզնավար գյուղական համայնքին:

 

ԽՆԱԾԱԽ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 «Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ԽՆԱԾԱԽ-ՏԵՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 Խնածախ, Տեղ և Քարաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1-8 սահմանակետերով անցնում 1208մ, հասնում Գորիս-Խնածախ միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 9 սահմանակետին, որտեղից ձորով թեքվում է դեպի արևելք, անցնում 425մ, հասնում երկու ձորերի հատման տեղում գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 402մ, հասնում առվի եզրի թիվ 11 սահմանակետին, որտեղից լանջով թեքվում է դեպի արևելք, ապա հյուսիս-արևելք, թիվ 12 սահմանակետով անցնում 466մ, հասնում Խնածախ, Տեղ գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2501մ է:

 

ԽՆԱԾԱԽ-ՔԱՐԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 Խնածախ, Քարաշեն և Խնձորեսկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 392մ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, անցնում 282մ, հատելով ճանապարհը, հասնում թիվ 2 սահմանակետին, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի արևելք, թիվ 3 սահմանակետով անցնում 233մ, հասնում թիվ 4 սահմանակետին, ապա նույն ճանապարհով, թիվ 5-11 սահմանակետերով անցնելով 2445մ, հասնում Խնածախ, Քարաշեն և Տեղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3352մ է:

 

ԽՆԱԾԱԽ-ԽՆՁՈՐԵՍԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

 Խնածախ, Խնձորեսկ և Վերիշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է բլրի գագաթին, սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 522մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում թիվ 4 սահմանակետին, որը գտնվում է ձորի եզրին, այնուհետև ձորով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, անցնում 1703մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանով, թիվ 6 սահմանակետով անցնում 282մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով ձորը, դաշտային ճանապարհը, ջրանցքը, թիվ 8 սահմանակետով անցնում է 1146մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհը, անցնում է 686 մ, հասնում թիվ 10 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 432մ, հասնում լանջի վրա գտնվող Խնածախ, Խնձորեսկ և Քարաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4771մ է:

 

ԽՆԱԾԱԽ-ՎԵՐԻՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

 Խնածախ, Վերիշեն և Վաղատուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում Վերիշեն-Վաղատուր միջհամայնքային ճանապարհը, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 1562մ, հասնում Կացիքար լեռան գագաթին գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում 814մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում Խնածախ, Վերիշեն և Խնձորեսկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2376մ է:

 

ԽՆԱԾԱԽ-ՎԱՂԱՏՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

 Խնածախ, Վաղատուր և Խոզնավար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 715մ, հասնում թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, հատում առուները և թիվ 4 սահմանակետով անցնելով 601մ, հասնում է պտղատու այգու եզրի և առվի հատման թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը պտղատու այգու եզրով և առվով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 433մ, հասնում թիվ 6 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, պտղատու այգու արևելյան եզրով, առվով, թիվ 7-10 սահմանակետերով անցնելով 365մ, հասնում է թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 254մ, հատելով ձորը և առուն, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ժայռերի արևմտյան եզրով, բլրագագաթով և թիվ 13-31 սահմանակետերով անցնելով 3427մ, հասնում է ճանապարհների խաչմերուկի թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 296մ, հասնում թիվ 33 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 249մ, լանջով հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 231մ, հասնում թիվ 35 սահմանակետին, ապա թեքվում հյուսիս-արևելք, անցնում 432մ, հասնում թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 37 սահմանակետով անցնում 1753մ, հասնում թիվ 38 սահմանակետին: Թիվ 38 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է հյուսիս-արևելք, հատում Վաղատուր գնացող միջհամայնքային ճանապարհը և անցնելով 573մ, հասնում թիվ 39 սահմանակետին: Թիվ 39 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 40-42 սահմանակետերով անցնում է 1258մ, հասնում Խնածախ, Վաղատուր և Վերիշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

 «Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10584մ է:

 

ԽՆԱԾԱԽ-ԽՈԶՆԱՎԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ա»

 

 Խնածախ, Խոզնավար գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1 սահմանակետով անցնում 556մ, հասնում Խնածախ, Խոզնավար և Վաղատուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

 «Է»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 556մ է:

 

 

Հավելված 17.33

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԽՆՁՈՐԵՍԿ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Խնձորեսկ գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևելյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Խնածախ գյուղական համայնքին, հյուսիս-արևելքից և հյուսիսից «Բ»-«Գ» հատվածով` Քարաշեն գյուղական համայնքին, հյուսիս-արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Տեղ գյուղական համայնքին, արևելքից «Դ»-«Ե» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), «Ե»-«Զ» հատվածով` Ներքին Խնձորեսկ գյուղական համայնքին, հարավ-արևելքից «Զ»-«է» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), հարավից և հարավ-արևմուտքից «Է»-«Ը» հատվածով` Հարթաշեն գյուղական համայնքին, արևմուտքից «Ը»-«Թ» հատվածով` Գորիս քաղաքային համայնքին, «Թ»-«Ա» հատվածով` Վերիշեն գյուղական համայնքին:

 

ԽՆՁՈՐԵՍԿ-ԽՆԱԾԱԽ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 Խնձորեսկ, Խնածախ և Վերիշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է բլրի գագաթին, սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 522մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում թիվ 4 սահմանակետին, որը գտնվում է ձորի եզրին, այնուհետև ձորով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, անցնում 1703մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանով, թիվ 6 սահմանակետով անցնում 282մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով ձորը, դաշտային ճանապարհը, ջրանցքը, թիվ 8 սահմանակետով անցնում է 1146մ հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհը, անցնում է 686 մ, հասնում թիվ 10 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 432 մ, հասնում լանջի վրա գտնվող Խնձորեսկ, Խնածախ, Քարաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4771մ է:

 

ԽՆՁՈՐԵՍԿ-ՔԱՐԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 Խնձորեսկ, Խնածախ և Քարաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 506մ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 385մ, հասնում թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 3-4 սահմանակետերով անցնում 748մ, հասնում դաշտային ճանապարհի եզրի թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհները, թիվ 6-9 սահմանակետերով անցնում 1104մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 11-12 սահմանակետերով անցնում է 707մ, հատելով Հագարի գետը, հասնում թիվ 13 սահմանակետին, այնուհետև թիվ 13-32 սահմանակետերով թեքվում է դեպի արևելք, Հագարի գետով անցնելով 3579մ` հասնում է թիվ 33 սահմանակետին: Թիվ 33 սահմանակետից սահմանագիծը գետով թեքվում է դեպի հյուսիս և թիվ 34-36 սահմանակետերով անցնում 633մ, հասնում է թիվ 37 սահմանակետին: Թիվ 37 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 38-39 սահմանակետերով, լեռնալանջով անցնում 795մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք: Թիվ 41-45 սահմանակետերով անցնում է 1527մ, հատելով ձորը և ջրբաժանը, հասնում է Խնձորեսկ, Տեղ և Քարաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9985մ է:

 

ԽՆՁՈՐԵՍԿ-ՏԵՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 Խնձորեսկ, Տեղ և Քարաշեն համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 553մ, հասնում թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 390մ հասնում ձորի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 189մ, հասնում թիվ 4 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 5 սահմանակետով անցնում 743մ և լեռնալանջով հասնում ձորի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը ձորով, թիվ 7-12 սահմանակետերով անցնում 801մ, հասնում է ձորի և ճանապարհի հատման տեղում գտնվող թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 14 սահմանակետով անցնում 529մ, հասնում թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, լեռնալանջով, հատում գետակը, ապա ձորով, թիվ 16-26 սահմանակետերով անցնում է 3107մ, հասնում թիվ 27 սահմանակետին, որը գտնվում է Աղստև գետի ափին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը Հագարի գետով ` հոսանքի ուղղությամբ թեքվում է դեպի արևելք, թիվ 28-38 սահմանակետերով անցնում 1886մ հասնում է երկու ձորերի միացման տեղում գտնվող Խնձորեսկ, Տեղ գյուղական համայնքների պետական սահմանի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8199մ է:

 

ԽՆՁՈՐԵՍԿ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

 «Դ»-«Ե» հատվածով սահմանագիծը հանընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ԽՆՁՈՐԵՍԿ-ՆԵՐՔԻՆ ԽՆՁՈՐԵՍԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

 Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ գյուղական համայնքների և պետական սահմանի տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է գետի ափին, սահմանագիծը գետով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, թիվ 1-11 սահմանակետերով անցնում է 200մ, հասնում թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 167մ, հասնում թիվ 13 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, հատում ձորը ու դաշտային ճանապարհը, թիվ 13-14 սահմանակետերով անցնում 1035մ, հասնում է թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը գետով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 16-17 սահմանակետերով անցնում է 1038մ, հասնում թիվ 18 սահմանակետին, այնուհետև թեքվում դեպի հարավ-արևմուտք, անցնում 206մ, հասնում է Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4446մ է:

 

ԽՆՁՈՐԵՍԿ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

 «Զ»-«Է» հատվածով սահմանագիծը հանընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ԽՆՁՈՐԵՍԿ-ՀԱՐԹԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

 

Խնձորեսկ, Հարթաշեն գյուղական և Գորիս քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը Գորիս-Լաչին ճանապարհով թեքվում է դեպի արևելք, թիվ 1-6 սահմանակետերով անցնում 614մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 8 սահմանակետով անցնելով 681մ, հասնում ճանապարհների և ձորի հատման խաչմերուկում գտնվող թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 317մ, հասնում թիվ 10 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 11 սահմանակետով անցնում 397մ, հասնում թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 469մ, ապա ձորերով ու ժայռերով հասնում թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 846մ, հատելով ձորակներ ու ժայռեր, հասնում թիվ 14 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 482մ, հատելով ձորեր ու ժայռեր, հասնում թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 16 սահմանակետով անցնում 1382մ, հատելով ձորեր, ժայռեր, հասնում թիվ 17 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, թիվ 18-22 սահմանակետերով անցնում 2096 մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում թիվ 23 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևելք, անցնում 243մ, հասնում է թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 25-39 սահմանակետերով անցնում 2845մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով, ջրբաժանով, ապա լեռնալանջով , թիվ 41-47 սահմանակետերով անցնում 1891մ, հասնում է թիվ 48 սահմանակետին: Թիվ 48 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 49-50 սահմանակետերով անցնում է 1023մ, հասնում Խնձորեսկ, Հարթաշեն համայնքների և պետական սահմանի տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 13285մ է:

 

ԽՆՁՈՐԵՍԿ-ԳՈՐԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Թ»

 

Խնձորեսկ, Վերիշեն գյուղական և Գորիս քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է հարավ, անցնում 421մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 2 սահմանակետով, ջրբաժանով և լանջով անցնում 1262մ, հասնում թիվ 3 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 4 սահմանակետով անցնում 1239մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնում 215մ, հասնում թիվ 6 սահմանակետին, որը գտնվում է Էրգանիձոր լեռան գագաթին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, ժայռերով անցնում 248մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնում 21մ, հասնում թիվ 8 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 168մ, հասնում ժայռի գագաթին տեղադրված թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ձորով անցնում 778մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում գետի ափին գտնվող թիվ 10 սահմանակետին, թեքվում է հարավ-արևմուտք, գետով անցնում 513մ, հասնում Գորիս-Լաչին ճանապարհի եզրին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը ճանապարհով թեքվում է հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 12-24 սահմանակետերով անցնում 1544մ, հասնում է Խնձորեսկ, Հարթաշեն գյուղական և Գորիս քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետին:

 «Ը»-«Թ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6303մ է:

 

ԽՆՁՈՐԵՍԿ-ՎԵՐԻՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ «Թ»-«Ա»

 

 Խնձորեսկ, Խնածախ և Վերիշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թմբերով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 1429մ, հասնում թիվ 3 սահմանակետին, որտեղից լեռնալանջով թեքվում է նույն ուղղությամբ, անցնում 335մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 130մ, հասնում Խնձորեսկ, Հարթաշեն գյուղական և Գորիս քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետին:

 «Թ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1894մ է:

 

 

Հավելված 17.34

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԽՈԶՆԱՎԱՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Խոզնավար գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևելյան մասում:

 Համայնքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), հարավից «Բ»-«Գ» հատվածով` Խնածախ գյուղական համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Վաղատուր գյուղական համայնքին, արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով` Վերիշեն գյուղական համայնքին:

 

ԽՈԶՆԱՎԱՐ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 «Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը հանընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ԽՈԶՆԱՎԱՐ-ԽՆԱԾԱԽ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 Խոզնավար, Խնածախ գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1 սահմանակետով անցնում 556մ, հասնում Խոզնավար, Խնածախ և Վաղատուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 556մ է:

 

ԽՈԶՆԱՎԱՐ-ՎԱՂԱՏՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 Խոզնավար, Խնածախ և Վաղատուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լանջով, ապա ջրբաժանով, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 1202մ, հասնում «Դադմելիք» կոչվող թիվ 4 եռանկյունաչափական սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, հատում ձորը, անցնում 447մ, հասնում թիվ 5 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 747մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 7 սահմանակետով անցնում 940մ, հասնում թիվ 8 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 9-17 սահմանակետերով անցնում 3358մ, հասնում թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 19 սահմանակետով անցնում է 1011մ, հասնում թիվ 20 սահմանակետին, որտեղից սահմանագիծը դարձյալ թեքվում է հարավ-արևմուտք, ձորով, լեռնալանջով անցնում 387մ, հասնում առվի եզրին գտնվող թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում ձորը, լեռնալանջով, թիվ 22-23 սահմանակետերով անցնում 1848մ, հասնում թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով առուներ, դաշտային ճանապարհներ, անցնելով 992 մ, հասնում է Խոզնավար, Վաղատուր և Վերիշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10932մ է:

 

ԽՈԶՆԱՎԱՐ-ՎԵՐԻՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

 Խոզնավար, Վերիշեն գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը սարալանջով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 1728մ, հասնում Խոզնավար, Վաղատուր և Վերիշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1728մ է:

 

 

Հավելված 17.35

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Ծավ գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում: Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ճակատեն գյուղական համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` Շիկահող գյուղական համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Սրաշեն գյուղական համայնքին, արևելքից «Դ»-«Ե» հատվածով` Ներքին Հանդ գյուղական համայնքին, հարավից «Ե»-«Զ» հատվածով` Նռնաձոր գյուղական համայնքին, «Զ»-«Է» հատվածով` Շվանիձոր գյուղական համայնքին, «Է»-«Ը» հատվածով` Ալվանք գյուղական համայնքին, արևմուտքից «Ը»-«Թ» հատվածով` Վարդանիձոր գյուղական համայնքին, «Թ»-«Ժ» հատվածով` Լիճք գյուղական համայնքին, արևմուտքից և հյուսիսից «Ժ»-«Ա» հատվածով` Լեռնաձոր գյուղական համայնքին:

 

ԾԱՎ-ՃԱԿԱՏԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 Ծավ, Ճակատեն և Լեռնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 128մ, հասնում թիվ 1 սահմանակետին, այդտեղից ջրբաժանով սահմանագիծը թիվ 2-8 սահմանակետերով անցնում է 1272մ, հասնում դաշտային ճանապարհի վրա տեղադրված թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ անցնում է 536մ, հասնում թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 263մ, հասնում Ծավ, Ճակատեն և Շիկահող գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2199մ է:

 

ԾԱՎ-ՇԻԿԱՀՈՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 Ծավ, Շիկահող և Ճակատեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 170մ, հասնում թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 2 սահմանակետով անցնում 286մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 4-6 սահմանակետերով անցնում 1342մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 8-17 սահմանակետերով անցնում 2901մ, հասնում Ծավ, Շիկահող և Սրաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4699մ է:

 

ԾԱՎ-ՍՐԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 Ծավ, Սրաշեն և Շիկահող գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 224մ, հասնում թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 435մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, ջրբաժանով, թիվ 3-6 սահմանակետերով անցնում է 288մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 8-9 սահմանակետերով անցնելով 191մ, հասնում թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 368մ, հասնում թիվ 11 սահմանակետին, ապա թեքվում է հարավ, անցնում 325մ, հասնում թիվ 12 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 13 սահմանակետով անցնում է 771մ, հասնում է թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 399մ, հասնում է թիվ 15 սահմանակետին, հետո թեքվում է արևելք, թիվ 16-17 սահմանակետերով անցնում 592մ, հասնում թիվ 18 սահմանակետին, այնուհետև անտառեզրով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 19-22 սահմանակետերով անցնելով 667մ, հասնում է թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 180մ, հասնում է թիվ 24 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 297մ, հասնում է թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 145մ, հասնում է թիվ 26 սահմանակետին, ապա անտառեզրով թեքվում է դեպի արևելք, անցնում 313մ, հասնում թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ապա դեպի հարավ, թիվ 28-29 սահմանակետերով անցնում 449մ, հասնում թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհը, թիվ 31 սահմանակետով անցնում 728մ, հասնում թիվ 32 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ, անցնում 583մ, հասնում թիվ 33 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 420մ և անտառապատ լանջով հասնում թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 279մ, հասնում է թիվ 35 սահմանակետին, որից հետո թեքվում է արևելք, անցնում 411մ, հասնում թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, ապա հյուսիս, անտառեզրով, թիվ 37 սահմանակետով անցնում 576մ, հասնում թիվ 38 սահմանակետին, հետո թեքվում է դեպի արևելք, անցնում 269մ, հասնում թիվ 39 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 224մ, հասնում թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 41-43 սահմանակետերով անցնում 805մ, հասնում թիվ 44 սահմանակետին, այստեղից անտառեզրով պարբերաբար թեքվելով հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, թիվ 45-47 սահմանակետերով անցնում 1097մ, հասնում թիվ 48 սահմանակետին: Թիվ 48 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 353մ, հասնում թիվ 49 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 306մ, հասնում է թիվ 50 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, անցնում 120մ, հասնում թիվ 51 սահմանակետին: Թիվ 51 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անտառի բացատի եզրագծով անցնում 518 մ, հասնում է թիվ 52 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, անցնում 334 մ, հասնում է թիվ 53 սահմանակետին: Թիվ 53 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 528 մ, հասնում թիվ 54 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, անտառի եզրագծով հատելով դաշտային ճանապարհը, թիվ 55-56 սահմանակետերով անցնում 1264մ, հասնում բացատի եզրին գտնվող թիվ 57 սահմանակետին: Թիվ 57 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրով թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 58-59 սահմանակետերով անցնում 974մ, հասնում թիվ 60 սահմանակետին: Թիվ 60 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 61-63 սահմանակետերով անցնելով 1529մ, հասնում Ծավ, Սրաշեն և Ներքին Հանդ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 16962մ է:

 

ԾԱՎ-ՆԵՐՔԻՆ ՀԱՆԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

 Ծավ, Ներքին Հանդ և Սրաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ջրբաժանով անցնում 293մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է հարավ, անցնում 312 մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհը, թիվ 3-4 սահմանակետերով անցնելով 803մ, հասնում թիվ 5 սահմանակետին, որը գտնվում է ժայռի եզրին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, հատում Խաչինչայ գետը, անցնում 247մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 7 սահմանակետով անցնում 803մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, թիվ 9-10 սահմանակետերով անցնում 516մ, հասնում թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 12 սահմանակետով անցնում 796մ, հասնում թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, գետով անցնում 2620մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 386մ, հասնում թիվ 15 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 16-17 սահմանակետերով անցնում 609մ, հասնում թիվ 18 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 183մ, հասնում թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 20-21 սահմանակետերով անցնում 823մ, հասնում թիվ 22 սահմանակետին, որից հետո սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 398մ, հասնում թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 24-25 սահմանակետերով անցնում 1069մ, հասնում թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 300 մ, հասնում թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 296մ, հասնում թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, անցնում 505մ, հասնում թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 315մ, հասնում թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 457մ, հասնում թիվ 31 սահմանակետին, հետո թեքվում է հարավ-արևելք, անցնում 644մ, հասնում թիվ 32 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնում 358մ, հասնում թիվ 33 սահմանակետին: Թիվ 33 սահմանակետից սահմանագիծը ճանապարհին զուգահեռ թեքվում է դեպի հարավ, անցնում 125մ, հասնում թիվ 34 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 35-38 սահմանակետերով անցնում 319մ, հասնում թիվ 39 սահմանակետին: Թիվ 39 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 40-47 սահմանակետերով անցնում 628մ, հասնում թիվ 48 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է արևելք, թիվ 49-50 սահմանակետերով անցնում 554մ, հասնում թիվ 51 սահմանակետին: Թիվ 51 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 52-59 սահմանակետերով անցնում 930մ, հասնում թիվ 60 սահմանակետին: Թիվ 60 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, թիվ 61-64 սահմանակետերով անցնում 691մ, հասնում Ծավ, Ներքին Հանդ և Նռնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 15980մ է:

 

ԾԱՎ-ՆՌՆԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

 Ծավ, Նռնաձոր և Շվանիձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում է 1212մ, հասնում է 2167.0մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 3 սահմանակետին, այնուհետև ջրբաժանով թեքվելով դեպի հարավ-արևելք, թիվ 4-7 սահմանակետերով անցնելով 2242մ, հասնում է 2367.0մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 8 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 401մ, հասնում է Ծավ, Ներքին Հանդ և Նռնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3855մ է:

 

ԾԱՎ-ՇՎԱՆԻՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

 Ծավ, Շվանիձոր և Ալվանք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, անցնում 500մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը բլրի գագաթից թամբով թեքվում է դեպի արևելք, ջրբաժանով անցնում 641մ, հասնում 2825.8մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 2 սահմանակետին, այնուհետև ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 870մ, հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 188մ, հասնում 2621.0մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 4 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 410մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 412մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 6 սահմանակետին, այնուհետև նույն ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 384մ, հասնում 2447.0մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 7 սահմանակետին, այնուհետև նույն ջրբաժանով անցնում 359մ, հասնում թամբի վրա գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով անցնում է 475մ, հասնում 2431.0մ նիշ ունեցող բարձունքի վրա գտնվող թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 922մ, ջրբաժանով հասնում 2329.0մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով անցնում 295մ, հասնում թիվ 11 սահմանակետին, որտեղից նույն ջրբաժանով թեքվում է նույն ուղղությամբ, հատում 2232.0մ, նիշ ունեցող լեռնանցքը, անցնում 601մ, հասնում թիվ 12 սահմանակետին, ապա անցնում է նույն ջրբաժանով, հասնում 2313.0մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից, նույն ջրբաժանով անցնելով 186մ, հասնում է թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 382մ, հասնում 2356.0մ նիշ ունեցող բարձունքի վրա գտնվող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում 558մ, հատելով թամբը, հասնում 2366.9մ նիշ ունեցող Գյումարանդաղ բարձունքի վրա գտնվող թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 159մ, հասնում նույն բլրի հյուսիսային մասում գտնվող թիվ 17 սահմանակետին, ապա նույն ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 431մ, հասնում թիվ 18 սահմանակետին: Այստեղից ջրբաժանով նույն ուղղությամբ անցնում է 240մ, հասնում թիվ 19 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևելք, անցնում 300մ, հասնում թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 323մ, հասնում 2059.0մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 570մ, հասնում ջրհավաքի եզրին գտնվող թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը ջրհավաքով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 23-24 սահմանակետերով անցնելով 646մ, հասնում թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 598մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 26 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով անցնում 500մ, հասնում 2373.0մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող Ծավ, Շվանիձոր և Նռնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11114մ է:

 

ԾԱՎ-ԱԼՎԱՆՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

 

 Ծավ, Ալվանք և Վարդանիձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է 3023.9մ նիշ ունեցող լեռան գագաթին, սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-5 սահմանակետերով անցնում 1965մ, հասնում 2821.0մ նիշ ունեցող լեռան գագաթին գտնվող թիվ 6 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 438 մ, հասնում Ծավ, Ալվանք և Շվանիձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

 «Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2403մ է:

 

ԾԱՎ-ՎԱՐԴԱՆԻՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Թ»

 

 Ծավ, Վարդանիձոր և Լիճք գյուղական համայնքների տարածքների բաժանման 2874.3մ բարձրություն ունեցող լեռան գագաթին գտնվող «Թ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 834մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 762մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում 2818.0մ բարձրություն ունեցող եռանկյունաչափական կետին, որը հանդիսանում է թիվ 2 սահմանակետը: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը բարձունքներով նույն ուղղությամբ թիվ 3-5 սահմանակետերով անցնում է 2850մ, հասնում 3249.0մ նիշ ունեցող գագաթի թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը բարձունքներով թեքվում է դեպի հարավ, թիվ 7-8 սահմանակետերով անցնում 1422մ, հասնում Բայբուզան լեռան գագաթին գտնվող թիվ 9 սահմանակետին, որտեղից բարձունքներով, ջրբաժանով թեքվում է հարավ-արևելք, թիվ 10-13 սահմանակետերով անցնում 1715մ, հասնում 2931.3մ նիշ ունեցող թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը կրկին բարձունքներով և ջրբաժանով թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 732մ, հասնում 2931.3մ նիշ ունեցող թիվ 15 սահմանակետին, այնուհետև բարձրավանդակով, գագաթներով, ջրբաժանով թեքվում է դեպի հարավ, թիվ 16-20 սահմանակետերով անցնում 2129մ, հասնում Ճգնավոր լեռան գագաթին գտնվող Վարդանիձոր, Ծավ և Ալվանք գյուղական համայնքների տարածքների բաժանման 3023.9մ բարձրություն ունեցող գագաթին գտնվող «Ը» հանգուցային սահմանակետին:

 «Ը»-«Թ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10444մ է:

 

ԾԱՎ-ԼԻՃՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Թ»-«Ժ»

 

 Ծավ, Լիճք և Լեռնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ժ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 862մ, հասնում Ծավ, Լիճք և Վարդանիձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետին:

 «Թ»-«Ժ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 862մ է:

 

ԾԱՎ-ԼԵՌՆԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ժ»-«Ա»

 

 Ծավ, Ճակատեն և Լեռնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, լեռան լանջերով անցնում 3123մ, հասնում թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, ձորերով, թիվ 2-7 սահմանակետերով անցնում 1473մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ թիվ 9 սահմանակետով անցնում է 296մ, հասնում թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 519մ, հասնում թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 12 սահմանակետով անցնում 898մ, հասնում թիվ 13 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 14-15 սահմանակետերով անցնում 1270մ, հասնում թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 17-18 սահմանակետերով անցնում 1349մ, հասնում թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, թիվ 20 սահմանակետով անցնում 1100մ, հասնում թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 22 սահմանակետով անցնում 505մ, հասնում Ծավ, Լեռնաձոր և Լիճք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ժ» հանգուցային սահմանակետին:

 «Ժ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10536մ է:

 

 

Հավելված 17.36

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԾՂՈՒԿ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Ծղուկ գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

 Համայնքը «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), արևելքից «Բ»-«Գ» հատվածով՝ Սառնակունք գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով՝ Շաղատ գյուղական համայնքին, արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով՝ Գորայք գյուղական համայնքին:

 

ԾՂՈՒԿ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Ա»-«Բ»

 

 «Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ԾՂՈՒԿ-ՍԱՌՆԱԿՈՒՆՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Բ»-«Գ»

 

 Ծղուկ, Սառնակունք համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Տուլյար գետի ափին, սահմանագիծը գետով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում Սիսիան ջրանցքը, ապա նույն գետով, թիվ 1 սահմանակետով անցնում է 5214մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, այդտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, ընթացքում հատելով ջրբաժաններ և ձորակներ, անցնելով 456մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում է 37մ, հասնում թիվ 4 սահմանակետին, որը գտնվում է Մուխուրթարյան գետի ափին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հասնում ճանապարհին և նույն ճանապարհի վրա գտնվող թիվ 5-9 սահմանակետերով անցնելով 289մ, հասնում է թիվ 10 սահմանակետին, որտեղից սահմանագիծը, թիվ 11-29 սահմանակետերով անցնելով 1772մ, հասնում է թիվ 30 սահմանակետին, ապա կտրուկ թեքվում է հարավ-արևելք, թիվ 31-39 սահմանակետերով անցնում է 996մ, հասնում թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը կրկին թեքվում է հարավ-արևմուտք, ձորով հատելով առուներ, թիվ 41-68 սահմանակետերով անցնում է 1347մ, հասնում թիվ 69 սահմանակետին: Թիվ 69 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, ձորով, թիվ 70-97 սահմանակետերով անցնում է 7345մ, հասնում թիվ 98 սահմանակետին, այդտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հասնում ճանապարհին և ճանապարհով ու բնակավայրի կողքով, թիվ 98-105 սահմանակետերով անցնելով 2053մ, հասնում է թիվ 106 սահմանակետին: Թիվ 106 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 107-113 սահմանակետերով անցնում է 1899մ, հասնում թիվ 114 սահմանակետին, որտեղից կտրուկ թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 1357մ, հասնում է Որոտան գետի ափին գտնվող թիվ 115 սահմանակետին: Թիվ 115 սահմանակետից սահմանագիծը Որոտան գետի ոլորաններով, թիվ 115-135 սահմանակետերով անցնում է 3517մ, հասնում վտակի հետ հատման տեղում գտնվող թիվ 136 սահմանակետին: Թիվ 136 սահմանակետից սահմանագիծը վտակով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, վտակով հոսանքի հակառակ ուղղությամբ, թիվ 137-146 սահմանակետերով անցնում 3236մ, հասնում Ծղուկ, Շաղատ, Սառնակունք համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 29518մ է:

 

ԾՂՈՒԿ-ՇԱՂԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Գ»-«Դ»

 

 Ծղուկ, Գորայք և Շաղատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով ճանապարհը և գետը, անցնում է 1406մ, հասնում թիվ 1 սահմանակետին, այնուհետև նույն ուղղությամբ անցնում է 1261մ, հասնում ջրբաժանի թիվ 2 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 1083մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում 647 մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, հատելով ձորը, գետը, թիվ 5 սահմանակետով անցնում է 1565մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, ապա թեքվում հյուսիս-արևելք, թիվ 7-8 սահմանակետերով անցնում 1879մ, հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով 545մ, հասնում է Գորայք, Սառնակունք և Շաղատ համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8386մ է:

 

ԾՂՈՒԿ-ԳՈՐԱՅՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Դ»-«Ա»

 

 Ծղուկ, Գորայք գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 1-40 սահմանակետերով, դաշտային ճանապարհով, ձորակներով ու ձորերով անցնում է 2812մ, հասնում թիվ 41 սահմանակետին, ապա լանջով թեքվում է հարավ-արևելք, թիվ 42-48 սահմանակետերով անցնում 784մ, հասնում թիվ 49 սահմանակետին: Թիվ 49 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 557մ, հասնում թիվ 50 սահմանակետին, այդտեղից սահմանագիծը Կոշաբուլախ գետով թեքվում է դեպի հարավ, անցնելով 5849մ, հասնում է թիվ 51 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, հատվելով Որոտան գետի հետ, հոսանքի հակառակ ուղղությամբ թիվ 52-63 սահմանակետերով անցնելով 1042մ, հասնում է Որոտան գետի ափին գտնվող թիվ 64 սահմանակետին: Թիվ 64 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 65-66 սահմանակետերով անցնելով 1035մ, հասնում է թիվ 67 սահմանակետին, որից հետո ջրբաժանով թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 68-71 սահմանակետերով անցնում 918մ, հասնում է թիվ 72 սահմանակետին: Թիվ 72 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով հատելով առուներ, ձորակներ և ջրբաժանով առուներով, թիվ 73-89 սահմանակետերով անցնելով 5110մ, հասնում է թիվ 90 սահմանակետին: Թիվ 90 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատելով դաշտային ճանապարհներ, ձորակներ և ձորեր, թիվ 91-109 սահմանակետերով անցնում է 3104մ, հասնում թիվ 110 սահմանակետին: Թիվ 110 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 542 մ, հասնում թիվ 111 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ, ապա հարավ-արևելք, հետո հարավ-արևմուտք և թիվ 112-133 սահմանակետերով անցնում 2060մ, հասնում է թիվ 134 սահմանակետին: Թիվ 134 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, ապա հարավ-արևելք, անցնելով ջրբաժանով, հատելով ձորը և դաշտային ճանապարհը, թիվ 135-143 սահմանակետերով անցնելով 3902մ, հասնում է ճանապարհի խաչմերուկում գտնվող թիվ 144 սահմանակետին: Թիվ 144 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնելով 465մ, հասնում է Գորայք, Ծղուկ և Շաղատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 28180մ է:

 

 

Հավելված 17.37

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՂՆՈՒՏ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Կաղնուտ գյուղական համայնքը գտնվում է մարզի կենտրոնական մասում:

 Համայնքը արևելքից և հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), հարավից «Բ»-«Գ» հատվածով` Ուժանիս գյուղական համայնքին, արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Արծվանիկ գյուղական համայնքին, հյուսիս-արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով` Դավիթ Բեկ գյուղական համայնքին:

 

ԿԱՂՆՈՒՏ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 «Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ԿԱՂՆՈՒՏ-ՈՒԺԱՆԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 Կաղնուտ, Ուժանիս և Արծվանիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 350մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 2 սահմանակետով անցնում 273մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 139մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, հատվում դաշտային ճանապարհների հետ, անտառի եզրով անցնում 366մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս, անտառի միջով անցնում 151մ, հասնում թիվ 6 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, անցնում 453մ, հասնում թիվ 7 սահմանակետին, հետո թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 8-9 սահմանակետերով անցնում 676մ, հասնում անտառի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, անտառի եզրագծի ոլորաններով, թիվ 11-31 սահմանակետերով անցնում 1774մ, հասնում թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը դարձյալ անտառի եզրագծով, թիվ 33 սահմանակետով անցնում է 190մ, հասնում Կաղնուտ, Ուժանիս գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4372մ է:

 

ԿԱՂՆՈՒՏ-ԱՐԾՎԱՆԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 Կաղնուտ, Դավիթ Բեկ և Արծվանիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ձորով անցնում 639մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է արևմուտք, թիվ 2 սահմանակետով անցնում 408մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք և թիվ 4-9 սահմանակետերով անցնում է 722մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատում ձորակներ, դաշտային ճանապարհներ և թիվ 11-12 սահմանակետերով, ժայռի եզրով անցնում 340մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 14 սահմանակետով, անտառի եզրով, սարալանջով և ջրբաժանով անցնում է 844մ, հասնում առվի եզրին տեղադրված թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, այնուհետև հարավ, թիվ 16 սահմանակետով անցնելով 373մ, հասնում է Կարակիտու գետի ափին գտնվող թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը գետով, թիվ 18-20 սահմանակետերով անցնելով 450մ, հասնում է թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով 129մ, հասնում է թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 23 սահմանակետով անցնելով 257 մ, հասնում թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, սարալանջով, թիվ 25-27 սահմանակետերով անցնելով 514մ, հասնում է դաշտային ճանապարհի մոտ գտնվող թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, անցնելով 286մ, հասնում թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 30-31 սահմանակետերով, ձորակներով անցնելով 681մ, հասնում ժայռի եզրին գտնվող թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը ժայռի եզրագծով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 33-37 սահմանակետերով անցնելով 684մ, հասնում ժայռի եզրին գտնվող թիվ 38 սահմանակետին: Թիվ 38 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում է ձորակներ, դաշտային ճանապարհը, ժայռի եզրով, թիվ 39-41 սահմանակետերով անցնելով 1215մ, հասնում է Կաղնուտ, Արծվանիկ և Ուժանիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7544մ է:

 

ԿԱՂՆՈՒՏ-ԴԱՎԻԹ ԲԵԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

 Կաղնուտ, Դավիթ Բեկ գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը լանջերով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 1313մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ, թիվ 5 սահմանակետով անցնում 675մ, հասնում անտառի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը անտառի միջով թեքվում է դեպի արևմուտք, թիվ 7-17 սահմանակետերով անցնում 1630մ, հասնում թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրագծով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 19-21 սահմանակետերով անցնում 671մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 22 սահմանակետին, որտեղից գետով թեքվում է հարավ-արևելք, անցնում 249մ, հասնում Կաղնուտ, Դավիթ Բեկ և Արծվանիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4538մ է:

 

 

Հավելված 17.38

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՐՃԵՎԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Կարճևան գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևմտյան մասում:

 Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Կուրիս գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Մեղրի քաղաքային համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` պետական սահմանին (Իրանի Իսլամական Հանրապետություն), արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն):

 

ԿԱՐՃԵՎԱՆ-ԿՈՒՐԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 Կարճևան, Կուրիս գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից , որը գտնվում է Զանգեզուր լեռնաշղթայի վրա, սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 348մ, հասնում Կարճևան գետի ափին գտնվող թիվ 1 սահմանակետին, որտեղից նշված գետով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 2-5 սահմանակետերով անցնում 1698մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 195մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին, որտեղից թեքվում դեպի արևելք, անցնում 198մ, հասնում 1355.0մ նիշ ունեցող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը ջրհավաքով թեքվում է դեպի հյուսիս, թիվ 9-10 սահմանակետերով անցնում 1252մ, հասնում 1869.9մ նիշ ունեցող «Ստեփանանց գյադակ» եռանկյունաչափական կետին, որը հանդիսանում է թիվ 11 սահմանակետը: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում 879մ, հասնում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 12 սահմանակետին, այնուհետև ջրբաժանով թեքվում դեպի հարավ-արևելք, թիվ 13-14 սահմանակետերով անցնելով 786մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող 1234.1մ նիշ ունեցող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է նույն ուղղությամբ, ջրբաժանով անցնում 348մ, հասնում 1169.2մ նիշ ունեցող թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում 551մ, հասնում 1117.4մ նիշ ունեցող թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է կրկին դեպի արևելք, անցնում 131մ, հասնում թիվ 18 սահմանակետին, այնուհետև ջրբաժանով թեքվում դեպի հարավ-արևելք, թիվ 19-20 սահմանակետերով անցնում 1411մ, հասնում բլրի գագաթին գտնվող Կարճևան, Կուրիս գյուղական և Մեղրի քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7797մ է:

 

ԿԱՐՃԵՎԱՆ-ՄԵՂՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Մեղրի քաղաքային, Կարճևան և Կուրիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է բլրի գագաթին, սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ, անցնում 271մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 1 սահմանակետին, այնուհետև նույն ջրբաժանով թեքվում դեպի հարավ-արևմուտք, թիվ 2 սահմանակետով անցնում 581մ, հասնում թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ, անցնում 250մ, հասնում 1176.3մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, Սիգնախի լեռնաշղթայով, թիվ 5 սահմանակետով անցնում 758մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը նույն լեռնաշղթայով թեքվում է դեպի հարավ, թիվ 7-9 սահմանակետերով անցնում 903մ, հասնում 1118.0մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 112մ, հասնում թիվ 11 սահմանակետին, ապա ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 326մ, հասնում թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 238մ, հասնում թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 411մ, հասնում 1022.4մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 15 սահմանակետով անցնում 713մ, հասնում 929.2մ նիշ ունեցող ժայռի գագաթին գտնվող թիվ 16 սահմանակետին, այնուհետև թեքվում դեպի հարավ-արևելք, թիվ 17 սահմանակետով անցնելով 1286մ, հատելով երկաթգիծը, ապա ճանապարհը, հասնում Արաքս գետի մոտ գտնվող, Կարճևան գյուղական, Մեղրի քաղաքային համայնքների և պետական սահմանի (Իրանի Իսլամական Հանրապետության) տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5849մ է:

 

ԿԱՐՃԵՎԱՆ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

«Գ»-«Դ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ԿԱՐՃԵՎԱՆ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

 «Դ»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

 

Հավելված 17.39

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿՈՒՐԻՍ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Կուրիս գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևմտյան մասում:

 Համայնքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Գուդեմնիս գյուղական համայնքին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Մեղրի քաղաքային համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Կարճևան գյուղական համայնքին, արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն):

 

ԿՈՒՐԻՍ-ԳՈՒԴԵՄՆԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 Կուրիս, Գուդեմնիս գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ձորակով թեքվում է դեպի արևելք, թիվ 1-5 սահմանակետերով անցնում 942մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 7-9 սահմանակետերով անցնում 2124մ, հասնում թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ջրբաժանով, ճանապարհի և անտառի եզրով, թիվ 11-12 սահմանակետերով անցնում 1128մ, հասնում Կարճևանի ջրանցքի եզրին գտնվող թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 467մ, հասնում թիվ 14 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, անցնում 81մ, հասնում ջրհավաքի թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը նույն ջրհավաքով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 16-18 սահմանակետերով անցնում 811մ, հասնում թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 142մ, հասնում վարելահողի եզրին գտնվող թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, վարելահողի եզրով, թիվ 21-22 սահմանակետերով անցնում 891մ, հասնում թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 798մ, հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 1103մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 25 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 26-28 սահմանակետերով անցնում 1073մ, հասնում թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 187մ, հասնում թիվ 30 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 219մ, հասնում ջրհավաքի եզրին գտնվող թիվ 31 սահմանակետին, որտեղից ջրհավաքով թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 162մ, հասնում թիվ 32 սահմանակետին, կրկին ջրհավաքով թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 247մ, հասնում թիվ 33 սահմանակետին: Թիվ 33 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, թիվ 34 սահմանակետով անցնում 1011մ, հասնում բարձունքի վրա գտնվող Կուրիս, Գուդեմնիս գյուղական և Մեղրի քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11386մ է:

 

ԿՈՒՐԻՍ-ՄԵՂՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 Կուրիս, Կարճևան գյուղական և Մեղրի քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 275մ, հասնում 1256.1մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևմուտք, ջրբաժանով անցնում 248մ, հասնում բլրի գագաթին գտնվող Կուրիս, Կարճևան գյուղական և Մեղրի քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 523մ է:

 

ԿՈՒՐԻՍ-ԿԱՐՃԵՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 Կուրիս, Կարճևան գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից , որը գտնվում է Զանգեզուր լեռնաշղթայի վրա, սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 348մ, հասնում Կարճևան գետի ափին գտնվող թիվ 1 սահմանակետին, որտեղից նշված գետով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 2-5 սահմանակետերով անցնում 1698մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 195մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին, որտեղից թեքվում դեպի արևելք, անցնում 198մ, հասնում 1355.0մ նիշ ունեցող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը ջրհավաքով թեքվում է դեպի հյուսիս, թիվ 9-10 սահմանակետերով անցնում 1252մ, հասնում 1869.9մ նիշ ունեցող «Ստեփանանց գյադակ» եռանկյունաչափական կետին, որը հանդիսանում է թիվ 11 սահմանակետը: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում 879մ, հասնում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 12 սահմանակետին, այնուհետև ջրբաժանով թեքվում դեպի հարավ-արևելք, թիվ 13-14 սահմանակետերով անցնելով 786մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող 1234.1մ նիշ ունեցող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է նույն ուղղությամբ, ջրբաժանով անցնում 348մ, հասնում 1169.2մ նիշ ունեցող թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում 551մ, հասնում 1117.4մ նիշ ունեցող թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է կրկին դեպի արևելք, անցնում 131մ, հասնում թիվ 18 սահմանակետին, այնուհետև ջրբաժանով թեքվում դեպի հարավ-արևելք, թիվ 19-20 սահմանակետերով անցնում 1411մ, հասնում բլրի գագաթին գտնվող Կուրիս, Կարճևան գյուղական և Մեղրի քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7797մ է:

 

ԿՈՒՐԻՍ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

 «Դ»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

 

Հավելված 17.40

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀԱԼԻՁՈՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հալիձոր գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

Համայնքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Շինուհայր գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Բարձրավան գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Աղվանի գյուղական համայնքին, արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Տանձատափ գյուղական համայնքին, «Ե»-«Զ» հատվածով Տաթև գյուղական համայնքին, «Զ»-«Ա» հատվածով` Հարժիս գյուղական համայնքին:

 

ՀԱԼԻՁՈՐ-ՇԻՆՈՒՀԱՅՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Հալիձոր, Շինուհայր և Հարժիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 478մ, հասնում թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 359մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում 386մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, ապա թեքվում դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 159մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 6-7 սահմանակետերով անցնում 497մ, հասնում ճանապարհների հատման տեղում գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 9-22 սահմանակետերով անցնում 2024մ, հասնում թիվ 23 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 259մ, հասնում թիվ 24 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 201մ, հասնում թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ճանապարհի ոլորաններով, թիվ 26-33 սահմանակետերով անցնում 1501մ, հասնում թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 529մ, հասնում թիվ 35 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 36-39 սահմանակետերով անցնում 858մ, հասնում թիվ 40 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ և հարավ-արևելք, թիվ 41-42 սահմանակետերով անցնում 1466մ, հասնում է Հալիձոր, Բարձրավան և Շինուհայր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8717մ է:

 

ՀԱԼԻՁՈՐ-ԲԱՐՁՐԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Հալիձոր, Բարձրավան և Աղվանի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Որոտան գետի վտակի ափին, սահմանագիծը վտակով, ապա Որոտան գետով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1 սահմանակետով անցնում 367մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 3-4 սահմանակետերով անցնում 375մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 231մ, հասնում ժայռի գագաթին գտնվող թիվ 6 սահմանակետին, այնուհետև հատելով ժայռերը, թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 104մ, հասնում թիվ 7 սահմանակետին, ապա նորից ժայռերով նույն ուղղությամբ թիվ 8-9 սահմանակետերով անցնում է 1029մ, հասնում թիվ 10 սահմանակետին, որը գտնվում է գետի ափին, որտեղից թեքվում է դեպի հարավ, թիվ 11-13 սահմանակետերով անցնում 941մ, հասնում թիվ 14 սահմանակետին, որը գտնվում է Որոտան գետի վտակի ափին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 172մ, հասնում թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 66մ, հասնում թիվ 16 սահմանակետին, որը գտնվում է ժայռի գագաթին, այստեղից սահմանագիծը ժայռի գագաթով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով 71մ, հասնում թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հարավ, անցնում 572մ, հասնում ձորի բերանի թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ձորով, ապա լանջով, թիվ 19-22 սահմանակետերով անցնում 836մ, հասնում թիվ 23 սահմանակետին, ապա թեքվելով դեպի հարավ, թիվ 24-31 սահմանակետերով անցնելով 1092մ, հասնում ժայռի գագաթի թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 33-34 սահմանակետերով անցնում 782մ, հասնում թիվ 35 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հարավ, անցնում 412մ, հասնում Հալիձոր, Աղվանի և Տանձատափ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7050մ է:

 

ՀԱԼԻՁՈՐ-ԱՂՎԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Հալիձոր, Բարձրաշեն և Աղվանի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային «Գոլուկայա» կոչվող եռանկյունաչափական սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 202մ, հասնում թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատում ջրբաժանը, անցնում է 463մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 3-4 սահմանակետերով անցնում 257մ, հասնում թիվ 5 սահմանակետին, որը գտնվում է ժայռի եզրին, ապա թեքվում է արևելք, թիվ 6 սահմանակետով անցնում 277մ, հասնում Հալիձոր Աղվանի և Տանձատափ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1199մ է:

 

ՀԱԼԻՁՈՐ-ՏԱՆՁԱՏԱՓ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Հալիձոր, Տանձատափ և Աղվանի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Որոտան գետի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 690մ, հասնում թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 4-7 սահմանակետերով անցնում 800մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 519մ, հասնում թիվ 9 սահմանակետին, այստեղից ժայռերով թեքվում դեպի հարավ-արևմուտք, թիվ 10-12 սահմանակետերով անցնում 1198մ, հասնում թիվ 13 սահմանակետին, ապա կրկին թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 679մ, հատում է ձորերը, առուն, ժայռի վրա գտնվող թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը դարձյալ թեքվում է դեպի հարավ-արևմուտք և անտառի եզրագծով անցնում 610մ, հասնում թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 516մ, հասնում թիվ 16 սահմանակետին, ապա թեքվում է արևելք, անցնում 177մ, հասնում թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը, նորից թեքվելով դեպի հարավ-արևելք, ժայռերի եզրագծով, թիվ 18-20 սահմանակետերով անցնում է 778մ, հասնում թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 406մ, հասնում է թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 23 սահմանակետով անցնում 366մ, հասնում «Գոլուկայա» կոչվող եռանկյունաչափական կետին, որը հանդիսանում է Հալիձոր, Տաթև և Հարժիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետը:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6739մ է:

 

ՀԱԼԻՁՈՐ-ՏԱԹԵՎ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Հալիձոր, Տաթև և Հարժիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Որոտան գետի ափին, սահմանագիծը Որոտան գետով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 420մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 556մ, հասնում թիվ 2 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, անցնում 503մ, անտառով հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 4-13 սահմանակետերով անցնում 2909մ, հասնում Հալիձոր, Տանձատափ և Տաթև գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4388մ է:

 

ՀԱԼԻՁՈՐ-ՀԱՐԺԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

 

Հալիձոր, Հարժիս և Շինուհայր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 200մ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 2 սահմանակետով անցնում 679մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, որտեղից առվով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 549մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 5-8 սահմանակետերով անցնում 956մ, հասնում առվի և ճանապարհի հատման թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, թիվ 10 սահմանակետով անցնում 374մ, հասնում թիվ 11 սահմանակետին, ապա թեքվում հյուսիս-արևելք և հարավ-արևմուտք, թիվ 12-18 սահմանակետերով անցնում 1566մ, հասնում ժայռի վրա գտնվող թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, ժայռերով և թիվ 20-24 սահմանակետերով անցնելով 1037մ, հասնում է թիվ 25 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 646մ, հասնում թիվ 26 սահմանակետին, ապա կտրուկ թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 186մ, հատում ձորը և հասնում անտառեզրի թիվ 27 սահմանակետին, ապա թեքվում դեպի հարավ-արևելք, անտառով, թիվ 28-31 սահմանակետերով անցնում 1134մ, հատելով ձորերը, ձորակները, դաշտային ճանապարհները, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 32 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, ձորով, թիվ 33-34 սահմանակետերով անցնում 570մ, հասնում Որոտան գետի ափին գտնվող Հալիձոր, Հարժիս և Տաթև գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7897մ է:

 

 

Հավելված 17.41

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՐԺԻՍ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Հարժիս գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևմտյան մասում:

 Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ակներ գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Շինուհայր գյուղական համայնքին, հարավ-արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Հալիձոր գյուղական համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` Տաթև գյուղական համայնքին, արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Լծեն գյուղական համայնքին, «Զ»-«Է» հատվածով` Դարպաս գյուղական համայնքին, «Է»-«Ը» հատվածով` Որոտան գյուղական համայնքին, «Է»-«Ը» հատվածով` Վաղատին գյուղական համայնքին:

 

ՀԱՐԺԻՍ-ԱԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 Հարժիս, Ակներ և Վաղատին գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է սարալանջին, սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, լանջով անցնում 251մ, հասնում թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է հարավ-արևելք, թիվ 2-19 սահմանակետերով անցնում 1123մ, հասնում Հարժիս, Ակներ և Շինուհայր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1374մ է:

 

ՀԱՐԺԻՍ-ՇԻՆՈՒՀԱՅՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 Հարժիս, Շինուհայր և Ակներ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ, թիվ 1 սահմանակետով անցնում 671մ, հասնում սարի գագաթին գտնվող թիվ 2 սահմանակետին, որտեղից բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 3-5 սահմանակետերով անցնում 2277մ, հատելով ձորը, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը լանջերով թեքվում է կրկին դեպի հարավ-արևելք, թիվ 7 սահմանակետով անցնում 1680մ, հատելով ձորեր և դաշտային ճանապարհներ, հասնում լեռան գագաթին գտնվող թիվ 8 սահմանակետին, այնուհետև ջրբաժանով, լանջով թեքվում է հարավ, ապա հարավ-արևմուտք, թիվ 9 սահմանակետով անցնում 3291մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 11-23 սահմանակետերով անցնում 1107մ, հասնում Գորիս-Անգեղակոթ միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, թիվ 25 սահմանակետով անցնում 533մ, հասնում թիվ 26 սահմանակետին, որտեղից լանջով թեքվում է հարավ-արևելք, անցնում 696մ, հասնում թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 373մ, հատելով միջհամայնքային ճանապարհը, հասնում թիվ 28 սահմանակետին, որտեղից քարակույտերի մոտով, թիվ 29 սահմանակետով անցնում 546մ, հասնում թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ, անցնում 369մ, հասնում թիվ 31 սահմանակետին, ապա լանջով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 342մ, հասնում ձորի և ճանապարհի հատման տեղում գտնվող թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 119մ, հասնում առվի եզրին գտնվող թիվ 33 սահմանակետին: Թիվ 33 սահմանակետից սահմանագիծը առվով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 34-39 սահմանակետերով անցնում 1068մ, հասնում թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ լեռնալանջով, թիվ 41-44 սահմանակետերով անցնում է 1895մ, հասնում լեռան ստորոտի դաշտային ճանապարհի եզրին գտնվող Հարժիս, Շինուհայր և Հալիձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 14967մ է:

 

ՀԱՐԺԻՍ-ՀԱԼԻՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 Հարժիս, Շինուհայր և Հալիձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 200մ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 2 սահմանակետով անցնում 679մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, որտեղից առվով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 549մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 5-8 սահմանակետերով անցնում 956մ, հասնում առվի և ճանապարհի հատման թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, թիվ 10 սահմանակետով անցնում 374մ, հասնում թիվ 11 սահմանակետին, ապա թեքվում հյուսիս-արևելք և հարավ-արևմուտք, թիվ 12-18 սահմանակետերով անցնում 1566մ, հասնում ժայռի վրա գտնվող թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, ժայռերով և թիվ 20-24 սահմանակետերով անցնելով 1037մ, հասնում է թիվ 25 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 646մ, հասնում թիվ 26 սահմանակետին, ապա կտրուկ թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 186մ, հատում ձորը և հասնում անտառեզրի թիվ 27 սահմանակետին, ապա թեքվում դեպի հարավ-արևելք, անտառով, թիվ 28-31 սահմանակետերով անցնում 1134մ, հատելով ձորերը, ձորակները, դաշտային ճանապարհները, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 32 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, ձորով, թիվ 33-34 սահմանակետերով անցնում 570մ, հասնում Որոտան գետի ափին տեղադրված Հարժիս, Հալիձոր և Տաթև գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7897մ է:

 

ՀԱՐԺԻՍ-ՏԱԹԵՎ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

 Հարժիս, Տաթև և Լծեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Որոտան գետի ափին, սահմանագիծը Որոտան գետի հոսանքով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-43 սահմանակետերով անցնում 7560մ, հասնում Հարժիս, Տաթև և Հալիձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7560մ է:

 

ՀԱՐԺԻՍ-ԼԾԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

 Հարժիս, Լծեն և Դարպաս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Երևան-Գորիս հանրապետական նշանակության ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 676մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, լանջով, թիվ 5 սահմանակետով անցնում 976մ, հասնում թիվ 6 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լեռնալանջով, թիվ 7-14 սահմանակետերով անցնելով 3031մ, հասնում Շիշթափա լեռան գագաթին գտնվող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը կրկին թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 300մ, հասնում ժայռի վրա գտնվող թիվ 16 սահմանակետին, այնուհետև շարունակվում է նույն ուղղությամբ, անցնում 804մ, հասնում առվի եզրին գտնվող թիվ 17 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 794մ, հասնում Որոտան գետի ափին գտնվող թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը Որոտան գետով` հոսանքի ուղղությամբ, թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 19-30 սահմանակետերով անցնում 2566մ, հասնում Հարժիս, Լծեն և Տաթև գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9147մ է:

 

ՀԱՐԺԻՍ-ԴԱՐՊԱՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

 Հարժիս, Դարպաս և Որոտան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 1492մ, հասնում Հարժիս, Լծեն և Դարպաս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

 «Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1492մ է:

 

ՀԱՐԺԻՍ-ՈՐՈՏԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

 

 Հարժիս, Որոտան և Վաղատին գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 650մ, հատելով ձորակը և դաշտային ճանապարհը, հասնում թիվ 4 սահմանակետին, որտեղից լանջով թեքվում է նույն ուղղությամբ, թիվ 5-7 սահմանակետերով անցնում 525մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 9 սահմանակետով անցնում 352մ, հասնում թիվ 10 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 560մ, հատելով բարձր լարման գիծը, հասնում Հարժիս, Դարպաս և Որոտան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

 «Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2087մ է:

 

ՀԱՐԺԻՍ-ՎԱՂԱՏԻՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Ա»

 

 Հարժիս, Ակներ և Վաղատին գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ, անցնում 1618մ, հատելով Սյունիքի լեռնաշղթան, ձորեր, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից լանջով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 967մ, հասնում լեռան գագաթին գտնվող թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը կրկին լանջով թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 3 սահմանակետով անցնում 2145մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին, որտեղից ձորով անցնում է 272մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ անցնում է 176մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող Հարժիս, Որոտան և Վաղատին գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

 «Ը»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5178մ է:

 

 

Հավելված 17.42

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՁՈՐԱՍՏԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Ձորաստան գյուղական համայնքը գտնվում է մարզի կենտրոնական մասում:

 Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Վանեք գյուղական համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` Օխտար գյուղական համայնքին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Առաջաձոր գյուղական համայնքին, «Դ»-«Ե» հատվածով` Կապան քաղաքային համայնքին, հարավից և արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով` Լեռնաձոր գյուղական համայնքին:

 

ՁՈՐԱՍՏԱՆ-ՎԱՆԵՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 Ձորաստան, Վանեք և Լեռնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 807մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվելով հարավ-արևելք, թիվ 4-7 սահմանակետերով անցնում է 1716մ, հասնում թիվ 8 սահմանակետին, այնուհետև թեքվելով արևելք, թիվ 9-18 սահմանակետերով անցնելով 1758մ, հասնում է թիվ 19 սահմանակետին, ապա թեքվելով հյուսիս-արևելք, թիվ 20-22 սահմանակետերով անցնում 1464մ, հասնում է թիվ 23 սահմանակետին, որտեղից թեքվելով արևելք, թիվ 24-27 սահմանակետերով անցնում է 1716մ, հասնում թիվ 28 սահմանակետին, այնուհետև թեքվելով հարավ, թիվ 29 սահմանակետով անցնում է 613մ, հասնում է թիվ 30 սահմանակետին, ապա կտրուկ թեքվում է արևելք, անցնում է 109մ, հասնում է թիվ 31 սահմանակետին, որտեղից թեքվելով հարավ-արևմուտք, թիվ 32-36 սահմանակետերով անցնում է 624մ, հասնում է թիվ 37 սահմանակետին, այնուհետև թեքվելով հյուսիս-արևելք, թիվ 38-42 սահմանակետերով անցնում է 1511մ, հասնում Ձորաստան, Վանեք և Օխտար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10318մ է:

 

ՁՈՐԱՍՏԱՆ-ՕԽՏԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 Ձորաստան, Օխտար և Վանեք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 1 սահմանակետով անցնում 277մ, հասնում դաշտային ճանապարհների հատման թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 3-7 սահմանակետերով անցնում է 468մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 95մ, հասնում թիվ 9 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 59մ, հասնում թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնում 65մ, հասնում թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս, անցնում 68մ, հասնում թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 99մ, հասնում թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 213մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 15-19 սահմանակետերով անցնում 677մ, հասնում թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 21-22 սահմանակետերով անցնում 270մ, հասնում թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, Չանախչի գետով, թիվ 24-33 սահմանակետերով անցնում 1422մ, հասնում Ձորաստան, Օխտար և Առաջաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3714մ է:

 

ՁՈՐԱՍՏԱՆ-ԱՌԱՋԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 Ձորաստան, Առաջաձոր և Օխտար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը գետով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 2336մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 2 սահմանակետով անցնում 176մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 231մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 5 սահմանակետով անցնում 320մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 7 սահմանակետով անցնում 528մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 258մ, հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, թիվ 10-13 սահմանակետերով անցնում 543մ, հասնում Ձորաստան, Առաջաձոր գյուղական և Կապան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4392մ է:

 

ՁՈՐԱՍՏԱՆ-ԿԱՊԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

 Ձորաստան, Առաջաձոր գյուղական և Կապան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը անտառի եզրագծով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 110մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ, անցնում 180մ, հասնում թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 163մ, հասնում թիվ 3 սահմանակետին, կրկին թեքվում հարավ և անցնելով 190մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 201մ, հասնում թիվ 5 սահմանակետին, ապա անտառի եզրով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 423մ, հասնում թիվ 6 սահմանակետին, ապա թեքվում է արևմուտք, անցնում 120մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անտառով անցնում 200մ, հասնում ժայռի եզրին գտնվող թիվ 8 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անտառով անցնում 555մ, հասնում թիվ 9 սահմանակետին, ապա անտառեզրի ոլորաններով թեքվում է հարավ-արևմուտք, հատում գետակը և թիվ 10-15 սահմանակետերով անցնելով 1182մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 492 մ, հասնում թիվ 17 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 483մ, հասնում թիվ 18 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ, անցնում 191մ, հասնում ժայռի գագաթին տեղադրված թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը ժայռով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 141մ, հասնում թիվ 20 սահմանակետին, ապա կրկին թեքվում է հարավ-արևելք, ժայռերի գագաթներով, թիվ 21-23 սահմանակետերով անցնում 875մ, հասնում բնակավայրի հարավարևելյան եզրագծի մոտ տեղադրված թիվ 24 սահմանակետին: Այստեղից սահմանագիծը բնակավայրի եզրագծով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում գետակը, թիվ 25-26 սահմանակետերով անցնում 354մ, հասնում ժայռի վրա գտնվող թիվ 27 սահմանակետին, հետո թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 28 սահմանակետով անցնում 253մ, հասնում ճանապարհի եզրի թիվ 29 սահմանակետին, որտեղից ճանապարհով շարունակվում է նույն ուղղությամբ, թիվ 30 սահմանակետով անցնում 396մ, հասնում թիվ 31 սահմանակետին: Թիվ 31 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, քիչ դեպի հյուսիս-արևելք, թիվ 32 սահմանակետով անցնում 245մ, հասնում գետի և ճանապարհի հատման տեղում գտնվող թիվ 33 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևմուտք, ճանապարհների հատման տեղով, թիվ 34-35 սահմանակետերով անցնում 1401մ, հասնում թիվ 36 սահմանակետին: Այստեղից սահմանագիծը անտառի եզրագծով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 37-38 սահմանակետերով անցնում 674մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 39 սահմանակետին, ապա ձորով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 40 սահմանակետով անցնում 579մ, հասնում ձորի և ճանապարհի հատման տեղում գտնվող թիվ 41 սահմանակետին, այստեղից ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի եզրագծով և ճանապարով, թիվ 42-43 սահմանակետերով անցնում 827մ, հասնում ժայռի գլխին գտնվող թիվ 44 սահմանակետին: Թիվ 44 սահմանակետից սահմանագիծը ժայռերի գլխով հատելով գետը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 45 սահմանակետով անցնում 532մ, հասնում ձորի եզրին գտնվող Ձորաստան, Լեռնաձոր գյուղական և Կապան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10767մ է:

 

ՁՈՐԱՍՏԱՆ-ԼԵՌՆԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

 

 Ձորաստան, Լեռնաձոր և Վանեք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ձորով անցնում է 1398մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, որտեղից նույն ուղղությամբ թիվ 2-3 սահմանակետերով անցնում է 725մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 396մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք և թիվ 6 սահմանակետով անցնում է 873մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, թիվ 8 սահմանակետով անցնում է 1023մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 308մ, հասնում է թիվ 10 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, անցնում 300մ, հասնում է թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 12 սահմանակետով անցնում է 588մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ, ձորով, թիվ 14-15 սահմանակետերով անցնում է 1862մ, հասնում թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրագծով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ, թիվ 17-18 սահմանակետերով անցնում 1365մ, հասնում թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրագծով շրջանցում է դեպի հարավ-արևմուտք, հարավ, ապա արևելք, թիվ 20-31 սահմանակետերով անցնում 3800մ, հասնում Ձորաստան, Լեռնաձոր գյուղական և Կապան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12638մ է:

 

 

Հավելված 17.43

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱԿԱՏԵՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ճակատեն գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:

Համայնքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), հարավից «Բ»-«Գ» հատվածով` Շիկահող գյուղական համայնքին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Ծավ գյուղական համայնքին, «Դ»-«Ե» հատվածով` Լեռնաձոր գյուղական համայնքին, հյուսիսից «Ե»-«Ա» հատվածով` Գեղանուշ գյուղական համայնքին:

 

ՃԱԿԱՏԵՆ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Ա»-«Բ»

 

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ՃԱԿԱՏԵՆ-ՇԻԿԱՀՈՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Ճակատեն, Շիկահող գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 31 մ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է արևմուտք, անցնում 302մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 3 սահմանակետով անցնում 661մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 109մ, հասնում թիվ 5 սահմանակետին, ապա նույն ուղղությամբ անտառի եզրագծով, թիվ 6 սահմանակետով անցնում է 410մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 8 սահմանակետով անցնում 400մ, հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անտառի եզրագծով, թիվ 10-11 սահմանակետերով անցնում 776մ, հասնում թիվ 12 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 192մ, հասնում թիվ 13 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 251մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք թիվ 15 սահմանակետով անցնում 440մ, հասնում թիվ 16 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, ձորը և թիվ 17-22 սահմանակետերով անցնում 1889մ, հասնում թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է հյուսիս-արևելք, միանում գետակին, ապա թեքվում է արևելք և հարավ-արևելք, թիվ 25-33 սահմանակետերով անցնում 2314մ, հասնում թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրագծով թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 16750մ, հասնում Շիկահող, Ճակատեն և Ծավ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 24525 մ է:

 

ՃԱԿԱՏԵՆ-ԾԱՎ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Ծավ, Ճակատեն և Լեռնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 128մ, հասնում թիվ 1 սահմանակետին, այդտեղից ջրբաժանով սահմանագիծը թիվ 2-8 սահմանակետերով անցնում է 1272մ, հասնում դաշտային ճանապարհի վրա տեղադրված թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ անցնում է 536մ, հասնում թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 263մ, հասնում Ծավ, Ճակատեն և Շիկահող գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2199մ է:

 

ՃԱԿԱՏԵՆ-ԼԵՌՆԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Լեռնաձոր, Ճակատեն և Գեղանուշ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը բարձունքներով թեքվում է դեպի հարավ, թիվ 1-12 սահմանակետերով անցնում 2094մ, հատելով ժայռերը, հասնում Լեռնաձոր, Ճակատեն և Ծավ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2094մ է:

 

ՃԱԿԱՏԵՆ-ԳԵՂԱՆՈՒՇ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

 

Ճակատեն, Գեղանուշ գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, ջրբաժանով, թիվ 1-5 սահմանակետերով անցնում է 1601մ, հասնում բլրի վրա տեղադրված թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը նորից ջրբաժանով թեքվում է դեպի արևմուտք, անցնում 383մ, հասնում դաշտային ճանապարհների հատման տեղում գտնվող թիվ 7 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 405մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 189մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, որտեղից սահմանագիծը նորից թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 10-14 սահմանակետերով անցնում 974մ, հասնում է թիվ 15 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը անտառապատ լանջով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 16-23 սահմանակետերով անցնում է 1802մ, հասնում է թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով 70մ, հասնում է թիվ 25 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, անցնում 156մ, հասնում է թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով, թիվ 27-42 սահմանակետերով անցնում է 2579մ, հասնում է թիվ 43 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 282մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող աղբյուրի մոտ տեղադրված թիվ 44 սահմանակետին: Թիվ 44 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, լեռնալանջով, թիվ 45-54 սահմանակետերով անցնում 793մ, հասնում թիվ 55 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, թիվ 56-68 սահմանակետերով անցնում է 1566մ, հասնում է թիվ 69 սահմանակետին: Թիվ 69 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով, թիվ 70-73 սահմանակետերով անցնում է 1221մ, հասնում Ճակատեն, Գեղանուշ և Լեռնաձոր, գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12021մ է:

 

 

Հավելված 17.44

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄՈՒՑՔ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Մուցք գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

 Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Շաղատ գյուղական համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` Բալաք գյուղական համայնքին, արևելքից և հարավից «Գ»-«Դ» հատվածով` Բռնակոթ գյուղական համայնքին, արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն):

 

ՄՈՒՑՔ-ՇԱՂԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 Մուցք, Շաղատ գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը գետով` հոսանքին հակառակ ուղղությամբ, թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 4168մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 3-13 սահմանակետերով անցնում 7004մ, հասնում թիվ 14 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 460մ, հասնում թիվ 15 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 63մ, հասնում է թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 17-27 սահմանակետերով անցնում 1000մ, հասնում է թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը գետով թեքվում է հյուսիս-արևմուտք, հատելով ձորեր, թիվ 29-39 սահմանակետերով անցնում է 1289մ, հասնում թիվ 40 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, այնուհետև հյուսիս-արևմուտք, ձորով, թիվ 41-45 սահմանակետերով անցնում 749մ, հասնում Շաղատ գետի եզրին գտնվող թիվ 46 սահմանակետին: Թիվ 46 սահմանակետից սահմանագիծը Շաղատ գետով, թիվ 47-74 սահմանակետերով անցնում է 5735մ, հասնում է թիվ 75 սահմանակետին: Թիվ 75 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 274մ, հասնում Մուցք, Շաղատ, Բալաք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 20742մ է:

 

ՄՈՒՑՔ-ԲԱԼԱՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 Մուցք, Շաղատ և Բալաք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 916մ, հասնում Բռնակոթ-Շաղատ միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին, հետո թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 324մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 186մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով, թիվ 6 սահմանակետով անցնում է 363 մ, հասնում է Մուցք, Բալաք, Բռնակոթ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1789մ է:

 

ՄՈՒՑՔ-ԲՌՆԱԿՈԹ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Մուցք, Բռնակոթ և Բալաք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 330մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք և թիվ 2 սահմանակետով անցնում 282մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով ճանապարհը, թիվ 4-12 սահմանակետերով անցնում է 2463մ, հասնում թիվ 13 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 146մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում գետը, թիվ 15-17 սահմանակետերով անցնում 1358մ, հասնում է թիվ 18 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 596մ, հասնում թիվ 19 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևմուտք, անցնում 707մ, հասնում թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, հատում գետը, ջրբաժանը և թիվ 21-22 սահմանակետերով անցնելով 1556մ, հասնում է ճանապարհների հատման տեղում գտնվող թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 24-25 սահմանակետերով անցնելով 1132մ, հասնում թիվ 26 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հատում ջրբաժաններ, գետեր, թիվ 27-35 սահմանակետերով անցնում է 1038մ, հասնում թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, հատում ջրբաժանը, դաշտային ճանապարհը, թիվ 37-55 սահմանակետերով անցնում 2840մ, հասնում թիվ 56 սահմանակետին, որտեղից դաշտային ճանապարհով անցնում է 139մ, հասնում Մուցք, Բռնակոթ, գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12587մ է:

 

ՄՈՒՑՔ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

«Դ»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

 

Հավելված 17.45

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆԵՐՔԻՆ ՀԱՆԴ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Ներքին Հանդ գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:

 Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Սրաշեն գյուղական համայնքին, հյուսիսից և արևելքից «Բ»-«Գ» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), հարավ-արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Նռնաձոր գյուղական համայնքին, արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով` Ծավ գյուղական համայնքին:

 

ՆԵՐՔԻՆ ՀԱՆԴ-ՍՐԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 Ներքին Հանդ, Սրաշեն և Ծավ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը «Թունին-արտ» կոչվող եռանկյունաչափական կետն է, սահմանագիծը թեքվում է արևելք, ջրբաժանով անցնում 223մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, հատում միջհամայնքային և դաշտային ճանապարհը, անցնում է 624մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, հատում ձորեր և գետեր, անցնում է 951մ, հասնում թիվ 3 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 267մ, հասնում Ներքին Հանդ, Սրաշեն գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2065մ է:

 

ՆԵՐՔԻՆ ՀԱՆԴ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 «Բ»-«Գ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ՆԵՐՔԻՆ ՀԱՆԴ-ՆՌՆԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 Ներքին Հանդ, Ծավ և Նռնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է 2367.3մ նիշ ունեցող բլրի գագաթին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով անցնում 438մ, հասնում 2149.0մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, անցնում 493մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնում 488մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով 600մ, հասնում 2124մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 5-7 սահմանակետերով անցնելով 1941մ, հասնում 2049.0մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնելով 888մ, հասնում 2178.0մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 828մ, հասնում 2121.0մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 10 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, անցնում 478մ, հասնում 2122.0մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 248մ, հասնում թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնելով 1157մ, հասնում 2270.0մ նիշ ունեցող Բարթազ բարձունքի թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 14 սահմանակետով անցնում 423մ, հասնում Ներքին Հանդ, Նռնաձոր գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7982մ է:

 

ՆԵՐՔԻՆ ՀԱՆԴ-ԾԱՎ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

 Ներքին Հանդ, Ծավ և Սրաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ջրբաժանով անցնում 293մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է հարավ, անցնում 312մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհը, թիվ 3-4 սահմանակետերով անցնելով 803մ, հասնում թիվ 5 սահմանակետին, որը գտնվում է ժայռի եզրին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, հատում Խաչինչայ գետը, անցնում 247մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 7 սահմանակետով անցնում 803մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, թիվ 9-10 սահմանակետերով անցնում 516մ, հասնում թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 12 սահմանակետով անցնում 796մ, հասնում թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, գետով անցնում 2620մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 386մ, հասնում թիվ 15 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 16-17 սահմանակետերով անցնում 609մ, հասնում թիվ 18 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 183մ, հասնում թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 20-21 սահմանակետերով անցնում 823մ, հասնում թիվ 22 սահմանակետին, որից հետո սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 398 մ, հասնում թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 24-25 սահմանակետերով անցնում 1069մ, հասնում թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 300մ, հասնում թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 296մ, հասնում թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, անցնում 505մ, հասնում թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 315մ, հասնում թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 457մ, հասնում թիվ 31 սահմանակետին, հետո թեքվում է հարավ-արևելք, անցնում 644մ, հասնում թիվ 32 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնում 358մ, հասնում թիվ 33 սահմանակետին: Թիվ 33 սահմանակետից սահմանագիծը ճանապարհին զուգահեռ թեքվում է դեպի հարավ, անցնում 125մ, հասնում թիվ 34 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 35-38 սահմանակետերով անցնում 319մ, հասնում թիվ 39 սահմանակետին: Թիվ 39 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 40-47 սահմանակետերով անցնում 628 մ, հասնում թիվ 48 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է արևելք, թիվ 49-50 սահմանակետերով անցնում 554մ, հասնում թիվ 51 սահմանակետին: Թիվ 51 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 52-59 սահմանակետերով անցնում 930մ, հասնում թիվ 60 սահմանակետին: Թիվ 60 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, թիվ 61-64 սահմանակետերով անցնում 691մ, հասնում Ներքին Հանդ, Ծավ և Նռնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 15980մ է:

 

 

Հավելված 17.46

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆԺԴԵՀ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Նժդեհ գյուղական համայնքը գտնվում է մարզի արևմտյան մասում:

 Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Տորունիք գյուղական համայնքին, արևելքից՝ «Բ»-«Գ» հատվածով` Դաստակերտ քաղաքային համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով՝ պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), արևմուտքից «Զ»-«Ա» հատվածով` Բնունիս գյուղական համայնքին:

 

ՆԺԴԵՀ-ՏՈՐՈՒՆԻՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Ա»-«Բ»

 

 Նժդեհ, Տորունիք և Բնունիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Կուրդ-լոզուգյունեյ սարի գագաթին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում է 1410մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվում է արևելք, ջրբաժանով անցնում 460մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, հետո թեքվում է հարավ-արևելք, կրկին ջրբաժանով անցնում է 322մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թեք լանջով անցնում է 571մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, հատելով Այրի գետը, անցնում է 720մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, որը գտնվում է առվի եզրին, այստեղից սահմանագիծը առվով թեքվելով հարավ-արևելք, հատելով միջհամայնքային և դաշտային ճանապարհներ, թիվ 8-18 սահմանակետերով անցնում է 1046մ, հասնում է թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, հատելով փլվածքներ, թիվ 20 սահմանակետով անցնում է 416մ, հասնում ժայռի գագաթին գտնվող թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ջրբաժանով, թիվ 22 սահմանակետով անցնում է 652մ, հասնում թիվ 23 սահմանակետին, այդտեղից կրկին ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 24 սահմանակետով անցնում 1054մ, հասնում Նժդեհ, Տորունիք գյուղական համայնքների և Դաստակերտ քաղաքային համայնքի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6651մ է:

 

ՆԺԴԵՀ-ԴԱՍՏԱԿԵՐՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Բ»-«Գ»

 

 Նժդեհ, Տորունիք գյուղական և Դաստակերտ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հատում փլվածքներ, ձորով, թիվ 1-8 սահմանակետերով անցնում 1149մ, հասնում թիվ 9 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 10 սահմանակետով հատում միջհամայնքային ճանապարհը և Կիշկոլտի գետը, անցնում 311մ, հասնում թիվ 11սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է արևմուտք, թիվ 12-15 սահմանակետերով անցնում 724մ, հասնում է թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 17-21 սահմանակետերով անցնում 827մ, հասնում է թիվ 22 սահմանակետին, այդտեղից կրկին թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 23-25 սահմանակետերով անցնում 413մ, հասնում է Այրի գետի ափին գտնվող թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում ջրբաժանը, թիվ 27-33 սահմանակետերով անցնում է 2045մ, հասնում թիվ 34 սահմանակետին, թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 541մ, հասնում թիվ 35 սահմանակետին, որից հետո սահմանագիծը, հատելով ձորակը, թիվ 36 սահմանակետով անցնում է 440մ, հասնում թիվ 37 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 539մ, հասնում թիվ 38 սահմանակետին: Թիվ 38 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ձորով, թիվ 39 սահմանակետով անցնում 567մ, հասնում թիվ 40 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով, թիվ 41-42 սահմանակետերով անցնում 1014մ, հասնում թիվ 43 սահմանակետին: Թիվ 43 սահմանակետից սահմանագիծը դարձյալ թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 443մ, հասնում թիվ 44 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, անցնում 526մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 45 սահմանակետին: Թիվ 45 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, դաշտային ճանապարհով, ապա ձորակով, թիվ 46-51 սահմանակետերով անցնում 2092մ, հասնում թիվ 52 սահմանակետին: Թիվ 52 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, հատելով բարձունքներ, բլուրներ և ձորակներ, թիվ 53-95 սահմանակետերով անցնում է 2589մ, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 96 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 97-99 սահմանակետերով անցնում 147մ, հասնում թիվ 100 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, ձորով, բարձունքներով, թիվ 101-125 սահմանակետերով անցնում է 2888մ, հասնում թիվ 126 սահմանակետին: Թիվ 126 սահմանակետից սահմանագիծը կրկին թեքվում է հարավ-արևմուտք և դաշտային ճանապարհով, թիվ 127-136 սահմանակետերով անցնում 1265մ, հասնում Նժդեհ գյուղական, Դաստակերտ քաղաքային համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 18520մ է:

 

ՆԺԴԵՀ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ)

 ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Գ»-«Դ»

 

 «Գ»-«Դ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ՆԺԴԵՀ-ԲՆՈՒՆԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Դ»-«Ա»

 

 Նժդեհ, Բնունիս և Տորունիք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 888մ, հասնում թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 633մ, հասնում թիվ 4 սահմանակետին, նույն ուղղությամբ թիվ 4-5 սահմանակետերով անցնում է 502մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 877մ, հատում դաշտային ճանապարհը, ձորակը, հասնում թիվ 7 սահմանակետին, հետո թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 484մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, որից հետո սահմանագիծը կրկին թեքվում է հարավ-արևմուտք, հատում ջրբաժանը և ձորով անցնում 1049մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 10-11 սահմանակետերով անցնում 1226մ, հասնում թիվ 12 սահմանակետին, հետո թեքվում է արևմուտք, անցնում 224մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, որը գտնվում է ձորի եզրին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ձորով անցնում է 819մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 14 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է արևմուտք, ձորով անցնում 826մ, հասնում է թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 767մ, հասնում է թիվ 16 սահմանակետին, որը գտնվում է բլրի գագաթին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, հատում ձորակներ, առուներ և թիվ 17-23 սահմանակետերով անցնում 1873մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 24 սահմանակետին, ապա թեքվում է արևմուտք, անցնում 241մ, հասնում թիվ 24 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք և դաշտային ճանապարհով, թիվ 25-49 սահմանակետերով անցնում է 3127մ, հասնում Նժդեհ, Բնունիս գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 13536մ է:

 

 

Հավելված 17.47

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱՇԵՆԻԿ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Նորաշենիկ գյուղական համայնքը գտնվում է մարզի կենտրոնական մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Շրվենանց գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Եղեգ գյուղական համայնքին , հարավ-արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Աճանան գյուղական համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` Կապան քաղաքային համայնքին, արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Առաջաձոր գյուղական համայնքին, «Զ»-«Ա» հատվածով` Ներքին Խոտանան գյուղական համայնքին:

 

ՆՈՐԱՇԵՆԻԿ-ՇՐՎԵՆԱՆՑ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Նորաշենիկ, Ներքին Խոտանան և Շրվենանց գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհը, թիվ 1-2 սահմանակետերով անցնելով 876մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին, ապա դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 4 սահմանակետով անցնում 500մ, հասնում բլրի վրա գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է հարավ-արևելք, անցնում 190մ, հասնում թիվ 6 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 7 սահմանակետով անցնում 411մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում է 350մ, հասնում Նորաշենիկ, Եղեգ և Շրվենանց գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2327մ է:

 

ՆՈՐԱՇԵՆԻԿ-ԵՂԵԳ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Նորաշենիկ, Եղեգ և Շրվենանց գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ապա հարավ և թիվ 1-5 սահմանակետերով անցնելով 2003մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 7-11 սահմանակետերով, լեռնաշղթայով և ջրբաժանով անցնում 1547մ, հասնում Նորաշենիկ, Եղեգ և Խալաջ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3550մ է:

 

ՆՈՐԱՇԵՆԻԿ-ԱՃԱՆԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Նորաշենիկ, Աճանան և Եղեգ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Չանախչի գետի ձախակողմյան վտակի ափին, սահմանագիծը այդ վտակով հոսանքին հակառակ ուղղությամբ, թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 6 սահմանակետում հատում է Երևան-Կապան խճուղին, թիվ 1-7 սահմանակետերով անցնում 845մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 107մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, անցնում 71մ, հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 10 սահմանակետում հատում է Երևան-Կապան խճուղին, անցնում 176մ, հասնում Նորաշենիկ, Աճանան գյուղական և Կապան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Դ » հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1199մ է:

 

ՆՈՐԱՇԵՆԻԿ-ԿԱՊԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Նորաշենիկ, Առաջաձոր գյուղական և Կապան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 402մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին, որտեղից սահմանագիծը ձորով նույն ուղղությամբ անցնում է 268մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ձորի ոլորապտույտներով, թիվ 3-12 սահմանակետերով անցնում է 1381մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, կրկին ձորի ոլորաններով, թիվ 14-16 սահմանակետերով անցնում է 874մ, հասնում է թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, հետո հյուսիս և թիվ 18 սահմանակետով անցնում 196մ, հասնում անտառի եզրին գտնվող թիվ 19 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է արևելք, ապա հյուսիս-արևելք, անտառի եզրով, թիվ 20-21 սահմանակետերով անցնում 418մ, հասնում Նորաշենիկ, Աճանան գյուղական և Կապան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3539մ է:

 

ՆՈՐԱՇԵՆԻԿ-ԱՌԱՋԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Նորաշենիկ, Առաջաձոր և Ներքին Խոտանան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Չանախչի գետի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, գետով` հոսանքի ուղղությամբ, թիվ 1-23 սահմանակետերով անցնում 2701մ, հասնում թիվ 24 սահմանակետին, թիվ 24 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 259մ, հասնում թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 223մ, հասնում թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 180մ, հասնում թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, թիվ 28 սահմանակետով անցնում 398մ, հասնում թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 122մ, հասնում թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ ձորով անցնում է 425մ, հասնում թիվ 31 սահմանակետին: Թիվ 31 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, դաշտային ճանապարհով, թիվ 32 սահմանակետով անցնում 473մ, հասնում թիվ 33 սահմանակետին: Թիվ 33 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնում 56մ, հասնում անտառի եզրին գտնվող թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անտառի եզրով, թիվ 35-41 սահմանակետերով անցնում 417մ, հասնում թիվ 42 սահմանակետին: Թիվ 42 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անտառով, թիվ 43-50 սահմանակետերով անցնում 297մ, հասնում թիվ 51 սահմանակետին: Թիվ 51 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 52-53 սահմանակետերով անցնում 124մ, հասնում Նորաշենիկ, Առաջաձոր գյուղական և Կապան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5675մ է:

 

ՆՈՐԱՇԵՆԻԿ-ՆԵՐՔԻՆ ԽՈՏԱՆԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

 

Նորաշենիկ, Ներքին Խոտանան և Շրվենանց գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը Չանախչի գետով թեքվում է դեպի հարավ, թիվ 1 սահմանակետով անցնում 257մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 3 սահմանակետով անցնում 266մ, հասնում թիվ 4 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, անցնում 134մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, գետով անցնում 715մ, հասնում Նորաշենիկ, Ներքին Խոտանան և Շրվենանց գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1372մ է:

 

 

Հավելված 17.48

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱՎԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Նորավան գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

 Համայնքը հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Վաղատին գյուղական համայնքին, արևմուտքից «Գ»-«Ա» հատվածով` Աղիտու գյուղական համայնքին:

 

ՆՈՐԱՎԱՆ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 «Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ՆՈՐԱՎԱՆ-ՎԱՂԱՏԻՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 Նորավան, Վաղատին գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1-11 սահմանակետերով անցնելով 3957մ, հասնում է դաշտային ճանապարհի և ձորի եզրին գտնվող թիվ 12 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 13-37 սահմանակետերով անցնելով 3390մ, հասնում է Գորիս գնացող խճուղու եզրին գտնվող թիվ 38 սահմանակետին: Թիվ 38 սահմանակետից սահմանագիծը Նորավան գնացող ճանապարհով թեքվում է դեպի հարավ, թիվ 39-52 սահմանակետերով անցնում 3070մ, հասնում թիվ 53 սահմանակետին, այնուհետև ձորով թեքվում է դեպի հարավ, հատում Աղիտու-Որոտան միջհամայնքային ճանապարհը և թիվ 54-67 սահմանակետերով անցնելով 1460մ, հասնում է գետերի հատման տեղում գտնվող Նորավան, Վաղատին և Աղիտու գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11877մ է:

 

ՆՈՐԱՎԱՆ-ԱՂԻՏՈՒ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Ա»

 

 Նորավան, Աղիտու գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ձորով անցնում 8468մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ, թիվ 2-3 սահմանակետերով անցնում 252մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում է 87մ, հասնում թիվ 5 սահմանակետին, ապա նույն ուղղությամբ անցնում է 295մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 7-12 սահմանակետերով անցնում 1023 մ, հասնում թիվ 13 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թիվ 14 սահմանակետով անցնում է 562մ, հասնում թիվ 15 սահմանակետին, հետո թեքվում հարավ-արևելք, թիվ 16-19 սահմանակետերով անցնում է 760մ, հասնում է թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 21-44 սահմանակետերով անցնում 3352մ, հասնում Գորիս գնացող խճուղու եզրին գտնվող թիվ 45 սահմանակետին: Թիվ 45 սահմանակետից սահմանագիծը Նորավան գնացող ճանապարհով թեքվում է դեպի հարավ, թիվ 46-52 սահմանակետերով անցնում է 1121մ, հասնում թիվ 53 սահմանակետին, որը գտնվում է ձորի եզրին, հետո ձորով թեքվում է հարավ, հատում Աղիտու, Նորավան ճանապարհը, թիվ 54-76 սահմանակետերով անցնում 2464մ, հասնում թիվ 77 սահմանակետին: Թիվ 77 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատելով Աղիտու-Վաղատին միջհամայնքային ճանապարհը, ձորով անցնում է 2070մ, հասնում Նորավան, Աղիտու և Վաղատին գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 20454մ է:

 

 

Հավելված 17.49

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՍՏՂԱԲԵՐԴ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Նոր Աստղաբերդ գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևմտյան մասում:

Համայնքը հյուսիս-արևելքից և հարավ-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Գեղի գյուղական համայնքին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Քաջարան գյուղական համայնքին, արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), հյուսիս-արևելքից «Դ»-«Ե» հատվածով` Դաստակերտ քաղաքային համայնքին, «Ե»-«Ա» հատվածով` Լոր գյուղական համայնքին:

 

ՆՈՐ ԱՍՏՂԱԲԵՐԴ-ԳԵՂԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Նոր Աստղաբերդ, Լոր և Գեղի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 155մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, ձորով, թիվ 2-7 սահմանակետերով անցնում 805մ, հասնում ձորի եզրի թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք և անտառի եզրով, թիվ 9-19 սահմանակետերով անցնում 676մ, հասնում թիվ 20 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 21-24 սահմանակետերով անցնում է 857մ, հասնում թիվ 25 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը ձորով, թիվ 26-29 սահմանակետերով անցնում է 264մ, հասնում թիվ 30 սահմանակետին, որը գտնվում է անտառի եզրին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրով, թիվ 31-46 սահմանակետերով անցնում է 2836մ, հասնում թիվ 47 սահմանակետին: Թիվ 47 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 48-49 սահմանակետերով անցնում 1059մ, հասնում թիվ 50 սահմանակետին, ապա թեքվում է արևելք, թիվ 51-52 սահմանակետերով անցնում 484մ, հասնում թիվ 53 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, հատում ձորեր, առուներ, թիվ 54 սահմանակետով անցնում 935մ, հասնում թիվ 55 սահմանակետին: Թիվ 55 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 620մ, հասնում թիվ 56 սահմանակետին, ապա կրկին թեքվում է հարավ-արևելք, անցնում 194մ, հասնում է թիվ 57 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը նույն ուղղությամբ թիվ 58-63 սահմանակետերով անցնում է 2042մ, հասնում է թիվ 64 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 219մ, հասնում է թիվ 65 սահմանակետին: Թիվ 65 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհը, անդունդի եզրով, թիվ 66 սահմանակետով անցնելով 904մ, հասնում թիվ 67 սահմանակետին, որտեղ միանում է Կարաբաղչայ գետի աջակողմյան վտակին, որից հետո սահմանագիծը վտակով նույն ուղղությամբ, ապա թեքվելով արևելք` հատում է Կարաբաղչայ գետը, հետո թեքվում է հյուսիս-արևմուտք, շրջանցելով ժայռերը, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 68-77 սահմանակետերով անցնում 3172մ, հասնում ժայռեզրի թիվ 78 սահմանակետին: Թիվ 78 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թփուտների եզրով, թիվ 79-83 սահմանակետերով անցնում է 1899մ, հասնում թիվ 84 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 85 սահմանակետով անցնում 463մ, հասնում թիվ 86 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ, թիվ 87-89 սահմանակետերով, Գեղի բնակավայրի եզրով անցնում 1487մ, հասնում անտառի եզրին գտնվող թիվ 90 սահմանակետին: Թիվ 90 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ապա անտառի եզրով, լեռան լանջով, խիստ կտրտված ռելիեֆով, թիվ 91-107 սահմանակետերով անցնում 5135մ, հասնում թիվ 108 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս, անտառի բացատով անցնում 590մ, հասնում թիվ 109 սահմանակետին, ապա հատում է ձորը և կրկին անտառի եզրով թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 110-118 սահմանակետերով անցնում է 1077մ, հասնում է թիվ 119 սահմանակետին, որից հետո թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 355մ, հասնում է թիվ 120 սահմանակետին: Թիվ 120 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ թիվ 121 սահմանակետով, դաշտային ճանապարհով անցնում է 397մ, հասնում թիվ 122 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, ձորով անցնում 451մ, հասնում թիվ 123 սահմանակետին: Թիվ 123 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, ապա հյուսիս-արևելք, թիվ 124-127 սահմանակետերով, անտառի եզրով անցնում է 740մ, հասնում թիվ 128 սահմանակետին: Թիվ 128 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, ապա ձորով թեքվում դեպի հյուսիս-արևելք, թիվ 129-130 սահմանակետերով անցնում է 386մ, հասնում թիվ 131 սահմանակետին: Թիվ 131 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, թիվ 132 սահմանակետով անցնում 787մ, հասնում է թիվ 133 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ, թիվ 134 սահմանակետով անցնում 310մ, հասնում թիվ 135 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 136-141 սահմանակետերով անցնում 1517մ, հասնում թիվ 142 սահմանակետին: Թիվ 142 սահմանակետից սահմանագիծը դարձյալ թեքվում է հարավ-արևելք, թիվ 143-145 սահմանակետերով անցնում 1330մ, հասնում թիվ 146 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ, անցնում 311մ, հասնում թիվ 147 սահմանակետին: Թիվ 147 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 148 սահմանակետով անցնում 872մ, հասնում է թիվ 149 սահմանակետին: Թիվ 149 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 50-51 սահմանակետերով անցնում 752մ, հասնում է Նոր Աստղաբերդ, Գեղի և Լեռնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 34081մ է:

 

ՆՈՐ ԱՍՏՂԱԲԵՐԴ-ՔԱՋԱՐԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Նոր Աստղաբերդ, Քաջարան գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 5743մ, հասնում Նոր Աստղաբերդ, Քաջարան և Գեղի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5743մ է:

 

ՆՈՐ ԱՍՏՂԱԲԵՐԴ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

«Գ»-«Դ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ՆՈՐ ԱՍՏՂԱԲԵՐԴ-ԴԱՍՏԱԿԵՐՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Նոր Աստղաբերդ, Լոր գյուղական և Դաստակերտ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով հատելով ձորակներ, բարձունքներ, առուներ, թիվ 1-35 սահմանակետերով անցնելով 2446մ, հասնում է Նոր Աստղաբերդ գյուղական, Դաստակերտ քաղաքային համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2446մ է:

 

ՆՈՐ ԱՍՏՂԱԲԵՐԴ-ԼՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

 

Նոր Աստղաբերդ, Լոր և Գեղի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, գետով, թիվ 1-25 սահմանակետերով անցնում 1914մ, հասնում Նոր Աստղաբերդ, Լոր գյուղական և Դաստակերտ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1914մ է:

 

 

Հավելված 17.50

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇԱՂԱՏ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Շաղատ գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

 Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Գորայք գյուղական համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` Ծղուկ գյուղական համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Սառնակունք գյուղական համայնքին, «Դ»-«Ե» հատվածով` Սպանդարյան գյուղական համայնքին, արևելքից «Ե»-«Զ» հատվածով` Անգեղակոթ գյուղական համայնքին, «Զ»-«Է» հատվածով` Բալաք գյուղական համայնքին, հարավից «Է»-«Ը» հատվածով` Մուցք գյուղական համայնքին, «Ը»-«Թ» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), արևմուտքից «Թ»-«Ա» հատվածով` Վայոց ձորի մարզին:

 

ՇԱՂԱՏ-ԳՈՐԱՅՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Ա»-«Բ»

 

Շաղատ, Գորայք գյուղական համայնքների և Վայոց ձորի մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 4366մ, հասնում թիվ 4 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում 605մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում է 1866մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, այդտեղից թեքվում է արևելք, անցնում 306մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 490մ, հասնում Շաղատ, Գորայք և Ծղուկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7633մ է:

 

ՇԱՂԱՏ-ԾՂՈՒԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Բ»-«Գ»

 

 Շաղատ, Գորայք և Ծղուկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով ճանապարհը և գետը` անցնում է 1406մ, հասնում թիվ 1 սահմանակետին, այնուհետև նույն ուղղությամբ անցնում է 1261մ, հասնում ջրբաժանի թիվ 2 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 1083մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում 647մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, հատելով ձորը, գետը, թիվ 5 սահմանակետով անցնում է 1565մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, ապա թեքվում հյուսիս-արևելք, թիվ 7-8 սահմանակետերով անցնում 1879մ, հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով 545մ, հասնում է Գորայք, Սառնակունք և Շաղատ համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8386մ է:

 

ՇԱՂԱՏ-ՍԱՌՆԱԿՈՒՆՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 Շաղատ, Սպանդարյան և Սառնակունք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 723 մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 2 սահմանակետով, ջրբաժանով, ձորով անցնում 1123 մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, անցնում 540 մ, հասնում Շաղատ, Սառնակունք և Ծղուկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2386 մ է:

 

ՇԱՂԱՏ-ՍՊԱՆԴԱՐՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

 Շաղատ, Սպանդարյան և Անգեղակոթ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 723մ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է արևելք, անցնում 950մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք և հատելով ջրբաժանը, ձորով, թիվ 3 սահմանակետով անցնում է 1040մ, հասնում Որոտան գետի ափին գտնվող Շաղատ, Սպանդարյան և Սառնակունք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2713մ է:

 

ՇԱՂԱՏ-ԱՆԳԵՂԱԿՈԹ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Ե»-«Զ»

 

 Շաղատ, Անգեղակոթ և Սպանդարյան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը Որոտան գետով թեքվում է դեպի հարավ, հատում Անգեղակոթ տանող ճանապարհը, հասնում է Որոտան գետի Արիգլիջուր վտակին, ապա Որոտան գետով` հոսանքի ուղղությամբ, թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 4899մ, հասնում Շաղատ, Անգեղակոթ և Բալաք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

 «Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4899մ է:

 

ՇԱՂԱՏ-ԲԱԼԱՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Զ»-«Է»

 

 Շաղատ, Անգեղակոթ և Բալաք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, թիվ 1 սահմանակետով անցնելով 232մ, հասնում է Բալաք միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ, հետո հարավ-արևելք, հատում է ջրբաժանը և թիվ 3-5 սահմանակետերով անցնում է 1484մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 625մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնելով 327մ, հասնում է Շաղատ, Բալաք և Մուցք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

 «Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2668մ է:

 

ՇԱՂԱՏ-ՄՈՒՑՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

 

 Շաղատ, Մուցք գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը գետով` հոսանքին հակառակ ուղղությամբ, թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 4168մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 3-13 սահմանակետերով անցնում 7004մ, հասնում թիվ 14 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 460մ, հասնում թիվ 15 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 63մ, հասնում է թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 17-27 սահմանակետերով անցնում 1000մ, հասնում է թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը գետով թեքվում է հյուսիս-արևմուտք, հատելով ձորեր, թիվ 29-39 սահմանակետերով անցնում է 1289մ, հասնում թիվ 40 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, այնուհետև հյուսիս-արևմուտք, ձորով, թիվ 41-45 սահմանակետերով անցնում 749մ, հասնում Շաղատ գետի եզրին գտնվող թիվ 46 սահմանակետին: Թիվ 46 սահմանակետից սահմանագիծը Շաղատ գետով, թիվ 47-74 սահմանակետերով անցնում է 5735մ, հասնում է թիվ 75 սահմանակետին: Թիվ 75 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 274մ, հասնում Շաղատ, Մուցք և Բալաք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

 «Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 20742մ է:

 

ՇԱՂԱՏ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Թ»

 

 «Ը»-«Թ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ՇԱՂԱՏ-ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Թ»-«Ա»

 

 «Թ»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Սյունիքի և Վայոց ձորի մարզերի սահմանի հետ:

 

 

Հավելված 17.51

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇԱՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Շաքի գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

 Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Իշխանասար գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով՝ Սիսիան քաղաքային համայնքին, «Դ»-«Ե» հատվածով` Բռնակոթ գյուղական համայնքին, արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով` Անգեղակոթ գյուղական համայնքին:

 

ՇԱՔԻ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Ա»-«Բ»

 

 «Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ՇԱՔԻ-ԻՇԽԱՆԱՍԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Բ»-«Գ»

 

 Շաքի, Իշխանասար գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լանջով, թիվ 1-3 սահմանակետերով անցնելով 791մ, հասնում վարելահողի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին, ապա սահմանագիծը նույն ճանապարհով, թիվ 5-23 սահմանակետերով անցնում է 1058մ, հասնում առվի եզրին գտնվող թիվ 24 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 131մ, հասնում թիվ 25 սահմանակետին, հետո թեքվում է հարավ, անցնում 229մ, հասնում է թիվ 26 սահմանակետին, որը գտնվում է գետի ափին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով հատելով ձորակներ, առուներ, դաշտային ճանապարհին զուգահեռ, թիվ 27-80 սահմանակետերով անցնում է 4140մ, հասնում թիվ 81 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 81 սահմանակետով անցնում 1011մ, հասնում թիվ 83 սահմանակետին, այդտեղից թեքվում է հարավ, անցնում 893մ, հասնում 84 սահմանակետին, հետո թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 278մ, հասնում է գետի ափին գտնվող թիվ 85 սահմանակետին, հետո գետով թեքվում է դեպի հարավ, թիվ 86-90 սահմանակետերով անցնում է 1409մ, հասնում թիվ 91 սահմանակետին: Թիվ 91 սահմանակետից սահմանագիծը հատվում է Սիսիանի ջրանցքի հետ, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 92-109 սահմանակետերով հատում Անգեղակոթ-Շաքի միջհամայնքային ճանապարհը և անցնում է 3795մ, հասնում Որոտան գետի եզրին գտնվող թիվ 110 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 934մ, հասնում թիվ 122 սահմանակետին, կրկին թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնելով 167մ, հասնում Գորիս տանող ճանապարհի եզրին գտնվող Շաքի, Իշխանասար գյուղական և Սիսիան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 14836մ է:

 

ՇԱՔԻ-ՍԻՍԻԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Գ»-«Դ»

 

 Շաքի, Իշխանասար գյուղական և Սիսիան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 1 սահմանակետով անցնում է 403մ, հասնում թիվ 2 սահմանակետին, որտեղից սահմանագիծը կրկին թեքվում է հարավ-արևմուտք, հատելով Սիսիան-Շաքի խճուղին, թիվ 3-8 սահմանակետերով անցնում է 2258մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, թիվ 10 սահմանակետով անցնում 704մ, հատելով Շաքի գնացող ճանապարհը, հասնում թիվ 11 սահմանակետին, որը գտնվում է Որոտան գետի ափին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը Որոտան գետով` հոսանքին հակառակ ուղղությամբ, թեքվելով դեպի հյուսիս, ապա արևմուտք, թիվ 11-29 սահմանակետերով անցնում է 2632մ, հասնում Շաքի, Բռնակոթ գյուղական համայնքների և Սիսիան քաղաքային համայնքի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5997մ է:

 

ՇԱՔԻ-ԲՌՆԱԿՈԹ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Դ»-«Ե»

 

 Շաքի, Բռնակոթ և Անգեղակոթ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Որոտան գետի ափին, սահմանագիծը գետով թեքվում է հարավ-արևելք, թիվ 1-10 սահմանակետերով անցնում 1784մ, հասնում Շաքի, Բռնակոթ գյուղական և Սիսիան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1784մ է:

 

ՇԱՔԻ-ԱՆԳԵՂԱԿՈԹ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Ե»-«Ա»

 

 Շաքի, Անգեղակոթ գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 738մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 731մ, հասնում հաջորդ բլրի գագաթին գտնվող թիվ 2 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, բլրագագաթներով, հատելով ձորակներ, առուներ և դաշտային ճանապարհներ, թիվ 3-7 սահմանակետերով անցնում է 4430մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհին զուգահեռ թիվ 9-47 սահմանակետերով հատում է ձորակներ, ջրբաժաններ, անցնում 4579մ, հասնում թիվ 48 սահմանակետին: Թիվ 48 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 131մ, հասնում թիվ 49 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, անցնում 429մ, հասնում է թիվ 50 սահմանակետին: Թիվ 50 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 663մ, հասնում թիվ 51 սահմանակետին, որտեղից թիվ 52 սահմանակետով անցնելով 229մ, հասնում թիվ 53 սահմանակետին: Թիվ 53 սահմանակետից թեքվում է հարավ, անցնում է 261մ, հասնում թիվ 54 սահմանակետին, ապա գետով թեքվում է հարավ, թիվ 55-57 սահմանակետերով անցնում 413մ, հասնում է թիվ 58 սահմանակետին, որտեղից սահմանագիծը հատվում է Սիսիանի ջրանցքի հետ, թիվ 59-91 սահմանակետերով անցնում է 4831մ, հասնում թիվ 92 սահմանակետին: Թիվ 92 սահմանակետից սահմանագիծը հատում է Անգեղակոթ-Շաքի գնացող միջհամայնքային ճանապարհը և թեքվելով հարավ-արևելք, թիվ 93-104 սահմանակետերով անցնում է 1983մ, հասնում թիվ 105 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ, անցնում 313մ, հասնում Որոտան գետի ափին գտնվող Շաքի, Անգեղակոթ և Բալաք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 19731մ է:

 

 

Հավելված 17.52

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇԵՆԱԹԱՂ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Շենաթաղ գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

 Համայնքը արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Տաթև գյուղական համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` Սվարանց գյուղական համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Տաթև գյուղական համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` Գեղի գյուղական համայնքին, արևմուտքից և հյուսիսից «Ե»-«Ա» հատվածով` Լոր գյուղական համայնքին:

 

ՇԵՆԱԹԱՂ-ՏԱԹԵՎ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Ա»-«Բ»

 

 Շենաթաղ, Տաթև և Լոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը լեռան լանջով թեքվում է դեպի հարավ, ջրբաժանով, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 919մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, հետո հարավ-արևելք, ջրբաժանով, թիվ 4 սահմանակետով անցնում 789մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը կրկին թեքվում է դեպի հարավ, ջրբաժանով, թիվ 6-7 սահմանակետերով անցնում է 1043մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 9 սահմանակետով անցնում 274մ, հասնում Շենաթաղ, Տաթև և Սվարանց գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3025մ է:

 

ՇԵՆԱԹԱՂ-ՍՎԱՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Բ»-«Գ»

 

 Շենաթաղ, Սվարանց և Տաթև գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով, թիվ 1-7 սահմանակետերով անցնում 1604մ, հասնում թիվ 8 եռանկյունաչափական «Գյամբել» կոչվող սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում է 615մ, հասնում լեռնանցքի մոտ գտնվող թիվ 9 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ճանապարհով, թիվ 10-11 սահմանակետերով անցնում 601մ, հասնում թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 13 սահմանակետով անցնում է 466մ, հասնում թիվ 14 սահմանակետին, որտեղից թեքվում է կրկին դեպի հարավ-արևելք, հատում ջրբաժանը, առուները, ձորակները, լեռան լանջով, թիվ 15-18 սահմանակետերով հատում գետը և անցնելով 2224մ, հասնում թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 681մ, հասնում Շենաթաղ, Գեղի և Տաթև գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6193մ է:

 

ՇԵՆԱԹԱՂ-ՏԱԹԵՎ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Գ»-«Դ»

 

 Շենաթաղ, Գեղի և Տաթև գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում է 662մ, հասնում թիվ 1 սահմանակետին, հետո թեքվում է հարավ-արևելք, անցնում 509մ, հասնում Շենաթաղ, Տաթև և Գեղի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1171մ է:

 

ՇԵՆԱԹԱՂ-ԳԵՂԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Դ»-«Ե»

 

 Շենաթաղ, Գեղի և Լոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք և թիվ 1-5 սահմանակետերով անցնում 416մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 6 սահմանակետին, ապա սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թեք լանջերով, թիվ 7-28 սահմանակետերով անցնում է 2557մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 29 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը նույն ուղղությամբ թիվ 30-48 սահմանակետերով անցնելով 1785մ, հասնում է թիվ 49 սահմանակետին: Թիվ 49 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, կորագծով, թիվ 50-55 սահմանակետերով անցնում է 697մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 56 սահմանակետին: Այդտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, բարձունքներով, թիվ 57-67 սահմանակետերով անցնում 1938մ, հասնում թիվ 68 սահմանակետին: Թիվ 68 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 69-80 սահմանակետերով անցնում է 1127մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 81 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ջրբաժանով, թիվ 82-87 սահմանակետերով անցնում է 835մ, հասնում բարձունքի վրա գտնվող թիվ 88 սահմանակետին: Թիվ 88 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 89-104 սահմանակետերով անցնում է 1963մ, հասնում է թիվ 105 սահմանակետին, այդտեղից կրկին թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 106-108 սահմանակետերով անցնում 1259մ, հասնում է թիվ 109 սահմանակետին: Թիվ 109 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ձորով անցնում է 96մ, հասնում է թիվ 110 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 111-112 սահմանակետերով հատում է դաշտային ճանապարհը և ձորակներով անցնում է 477մ, հասնում է բլրի վրա գտնվող թիվ 113 սահմանակետին, այնուհետև թեքվում է արևելք, կորագծով, թիվ 114-117 սահմանակետերով անցնում է 767մ, հասնում է թիվ 118 սահմանակետին: Թիվ 118 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատելով ձորակներ, բլրագագաթներով, թիվ 119-126 սահմանակետերով անցնում 662մ, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 127 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, կրկին հատելով ձորակներ, դաշտային ճանապարհներ, թիվ 128-131 սահմանակետերով անցնում է 312մ, հասնում թիվ 132 սահմանակետին: Թիվ 132 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 268 մ, հասնում Շենաթաղ, Գեղի և Տաթև գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 15159մ է:

 

ՇԵՆԱԹԱՂ-ԼՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Ե»-«Ա»

 

 Տաթև, Լոր և Շենաթաղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում է 814մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, ջրբաժանը և առվով անցնում է 242մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, որը գտնվում է ճանապարհի և ջրբաժանի հատման տեղում: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 6-12 սահմանակետերով անցնելով 2215մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, այդտեղից սահմանագիծը ջրբաժան առվով, թիվ 14-18 սահմանակետերով անցնում է 1916մ, հասնում թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հյուսիս, անցնում 108մ, հասնում է թիվ 20 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 332մ, հասնում թիվ 21 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է արևմուտք, անցնում 475մ, հասնում թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 331մ, հասնում է թիվ 23 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 305մ, հասնում թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, թիվ 25-29 սահմանակետերով անցնում է 1153մ, հասնում Շենաթաղ-Լոր միջհամայնքային ճանապարհի և գետի հատման տեղում գտնվող թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք և թիվ 31-32 սահմանակետերով անցնում է 388մ, հասնում է թիվ 33 սահմանակետին: Թիվ 33 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, անցնում 115մ, հասնում թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում է 211 մ, հասնում է թիվ 35 սահմանակետին, այդտեղից թեքվում է դեպի հարավ, թիվ 36 սահմանակետով անցնում է 514մ, հասնում է թիվ 37 սահմանակետին: Թիվ 37 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 512մ, հասնում է թիվ 38 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 39-41 սահմանակետերով անցնում է 1806մ, հասնում է թիվ 42 սահմանակետին, այդտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 476մ, հասնում է թիվ 43 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 44 սահմանակետով անցնում 1155մ, հասնում է թիվ 45 սահմանակետին: Թիվ 45 սահմանակետից սահմանագիծը թեքվում է կրկին հարավ-արևմուտք, հատելով ձորեր, ճանապարհներ, թիվ 46 սահմանակետով անցնում է 1278մ, հասնում թիվ 47 սահմանակետին, ապա թեքվում է հարավ, անցնում է 587 մ, հասնում է թիվ 48 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, կրկին հատում է ջրբաժանը, անցնելով 596 մ, հասնում թիվ 49 սահմանակետին: Թիվ 49 սահմանակետից սահմանագիծը դարձյալ թեքվում է հարավ-արևմուտք, անցնում է 1313 մ, հատելով ձորեր, ջրբաժաններ և ճանապարհներ, հասնում է ճանապարհի եզրին գտնվող թիվ 50 սահմանակետին: Թիվ 50 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 475մ, հասնում թիվ 51 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 605մ, հասնում է Շենաթաղ գետի ափին գտնվող թիվ 52 սահմանակետին, ապա գետով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 1900մ, հասնում թիվ 53 սահմանակետին, այդտեղից սահմանագիծը կրկին թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 54-67 սահմանակետերով անցնում է 538մ, հասնում թիվ 68 սահմանակետին: Թիվ 68 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 166մ, հասնում է թիվ 69 սահմանակետին, այդտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով ձորեր, դաշտային ճանապարհներ և առուներ` անցնում է 444մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 70 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, բարձունքներով հատելով ձորակներ, առուներ, թիվ 71-73 սահմանակետերով անցնում է 685մ, հասնում Շենաթաղ, Գեղի և Լոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 21655մ է:

 

 

Հավելված 17.53

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇԻԿԱՀՈՂ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Շիկահող գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում: Համայնքը արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), հարավից «Բ»-«Գ» հատվածով` Սրաշեն և «Գ»-«Դ» հատվածով` Ծավ գյուղական համայնքներին, արևմուտքից և հյուսիսից «Դ»-«Ա» հատվածով` Ճակատեն գյուղական համայնքին:

 

ՇԻԿԱՀՈՂ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 «Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ՇԻԿԱՀՈՂ-ՍՐԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 Շիկահող, Սրաշեն և Ծավ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, անտառի եզրով անցնելով 181մ, հասնում թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևելք, անցնելով 526մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը նորից թեքվում է հարավ-արևելք, անտառի եզրագծով, թիվ 3-5 սահմանակետերով անցնելով 1602մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում լեռնալանջեր, ձորեր ու ձորակներ, թեքվում հյուսիս-արևելք և դաշտային ճանապարհով անցնում 6033մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 8-11 սահմանակետերով անցնում 1134մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 145մ, հասնում թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է հյուսիս, անտառի եզրով անցնելով 488մ, հասնում է թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թիվ 15 սահմանակետով, ջրբաժանով անցնելով 854մ, հասնում է թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 210մ, հասնում է թիվ 17 սահմանակետին, ապա թեքվում է արևելք, թիվ 18-20 սահմանակետերով անցնում 712մ, հասնում թիվ 21 սահմանակետին, որը գտնվում է Շիկահող գետի եզրին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք և թիվ 22-25 սահմանակետերով անցնելով 710մ, հասնում է թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 27 սահմանակետով անցնելով 275մ, հասնում է թիվ 28 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք և թիվ 29-31 սահմանակետերով անցնելով 434մ, հասնում է թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է նույն ուղղությամբ, թիվ 33-39 սահմանակետերով անցնելով 1079մ, հասնում է թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 153մ, հասնում է թիվ 41 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, թիվ 42-44 սահմանակետերով անցնում 609մ, հասնում է Շիկահող, Սրաշեն գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 14992մ է:

 

ՇԻԿԱՀՈՂ-ԾԱՎ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 Շիկահող, Ծավ և Ճակատեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 170մ, հասնում թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 2 սահմանակետով անցնում 286մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 4-6 սահմանակետերով անցնում 1342մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 8-17 սահմանակետերով անցնում 2901մ, հասնում Շիկահող, Ծավ և Սրաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4699մ է:

 

ՇԻԿԱՀՈՂ-ՃԱԿԱՏԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

 Շիկահող, Ճակատեն գյուղական և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 31մ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է արևմուտք, անցնում 302մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 3 սահմանակետով անցնում 661մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 109մ, հասնում թիվ 5 սահմանակետին, ապա նույն ուղղությամբ անտառի եզրագծով, թիվ 6 սահմանակետով անցնում է 410մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 8 սահմանակետով անցնում 400մ, հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անտառի եզրագծով, թիվ 10-11 սահմանակետերով անցնում 776մ, հասնում թիվ 12 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 192մ, հասնում թիվ 13 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 251մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 15 սահմանակետով անցնում 440մ, հասնում թիվ 16 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, ձորը և թիվ 17-22 սահմանակետերով անցնում 1889մ, հասնում թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է հյուսիս-արևելք, միանում գետակին, ապա թեքվում է արևելք և հարավ-արևելք, թիվ 25-33 սահմանակետերով անցնում 2314մ, հասնում թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրագծով թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 16750մ, հասնում Շիկահող, Ճակատեն և Ծավ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 24525մ է:

 

 

Հավելված 17.54

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇԻՆՈՒՀԱՅՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Շինուհայր գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

Համայնքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ակներ գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Գորիս քաղաքային համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Խոտ գյուղական համայնքին, հարավ-արևելքից «Դ»-«Ե» հատվածով` Որոտան գյուղական համայնքին, «Ե»-«Զ» հատվածով` Բարձրավան գյուղական համայնքին, հարավ-արևմուտքից «Զ»-«Է» հատվածով` Հալիձոր գյուղական համայնքին, արևմուտքից «Է»-«Ա» հատվածով` Հարժիս գյուղական համայնքին:

 

ՇԻՆՈՒՀԱՅՐ-ԱԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Շինուհայր, Հարժիս և Ակներ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը լանջերով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հատելով ճանապարհներ և փոքրիկ ձորակներ, թիվ 1-8 սահմանակետերով անցնում է 736մ, հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը լանջերով թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով դաշտային ճանապարհներ, առուներ, թիվ 10-34 սահմանակետերով անցնում է 1911մ, հասնում թիվ 35 սահմանակետին, որը գտնվում է թմբի վրա: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվում է նույն ուղղությամբ, անցնում է 422մ, հասնում հաջորդ թմբի գագաթին գտնվող թիվ 36 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, լանջերով, ձորակներով, թիվ 37-39 սահմանակետերով անցնում 1576մ, հասնում թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 549մ, հասնում թիվ 41 սահմանակետին, որտեղից լանջերով, բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 42-43 սահմանակետերով անցնում 2691մ, հատելով ձորակներ, դաշտային ճանապարհներ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 44 սահմանակետին: Թիվ 44 սահմանակետից սահմանագիծը թեք լանջերով թեքվում է արևելք, անցնում 1071մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 45 սահմանակետին, այնուհետև դաշտային ճանապարհով թեքվում է հարավ-արևելք, թիվ 46-50 սահմանակետերով անցնում 1696մ, հասնում գետի ափին գտնվող Շինուհայր, Ակներ գյուղական և Գորիս քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10652մ է:

 

ՇԻՆՈՒՀԱՅՐ-ԳՈՐԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 Շինուհայր, Ակներ գյուղական և Գորիս քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 75մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվում հարավ, անցնում 148մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, որտեղից ձորով թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 3-10 սահմանակետերով անցնում 1156մ, հասնում թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում գետը, դաշտային ճանապարհով անցնում 184մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ, անցնում 77մ, հասնում թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 14-16 սահմանակետերով անցնում 247մ, հասնում թիվ 17 սահմանակետին, թեքվում է հարավ, անցնում 49մ, հասնում թիվ 18 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 120մ, հասնում թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 562մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 20 սահմանակետին, այնուհետև կրկին թեքվում է հյուսիս-արևմուտք, հատում ձորը, անցնում 670մ, հասնում է թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, հատում ձորակներ, թիվ 22 սահմանակետով անցնում 665մ, հասնում թիվ 23 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, անցնում 204մ, հասնում թիվ 24 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ, թիվ 25 սահմանակետով անցնում 1110մ, հասնում Անգեղակոթ-Գորիս միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը, հատելով գետակը, թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 27 սահմանակետով անցնում 277մ, հասնում թիվ 28 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 224մ, հասնում թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 425մ, հասնում թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է արևելք, թիվ 31 սահմանակետով անցնում 199մ, հասնում է թիվ 32 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհը, անցնում 688մ, հասնում թիվ 33 սահմանակետին, այդտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 93մ, հասնում թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, լանջով, թիվ 35-36 սահմանակետերով անցնում 1021մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում ճանապարհի եզրի թիվ 37 սահմանակետին: Թիվ 37 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 38-39 սահմանակետերով անցնում 574մ, հասնում թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս, անցնում 85մ, հասնում թիվ 41 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 12 սահմանակետով անցնում 317մ, հասնում Շինուհայր, Խոտ գյուղական և Գորիս քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9170մ է:

 

ՇԻՆՈՒՀԱՅՐ-ԽՈՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Շինուհայր, Խոտ գյուղական և Գորիս քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 100մ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա լանջով թեքվում է հարավ-արևելք, անցնում 282մ, հասնում թիվ 2 սահմանակետին, թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 166մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 4-6 սահմանակետերով անցնում 1182մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին, որտեղից ճանապարհով թեքվում է նույն ուղղությամբ, քարակույտերի և լճի կողքով, թիվ 8-29 սահմանակետերով անցնում 4329մ, հատելով Շինուհայրից դուրս եկող ճանապարհը, հասնում թիվ 30 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ, անցնում 73մ, հասնում թիվ 31 սահմանակետին: Թիվ 31 սահմանակետից սահմանագիծը անցնում է 353մ, հատելով ժայռեր, հասնում ժայռի և ձորի հատման տեղում գտնվող թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, կրկին հատելով ժայռերը, անցնում 575մ, հասնում անտառի եզրին գտնվող թիվ 33 սահմանակետին, որտեղից թեքվում է նույն ուղղությամբ, անտառի եզրով, ձորով, ճանապարհով, թիվ 34-36 սահմանակետերով անցնում 788մ, հասնում թիվ 37 սահմանակետին: Թիվ 37 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 564մ, հասնում ժայռի գագաթին գտնվող թիվ 38 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում ժայռեր, ձորակներ, անցնում 783մ, հասնում է անտառի եզրին գտնվող թիվ 39 սահմանակետին, թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 274մ, հասնում Շինուհայր, Որոտան և Խոտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9469մ է:

 

ՇԻՆՈՒՀԱՅՐ-ՈՐՈՏԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Շինուհայր, Որոտան և Խոտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 111մ, հասնում Շինուհայր, Որոտան և Բարձրավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 111մ է:

 

ՇԻՆՈՒՀԱՅՐ-ԲԱՐՁՐԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Շինուհայր, Որոտան և Բարձրավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի միջով, թիվ 1 սահմանակետով անցնում 528մ, հատելով ձորեր, ձորակներ, հասնում է թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևմուտք, անցնում 278մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 4-6 սահմանակետերով անցնում 917մ, հասնում Որոտան գետի ափին գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը Որոտան գետով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 8-17 սահմանակետերով անցնում 1587մ, հասնում Շինուհայր, Հալիձոր և Բարձրավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3310 մ է:

 

ՇԻՆՈՒՀԱՅՐ-ՀԱԼԻՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

Շինուհայր, Հալիձոր և Հարժիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 478մ, հասնում թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 359մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում 386մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 159մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 6-7 սահմանակետերով անցնում 497մ, հասնում ճանապարհների հատման տեղում գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 9-22 սահմանակետերով անցնում 2024մ, հասնում թիվ 23 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 259մ, հասնում թիվ 24 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 201մ, հասնում թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում դեպի հյուսիս-արևելք, ճանապարհի ոլորաններով, թիվ 26-33 սահմանակետերով անցնում 1501մ, հասնում թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 529մ, հասնում թիվ 35 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 36-39 սահմանակետերով անցնում 858մ, հասնում թիվ 40 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ և հարավ-արևելք, թիվ 41-42 սահմանակետերով անցնում 1466մ, հասնում է Շինուհայր, Հալիձոր և Բարձրավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8717մ է:

 

ՇԻՆՈՒՀԱՅՐ-ՀԱՐԺԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ա»

 

Շինուհայր, Հարժիս և Ակներ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ, թիվ 1 սահմանակետով անցնում 671մ, հասնում սարի գագաթին գտնվող թիվ 2 սահմանակետին, որտեղից բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 3-5 սահմանակետերով անցնում 2277մ, հատելով ձորը, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը լանջերով թեքվում է կրկին դեպի հարավ-արևելք, թիվ 7 սահմանակետով անցնում 1680մ, հատելով ձորեր և դաշտային ճանապարհներ, հասնում լեռան գագաթին գտնվող թիվ 8 սահմանակետին, այնուհետև ջրբաժանով, լանջով թեքվում է հարավ, ապա հարավ-արևմուտք, թիվ 9 սահմանակետով անցնում 3291մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 11-23 սահմանակետերով անցնում 1107մ, հասնում Գորիս-Անգեղակոթ միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, թիվ 25 սահմանակետով անցնում 533մ, հասնում թիվ 26 սահմանակետին, որտեղից լանջով թեքվում է հարավ-արևելք, անցնում 696մ, հասնում թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 373մ, հատելով միջհամայնքային ճանապարհը, հասնում թիվ 28 սահմանակետին, որտեղից քարակույտերի մոտով, թիվ 29 սահմանակետով անցնում 546մ, հասնում թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ, անցնում 369մ, հասնում թիվ 31 սահմանակետին, ապա լանջով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 342մ, հասնում ձորի և ճանապարհի հատման տեղում գտնվող թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 119մ, հասնում առվի եզրին գտնվող թիվ 33 սահմանակետին: Թիվ 33 սահմանակետից սահմանագիծը առվով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 34-39 սահմանակետերով անցնում 1068մ, հասնում թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ լեռնալանջով, թիվ 41-44 սահմանակետերով անցնում է 1895մ, հասնում լեռան ստորոտի դաշտային ճանապարհի եզրին գտնվող Շինուհայր, Հարժիս և Հալիձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 14967մ է:

 

 

Հավելված 17.55

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇՎԱՆԻՁՈՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Շվանիձոր գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ծավ գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Նռնաձոր գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` պետական սահմանին (Իրանի Իսլամական Հանրապետություն) արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով` Ալվանք գյուղական համայնքին:

 

ՇՎԱՆԻՁՈՐ-ԾԱՎ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Շվանիձոր, Ալվանք և Ծավ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, անցնում 500մ, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը բլրի գագաթից թամբով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ջրբաժանով անցնում 641մ, հասնում 2825.8 նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 2 սահմանակետին, այնուհետև ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 870մ, հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 188մ, հասնում 2621մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 4 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 410մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 412մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 6 սահմանակետին, այնուհետև նույն ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 384մ, հասնում 2447.0մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 7 սահմանակետին, այնուհետև նույն ջրբաժանով անցնում է 359մ, հասնում թամբի վրա գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով անցնում է 475մ, հասնում 2431.0մ նիշ ունեցող բարձունքի վրա գտնվող թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 922մ, ջրբաժանով հասնում 2329.0մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով անցնում 295մ, հասնում թիվ 11 սահմանակետին, որտեղից ջրբաժանով թեքվում է նույն ուղղությամբ, հատում 2232մ նիշ ունեցող լեռնանցքը, անցնում 601մ, հասնում թիվ 12 սահմանակետին, ապա նույն ջրբաժանով անցնում է 164մ, հասնում 2313.0մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից նույն ջրբաժանով անցնելով 186մ` հասնում է թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 382մ, հասնում 2356.0մ նիշ ունեցող բարձունքի վրա գտնվող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում 558մ, հատելով թամբը, հասնում 2366.9մ նիշ ունեցող Գյումարանդաղ բարձունքի վրա գտնվող թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 159մ, հասնում նույն բլրի հյուսիսային մասում գտնվող թիվ 17 սահմանակետին, ապա նույն ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 431մ, հասնում թիվ 18 սահմանակետին, որտեղից նույն ջրբաժանով նույն ուղղությամբ անցնում է 240մ, հասնում թիվ 19 սահմանակետին, այնուհետև թեքվում դեպի արևելք, անցնում 300մ, հասնում թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 323մ, հասնում 2059.0 մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 570մ, հասնում ջրհավաքի եզրին գտնվող թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը ջրհավաքով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 23, 24 սահմանակետերով անցնելով 646մ, հասնում թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 26 սահմանակետով անցնում 1098մ, հասնում 2373.0մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող Շվանիձոր, Ծավ և Նռնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11114մ է:

 

ՇՎԱՆԻՁՈՐ-ՆՌՆԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Շվանիձոր, Նռնաձոր և Ծավ գյուղական համայնքների տարածքների բաժանման 2373մ նիշ ունեցող «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 2263մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 4-6 սահմանակետերով անցնում 3032մ, հատելով ձորակներ, հասնում բլրի վրա գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը ջրհավաքով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 397մ, հասնում 1321.0մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 747մ, հասնում 1249.0մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 852մ, հասնում 1260.0մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 878մ, հասնում 1028.0մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 12 սահմանակետով անցնում 1340մ, հասնում թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 364մ, հասնում թիվ 14 սահմանակետին, ապա թեքվում դեպի հարավ-արևմուտք, թիվ 15 սահմանակետով անցնում 967մ, հասնում թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 1037մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնելով 671մ, հասնում թիվ 18 սահմանակետին, ապա սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 248մ, հասնում Նռնաձոր, Շվանիձոր գյուղական համայնքների և պետական սահմանի (Իրանի Իսլամական Հանրապետություն) տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12795մ է:

 

ՇՎԱՆԻՁՈՐ –ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

«Գ»-«Դ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ՇՎԱՆԻՁՈՐ-ԱԼՎԱՆՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

Շվանիձոր, Ալվանք և Ծավ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 1980մ, հասնում 2103.0մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 4-5 սահմանակետերով, 1921.0մ նիշ ունեցող բարձունքով անցնում 1365մ, հասնում թիվ 6 սահմանակետին, որտեղից թեքվում է նույն ուղղությամբ, անցնում 918մ, հասնում բարձունքի վրա գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, անցնում 56մ, հասնում թիվ 8 սահմանակետին, որտեղից բարձունքներով թեքվում է հարավ-արևելք, թիվ 9-10 սահմանակետերով անցնում 928մ, հասնում թիվ 11 սահմանակետին, որտեղից բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 12-16 սահմանակետերով անցնում 1150մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է արևելք, անցնում 613մ, հասնում թիվ 18 սահմանակետին, որտեղից ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 19-20 սահմանակետերով անցնում 988մ, հասնում 1333.0մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով անցնում 541մ, հասնում թիվ 22 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, անցնում 364մ, հասնում 1252.3մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 23 սահմանակետին, այնուհետև ջրբաժանով թեքվում է դեպի հարավ, թիվ 24 սահմանակետով անցնում 1169մ, հասնում թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 312մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 26 սահմանակետին, այնուհետև թեքվում դեպի հարավ-արևելք, անցնում 206մ, հասնում հաջորդ բլրի վրա գտնվող թիվ 27 սահմանակետին, ապա նույն ուղղությամբ թիվ 28-30 սահմանակետերով անցնում է 2122մ, հասնում թիվ 31 սահմանակետին: Թիվ 31 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 32-33 սահմանակետերով անցնում 1724մ, հասնում Շվանիձոր, Ալվանք գյուղական համայնքների և պետական սահման (Իրանի Իսլամական Հանրապետություն) տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 14440մ է:

 

 

Հավելված 17.56

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇՈՒՌՆՈՒԽ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Շուռնուխ գյուղական համայնքը գտնվում է մարզի արևելյան մասում:

 Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), արևելքից և հարավից «Բ»-«Գ» հատվածով` Դավիթ Բեկ գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Սևաքար գյուղական համայնքին, «Դ»-«Ե» հատվածով` Եղեգ գյուղական համայնքին, «Ե»-«Զ» հատվածով Վերին Խոտանան գյուղական համայնքին, արևմուտքից «Զ»-«Է» հատվածով` Տանձավեր գյուղական համայնքին, «Է»-«Ա» հատվածով` Բարձրավան գյուղական համայնքին:

 

ՇՈՒՌՆՈՒԽ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ՇՈՒՌՆՈՒԽ-ԴԱՎԻԹ ԲԵԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Շուռնուխ, Դավիթ Բեկ և Սևաքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառով, առվով անցնում 1855մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս, անցնում 212մ, հասնում Շուռնուխ, Դավիթ-Բեկ գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2067մ է:

 

ՇՈՒՌՆՈՒԽ-ՍԵՎԱՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Շուռնուխ, Սևաքար և Եղեգ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառով, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 1619մ, հասնում Շուռնուխ, Սևաքար, և Դավիթ Բեկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1619մ է:

 

ՇՈՒՌՆՈՒԽ-ՍԵՎԱՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

 Շուռնուխ, Եղեգ և Սևաքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 60մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 2-4 սահմանակետերով, անտառի եզրով անցնում է 746մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 182մ, հասնում Շուռնուխ, Եղեգ և Վերին Խոտանան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 988մ է:

 

ՇՈՒՌՆՈՒԽ-ՎԵՐԻՆ ԽՈՏԱՆԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Շուռնուխ, Վերին Խոտանան և Տանձավեր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառով, թիվ 1 սահմանակետով անցնում 608մ, հասնում թիվ 2 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, լանջով անցնում 282մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհը, թիվ 4 սահմանակետով անցնում 374մ, հասնում թիվ 5 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, լանջով անցնում 377մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը ձորով անցնում է 4004մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, ջրբաժանով, թիվ 8-12 սահմանակետերով անցնում 1314մ, հասնում թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 14 սահմանակետով անցնում 192մ, հասնում թիվ 15 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 106մ, հասնում թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը լանջով, թիվ 17 սահմանակետով անցնում է 252մ, հասնում թիվ 18 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 103մ, հասնում թիվ 19 սահմանակետին, որտեղից սահմանագիծը, թեքվում է արևելք, անցնում 194մ, հասնում թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս, անցնում 191մ, հասնում թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, լանջերով, բլուրների գագաթներով, թիվ 22-31 սահմանակետերով անցնում 1675մ, հասնում թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով, թիվ 33-35 սահմանակետերով անցնում 939մ, հասնում է թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 530մ, հասնում Շուռնուխ, Վերին Խոտանան և Եղեգ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11139մ է:

 

ՇՈՒՌՆՈՒԽ-ՏԱՆՁԱՎԵՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

Շուռնուխ, Տանձավեր և Բարձրավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 572մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հարավ, թիվ 2 սահմանակետով անցնում է 501մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 165մ, հասնում թիվ 4 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, թիվ 5-8 սահմանակետերով անցնում 560մ հասնում թիվ 9 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 10 սահմանակետով անցնում 168մ, հասնում թիվ 11 սահմանակետին, այդտեղից թեքվում է դեպի հարավ, թիվ 10-17 սահմանակետերով անցնում 356մ, հասնում Շուռնուխ, Տանձավեր և Վերին Խոտանան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2322մ է:

 

ՇՈՒՌՆՈՒԽ-ԲԱՐՁՐԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ա»

 

Շուռնուխ, Բարձրավան գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրատարով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 1-50 սահմանակետերով անցնում 3685մ, հասնում թիվ 51 սահմանակետին: Թիվ 51 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի արևմուտք, թիվ 52-55 սահմանակետերով անցնում 1041մ, հատելով ձորակներ, հասնում թիվ 56 սահմանակետին, որտեղից լանջով թեքվում է հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 57 սահմանակետով անցնում 814մ, հասնում թիվ 58 սահմանակետին: Թիվ 58 սահմանակետից սահմանագիծը բարձունքներով թեքվում է դեպի արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 59-60 սահմանակետերով անցնում 1112մ, հատելով ձորակներ, հասնում Շուռնուխ, Բարձրավան և Տանձավեր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

 «Է»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6652մ է:

 

 

Հավելված 17.57

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՈՐՈՏԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Որոտան գյուղական համայնքը գտնվում է մարզի արևմտյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Խոտ գյուղական համայնքին, արևմուտքից «Բ»-«Գ» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), հարավից «Գ»-«Դ» հատվածով` Բարձրավան գյուղական համայնքին, արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով` Շինուհայր գյուղական համայնքին:

 

ՈՐՈՏԱՆ-ԽՈՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 Որոտան, Շինուհայր և Խոտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Որոտան գետի ափին, սահմանագիծը գետով հոսանքի ուղղությամբ, թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1-24 սահմանակետերով անցնում 2913մ, հասնում է թիվ 25 սահմանակետին, ապա հատում է Գորիս-Կապան հանրապետական նշանակության ճանապարհը, թիվ 26-27 սահմանակետերով անցնում 283մ, հասնում թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը հյուսիսարևելյան ուղղությամբ թիվ 29-34 սահմանակետերով անցնում 1237մ, հասնում Որոտան, Խոտ գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4433մ է:

 

ՈՐՈՏԱՆ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 «Բ»-«Գ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

 

ՈՐՈՏԱՆ-ԲԱՐՁՐԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Որոտան, Բարձրավան և Շինուհայր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է անտառի եզրին, սահմանագիծը անտառի եզրով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1-5 սահմանակետերով անցնում 1843մ, հասնում թիվ 6 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառի եզրի թիվ 7-9 սահմանակետերով անցնում 1008մ, հասնում թիվ 10 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անտառի եզրով անցնում 418մ, հասնում Գորիս-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի վրա գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը նշված ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 12-73 սահմանակետերով անցնում 6293մ, հասնում Որոտան, Բարձրավան գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9562մ է:

 

ՈՐՈՏԱՆ-ՇԻՆՈՒՀԱՅՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

 Որոտան, Շինուհայր և Խոտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 131մ, հասնում անտառի եզրին գտնվող Որոտան, Շինուհայր և Բարձրավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 131մ է:

 

 

Հավելված 17.58

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԱԼՎԱՐԴ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Սալվարդ գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

 Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Բռնակոթ գյուղական համայնքին, հյուսիս-արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Հացավան գյուղական համայնքին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Թասիկ գյուղական համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` Թանահատ գյուղական համայնքին, «Ե»-«Զ» հատվածով՝ Արևիս գյուղական համայնքին, արևմուտքից «Զ»-«Ա» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն):

 

ՍԱԼՎԱՐԴ-ԲՌՆԱԿՈԹ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Ա»-«Բ»

 

 Սալվարդ, Բռնակոթ գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից ժայռի արևելյան եզրով սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 1-5 սահմանակետերով անցնում 648մ, հասնում թիվ 6 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք և թիվ 7-9 սահմանակետերով անցնում է 213մ, հասնում թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 11-38 սահմանակետերով անցնում 1783մ, հասնում է թիվ 39 սահմանակետին, որտեղից կրկին թեքվում հյուսիս-արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 40-41 սահմանակետերով անցնում 940մ, հասնում թիվ 42 սահմանակետին: Թիվ 42 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 1309մ, հասնում թիվ 43 սահմանակետին: Թիվ 43 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 670մ, հասնում թիվ 44 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 45-60 սահմանակետերով անցնում է 3590մ, հասնում թիվ 61 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատում ձորեր և դաշտային ճանապարհ, թիվ 62-68 սահմանակետերով անցնում է 1508մ, հասնում է թիվ 69 սահմանակետին, որտեղից թեքվում դեպի արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 70 սահմանակետով անցնում 769մ, հասնում է թիվ 71 սահմանակետին: Թիվ 71 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում 543մ, հասնում Սալվարդ, Բռնակոթ և Հացավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11973մ է:

 

ՍԱԼՎԱՐԴ-ՀԱՑԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Բ»-«Գ»

 

 Սալվարդ, Բռնակոթ և Հացավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 898 մ, ջրբաժանով հասնում թիվ 1 սահմանակետին, որը գտնվում է գետի ափին, ապա գետով` հոսանքի ուղղությամբ, թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 2-3 սահմանակետերով անցնելով 495մ, հասնում թիվ 4 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 326մ, հասնում Սալվարդ, Թասիկ և Հացավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1719մ է:

 

ՍԱԼՎԱՐԴ-ԹԱՍԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Գ»-«Դ»

 

 Սալվարդ, Թասիկ և Հացավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 245 մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 2 սահմանակետով անցնում 873մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը շարունակվում է նույն ուղղությամբ, հատում Կապլիգյոլ լճակը, թիվ 4-5 սահմանակետերով անցնում 1525մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 7-8 սահմանակետերով անցնում 402մ, հասնում Սիսիան գետի ափին գտնվող Սալվարդ, Թանահատ և Թասիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3047մ է:

 

ՍԱԼՎԱՐԴ-ԹԱՆԱՀԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Դ»-«Ե»

 

 Սալվարդ, Թասիկ և Թանահատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ջրբաժանով, թիվ 1-5 սահմանակետերով անցնում է 991մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, որտեղից սահմանագիծը փոխում է ուղղությունը դեպի հարավ, թիվ 7 սահմանակետով անցնում 1020մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 531մ, հասնում թիվ 9 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում է 414մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, հատելով ձորակներ, առուներ, թիվ 11-18 սահմանակետերով անցնում է 972մ, հասնում թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք և դաշտային ճանապարհով, թիվ 20-32 սահմանակետերով անցնում 2374մ, հասնում է թիվ 33 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 34 սահմանակետով անցնում է 340մ, հասնում է թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 36-38 սահմանակետերով անցնում 2281մ, հասնում է թիվ 39 սահմանակետին: Թիվ 39 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 631մ, հասնում է թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով հատելով առուներ, ձորակներ, թիվ 41-75 սահմանակետերով անցնում է 2464մ, հասնում թիվ 76 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 764մ, հասնում Սալվարդ, Արևիս և Թանահատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12782մ է:

 

ՍԱԼՎԱՐԴ-ԱՐԵՎԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Ե»-«Զ»

 

 Սալվարդ, Արևիս գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատում ջրբաժանը և ձորը, անցնում 84մ, հասնում Հացավան գետի ափին գտնվող թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, գետով, թիվ 2-5 սահմանակետերով անցնում է 516մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը կրկին թեքվում է հարավ-արևելք, թիվ 7-9 սահմանակետերով անցնում 771մ, հասնում թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով, թիվ 11-25 սահմանակետերով անցնում է 1992մ, հասնում գետի ափին գտնվող Սալվարդ, Արևիս և Թանահատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3363մ է:

 

ՍԱԼՎԱՐԴ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Զ»-«Ա»

 

 «Զ»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

 

Հավելված 17.59

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԱՌՆԱԿՈՒՆՔ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Սառնակունք գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

 Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Սպանդարյան գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով՝ Շաղատ գյուղական համայնքին, արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով` Ծղուկ գյուղական համայնքին:

 

ՍԱՌՆԱԿՈՒՆՔ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 «Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ՍԱՌՆԱԿՈՒՆՔ-ՍՊԱՆԴԱՐՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 Սառնակունք, Սպանդարյան գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 1 սահմանակետով անցնում 602մ, հասնում թիվ 2 սահմանակետին, որը գտնվում է բլրի գագաթին, այնուհետև նորից թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 715մ, հասնում դիմացի բլրի գագաթին գտնվող թիվ 3 սահմանակետին, ապա լանջով թեքվում դեպի հարավ-արևմուտք, անցնում 871մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, ապա հարավ-արևմուտք, թիվ 5-7 սահմանակետերով անցնում 2031մ, հասնում թիվ 8 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 454մ, հասնում թիվ 9 սահմանակետին, որտեղից հատելով դաշտային ճանապարհ, ձորակներ, առուներ, թիվ 10-14 սահմանակետերով անցնում է 3465մ, հասնում թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից թեքվում է հարավ-արևմուտք, գետի հունով անցնում 3752մ, հասնում թիվ 16 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 17-19 սահմանակետերով անցնում 799մ, հասնում է թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 21 սահմանակետով անցնում 2038մ, հասնում թիվ 22 սահմանակետին, որտեղից սահմանագիծը անցնում է նույն ուղղությամբ, հատում Սիսիան ջրանցքը, թիվ 23 սահմանակետով անցնում 1017մ, հասնում թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, թիվ 25-26 սահմանակետերով անցնում 978մ, հասնում թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնում 41 մ, հասնում թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 361մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում Սպանդարյան-Սառնակունք ավտոճանապարհը, թիվ 30-36 սահմանակետերով անցնում 1993մ, հասնում առվի եզրին գտնվող թիվ 37 սահմանակետին, որտեղից թեքվում է արևմուտք, անցնում 391մ, հասնում թիվ 38 սահմանակետին: Թիվ 38 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 197մ, հասնում թիվ 39 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ և հատելով Անգեղակոթ-Սպանդարյան միջհամայնքային ճանապարհը, թիվ 40-41 սահմանակետերով անցնելով 2360մ, հասնում է Սառնակունք, Սպանդարյան և Շաղատ համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 22065մ է:

 

ՍԱՌՆԱԿՈՒՆՔ-ՇԱՂԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 Սառնակունք, Սպանդարյան և Շաղատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 723մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 2 սահմանակետով, ջրբաժանով, ձորով անցնում 1123մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, անցնում 540մ, հասնում Սառնակունք, Շաղատ և Ծղուկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2386մ է:

 

ՍԱՌՆԱԿՈՒՆՔ-ԾՂՈՒԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Դ»-«Ա»

 

 Սառնակունք, Ծղուկ գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Տուլյար գետի ափին, սահմանագիծը գետով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում Սիսիան ջրանցքը, ապա նույն գետով, թիվ 1 սահմանակետով անցնում է 5214մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, այդտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, ընթացքում հատելով ջրբաժաններ և ձորակներ, անցնելով 456մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում է 37մ, հասնում թիվ 4 սահմանակետին, որը գտնվում է Մուխուրթարյան գետի ափին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հասնում ճանապարհին և նույն ճանապարհի վրա գտնվող թիվ 5-9 սահմանակետերով անցնելով 289մ, հասնում է թիվ 10 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թիվ 11-29 սահմանակետերով անցնելով 1772մ, հասնում է թիվ 30 սահմանակետին, ապա կտրուկ թեքվում է հարավ-արևելք, թիվ 31-39 սահմանակետերով անցնում է 996մ, հասնում թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը կրկին թեքվում է հարավ-արևմուտք, ձորով, հատելով առուներ, թիվ 41-68 սահմանակետերով անցնում է 1347մ, հասնում թիվ 69 սահմանակետին: Թիվ 69 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, ձորով, թիվ 70-97 սահմանակետերով անցնում 7345մ, հասնում թիվ 98 սահմանակետին, այդտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հասնում ճանապարհին և ճանապարհով ու բնակավայրի կողքով, թիվ 98-105 սահմանակետերով անցնելով 2053մ, հասնում է թիվ 106 սահմանակետին: Թիվ 106 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 107-113 սահմանակետերով անցնում է 1899մ, հասնում թիվ 114 սահմանակետին, որտեղից կտրուկ թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 1357մ, հասնում է Որոտան գետի ափին գտնվող թիվ 115 սահմանակետին: Թիվ 115 սահմանակետից սահմանագիծը Որոտան գետի ոլորաններով, թիվ 115-135 սահմանակետերով անցնում է 3517մ, հասնում վտակի հետ հատման տեղում գտնվող թիվ 136 սահմանակետին: Թիվ 136 սահմանակետից սահմանագիծը վտակով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, վտակով` հոսանքի հակառակ ուղղությամբ, թիվ 137-146 սահմանակետերով անցնում 3236մ, հասնում Սառնակունք, Ծղուկ և Շաղատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 29518մ է:

 

 

Հավելված 17.60

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍՅՈՒՆԻՔ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Սյունիք գյուղական համայնքը գտնվում է մարզի կենտրոնական մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Վարդավանք գյուղական համայնքին, արևմուտքից «Բ»-«Գ» հատվածով` Խդրանց գյուղական համայնքին, արևմուտքից, հարավից և արևելքից «Գ»-«Դ» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Կապան քաղաքային համայնքին, «Ե»-«Զ» հատվածով` Աճանան գյուղական համայնքին, «Զ»-«Ա» հատվածով` Արծվանիկ գյուղական համայնքին:

 

ՍՅՈՒՆԻՔ-ՎԱՐԴԱՎԱՆՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Սյունիք, Վարդավանք և Արծվանիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը վտակով` հոսանքի ուղղությամբ, թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում է 1255մ, հասնում թիվ 4 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 5 սահմանակետով անցնում 774մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ապա հարավ և թիվ 7-8 սահմանակետերով անցնում 403մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 935մ, հասնում է բլրի գագաթի թիվ 10 սահմանակետին, որտեղից սահմանագիծը անտառի եզրով պարբերաբար թեքվելով հարավ-արևելք և հարավ` հատում է ձորակներ և լանջով, թիվ 11-16 սահմանակետերով անցնում 939մ, հասնում թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևմուտք և հյուսիս-արևելք, թիվ 18-19 սահմանակետերով անցնում է 949մ, հասնում անտառի եզրին գտնվող թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառի եզրով, թիվ 21-22 սահմանակետերով անցնում է 1110մ, հասնում թիվ 23 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 293մ, հասնում Սյունիք, Վարդավանք և Խդրանց համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6657մ է:

 

ՍՅՈՒՆԻՔ-ԽԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Սյունիք, Խդրանց, Վարդավանք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում է 473մ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա հատում է դաշտային ճանապարհը, ժայռերի եզրով անցնում 393մ, հասնում թիվ 2 սահմանակետին, որտեղից կրկին թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 607մ, հասնում Սյունիք, Խդրանց գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1474մ է:

 

ՍՅՈՒՆԻՔ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

«Գ»-«Դ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ՍՅՈՒՆԻՔ-ԿԱՊԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Սյունիք գյուղական, Կապան քաղաքային համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհներ և լանջերով, թիվ 1-8 սահմանակետերով անցնելով 2388մ, հասնում է միջհամայնքային ճանապարհի եզրին տեղադրված թիվ 9 սահմանակետին, որտեղից թեքվում է արևմուտք, թիվ 10-14 սահմանակետերով անցնում 1342մ, հասնում թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, բնակավայրի հարավարևելյան եզրագծով, թիվ 16-18 սահմանակետերով անցնում 332մ, հասնում Օխչի գետի ափին գտնվող Սյունիք, Աճանան գյուղական և Կապան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4063մ է:

 

ՍՅՈՒՆԻՔ-ԱՃԱՆԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Սյունիք, Աճանան և Արծվանիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անցնում 371մ, հատում Կապան-Երևան խճուղին և անցնելով 371մ` հասնում է թիվ 1 սահմանակետին, որը գտնվում է գետի ափին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը գետով թեքվում է դեպի հարավ, թիվ 2-3 սահմանակետերով անցնում 335մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 594մ, հասնում Սյունիք, Աճանան գյուղական և Կապան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1300մ է:

 

ՍՅՈԻՆԻՔ-ԱՐԾՎԱՆԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

 

Սյունիք, Վարդավանք և Արծվանիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 173մ, հասնում է թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում ջրբաժաններ, լանջով, թիվ 2-5 սահմանակետերով անցնելով 2197մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, որտեղից կրկին թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում Կապան-Գորիս մայրուղին, թիվ 7-8 սահմանակետերով անցնում 774մ, հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, բլուրներով և թիվ 10 սահմանակետով անցնում 400մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 11 սահմանակետին, որտեղից ձորով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 12-19 սահմանակետերով անցնում 1045մ, հասնում Ողջի գետի վտակի ափին գտնվող թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, լանջով անցնում 133մ, հասնում է թիվ 21 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, դաշտային ճանապարհին զուգահեռ բլրի ստորոտով, թիվ 22 սահմանակետով անցնում 509մ, հասնում Սյունիք, Խալաջ և Արծվանիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

 «Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5232մ է:

 

 

Հավելված 17.61

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍՊԱՆԴԱՐՅԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Սպանդարյան գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

 Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Անգեղակոթ գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Շաղատ գյուղական համայնքին, արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով` Սառնակունք գյուղական համայնքին:

 

ՍՊԱՆԴԱՐՅԱՆ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 «Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ՍՊԱՆԴԱՐՅԱՆ-ԱՆԳԵՂԱԿՈԹ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 Սպանդարյան, Անգեղակոթ գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 365մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 1 սահմանակետին, հետո թեքվում հարավ-արևելք, անցնում 732մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 3-4 սահմանակետերով հատելով ձորակներ, առուներ, անցնում է 2739մ, հասնում ժայռի գագաթին գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, լեռան լանջով, ապա սարահարթով անցնում 1026մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 6 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ, թիվ 7-9 սահմանակետերով անցնում 2388մ, հասնում թիվ 10 սահմանակետին, այնուհետև թեքվում հարավ-արևմուտք, անցնում 405մ, հասնում թիվ 11 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 12-39 սահմանակետերով անցնում 1824մ, հասնում թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 41-46 սահմանակետերով անցնում 654մ, հասնում է թիվ 47 սահմանակետին, ապա դարձյալ թեքվում է հարավ-արևմուտք, հատում առուներ և դաշտային ճանապարհով, թիվ 48-81 սահմանակետերով անցնում 3601մ, հասնում թիվ 82 սահմանակետին: Թիվ 82 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 83-85 սահմանակետերով անցնում 309մ, հասնում է թիվ 86 սահմանակետին, այդտեղից սահմանագիծը թեքվում է հարավ, թիվ 86-88 սահմանակետերով անցնում է 706մ, հասնում թիվ 89 սահմանակետին, ապա թեքվում հարավ-արևելք, անցնում 266մ, հասնում թիվ 90 սահմանակետին: Թիվ 90 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 91-92 սահմանակետերով անցնում 1034մ, հասնում թիվ 93 սահմանակետին: Թիվ 93 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 3936մ, հասնում է թիվ 94 սահմանակետին: Թիվ 94 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 338մ, հասնում է թիվ 95 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, անցնելով 118մ, հասնում է թիվ 96 սահմանակետին: Թիվ 96 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, հատում դաշտային ճանապարհը, առուները, անցնում է 421մ, հասնում թիվ 97 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում է 158մ, հասնում թիվ 98 սահմանակետին, որից հետո սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում է 208մ, հասնում է թիվ 99 սահմանակետին, որը գտնվում է առվի ափին, ապա առվով թեքվում է հարավ-արևմուտք, հատում Անգեղակոթ-Սպանդարյան միջհամայնքային ճանապարհը, անցնում 1527մ, հասնում Սպանդարյան, Սառնակունք և Շաղատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 22755մ է:

 

ՍՊԱՆԴԱՐՅԱՆ-ՇԱՂԱԹ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 Սպանդարյան, Շաղատ և Անգեղակոթ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 723մ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է արևելք, անցնում 950մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք և հատելով ջրբաժանը, ձորով, թիվ 3 սահմանակետով անցնում է 1040մ, հասնում Որոտան գետի ափին գտնվող Սպանդարյան, Շաղատ և Սառնակունք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2713մ է:

 

ՍՊԱՆԴԱՐՅԱՆ-ՍԱՌՆԱԿՈՒՆՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

 Սպանդարյան, Սառնակունք գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 1 սահմանակետով անցնում 602մ, հասնում թիվ 2 սահմանակետին, որը գտնվում է բլրի գագաթին, այնուհետև նորից թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 715մ, հասնում դիմացի բլրի գագաթին գտնվող թիվ 3 սահմանակետին, ապա թեք լանջով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 871մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, ապա հարավ-արևմուտք և թիվ 5-7 սահմանակետերով անցնում 2031մ, հասնում թիվ 8 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, հատելով դաշտային ճանապարհը, ձորակներ, առուներ, թիվ 9-14 սահմանակետերով անցնում է 3919մ, հասնում թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից թեքվում է հարավ-արևմուտք, գետի հունով անցնում է 3752մ, հասնում թիվ 16 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 17-19 սահմանակետերով 799մ, հասնում է թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 21 սահմանակետով անցնում 2038մ, հասնում թիվ 22 սահմանակետին, որտեղից սահմանագիծը ձգվում է նույն ուղղությամբ, հատում է Սիսիան ջրանցքը, անցնում 612մ, հասնում թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք և թիվ 24-26 սահմանակետերով անցնում 1382մ, հասնում թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնում 41 մ, հասնում թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 361մ, հասնում է թիվ 29 սահմանակետին, որը գտնվում է գետի ափին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում Սպանդարյան-Սառնակունք ավտոճանապարհը և թիվ 30-36 սահմանակետերով անցնում 1994մ, հասնում է թիվ 37 սահմանակետին, որը գտնվում է առվի եզրին, որտեղից թեքվում է արևմուտք, անցնում 391մ, հասնում թիվ 38 սահմանակետին: Թիվ 38 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 197մ, հասնում թիվ 39 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ և հատելով Անգեղակոթ-Սպանդարյան միջհամայնքային ճանապարհը, թիվ 40-41 սահմանակետերով անցնելով 2360մ, հասնում է Սպանդարյան, Սառնակունք և Շաղատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 22065մ է:

 

 

Հավելված 17.62

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍՐԱՇԵՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Սրաշեն գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:

 Համայնքը «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Շիկահող գյուղական համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), «Գ»-«Դ» հատվածով` Հանդ գյուղական համայնքին, «Դ»-«Ա» հատվածով` Ծավ գյուղական համայնքին:

 

ՍՐԱՇԵՆ-ՇԻԿԱՀՈՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 Սրաշեն, Շիկահող և Ծավ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, անտառի եզրով անցնելով 181մ, հասնում թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնելով 526մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը նորից թեքվում է հարավ-արևելք, անտառի եզրագծով, թիվ 3-5 սահմանակետերով անցնելով 602մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում լեռնալանջեր, ձորեր ու ձորակներ, հատում լեռնագագաթներից հոսող ջրերը, հետո լեռնալանջերով թեքվում հյուսիս-արևելք և դաշտային ճանապարհով անցնում 6033մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս, հետո հյուսիս-արևելք, թիվ 8-11 սահմանակետերով անցնում 1134մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 1450մ, հասնում թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է հյուսիս, անցնելով անտառի եզրով 488մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թիվ 15 սահմանակետով, ջրբաժանով անցնելով 854մ, հասնում է թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 210 մ, հասնում է թիվ 17 սահմանակետին, ապա թեքվում է արևելք, թիվ 18-20 սահմանակետերով անցնում 712մ, հասնում է թիվ 21 սահմանակետին, որը գտնվում է Շիկահող գետի եզրին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք և թիվ 22-25 սահմանակետերով անցնելով 710մ, հասնում է թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 27 սահմանակետով անցնելով 275մ, հասնում է թիվ 28 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք և թիվ 29-31 սահմանակետերով անցնելով 434մ, հասնում է թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 33-39 սահմանակետերով անցնելով 1079մ, հասնում է թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 153մ, հասնում է թիվ 41 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, անցնում 609մ, հասնում է Սրաշեն, Շիկահող գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 14992մ է:

 

ՍՐԱՇԵՆ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 «Բ»-«Գ» հատվածով սահմանագիծն համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ՍՐԱՇԵՆ-ՆԵՐՔԻՆ ՀԱՆԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 Սրաշեն, Ներքին Հանդ գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Դ» հանգուցային «Թունիս-արտ» կոչվող եռանկյունաչափական սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, ջրբաժանով անցնում 223մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, հատում միջհամայնքային և դաշտային ճանապարհը, անցնում է 624մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, ապա հատում է ձորեր և գետեր, անցնում 950մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 267մ, հասնում է Սրաշեն, Ներքին Հանդ և Ծավ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2065մ է:

 

ՍՐԱՇԵՆ-ԾԱՎ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

 Սրաշեն, Շիկահող և Ծավ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 224մ, հասնում թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 435մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, ջրբաժանով, թիվ 3-6 սահմանակետերով անցնում է 288մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 8-9 սահմանակետերով անցնելով 191 մ, հասնում թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 368մ, հասնում թիվ 11 սահմանակետին, ապա թեքվում է հարավ, անցնում 325մ, հասնում թիվ 12 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 13 սահմանակետով անցնում է 771մ, հասնում է թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 399մ, հասնում է թիվ 15 սահմանակետին, հետո թեքվում է արևելք, թիվ 16-17 սահմանակետերով անցնում 592մ, հասնում թիվ 18 սահմանակետին, այնուհետև անտառեզրով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 19-22 սահմանակետերով անցնելով 667մ, հասնում է թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 180մ, հասնում է թիվ 24 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 297մ, հասնում է թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 145մ, հասնում է թիվ 26 սահմանակետին, ապա անտառեզրով թեքվում է դեպի արևելք, անցնում 313մ, հասնում թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ապա դեպի հարավ, թիվ 28-29 սահմանակետերով անցնում 449մ, հասնում թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհը, թիվ 31 սահմանակետով անցնում 728մ, հասնում թիվ 32 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ, անցնում 583մ, հասնում թիվ 33 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 420մ և անտառապատ լանջով հասնում թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 279մ, հասնում է թիվ 35 սահմանակետին, որից հետո թեքվում է արևելք, անցնում 411մ, հասնում թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, ապա հյուսիս, անտառեզրով, թիվ 37 սահմանակետով անցնում 576մ, հասնում թիվ 38 սահմանակետին, հետո թեքվում է դեպի արևելք, անցնում 269մ, հասնում թիվ 39 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 224մ, հասնում թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 41-43 սահմանակետերով անցնում 806մ, հասնում թիվ 44 սահմանակետին, այստեղից անտառեզրով պարբերաբար թեքվելով հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, թիվ 45-47 սահմանակետերով անցնում 1098մ, հասնում թիվ 48 սահմանակետին: Թիվ 48 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 353մ, հասնում թիվ 49 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 306մ, հասնում է թիվ 50 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, անցնում 120մ, հասնում թիվ 51 սահմանակետին: Թիվ 51 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անտառի բացատի եզրագծով անցնում 518մ, հասնում է թիվ 52 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, անցնում 334մ, հասնում է թիվ 53 սահմանակետին: Թիվ 53 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 528մ, հասնում թիվ 54 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, անտառի եզրագծով հատելով դաշտային ճանապարհը, թիվ 55-56 սահմանակետերով անցնում 1266մ, հասնում բացատի եզրին գտնվող թիվ 57 սահմանակետին: Թիվ 57 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրով թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 58-59 սահմանակետերով անցնում 974մ, հասնում թիվ 60 սահմանակետին: Թիվ 60 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 61-63 սահմանակետերով անցնելով 1529մ, հասնում Սրաշեն, Ծավ և Ներքին Հանդ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 16962մ է:

 

 

Հավելված 17.63

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՔԱՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Սևաքար գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

 Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Շուռնուխ գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Դավիթ Բեկ գյուղական համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Չափնի գյուղական համայնքին, «Դ»-«Ե» հատվածով` Արծվանիկ գյուղական համայնքին, հարավից «Ե»-«Զ» հատվածով` Աճանան գյուղական համայնքին, արևմուտքից «Զ»-«Ա» հատվածով` Եղեգ գյուղական համայնքին:

 

ՍԵՎԱՔԱՐ-ՇՈՒՌՆՈՒԽ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Սևաքար, Շուռնուխ և Եղեգ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառով, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 1619մ, հասնում Սևաքար, Շուռնուխ և Դավիթ Բեկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1619մ է:

 

ՍԵՎԱՔԱՐ-ԴԱՎԻԹ ԲԵԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Սևաքար, Շուռնուխ և Դավիթ Բեկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 1821մ, հասնում թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 2-3 սահմանակետերով անցնում 380մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, ձորով, թիվ 5 սահմանակետով անցնում 155մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 88մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, ձորով անցնում 74մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 144մ, հասնում թիվ 9 սահմանակետին, որտեղից ձորով թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 40մ, հասնում թիվ 10 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 11 սահմանակետով անցնում 121մ, հասնում է Շաբադին գետի ափին գտնվող, Սևաքար, Չափնի և Դավիթ Բեկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2823մ է:

 

 ՍԵՎԱՔԱՐ-ՉԱՓՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Սևաքար, Չափնի և Դավիթ-Բեկ համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Շաբադին գետի ափին, սահմանագիծը գետով` հոսանքի ուղղությամբ, թեքվում է դեպի հարավ, թիվ 1-52 սահմանակետերով անցնում 6784մ, հասնում է Սևաքար, Չափնի և Արծվանիկ համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6784մ է:

 

ՍԵՎԱՔԱՐ-ԱՐԾՎԱՆԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Սևաքար, Արծվանիկ և Չափնի համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Շաբադին գետի և նրա ձախակողմյան վտակի հատման կետում, սահմանագիծը գետով` հոսանքի ուղղությամբ, թեքվում է հարավ, թիվ 1-10 սահմանակետերով անցնում 1529մ, հասնում է թիվ 11 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, լանջով անցնում 343մ, հասնում Սևաքար, Աճանան և Արծվանիկ համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1872մ է:

 

ՍԵՎԱՔԱՐ-ԱՃԱՆԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Սևաքար, Աճանան և Եղեգ համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 64մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, գոգավոր և ուռուցիկ ռելիեֆով, թիվ 2 սահմանակետով անցնում է 662մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատում ձորը և անցնելով 185մ` հասնում է թիվ 4 սահմանակետին, ապա թեքվում է արևելք, անցնում 273մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, կտրտված լանջով, թիվ 6 սահմանակետով անցնում է 417մ, հասնում թիվ 7 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք և գետով` հոսանքի ուղղությամբ, թիվ 8-11 սահմանակետերով անցնում է 790մ, հասնում Սևաքար-Խալաջ միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 189 մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, հատում դաշտային ճանապարհը, անցնում է 244մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 274մ, հասնում թիվ 15 սահմանակետին, որտեղից թեքվում է արևելք, հատում դաշտային ճանապարհը, անցնում է 190մ, հասնում թիվ 16 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, անցնում 165մ, հասնում թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 18 սահմանակետով անցնում է 310մ, հասնում թիվ 19 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, անցնում 333մ, հասնում թիվ 20 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, լանջով անցնում 190մ, հասնում Սևաքար, Աճանան, Արծվանիկ համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4287մ է:

 

ՍԵՎԱՔԱՐ-ԵՂԵԳ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

 

Սևաքար, Եղեգ և Շուռնուխ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը գետակով թեքվում է հարավ, անցնում 2611մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, որտեղից սահմանագիծը կրկին թեքվում է հարավ, անցնում 120մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է հարավ-արևելք, անցնում 341մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է հարավ, բացատով անցնում 344մ, հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատում ձորը և թիվ 5 սահմանակետով անցնելով 669մ` հասնում է բացատի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 7-11 սահմանակետերով անցնում 1521մ, հասնում է թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 13-14 սահմանակետերով անցնելով 454մ` հասնում է բացատի եզրին գտնվող թիվ 15 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 297մ, հասնում է թիվ 16 սահմանակետին, որը գտնվում է ջրբաժանի վրա: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, հատում Եղեգ-Սևաքար միջհամայնքային ճանապարհը, լանջով անցնելով 343մ` հասնում է թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ջրբաժանով, թիվ 18-21 սահմանակետերով անցնում է 1194մ, հասնում լեռան գագաթին գտնվող թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում ջրբաժանով, հատվում ձորերի և ձորակների հետ, թիվ 21-24 սահմանակետերով անցնելով 1190մ` հասնում թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, լանջով անցնելով 163մ, հասնում թիվ 28 սահմանակետին, ապա թեքվում է հարավ, հատում ձորը և թիվ 29-32 սահմանակետերով անցնելով 1282մ, հասնում է Սևաքար, Եղեգ և Աճանան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10532մ է:

 

 

Հավելված 17.64

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՀՐԱՎԱՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Վահրավար գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավային մասում:

 Համայնքը հյուսիսից, արևելքից և հարավից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Լեհվազ գյուղական համայնքին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Գուդեմնիս գյուղական համայնքին, արևմուտքից «Գ»-«Ա» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն):

 

ՎԱՀՐԱՎԱՐ-ԼԵՀՎԱԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 Վահրավար, Լեհվազ գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 1-12 սահմանակետերով անցնում 1312մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի արևելք, թիվ 14-39 սահմանակետերով անցնում 1299մ, հասնում թիվ 40 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս, անցնում 123մ, հասնում թիվ 41 սահմանակետին: Թիվ 41 սահմանակետից սահմանագիծը գետով թեքվում է դեպի արևելք, թիվ 42-59 սահմանակետերով անցնում 4299մ, հասնում թիվ 60 սահմանակետին: Թիվ 60 սահմանակետից սահմանագիծը գետով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 61 սահմանակետով անցնում 777մ, հասնում թիվ 62 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 292մ, հասնում ժայռի կատարին գտնվող թիվ 63 սահմանակետին: Թիվ 63 սահմանակետից սահմանագիծը լանջերով թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով ձորեր և ձորակներ, թիվ 64-66 սահմանակետերով անցնում 1932մ, հասնում թիվ 67 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս, անցնում 94մ, հասնում թիվ 68 սահմանակետին: Թիվ 68 սահմանակետից, որը գտնվում է ջրհավաքի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 69-70 սահմանակետերով անցնում 1818մ, հասնում ջրհավաքի եզրին գտնվող թիվ 71 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 1162մ, հասնում հաջորդ ջրհավաքի եզրին գտնվող թիվ 72 սահմանակետին: Թիվ 72 սահմանակետից սահմանագիծը նույն ջրհավաքով թեքվում է դեպի արևմուտք, թիվ 73-78 սահմանակետերով անցնում 1009մ, հասնում թիվ 79 սահմանակետին: Թիվ 79 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 117 մ, հասնում ջրհավաքի թիվ 80 սահմանակետին, այնուհետև ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 81-83 սահմանակետերով անցնում 1522մ, հասնում է թիվ 84 սահմանակետին: Թիվ 84 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում 160մ, հասնում թիվ 85 սահմանակետին, այնուհետև թեքվում դեպի հարավ-արևմուտք, անցնում 69մ, հասնում թիվ 86 սահմանակետին, որտեղից թեքվում դեպի հարավ-արևելք, անցնում 97մ, հասնում թիվ 87 սահմանակետին: Թիվ 87 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, ապա հարավ, թիվ 88 սահմանակետով անցնում 546մ, հասնում թիվ 89 սահմանակետին: Թիվ 89 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 90 սահմանակետով անցնում 683մ, հասնում թիվ 91 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 458մ, հասնում բլրի գագաթին գտնվող Վահրավար, Լեհվազ և Գուդեմնիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 17768մ է:

 

ՎԱՀՐԱՎԱՐ-ԳՈՒԴԵՄՆԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 Վահրավար, Գուդեմնիս գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը Վահրավար գետով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 1-10 սահմանակետերով անցնում 6157մ, հասնում թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ, թիվ 12 սահմանակետով անցնում 278մ, հասնում Կարճևան ջրանցքի եզրին գտնվող թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը Կարճևանի ջրանցքից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 591մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 15-16 սահմանակետերով անցնում 763մ, հասնում դամբարանադաշտի եզրին գտնվող թիվ 17 սահմանակետին, այնուհետև թեքվում դեպի հարավ-արևելք, թիվ 18-19 սահմանակետերով անցնելով 654մ, հասնում թիվ 20 սահմանակետին, որից հետո թեքվում դեպի արևելք, թիվ 21 սահմանակետով անցնում 267մ, հասնում Վահրավար, Գուդեմնիս և Լեհվազ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8710մ է:

 

ՎԱՀՐԱՎԱՐ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Ա»

 

 «Գ»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

 

Հավելված 17.65

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՏՈՒՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Շինուհայր գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

Համայնքը հյուսիս «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Խնածախ գյուղական համայնքին, արևելքից և հարավ-արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Վերիշեն գյուղական համայնքին և հարավ-արևմուտքից «Գ»-«Ա» հատվածով` Խոզնավար գյուղական համայնքին:

 

ՎԱՂԱՏՈՒՐ-ԽՆԱԾԱԽ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Վաղատուր, Խնածախ և Խոզնավար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 715մ, հասնում թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, հատում առուները և թիվ 4 սահմանակետով անցնելով 601մ, հասնում է պտղատու այգու եզրի և առվի հատման թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը պտղատու այգու եզրով և առվով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 433մ, հասնում թիվ 6 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, պտղատու այգու արևելյան եզրով, առվով, թիվ 7-10 սահմանակետերով անցնելով 365մ, հասնում է թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 254մ, հատելով ձորը և առուն, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ժայռերի արևմտյան եզրով, բլրագագաթով և թիվ 13-31 սահմանակետերով անցնելով 3427մ, հասնում է ճանապարհների խաչմերուկի թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 296մ, հասնում թիվ 33 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 249մ, լանջով հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 231մ, հասնում թիվ 35 սահմանակետին, ապա թեքվում հյուսիս-արևելք, անցնում 432մ, հասնում թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 37 սահմանակետով անցնում 1753մ, հասնում թիվ 38 սահմանակետին: Թիվ 38 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է հյուսիս-արևելք, հատում Վաղատուր գնացող միջհամայնքային ճանապարհը և անցնելով 573մ, հասնում թիվ 39 սահմանակետին: Թիվ 39 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 40-42 սահմանակետերով անցնում է 1258մ, հասնում Վաղատուր, Խնածախ և Վերիշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10584մ է:

 

ՎԱՂԱՏՈՒՐ-ՎԵՐԻՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Վաղատուր, Խնածախ և Վերիշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 2170մ, հասնում թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը լեռնալանջով ու ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հատում դաշտային ճանապարհը, ապա թեքվում է դեպի արևելք, թիվ 2-6 սահմանակետերով անցնում 3745մ, հասնում Վաղատուր, Վերիշեն և Խոզնավար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5915մ է:

 

ՎԱՂԱՏՈՒՐ-ԽՈԶՆԱՎԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Ա»

 

Վաղատուր, Խոզնավար և Խնածախ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 169մ, հասնում թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է թիվ 2-3 սահմանակետերով, անցնում 1033մ, հասնում է «Դադմելիք» կոչվող թիվ 4 եռանկյունաչափական սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, հատում ձորեր ու ժայռեր, անցնում 447մ, հասնում թիվ 5 սահմանակետին, որտեղից կրկին թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հատելով ձորեր և ժայռեր, թիվ 6 սահմանակետով անցնում 1434մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 8-9 սահմանակետերով անցնում 912մ, հասնում թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, հատելով ձորը, թիվ 11-13 սահմանակետերով անցնում 912մ և, հատելով դաշտային ճանապարհը, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է արևմուտք, թիվ 15-16 սահմանակետերով անցնում 960մ, հասնում բլրի վրա գտնվող թիվ 17 սահմանակետին, ապա թեքվում է նույն ուղղությամբ, անցնում 827մ, հասնում թիվ 198 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ձորով, լեռնալանջով, թիվ 19-21 սահմանակետերով անցնում 2135մ, հասնում թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, հատում ձորը, անցնում լեռնալանջով 678մ, հասնում թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, լեռնալանջով, բլրագագաթով հասնում թիվ 24 սահմանակետին: Այնուհետև թեքվում է նորից հարավ-արևմուտք, հատելով առուներ, դաշտային ճանապարհներ, անցնելով 1425մ, հասնում Վաղատուր, Խոզնավար և Վերիշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10932մ է:

 

 

Հավելված 17.66

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՆԵՔ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Վանեք գյուղական համայնքը գտնվում է մարզի կենտրոնական մասում:

 Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Անտառաշատ գյուղական համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` Օխտար գյուղական համայնքին, արևմուտքից և հարավից «Գ»-«Դ» հատվածով` Ձորաստան գյուղական համայնքին, արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով` Լեռնաձոր գյուղական համայնքին:

 

ՎԱՆԵՔ-ԱՆՏԱՌԱՇԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 Վանեք, Անտառաշատ և Լեռնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնելով 275մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է արևելք, թիվ 2 սահմանակետով անցնելով 180մ, հասնում թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվելով հյուսիս, անցնում 250մ, հասնում թիվ 4 սահմանակետին, այնուհետև թեքվելով արևելք, թիվ 5-8 սահմանակետերով անցնելով 1124մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, որից հետո թեքվելով հարավ-արևելք, թիվ 10-14 սահմանակետերով անցնելով 1129մ, հասնում է թիվ 15 սահմանակետին, ապա թեքվելով հյուսիս-արևելք, թիվ 16-17 սահմանակետերով անցնելով 363մ, հասնում է Վանեք, Անտառաշատ և Օխտար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3224մ է:

 

ՎԱՆԵՔ-ՕԽՏԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 Վանեք, Օխտար և Անտառաշատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում է 678մ, հասնում թիվ 3 սահմանակետին, այնուհետև թեքվելով հյուսիս-արևելք, անցնելով 595մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, որտեղից թեքվելով հարավ-արևելք, թիվ 5-13 սահմանակետերով անցնելով 1469մ, հասնում թիվ 14 սահմանակետին, որից հետո կտրուկ թեքվում է հյուսիս, թիվ 15-16 սահմանակետերով անցնելով 148մ, հասնում է թիվ 17 սահմանակետին, ապա թեքվելով հարավ-արևելք, թիվ 18 սահմանակետով անցնում է 171 մ, հասնում թիվ 19 սահմանակետին, որտեղից թեքվելով հյուսիս-արևելք, անցնում է 315մ, հասնում թիվ 20 սահմանակետին, այնուհետև թեքվելով հարավ, թիվ 21-24 սահմանակետերով անցնում է 507մ, հասնում թիվ 25 սահմանակետին, որից հետո թեքվելով արևելք, թիվ 26-27 սահմանակետերով անցնում է 517մ, հասնում թիվ 28 սահմանակետին, ապա թեքվելով հարավ-արևելք, թիվ 29-36 սահմանակետերով անցնում է 2036մ, հասնում թիվ 37 սահմանակետին, որտեղից թեքվելով հարավ-արևմուտք, թիվ 36-40 սահմանակետերով անցնում է 683մ, հասնում Վանեք, Օխտար և Ձորաստան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7123մ է:

 

ՎԱՆԵՔ-ՁՈՐԱՍՏԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 Վանեք, Լեռնաձոր և Ձորաստան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 807մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվելով հարավ-արևելք, թիվ 4-7 սահմանակետերով անցնում է 1716մ, հասնում թիվ 8 սահմանակետին, այնուհետև թեքվելով արևելք, թիվ 9-18 սահմանակետերով անցնելով 1758մ, հասնում է թիվ 19 սահմանակետին, ապա թեքվելով հյուսիս-արևելք, թիվ 20-22 սահմանակետերով անցնում 1464մ, հասնում է թիվ 23 սահմանակետին, որտեղից թեքվելով արևելք, թիվ 24-27 սահմանակետերով անցնում է 1716մ, հասնում թիվ 28 սահմանակետին, այնուհետև թեքվելով հարավ, թիվ 29 սահմանակետով անցնում է 613մ, հասնում է թիվ 30 սահմանակետին, ապա կտրուկ թեքվում է արևելք, անցնում է 109մ, հասնում է թիվ 31 սահմանակետին, որտեղից թեքվելով հարավ-արևմուտք, թիվ 32-36 սահմանակետերով անցնում է 624մ, հասնում է թիվ 37 սահմանակետին, այնուհետև թեքվելով հյուսիս-արևելք, թիվ 38-42 սահմանակետերով անցնում է 1511մ, հասնում Վանեք, Օխտար և Ձորաստան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10318մ է:

 

ՎԱՆԵՔ-ԼԵՌՆԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

 Վանեք, Լեռնաձոր և Անտառաշատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ձորով անցնում է 598մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, որտեղ սահմանագիծը միանալով դաշտային ճանապարհին, թեքվում է հարավ-արևելք, թիվ 2 սահմանակետով անցնում է 163մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք և թիվ 4-5 սահմանակետերով անցնում 235մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, ապա հարավ, դաշտային ճանապարհով, թիվ 7-8 սահմանակետերով անցնում է 443մ, հասնում է անտառի եզրին գտնվող թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրով, թիվ 10-13 սահմանակետերով անցնում է 472մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 15-17 սահմանակետերով անցնում է 453մ, հասնում Վանեք, Լեռնաձոր և Ձորաստան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2365մ է:

 

 

Հավելված 17.67

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԱՆԻՁՈՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Վարդանիձոր գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավային մասում:

 Համայնքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ծավ գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Ալվանք գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Մեղրի քաղաքային համայնքին, արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Լեհվազ գյուղական համայնքին, «Ե»-«Ա» հատվածով` Լիճք գյուղական համայնքին:

 

ՎԱՐԴԱՆԻՁՈՐ-ԾԱՎ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 Վարդանիձոր, Ծավ և Լիճք գյուղական համայնքների տարածքների բաժանման 2874.3մ բարձրություն ունեցող լեռան գագաթին գտնվող «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 834մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 762մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում 2818.0մ բարձրություն ունեցող եռանկյունաչափական կետին, որը հանդիսանում է թիվ 2 սահմանակետը: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը բարձունքներով թեքվում է կրկին հարավ-արևելք, թիվ 3-5 սահմանակետերով անցնում 2850մ, հասնում 3249.0մ բարձրություն ունեցող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը բարձունքներով թեքվում է դեպի հարավ, թիվ 7-8 սահմանակետերով անցնում 1422մ, հասնում Բայբուզան լեռան գագաթին գտնվող թիվ 9 սահմանակետին, որտեղից բարձունքներով, ջրբաժանով թեքվում է հարավ-արևելք, թիվ 10-13 սահմանակետերով անցնում 1715մ, հասնում 2931.3մ բարձրություն ունեցող թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը կրկին բարձունքներով և ջրբաժանով թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 732մ, հասնում 2931.3մ բարձրություն ունեցող թիվ 15 սահմանակետին, այնուհետև բարձրավանդակով, գագաթներով, ջրբաժանով թեքվում է դեպի հարավ, թիվ 16-20 սահմանակետերով անցնում 2129 մ, հասնում Ճգնավոր լեռան գագաթին գտնվող Վարդանիձոր, Ծավ և Ալվանք գյուղական համայնքների տարածքների բաժանման 3023.9մ բարձրություն ունեցող գագաթին գտնվող «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10444մ է:

 

ՎԱՐԴԱՆԻՁՈՐ-ԱԼՎԱՆՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 Վարդանիձոր, Ծավ և Ալվանք գյուղական համայնքների տարածքների բաժանման 3023.9մ բարձրություն ունեցող գագաթին գտնվող «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա արևմուտք, անցնում 2570մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում 2521.0մ բարձրություն ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 495մ, հասնում թիվ 2 սահմանակետին, որտեղից ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, թիվ 2-5 սահմանակետերով անցնում 1228մ, հասնում ջրհավաքի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը ջրհավաքով թեքվում է դեպի հարավ, թիվ 7 սահմանակետով անցնում 409մ, հասնում թիվ 8 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 276մ, հասնում թիվ 9 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 10 սահմանակետով անցնում 945մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 11 սահմանակետին, ապա թեքվում դեպի հարավ, անցնում 304մ, հասնում թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը ջրհավաքով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 13-25 սահմանակետերով անցնում 4381մ, հասնում 1665.4մ նիշ ունեցող երկու ջրհավաքների հատման տեղում գտնվող թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 544մ, հասնում թիվ 27 սահմանակետին, այնուհետև ջրբաժանով թեքվում է հարավ-արևելք, անցնում 509մ, հասնում թիվ 28 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 354մ, հասնում թիվ 29 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, ջրբաժանով անցնում 418մ, հասնում 2194.0մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը նույն ջրբաժանով թեքվում է կրկին հարավ-արևելք, անցնում 594 մ, հասնում թիվ 31 սահմանակետին: Թիվ 31 սահմանակետից սահմանագիծը ժայռերով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 32-45 սահմանակետերով անցնում 1810մ, հասնում թիվ 46 սահմանակետին, որտեղից լանջերով թեքվում է նույն ուղղությամբ, հատում ջրբաժանը, թիվ 47-48 սահմանակետերով անցնում 855մ, հասնում թիվ 49 սահմանակետին: Թիվ 49 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 50-53 սահմանակետերով անցնում 1090մ, հասնում լեռան գագաթին գտնվող թիվ 54 սահմանակետին, որտեղից բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, թիվ 55-57 սահմանակետերով անցնում 1033մ, հասնում լեռան գագաթին գտնվող թիվ 58 սահմանակետին: Թիվ 58 սահմանակետից սահմանագիծը թեք լանջով և ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 59-60 սահմանակետերով անցնում 1068մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 61 սահմանակետին: Թիվ 61 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 139մ, որտեղից թեքվում է հարավ, անցնում 159մ, հասնում Վարդանիձոր, Ալվանք գյուղական և Մեղրի քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 19181մ է:

 

ՎԱՐԴԱՆԻՁՈՐ-ՄԵՂՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 Վարդանիձոր, Լեհվազ գյուղական և Մեղրի քաղաքային համայնքների տարածքների բաժանման ջրհավաքի եզրին գտնվող «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 716մ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա ջրբաժանով թեքվում է նույն ուղղությամբ, անցնում 486մ, հասնում 1357.8մ նիշ ունեցող բարձունքի վրա գտնվող թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևելք, անցնում 781մ, հասնում 1124.3մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 549մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 4 սահմանակետին, այնուհետև ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 114մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 6 սահմանակետով անցնում 1019մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում ժայռի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 865մ, հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 8 սահմանակետին, որտեղից թեքվում է կրկին դեպի հարավ-արևելք, թիվ 9 սահմանակետով անցնում 581մ, հասնում թիվ 10 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 142մ, հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է հարավ-արևելք, անցնում 224մ, հասնում Վարդանիձոր, Ալվանք գյուղական և Մեղրի քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5477մ է:

 

ՎԱՐԴԱՆԻՁՈՐ-ԼԵՀՎԱԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

 Վարդանիձոր, Լեհվազ և Լիճք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը Մեղրի գետով թեքվում է դեպի հարավ, ապա արևմուտք, թիվ 1-7 սահմանակետերով անցնում 2252մ, հասնում թիվ 8 սահմանակետին, որտեղից գետի վտակով, թիվ 9-11 սահմանակետերով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 1218մ, հասնում 1653.0մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 427մ, հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 13 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ, անցնում 385մ, հասնում թիվ 14 սահմանակետին, որտեղից ամառանոցների եզրագծով անցնում է 447մ, հասնում Մեղրի գետի վտակի ափին գտնվող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 16-17 սահմանակետերով անցնում 306մ, հասնում թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից Բուգակյար գետակով սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 19-21 սահմանակետերով անցնում 1727մ, հասնում Մեղրի գետի ափին գտնվող թիվ 22 սահմանակետին: Այնուհետև Մեղրի գետով, թիվ 23-38 սահմանակետերով անցնում է 3218մ, հասնում թիվ 39 սահմանակետին: Թիվ 39 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում 900մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 40 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 348մ, հասնում ջրբաժանի թիվ 41 սահմանակետին, հետո թեքվում է դեպի հյուսիս, անցնում 273մ, հասնում թիվ 42 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևելք, անցնում 306մ, հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 43 սահմանակետին: Թիվ 43 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 288մ, հասնում ջրհավաքի եզրին գտնվող թիվ 44 սահմանակետին, այնուհետև ջրհավաքով, թիվ 45-65 սահմանակետերով անցնում 4165մ, հասնում Վարդանիձոր, Լեհվազ գյուղական և Մեղրի քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 16260մ է:

 

 

ՎԱՐԴԱՆԻՁՈՐ-ԼԻՃՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

 

 Վարդանիձոր, Լիճք և Ծավ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը 2874.6մ նիշ ունեցող բլրի գագաթից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 1575մ, հասնում 2746.0մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 574մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի արևմուտք, թիվ 3-5 սահմանակետերով անցնում 1229մ, հասնում 2517.2մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 351մ, հասնում ջրհավաքի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին, այնուհետև նույն ջրհավաքով, թիվ 8 սահմանակետով անցնում 834մ, հասնում 2122.0մ նիշ ունեցող թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 590մ, հասնում թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 726մ, հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը նույն ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 12-18 սահմանակետերով անցնում 2718մ, հասնում ջրհավաքների հատման տեղում գտնվող թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը գետակով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 20 սահմանակետով անցնում 632մ, հասնում Մեղրի գետի վտակների հատման տեղում գտնվող 1656.4մ նիշ ունեցող թիվ 21 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում բարձունքը, թիվ 22 սահմանակետով անցնում 451մ, հասնում Մեղրի գետի վտակի ափին գտնվող թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը գետակով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 332մ, հասնում ձորակի հետ հատման տեղում գտնվող թիվ 24 սահմանակետին, որտեղից ձորակով թեքվում է դեպի հարավ, թիվ 25-27 սահմանակետերով անցնում 1068մ, հասնում ձորակի սկզբնական մասում գտնվող 2163.2մ նիշ ունեցող եռանկյունաչափական կետին, որը հանդիսանում է թիվ 28 սահմանակետը: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ, թիվ 29 սահմանակետով անցնում 984մ, հասնում գետակի ափին գտնվող թիվ 30 սահմանակետին, այնուհետև գետակով, ապա ձորակով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 31-33 սահմանակետերով անցնում 1053մ, հասնում թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է կրկին դեպի հյուսիս-արևելք, ապա արևելք, թիվ 35-36 սահմանակետերով անցնում 998մ, հասնում թիվ 37 սահմանակետին: Թիվ 37 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, թիվ 38-41 սահմանակետերով անցնում 2306մ, հասնում Մեղրի գետի վտակի ափին գտնվող թիվ 42 սահմանակետին: Թիվ 42 սահմանակետից սահմանագիծը Մեղրի գետի վտակով` հոսանքի ուղղությամբ, թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 43-44 սահմանակետերով անցնում 1207մ, հասնում թիվ 45 սահմանակետին, որտեղից նույն գետակով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 46 սահմանակետով անցնում 863մ, հասնում թիվ 47 սահմանակետին: Թիվ 47 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 486մ, հասնում 1853.6մ նիշ ունեցող ջրբաժանի վրա գտնվող թիվ 48 սահմանակետին: Թիվ 48 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 1070մ, հասնում Վարդանիձոր, Լիճք և Լեհվազ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 20047մ է:

 

 

Հավելված 17.68

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԱՎԱՆՔ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Վարդավանք գյուղական համայնքը գտնվում է մարզի կենտրոնական մասում:

Համայնքը հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ուժանիս գյուղական համայնքին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Խդրանց գյուղական համայնքին, հարավից և արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Սյունիք գյուղական համայնքին, հյուսիս-արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով` Արծվանիկ գյուղական համայնքին:

 

ՎԱՐԴԱՎԱՆՔ-ՈՒԺԱՆԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Վարդավանք, Ուժանիս և Արծվանիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 327մ, ձորով հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ թիվ 3-8 սահմանակետերով անցնում է 1762մ, ընթացքում հատվում է ձորակի և դաշտային ճանապարհի հետ, հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, ապա արևելք, թիվ 10 սահմանակետով անցնում 397մ, հասնում Վարդավանք, Ուժանիս և Խդրանց գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2486մ է:

 

ՎԱՐԴԱՎԱՆՔ-ԽԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Վարդավանք, Ուժանիս և Խդրանց գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով անցնում 500մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, որտեղից սահմանագիծը նույն ուղղությամբ թիվ 2 սահմանակետով անցնում է 584մ, հասնում թիվ 3 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ձորով, թիվ 4-5 սահմանակետերով անցնում 421մ, հասնում ձորի եզրի թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, դաշտային ճանապարհով, թիվ 7 սահմանակետով անցնում 820մ, հասնում թիվ 8 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 167մ, հասնում Վարդավանք, Խդրանց և Սյունիք համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2492մ է:

 

ՎԱՐԴԱՎԱՆՔ-ՍՅՈՒՆԻՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Վարդավանք, Սյունիք և Խդրանց գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը վտակով` հոսանքի ուղղությամբ, թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում է 1255մ, հասնում թիվ 4 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 5 սահմանակետով անցնում 774մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ապա հարավ և թիվ 7-8 սահմանակետերով անցնում 403մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 935մ, հասնում է բլրի գագաթի թիվ 10 սահմանակետին, որտեղից սահմանագիծը անտառի եզրով պարբերաբար թեքվելով հարավ-արևելք և հարավ, հատում է ձորակներ և լանջով, թիվ 11-16 սահմանակետերով անցնում 939մ, հասնում թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևմուտք և հյուսիս-արևելք, թիվ 18-19 սահմանակետերով անցնում է 949մ, հասնում անտառի եզրին գտնվող թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառի եզրով, թիվ 21-22 սահմանակետերով անցնում է 1110մ, հասնում թիվ 23 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 293մ, հասնում Վարդավանք, Սյունիք և Խդրանց համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6657մ է:

 

ՎԱՐԴԱՎԱՆՔ-ԱՐԾՎԱՆԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

Վարդավանք, Արծվանիկ և Ուժանիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանով, լեռնալանջերով հատելով դաշտային ճանապարհներ, ձորեր, թիվ 1-6 սահմանակետերով անցնելով 2125մ, հասնում է Գյոդակլու գետի վերին հոսանքներում գտնվող թիվ 7 սահմանակետին, այստեղից գետի հոսանքով թեքվելով նույն ուղղությամբ, անցնում է 652մ, հասնում Վարդավանք, Արծվանիկ և Սյունիք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2777մ է:

 

 

Հավելված 17.69

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԵՐԻՆ ԽՈՏԱՆԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Վերին Խոտանան գյուղական համայնքը գտնվում է մարզի կենտրոնական մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Շուռնուխ գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Եղեգ գյուղական համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Շրվենանց գյուղական համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` Ներքին Խոտանան գյուղական համայնքին, հարավ-արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Տավրուս գյուղական համայնքին, արևմուտքից «Զ»-«Ա» հատվածով` Տանձավեր գյուղական համայնքին:

 

ՎԵՐԻՆ ԽՈՏԱՆԱՆ-ՇՈՒՌՆՈՒԽ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Վերին Խոտանան, Տանձավեր և Շուռնուխ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառով, թիվ 1 սահմանակետով անցնում 608մ, հասնում թիվ 2 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, լանջով անցնում 282մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհը, թիվ 4 սահմանակետով անցնում 374մ, հասնում թիվ 5 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, լանջով անցնում 377մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը ձորով անցնում է 4004մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, ջրբաժանով, թիվ 8-12 սահմանակետերով անցնում 1314մ, հասնում թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 14 սահմանակետով անցնում 192մ, հասնում թիվ 15 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 106մ, հասնում թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը լանջով, թիվ 17 սահմանակետով անցնում է 252մ, հասնում թիվ 18 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 103մ, հասնում թիվ 19 սահմանակետին, այստեղից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնում 194մ, հասնում թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս, անցնում 191մ, հասնում թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, լանջերով, բլուրների գագաթներով, թիվ 22-31 սահմանակետերով անցնում 1675մ, հասնում թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով, թիվ 33-35 սահմանակետերով անցնում 939մ, հասնում է թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 530մ, հասնում Վերին Խոտանան, Շուռնուխ և Եղեգ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11139մ է:

 

ՎԵՐԻՆ ԽՈՏԱՆԱՆ-ԵՂԵԳ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Վերին Խոտանան, Եղեգ և Շուռնուխ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, թիվ 1 սահմանակետով անցնելով 435մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ձորով, թիվ 3 սահմանակետով անցնում 966մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 65մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ձորով անցնում 1460մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 7 սահմանակետով անցնում 243մ, հասնում թիվ 8 սահմանակետին, որը գտնվում է բարձունքի վրա: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ձորով, թիվ 9-16 սահմանակետերով անցնում 740մ, հասնում թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնելով 155մ, հասնում թիվ 18 սահմանակետին, ապա թեքվում հարավ, անցնում 185մ, հասնում թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 20 սահմանակետով անցնում 657մ, հասնում թիվ 21 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, անցնում 419մ, հասնում թիվ 22 սահմանակետին, հետո թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 23-24 սահմանակետերով անցնում 520մ, հասնում թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 207մ, հասնում թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը կրկին թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 27 սահմանակետով անցնելով 493մ, հասնում Վերին Խոտանան, Եղեգ և Շրվենանց գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6545մ է:

 

ՎԵՐԻՆ ԽՈՏԱՆԱՆ-ՇՐՎԵՆԱՆՑ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Վերին Խոտանան, Շրվենանց և Եղեգ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 673մ, հասնում անտառի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է հարավ, անցնում 282մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, ապա հարավ-արևմուտք և թիվ 3-6 սահմանակետերով անցնելով 559մ` ձորին զուգահեռ գծով հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 119մ, հասնում թիվ 8 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, անցնելով 323մ, հասնում դաշտային ճանապարհի հետ հատման կետում գտնվող թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, հատում է ջրբաժանը և ձորը, թիվ 10 սահմանակետով անցնում 1080մ, հասնում Վերին Խոտանան, Ներքին Խոտանան և Շրվենանց գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3036մ է:

 

ՎԵՐԻՆ ԽՈՏԱՆԱՆ-ՆԵՐՔԻՆ ԽՈՏԱՆԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Վերին Խոտանան, Ներքին Խոտանան և Տավրուս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ջրբաժանի վրա, սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 589մ, հասնում թիվ 3 սահմանակետին, որը գտնվում է Չանախչի գետի ափին, ապա թեքվում է հարավ-արևելք, գետի ուղղությամբ անցնելով 1467մ` հասնում է կամրջի վրա գտնվող Վերին Խոտանան, Ներքին Խոտանան և Շրվենանց գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2056մ է:

 

ՎԵՐԻՆ ԽՈՏԱՆԱՆ-ՏԱՎՐՈՒՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Վերին Խոտանան, Տավրուս և Տանձավեր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը գագաթներով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 409մ, հասնում թիվ 2 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ, թիվ 3 սահմանակետով անցնում 459մ, հասնում թիվ 4 սահմանակետին, որից հետո կտրուկ թեքվում է դեպի արևելք, անցնում 315մ, հասնում թիվ 5 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 6-12 սահմանակետերով անցնում 2717մ, հասնում Վերին Խոտանան, Տավրուս և Ներքին Խոտանան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3900մ է:

 

ՎԵՐԻՆ ԽՈՏԱՆԱՆ-ՏԱՆՁԱՎԵՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

 

Վերին Խոտանան, Տանձավեր և Շուռնուխ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անցնում 591մ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 220մ, հասնում ձորի մեջ գտնվող թիվ 2 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հարավ, ձորով, թիվ 3-8 սահմանակետերով անցնում է 598մ, հասնում թիվ 9 սահմանակետին, այնուհետև կտրուկ թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, միջհամայնքային ավտոճանապարհով անցնում 701մ, հասնում թիվ 10 սահմանակետին, այդտեղից թեքվում է դեպի հարավ, ձորակով, թիվ 11-14 սահմանակետերով անցնում 975մ, հասնում թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 370մ, հասնում թիվ 16 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, անցնում 262մ, հասնում թիվ 17 սահմանակետին, որից հետո թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 260մ, հասնում թիվ 18 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ, թիվ 19-21 սահմակետերով անցնում 760մ, հասնում Վերին Խոտանան, Տանձավեր և Տավրուս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4737մ է:

 

 

Հավելված 17.70

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԵՐԻՇԵՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Վերիշեն գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

 Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Խոզնավար գյուղական համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` Վաղատուր գյուղական համայնքին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Խնածախ գյուղական համայնքին, «Դ»-«Ե» հատվածով` Խնձորեսկ գյուղական համայնքին, «Ե»-«Զ» հատվածով` Գորիս քաղաքային համայնքին, հարավից «Զ»-«Է» հատվածով` Ակներ գյուղական համայնքին, արևմուտքից և հյուսիսից «Է»-«Ա» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն):

 

ՎԵՐԻՇԵՆ-ԽՈԶՆԱՎԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 Վերիշեն, Խոզնավար գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը սարալանջով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 1728մ, հասնում Վերիշեն, Խոզնավար և Վաղատուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1728մ է:

 

ՎԵՐԻՇԵՆ-ՎԱՂԱՏՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 Վերիշեն, Վաղատուր և Խնածախ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 2170մ, հասնում թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը լեռնալանջով ու ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հատում դաշտային ճանապարհը, ապա թեքվում է դեպի արևելք, թիվ 2-6 սահմանակետերով անցնում 3745մ, հասնում Վերիշեն, Վաղատուր և Խոզնավար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5915մ է:

 

ՎԵՐԻՇԵՆ-ԽՆԱԾԱԽ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 Վերիշեն, Խնածախ և Վաղատուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում Վերիշեն-Վաղատուր միջհամայնքային ճանապարհը, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 1562մ, հասնում Կացիքար լեռան գագաթին գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում 814մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում Վերիշեն, Խնածախ և Խնձորեսկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2376մ է:

 

ՎԵՐԻՇԵՆ-ԽՆՁՈՐԵՍԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

 Վերիշեն, Խնձորեսկ և Խնածախ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թմբերով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 1429մ, հասնում թիվ 3 սահմանակետին, որտեղից լեռնալանջով թեքվում է նույն ուղղությամբ, անցնում 335մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 130մ, հասնում Խնձորեսկ, Հարթաշեն գյուղական և Գորիս քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1894մ է:

 

ՎԵՐԻՇԵՆ-ԳՈՐԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

 Վերիշեն, Խնձորեսկ գյուղական և Գորիս քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 488մ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, միանում Սինդերե գետին և հոսանքի ուղղությամբ թիվ 2-20 սահմանակետերով անցնելով 3312մ, հասնում թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 184մ, հասնում ժայռի գլխին տեղադրված թիվ 22 սահմանակետին, ապա կրկին թեքվում է հարավ-արևմուտք, հատում Վերիշեն-Վաղատուր միջհամայնքային ճանապարհը, անցնում 103մ, հասնում թիվ 23 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 24-31 սահմանակետերով անցնում 999մ, հասնում թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, հատում Գորիս գետը, անցնում 90մ, հասնում թիվ 33 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, անցնում 49մ, հասնում է թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 58մ, հասնում թիվ 35 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 36 սահմանակետով անցնում 145մ, հասնում Վերիշեն, Ակներ գյուղական և Գորիս քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5428մ է:

 

ՎԵՐԻՇԵՆ-ԱԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

 Վերիշեն, Ակներ գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման` լեռան գագաթին գտնվող «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 341մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից լանջերով թեքվում է դեպի արևելք, թիվ 2-8 սահմանակետերով անցնում 2784մ, հասնում լեռան գագաթին գտնվող թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը բարձունքներով թեքվում է նույն ուղղությամբ, թիվ 10-17 սահմանակետերով անցնում 3413մ, հասնում թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը կրկին բարձունքներով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 19-20 սահմանակետերով անցնում1349մ, հասնում թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ջրբաժանով, բարձունքներով, թիվ 22-27 սահմանակետերով անցնում է 3765մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 28 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում գետակը, անցնում 351մ, հասնում թիվ 29 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 205մ, հասնում թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, ապա հարավ-արևելք, հատում առուն, դաշտային ճանապարհը, Գելիքերց սարի լանջով, թիվ 31-34 սահմանակետերով անցնում է 1263մ, հասնում թիվ 35 սահմանակետին, կրկին թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 423մ, հասնում թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը բնակավայրի եզրագծով թեքվում է դեպի հյուսիս, անցնում 92 մ, հասնում թիվ 37 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 38-39 սահմանակետերով անցնում 410մ, հասնում թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը բնակավայրի եզրագծով թեքվում է հարավ-արևելք, թիվ 41-47 սահմանակետերով անցնում 831մ, հասնում թիվ 48 սահմանակետին: Թիվ 48 սահմանակետից սահմանագիծը բնակավայրի եզրագծով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 49-50 սահմանակետերով անցնում 753մ, հասնում Վերիշեն, Ակներ գյուղական և Գորիս քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

 «Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 15980մ է:

 

ՎԵՐԻՇԵՆ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ա»

 

«Է»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

 

Հավելված 17.71

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Տաթև գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևմտյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Հարժիս գյուղական համայնքին, հյուսիս-արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Հալիձոր գյուղական համայնքին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Տանձատափ գյուղական համայնքին, «Դ»-«Ե» հատվածով` Քաշունի գյուղական համայնքին, «Ե»-«Զ» հատվածով` Անտառաշատ գյուղական համայնքին, հարավից «Զ»-«Է» հատվածով` Լեռնաձոր գյուղական համայնքին, «Է»-«Ը» հատվածով` Գեղի գյուղական համայնքին, արևմուտքից «Ը»-«Թ» հատվածով` Շենաթազ գյուղական համայնքին, «Թ»-«Ժ» հատվածով` Սվարանց գյուղական համայնքին, «Ժ»-«Ի» հատվածով` Շենաթաղ գյուղական համայնքին, «Ի»-«Լ» հատվածով` Լոր գյուղական համայնքին, հյուսիսից «Լ»-«Ա» հատվածով` Լծեն գյուղական համայնքին:

 

ՏԱԹԵՎ-ՀԱՐԺԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Տաթև, Հարժիս և Լծեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Որոտան գետի ափին, սահմանագիծը Որոտան գետի հոսանքով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-43 սահմանակետերով անցնում 7560մ, հասնում Տաթև, Հարժիս և Հալիձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7560մ է:

 

ՏԱԹԵՎ-ՀԱԼԻՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Տաթև, Հարժիս,Հալիձոր համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Որոտան գետի ափին, Հալիձոր, Տաթև և Հարժիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Որոտան գետի ափին, սահմանագիծը Որոտան գետով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 420մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 556մ, հասնում թիվ 2 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, անցնում 503մ, անտառով հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 4-13 սահմանակետերով անցնում 2909մ, հասնում Տաթև, Հալիձոր և Տանձատափ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4388մ է:

 

ՏԱԹԵՎ-ՏԱՆՁԱՏԱՓ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Տաթև, Տանձատափ, Հալիձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը Որոտան գետով` հոսանքին հակառակ ուղղությամբ, թեքվում է դեպի արևմուտք, թիվ 1-7 սահմանակետերով անցնում 1504մ, հասնում Որոտան գետի և նրա Շվարիկադ վտակի հատման տեղում գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը վտակով և ձորով թիվ 9-18 սահմանակետերով անցնում է 2311մ, հասնում ժայռի վրա գտնվող թիվ 19 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառի եզրով, թիվ 20-22 սահմանակետերով անցնում 571մ, հասնում թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 350մ, հասնում թիվ 24 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևելք, անցնում 296մ, հասնում թիվ 25 սահմանակետին, ապա անտառի եզրով, թիվ 26-31 սահմանակետերով անցնում է 603մ, հասնում թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրով թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով դաշտային ճանապարհը, ջրբաժանով, թիվ 33-36 սահմանակետերով անցնում է 1409մ, հասնում Տաթև, Տանձատափ և Քաշունի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7044մ է:

 

ՏԱԹԵՎ-ՔԱՇՈՒՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Տաթև, Քաշունի և Տանձատափ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, Չուրչուր լեռով հատում դաշտային ճանապարհը, թիվ 1-5 սահմանակետերով անցնում 1976մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով անցնում է 579մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհներ, ձորեր, անցնում 823մ, հասնում Տաթև, Քաշունի և Անտառաշատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3378մ է:

 

ՏԱԹԵՎ-ԱՆՏԱՌԱՇԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Տաթև, Անտառաշատ և Քաշունի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով, լեռնալանջով թեքվում է դեպի հարավ, թիվ 1-4 սահմանակետերով անցնում 1758 մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ թիվ 6 սահմանակետով անցնում է 611մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 8 սահմանակետով անցնում 569մ, ջրբաժանով հատելով դաշտային ճանապարհներ` հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 286մ, հատելով դաշտային ճանապարհներ` հասնում Տաթև, Անտառաշատ և Լեռնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3224մ է:

 

ՏԱԹԵՎ-ԼԵՌՆԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

Տաթև, Գեղի և Լեռնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 667մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից սահմանագիծը լանջով նույն ուղղությամբ, թիվ 2 սահմանակետով անցնում է 1217մ, հասնում թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս, անցնում 192մ, հասնում Տաթև, Քաշունի և Լեռնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2076մ է:

  

ՏԱԹԵՎ-ԳԵՂԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

 

 Տաթև, Գեղի և Շենաթաղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 1668մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, որտեղից սահմանագիծը դարձյալ թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 4 սահմանակետով անցնում 1572մ, հասնում Տաթև, Գեղի և Լեռնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

 «Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3240մ է:

 

ՏԱԹԵՎ-ՇԵՆԱԹԱՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Թ»

 

Տաթև, Շենաթաղ և Սվարանց գյուղական համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում է 662մ, հասնում թիվ 1 սահմանակետին, հետո թեքվում է հարավ-արևելք, անցնում 509մ, հասնում Շենաթաղ, Տաթև և Գեղի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

 «Ը»-«Թ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1171մ է:

 

ՏԱԹԵՎ-ՍՎԱՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Թ»-«Ժ»

 

Տաթև, Սվարանց և Շենաթաղ համայնքների տարածքների բաժանման «Ժ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 667մ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է արևելք, անցնում 602մ, հասնում թիվ 2 սահմանակետին, հետո կրկին թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 3-11 սահմանակետերով, ջրբաժանով անցնելով 3441 մ, հասնում է ճանապարհների հատման տեղում գտնվող թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 13-14 սահմանակետերով անցնելով 926մ, հասնում է թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից, որը գտնվում է Քարահուց գետի ափին, սահմանագիծը գետի հոսանքին հակառակ ուղղությամբ թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 16-18 սահմանակետերով անցնում 296մ, հասնում թիվ 19 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 20 սահմանակետով անցնում 421մ, հասնում թիվ 21 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհն ու անտառը, թիվ 22-23 սահմանակետերով անցնում 850մ, հասնում անտառի եզրին գտնվող թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը կրկին թեքվում է դեպի հարավ-արևմուտք, բլրագագաթներով, թիվ 25-26 սահմանակետերով անցնում 970մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 27 սահմանակետին, այնուհետև ջրբաժանով նույն ուղղությամբ անցնելով 430մ` հասնում է թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ջրբաժան առվով, թիվ 29-31 սահմանակետերով անցնում 1852մ, հասնում լեռնագագաթին գտնվող թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լանջով, թիվ 33 սահմանակետով անցնում 1716մ, հատելով դաշտային ճանապարհները` հասնում Տաթև, Սվարանց և Շենաթաղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետին:

«Թ»-«Ժ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12171մ է:

 

ՏԱԹԵՎ-ՇԵՆԱԹԱՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ժ»-«Ի»

 

Տաթև, Լոր և Շենաթաղ համայնքների տարածքների բաժանման «Ի» հանգուցային սահմանակետից սահմանագիծը լեռան լանջով թեքվում է դեպի հարավ, ջրբաժանով, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 919մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, հետո հարավ-արևելք, ջրբաժանով, թիվ 4 սահմանակետով անցնում 789մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը կրկին թեքվում է դեպի հարավ, ջրբաժանով, թիվ 6-7 սահմանակետերով անցնում է 1043մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 9 սահմանակետով անցնում 274մ, հասնում Տաթև, Շենաթաղ և Սվարանց գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ժ» հանգուցային սահմանակետին:

 «Ժ»-«Ի» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3025մ է:

 

ՏԱԹԵՎ-ԼՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ի»-«Լ»

 

Տաթև, Լոր և Լծեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Լ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, առվով, թիվ 1-8 սահմանակետերով անցնում է 1672մ, հասնում թիվ 9 սահմանակետին, որտեղից նույն ուղղությամբ, թիվ 10-13 սահմանակետերով անցնում է 1182մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, լեռնագագաթներով, թիվ 15-16 սահմանակետերով անցնում է 645մ, հասնում թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, հատելով դաշտային ճանապարհներ, թիվ 18-21 սահմանակետերով անցնում է 512մ, հասնում է թիվ 22 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ, անցնում 113մ, հասնում է թիվ 23 սահմանակետին, որից հետո թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 24-25 սահմանակետերով անցնում է 222մ, հասնում Տաթև, Լոր և Շենաթաղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ի» հանգուցային սահմանակետին:

 «Ի»-«Լ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4346մ է:

 

ՏԱԹԵՎ-ԼԾԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Լ»-«Ա»

 

Տաթև, Լծեն և Հարժիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, գետով, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 1050մ, հասնում թիվ 4 սահմանակետին, ապա նորից թեքվում հարավ-արևմուտք, գետով, թիվ 5-8 սահմանակետերով անցնում 1305մ, հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, լանջով, թիվ 10 սահմանակետով անցնում 862մ, հասնում թիվ 11 սահմանակետին, ապա նորից թեքվում է հարավ-արևմուտք, լանջով, թիվ 12 սահմանակետով անցնում 644մ, հասնում Տաթև, Լծեն և Լոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Լ» հանգուցային սահմանակետին:

«Լ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3861մ է:

 

 

Հավելված 17.72

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱՆՁԱՎԵՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Տանձավեր գյուղական համայնքը գտնվում է մարզի կենտրոնական մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Բարձրավան գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Շուռնուխ գյուղական համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Վերին Խոտանան գյուղական համայնքին , հարավից «Դ»-«Ե» հատվածով` Տավրուս գյուղական համայնքին, «Ե»-«Զ» հատվածով` Անտառաշատ, գյուղական համայնքին, արևմուտքից «Զ»-«Ա» հատվածով` Աղվանի գյուղական համայնքներին:

 

ՏԱՆՁԱՎԵՐ-ԲԱՐՁՐԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Տանձավեր, Բարձրավան և Աղվանի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 2-4 սահմանակետերով անցնում է 734մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, հետո թեքվում է դեպի հյուսիս, թիվ 6 սահմանակետով անցնում 308մ, հասնում թիվ 7 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևմուտք, անցնում 123մ, հասնում թիվ 8 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 300մ, հասնում թիվ 9 սահմանակետին, այդտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 214մ, հասնում թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնում 137մ, հասնում թիվ 11 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հյուսիս, անցնում 36մ, հասնում թիվ 12 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 13 սահմանակետով անցնում 243մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս, անցնում 83մ, հասնում թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 16-22 սահմանակետերով անցնում 1818մ, հասնում թիվ 23 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 187մ, հասնում թիվ 24 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս, անցնում 212.0մ, հասնում թիվ 25 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 26 սահմանակետով անցնում 516մ, հասնում թիվ 27 սահմանակետին, այդտեղից էլ թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 147մ, հասնում է թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 255մ, հասնում թիվ 29 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 143մ, հասնում թիվ 30 սահմանակետին, որից հետո կտրուկ թեքվում է դեպի հյուսիս, թիվ 31 սահմանակետով անցնում է 295մ, հասնում է թիվ 32 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 366մ, հասնում թիվ 33 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս, անցնում 310մ, հասնում թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 215մ, հասնում թիվ 35 սահմանակետին, որից հետո կտրուկ թեքվում է դեպի հարավ, անտառի եզրագծով, թիվ 36-42 սահմանակետերով անցնում 947մ, հասնում է թիվ 43 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևմուտք, անցնում 172մ, հասնում թիվ 44 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 45-46 սահմանակետերով անցնում 564մ, հասնում թիվ 47 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անտառի եզրով, թիվ 48-66 սահմանակետերով անցնում 1873մ, հասնում Տանձավեր, Բարձրավան և Շուռնուխ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10198մ է:

 

ՏԱՆՁԱՎԵՐ-ՇՈՒՌՆՈՒԽ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Տանձավեր, Բարձրավան և Շուռնուխ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 572մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հարավ, թիվ 2 սահմանակետով անցնում է 501մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 165մ, հասնում թիվ 4 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, թիվ 5-8 սահմանակետերով անցնում 560մ, հասնում թիվ 9 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 10 սահմանակետով անցնում 168մ, հասնում թիվ 11 սահմանակետին, այդտեղից թեքվում է դեպի հարավ, թիվ 10-17 սահմանակետերով անցնում 356մ, հասնում Տանձավեր, Շուռնուխ և Վերին Խոտանան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2322մ է:

 

ՏԱՆՁԱՎԵՐ-ՎԵՐԻՆ ԽՈՏԱՆԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Տանձավեր, Շուռնուխ և Վերին Խոտանան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անցնում 591մ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 220մ, հասնում ձորի մեջ գտնվող թիվ 2 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հարավ, ձորով, թիվ 3-8 սահմանակետերով անցնում է 598մ, հասնում թիվ 9 սահմանակետին, այնուհետև կտրուկ թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, միջհամայնքային ավտոճանապարհով անցնում 701մ, հասնում թիվ 10 սահմանակետին, այդտեղից թեքվում է դեպի հարավ, ձորակով, թիվ 11-14 սահմանակետերով անցնում 975մ, հասնում թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 370մ, հասնում թիվ 16 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, անցնում 262մ, հասնում թիվ 17 սահմանակետին, որից հետո թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 260մ, հասնում թիվ 18 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ, թիվ 19-21 սահմակետերով անցնում 760մ, հասնում Տանձավեր, Վերին Խոտանան և Տավրուս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4737մ է:

 

ՏԱՆՁԱՎԵՐ-ՏԱՎՐՈՒՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Տանձավեր, Վերին Խոտանան և Տավրուս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, դաշտային ճանապարհով անցնում 309մ, հասնում Տանձավեր, Անտառաշատ և Տավրուս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 309մ է:

 

ՏԱՆՁԱՎԵՐ-ԱՆՏԱՌԱՇԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Տանձավեր, Աղվանի և Անտառաշատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 211մ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, անցնում 371մ, հասնում թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 102մ, հասնում թիվ 3 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի արևելք, թիվ 4 սահմանակետով անցնում 636մ, հասնում թիվ 5 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս, անցնում 234մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 7-24 սահմանակետերով անցնում 2518մ, հասնում Տանձավեր, Անտառաշատ և Տավրուս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4072մ է:

 

ՏԱՆՁԱՎԵՐ-ԱՂՎԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

 

 Տանձավեր, Աղվանի և Բարձրավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Տաթև-Շուռնուխ միջհամայնքային ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, լանջի անհարթություններով անցնում 301մ, հասնում թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատում ձորը, այնուհետև կտրտված լանջերով և թիվ 2-5 սահմանակետերով անցնում է 1124մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը զառիթափ լանջով թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 320մ, հասնում թիվ 7 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 8-9 սահմանակետերով անցնում 593մ, հասնում թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 11 սահմանակետով անցնում 326մ, հասնում թիվ 12 սահմանակետին, այնուհետև հատում է Աղվանի-Տանձավեր միջհամայնքային ճանապարհը, թեքվում հարավ-արևմուտք, անցնում 168մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, որը գտնվում Աղչայ գետի ափին: Այնուհետև սահմանագիծը գետով` հոսանքի ուղղությամբ, թեքվում է դեպի հարավ-արևելք, գետի ոլորաններով անցնում է 1461մ, հասնում թիվ 14 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անտառի եզրով անցնելով 218մ, հասնում է թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք, անցնելով 169մ, հասնում է թիվ 16 սահմանակետին, այնուհետև թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով 299մ, հասնում է ձորի մեջ գտնվող թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը ձորով, թիվ 18-27 սահմանակետերով անցնելով 1131մ, հասնում է Տանձավեր, Աղվանի և Անտառաշատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

 «Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6109մ է:

 

 

Հավելված 17.73

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱՆՁԱՏԱՓ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Տանձատափ գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Հալիձոր գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Աղվանի գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Քաշունի գյուղական համայնքին, արևմուտքից և հյուսիսից «Դ»-«Ա» հատվածով` Տաթև գյուղական համայնքին:

 

ՏԱՆՁԱՏԱՓ-ՀԱԼԻՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Տանձատափ, Հալիձոր և Տաթև համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Որոտան գետի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 690մ, հասնում թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 4-7 սահմանակետերով անցնում 800մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 519մ, հասնում թիվ 9 սահմանակետին, այստեղից ժայռերով թեքվում դեպի հարավ-արևմուտք, թիվ 10-12 սահմանակետերով անցնում 1198մ, հասնում թիվ 13 սահմանակետին, ապա կրկին թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 679մ, հատում է ձորերը, առուն, հասնում ժայռի վրա գտնվող թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը դարձյալ թեքվում է դեպի հարավ-արևմուտք և անտառի եզրագծով անցնում 610մ, հասնում թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 516մ, հասնում թիվ 16 սահմանակետին, ապա թեքվում է արևելք, անցնում 177մ, հասնում թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը, նորից թեքվելով դեպի հարավ-արևելք, ժայռերի եզրագծով, թիվ 18-20 սահմանակետերով անցնում 778մ, հասնում է թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 406մ, հասնում է թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 23 սահմանակետով անցնում 366մ, հասնում «Գոլուկայա» եռանկյունաչափական կետին, որը հանդիսանում է Տանձատափ, Աղվանի և Հալիձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6739 մ է:

 

ՏԱՆՁԱՏԱՓ-ԱՂՎԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Տանձատափ, Աղվանի և Հալիձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից, որը «Գոլուկայա» եռանկյունաչափական կետն է, սահմանագիծը հարթ ռելիեֆով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 260մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին, ապա ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 174մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհներ, թիվ 3-4 սահմանակետերով անցնում 795մ, հասնում ժայռի գլխին գտնվող թիվ 5 սահմանակետին, որտեղից թեքվելով դեպի հարավ, անցնում է 147մ, հասնում Տանձատափ, Աղվանի և Քաշունի համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1376մ է:

 

ՏԱՆՁԱՏԱՓ-ՔԱՇՈՒՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Տանձատափ, Քաշունի և Աղվանի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, հատում դաշտային ճանապարհներ, ձորեր և թիվ 1 սահմանակետով անցնելով 1320 մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծն անտառի եզրով թեքվում է դեպի հարավ, անցնում 78 մ, հասնում թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, սարալանջով, թիվ 4-6 սահմանակետերով անցնում 1366 մ, հասնում Տանձատափ, Քաշունի և Տաթև գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2762 մ է:

 

ՏԱՆՁԱՏԱՓ-ՏԱԹԵՎ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

Տանձատափ, Տաթև և Հալիձոր համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը Որոտան գետով` հոսանքին հակառակ ուղղությամբ, թեքվում է դեպի արևմուտք, թիվ 1-7 սահմանակետերով անցնում 1504մ, հասնում Որոտան գետի և նրա Շվարիկադ վտակի հատման տեղում գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը վտակով և ձորով թիվ 9-18 սահմանակետերով անցնում է 2311մ, հասնում ժայռի վրա գտնվող թիվ 19 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառի եզրով, թիվ 20-22 սահմանակետերով անցնում 571մ, հասնում թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 350մ, հասնում թիվ 24 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևելք, անցնում 296մ, հասնում թիվ 25 սահմանակետին, ապա անտառի եզրով, թիվ 26-31 սահմանակետերով անցնում է 603մ, հասնում թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրով թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով դաշտային ճանապարհը, ջրբաժանով, թիվ 33-36 սահմանակետերով անցնում է 1409մ, հասնում Տանձատափ, Տաթև և Քաշունի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7044մ է:

 

 

Հավելված 17.74

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱՇՏՈՒՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Տաշտուն գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավային մասում:

 Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Քաջարան քաղաքային համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` Լեռնաձոր գյուղական համայնքին, արևելքից և հարավից «Գ»-«Դ» հատվածով` Լիճք գյուղական համայնքին, արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով` Քաջարան գյուղական համայնքին:

 

ՏԱՇՏՈՒՆ-ՔԱՋԱՐԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Տաշտուն, Քաջարան գյուղական և Քաջարան քաղաքային համայնքների տարածքների բաժանման` ճանապարհի եզրին գտնվող «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 662մ, հասնում 2592.0մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող Տաշտուն, Լեռնաձոր գյուղական և Քաջարան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 662մ է:

 

ՏԱՇՏՈՒՆ-ԼԵՌՆԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 Տաշտուն, Լեռնաձոր գյուղական և Քաջարան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի արևելք, թիվ 1-4 սահմանակետերով անցնում 1021մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով 2691.2 մ նիշ ունեցող լեռան գագաթը, թիվ 6-11 սահմանակետերով անցնում 2958մ, հասնում թիվ 12 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 193մ, հասնում թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի արևելք, հատելով 2556մ նիշ ունեցող լեռան գագաթը, թիվ 14-15 սահմանակետերով անցնում 1077մ, հասնում թիվ 16 սահմանակետին, այնուհետև կրկին բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 17-19 սահմանակետերով անցնում 1029մ, հասնում 2720.0մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող Տաշտուն, Լեռնաձոր և Լիճք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6278մ է:

 

ՏԱՇՏՈՒՆ-ԼԻՃՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 Տաշտուն, Լեռնաձոր և Լիճք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 886մ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում հարավ-արևմուտք, թիվ 2-3 սահմանակետերով անցնելով 865մ, հասնում թիվ 4 սահմանակետին, որտեղից թեքվում է արևմուտք, թիվ 5 սահմանակետով անցնում 712մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 321մ, հասնում թիվ 7 սահմանակետին, այնուհետև ջրբաժանով թեքվում դեպի հարավ, անցնում 254մ, հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով անցնում է 240մ, հասնում 2251.5մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 10-12 սահմանակետերով անցնելով 2548մ, հասնում ջրհավաքի եզրին գտնվող թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 14 սահմանակետով անցնում 197մ, հասնում թիվ 15 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևմուտք, թիվ 16-17 սահմանակետերով անցնում 511մ, հասնում թիվ 18 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, թիվ 19 սահմանակետով անցնում 343մ, հասնում թիվ 20 սահմանակետին, որտեղից կրկին թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, թիվ 21-22 սահմանակետերով անցնում 876մ, հասնում թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 24-32 սահմանակետերով անցնում 3235մ, հասնում 2444.8մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 33 սահմանակետին, որտեղից ջրբաժանով թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 526մ, հասնում թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 769մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 35 սահմանակետին, որտեղից լանջերով, ժայռերի եզրերով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով ձորեր և ձորակներ, թիվ 36 սահմանակետով անցնում 969մ, հասնում թիվ 37 սահմանակետին: Թիվ 37 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, թիվ 38 սահմանակետով անցնում 645մ, հասնում Մեղրի գետի ափին գտնվող թիվ 39 սահմանակետին: Թիվ 39 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի արևմուտք, անցնում 2000մ, հասնում թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հատում ձորը, թիվ 41 սահմանակետով անցնում 333մ, հասնում թիվ 42 սահմանակետին, որտեղից բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, թիվ 43-46 սահմանակետերով անցնում 1347, հասնում ժայռի մոտ գտնվող թիվ 47 սահմանակետին: Թիվ 47 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 154 մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 48 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 448 մ, հասնում լեռան գագաթին գտնվող թիվ 49 սահմանակետին: Թիվ 49 սահմանակետից սահմանագիծը բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 50 սահմանակետով անցնում 606մ, հասնում Տաշտուն, Լիճք գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 18776 մ է:

 

ՏԱՇՏՈՒՆ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

 «Դ»-«Ե» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ՏԱՇՏՈՒՆ-ՔԱՋԱՐԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

 

 Տաշտուն, Քաջարան գյուղական և Քաջարան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ, թիվ 1 սահմանակետով անցնում 206մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 3-4 սահմանակետերով անցնում 1375մ, հասնում թիվ 5 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 154մ, հասնում ժայռի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը ժայռերի եզրագծով, բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 7-10 սահմանակետերով անցնում 2398մ, հասնում թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, ապա հարավ-արևմուտք, թիվ 12-14 սահմանակետերով անցնում 1706մ, հասնում թիվ 15 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևմուտք, անցնում 197մ, հասնում ժայռի եզրին գտնվող թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 17-19 սահմանակետերով անցնում 2021մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 20 սահմանակետին, որտեղից բարձունքներով թեքվում է դեպի արևմուտք և հյուսիս-արևմուտք, թիվ 21-23 սահմանակետերով անցնում 768մ, հասնում Քաջարան, Տաշտուն գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8825մ է:

 

 

Հավելված 17.75

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱՎՐՈՒՍ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Տավրուս գյուղական համայնքը գտնվում է մարզի կենտրոնական մասում:

 Համայնքն արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Վերին Խոտանան համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` Ներքին Խոտանան գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Օխտար գյուղական համայնքին, արևմուտքից և հյուսիս-արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Անտառաշատ գյուղական համայնքին և հյուսիս-արևելքից «Ե»-«Ա» հատվածով` Տանձավեր գյուղական համայնքին:

 

ՏԱՎՐՈՒՍ-ՎԵՐԻՆ ԽՈՏԱՆԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Տավրուս, Տանձավեր և Վերին Խոտանան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը գագաթներով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 409մ, հասնում թիվ 2 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ, թիվ 3 սահմանակետով անցնում 459մ, հասնում թիվ 4 սահմանակետին, որից հետո կտրուկ թեքվում է դեպի արևելք, անցնում 315մ, հասնում թիվ 5 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 6-12 սահմանակետերով անցնում 2717մ, հասնում Տավրուս, Վերին Խոտանան և Ներքին Խոտանան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3900մ է:

 

ՏԱՎՐՈՒՍ-ՆԵՐՔԻՆ ԽՈՏԱՆԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 Տավրուս, Վերին Խոտանան և Ներքին Խոտանան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 519մ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, թիվ 2-4 սահմանակետերով անցնում 856մ, հասնում Տավրուս, Ներքին Խոտանան և Օխտար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1374մ է:

 

ՏԱՎՐՈՒՍ-ՕԽՏԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 Տավրուս, Անտառաշատ և Օխտար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 293մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 2-4 սահմանակետերով անցնում 1366մ, հասնում թիվ 5 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 6-7 սահմանակետերով անցնում 541մ, հասնում Օխտար, Տավրուս և Ն. Խոտանան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2201մ է:

 

ՏԱՎՐՈՒՍ-ԱՆՏԱՌԱՇԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

 Տավրուս, Անտառաշատ և Տանձավեր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 203մ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, անցնում 126մ, հասնում թիվ 2 սահմանակետին, որից հետո կտրուկ թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 3 սահմանակետով անցնում 653մ, հասնում թիվ 4 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 319 մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 251մ, հասնում թիվ 6 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևմուտք, թիվ 7 սահմանակետով անցնում 479մ, հասնում թիվ 8 սահմանակետին, այնուհետև կտրուկ թեքվում է դեպի հարավ, անտառի եզրով, թիվ 9-11 սահմանակետերով անցնում 1209 մ, հասնում թիվ 12 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 13 սահմանակետով անցնում 254մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը նորից անտառի եզրով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 15-18 սահմանակետերով անցնում 478մ, հասնում թիվ 19 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 20 սահմանակետով անցնում 111մ, հասնում թիվ 21 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, թիվ 22-23 սահմանակետերով անցնում 526մ, հասնում թիվ 24 սահմանակետին, այնուհետև կտրուկ թեքվում է դեպի հյուսիս, թիվ 25 սահմանակետով անցնում 236մ, հասնում թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անտառի եզրով անցնում 270մ, հասնում թիվ 27 սահմանակետին, ապա կտրուկ թեքվում է դեպի հյուսիս, թիվ 28-31 սահմանակետերով անցնում է 905մ, հասնում է թիվ 32 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևելք, անցնում 366մ, հասնում թիվ 33 սահմանակետին, որից հետո կտրուկ թեքվում է դեպի հարավ, թիվ 34 սահմանակետով անցնում 370մ, հասնում թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անտառի եզրով անցնում 41 մ, հասնում թիվ 36 սահմանակետին, ապա իջնում է դեպի հարավ, թիվ 37-40 սահմանակետերով անցնում 450մ, հասնում թիվ 41 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 346մ, հասնում թիվ 42 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 410մ, հասնում թիվ 43 սահմանակետին: Թիվ 43 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 44 սահմանակետով անցնում 540մ, հասնում թիվ 45 սահմանակետին, ապա թեքվում է հարավ, անցնում 117մ, հասնում թիվ 46 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 47 սահմանակետով անցնում 408մ, հասնում թիվ 48 սահմանակետին, այնուհետև կտրուկ թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 346մ, հասնում թիվ 49 սահմանակետին, թիվ 49 սահմանակետից սահմանագիծը իջնում է հարավ, թիվ 50-57 սահմանակետերով անցնում 2081մ, հասնում Տավրուս, Անտառաշատ և Օխտար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11494մ է:

 

ՏԱՎՐՈՒՍ-ՏԱՆՁԱՎԵՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

 

 Տավրուս, Տանձավեր և Վերին Խոտանան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում 369մ, հասնում Տավրուս, Անտառաշատ և Տանձավեր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 369մ է:

 

 

 

Հավելված 17.76

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏՈԼՈՐՍ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Տոլորս գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

 Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է ՈՒյծ, «Բ»-«Գ» հատվածով` Որոտան, արևելքից «Գ»-«Դ» հատվածով՝ Դարպաս, հարավից «Դ»-«Ե» հատվածով` Գետաթաղ, «Ե»-«Զ» հատվածով` Ախլաթյան, «Զ»-«Է» հատվածով՝ Բնունիս գյուղական համայնքներին, արևմուտքից «Է»-«Ա» հատվածով` Աշոտավան համայնքին:

 

ՏՈԼՈՐՍ-ՈՒՅԾ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Ա»-«Բ»

 

 Տոլորս, Ույծ և Աշոտավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Սիսիան գետի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով, թիվ 1 սահմանակետով անցնելով 1378մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում է 347մ, ջրբաժանով հասնում է թիվ 3 սահմանակետին, ապա կրկին թեքվում է հարավ-արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 4-6 սահմանակետերով անցնում է 1667մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով, թիվ 8-9 սահմանակետերով անցնելով 1363մ, հասնում թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 11-12 սահմանակետերով, ջրբաժանով անցնում 1174մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անտառի եզրով և թիվ 14 սահմանակետով անցնում է 532մ, հասնում թիվ 15 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, թիվ 16 սահմանակետով հատում ջրբաժանը, անտառի եզրով անցնում է 1313մ, հասնում Տոլորս, Ույծ և Որոտան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7774մ է:

 

ՏՈԼՈՐՍ-ՈՐՈՏԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Բ»-«Գ»

 

 Տոլորս, Ույծ և Որոտան համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 1570մ, հասնում Տոլորս, Որոտան և Դարպաս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1570մ է:

 

ՏՈԼՈՐՍ-ԴԱՐՊԱՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Գ»-«Դ»

 

 Տոլորս, Որոտան և Դարպաս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում է 363մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա հատելով ջրբաժանը, դաշտային ճանապարհով, թիվ 2-3 սահմանակետերով անցնում է 2385մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անցնում է 205մ, հասնում է անտառի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 6-9 սահմանակետերով, անտառի եզրով անցնում 1760մ, հասնում թիվ 10 սահմանակետին, ապա թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնում է 484մ, հասնում է թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 524մ, հասնում Տոլորս, Գետաթաղ և Դարպաս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5721մ է:

 

ՏՈԼՈՐՍ-ԳԵՏԱԹԱՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Դ»-«Ե»

 

 Տոլորս, Դարպաս և Գետաթաղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ջրբաժանով անցնում 563մ, հասնում Տոլորս, Գետաթաղ և Դարպաս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 563մ է:

 

ՏՈԼՈՐՍ-ԱԽԼԱԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Ե»-«Զ»

 

 Տոլորս, Դարպաս և Գետաթաղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հյուսիս, անցնելով 131 մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, որտեղից սահմանագիծը, հատելով ջրբաժանը, թեքվում է հարավ-արևելք, թիվ 2-4 սահմանակետերով անցնում է 1247մ, հասնում է միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին, այնուհետև դարձյալ թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 6-8 սահմանակետերով անցնում 773մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, որը գտնվում է ձորի եզրին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ և թիվ 10 սահմանակետով անցնում է 477մ, հասնում է թիվ 11 սահմանակետին, այդտեղից սահմանագիծը թեքվում է արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 12-13 սահմանակետերով անցնում է 1349մ, հասնում է թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը կրկին թեքվում է հարավ-արևելք, հատում է ձորը և դաշտային ճանապարհով, թիվ 15-17 սահմանակետերով անցնելով 2040մ, հասնում է Տոլորս, Ախլաթյան և Գետաթաղ համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6017մ է:

 

ՏՈԼՈՐՍ-ԲՆՈՒՆԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Զ»-«Է»

 

 Տոլորս, Բնունիս և Աշոտավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնելով 356մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, ապա կրկին թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 179մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հետո հյուսիս-արևելք, թիվ 4 սահմանակետով անցնում 479մ, հասնում թիվ 5 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 402մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հատելով ջրբաժանը, առվով, թիվ 7-16 սահմանակետերով անցնում է 1095մ, հասնում թիվ 17 սահմանակետին, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին, այդտեղից թեքվում է դեպի հարավ, թիվ 18 սահմանակետով անցնում է 191մ, հասնում է թիվ 19 սահմանակետին, որտեղից թեքվում է արևելք, անցնում 51մ, հասնում թիվ 20 սահմանակետին, որը գտնվում է գետի ափին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը գետով, թիվ 21 սահմանակետով անցնում է 396մ, հասնում է թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 223մ, հատելով Այրի գետը, հասնում Տոլորս, Բնունիս և Ախլաթյան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

 «Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3372մ է:

 

ՏՈԼՈՐՍ-ԱՇՈՏԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Է»-«Ա»

 

 Տոլորս, Աշոտավան և ՈՒյծ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 484մ, հասնում թիվ 1 սահմանակետին, կրկին թեքվում է հարավ-արևմուտք, հատում Սիսիան-Տոլորս միջհամայնքային ճանապարհը, թիվ 2-3 սահմանակետերով անցնում 817մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, անցնում 121մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 6-20 սահմանակետերով անցնում 1832մ, հասնում թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը կրկին թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում Տոլորսի ջրամբարի կողքով, հատում Այրի գետը, Տոլորս-Աշոտավան ճանապարհը և թիվ 22-25 սահմանակետերով անցնելով 592մ` հասնում է թիվ 26 սահմանակետին, որտեղ միանում է դաշտային ճանապարհին, ապա նրանով թեքվում է դեպի հարավ-արևմուտք և թիվ 27-36 սահմանակետերով անցնելով 1538մ` հասնում է թիվ 37 սահմանակետին: Թիվ 37 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 896մ, հասնում Տոլորս, Աշոտավան և Բնունիս համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6280մ է:

 

 

Հավելված 17.77

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՈՒԺԱՆԻՍ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Ուժանիս գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:

 Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Կաղնուտ գյուղական համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), հարավից «Գ»-«Դ» հատվածով` Եղվարդ գյուղական համայնքին, «Դ»-«Ե» հատվածով` Ագարակ գյուղական համայնքին, հարավ-արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Խդրանց գյուղական համայնքին, արևմուտքից «Զ»-«Է» հատվածով` Վարդավանք գյուղական համայնքին, «Է»-«Ա» հատվածով` Արծվանիկ գյուղական համայնքին:

 

ՈՒԺԱՆԻՍ-ԿԱՂՆՈՒՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 Ուժանիս, Արծվանիկ և Կաղնուտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 350մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 2 սահմանակետով անցնում 273մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 139մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, հատվում դաշտային ճանապարհների հետ, անտառի եզրով անցնում 366մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս, անտառի միջով անցնում 151մ, հասնում թիվ 6 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, անցնում 453մ, հասնում թիվ 7 սահմանակետին, հետո թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 8-9 սահմանակետերով անցնում 676մ, հասնում անտառի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, անտառի եզրագծի ոլորաններով, թիվ 11-31 սահմանակետերով անցնում 1774մ, հասնում թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը դարձյալ անտառի եզրագծով, թիվ 33 սահմանակետով անցնում է 190մ, հասնում Ուժանիս, Կաղնուտ գյուղական համայնքների և պետական սահման (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4372մ է:

 

ՈՒԺԱՆԻՍ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 «Բ»-«Գ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ՈՒԺԱՆԻՍ-ԵՂՎԱՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 ՈՒժանիս, Եղվարդ և Ագարակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Եղվարդ-Ուժանիս միջհամայնքային ճանապարհի եզրին, սահմանագիծը ջրբաժան առվով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հատում դաշտային ճանապարհները, թիվ 1-2 սահմանակետերով անցնում է 985մ, հասնում թիվ 3 սահմանակետին, ապա սարալանջով, թիվ 4 սահմանակետով անցնելով 386մ, հասնում է միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, ճանապարհով, թիվ 6-19 սահմանակետերով անցնում 2595մ, հասնում Մայդաներսի գետի ափին գտնվող Եղվարդ, Ուժանիս գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3966մ է:

 

ՈՒԺԱՆԻՍ-ԱԳԱՐԱԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

 Ուժանիս, Ագարակ և Եղվարդ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Ուժանիս-Եղվարդ միջհամայնքային ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը և թիվ 1-2 սահմանակետերով անցնելով 1004մ, հասնում է բլրագագաթին գտնվող Ուժանիս, Ագարակ և Խդրանց գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1004մ է:

 

ՈՒԺԱՆԻՍ-ԽԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

 Ուժանիս, Խդրանց և Վարդավանք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է բլրի գագաթին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 646մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը լեռնագագաթներով և թիվ 4-6 սահմանակետերով անցնելով 1519մ, հասնում է «Սարի արտ» եռանկյունաչափական կետին, որը նաև թիվ 7սահմանակետն է, այստեղից կրկին թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 8-9 սահմանակետերով անցնում 765մ, հասնում Ուժանիս, Խդրանց և Ագարակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2930մ է:

 

ՈՒԺԱՆԻՍ-ՎԱՐԴԱՎԱՆՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

 Ուժանիս, Վարդավանք և Արծվանիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 327մ, ձորով հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ թիվ 3-8 սահմանակետերով անցնում է 1762մ, ընթացքում հատվում է ձորակի և դաշտային ճանապարհի հետ, հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, ապա արևելք, թիվ 10 սահմանակետով անցնում 397մ, հասնում Ուժանիս, Վարդավանք և Խդրանց գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

 «Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2486մ է:

 

ՈՒԺԱՆԻՍ-ԱՐԾՎԱՆԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ա»

 

 Ուժանիս, Կաղնուտ և Արծվանիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 660մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող Ուժանիս, Արծվանիկ և Վարդավանք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

 «Է»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 660մ է:

 

 

Հավելված 17.78

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՇՈՒՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Քաշունի գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

 Համայնքը արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Աղվանի գյուղական համայնքին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Անտառաշատ գյուղական համայնքին, արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Տաթև գյուղական համայնքին, հյուսիսից «Դ»-«Ա» հատվածով` Տանձատափ գյուղական համայնքին:

 

ՔԱՇՈՒՆԻ-ԱՂՎԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 Քաշունի, Աղվանի և Տանձատափ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը անտառի միջով թեքվում է դեպի հարավ, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 801մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 298մ, հասնում թիվ 4 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում անտառի բացատով, հատում դաշտային ճանապարհը, թիվ 5-6 սահմանակետերով անցնում 773մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 409մ, հասնում ժայռի վրա գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը ժայռի վրայով անցնելով դեպի հարավ-արևելք 453մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 533մ, հատում դաշտային ճանապարհներ և հասնում Տափասարի գագաթին գտնվող Քաշունի, Աղվանի և Անտառաշատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3267մ է:

 

ՔԱՇՈՒՆԻ-ԱՆՏԱՌԱՇԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 Քաշունի, Անտառաշատ և Աղվանի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անտառի եզրով, թիվ 1-8 սահմանակետերով անցնում 940մ, հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, թիվ 10-17 սահմանակետերով անցնում 1224մ, հասնում թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, դաշտային ճանապարհով,թիվ 19-21 սահմանակետերով անցնում 1228մ, հասնում թիվ 22 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևելք, թիվ 23-24 սահմանակետերով անցնում 627մ, հասնում Քաշունի, Անտառաշատ և Տաթև գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4019մ է:

 

ՔԱՇՈՒՆԻ-ՏԱԹԵՎ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 Քաշունի, Տանձատափ և Տաթև գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, Չուրչուր լեռով հատում դաշտային ճանապարհը, թիվ 1-5 սահմանակետերով անցնում 1976մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով անցնում է 579մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհներ, ձորեր, անցնում 823մ, հասնում Քաշունի, Տաթև և Անտառաշատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3378մ է:

 

ՔԱՇՈՒՆԻ-ՏԱՆՁԱՏԱՓ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

 Քաշունի, Տանձատափ և Աղվանի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, հատում դաշտային ճանապարհներ, ձորեր և թիվ 1 սահմանակետով անցնելով 1320մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծն անտառի եզրով թեքվում է դեպի հարավ, անցնում 78մ, հասնում թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, սարալանջով, թիվ 4-6 սահմանակետերով անցնում 1366մ, հասնում Քաշունի, Տանձատափ և Տաթև գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2762մ է:

 

 

Հավելված 17.79

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Քաջարան գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևմտյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Նոր Աստղաբերդ գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Գեղի գյուղական համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Լեռնաձոր գյուղական համայնքին, «Դ»-«Ե» հատվածով` Քաջարան քաղաքային համայնքին, «Ե»-«Զ» հատվածով` Տաշտուն գյուղական համայնքին, հարավից «Զ»-«Ա» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն):

 

ՔԱՋԱՐԱՆ-ՆՈՐ ԱՍՏՂԱԲԵՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Քաջարան, Նոր Աստղաբերդ գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 5743մ, հասնում Քաջարան, Նոր Աստղաբերդ և Գեղի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5743մ է:

 

ՔԱՋԱՐԱՆ-ԳԵՂԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Քաջարան, Նոր Աստղաբերդ և Գեղի գյուղական համայնքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, գետով անցնում է 1912 մ, հասնում է գետափին գտնվող թիվ 1 սահմանակետին, այդտեղից սահմանագիծը թեքվում է հարավ. այնուհետև հարավ-արևելք, անցնում 2659մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 3-6 սահմանակետերով անցնում է 1279մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, թիվ 8 սահմանակետով անցնում է 852մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք և թիվ 10 սահմանակետով անցնում 973մ, հասնում է անտառի եզրին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անտառի եզրով, թիվ 12-15 կետերով անցնում է 1653մ, հասնում է թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը, հատելով բարձունքներ, ձորակներ, թիվ 17-21 սահմանակետերով անցնում է 1355մ, հասնում թիվ 22 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 222մ, հասնում է Քաջարան, Գեղի և Լեռնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10405 մ է:

 

ՔԱՋԱՐԱՆ-ԼԵՌՆԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Քաջարան, Լեռնաձոր և Գեղի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 2553մ, հասնում է Քաջարան, Լեռնաձոր գյուղական և Քաջարան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2553 մ է:

 

ՔԱՋԱՐԱՆ ԳՅՈՒՂ-ՔԱՋԱՐԱՆ ՔԱՂԱՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

 Քաջարան, Լեռնաձոր գյուղական և Քաջարան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, ճանապարհով անցնում է 153մ, հասնում է թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 295մ, հասնում է դաշտային ճանապարհների հատման կետում գտնվող թիվ 2 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ձորով, թիվ 3 սահմանակետով անցնում 635մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 268մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, որից հետո թեքվում է արևմուտք, անցնում 112մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 7 սահմանակետով անցնում 320մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևմուտք, թիվ 9 սահմանակետով անցնում 508մ, հասնում թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 11-13 սահմանակետերով անցնում է 273մ, հասնում է Ողջի գետի ափին գտնվող թիվ 14 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևմուտք, գետի հոսանքի հակառակ ուղղությամբ թիվ 15-47 սահմանակետերով անցնում 3137մ, հասնում է թիվ 48 սահմանակետին: Թիվ 48 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 49-50 սահմանակետերով անցնում 2371մ, հասնում է թիվ 51 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 52-53 սահմանակետերով անցնում 1851մ, հասնում է թիվ 54 սահմանակետին: Թիվ 54 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 55-56 սահմանակետերով, ձորով անցնում 1153մ, հասնում թիվ 57 սահմանակետին: Այդտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 998մ, հասնում է Քաջարան, Տաշտուն գյուղական և Քաջարան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12073մ է:

 

ՔԱՋԱՐԱՆ-ՏԱՇՏՈՒՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Քաջարան, Տաշտուն գյուղական և Քաջարան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ, թիվ 1 սահմանակետով անցնում 206մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 3-4 սահմանակետերով անցնում 1375մ, հասնում թիվ 5 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 154մ, հասնում ժայռի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը ժայռերի եզրագծով, բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 7-10 սահմանակետերով անցնում 2398մ, հասնում թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, ապա հարավ-արևմուտք, թիվ 12-14 սահմանակետերով անցնում 1706մ, հասնում թիվ 15 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևմուտք, անցնում 197մ, հասնում ժայռի եզրին գտնվող թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 17-19 սահմանակետերով անցնում 2021մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 20 սահմանակետին, որտեղից բարձունքներով թեքվում է դեպի արևմուտք և հյուսիս-արևմուտք, թիվ 21-23 սահմանակետերով անցնում 768մ, հասնում Քաջարան, Տաշտուն գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

 «Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8825մ է:

 

ՔԱՋԱՐԱՆ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

 

«Զ»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

 

Հավելված 17.80

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՐԱՀՈՒՆՋ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Քարահունջ գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

 Համայնքը արևմուտքից և հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Գորիս քաղաքային համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Հարթաշեն գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), «Դ»-«Ա» հատվածով` Խոտ գյուղական համայնքին:

 

ՔԱՐԱՀՈՒՆՋ-ԳՈՐԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 Քարահունջ, Խոտ գյուղական և Գորիս քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 1-16 կետերով հատելով դաշտային ճանապարհներ, ձորակներ, անցնում է 1565մ, հասնում թիվ 17 սահմանակետին, որը գտնվում է Յանգիջիջուր գետի ափին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը Յանգիջիջուր գետի հոսանքի ուղղությամբ թիվ 18-29 սահմանակետերով անցնում 1358մ, հասնում է գետի ափին գտնվող թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը ժայռերով թեքվում է դեպի արևելք և թիվ 31 սահմանակետով անցնելով 876մ, հասնում է Յանգիջիջուր գետի վտակի ափին գտնվող թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 33-38 սահմանակետերով անցնելով 908մ, հասնում է թիվ 39 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում հարթ տեղանքով, ապա բլրալանջով, հատում ժայռերը և անտառով, թիվ 40-42 սահմանակետերով անցնելով 1381մ, հասնում է Գորիս-Կապան միջպետական ճանապարհի եզրին գտնվող թիվ 43 սահմանակետին: Թիվ 43 սահմանակետից սահմանագիծը ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս, անցնում 96մ, հասնում թիվ 44 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հատվում Քարահունջ բնակավայրի եզրագծի հետ, թիվ 45-46 սահմանակետերով անցնում 689մ, հասնում է թիվ 47 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 141մ, հատում է Գորիս գետը և անտառով հասնում թիվ 48 սահմանակետին, որը գտնվում է Գորիս գետի վտակի ափին: Թիվ 48 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 77մ, հասնում թիվ 49 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 50-53 սահմանակետերով անցնում 460մ, հասնում թիվ 54 սահմանակետին: Թիվ 54 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնում 46մ, հասնում ճանապարհի եզրի թիվ 55 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 47 մ, հասնում թիվ 56 սահմանակետին: Թիվ 56 սահմանակետից սահմանագիծը դարձյալ թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 202մ, հասնում թիվ 57 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս, անցնում 40մ, հասնում թիվ 58 սահմանակետին: Թիվ 58 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 93մ, հասնում ջերմատան մոտ գտնվող թիվ 59 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, անցնում 214մ, հասնում թիվ 60 սահմանակետին, այնուհետև կրկին թեքվում է հարավ-արևելք և թիվ 61-63 սահմանակետերով անցնելով 425մ, հասնում թիվ 64 սահմանակետին: Թիվ 64 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 72մ, հասնում թիվ 65 սահմանակետին: Թիվ 65 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 66 սահմանակետով անցնում 166մ, հասնում թիվ 67 սահմանակետին, որը գտնվում է ճանապարհի եզրին, այստեղից թեքվում է հարավ-արևելք, ճանապարհով, թիվ 68 սահմանակետով անցնում 187մ, հասնում թիվ 69 սահմանակետին: Թիվ 69 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, թիվ 70 սահմանակետով անցնում 96մ, հասնում թիվ 71 սահմանակետին: Թիվ 71 սահմանակետից սահմանագիծը ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 72-79 սահմանակետերով անցնում 878մ, հասնում ձորի եզրի թիվ 80 սահմանակետին, ապա հատում է ձորը, թեքվում հարավ-արևմուտք, անցնում 603մ, հասնում Քարահունջ, Հարթաշեն գյուղական և Գորիս քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10672մ է:

 

 ՔԱՐԱՀՈՒՆՋ-ՀԱՐԹԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Քարահունջ, Հարթաշեն գյուղական և Գորիս քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 319մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 178մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 523մ, հասնում թիվ 3 սահմանակետին, ապա կրկին թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 138մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 146մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ և թիվ 6-11 սահմանակետերով անցնելով 2876մ` հասնում է թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում 575մ, հասնում թիվ 13 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ, անցնում 228մ, հասնում թիվ 14 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 291մ, հասնում Քարահունջ, Հարթաշեն գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5274մ է:

 

ՔԱՐԱՀՈՒՆՋ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 «Գ»-«Դ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ՔԱՐԱՀՈՒՆՋ-ԽՈՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

 Քարահունջ, Խոտ գյուղական և Գորիս քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 605մ, հասնում բլրագագաթի թիվ 4 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ, անցնում 67մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է հարավ-արևելք, հատվում առուների հետ, թիվ 6-9 սահմանակետերով անցնում 2522մ, հասնում թիվ 10 սահմանակետին, ապա թեքվում է հարավ, անցնում 207մ, հասնում թիվ 11 սահմանակետին, այստեղից թեքվում է արևելք, անցնում 371մ, հասնում թիվ 12 սահմանակետին, որտեղ հատվում է դաշտային ճանապարհի հետ: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը կրկին թեքվում է դեպի հարավ, թիվ 13 սահմանակետով անցնում 299մ, հասնում թիվ 14 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 15-18 սահմանակետերով անցնում 963մ, հատվում դաշտային ճանապարհների, ջրբաժանների հետ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 19 սահմանակետին, ապա ձորով, թիվ 20-24 սահմանակետերով անցնում է 2895մ, հասնում Քարահունջ, Խոտ գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7928մ է:

 

 

Հավելված 17.81

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՕԽՏԱՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Օխտար գյուղական համայնքը գտնվում է մարզի կենտրոնական մասում:

 Համայնքը արևմուտքից և հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Անտառաշատ գյուղական համայնքին, հյուսիսից «Բ»-«Գ» հատվածով` Տավրուս գյուղական համայնքին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Ներքին Խոտանան գյուղական համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` Առաջաձոր գյուղական համայնքին, «Ե»-«Զ» հատվածով` Ձորաստան գյուղական համայնքին, «Զ»-«Ա» հատվածով` Վանեք գյուղական համայնքին:

 

ՕԽՏԱՐ-ԱՆՏԱՌԱՇԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 Օխտար, Վանեք և Անտառաշատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, գետով անցնում 524մ, հասնում թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնում 93մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 436մ, հասնում թիվ 3 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս, անցնում 370մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 231մ, հասնում թիվ 5 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է արևելք, անցնում 298մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 193մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 244մ, հասնում թիվ 8 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 311մ, հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 265մ, հասնում թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 117մ, հասնում թիվ 11 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է արևելք, անցնում 148մ, հասնում թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 150մ, հասնում թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 14-15 սահմանակետերով անցնում 897մ, հասնում թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 17-18 սահմանակետերով անցնում 1333մ, հասնում թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 20-21 սահմանակետերով անցնում 638մ, հասնում թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 81մ, հասնում թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնում 187մ, հասնում թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 135մ, հասնում թիվ 25 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 135մ, հասնում թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 27-28 սահմանակետերով անցնում 398մ, հասնում թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 185մ, հասնում թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնում 61մ, հասնում թիվ 31 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, թիվ 32 սահմանակետով անցնում 224մ, հասնում թիվ 33 սահմանակետին: Թիվ 33 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնում 98մ, հասնում թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 35 սահմանակետով անցնում 366մ, հասնում թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնում 169մ, հասնում թիվ 37 սահմանակետին: Թիվ 37 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս, անցնում 113մ, հասնում թիվ 38 սահմանակետին: Թիվ 38 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 133մ, հասնում թիվ 39 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 40 սահմանակետով անցնում 446մ, հասնում Օխտար, Անտառաշատ և Տավրուս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8980մ է:

 

ՕԽՏԱՐ-ՏԱՎՐՈՒՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 Օխտար, Տավրուս և Անտառաշատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 293մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 2-4 սահմանակետերով անցնում 1366մ, հասնում թիվ 5 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 6-7 սահմանակետերով անցնում 541մ, հասնում Օխտար, Տավրուս և Ներքին Խոտանան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2201մ է:

 

ՕԽՏԱՐ-ՆԵՐՔԻՆ ԽՈՏԱՆԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 Օխտար, Ներքին Խոտանան և Տավրուս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 1075մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 247մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 4-5 սահմանակետերով անցնում 696մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 172մ, հասնում է Օխտար, Ներքին Խոտանան և Առաջաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2189մ է:

 

ՕԽՏԱՐ-ԱՌԱՋԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

 Օխտար, Առաջաձոր և Ձորաստան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Չանախչի գետի ափին, սահմանագիծը գետով` հոսանքի հակառակ ուղղությամբ, թեքվում է դեպի արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 191մ, հասնում թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք և անցնելով 82մ, հասնում է Չանախչի գետի ափին գտնվող Օխտար, Ներքին Խոտանան և Առաջաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 273մ է:

 

ՕԽՏԱՐ-ՁՈՐԱՍՏԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

 Օխտար, Ձորաստան և Վանեք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 1 սահմանակետով անցնում 277մ, հասնում դաշտային ճանապարհների հատման թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվելով արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 3-7 սահմանակետերով անցնում 468մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 95մ, հասնում թիվ 9 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 59մ, հասնում թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնում 65մ, հասնում թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս, անցնում 68մ, հասնում թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 99մ, հասնում թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 213մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 15-19 սահմանակետերով անցնում 677մ, հասնում թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 21-22 սահմանակետերով անցնում 270մ, հասնում թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, Չանախչի գետով, թիվ 24-33 սահմանակետերով անցնում 1422մ, հասնում Օխտար, Ձորաստան և Առաջաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3714մ է:

 

ՕԽՏԱՐ-ՎԱՆԵՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

 

 Օխտար, Վանեք և Անտառաշատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում է 678մ, հասնում թիվ 3 սահմանակետին, այնուհետև թեքվելով հյուսիս-արևելք, անցնելով 595մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, որտեղից թեքվելով հարավ-արևելք, թիվ 5-13 սահմանակետերով անցնելով 1469մ, հասնում թիվ 14 սահմանակետին, որից հետո կտրուկ թեքվում է հյուսիս, թիվ 15-16 սահմանակետերով անցնելով 148մ, հասնում է թիվ 17 սահմանակետին, ապա թեքվելով հարավ-արևելք, թիվ 18 սահմանակետով անցնում է 171մ, հասնում թիվ 19 սահմանակետին, որտեղից թեքվելով հյուսիս-արևելք, անցնում է 315մ, հասնում թիվ 20 սահմանակետին, այնուհետև թեքվելով հարավ, թիվ 21-24 սահմանակետերով անցնում է 507մ, հասնում թիվ 25 սահմանակետին, որից հետո թեքվելով արևելք, թիվ 26-27 սահմանակետերով անցնում է 517մ, հասնում թիվ 28 սահմանակետին, ապա թեքվելով հարավ-արևելք, թիվ 29-36 սահմանակետերով անցնում է 2036մ, հասնում թիվ 37 սահմանակետին, որտեղից թեքվելով հարավ-արևմուտք, թիվ 36-40 սահմանակետերով անցնում է 683մ, հասնում Օխտար, Վանեք և Ձորաստան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

 «Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7123մ է:

 

 

Հավելված 18.1

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Դիլիջան քաղաքային համայնքը գտնվում է մարզի հարավարևմտյան մասում:

 Համայնքը արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Գոշ գյուղական համայնքին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Գեղարքունիքի մարզին, հարավից, արևմուտքից, հյուսիսից և արևելքից «Գ»-«Ա» հատվածով` Թեղուտ գյուղական համայնքին:

 

ԴԻԼԻՋԱՆ-ԳՈՇ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 Դիլիջան քաղաքային և Գոշ, Թեղուտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 310մ, հասնում անտառի եզրի թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հարավ-արևելք, այնուհետև հարավ-արևմուտք և կրկին հարավ-արևելք, «Դիլիջան» ազգային պարկի եզրագծով հատելով ձորերը և դաշտային ճանապարհը, անտառապատ լանջերով, թիվ 2-119 սահմանակետերով անցնում 18947մ, հասնում է Դիլիջան քաղաքային, Գոշ գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 19257մ է:

 

ԴԻԼԻՋԱՆ-ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

«Բ»-«Գ» հատվածով սահմանագիծը համընկնում է Տավուշ և Գեղարքունիք մարզերի սահմանի հետ:

 

ԴԻԼԻՋԱՆ-ԹԵՂՈՒՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Ա»

 

Դիլիջան քաղաքային և Թեղուտ, Գոշ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ձորի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, ապա հարավ-արևմուտք, անտառի եզրով, թիվ 1 սահմանակետով անցնում 671մ, հասնում է անտառի եզրի թիվ 2 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևմուտք, հատելով ձորերը, անցնում է 1640մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, ապա արևմուտք, հետո կրկին հյուսիս, հատելով դաշտային ճանապարհը և ձորակը, լանջով, թիվ 4-5 սահմանակետերով անցնում է 640մ, հասնում թիվ 6 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևելք, լանջով հասնում ձորին, նրանով թեքվում դեպի հյուսիս և անցնելով 625մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, հատելով ձորերը, լանջով անցնում է 1147մ, հասնում թիվ 8 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, լանջով անցնում 283մ, հասնում բարձունքի գագաթի թիվ 9 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լանջով անցնում 372մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հյուսիս, ապա հյուսիս-արևելք, հատելով ձորեր, ձորի թիվ 11 սահմանակետով անցնում է 1201մ, հասնում ձորի եզրի թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառապատ լանջով անցնում 857մ, հասնում թիվ 13 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հյուսիս, ապա արևելք, անտառապատ լանջերով անցնում 1119մ, հասնում բարձունքի վրա գտնվող թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառեզրի ձորով, թիվ 15 սահմանակետով անցնում 2421մ, հասնում է ձորի եզրի թիվ 16 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևելք, ապա հյուսիս-արևելք, Պարզ լճի կողքով, ձորով հոսող գետով, թիվ 17-20 սահմանակետերով անցնում 3857մ, հասնում անտառեզրի թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, «Դիլիջան» ազգային պարկի եզրագծով, թիվ 22-23 սահմանակետերով անցնում 4148մ, հասնում է թիվ 24 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, Աղստև գետով անցնում 1156մ, հասնում գետի եզրին գտնվող թիվ 25 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևմուտք, հատում երկաթգիծը, թեքվում դեպի հյուսիս, գագաթներով անցնում 891մ, հասնում բարձունքի գագաթի թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, գագաթներով, թիվ 27-28 սահմանակետերով անցնելով 4611մ, հասնում է բարձունքի գագաթի թիվ 29 սահմանակետին, այստեղից կրկին թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, գագաթներով անցնում 2162մ, հասնում գագաթին գտնվող թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, ապա հարավ-արևմուտք, գագաթներով, թիվ 31 սահմանակետով անցնում 2816մ, հասնում գագաթի թիվ 32 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով ձորակ և դաշտային ճանապարհը, ազգային պարկի եզրագծի ոլորապտույտներով, թիվ 33-41 սահմանակետերով անցնում է 3553մ, հասնում անտառեզրի թիվ 42 սահմանակետին: Թիվ 42 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, Թեղուտի նախկին VI հատվածի հարավային եզրով և ազգային պարկի եզրագծով, թիվ 43-47 սահմանակետերով անցնում է 2652մ, հասնում անտառեզրի թիվ 48 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, ազգային պարկի եզրագծի թիվ 49-50 սահմանակետերով անցնում է 2846մ, հասնում անտառի բացատի եզրի թիվ 51 սահմանակետին: Թիվ 51 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հարավ-արևելք և հարավ-արևմուտք, անտառեզրի թիվ 52-72 սահմանակետերով շրջանցելով Դիլիջանի նախկին VIII հատվածի տարածքը և անցնելով 4501մ, հասնում է ձորակի եզրի թիվ 73 սահմանակետին: Թիվ 73 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով Դիլիջան-Վանաձոր մայրուղին (թիվ 79 սահմանակետ), ձորակի թիվ 74-79 սահմանակետերով անցնում է 2302մ, հասնում է ձորաբերանի բարձունքի թիվ 80 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, այնուհետև կրկին հարավ, գագաթներով, թիվ 81-87 սահմանակետերով անցնելով 3631մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 88 սահմանակետին: Թիվ 88 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, ապա հարավ-արևմուտք, ձորով կիսելով Դիլիջանի նախկին X հատվածը, թիվ 89-96 սահմանակետերով անցնում է 3178մ, հասնում բարձունքի գագաթի թիվ 97 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևելք և հարավ-արևելք, Դիլիջանի նախկին IX և X հատվածների և «Դիլիջան» ազգային պարկի հարավային եզրագծով, գագաթներով, թիվ 98-104 սահմանակետերով անցնելով 5205մ, հասնում է Դիլիջան քաղաքային, Թեղուտ գյուղական և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 58485մ է:

 

 

Հավելված 18.2

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՄՈՒՏ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Ազատամուտ գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևելյան մասում:

Համայնքը հյուսիսից, արևելքից և հարավից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Այգեհովիտ գյուղական համայնքին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Դիտավան (Բարխուդարլու) գյուղական համայնքին, հարավից և արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Դիտավան գյուղական համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` Դիտավան (Բարխուդարլու) գյուղական համայնքին, արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Աչաջուր գյուղական համայնքին, հյուսիսից «Զ»-«Ա» հատվածով` Սևքար գյուղական համայնքին:

 

ԱԶԱՏԱՄՈՒՏ-ԱՅԳԵՀՈՎԻՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Ազատամուտ և Այգեհովիտ գյուղական համայնքների սահմանների հետ:

 

ԱԶԱՏԱՄՈՒՏ (ԲԱՐԽՈՒԴԱՐԼՈՒ)-ԴԻՏԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»--«Գ»

 

«Բ»-«Գ» հատվածով սահմանագիծը համընկնում է Ազատամուտ (Բարխուդարլու) և Դիտավան գյուղական համայնքների սահմանների հետ:

 

ԱԶԱՏԱՄՈՒՏ-ԴԻՏԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»--«Դ»

 

Ազատամուտ, Դիտավան և Ազատամուտ (Բարխուդարլու) գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 262մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 3 սահմանակետով անցնում 63մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ճանապարհով անցնում 510մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 90մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, ապա կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 8 սահմանակետով անցնում 280մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 47մ, հասնում թիվ 10 սահմանակետին, ապա թեքվում է արևելք, թիվ 11 սահմանակետով անցնում 198մ, հասնում է թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 32մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 80մ, հասնում է թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 15 սահմանակետով անցնում 83մ, հասնում է թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 17-19 սահմանակետերով անցնում 242մ, հասնում է թիվ 20 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 90մ, հասնում է թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 22-23 սահմանակետերով անցնում 235մ, հասնում է թիվ 24 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևելք և թիվ 25 սահմանակետով անցնելով 60մ, հասնում է թիվ 26 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 27 սահմանակետով անցնում 128մ, հասնում է թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 29 սահմանակետով անցնում 125մ, հասնում է թիվ 30 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 185 մ, հասնում է թիվ 31 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 40մ, հասնում է թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը կրկին թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 130մ, հասնում է թիվ 33 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք և հարավ, թիվ 34-36 սահմանակետերով անցնում 382մ, հասնում է թիվ 37 սահմանակետին: Թիվ 37 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնում 98մ, հասնում է թիվ 38 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս, թիվ 39 սահմանակետով անցնում 180մ, հասնում թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 101մ, հասնում է թիվ 41 սահմանակետին: Թիվ 41 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, թիվ 42-44 սահմանակետերով անցնում 294մ, հասնում է Ազատամուտ, Դիտավան և Ազատամուտ (Բարխուդարլու) գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3936մ է:

 

 

ԱԶԱՏԱՄՈՒՏ (ԲԱՐԽՈՒԴԱՐԼՈՒ)-ԴԻՏԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»--«Ե»

 

«Դ»-«Ե» հատվածով սահմանագիծը համընկնում է Ազատամուտ (Բարխուդարլու) և Դիտավան գյուղական համայնքների սահմանների հետ:

 

ԱԶԱՏԱՄՈՒՏ-ԱՉԱՋՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

«Ե»-«Զ» հատվածով սահմանագիծը համընկնում է Ազատամուտ և Աչաջուր գյուղական համայնքների սահմանների հետ:

 

ԱԶԱՏԱՄՈՒՏ-ՍԵՎՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

 

«Զ»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Ազատամուտ և Սևքար գյուղական համայնքների սահմանների հետ:

 

 

Հավելված 18.3

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱԿՆԱՂԲՅՈՒՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ակնաղբյուր գյուղական համայնքը գտնվում է մարզի կենտրոնական մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Աչաջուր գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Խաշթառակ գյուղական համայնքին, հարավից և արևմուտքից «Գ»-«Ա» հատվածով` Լուսաձոր գյուղական համայնքին:

 

ԱԿՆԱՂԲՅՈՒՐ-ԱՉԱՋՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 Ակնաղբյուր, Աչաջուր և Լուսաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է բնական աղբյուրների մոտ, սահմանագիծը անտառի եզրով թեքվում է դեպի հյուսիս, անցնում 127մ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 115մ, հասնում թիվ 2 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 234մ, հասնում թիվ 3 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, լանջով անցնում 312մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, անցնում 222մ, հասնում թիվ 5 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, հետո հարավ-արևելք, լանջերով, թիվ 6-8 սահմանակետերով անցնում 445մ, հասնում թիվ 9 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևելք, ապա հյուսիս-արևելք և արևելք, լանջերով, թիվ 10-12 սահմանակետերով անցնելով 460մ, հասնում է բարձունքի գագաթին գտնվող թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, ջրբաժանի թիվ 14 սահմանակետով անցնում 640մ, հասնում թիվ 15 սահմանակետին, այստեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 16 սահմանակետով անցնում 149մ, հասնում է թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հյուսիս-արևմուտք և հյուսիս, թիվ 18-20 սահմանակետերով անցնում 725մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 21 սահմանակետին, որտեղից ձորակով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 235մ, հասնում թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում 190մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 23 սահմանակետին, այստեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս, դաշտային ճանապարհի թիվ 24-37 սահմանակետերով անցնելով 2687մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 38 սահմանակետին: Թիվ 38 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա արևելք և հետո կրկին հարավ-արևելք, դաշտային ճանապարհի թիվ 39-41 սահմանակետերով անցնելով 1265մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 42 սահմանակետին: Թիվ 42 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հյուսիս, դաշտային ճանապարհով, թիվ 43 սահմանակետով անցնում 388 մ, հասնում է թիվ 44 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք և հյուսիս-արևմուտք, թիվ 45 սահմանակետով անցնում 168մ, հասնում ձորով հոսող Ներքին Աղդան գետի եզրին գտնվող թիվ 46 սահմանակետին: Թիվ 46 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, ձորի եզրի թիվ 47-66 սահմանակետերով անցնում 3784մ, հասնում ձորի եզրի թիվ 67 սահմանակետին: Թիվ 67 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 144մ, հասնում թիվ 68 սահմանակետին, ապա, թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 69-70 սահմանակետերով անցնելով 332մ, հասնում է թիվ 71 սահմանակետին, այստեղից էլ թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 351մ, հասնում Աղստև գետի ափին գտնվող Ակնաղբյուր, Աչաջուր և Խաշթառակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12972մ է:

 

ԱԿՆԱՂԲՅՈՒՐ-ԽԱՇԹԱՌԱԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 Ակնաղբյուր, Խաշթառակ և Աչաջուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Աղստև գետի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրի հոսանքին հակառակ, գետի թիվ 1-10 սահմանակետերով անցնելով 2103մ, հասնում է գետի եզրին գտնվող Ակնաղբյուր, Խաշթառակ և Լուսաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2103մ Է:

 

 ԱԿՆԱՂԲՅՈՒՐ-ԼՈՒՍԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Ա»

 

Ակնաղբյուր, Լուսաձոր և Աչաջուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Ագրիջա գետի վտակի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, ապա հարավ-արևելք, վտակի 1-13 սահմանակետերով անցնում 3778մ, հասնում վտակի ափին գտնվող թիվ 14 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ձորակով անցնում է 773մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, ձորակով, թիվ 16-30 սահմանակետերով անցնում 1480մ, հասնում թիվ 31 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս, անցնում 591մ, հասնում թիվ 32 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 445մ, հասնում ժայռի եզրին գտնվող թիվ 33 սահմանակետին: Թիվ 33 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 814մ, հասնում Լուսաձոր-Ակնաղբյուր միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 34 սահմանակետին, որտեղ հատում է ճանապարհը, ապա կրկին թեքվում դեպի հարավ-արևելք, անցնում 814մ, հասնում Աղստև գետի ափին գտնվող Ակնաղբյուր, Լուսաձոր և Խաշթառակ գյուղական համայնքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8694մ է:

 

 

Հավելված 18.4

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՂԱՎՆԱՎԱՆՔ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աղավնավանք գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավային մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Գանձաքար և «Բ»-«Գ» հատվածով` Իծաքար գյուղական համայնքներին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Նավուր գյուղական համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` Գեղարքունիքի մարզին և «Ե»-«Զ» հատվածով` Խաչարձան գյուղական համայնքին, արևմուտքից «Զ»-«Է» հատվածով` Գոշ գյուղական համայնքին, հյուսիսից «Է»-«Ա» հատվածով` Հովք գյուղական համայնքին:

 

ԱՂԱՎՆԱՎԱՆՔ-ԳԱՆՁԱՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 Աղավնավանք, Գանձաքար և Հովք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ճանապարհի թիվ 1-5 սահմանակետերով անցնում 1771մ, հասնում առվակի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, առվակի ոլորապտույտներով, թիվ 7-14 սահմանակետերով անցնում է 1623մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հետո հյուսիս-արևելք, ջրբաժանի թիվ 16-35 սահմանակետերով անցնում 4551մ, հասնում Աղավնավանք, Գանձաքար և Իծաքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7945մ է:

 

ԱՂԱՎՆԱՎԱՆՔ-ԻԾԱՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 Ճանապարհների խաչմերուկում գտնվող Աղավնավանք, Իծաքար և Գանձաքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, այնուհետև արևելք, դաշտային ճանապարհի թիվ 1-7 սահմանակետերով անցնում 635մ, հասնում է Հախում գետի վտակի միացման կետում գտնվող թիվ 8 սահմանակետին, որտեղից նշված վտակով, թիվ 9-21 սահմանակետերով անցնում է 1472մ, հասնում Հախում գետի ափին գտնվող Աղավնավանք, Իծաքար և Նավուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2107մ է:

 

ԱՂԱՎՆԱՎԱՆՔ-ՆԱՎՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Հախում գետի ափին գտնվող Աղավնավանք, Նավուր և Իծաքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, գետով, թիվ 1-32 սահմանակետերով անցնում 5610մ, հասնում է գետի ափին գտնվող Նավուր, Աղավնավանք գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5610մ է:

 

ԱՂԱՎՆԱՎԱՆՔ-ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

«Դ»-«Ե» հատվածով սահմանագիծը համընկնում է Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանների հետ:

 

ԱՂԱՎՆԱՎԱՆՔ-ԽԱՉԱՐՁԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

 Աղավնավանք, Խաչարձան և Գոշ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 1010մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 286մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, որը գտնվում է Թարսաչայ գետի ափին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, գետի հոսանքի հակառակ ուղղությամբ անցնում 2078մ, հասնում է գետի ափին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, Թարսաչայ գետի ոլորապտույտներով` հոսանքին հակառակ, թիվ 4-11 սահմանակետերով անցնում 472մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառի եզրով հոսող գետի թիվ 13-23 սահմանակետերով անցնում 1511մ, հասնում է թիվ 24 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, անցնում 12մ, հասնում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 26-27 սահմանակետերով անցնում 587մ, հասնում է բարձունքի թիվ 28 սահմանակետին, այստեղից կրկին թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 1004մ, հասնում է Աղավնավանք, Խաչարձան գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6960մ է:

 

ԱՂԱՎՆԱՎԱՆՔ-ԳՈՇ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

«Այրի Կատար» եռանկյունաչափական կետի հետ համընկնող Աղավնավանք, Հովք և Գոշ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 337մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա կրկին թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 2 սահմանակետով անցնում 1025մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, այնուհետև շարունակվում նույն ուղղությամբ, անցնում 405մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 159մ, հասնում անտառի եզրի թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառեզրի թիվ 6-8 սահմանակետերով անցնում 805մ, հասնում է Աղավնավանք, Գոշ և Խաչարձան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

 «Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2731մ է:

 

ԱՂԱՎՆԱՎԱՆՔ-ՀՈՎՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ա»

 

Դաշտային ճանապարհի եզրին գտնվող Աղավնավանք, Հովք և Գանձաքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ճանապարհի թիվ 1-9 սահմանակետերով անցնում 1585մ, հասնում է թիվ 10 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 142մ, հասնում է թիվ 11 սահմանակետին, այնուհետև կրկին թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհի թիվ 12-20 սահմանակետերով անցնում 1809մ, հասնում է թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, թիվ 22 սահմանակետով անցնում 808մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 23 սահմանակետին, որտեղ հատում է ճանապարհը, թեքվում դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 24 սահմանակետով անցնում 472մ, հասնում է թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք` հատելով դաշտային ճանապարհները, բլրագագաթներով անցնում է 2046մ, հասնում թիվ 26 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևմուտք, անցնում 247մ, հասնում Աղավնավանք, Հովք և Գոշ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Սայրի Կատար» կոչվող եռանկյունաչափական «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7109մ է:

 

 

Հավելված 18.5

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՃԱՐԿՈՒՏ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Աճարկուտ գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևելյան մասում:

 Համայնքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Կիրանց գյուղական համայնքին, արևելքից, հարավից և արևմուտքից «Բ»-«Ա» հատվածով` Ծաղկավան (Իջևանի շրջան) գյուղական համայնքին:

 

ԱՃԱՐԿՈՒՏ-ԿԻՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Աճարկուտ, Կիրանց և Ծաղկավան (Իջևանի շրջան) գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Կիրանց գետի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, նշված գետի թիվ 1-73 սահմանակետերով անցնում 6784մ, հասնում է Ասկիպարա գետի ափին գտնվող Աճարկուտ, Կիրանց և Ծաղկավան (Իջևանի շրջան) գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6784մ է:

 

ԱՃԱՐԿՈՒՏ-ԾԱՂԿԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Ա»

 

Ասկիպարա գետի ափին գտնվող Աճարկուտ, Ծաղկավան (Իջևանի շրջան) և Կիրանց գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, նշված գետի վտակով, թիվ 1-14 սահմանակետերով անցնում 2049մ, հասնում է թիվ 15 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևելք, հատելով ձորակներ, լանջով, թիվ 16-17 սահմանակետերով անցնում 3228մ, հասնում է ձորի մեջ գտնվող թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, ձորով, թիվ 19-45 սահմանակետերով անցնում 4040մ, հասնում է Կիրանց գետի ափին գտնվող Աճարկուտ, Ծաղկավան (Իջևանի շրջան) և Կիրանց գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9317մ է:

 

 

Հավելված 18.6

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵՀՈՎԻՏ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Այգեհովիտ գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևելյան մասում:

 Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), հյուսիսից և արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Վազաշեն գյուղական համայնքին, արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Խաշթարակ, «Դ»-«Ե» հատվածով` Դիտավան և «Ե»-«Զ» հատվածով` Ազատամուտ գյուղական համայնքներին, հյուսիսից «Զ»-«Ա» հատվածով` Սևքար գյուղական համայնքին:

 

ԱՅԳԵՀՈՎԻՏ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ԱՅԳԵՀՈՎԻՏ-ՎԱԶԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Այգեհովիտ, Վազաշեն գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ճանապարհի թիվ 1-2 սահմանակետերով անցնում 297մ, հասնում թիվ 3 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևելք, ապա հարավ-արևելք, հատում դաշտային և միջհամայնքային ճանապարհները, թիվ 4-13 սահմանակետերով անցնում 2403մ, հասնում է գետի ափին գտնվող թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, գետով անցնում 3623մ, հասնում անտառի եզրի թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի եզրով, թիվ 16 սահմանակետով անցնում 2121մ, հասնում անտառի եզրի թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհներ, անտառի եզրի ոլորանների թիվ 18-27 սահմանակետերով անցնում 5682մ, հասնում անտառի եզրի թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի եզրով, թիվ 29 սահմանակետով անցնում 1588մ, հասնում բնական աղբյուրների մոտ գտնվող Այգեհովիտ, Վազաշեն և Խաշթառակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 15713մ է:

 

ԱՅԳԵՀՈՎԻՏ-ԽԱՇԹԱՌԱԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Այգեհովիտ, Դիտավան և Խաշթառակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանի թիվ 1-4 սահմանակետերով անցնում 718մ, հասնում է բարձունքի գագաթին գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լանջով անցնում 310մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, լանջով, թիվ 7-9 սահմանակետերով անցնում 634մ, հասնում է ձորակի եզրի թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ձորակի թիվ 11-12 սահմանակետերով անցնում 446մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, լանջով անցնում 199մ, հասնում է թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանով անցնում 498մ, հասնում է գագաթի վրա գտնվող թիվ 15 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, լանջով անցնում 414մ, հասնում է ձորակի եզրին գտնվող թիվ 16 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ, ձորակի թիվ 17-19 սահմանակետերով անցնում 270մ, հասնում է ձորակի եզրի թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, ձորի թիվ 21-26 սահմանակետերով անցնում 479մ, հասնում է Այգեհովիտ, Խաշթառակ և Վազաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3968մ է:

 

ԱՅԳԵՀՈՎԻՏ-ԴԻՏԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Այգեհովիտ, Ազատամուտ և Դիտավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 335մ, հասնում է բնակավայրի արևելյան եզրագծի մոտ գտնվող թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 2 սահմանակետով անցնում 632մ, հասնում անտառի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անտառի եզրագծով անցնում 148մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, դաշտային ճանապարհի ոլորապտույտներով շրջանցելով բարձունքը, թիվ 5-15 սահմանակետերով անցնում է 2998մ, հասնում է Այգեհովիտ, Դիտավան և Խաշթառակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4113մ է:

 

ԱՅԳԵՀՈՎԻՏ-ԱԶԱՏԱՄՈՒՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

«Ե»-«Զ» հատվածով սահմանագիծը համընկնում է Այգեհովիտ և Ազատամուտ գյուղական համայնքների սահմանների հետ:

 

ԱՅԳԵՀՈՎԻՏ-ՍԵՎՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

 

«Զ»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Այգեհովիտ և Սևքար գյուղական համայնքների սահմանների հետ:

 

 

Հավելված 18.7

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵՁՈՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Այգեձոր գյուղական համայնքը գտնվում է մարզի արևմտյան մասում:

 Համայնքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Չինարի գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), հարավից «Գ»-«Դ» հատվածով` Գեղարքունիքի մարզին, արևմուտքից և հյուսիսից «Դ»-«Ա հատվածով` Արծվաբերդ գյուղական համայնքին:

 

ԱՅԳԵՁՈՐ-ՉԻՆԱՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Չինարի, Այգեձոր և Արծվաբերդ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է լանջի ստորոտով հոսող առվի եզրին, սահմանագիծն առվով, պտղատու այգու եզրով թեքվում է դեպի հարավ, առվի ոլորաններով, թիվ 1-7 սահմանակետերով անցնում 1036մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, ապա թեքվում է արևելք, անցնում 199մ, հասնում է Աղինջա գետի ափին գտնվող թիվ 9 սահմանակետին, այնուհետև գետով թեքվում է դեպի հյուսիս, գետի ոլորաններով և թիվ 10-17 սահմանակետերով անցնում 1196մ, հասնում է թիվ 18 սահմանակետին, որտեղ հատվում է առվակի հետ: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, առվակով և թիվ 19-22 սահմանակետերով անցնում 760մ, հասնում է թիվ 23 սահմանակետին, որը գտնվում է բարձունքի վրա, այստեղից թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք և թիվ 24-26 սահմանակետերով անցնում 953մ, հասնում է Չինարի տանող ճանապարհի հետ հատման թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը շարունակվում է նույն ուղղությամբ, բլրագագաթներով հատելով դաշտային ճանապարհը, թիվ 28-30 սահմանակետերով անցնում 1685մ, հասնում է թիվ 31 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, անցնում 246մ, հասնում է թիվ 32 սահմանակետին, այստեղից կրկին թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 33-34 սահմանակետերով անցնում 824մ, հասնում է թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, թիվ 36-41 սահմանակետերով անցնում 669մ, հասնում է թիվ 42 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, հատում ճանապարհը, թիվ 43 սահմանակետով անցնում 1020մ, հասնում է թիվ 44 սահմանակետին: Թիվ 44 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անտառի եզրով անցնում 641մ, հասնում է թիվ 45 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի եզրով անցնում 697մ, հասնում է բացատի եզրի թիվ 46 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 47 սահմանակետով անցնում 681մ, հասնում է թիվ 48 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անտառի եզրի լանջով անցնում 1022մ, հասնում է թիվ 49 սահմանակետին, այնուհետև դարձյալ թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 50-52 սահմանակետերով անցնում 2102մ, հասնում է թիվ 53 սահմանակետին: Թիվ 53 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 54-55 սահմանակետերով հատելով դաշտային ճանապարհը, ձորակը, անցնում է 1696մ, հասնում բացատի, ժայռի, դաշտային ճանապարհի հատման տեղում գտնվող թիվ 56 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 815մ, հասնում է թիվ 57 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը, անցնում 1178մ, հասնում է Աղնջաջուր գետի ափին գտնվող թիվ 58 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, Աղնջաջուր գետով, թիվ 59-60 սահմանակետերով` հոսանքին հակառակ ուղղությամբ անցնում 8892մ, հասնում է Չինարի, Այգեձոր գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 26313մ է:

 

ԱՅԳԵՁՈՐ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

«Բ»-«Գ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ԱՅԳԵՁՈՐ-ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

«Գ»-«Դ» հատվածով սահմանագիծը համընկնում է Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանների հետ:

 

ԱՅԳԵՁՈՐ-ԱՐԾՎԱԲԵՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

 Այգեձոր, Արծվաբերդ և Չինարի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 205մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև շարունակվելով նույն ուղղութամբ, անցնում է 620մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, անցնում 155մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 4-5 սահմանակետերով անցնում 1739մ, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 556մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, որը գտնվում է անտառի բացատի եզրին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 8-9 սահմանակետերով անցնում 2027մ, հասնում է անտառեզրի թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անտառի եզրագծով անցնում 687մ, հասնում է ժայռագագաթի թիվ 11 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, ժայռերի գագաթներով, թիվ 12 սահմանակետով անցնում 1713մ, հասնում է բարձունքի վրա գտնվող թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 410մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհը, անցնում 748մ, հասնում է անտառի բացատի եզրին գտնվող թիվ 15 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, լանջով անցնում 517մ, հասնում է բլրալանջի թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 352մ, հասնում է ձորերի հատման խաչմերուկի թիվ 17 սահմանակետին, ապա թեքվում է արևմուտք, անցնում 575մ, հասնում է թիվ 18 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 810մ, հասնում է թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 284մ, հասնում է բարձունքի վրա գտնվող թիվ 20 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, անցնում 332մ, հասնում է թիվ 21 սահմանակետին, ապա թեքվում է արևմուտք, անցնում 169մ, հատում է դաշտային ճանապարհը, հասնում գետի ափին գտնվող թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, ապա հարավ-արևմուտք, Մեհրաբ գետով, թիվ 23-25 սահմանակետերով անցնում 4643մ, հասնում է գետեզրի թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, թիվ 27 սահմանակետով անցնում 369մ, հասնում է գետեզրի թիվ 28 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հետո հարավ, ապա հյուսիս-արևելք, գետի ոլորանների թիվ 29-38 սահմանակետերով անցնում 907մ, հասնում է Մեհրաբ և Սաջաղաթափ գետերի միացման կետում գտնվող թիվ 39 սահմանակետին: Թիվ 39 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, Սաջաղաթափ գետի թիվ 40-125 սահմանակետերով անցնում 19620մ, հասնում է «Կարանիխդրա» կոչվող եռանկյունաչափական թիվ 126 սահմանակետին: Թիվ 126 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, հատելով ձորակներ, Կարանիխդրա գետի թիվ 127-128 սահմանակետերով անցնում 1582մ, հասնում է Այգեձոր, Արծվաբերդ գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 39021մ է:

 

 

Հավելված 18.8

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՉԱՋՈՒՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աչաջուր գյուղական համայնքը գտնվում է մարզի կենտրոնական մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Սևքար գյուղական համայնքին, հյուսիս-արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Ազատամուտ գյուղական համայնքին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Դիտավան գյուղական համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` Խաշթառակ և «Ե»-«Զ» հատվածով` Ակնաղբյուր գյուղական համայնքներին, հարավից և արևմուտքից «Զ»-«Ա» հատվածով` Լուսաձոր գյուղական համայնքին:

 

ԱՉԱՋՈՒՐ-ՍԵՎՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 Աչաջուր, Սևքար և Լուսաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ձորի և ճանապարհի հատման կետում, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, լանջի թիվ 1-5 սահմանակետերով անցնում 1056մ, հասնում բարձունքի գագաթի թիվ 6 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանի թիվ 6-17 սահմանակետերով անցնելով 1957մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, դաշտային ճանապարհի ոլորապտույտներով, թիվ 19-39 սահմանակետերով անցնում 3619մ, հասնում է անտառի եզրի թիվ 40 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անտառեզրի թիվ 41 սահմանակետով անցնում 759մ, հասնում թիվ 42 սահմանակետին: Թիվ 42 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, հատում դաշտային ճանապարհը և անցնելով 621մ, հասնում է թիվ 43 սահմանակետին, այնուհետև կրկին թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անտառի եզրով` թիվ 44-49 սահմանակետերով անցնելով 1804մ, հասնում է թիվ 50 սահմանակետին: Թիվ 50 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, ապա հյուսիս-արևմուտք, անտառեզրի թիվ 51-55 սահմանակետերով անցնելով 438մ, հասնում է թիվ 56 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, շրջանցում բացատը, անցնում 206մ, հասնում թիվ 57 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 83մ, հասնում թիվ 58 սահմանակետին, այնուհետև, թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անտառի եզրով, թիվ 59-60 սահմանակետերով անցնելով 1855մ, հասնում է թիվ 61 սահմանակետին: Թիվ 61 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառեզրի թիվ 62 սահմանակետով անցնում 901մ, հասնում թիվ 63 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անտառեզրի թիվ 64-66 սահմանակետերով անցնում 1891մ, հասնում է Աչաջուր, Սևքար և Ազատամուտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 15190մ է:

 

ԱՉԱՋՈՒՐ-ԱԶԱՏԱՄՈՒՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 «Բ»-«Գ» հատվածով սահմանագիծը համընկնում է Աչաջուր և Ազատամուտ գյուղական համայնքների սահմանների հետ:

 

ԱՉԱՋՈՒՐ-ԴԻՏԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 Աչաջուր, Դիտավան և Ազատամուտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Աղստև գետի ափին, սահմանագիծը նշված գետով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա, հարավ-արևելք, հետո կրկին հարավ-արևմուտք, գետի թիվ 1-18 սահմանակետերով անցնելով 3009մ, հասնում է գետի ափին գտնվող թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 253մ, հասնում թիվ 20 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 147մ, հասնում թիվ 21 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով դաշտային ճանապարհը, թիվ 22 սահմանակետով անցնում է 266մ, հասնում թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 24-27 սահմանակետերով անցնելով 1584մ, հասնում է անտառի եզրին գտնվող թիվ 28 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի եզրով, թիվ 29 սահմանակետով անցնելով 974մ, հասնում է Աչաջուր, Դիտավան և Խաշթառակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6233մ է:

 

ԱՉԱՋՈՒՐ-ԽԱՇԹԱՌԱԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Աչաջուր, Խաշթառակ և Ակնաղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 1139մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 4 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 454մ, հասնում Աչաջուր, Խաշթառակ և Դիտավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1593մ է:

 

ԱՉԱՋՈՒՐ-ԱԿՆԱՂԲՅՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

 Աչաջուր, Ակնաղբյուր և Լուսաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է բնական աղբյուրների մոտ, սահմանագիծը անտառի եզրով թեքվում է դեպի հյուսիս, անցնում 127մ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 115մ, հասնում թիվ 2 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 234մ, հասնում թիվ 3 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, լանջով անցնում 312մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, անցնում 222մ, հասնում թիվ 5 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, հետո հարավ-արևելք, լանջերով, թիվ 6-8 սահմանակետերով անցնում 445մ, հասնում թիվ 9 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևելք, ապա հյուսիս-արևելք և արևելք, լանջերով, թիվ 10-12 սահմանակետերով անցնելով 460մ, հասնում է բարձունքի գագաթին գտնվող թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, ջրբաժանի թիվ 14 սահմանակետով անցնում 640մ, հասնում թիվ 15 սահմանակետին, այստեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 16 սահմանակետով անցնում 149մ, հասնում է թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հյուսիս-արևմուտք և հյուսիս, թիվ 18-20 սահմանակետերով անցնում 725մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 21 սահմանակետին, որտեղից ձորակով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 235մ, հասնում թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում 190մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 23 սահմանակետին, այստեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս, դաշտային ճանապարհի թիվ 24-37 սահմանակետերով անցնելով 2687մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 38 սահմանակետին: Թիվ 38 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա արևելք և հետո կրկին հարավ-արևելք, դաշտային ճանապարհի թիվ 39-41 սահմանակետերով անցնելով 1265 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 42 սահմանակետին: Թիվ 42 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հյուսիս, դաշտային ճանապարհով, թիվ 43 սահմանակետով անցնում 388մ, հասնում է թիվ 44 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք և հյուսիս-արևմուտք, թիվ 45 սահմանակետով անցնում 168մ, հասնում ձորով հոսող Ներքին Աղդան գետի եզրին գտնվող թիվ 46 սահմանակետին: Թիվ 46 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, ձորի եզրի թիվ 47-66 սահմանակետերով անցնում 3784մ, հասնում ձորի եզրի թիվ 67 սահմանակետին: Թիվ 67 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 144 մ, հասնում թիվ 68 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 69-70 սահմանակետերով անցնելով 332մ, հասնում է թիվ 71 սահմանակետին, այստեղից էլ թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 351մ, հասնում Աչաջուր, Ակնաղբյուր և Խաշթառակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12972մ է:

 

ԱՉԱՋՈՒՐ-ԼՈՒՍԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

 

Աչաջուր, Լուսաձոր և Սևքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ձորի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ և հյուսիս-արևմուտք, հետո` հարավ-արևմուտք, այնուհետև արևելք և հարավ, ճանապարհի ոլորապտույտներով, թիվ 1-29 սահմանակետերով անցնում 2922մ, հասնում է ճանապարհի եզրին գտնվող թիվ 30 սահմանակետին, այստեղից նույն ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում ձորակներ (թիվ 36, թիվ 42, սահմանակետերում), թիվ 31-44 սահմանակետերով անցնելով 1314մ, հասնում է ձորակի եզրին գտնվող թիվ 45 սահմանակետին, որտեղ հատում է ձորակը, թեքվում դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 204մ, հասնում է բարձունքի գագաթի թիվ 46 սահմանակետին: Թիվ 46 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, հատելով ձորակներ, ջրաբաժանի թիվ 47 սահմանակետով անցնում է 662մ, հասնում բարձունքի գագաթի թիվ 48 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ, հատելով դաշտային ճանապարհներ, լանջով անցնում է 1048մ, հասնում դաշտային ճանապահի եզրին գտնվող թիվ 49 սահմանակետին: Թիվ 49 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 50-53 սահմանակետերով անցնում 743մ, հասնում է ձորակի եզրի թիվ 54 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, ձորակի հոսող առվով, թիվ 55-66 սահմանակետերով անցնելով 1536մ, հասնում է թիվ 67 սահմանակետին: Թիվ 67 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա արևելք, լանջով, հետո գագաթներով` թիվ 68-76 սահմանակետերով անցնելով 2630մ, հասնում է բարձունքի գագաթի թիվ 77 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս, ապա հյուսիս-արևելք, ջրբաժանի թիվ 78-106 սահմանակետերով անցնելով 3515մ, հասնում թիվ 107 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 108-110 սահմանակետերով անցնում 804մ, հասնում թիվ 111 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 42մ, հասնում թիվ 112 սահմանակետին: Թիվ 112 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, անցնում 447մ, հասնում թիվ 113 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, անցնում 186մ, հասնում թիվ 114 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, լանջերով, թիվ 115-117 սահմանակետերով անցնելով 895մ, հասնում թիվ 118 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 81մ, հասնում թիվ 119 սահմանակետին: Թիվ 119 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, լանջերով, թիվ 120-123 սահմանակետերով անցնելով 683մ, հասնում թիվ 124 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հյուսիս, անտառի եզրագծով, թիվ 125-128 սահմանակետերով անցնելով 1615մ, հասնում է Ագրիջա գետի վտակի եզրին գտնվող Աչաջուր, Լուսաձոր և Ակնաղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

 «Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 19327մ է:

 

 

Հավելված 18.9

«Հայաստանի Հանրապետության 

վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՐԾՎԱԲԵՐԴ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Արծվաբերդ գյուղական համայնքը գտնվում է մարզի արևելյան մասում:

Համայնքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), հարավ-արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Չինարի գյուղական համայնքին, արևելքից և հարավից «Գ»-«Դ» հատվածով` Այգեձոր գյուղական համայնքին, հարավ-արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Գեղարքունիքի մարզին, արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Նավուր գյուղական համայնքին, հյուսիսից «Զ»-«Է» հատվածով` Վերին Կարմիր աղբյուր, «Է»-«Ը» հատվածով` Նորաշեն և «Ը»-«Ա» հատվածով` Չորթան գյուղական համայնքներին:

 

ԱՐԾՎԱԲԵՐԴ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ԱՐԾՎԱԲԵՐԴ-ՉԻՆԱՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 Արծվաբերդ, Չինարի գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 109մ, հասնում է թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 2 սահմանակետով անցնում 766մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է արևմուտք, անցնում 95մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 5 սահմանակետով հատելով դաշտային ճանապարհը, անցնելով 464մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, զիգզագաձև ռելիեֆով, թիվ 7-17 սահմանակետերով անցնում 1155մ, հասնում է թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, անցնում 85մ, հասնում է թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 20 սահմանակետով անցնում 391մ, հասնում է թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 65մ, հասնում է թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 23-24 սահմանակետերով անցնում 371մ, հասնում է թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ապա հարավ, գետի հունով, թիվ 26-31 սահմանակետերով անցնում 1501մ, հասնում է Աղինջա գետի ափին գտնվող թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 33 սահմանակետով անցնում 164մ, հասնում է թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 200մ, հասնում է պտղատու այգու եզրի առվակի ափին գտնվող Արծվաբերդ, Չինարի և Այգեձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5365մ է:

 

ԱՐԾՎԱԲԵՐԴ-ԱՅԳԵՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Արծվաբերդ, Այգեձոր և Չինարի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 205մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև շարունակվելով նույն ուղղութամբ, անցնում է 620մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, անցնում 155մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 4-5 սահմանակետերով անցնում 1739մ, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 556մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, որը գտնվում է անտառի բացատի եզրին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 8-9 սահմանակետերով անցնում 2027մ, հասնում է անտառեզրի թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անտառի եզրագծով անցնում 687մ, հասնում է ժայռագագաթի թիվ 11 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, ժայռերի գագաթներով, թիվ 12 սահմանակետով անցնում 1713մ, հասնում է բարձունքի վրա գտնվող թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 410մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհը, անցնում 748մ, հասնում է անտառի բացատի եզրին գտնվող թիվ 15 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, լանջով անցնում 517մ, հասնում է բլրալանջի թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 352մ, հասնում է ձորերի հատման խաչմերուկի թիվ 17 սահմանակետին, ապա թեքվում է արևմուտք, անցնում 575մ, հասնում է թիվ 18 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 810մ, հասնում է թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 284մ, հասնում է բարձունքի վրա գտնվող թիվ 20 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, անցնում 332մ, հասնում է թիվ 21 սահմանակետին, ապա թեքվում է արևմուտք, անցնում 169մ, հատում է դաշտային ճանապարհը, հասնում գետի ափին գտնվող թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, ապա հարավ-արևմուտք, Մեհրաբ գետով, թիվ 23-25 սահմանակետերով անցնում 4643մ, հասնում է գետեզրի թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, թիվ 27 սահմանակետով անցնում 369մ, հասնում է գետեզրի թիվ 28 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հետո հարավ, ապա հյուսիս-արևելք, գետի ոլորանների թիվ 29-38 սահմանակետերով անցնում 907մ, հասնում է Մեհրաբ և Սաջաղաթափ գետերի միացման կետում գտնվող թիվ 39 սահմանակետին: Թիվ 39 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, Սաջաղաթափ գետի թիվ 40-125 սահմանակետերով անցնում 19620մ, հասնում է «Կարանիխդրա» կոչվող եռանկյունաչափական թիվ 126 սահմանակետին: Թիվ 126 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, հատելով ձորակներ, Կարանիխդրա գետի թիվ 127-128 սահմանակետերով անցնում 1582մ, հասնում է Արծվաբերդ, Այգեձոր գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 39021մ է:

 

ԱՐԾՎԱԲԵՐԴ-ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

«Դ»-«Ե» հատվածով սահմանագիծը համընկնում է Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանների հետ:

 

ԱՐԾՎԱԲԵՐԴ-ՆԱՎՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Գետի ափին գտնվող Արծվաբերդ, Նավուր և Վերին Կարմիր աղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, Թովուզ գետի 1-44 սահմանակետերով անցնում 13812մ, հասնում է Արծվաբերդ, Նավուր գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 13812մ է:

 

ԱՐԾՎԱԲԵՐԴ-ՎԵՐԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՂԲՅՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

 Արծվաբերդ, Վերին Կարմիր աղբյուր և Նորաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ճանապարհի թիվ 1-4 սահմանակետերով անցնում 1075մ, հասնում է ճանապարհի ոլորանի թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, արևմուտք, հարավ և հարավ-արևմուտք, ճանապարհի ոլորապտույտների թիվ 6-22 սահմանակետերով անցնում 2435մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրի թիվ 23 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, դաշտային ճանապարհով` ձորին զուգահեռ, թիվ 24-30 սահմանակետերով անցնում 1796մ, հասնում է Թովուզ գետի ափին գտնվող թիվ 31 սահմանակետին: Թիվ 31 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, Թովուզ գետի թիվ 32-54 սահմանակետերով անցնում 3209մ, հասնում է գետի ափին գտնվող Արծվաբերդ, Վերին Կարմիր աղբյուր և Նավուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8515մ է:

 

ԱՐԾՎԱԲԵՐԴ-ՆՈՐԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

 

Արծվաբերդ, Նորաշեն և Չորթան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում ջրբաժանը, անցնում 301մ, հասնում է բարձունքի գագաթին գտնվող թիվ 1 սահմանակետին, ապա կրկին թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 440մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անցնում 315մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, վարելահողի եզրով, թիվ 4-5 սահմանակետերով անցնում 541մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 506մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս և անցնելով 126մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 9-11 սահմանակետերով անցնում 519մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 13 սահմանակետով անցնում 416մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 89մ, հասնում է թիվ 15 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ձորի թիվ 16-40 սահմանակետերով անցնում 7019մ, հասնում է ձորում գտնվող թիվ 41 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք և շարունակվելով նույն ձորով, թիվ 42-46 սահմանակետերով անցնում 1961մ, հասնում է ձորում գտնվող թիվ 47 սահմանակետին: Թիվ 47 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ձորով, թիվ 48-50 սահմանակետերով անցնում 1291մ, հասնում է ձորում գտնվող թիվ 51 սահմանակետին, ապա նույն ձորով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 52-56 սահմանակետերով անցնում 2049մ, հասնում է ճանապարհի եզրին գտնվող Արծվաբերդ, Նորաշեն և Վերին Կարմիր աղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

 «Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 15568մ է:

 

ԱՐԾՎԱԲԵՐԴ-ՉՈՐԹԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Ա»

 

Արծվաբերդ, Չորթան գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, գետով, թիվ 1-81 սահմանակետերով անցնում 12016մ, հասնում է Արծվաբերդ, Չորթան և Նորաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Ը»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12016մ է:

 

 

Հավելված 18.10

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՐՃԻՍ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Արճիս գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևմտյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Այրում քաղաքային համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Լճկաձոր և «Գ»-«Դ» հատվածով` Կողբ գյուղական համայնքներին, արևմուտքից և հյուսիսից «Դ»-«Ա» հատվածով` Լոռու մարզին, հյուսիսից «Ե»-«Զ» հատվածով` Դեղձավան գյուղական համայնքին, արևելքից «Զ»-«Է» հատվածով` Հաղթանակ գյուղական համայնքին, հարավից «Է»-«Ը» հատվածով` Լճկաձոր գյուղական համայնքին, արևմուտքից «Ը»-«Թ» հատվածով` Պտղավան և «Թ»-«Ե» հատվածով` Բագրատաշեն գյուղական համայնքներին:

 

ԱՐՃԻՍ-ԱՅՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Արճիս գյուղական, Այրում քաղաքային համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Դեբեդ գետի և դաշտային ճանապարհի հատման կետում, սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-5 սահմանակետերով անցնում 456մ, հասնում դաշտային ճանապարհի և միջհամայնքային նշանակության ճանապարհի հատման խաչմերուկում գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը համայնքային նշանակության ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 7-11 սահմանակետերով անցնում 1071մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, որտեղից Այրումի բնակավայրի եզրագծով թեքվում է դեպի արևելք, հարավ, հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 14-24 սահմանակետերով անցնում 1020մ, հասնում ճանապարհի և ձորակի հատման կետում գտնվող թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը ձորակով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 26 սահմանակետով անցնում 460մ, հասնում Արճիս, Լճկաձոր գյուղական և Այրում քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3020մ է:

 

ԱՐՃԻՍ-ԼՃԿԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Արճիս, Լճկաձոր գյուղական և Այրում քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը պարբերաբար թեքվում է հարավ-արևելք և հարավ-արևմուտք, ճանապարհով, Արճիս և Լճկաձոր համայնքների բնակավայրի եզրագծով, թիվ 1 սահմանակետով անցնում 276մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը Լճկաձորի բնակավայրի եզրագծով թեքվում է հարավ-արևելք, անցնում 150մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 4 սահմանակետով անցնում 471մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 6 սահմանակետով անցնում 296մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, որտեղից էլ թեքվում է արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 8-9 սահմանակետերով անցնում 497մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 446մ, հասնում է թիվ 11 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևմուտք, անցնում 595մ, հասնում է թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 419մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, ապա թեքվում է հարավ, թիվ 14 սահմանակետով անցնում 913մ, հասնում է թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անտառի եզրագծով և թիվ 16 սահմանակետով անցնում 1033մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, ճանապարհով, թիվ 18-40 սահմանակետերով անցնում է 2134մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող Արճիս, Լճկաձոր և Կողբ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7231մ է :

 

ԱՐՃԻՍ-ԿՈՂԲ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Արճիս, Կողբ և Հաղթանակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառեզրի դաշտային ճանապարհի ոլորապտույտներով, թիվ 1-28 սահմանակետերով անցնում 4124մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող Արճիս, Կողբ գյուղական համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4124մ է:

 

ԱՐՃԻՍ-ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

 «Դ»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Տավուշի և Լոռու մարզերի սահմանների հետ:

 

ԱՐՃԻՍ-ԴԵՂՁԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

 Արճիս, Դեղձավան և Բագրատաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 282մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս, ապա հյուսիս-արևելք, անտառի եզրագծով և թիվ 2-3 սահմանակետերով անցնում 639մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, թիվ 5-11 սահմանակետերով և բնակավայրի եզրագծով անցնում 1640մ, հասնում է թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, բնակավայրի եզրագծով և թիվ 13-17 սահմանակետերով անցնում 825մ, հասնում է թիվ 18 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, անտառի եզրագծով, թիվ 19-20 սահմանակետերով անցնելով 247մ, հասնում է թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ապա հարավ, հետո կրկին հարավ-արևելք, թիվ 22-26 սահմանակետերով անցնում 435մ, հասնում է Արճիս, Դեղձավան և Հաղթանակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4068մ է:

 

ԱՐՃԻՍ-ՀԱՂԹԱՆԱԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ ` «Զ»-«Է»

 

Արճիս, Դեղձավան և Հաղթանակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 489մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, թիվ 4 սահմանակետով անցնում 180մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում առուն և թիվ 6-11 սահմանակետերով անցնելով 1283մ, հասնում է Արճիս, Լճկաձոր և Հաղթանակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1966մ է:

 

ԱՐՃԻՍ-ԼՃԿԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

 

Արճիս, Լճկաձոր և Պտղավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ջրանցքի և դաշտային ճանապարհի առվի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, առվի ոլորապտույտների թիվ 1-4 սահմանակետերով անցնում 1229մ, հասնում է առվի եզրին գտնվող Արճիս, Հաղթանակ և Լճկաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1229մ է:

 

ԱՐՃԻՍ-ՊՏՂԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Թ»

 

Արճիս Պտղավան և Բագրատաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ջրանցքի և առվի հատման խաչմերուկում, սահմանագիծը ջրանցքով` հոսանքին հակառակ, թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-15 սահմանակետերով անցնում 1367մ, հասնում Արճիս, Լճկաձոր և Պտղավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Ը»-«Թ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1367մ է:

 

ԱՐՃԻՍ-ԲԱԳՐԱՏԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Թ»-«Ե»

 

Արճիս, Դեղձավան և Բագրատաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 160մ, հասնում առվի հետ հատման թիվ 4 սահմանակետին, որտեղից առվի ոլորանների թիվ 5-12 սահմանակետերով անցնում է 462մ, հասնում Արճիս, Պտղավան և Բագրատաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետին:

«Թ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 622մ է:

 

 

Հավելված 18.11

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԱՂԱՆԻՍ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Բաղանիս գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևմտյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ոսկեվան գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), «Գ»-«Դ» հատվածով` Ոսկեպար գյուղական համայնքին, «Դ»-«Ե» հատվածով` Ոսկեպար (Ասկիպար) գյուղական համայնքին, հարավից «Ե»-«Զ» հատվածով` Ոսկեպար գյուղական համայնքին, արևմուտքից և հյուսիսից «Զ»-«Ա» հատվածով` Դովեղ գյուղական համայնքին:

 

ԲԱՂԱՆԻՍ-ՈՍԿԵՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Բաղանիս, Դովեղ և Ոսկեվան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 307մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 2-3 սահմանակետերով անցնում 736մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 267մ, հասնում թիվ 5 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 6-8 սահմանակետերով անցնում 466մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնում 283մ, հասնում թիվ 10 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 11-13 սահմանակետերով անցնում 1455մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 231մ, հասնում է թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է հարավ-արևելք, թիվ 16-18 սահմանակետերով անցնում 1042մ, հասնում է թիվ 19 սահմանակետին, որը գտնվում է բնակավայրի եզրագծին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, հատում Ջուջևան-Շավարշավան միջհամայնքային ճանապարհը, թիվ 20-24 սահմանակետերով անցնում 390մ, հասնում է թիվ 25 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, բնակավայրի եզրագծով և թիվ 26-35 սահմանակետերով անցնելով 564մ, հասնում է թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, թիվ 37-45 սահմանակետերով անցնում 1106մ, հասնում է թիվ 46 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, ձորակով, թիվ 47-59 սահմանակետերով անցնում 1823մ, հասնում է Բաղանիս, Ոսկեվան գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8669մ է:

 

ԲԱՂԱՆԻՍ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 «Բ»-«Գ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ԲԱՂԱՆԻՍ-ՈՍԿԵՊԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Բաղանիս, Ոսկեպար գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, որը գտնվում է ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 1-7 սահմանակետերով անցնում 2683մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 8 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևմուտք, դաշտային ճանապարհի թիվ 9-12 սահմանակետերով անցնում 557մ, հասնում անտառի եզրին գտնվող թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լանջի թիվ 14 սահմանակետով անցնում 1701մ, հասնում բարձունքի վրա գտնվող թիվ 15 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևմուտք, հատում դաշտային ճանապարհներ, թիվ 16 սահմանակետով անցնում 1493մ, հասնում Բաղանիս, Ոսկեպար և Ոսկեպար (Ասկիպար) գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6434մ է:

 

ԲԱՂԱՆՒՍ-ՈՍԿԵՊԱՐ (ԱՍԿԻՊԱՐ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

«Դ»-«Ե» հատվածով սահմանագիծը համընկնում է Բաղանիս և Ոսկեպար (Ասկիպար) գյուղական համայնքների սահմանների հետ:

 

ԲԱՂԱՆԻՍ-ՈՍԿԵՊԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Բաղանիս, Ոսկեպար և Ոսկեպար (Ասկիպար) գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1 սահմանակետով անցնում 117մ, հասնում թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, գետին զուգահեռ անցնում 14052մ, հասնում Ջողազ և Չայկաշան գետերի միացման տեղից 20մ հեռու գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, Չայկաշան գետի ոլորապտույտներին զուգահեռ` թիվ 4-5 սահմանակետերով անցնում է 1641մ, հասնում Բաղանիս, Ոսկեպար և Դովեղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 15810մ է:

 

ԲԱՂԱՆԻՍ-ԴՈՎԵՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

 

Բաղանիս, Դովեղ և Ոսկեվան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1 սահմանակետով անցնում 475մ, հասնում Բաղանիս-Ջուջևան միջհամայնքային ճանապարհի հետ հատման կետում գտնվող թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևմուտք, անցնում 69մ, հասնում թիվ 3 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 138մ, հասնում Ուլիխանլի գետից 20մ հեռու գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, գետին զուգահեռ` թիվ 5-10 սահմանակետերով անցնելով 947մ, հասնում գետի ափից 20մ հեռու գտնվող թիվ 11 սահմանակետին, այստեղից շարունակվում է դեպի հարավ-արևմուտք, գետին զուգահեռ` թիվ 12-37 սահմանակետերով անցնում 4976մ, հասնում թիվ 38 սահմանակետին: Թիվ 38 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում է 340մ, հասնում թիվ 39 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 40-43 սահմանակետերով անցնելով 1193մ, հասնում բարձունքի գագաթի թիվ 44 սահմանակետին: Թիվ 44 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, թիվ 45-46 սահմանակետերով անցնում 1416մ, հասնում թիվ 47 սահմանակետին, որը գտնվում է դաշտային ճանապարհից 20մ հեռու, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, դաշտային ճանապարհի թիվ 48-51 սահմանակետերով անցնում 1402մ, հասնում է թիվ 52 սահմանակետին, այնուհետև շարունակվում է դեպի հարավ-արևելք, անցնում 381մ, հասնում բարձունքի թիվ 53 սահմանակետին: Թիվ 53 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ժայռերին զուգահեռ անցնում 175մ, հասնում թիվ 54 սահմանակետին, շարունակվելով դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևմուտք, բարձունքներով, թիվ 55 սահմանակետով անցնում 670մ, հասնում Ակսիպարա գետից 20մ հեռու գտնվող թիվ 56 սահմանակետին: Թիվ 56 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, գետին զուգահեռ անցնում 14012մ, հասնում թիվ 57 սահմանակետին: Թիվ 57 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հյուսիս-արևմուտք, անտառի եզրով, թիվ 58-59 սահմանակետերով անցնում 850մ, հասնում թիվ 60 սահմանակետին, ապա շարունակվում է դեպի հյուսիս-արևմուտք, անտառի եզրի թիվ 60-61 սահմանակետերով անցնելով 1404մ, հասնում է դաշտային ճանապարհների խաչմերուկի թիվ 62 սահմանակետին, այնուհետև պարբերաբար թեքվելով դեպի հարավ-արևմուտք և հյուսիս-արևմուտք, դաշտային ճանապարհին զուգահեռ` թիվ 63-67 սահմանակետերով անցնում է 1139մ, հասնում ճանապարհի և գետակի հատման տեղից 20մ հեռու գտնվող թիվ 68 սահմանակետին: Թիվ 68 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, գետակին զուգահեռ` թիվ 69-73 սահմանակետերով անցնում 2046մ, հասնում անտառեզրին գտնվող Բաղանիս, Դովեղ և Ոսկեպար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 31634մ է:

 

 

Հավելված 18.12

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԱՐԵԿԱՄԱՎԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Բարեկամավան գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), արևելքից, «Բ»-«Գ» հատվածով` Կոթի գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Ոսկեվան գյուղական համայնքին, արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով` Դովեղ գյուղական համայնքին, հյուսիսից «Ե»-«Զ» հատվածով` Կողբ գյուղական համայնքին, հյուսիսից և արևելքից «Զ»-«Է» հատվածով` Ջուջևան գյուղական համայնքին, հարավից և արևմուտքից «Է»-«Ե» հատվածով` Դովեղ գյուղական համայնքին:

 

ԲԱՐԵԿԱՄԱՎԱՆ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 «Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ԲԱՐԵԿԱՄԱՎԱՆ-ԿՈԹԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Բարեկամավան, Կոթի գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք և հարավ` հատելով դաշտային ճանապարհը, թիվ 1-4 սահմանակետերով անցնում է 1287մ, հասնում թիվ 5 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 6 սահմանակետով անցնում 351մ, հասնում է բարձունքի վրա գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը, անցնում է 462մ, հասնում թիվ 8 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևմուտք, անցնում 176մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 189մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը, թիվ 11-12 սահմանակետերով անցնում է 399մ, հասնում անտառի եզրին գտնվող թիվ 13 սահմանակետին, այնուհետև անտառի եզրով թեքվում է դեպի հարավ, ապա արևմուտք, թիվ 14 սահմանակետով անցնում 196մ, հասնում է թիվ 15 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, հարավ, ապա հյուսիս-արևմուտք, բնակավայրի եզրագծով, թիվ 16-17 սահմանակետերով անցնում է 265մ, հասնում թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 147մ, հասնում է թիվ 19 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, լանջով անցնում 382մ, հասնում է թիվ 20 սահմանակետին, այստեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի եզրագծով, թիվ 21-22 սահմանակետերով անցնում 1238մ, հասնում է թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, լանջով անցնում 388մ, հասնում է թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ջրբաժանի թիվ 25-26 սահմանակետերով անցնում է 306մ, հասնում է թիվ 27 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 28-29 սահմանակետերով անցնում 345մ, հասնում է թիվ 30 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով, թիվ 31-32 սահմանակետերով անցնում 271մ, հասնում է ճանապարհի եզրի բարձունքի վրա գտնվող թիվ 33 սահմանակետին: Թիվ 33 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս, անտառի եզրով հատելով դաշտային ճանապարհը, անցնում է 52մ, հասնում թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 35-38 սահմանակետերով անցնելով 2026մ, հասնում է թիվ 39 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևմուտք, հատում գետակը, անցնում 733մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 317մ, հասնում է թիվ 41 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 42 սահմանակետով անցնում 793մ, հասնում է Կոթի-Ոսկեվան միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 43 սահմանակետին: Թիվ 43 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, ապա արևմուտք, թիվ 44 սահմանակետով անցնում 122մ, հասնում է Կոթի-Ոսկեվան միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 45 սահմանակետին, որտեղից ճանապարհի ոլորաններով թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնում է 346մ, հասնում Բարեկամավան, Կոթի և Ոսկեվան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10791 մ է:

 

ԲԱՐԵԿԱՄԱՎԱՆ-ՈՍԿԵՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Բարեկամավան, Ոսկեվան և Դովեղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 1934մ, հասնում «Կոշկոտան» կոչվող եռանկյունաչափական թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 358մ, հասնում Բարեկամավան, Ոսկեվան և Կոթի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2292մ է:

 

ԲԱՐԵԿԱՄԱՎԱՆ-ԴՈՎԵՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

Ճանապարհի եզրին գտնվող Բարեկամավան, Դովեղ գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, դաշտային ճանապարհի ոլորանների թիվ 1-18 սահմանակետերով անցնում է 2012մ, հասնում ջրբաժանի թիվ 19 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանի թիվ 20-33 սահմանակետերով անցնում 2054մ, հասնում է Բարեկամավան, Դովեղ և Ոսկեվան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4066մ է:

 

ԲԱՐԵԿԱՄԱՎԱՆ-ԿՈՂԲ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Բարեկամավան, Կողբ և Ջուջևան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 422մ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում դեպի հարավ-արևմուտք, անցնում 461մ, հասնում Բարեկամավան, Կողբ և Դովեղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 882մ է:

 

ԲԱՐԵԿԱՄԱՎԱՆ-ՋՈՒՋԵՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

Բարեկամավան, Ջուջևան և Կողբ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառի միջով անցնում 902մ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, անցնում 617մ, հասնում գետի ափին գտնվող Բարեկամավան, Ջուջևան և Դովեղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1519մ է:

 

ԲԱՐԵԿԱՄԱՎԱՆ-ԴՈՎԵՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ե»

 

Բարեկամավան, Դովեղ և Ջուջևան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ձորակի թիվ 1-9 սահմանակետերով անցնում 1551մ, հասնում անտառի եզրի թիվ 10 սահմանակետին, այստեղից կրկին թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անտառի միջով անցնում 453մ, հասնում Բարեկամավան, Դովեղ և Կողբ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2004մ է:

 

 

Հավելված 18.13

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԱՎԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Բերդավան գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

Համայնքը արևելքից սահմանակից է պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), «Բ»-«Գ» հատվածով` Դովեղ գյուղական և «Գ»-«Դ» հատվածով` Նոյեմբերյան քաղաքային համայնքներին, արևելքից և հարավից «Դ»-«Ե» հատվածով` Ջուջևան գյուղական համայնքին, արևմուտքից և հյուսիսից «Ե»-«Ա» հատվածով` Կողբ գյուղական համայնքին:

 

ԲԵՐԴԱՎԱՆ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 «Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ԲԵՐԴԱՎԱՆ-ԴՈՎԵՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Բերդավան, Դովեղ գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 255մ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով 96մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 439մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևմուտք, անցնում 164մ, հասնում Բերդավան, Դովեղ գյուղական և Նոյեմբերյան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 953մ է:

 

ԲԵՐԴԱՎԱՆ-ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Բերդավան, Դովեղ գյուղական և Նոյեմբերյան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 907մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, ապա կրկին թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 367մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 525մ, հասնում թիվ 5 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս, անցնում 160մ, հասնում թիվ 6 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևմուտք, անցնում 179մ, հասնում թիվ 7 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 8 սահմանակետով անցնում 312մ, հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 10 սահմանակետով անցնում 500մ, հասնում թիվ 11 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, Նոյեմբերյան քաղաքի արևմտյան եզրագծի մոտով անցնում 583մ, հասնում բնակավայրի մոտ գտնվող թիվ 12 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևմուտք, հատում ճանապարհը, անցնում 459մ, հասնում բլրագագաթի թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 306մ, հասնում թիվ 14 սահմանակետին, այստեղ հատում է Կողբ գնացող միջհամայնքային ճանապարհը, թեքվում դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, թիվ 15-18 սահմանակետերով, քարհանքի կողքով անցնելով 918մ, հասնում է բնակավայրի եզրին գտնվող թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 20 սահմանակետով անցնելով 227մ, հասնում է թիվ 21 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, թիվ 22 սահմանակետով անցնում 483մ, հասնում թիվ 23 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 72մ, հասնում թիվ 24 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 158մ, հասնում թիվ 25 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 296մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 26 սահմանակետին, ապա հատում է ճանապարհը, շարունակվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի եզրագծով` թիվ 27-37 սահմանակետերով անցնում 2400մ, հասնում ճանապարհի եզրի թիվ 38 սահմանակետին, ապա կրկին թեքվում է դեպի հարավ-արևմուտք, այնուհետև հարավ, անտառեզրի ճանապարհի թիվ 39-47 սահմանակետերով անցնելով 1750մ, հասնում է թիվ 48 սահմանակետին: Թիվ 48 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ, անտառի եզրագծով, թիվ 49 սահմանակետով անցնում 929մ, հասնում թիվ 50 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հետո հարավ-արևելք, թիվ 51-52 սահմանակետերով անցնելով 646մ, հասնում է թիվ 53 սահմանակետին: Թիվ 53 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 54-55 սահմանակետերով անցնում 1907մ, հասնում է անտառի եզրի թիվ 56 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 716մ, հասնում թիվ 57 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ, թիվ 58 սահմանակետով անցնում 350մ, հասնում է անտառեզրի թիվ 59 սահմանակետին: Թիվ 59 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, սեփականաշնորհված վարելահողերի կողքով հատելով ճանապարհը, թիվ 60 սահմանակետով անցնում 285մ, հասնում անտառի եզրին գտնվող Բերդավան, Ջուջևան գյուղական և Նոյեմբերյան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 15436մ է:

 

ԲԵՐԴԱՎԱՆ-ՋՈՒՋԵՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Բերդավան, Ջուջևան գյուղական և Նոյեմբերյան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի միջով` թիվ 1-6 սահմանակետերով անցնելով 1190մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով ձորակներ, անտառի միջով, թիվ 8-16 սահմանակետերով անցնում է 1088մ, հասնում թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, այնուհետև հարավ-արևելք, հատելով առվակներ, անտառի միջով, թիվ 18-27 սահմանակետերով անցնելով 1459մ, հասնում է բացատի եզրի թիվ 28 սահմանակետին, այստեղից շրջանցելով բացատը, թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հետո հարավ-արևելք, թիվ 29-39 սահմանակետերով անցնում է 2698մ, հասնում է թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի միջով հատելով ձորակներ, թիվ 41-46 սահմանակետերով անցնում է 3356մ, հասնում է թիվ 47 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հետո հարավ-արևմուտք, անտառի միջով, թիվ 48-58 սահմանակետերով անցնում 2646մ, հասնում է թիվ 59 սահմանակետին, թիվ 59 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, անտառի ոլորապտույտներով, բացատներով, թիվ 60-100 սահմանակետերով անցնում է 4487մ, հասնում թիվ 101 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 484մ, հասնում ձորի եզրի թիվ 102 սահմանակետին: Թիվ 102 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ձորի թիվ 103-115 սահմանակետերով անցնելով 3665 մ, հասնում է առվի եզրի թիվ 116 սահմանակետին: Թիվ 116 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 402մ, հասնում դաշտային ճանապարհի եզրի թիվ 117 սահմանակետին, որտեղ հատում է դաշտային ճանապարհը, թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 118-121 սահմանակետերով անցնելով 733մ, հասնում է Չայկաշան գետի վտակի եզրին գտնվող Բերդավան, Ջուջևան և Կողբ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 22212մ է:

 

ԲԵՐԴԱՎԱՆ-ԿՈՂԲ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

 

 Բերդավան, Կողբ գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով` թիվ 1-4 սահմանակետերով անցնում 1212մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, ապա կրկին թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհի թիվ 6-10 սահմանակետերով անցնելով 2712մ, հասնում է դաշտային ճանապարհների հատման խաչմերուկի թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, դաշտային ճանապարհով` թիվ 12-14 սահմանակետերով անցնելով 719մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 15 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 543մ, հասնում թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 17 սահմանակետով անցնելով 327մ, հասնում է թիվ 18 սահմանակետին, այնուհետև կտրուկ թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 19 սահմանակետով անցնելով 710մ, հասնում է թիվ 20 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 78մ, հասնում թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, թիվ 22 սահմանակետով անցնում 549մ, հասնում թիվ 23 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևմուտք, անցնում 741մ, հասնում թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը և թիվ 25 սահմանակետով անցնելով 848մ, հասնում թիվ 26 սահմանակետին, որը գտնվում է Բերդավան-Զորավան միջհամայնքային ճանապարհի եզրին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը վերը նշված ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 27-29 սահմանակետերով անցնելով 318մ, հասնում է թիվ 30 սահմանակետին, որտեղից շարունակվում է դեպի հարավ-արևելք, այնուհետև հարավ, ապա հարավ-արևմուտք, միջհամայնքային ճանապարհով, թիվ 31-52 սահմանակետերով անցնելով 3053մ, հասնում է դաշտային և միջհամայնքային ճանապարհների հատման խաչմերուկի թիվ 53 սահմանակետին: Թիվ 53 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, թիվ 54-66 սահմանակետերով անցնում 1531մ, հասնում է ճանապարհների խաչմերուկում գտնվող թիվ 67 սահմանակետին, այստեղից անտառի եզրով, պարբերաբար թեքվելով դեպի հարավ, ապա արևելք, թիվ 68-71 սահմանակետերով, Փափաքար բարձունքով անցնելով 655մ, հասնում է դեպի գյուղ տանող դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 72 սահմանակետին: Թիվ 72 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, հատում ձորը, դաշտային ճանապարհը, և անցնելով 849մ, հասնում է թիվ 73 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևելք և հյուսիս-արևելք, թիվ 74-75 սահմանակետերով անցնում 564մ, հասնում է թիվ 76 սահմանակետին, ապա կրկին թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 296մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 77 սահմանակետին, այնուհետև շարունակվում է դեպի հյուսիս-արևելք, ձորակով, թիվ 78-91 սահմանակետերով անցնում 2034մ, հասնում միջհամայնքային կամրջի վրա գտնվող թիվ 92 սահմանակետին: Թիվ 92 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, Բերդավան-Զորավան միջհամայնքային ճանապարհով և Բերդավան բնակավայրի արևմտյան եզրագծով` թիվ 93-96 սահմանակետերով անցնելով 977մ, հասնում է ճանապարհի եզրին գտնվող թիվ 97 սահմանակետին, այստեղից թեքվում է հարավ-արևելք շրջանցում է բնակավայրը, նրա եզրագծի ոլորանների թիվ 98-108 սահմանակետերով անցնում 1346մ, հասնում թիվ 109 սահմանակետին: Թիվ 109 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անտառի միջով անցնում 186մ, հասնում թիվ 110 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 111-114 սահմանակետերով անցնում 1397մ, հասնում թիվ 115 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևմուտք, անցնում 468մ, հասնում թիվ 116 սահմանակետին: Թիվ 116 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, դաշտային ճանապարհին զուգահեռ` թիվ 117-126 սահմանակետերով անցնելով 1989մ, հասնում է թիվ 127 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անտառի միջով անցնում 162մ, հասնում թիվ 128 սահմանակետին: Թիվ 128 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 303մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 129 սահմանակետին, այստեղ հատում է դաշտային ճանապարհը, թեքվում դեպի հարավ-արևմուտք, անտառի եզրագծին զուգահեռ, թիվ 130-139 սահմանակետերով անցնելով 2428մ, հասնում է ճանապարհի եզրին գտնվող թիվ 140 սահմանակետին: Թիվ 140 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, անտառին և ճանապարհին զուգահեռ թիվ 141-148 սահմանակետերով անցնում է 1735մ, հասնում թիվ 149 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ, անտառի եզրագծին զուգահեռ թիվ 150 սահմանակետով անցնելով 922մ, հասնում է թիվ 151 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 152-153 սահմանակետերով անցնում 657մ, հասնում թիվ 154 սահմանակետին: Թիվ 154 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի միջով, թիվ 155-156 սահմանակետերով անցնելով 1901մ, հասնում է թիվ 157 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 718մ, հասնում թիվ 158 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 159 սահմանակետով անցնում 361մ, հասնում թիվ 160 սահմանակետին: Թիվ 160 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, սեփականաշնորհված վարելահողերի կողքով հատելով ճանապարհը, թիվ 161 սահմանակետով անցնում է 278մ, հասնում միջհամայնքային և դաշտային ճանապարհների խաչմերուկում գտնվող թիվ 162 սահմանակետին: Թիվ 162 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի միջով, թիվ 163-168 սահմանակետերով անցնելով 1211մ, հասնում է թիվ 169 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով ձորակներ, անտառի միջով, թիվ 170-178 սահմանակետերով անցնում է 1074մ, հասնում թիվ 179 սահմանակետին: Թիվ 179 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, ապա հարավ-արևմուտք, այնուհետև հարավ-արևելք, հատելով առվակներ, անտառի միջով, թիվ 180-189 սահմանակետերով անցնելով1460մ, հասնում է բացատի եզրի թիվ 190 սահմանակետին, այստեղից շրջանցելով բացատը, թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հետո հարավ-արևելք, թիվ 191-201 սահմանակետերով անցնում է 2702մ, հասնում է թիվ 202 սահմանակետին: Թիվ 202 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի միջով հատելով ձորակներ, թիվ 203-208 սահմանակետերով անցնում է 3343մ, հասնում է թիվ 209 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հետո հարավ-արևմուտք, անտառի միջով, թիվ 210-220 սահմանակետերով անցնում 2657մ, հասնում է թիվ 221 սահմանակետին, թիվ 221 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, անտառի ոլորապտույտներով, բացատներով, թիվ 222-262 սահմանակետերով անցնում է 4707մ, հասնում թիվ 263 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 478մ, հասնում ձորակների հատման կետում գտնվող թիվ 264 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս, ապա հյուսիս-արևմուտք, անտառի եզրի դաշտային ճանապարհին զուգահեռ, թիվ 265-270 սահմանակետերով անցնում 2185մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 271 սահմանակետին: Թիվ 271 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհին զուգահեռ թիվ 272-276 սահմանակետերով անցնում է 1085մ, հասնում առվի եզրի թիվ 277 սահմանակետին, այստեղից կրկին թեքվում է դեպի հարավ-արևմուտք, առվին զուգահեռ անցնում 655մ, հասնում թիվ 278 սահմանակետին, որտեղ հատում է դաշտային ճանապարհը, թեքվում դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 392մ, հասնում Չայկաշին գետի վտակի ափին գտնվող թիվ 279 սահմանակետին: Թիվ 279 սահմանակետից սահմանագիծը վերը նշված վտակով թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, վտակի թիվ 280-284 սահմանակետերով անցնում 1254մ, հասնում ձորի եզրի թիվ 285 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում ձորակներ, ձորով, թիվ 285-294 սահմանակետերով անցնելով 1382մ, հասնում է Բերդավան, Կողբ և Ջուջևան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 58146մ է:

 

 

Հավելված 18.14

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԳԱՆՁԱՔԱՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Գանձաքար համայնքը գտնվում է մարզի հարավային մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Լուսահովիտ և «Բ»-«Գ» հատվածով` Նավուր գյուղական համայնքներին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Իծաքար գյուղական համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` Աղավնավանք և «Ե»-«Զ» հատվածով` Հովք գյուղական համայնքներին, արևմուտքից «Զ»-«Է» հատվածով` Հաղարծին գյուղական համայնքին, հյուսիսից «Է»-«Ը» հատվածով` Գետահովիտ գյուղական և «Ը»-«Ա» հատվածով` Իջևան քաղաքային համայնքներին:

 

ԳԱՆՁԱՔԱՐ-ԼՈՒՍԱՀՈՎԻՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 Գանձաքար, Լուսահովիտ գյուղական և Իջևան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ձորակի (ցամաքած առվի հուն) եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, այնուհետև կրկին հարավ-արևելք և ձորակի թիվ 1-22 սահմանակետերով անցնելով 4595մ, հասնում է Գանձաքար, Լուսահովիտ և Նավուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4595մ է :

 

ԳԱՆՁԱՔԱՐ-ՆԱՎՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 Գանձաքար, Նավուր և Լուսահովիտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհի թիվ 1-4 սահմանակետերով անցնում 1126մ, հասնում թիվ 5 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հատում ձորակը, անցնում 206մ, հասնում ջրհավաքի վրա գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, ապա հյուսիս-արևելք, ջրհավաքի թիվ 7-8 սահմանակետերով անցնում 726մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 9 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա արևելք, լանջով` թիվ 10 սահմանակետով անցնում 814մ, հասնում է թիվ 11 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 509մ, հասնում ջրբաժանի թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, հատում ձորակը, ջրբաժանի թիվ 13 սահմանակետով անցնում 856մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 14 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով անցնում 311մ, հասնում Գանձաքար, Նավուր և Իծաքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4548մ է:

 

ԳԱՆՁԱՔԱՐ-ԻԾԱՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 Գանձաքար, Իծաքար և Նավուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հյուսիս, ճանապարհի ոլորանների թիվ 1-7 սահմանակետերով անցնում 1708մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, ապա կրկին թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը, անցնում է 648մ, հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հետո հյուսիս-արևելք, այնուհետև կրկին հարավ-արևելք, հատելով դաշտային ճանապարհները, թիվ 10-11 սահմանակետերով անցնում է 1183մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 12 սահմանակետին, որտեղ հատում է ձորը, թեքվում դեպի հարավ-արևմուտք, անցնում 796մ, հասնում թիվ 13 սահմանակետին, ապա հատում է դաշտային ճանապարհը, թեքվում դեպի հարավ-արևելք, հետո հարավ-արևմուտք, թիվ 14 սահմանակետով անցնում 968մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը հատում է դաշտային ճանապարհը, թեքվում դեպի հարավ, անցնում 585մ, հասնում ձորակի եզրի թիվ 16 սահմանակետին, ապա հատում է ձորակը, թեքվում դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 292մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ճանապարհի ոլորապտույտների թիվ 18-74 սահմանակետերով անցնում 11650մ, հասնում Գանձաքար, Իծաքար և Աղավնավանք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

  «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 17830մ է:

 

 ԳԱՆՁԱՔԱՐ-ԱՂԱՎՆԱՎԱՆՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

 Գանձաքար, Աղավնավանք և Հովք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ճանապարհի թիվ 1-5 սահմանակետերով անցնում 1771մ, հասնում առվակի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, առվակի ոլորապտույտներով, թիվ 7-14 սահմանակետերով անցնում է 1623մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հետո հյուսիս-արևելք, ջրբաժանի թիվ 16-35 սահմանակետերով անցնում 4551մ, հասնում Գանձաքար, Աղավնավանք և Իծաքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7945մ է :

 

ԳԱՆՁԱՔԱՐ-ՀՈՎՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

 Գանձաքար, Հովք և Հաղարծին գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Աղստև գետի վտակի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, նշված վտակի թիվ 1-36 սահմանակետերով անցնում 7802մ, հասնում Աղստև գետի ափին գտնվող թիվ 37 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, Աղստև գետի թիվ 38-47 սահմանակետերով անցնում 1798մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 48 սահմանակետին: Թիվ 48 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, հատելով ձորակներ, ձորակի թիվ 49-61 սահմանակետերով անցնում է 3774մ, հասնում ձորակի և դաշտային ճանապարհի հատման կետում գտնվող թիվ 62 սահմանակետին: Թիվ 62 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, դաշտային ճանապարհի ոլորապտույտներով, թիվ 63-72 սահմանակետերով անցնում է 1338մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող Գանձաքար, Հովք և Աղավնավանք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 14712մ է:

 

ԳԱՆՁԱՔԱՐ-ՀԱՂԱՐԾԻՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

 Աղստև գետի վտակի եզրին գտնվող Գանձաքար, Հաղարծին և Գետահովիտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, ձորաեզրի ժայռերի կատարներով, թիվ 1-9 սահմանակետերով անցնելով 1912մ, հասնում է Աղստև գետի վտակի ափին գտնվող Գանձաքար, Հաղարծին և Հովք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1912մ է:

 

ԳԱՆՁԱՔԱՐ-ԳԵՏԱՀՈՎԻՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

 

 Գանձաքար, Գետահովիտ գյուղական և Իջևան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է գետակի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, Աղսու գետակի թիվ 1-18 սահմանակետերով անցնում 3574մ, հասնում է գետակի ափին գտնվող թիվ 19 սահմանակետին, որտեղից անտառեզրի ոլորապտույտներով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, հետո հյուսիս-արևմուտք, այնուհետև հարավ-արևմուտք, թիվ 20-32 սահմանակետերով անցնում 1492մ, հասնում թիվ 33 սահմանակետին: Թիվ 33 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լանջի թիվ 34 սահմանակետով անցնում 221մ, հասնում առվի եզրին գտնվող թիվ 35 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 145մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ձորի թիվ 37-46 սահմանակետերով անցնում 2087մ, հասնում ձորի եզրի թիվ 47 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ջրբաժանով, թիվ 48-49 սահմանակետերով անցնում 927մ, հասնում բարձունքի վրա գտնվող թիվ 50 սահմանակետին: Թիվ 50 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լանջով անցնում 1505մ, հասնում Գանձաքար, Գետահովիտ և Հաղարծին գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

 «Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9948մ է:

 

ԳԱՆՁԱՔԱՐ-ԻՋԵՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Ա»

 

 Գանձաքար, Լուսահովիտ գյուղական և Իջևան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ձորակի (ցամաքած առվի հուն) եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, թիվ 1 սահմանակետով անցնում 868մ հասնում, թիվ 2 սահմանակետին, ապա անտառի միջով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, հետո հարավ-արևմուտք, հատում գետը, թիվ 3-4 սահմանակետերով անցնում 619մ, հասնում անտառի բացատի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անտառեզրի ոլորապտույտներով` թիվ 6-10 սահմանակետերով անցնում 1030մ, հասնում է թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրով թեքվում է դեպի արևելք, անցնում 438մ, հասնում թիվ 12 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 13 սահմանակետով անցնում 256մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 15-17 սահմանակետերով անցնում 2673մ, հասնում թիվ 18 սահմանակետին, որը գտնվում է, միջհամայնքային ճանապարհի եզրին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը նշված ճանապարհի եզրով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 148մ, հասնում ճանապարհի եզրի թիվ 19 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հատում ճանապարհը, թիվ 20 սահմանակետով անցնում 103մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհի թիվ 22-30 սահմանակետերով անցնում 804մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 31 սահմանակետին: Թիվ 31 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, դաշտային ճանապարհի թիվ 32 սահմանակետով անցնում 919մ, հասնում թիվ 33 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ճանապարհի թիվ 34-35 սահմանակետերով անցնում 1488մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհի թիվ 37-44 սահմանակետերով անցնում 2053մ, հասնում է թիվ 45 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, անցնում 444մ, հասնում թիվ 46 սահմանակետին: Թիվ 46 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անցնում 600մ, հասնում Աղսու գետակի ափին գտնվող թիվ 47 սահմանակետին, այստեղից թեքվում է հյուսիս, ապա հյուսիս-արևմուտք, անտառի եզրով, Աղսու գետակով հատելով դաշտային ճանապարհներ և առվակներ, թիվ 48-66 սահմանակետերով անցնում է 3523մ, հասնում անտառի եզրի թիվ 67 սահմանակետին: Թիվ 67 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 68-71 սահմանակետերով անցնում 1584մ, հասնում է Աղսու գետակի ափին գտնվող Գանձաքար, Գետահովիտ գյուղական և Իջևան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Ը»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 17550մ է:

 

 

Հավելված 18.15

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԱՀՈՎԻՏ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Գետահովիտ գյուղական համայնքը գտնվում է մարզի կենտրոնական մասում:

Համայնքը արևելքից և հարավից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Իջևան քաղաքային համայնքին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Գանձաքար և «Գ»-«Դ» հատվածով` Հաղարծին գյուղական համայնքներին, արևմուտքից և հյուսիսից «Դ»-«Ե» հատվածով` Ենոքավան գյուղական համայնքին, հյուսիսից «Ե»-«Ա» հատվածով` Լուսաձոր գյուղական համայնքին:

 

ԳԵՏԱՀՈՎԻՏ-ԻՋԵՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Գետահովիտ, Լուսաձոր գյուղական և Իջևան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Աղստև գետի և Նոյեմբերյան-Իջևան միջպետական ճանապարհի հատման կետում, սահմանագիծը նշված ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, սեփականաշնորհված տարածքների կողքով թիվ 1-3 սահմանակետերով անցնում 987մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը դարձյալ սեփականաշնորհված տարածքների կողքով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 119մ, հասնում թիվ 5 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, միջպետական ճանապարհով, թիվ 6 սահմանակետով անցնում 229մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, միջպետական ճանապարհի թիվ 8-9 սահմանակետերով անցնելով 338մ, հասնում է ճանապարհների խաչմերուկի թիվ 10 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ, ապա արևելք, Գետահովիտ բնակավայրի հյուսիսարևելյան եզրագծով շրջանցելով «Մայր Հայաստան» հուշահամալիրի և ռեստորանի տարածքը, թեքվում է դեպի արևելք, թիվ 11-16 սահմանակետերով անցնում 487մ, հասնում միջպետական ճանապարհի եզրին գտնվող թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, միջպետական ճանապարհով, թիվ 18-19 սահմանակետերով անցնում 324մ, հասնում է թիվ 20 սահմանակետին, այստեղից շրջանցում է սպորտհամալիրը, թեքվելով դեպի արևմուտք, հարավ-արևմուտք, ապա, արևելք, թիվ 21-27 սահմանակետերով անցնում է 268մ, հասնում թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը միջպետական ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 29-30 սահմանակետերով անցնում 700մ, հասնում թիվ 31 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, ռազմական ոստիկանության տարածքի կողքով, նոր տնամերձերի և բենզալցակայանների կողքով, թիվ 32 սահմանակետով անցնում է 397մ, հասնում թիվ 33 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ, ապա, հարավ-արևմուտք, բարձունքի գագաթով, թիվ 34 սահմանակետով անցնելով 125մ, հասնում է ճանապարհի եզրին գտնվող թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, Գետահովիտի բնակավայրի հարավային եզրագծով` տնամերձերի կողքով, թիվ 36-51 սահմանակետերով անցնում է 1447մ, հասնում թիվ 52 սահմանակետին: Թիվ 52 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, անտառի եզրով, թիվ 53 սահմանակետով անցնելով 3694մ, հասնում է թիվ 54 սահմանակետին, այստեղից կրկին թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի եզրով անցնում 564մ, հասնում թիվ 55 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 765մ հասնում թիվ 56 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևմուտք, հատում դաշտային ճանապարհը և անցնելով 444մ, հասնում է գետակի ափին գտնվող Գետահովիտ, Գանձաքար գյուղական և Իջևանի քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10887մ է:

 

ԳԵՏԱՀՈՎԻՏ-ԳԱՆՁԱՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

  Գետահովիտ, Գանձաքար գյուղական և Իջևան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է գետակի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, Աղսու գետակի թիվ 1-18 սահմանակետերով անցնում 3574մ, հասնում է գետակի ափին գտնվող թիվ 19 սահմանակետին, որտեղից անտառեզրի ոլորապտույտներով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք հետո հյուսիս-արևմուտք, այնուհետև հարավ-արևմուտք, թիվ 20-32 սահմանակետերով անցնում 1492մ, հասնում թիվ 33 սահմանակետին: Թիվ 33 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լանջի թիվ 34 սահմանակետով անցնում 221մ, հասնում առվի եզրին գտնվող թիվ 35 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 145մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ձորի թիվ 37-46 սահմանակետերով անցնում 2087մ, հասնում ձորի եզրի թիվ 47 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ջրբաժանով, թիվ 48-49 սահմանակետերով անցնում 927մ, հասնում բարձունքի վրա գտնվող թիվ 50 սահմանակետին: Թիվ 50 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լանջով, անցնում 1505մ, հասնում Գետահովիտ, Գանձաքար և Հաղարծին գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9948մ է:

 

ԳԵՏԱՀՈՎԻՏ-ՀԱՂԱՐԾԻՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Գետահովիտ, Գանձաքար և Հաղարծին գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ժայռերի եզրով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1-10 սահմանակետերով անցնում 454մ, հասնում ժայռի եզրին գտնվող Գետահովիտ, Հաղարծին և Ենոքավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 454մ է:

 

ԳԵՏԱՀՈՎԻՏ-ԵՆՈՔԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

 Գետահովիտ, Ենոքավան և Լուսաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է խճուղու եզրին, սահմանագիծը հատում է խճուղին, թեքվում դեպի հարավ-արևմուտք, լանջով` թիվ 1-2 սահմանակետերով անցնում 720մ, հասնում թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք` լանջով անցնում 158մ, հասնում թիվ 4 սահմանակետին, որտեղից կրկին թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով գետը և դաշտային ճանապարհը, թիվ 5 սահմանակետով անցնում է 339մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, լանջով, թիվ 7 սահմանակետով անցնում 968մ, հասնում գետի եզրին գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք ապա հարավ-արևմուտք, գետի ոլորաններով, թիվ 9-45 սահմանակետերով անցնում 7544մ, հասնում է Խաչաբուլաղ և Սոուխսու գետերի միացման կետում գտնվող թիվ 46 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, Խաչաբուլաղ գետով թիվ 47-51 սահմանակետերով անցնում 1363մ, հասնում է թիվ 52 սահմանակետին: Թիվ 52 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը, թիվ 53-56 սահմանակետերով անցնում է 1036մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 57 սահմանակետերին: Թիվ 57 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ձորակով, թիվ 58-59 սահմանակետերով անցնում 483մ, հասնում է թիվ 60 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, հետո հարավ-արևմուտք, բարձունքի գագաթով և լանջով, թիվ 61-63 սահմանակետերով անցնելով 604մ, հասնում է ձորակի եզրի թիվ 64 սահմանակետին, որտեղից ձորակով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ, թիվ 65-67 սահմանակետերով անցնելով 850մ, հասնում է բարձունքի գագաթի թիվ 68 սահմանակետին: Թիվ 68 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 347մ, հասնում բնական աղբյուրների մոտ գտնվող թիվ 69 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևմուտք, ապա հարավ-արևմուտք, անտառի եզրով, դաշտային ճանապարհով, թիվ 70-75 սահմանակետերով անցնելով 2415մ, հասնում է բնական աղբյուրների մոտ գտնվող թիվ 76 սահմանակետին: Թիվ 76 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, շրջանցելով յայլաները, թիվ 77-79 սահմանակետերով անցնում է 988մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 80 սահմանակետին, այստեղից կտրուկ թեքվում է դեպի հյուսիս-արևելք, դաշտային ճանապարհով անցնում 680մ, հասնում ժայռի եզրին գտնվող թիվ 81 սահմանակետին: Թիվ 81 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ժայռի եզրի թիվ 82-92 սահմանակետերով անցնելով 1888մ, հասնում է ժայռի եզրին գտնվող Գետահովիտ, Ենոքավան և Հաղարծին գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 20379մ է:

 

ԳԵՏԱՀՈՎԻՏ-ԼՈՒՍԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

 

Գետահովիտ, Լուսաձոր գյուղական և Իջևան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Աղստև գետի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, գետի ոլորանների թիվ 1-16 սահմանակետերով անցնում 1397մ, հասնում է Աղստև գետի և նրա վտակի հատման կետում գտնվող թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 303մ, հասնում թիվ 18 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևմուտք, անցնում 245մ, հասնում թիվ 19 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 268մ, հասնում թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 183մ, հասնում թիվ 21 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 22-23 սահմանակետերով անցնում 578մ, հասնում թիվ 24 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 25-28 սահմանակետերով անցնում 436մ, հասնում խճուղու եզրին գտնվող Գետահովիտ, Լուսաձոր և Ենոքավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3412մ է:

 

 

Հավելված 18.16

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԳՈՇ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Գոշ գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևմտյան մասում:

 Համայնքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Հովք գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Աղավնավանք գյուղական համայնքին, արևելքից և հարավ-արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Խաչարձան գյուղական համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` Գեղարքունիքի մարզին, հարավից և արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Դիլիջան քաղաքային համայնքին, արևմուտքից «Զ»-«Է» հատվածով` Թեղուտ գյուղական համայնքին, հյուսիսից «Է»-«Ա» հատվածով` Հաղարծին գյուղական համայնքին:

 

ԳՈՇ-ՀՈՎՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Իջևան-Դիլիջան ճանապարհի եզրին գտնվող Գոշ, Հովք և Հաղարծին գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 420մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև կրկին թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 2-3 սահմանակետերով անցնում 517մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը Աղստև գետով հոսանքի ուղղությամբ թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 5-6 սահմանակետերով անցնում 413մ, հասնում է Աղստև գետի ափին գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, ապա հարավ-արևելք, թիվ 8-10 սահմանակետերով անցնում 2457մ, հասնում է «Յանիխ» եռանկյունաչափական կետի հետ համընկնող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 12 սահմանակետով անցնում 1241մ, հասնում է թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 787մ, հասնում է «Այրի կատար» կոչվող եռանկյունաչափական կետին, որը համարվում է Գոշ, Հովք և Աղավնավանք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5836մ է:

 

ԳՈՇ-ԱՂԱՎՆԱՎԱՆՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

«Այրի Կատար» եռանկյունաչափական կետի հետ համընկնող Հովք, Աղավնավանք և Գոշ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 337 մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա կրկին թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 2 սահմանակետով անցնում 1025մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, այնուհետև շարունակվում նույն ուղղությամբ, անցնում 405մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 159մ, հասնում անտառի եզրի թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառեզրի թիվ 6-8 սահմանակետերով անցնում 805մ, հասնում է Գոշ, Աղավնավանք և Խաչարձան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2731մ է:

 

ԳՈՇ-ԽԱՉԱՐՁԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Գոշ, Աղավնավանք և Խաչարձան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը, թիվ 1 սահմանակետով անցնում է 817մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, ապա կրկին թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում Գոշ տանող միջհամայնքային ճանապարհը, անցնում 686մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառի եզրի թիվ 4-5 սահմանակետերով անցնում 2301մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 700մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 376մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս, անցնում 172մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, արևմուտք, ապա հարավ-արևմուտք, անտառի եզրի թիվ 10-12 սահմանակետերով անցնում 974մ, հասնում է թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 266մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս, անցնում 192մ, հասնում է թիվ 15 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևմուտք, գոմերի մոտով անցնում 81մ, հասնում է թիվ 16 սահմանակետին, որտեղ հատում է դաշտային ճանապարհը, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 120մ, հասնում է թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անտառի եզրով, թիվ 18-20 սահմանակետերով անցնում 674մ, հասնում է թիվ 21 սահմանակետին, որտեղ հատում է դաշտային ճանապարհը, թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 43մ, հասնում է թիվ 22 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 439մ, հասնում է թիվ 23 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, անտառի եզրով, թիվ 24 սահմանակետով անցնում 277մ, հասնում է թիվ 25 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 60մ, հասնում է թիվ 26 սահմանակետին, որտեղ հատում է դաշտային ճանապարհը: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, արևմուտք, ապա հարավ-արևմուտք, անտառի եզրով` թիվ 27-31 սահմանակետերով անցնում 964մ, հասնում է թիվ 32 սահմանակետին, որտեղ հատում է դաշտային ճանապարհը, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, անտառի եզրով` թիվ 33-41 սահմանակետերով անցնում 1616մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 42 սահմանակետին: Թիվ 42 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 43 սահմանակետով անցնում 443մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 44 սահմանակետին: Թիվ 44 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհի թիվ 45 սահմանակետով անցնում 376մ, հասնում է անտառի եզրին գտնվող թիվ 46 սահմանակետին, այստեղից անտառի եզրով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, հետո կրկին հարավ-արևելք, թիվ 47-49 սահմանակետերով անցնում 679մ, հասնում է թիվ 50 սահմանակետին: Թիվ 50 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա արևելք, լանջով, թիվ 51 սահմանակետով անցնում 519մ, հասնում է անտառի եզրին գտնվող թիվ 52 սահմանակետին, այստեղից սահմանագիծը անտառի ոլորապտույտներով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հարավ և հարավ-արևելք, թիվ 53-72 սահմանակետերով անցնում 3546մ, հասնում է անտառի եզրի թիվ 73 սահմանակետին: Թիվ 73 սահմանակետից սահմանագիծը դարձյալ անտառեզրի ոլորապտույտներով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք և արևմուտք, թիվ 73-88 սահմանակետերով անցնում 2158մ, հասնում է բարձունքի գագաթին գտնվող թիվ 89 սահմանակետին, որտեղից ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 719մ, հասնում է գագաթին գտնվող թիվ 90 սահմանակետին: Թիվ 90 սահմանակետից սահմանագիծը պարբերաբար թեքվելով դեպի հյուսիս-արևմուտք և հարավ-արևմուտք` հատելով ձորակը և դաշտային ճանապարհը, անտառեզրի ոլորանների թիվ 91-109 սահմանակետերով անցնում է 3910մ, հասնում թիվ 110 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, լանջերով, թիվ 111-117 սահմանակետերով անցնում 2141մ, հասնում է թիվ 118 սահմանակետին: Թիվ 118 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում ձորը, անցնում 191մ, հասնում է թիվ 119 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, լանջերով, թիվ 120-133 սահմանակետերով անցնում 1867մ, հասնում է անտառի եզրին գտնվող թիվ 134 սահմանակետին: Թիվ 134 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, անտառի եզրի ոլորապտույտներով հատելով ձորակներ, թիվ 135-185 սահմանակետերով անցնում է 5977մ, հասնում է անտառեզրի թիվ 186 սահմանակետին, այստեղից անտառի եզրագծով թեքվելով դեպի հյուսիս-արևելք, արևելք. հարավ, կրկին հյուսիս-արևելք, անտառի եզրագծի թիվ 187-209 սահմանակետերով անցնում է 3935մ, հասնում թիվ 210 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, անցնում 17մ, հասնում է անտառի եզրով անցնող դաշտային ճանապարհի թիվ 211 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհի թիվ 212-214 սահմանակետերով անցնում 647մ, հասնում է անտառի եզրի թիվ 215 սահմանակետին: Թիվ 215 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, անտառի եզրագծի թիվ 216-231 սահմանակետերով անցնում 2294մ, հասնում է բարձունքի գագաթին գտնվող թիվ 232 սահմանակետին, որտեղից էլ թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանի թիվ 233-234 սահմանակետերով անցնում 726մ, հասնում է Գոշ, Խաչարձան գյուղական և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 40181մ է:

 

ԳՈՇ-ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

  «Դ»-«Ե» հատվածով սահմանագիծը համընկնում է Տավուշ և Գեղարքունիք մարզերի սահմանների հետ:

 

ԳՈՇ-ԴԻԼԻՋԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

 Գոշ, Թեղուտ գյուղական և Դիլիջան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 310մ, հասնում անտառի եզրի թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հարավ-արևելք, այնուհետև հարավ-արևմուտք և կրկին հարավ-արևելք, «Դիլիջան» ազգային պարկի եզրագծով հատելով ձորերը և դաշտային ճանապարհը, անտառապատ լանջերով, թիվ 2-119 սահմանակետերով անցնում 18947մ, հասնում է Գոշ գյուղական, Դիլիջան քաղաքային համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 19257մ է:

 

ԳՈՇ-ԹԵՂՈՒՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

 Գոշ, Հաղարծին և Թեղուտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա արևմուտք, հետո հյուսիս-արևմուտք, անտառի միջով, թիվ 1-6 սահմանակետերով անցնելով 5540մ, հասնում է բացատի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի եզրով անցնում 473մ, հասնում Գոշ, Թեղուտ գյուղական և Դիլիջան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

 «Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6013մ է:

 

ԳՈՇ-ՀԱՂԱՐԾԻՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ա»

 

Գոշ, Հաղարծին և Հովք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Աղստև գետի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ճանապարհով, անտառի եզրագծով Աղստև գետին զուգահեռ, անցնում է 619մ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի եզրով անցնում 650մ, հասնում թիվ 2 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անտառի եզրով անցնում 662մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառեզրի թիվ 4-5 սահմանակետերով անցնում 681մ, հասնում թիվ 6 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, հետո հարավ-արևմուտք և արևմուտք, հատելով դաշտային ճանապարհներ և առուներ, անտառի եզրով, թիվ 7-8 սահմանակետերով անցնելով 825մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ և հարավ-արևմուտք, անտառեզրի ոլորապտույտներով հատելով առուներ և դաշտային ճանապարհներ, թիվ 10-14 սահմանակետերով անցնում է 1075մ, հասնում Գոշ, Հաղարծին և Թեղուտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

 «Է»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4510մ է:

 

 

Հավելված 18.17

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻՏԱՎԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Դիտավան գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևելյան մասում:

 Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ազատամուտ (Բարխուդարլու) գյուղական համայնքին, հյուսիսից և արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Ազատամուտ գյուղական համայնքին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Ազատամուտ (Բարխուդարլու) և «Դ»-«Ե» հատվածով` Այգեհովիտ գյուղական համայնքներին, հարավից «Ե»-«Զ» հատվածով` Խաշթառակ գյուղական համայնքին, արևմուտքից «Զ»-«Ա» հատվածով` Աչաջուր գյուղական համայնքին:

 

ԴԻՏԱՎԱՆ-ԱԶԱՏԱՄՈՒՏ (ԲԱՐԽՈՒԴԱՐԼՈՒ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Դիտավան և Ազատամուտ (Բարխուդարլու) գյուղական համայնքների սահմանների հետ:

 

ԴԻՏԱՎԱՆ-ԱԶԱՏԱՄՈՒՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Դիտավան, Ազատամուտ և Ազատամուտ (Բարխուդարլու) գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 262մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 3 սահմանակետով անցնում 63մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ճանապարհով անցնում 510մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 90 մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, ապա կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 8 սահմանակետով անցնում 280մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 47մ, հասնում թիվ 10 սահմանակետին, ապա թեքվում է արևելք, թիվ 11 սահմանակետով անցնում 198մ, հասնում է թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 32մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 80մ, հասնում է թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 15 սահմանակետով անցնում 83մ, հասնում է թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 17-19 սահմանակետերով անցնում 242մ, հասնում է թիվ 20 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 90մ, հասնում է թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 22-23 սահմանակետերով անցնում 235մ, հասնում է թիվ 24 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևելք և թիվ 25 սահմանակետով անցնելով 60մ, հասնում է թիվ 26 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 27 սահմանակետով անցնում 128մ, հասնում է թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 29 սահմանակետով անցնում 125մ, հասնում է թիվ 30 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 185մ, հասնում է թիվ 31 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 40մ, հասնում է թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը կրկին թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 130մ, հասնում է թիվ 33 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք և հարավ, թիվ 34-36 սահմանակետերով անցնում 382մ, հասնում է թիվ 37 սահմանակետին: Թիվ 37 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնում 98մ, հասնում է թիվ 38 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս, թիվ 39 սահմանակետով անցնում 180մ, հասնում թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 101մ, հասնում է թիվ 41 սահմանակետին: Թիվ 41 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, թիվ 42-44 սահմանակետերով անցնում 294մ, հասնում է Դիտավան, Ազատամուտ և Ազատամուտ (Բարխուդարլու) գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3936մ է:

 

ԴԻՏԱՎԱՆ-ԱԶԱՏԱՄՈՒՏ (ԲԱՐԽՈՒԴԱՐԼՈՒ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

«Գ»-«Դ» հատվածով սահմանագիծը համընկնում է Դիտավան և Ազատամուտ (Բարխուդարլու) գյուղական համայնքների սահմանների հետ:

 

ԴԻՏԱՎԱՆ-ԱՅԳԵՀՈՎԻՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Դիտավան, Ազատամուտ և Այգեհովիտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 335մ, հասնում է բնակավայրի արևելյան եզրագծի մոտ գտնվող թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 2 սահմանակետով անցնում 632մ, հասնում անտառի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անտառի եզրագծով անցնում 148մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, դաշտային ճանապարհի ոլորապտույտներով շրջանցելով բարձունքը, թիվ 5-15 սահմանակետերով անցնում է 2998մ, հասնում է Դիտավան, Այգեհովիտ և Խաշթառակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4113մ է:

 

ԴԻՏԱՎԱՆ-ԽԱՇԹԱՌԱԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Դիտավան, Խաշթառակ և Աչաջուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 466մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, դաշտային ճանապարհով անցնում 446մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, նշված ճանապարհի թիվ 3 սահմանակետով անցնում 246մ, հասնում է ճանապարհների խաչմերուկում գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, դաշտային ճանապարհի թիվ 5-11 սահմանակետերով անցնում 614մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, դաշտային ճանապարհի թիվ 13-20 սահմանակետերով անցնում 994մ, հասնում է թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, նույն ճանապարհի թիվ 20-21 սահմանակետերով անցնում 508մ, հասնում է Դիտավան, Խաշթառակ և Այգեհովիտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3274մ է:

 

ԴԻՏԱՎԱՆ-ԱՉԱՋՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

 

Դիտավան, Աչաջուր և Ազատամուտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Աղստև գետի ափին, սահմանագիծը նշված գետով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա, հարավ-արևելք, հետո կրկին հարավ-արևմուտք, գետի թիվ 1-18 սահմանակետերով անցնելով 3009մ, հասնում է գետի ափին գտնվող թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 253մ, հասնում թիվ 20 սահմանակետին, ապա, թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 147մ, հասնում թիվ 21 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով դաշտային ճանապարհը, թիվ 22 սահմանակետով անցնում է 266մ, հասնում թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 24-27 սահմանակետերով անցնելով 1584մ, հասնում է անտառի եզրին գտնվող թիվ 28 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի եզրով, թիվ 29 սահմանակետով անցնելով 974մ, հասնում է Դիտավան, Աչաջուր և Խաշթառակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

 «Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6233մ է:

 

 

Հավելված 18.18

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴՈՎԵՂ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Դովեղ գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Բարեկամավան գյուղական համայնքին, հարավից և արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Ոսկեվան գյուղական համայնքին, արևելքից և հարավից «Դ»-«Ե» հատվածով` Բաղանիս գյուղական համայնքին, հարավից «Ե»-«Զ» հատվածով` Ոսկեպար գյուղական համայնքին, արևմուտքից «Զ»-«Է» հատվածով` Լոռու մարզին, հյուսիսից «Է»-«Ը» հատվածով` Կողբ, «Ը»-«Թ» հատվածով` Բարեկամավան գյուղական համայնքներին, արևմուտքից «Թ»-«Ժ» հատվածով` Ջուջևան գյուղական, «Ժ»-«Ի» հատվածով` Նոյեմբերյան քաղաքային և «Ի»-«Ա» հատվածով` Բերդավան գյուղական համայնքներին:

 

ԴՈՎԵՂ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 «Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ԴՈՎԵՂ-ԲԱՐԵԿԱՄԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Ճանապարհի եզրին գտնվող Դովեղ, Բարեկամավան գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, դաշտային ճանապարհի ոլորանների թիվ 1-18 սահմանակետերով անցնում է 2012մ, հասնում ջրբաժանի թիվ 19 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի, հարավ-արևմուտք, ջրբաժանի թիվ 20-33 սահմանակետերով անցնում 2054մ, հասնում է Դովեղ, Բարեկամավան և Ոսկեվան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4066մ է:

ԴՈՎԵՂ-ՈՍԿԵՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Դովեղ, Ոսկեվան և Բարեկամավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, լանջով հատում է ձորակը, ապա թիվ 1 սահմանակետով անցնում 886մ, հասնում առվի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով ձորակը, անցնում է 560մ, հասնում առվի թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, լանջով անցնում 298մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս, հատելով ձորակներ, դաշտային ճանապարհներ, ճանապարհների ոլորապտույտների թիվ 5-33 սահմանակետերով անցնում 3113մ, հասնում է ճանապարհի եզրին գտնվող թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհներ, ճանապարհների ոլորապտույտների թիվ 35-48 սահմանակետերով անցնում 2064մ, հասնում թիվ 49 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 50-51 սահմանակետերով անցնում 452մ, հասնում թիվ 52 սահմանակետին: Թիվ 52 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 460մ, հասնում թիվ 53 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս, ապա հյուսիս-արևելք, թիվ 54-62 սահմանակետերով, անտառի եզրով անցնելով 1856մ, հասնում անտառեզրի թիվ 63 սահմանակետին: Թիվ 63 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա արևմուտք, հատում դաշտային ճանապարհներ, անտառի եզրով, թիվ 64-78 սահմանակետերով անցնելով 3916մ, հասնում է թիվ 79 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 500մ, հասնում թիվ 80 սահմանակետին: Թիվ 80 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հարավ-արևելք և հարավ, թիվ 81-86 սահմանակետերով անցնում 1116մ, հասնում թիվ 87 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 419մ, հասնում թիվ 88 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 147մ, հասնում թիվ 89 սահմանակետին: Թիվ 89 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 90-91 սահմանակետերով անցնում 1049մ, հասնում թիվ 92 սահմանակետին, այստեղից կտրուկ թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 168մ, հասնում թիվ 93 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, անցնում 152մ, հասնում թիվ 94 սահմանակետին: Թիվ 94 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, անցնում 648մ, հասնում է թիվ 95 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, անտառեզրով և թիվ 96-100 սահմանակետերով անցնելով 2113մ, հասնում Դովեղ, Ոսկեվան և Բաղանիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 19915մ է:

 

ԴՈՎԵՂ-ԲԱՂԱՆԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Դովեղ, Բաղանիս և Ոսկեվան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1 սահմանակետով անցնում 475մ, հասնում Բաղանիս-Ջուջևան միջհամայնքային ճանապարհի հետ հատման կետում գտնվող թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևմուտք, անցնում 69մ, հասնում թիվ 3 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 138մ, հասնում Ուլիխանլի գետից 20մ հեռու գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, գետին զուգահեռ` թիվ 5-10 սահմանակետերով անցնելով 947մ, հասնում գետի ափից 20 մ հեռու գտնվող թիվ 11 սահմանակետին, այստեղից շարունակվում է դեպի հարավ-արևմուտք, գետին զուգահեռ` թիվ 12-37 սահմանակետերով անցնում 4976մ, հասնում թիվ 38 սահմանակետին: Թիվ 38 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում է 340մ, հասնում թիվ 39 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 40-43 սահմանակետերով անցնելով 1193մ, հասնում բարձունքի գագաթի թիվ 44 սահմանակետին: Թիվ 44 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, թիվ 45-46 սահմանակետերով անցնում 1416մ, հասնում թիվ 47 սահմանակետին, որը գտնվում է դաշտային ճանապարհից 20մ հեռու, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, դաշտային ճանապարհի թիվ 48-51 սահմանակետերով անցնում 1402մ, հասնում է թիվ 52 սահմանակետին, այնուհետև շարունակվում է դեպի հարավ-արևելք, անցնում 381մ, հասնում բարձունքի թիվ 53 սահմանակետին: Թիվ 53 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ժայռերին զուգահեռ անցնում 175մ, հասնում թիվ 54 սահմանակետին, ապա շարունակվելով դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևմուտք, բարձունքներով, թիվ 55 սահմանակետով անցնում 670մ, հասնում Ակսիպարա գետից 20մ հեռու գտնվող թիվ 56 սահմանակետին: Թիվ 56 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, գետին զուգահեռ անցնում 14012մ, հասնում թիվ 57 սահմանակետին: Թիվ 57 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հյուսիս-արևմուտք, անտառի եզրով, թիվ 58-59 սահմանակետերով անցնում 850մ, հասնում թիվ 60 սահմանակետին, ապա շարունակվում է դեպի հյուսիս-արևմուտք, անտառի եզրի թիվ 60-61 սահմանակետերով անցնելով 1404մ, հասնում է դաշտային ճանապարհների խաչմերուկի թիվ 62 սահմանակետին, այնուհետև պարբերաբար թեքվելով դեպի հարավ-արևմուտք և հյուսիս-արևմուտք, դաշտային ճանապարհին զուգահեռ` թիվ 63-67 սահմանակետերով անցնում է 1139մ, հասնում ճանապարհի և գետակի հատման տեղից 20մ հեռու գտնվող թիվ 68 սահմանակետին: Թիվ 68 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, գետակին զուգահեռ` թիվ 69-73 սահմանակետերով անցնում 2046մ, հասնում անտառեզրին գտնվող Դովեղ, Բաղանիս, և Ոսկեպար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 31634մ է:

 

ԴՈՎԵՂ-ՈՍԿԵՊԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Դովեղ, Ոսկեպար և Բաղանիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, գետի ոլորանների թիվ 1-32 սահմանակետերով անցնում 6512մ, հասնում Դովեղ, Ոսկեպար գյուղական համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6512մ է:

 

ԴՈՎԵՂ-ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

«Զ»-«Է» հատվածով սահմանագիծը համընկնում է Տավուշի և Լոռու մարզերի սահմանների հետ:

 

ԴՈՎԵՂ-ԿՈՂԲ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

 

Դովեղ, Կողբ գյուղական համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, քիչ դեպի հարավ-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 403մ, հասնում թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում դեպի հարավ, անցնում 541մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը ձորով հոսող գետակով թեքվում է դեպի հարավ-արևելք, գետակի թիվ 4-10 սահմանակետերով անցնում 1566մ, հասնում է Դովեղ, Կողբ և Բարեկամավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2512մ է:

 

ԴՈՎԵՂ-ԲԱՐԵԿԱՄԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Թ»

 

Դովեղ, Բարեկամավան և Ջուջևան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ձորակի թիվ 1-9 սահմանակետերով անցնում 1551մ, հասնում անտառի եզրի թիվ 10 սահմանակետին, այստեղից կրկին թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անտառի միջով անցնում 453մ, հասնում Դովեղ, Բարեկամավան և Կողբ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Ը»-«Թ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2004մ է:

 

ԴՈՎԵՂ-ՋՈՒՋԵՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Թ»-«Ժ»

 

Դովեղ, Ջուջևան գյուղական և Նոյեմբերյան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ժ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառեզրի թիվ 1-2 սահմանակետերով անցնում 1417մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ, թիվ 4 սահմանակետով անցնում 317մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 6-8 սահմանակետերով հատելով Բաղանիս-Ջուջևան միջհամայնքային ճանապարհը, անցնում է 846մ, հասնում թիվ 9 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևմուտք, անցնում 73մ, հասնում թիվ 10 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, անցնում 135մ, հասնում գետակի ափին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, գետակի թիվ 12-20 սահմանակետերով անցնում 1022մ, հասնում Շանազուտ գետի ափին գտնվող թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը նշված գետով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, գետակի թիվ 22-47 սահմանակետերով անցնելով 4907մ, հասնում է գետի ափին գտնվող թիվ 48 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 352մ, հասնում է թիվ 49 սահմանակետին: Թիվ 49 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 50-54 սահմանակետերով անցնում 1184մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 55 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, թիվ 56-57 սահմանակետերով անցնում է 1163մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 58 սահմանակետին: Թիվ 58 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, դաշտային ճանապարհի թիվ 59-62 սահմանակետերով անցնում 1290մ, հասնում թիվ 63 սահմանակետին, այստեղից շարունակվում է դեպի հարավ-արևելք, անցնում 404մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 64 սահմանակետին, ապա կրկին թեքվում է դեպի հարավ-արևելք, ժայռերի եզրով անցնում 376մ, հասնում թիվ 65 սահմանակետին, այնուհետև շարունակվելով դեպի հարավ-արևելք, բարձունքների գագաթներով, թիվ 66 սահմանակետով անցնում 714մ, հասնում Ակսիպարա գետի ափին գտնվող թիվ 67 սահմանակետին: Թիվ 67 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, գետի թիվ 68 սահմանակետով անցնում 13741մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 69 սահմանակետին: Թիվ 69 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հյուսիս-արևմուտք, անտառի եզրով, թիվ 70 սահմանակետով անցնում 814մ, հասնում է անտառի եզրի թիվ 71 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անտառի եզրի թիվ 72-73 սահմանակետերով անցնում է 1427մ, հասնում դաշտային ճանապարհների խաչմերուկում գտնվող թիվ 74 սահմանակետին, որտեղից պարբերաբար թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, դաշտային ճանապարհի թիվ 75-79 սահմանակետերով անցնելով 1160մ, հասնում է ճանապարհի և գետակի հատման տեղում գտնվող թիվ 80 սահմանակետին: Թիվ 80 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, գետակի թիվ 81-84 սահմանակետերով անցնում է 2079մ, հասնում է անտառի եզրի թիվ 85 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, Չայկաշան գետի թիվ 86-100 սահմանակետերով անցնելով 4040մ, հասնում է Դովեղ, Ջուջևան և Բարեկամավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետին:

«Թ»-«Ժ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 37458մ է:

 

ԴՈՎԵՂ-ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ժ»-«Ի»

 

Դովեղ, Բերդավան գյուղական և Նոյեմբերյան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ի» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 251մ, հասնում Նոյեմբերյան-Դովեղ միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին, հատում է ճանապարհը, կրկին թեքվում դեպի հարավ-արևմուտք, անցնում 167մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, այնուհետև հարավ-արևմուտք, թիվ 3 սահմանակետով անցնում 166մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում գետակը, Դովեղ բնակավայրի արևմտյան եզրագծին զուգահեռ` թիվ 5-7 սահմանակետերով անցնում 639մ, հասնում թիվ 8 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևելք, անցնում 81մ, հասնում թիվ 9 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 135մ, հասնում թիվ 10 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 11 սահմանակետով անցնում 124մ, հասնում թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 1491մ, հասնում թիվ 13 սահմանակետին, ապա կրկին թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հետո հարավ, հատում դաշտային ճանապարհը, անտառի եզրով, ճանապարհի թիվ 14-21 սահմանակետերով անցնելով 1425մ, հասնում է թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում է 445մ, հասնում թիվ 23 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 134մ, հասնում թիվ 24 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառի եզրի թիվ 25-26 սահմանակետերով անցնում 984մ, հասնում թիվ 27 սահմանակետին այստեղից թեքվում դեպի հյուսիս-արևմուտք, հետո հարավ, թիվ 28 սահմանակետով, անտառի եզրով անցնում 327մ, հասնում թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, անցնում 669մ, հասնում Դովեղ, Ջուջևան գյուղական և Նոյեմբերյան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ժ» հանգուցային սահմանակետին:

«Ժ»-«Ի» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7038մ է:

 

ԴՈՎԵՂ-ԲԵՐԴԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ի»-«Ա»

 

Դովեղ, Բերդավան գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 255մ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով 96մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 439մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևմուտք, անցնում 164մ, հասնում Դովեղ, Բերդավան գյուղական և Նոյեմբերյան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ի» հանգուցային սահմանակետին:

«Ի»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 953մ է:

 

 

Հավելված 18.19

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԵՆՈՔԱՎԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Ենոքավան գյուղական համայնքը գտնվում է մարզի կենտրոնական մասում:

 Համայնքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Լուսաձոր գյուղական համայնքին, արևելքից և հարավից «Բ»-«Գ» հատվածով` Գետահովիտ գյուղական համայնքին, հարավից և արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Հաղարծին գյուղական համայնքին, հյուսիսից «Դ»-«Ա» հատվածով` Սևքար գյուղական համայնքին:

 

ԵՆՈՔԱՎԱՆ-ԼՈՒՍԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 Ենոքավան, Լուսաձոր և Սևքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ժայռի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հարավ-արևելք, ապա հյուսիս, լանջով, թիվ 1-7 սահմանակետերով անցնում 944մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, լանջի թիվ 9-12 սահմանակետերով անցնում 726մ, հասնում ձորի եզրի թիվ 13 սահմանակետին, որտեղ հատում է ձորը, թեքվում դեպի արևելք, լանջով, թիվ 14-15 սահմանակետերով անցնում 233մ, հասնում թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս, լանջի թիվ 17-19 սահմանակետերով անցնելով 688մ, հասնում է թիվ 20 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, թիվ 21 սահմանակետով անցնում 222մ, հասնում թիվ 22 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս, թիվ 23 սահմանակետով անցնում 305մ, հասնում ձորի եզրի թիվ 24 սահմանակետին, որտեղ հատում է ձորը, թեքվում դեպի հարավ-արևելք, ապա արևելք, թիվ 25 սահմանակետով անցնում 107մ, հասնում թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 27-28 սահմանակետերով անցնելով 287մ, հասնում է թիվ 29 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հյուսիս-արևմուտք, հետո հյուսիս, այնուհետև կրկին հյուսիս-արևմուտք. լանջով, թիվ 30-33 սահմանակետերով անցնում 1057մ, հասնում թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հյուսիս, հետո կրկին հյուսիս-արևելք, անտառապատ լանջով հատելով բարձունքի գագաթը, 35-39 սահմանակետերով անցնում է 1271մ, հասնում Ագրիջա գետի ափին գտնվող թիվ 40 սահմանակետին, որտեղից նշված գետով թեքվում է դեպի արևելք, գետի թիվ 41-51 սահմանակետերով անցնելով 1112մ, հասնում է թիվ 52 սահմանակետին: Թիվ 52 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 53-55 սահմանակետերով անցնում 1024մ, հասնում անտառի եզրին գտնվող թիվ 56 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անտառի եզրով, թիվ 57 սահմանակետով անցնում 373մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 58 սահմանակետին: Թիվ 58 սահմանակետից սահմանագիծը այգեգործական ամառանոցներ տանող ճանապարհով թեքվում է դեպի արևելք, հատում ճանապարհների խաչմերուկը, անցնում 361մ, հասնում անտառի եզրի թիվ 59 սահմանակետին, այստեղից անտառի եզրով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 60-62 սահմանակետերով անցնելով 1200մ, հասնում է թիվ 63 սահմանակետին: Թիվ 63 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հյուսիս, անտառի եզրով անցնում 448մ, հասնում թիվ 64 սահմանակետին, այնուհետև թեքվում դեպի արևելք, ապա հարավ-արևելք, լանջերով, թիվ 65-69 սահմանակետերով անցնելով 2747մ, հասնում է թիվ 70 սահմանակետին: Թիվ 70 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, այնուհետև հարավ-արևելք, լանջերով, թիվ 71-78 սահմանակետերով անցնելով 1947մ, հասնում է թիվ 79 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, լանջերով` թիվ 80-82 սահմանակետերով անցնում 1106մ, հասնում խճուղու եզրին գտնվող Ենոքավան, Լուսաձոր և Գետահովիտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 16131մ է:

 

ԵՆՈՔԱՎԱՆ-ԳԵՏԱՀՈՎԻՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 Ենոքավան, Գետահովիտ և Լուսաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է խճուղու եզրին, սահմանագիծը հատում է խճուղին, թեքվում դեպի հարավ-արևմուտք, լանջով, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 720մ, հասնում թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, լանջով անցնում 158մ, հասնում թիվ 4 սահմանակետին, որտեղից կրկին թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով գետը և դաշտային ճանապարհը, թիվ 5 սահմանակետով անցնում է 339մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, լանջով, թիվ 7 սահմանակետով անցնում 968մ, հասնում գետի եզրին գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, գետի ոլորաններով, թիվ 9-45 սահմանակետերով անցնում 7544մ, հասնում է Խաչաբուլաղ և Սոուխսու գետերի միացման կետում գտնվող թիվ 46 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, Խաչաբուլաղ գետով` թիվ 47-51 սահմանակետերով անցնում 1363մ, հասնում է թիվ 52 սահմանակետին: Թիվ 52 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը, թիվ 53-56 սահմանակետերով անցնում է 1036մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 57 սահմանակետին: Թիվ 57 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ձորակով, թիվ 58-59 սահմանակետերով անցնում 483մ, հասնում է թիվ 60 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, հետո հարավ-արևմուտք, բարձունքի գագաթով և լանջով, թիվ 61-63 սահմանակետերով անցնելով 604մ, հասնում է ձորակի եզրի թիվ 64 սահմանակետին, որտեղից ձորակով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ, թիվ 65-67 սահմանակետերով անցնելով 850մ, հասնում է բարձունքի գագաթի թիվ 68 սահմանակետին: Թիվ 68 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 347մ, հասնում բնական աղբյուրների մոտ գտնվող թիվ 69 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևմուտք, ապա հարավ-արևմուտք, անտառի եզրով, դաշտային ճանապարհով, թիվ 70-75 սահմանակետերով անցնելով 2415մ, հասնում է բնական աղբյուրների մոտ գտնվող թիվ 76 սահմանակետին: Թիվ 76 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, շրջանցելով յայլաները, թիվ 77-79 սահմանակետերով անցնում է 988մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 80 սահմանակետին, այստեղից կտրուկ թեքվում է դեպի հյուսիս-արևելք, դաշտային ճանապարհով անցնում 680մ, հասնում ժայռի եզրին գտնվող թիվ 81 սահմանակետին: Թիվ 81 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ժայռի եզրի թիվ 82-92 սահմանակետերով անցնելով 1888մ, հասնում է ժայռի եզրին գտնվող Ենոքավան, Գետահովիտ և Հաղարծին գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 20379մ է:

 

ԵՆՈՔԱՎԱՆ-ՀԱՂԱՐԾԻՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 Ենոքավան, Հաղարծին և Գետահովիտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ժայռի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1-10 սահմանակետերով անցնում է 1471մ, հասնում է թիվ 11 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, թիվ 12-14 սահմանակետերով անցնելով 367մ, հասնում է ժայռի եզրին գտնվող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ձորով, թիվ 16-36 սահմանակետերով անցնում 6006մ, հասնում ձորի եզրին գտնվող Ենոքավան, Հաղարծին և Սևքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7843մ է:

 

ԵՆՈՔԱՎԱՆ-ՍԵՎՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

 Ենոքավան, Սևքար և Լուսաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ժայռի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, լանջի թիվ 1-2 սահմանակետերով անցնում 868մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը ձորակով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 4-9 սահմանակետերով անցնում 1934մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 94մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, լանջի թիվ 12-15 սահմանակետերով անցնում 1283մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 16 սահմանակետին, որտեղից ձորակով թեքվում է դեպի հարավ-արևելք և ձորի թիվ 17-19 սահմանակետերով անցնելով 1385մ, հասնում է գետի ափին գտնվող թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք ապա հարավ-արևմուտք, Խաչբուլաղ գետով, թիվ 21-33 սահմանակետերով անցնում 3396մ, հասնում Ենոքավան, Սևքար և Հաղարծին գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8960մ է:

 

 

Հավելված 18.20

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԶՈՐԱԿԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Զորական գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևմտյան մասում:

 Համայնքը արևելքից և հարավից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Կողբ գյուղական համայնքին, արևմուտքից «Բ»-«Գ» հատվածով` Հաղթանակ գյուղական համայնքին, հյուսիսից «Գ»-«Ա» հատվածով` պետական սահմանին (Վրաստանի Հանրապետություն):

 

ԶՈՐԱԿԱՆ-ԿՈՂԲ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Զորական, Կողբ գյուղական համայնքների և պետական սահմանի (Վրաստանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը միջհամայնքային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, նշված ճանապարհով, թիվ 1-12 սահմանակետերով անցնելով 1938մ, հասնում է ճանապարհի և ջրանցքի հատման տեղում գտնվող թիվ 13 սահմանակետին, այստեղից շարունակվում է դեպի հարավ-արևելք, թիվ 14-17 սահմանակետերով անցնում 470մ, հասնում է թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը կրկին թեքվում է դեպի հարավ-արևելք, դաշտային ճանապարհի թիվ 18-24 սահմանակետերով անցնում 919մ, հասնում է ճանապարհի թիվ 25 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 26-28 սահմանակետերով անցնում 467մ, հասնում թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք և հարավ, ճանապարհի թիվ 30-43 սահմանակետերով անցնելով 1889մ, հասնում է անտառի եզրի թիվ 44 սահմանակետին, այստեղից անտառեզրի դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ճանապարհի թիվ 45-55 սահմանակետերով անցնելով 1470մ, հասնում է անտառի եզրի թիվ 56 սահմանակետին: Թիվ 56 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք և հարավ-արևմուտք, ձորի ոլորանների թիվ 57-81 սահմանակետերով անցնում 3102մ, հասնում է ձորի և դաշտային ճանապարհի հատման տեղում գտնվող թիվ 82 սահմանակետին, այստեղից դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ճանապարհի թիվ 83-95 սահմանակետերով անցնելով 989մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող Զորական, Կողբ և Հաղթանակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11248մ է:

 

ԶՈՐԱԿԱՆ-ՀԱՂԹԱՆԱԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Զորական, Հաղթանակ գյուղական համայնքների և պետական սահմանի (Վրաստանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 1090մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում է հարավ, անցնում 497մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվում է արևմուտք, անցնում 245մ, հասնում է ձորակի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 5-16 սահմանակետերով անցնում 1967մ, հասնում է թիվ 17 սահմանակետին, որը գտնվում է ձորի և ձորակի հատման կետում: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 523մ, հասնում է թիվ 18 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, այնուհետև հարավ-արևելք, թիվ 19-21 սահմանակետերով անցնելով 1104մ, հասնում է թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 84մ, հասնում է թիվ 23 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 24-26 սահմանակետերով անցնում 484մ, հասնում է թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, ապա հարավ-արևմուտք, թիվ 28-29 սահմանակետերով անցնում 424 մ, հասնում է թիվ 30 սահմանակետին, ապա թեքվում է հարավ, այնուհետև հարավ-արևելք, թիվ 31-32 սահմանակետերով անցնում 1143մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 33 սահմանակետին, այստեղից դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, հարավ-արևմուտք, հարավ, այնուհետև հյուսիս-արևելք, անտառի եզրով, դաշտային ճանապարհի ոլորաններով և թիվ 34-52 սահմանակետերով անցնելով 1368մ, հասնում է Զորական, Հաղթանակ և Կողբ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8928մ է:

 

 

ԶՈՐԱԿԱՆ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Ա»

 

«Գ»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

 

Հավելված 18.21

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԹԵՂՈՒՏ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Թեղուտ գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևմտյան մասում:

Համայնքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Հաղարծին գյուղական համայնքին, արևելքից և հարավից «Բ»-«Գ» հատվածով` Գոշ գյուղական համայնքին, հարավից և արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Դիլիջան քաղաքային համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` Գեղարքունիքի մարզին, արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Կոտայքի մարզին, արևմուտքից և հյուսիսից «Զ»-«Ա» հատվածով` Լոռու մարզին:

 

 ԹԵՂՈՒՏ-ՀԱՂԱՐԾԻՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Թեղուտ, Հաղարծին գյուղական համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին, սահմանագիծը ճանապարհի ոլորանով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 1-4 սահմանակետերով անցնում 820մ, հասնում է ճանապարհի եզրի թիվ 5 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հետո արևելք, այնուհետև հարավ ու հարավ-արևելք, դաշտային ճանապարհի ոլորաններով, թիվ 6-24 սահմանակետերով անցնելով 4108մ, հասնում է ճանապարհի եզրի թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, լանջով անցնում 674մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը հատում է ձորը, թեքվում դեպի հարավ-արևելք, հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 27-29 սահմանակետերով անցնում 791մ, հասնում է լեռնագագաթի վրա գտնվող թիվ 30 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով հատելով ձորակներ, թիվ 31-35 սահմանակետերով անցնում 901մ, հասնում է բարձունքի գագաթին գտնվող թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հյուսիս-արևելք, գետակի թիվ 36-43 սահմանակետերով անցնում 1279մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 44 սահմանակետին, որտեղից դաշտային ճանապարհով շարունակվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 45 սահմանակետով անցնում 479մ, հասնում է դաշտային ճանապարհի և ժայռերի հատման կետում գտնվող թիվ 46 սահմանակետին, այստեղից կրկին թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ժայռերի կատարներով` թիվ 47-51 սահմանակետերով անցնում 891մ, հասնում է ժայռի կատարի վրա գտնվող թիվ 52 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, ուղիղ գծով անցնում 243մ, հասնում է բարձունքի գագաթին գտնվող թիվ 53 սահմանակետին, որտեղից շարունակվում է նույն ուղղությամբ, անցնում 1795մ, հասնում է թիվ 54 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, անցնում 511մ, հասնում է թիվ 55 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառեզրով անցնում 137մ, հասնում է թիվ 56 սահմանակետին: Թիվ 56 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 313մ, հասնում է թիվ 57 սահմանակետին, ապա դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 356մ, հասնում է թիվ 58 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառի եզրի թիվ 59 սահմանակետով անցնում 925մ, հասնում է թիվ 60 սահմանակետին: Թիվ 60 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 61-62 սահմանակետերով անցնում 335մ, հասնում է թիվ 63 սահմանակետին: Թիվ 63 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, դաշտային ճանապարհով, թիվ 64 սահմանակետով անցնում 578մ, հասնում է թիվ 65 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, նույն ճանապարհով, թիվ 66 սահմանակետով անցնում 488մ, հատում է դաշտային ճանապարհները, հասնում թիվ 67 սահմանակետին: Թիվ 67 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 68-73 սահմանակետերով անցնում 1535մ, հասնում է թիվ 74 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, բնակավայրի արևմտյան եզրագծով, թիվ 75-78 սահմանակետերով անցնում 605մ, հասնում է Աղստև գետի ափին տեղադրված թիվ 79 սահմանակետին: Թիվ 79 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, գետի ոլորանների թիվ 80-84 սահմանակետերով անցնում 776մ, հասնում է Աղստև գետի ափին տեղադրված թիվ 85 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, արևելք, ապա հարավ, անտառի եզրագծի թիվ 86-89 սահմանակետերով անցնում 1585մ, հասնում է անտառի եզրին գտնվող թիվ 90 սահմանակետին: Թիվ 90 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, անտառի եզրագծի թիվ 91-93 սահմանակետերով անցնում 1587մ, հասնում է Թեղուտ, Հաղարծին և Գոշ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 21709մ է:

 

ԹԵՂՈՒՏ-ԳՈՇ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 Թեղուտ, Հաղարծին և Գոշ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա արևմուտք, հետո հյուսիս-արևմուտք, անտառի միջով, թիվ 1-6 սահմանակետերով անցնելով 5540 մ, հասնում է բացատի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի եզրով անցնում 473 մ, հասնում Թեղուտ, Գոշ գյուղական և Դիլիջան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6013 մ է:

 

ԹԵՂՈՒՏ-ԴԻԼԻՋԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Թեղուտ, Գոշ գյուղական և Դիլիջան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ձորի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, ապա հարավ-արևմուտք, անտառի եզրով, թիվ 1 սահմանակետով անցնում 671մ, հասնում է անտառի եզրի թիվ 2 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևմուտք, հատելով ձորերը, անցնում է 1640մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, ապա արևմուտք, հետո կրկին հյուսիս, հատելով դաշտային ճանապարհը և ձորակը, լանջով, թիվ 4-5 սահմանակետերով անցնում է 640մ, հասնում թիվ 6 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևելք, լանջով հասնում ձորին, նրանով թեքվում դեպի հյուսիս և անցնելով 625մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, հատելով ձորերը, լանջով անցնում է 1147մ, հասնում թիվ 8 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, լանջով անցնում 283մ, հասնում բարձունքի գագաթի թիվ 9 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լանջով անցնում 372մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հյուսիս, ապա հյուսիս-արևելք, հատելով ձորեր, ձորի թիվ 11 սահմանակետով անցնում է 1201մ, հասնում ձորի եզրի թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառապատ լանջով անցնում 857մ, հասնում թիվ 13 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հյուսիս, ապա արևելք, անտառապատ լանջերով անցնում 1119մ, հասնում բարձունքի վրա գտնվող թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառեզրի ձորով, թիվ 15 սահմանակետով անցնում 2421մ, հասնում է ձորի եզրի թիվ 16 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևելք, ապա հյուսիս-արևելք, Պարզ լճի կողքով, ձորով հոսող գետով, թիվ 17-20 սահմանակետերով անցնում 3857մ, հասնում անտառեզրի թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, «Դիլիջան» ազգային պարկի եզրագծով` թիվ 22-23 սահմանակետերով անցնում 4148մ, հասնում է թիվ 24 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, Աղստև գետով անցնում 1156մ, հասնում գետի եզրին գտնվող թիվ 25 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևմուտք, հատում երկաթգիծը, թեքվում դեպի հյուսիս, գագաթներով անցնում 891մ, հասնում բարձունքի գագաթի թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, գագաթներով, թիվ 27-28 սահմանակետերով անցնելով 4611մ, հասնում է բարձունքի գագաթի թիվ 29 սահմանակետին, այստեղից կրկին թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, գագաթներով անցնում 2162մ, հասնում գագաթին գտնվող թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, ապա հարավ-արևմուտք, գագաթներով, թիվ 31 սահմանակետով անցնում 2816մ, հասնում գագաթի թիվ 32 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով ձորակը և դաշտային ճանապարհը, ազգային պարկի եզրագծի ոլորապտույտներով` թիվ 33-41 սահմանակետերով անցնում է 3553մ, հասնում անտառեզրի թիվ 42 սահմանակետին: Թիվ 42 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, Թեղուտի նախկին VI հատվածի հարավային եզրով և ազգային պարկի եզրագծով, թիվ 43-47 սահմանակետերով անցնում է 2652մ, հասնում անտառեզրի թիվ 48 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, ազգային պարկի եզրագծի թիվ 49-50 սահմանակետերով անցնում է 2846մ, հասնում անտառի բացատի եզրի թիվ 51 սահմանակետին: Թիվ 51 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հարավ-արևելք և հարավ-արևմուտք, անտառեզրի թիվ 52-72 սահմանակետերով շրջանցելով Դիլիջանի նախկին VIII հատվածի տարածքը և անցնելով 4501մ, հասնում է ձորակի եզրի թիվ 73 սահմանակետին: Թիվ 73 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով Դիլիջան-Վանաձոր մայրուղին (թիվ 79 սահմանակետ), ձորակի թիվ 74-79 սահմանակետերով անցնում է 2302մ, հասնում է ձորաբերանի բարձունքի թիվ 80 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, այնուհետև կրկին հարավ, գագաթներով, թիվ 81-87 սահմանակետերով անցնելով 3631մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 88 սահմանակետին: Թիվ 88 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, ապա հարավ-արևմուտք, ձորով կիսելով Դիլիջանի նախկին X հատվածը, թիվ 89-96 սահմանակետերով անցնում է 3178մ, հասնում բարձունքի գագաթի թիվ 97 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևելք և հարավ-արևելք, Դիլիջանի նախկին IX և X հատվածների և «Դիլիջան» ազգային պարկի հարավային եզրագծով, գագաթներով, թիվ 98-104 սահմանակետերով անցնելով 5205մ, հասնում է Թեղուտ գյուղական, Դիլիջան քաղաքային և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 58485մ է:

 

ԹԵՂՈՒՏ-ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

«Դ»-«Ե» հատվածով սահմանագիծը համընկնում է Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանների հետ:

 

ԹԵՂՈՒՏ-ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

«Ե»-«Զ» հատվածով սահմանագիծը համընկնում է Տավուշի և Կոտայքի մարզերի սահմանների հետ:

 

ԹԵՂՈՒՏ-ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

 

«Զ»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Տավուշի և Լոռու մարզերի սահմանների հետ:

 

 

Հավելված 18.22

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻԾԱՔԱՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Իծաքար գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:

 Համայնքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Նավուր գյուղական համայնքին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Աղավնավանք գյուղական համայնքին, արևմուտքից «Գ»-«Ա» հատվածով` Գանձաքար գյուղական համայնքին:

 

ԻԾԱՔԱՐ-ՆԱՎՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 Իծաքար, Նավուր և Գանձաքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով անցնում 416մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 2 սահմանակետով անցնում 222մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, անտառի եզրով անցնում 240մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 61մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, այնուհետև հարավ, թիվ 6-7 սահմանակետերով անցնում 202մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 9-14 սահմանակետերով անցնում 594մ, հասնում է թիվ 15 սահմանակետին, որտեղից կտրուկ թեքվում է դեպի հարավ, անցնում 194մ, հասնում է թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, հետո դարձյալ հարավ-արևելք, անտառի եզրագծի ոլորաններով, թիվ 17-26 սահմանակետերով անցնելով 959մ, հասնում է թիվ 27 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 103մ, հասնում թիվ 28 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս, անցնում 74մ, հասնում է թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում Հախում գետը, անցնում 646մ, հասնում թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, անտառի եզրագծի ոլորաններով հատելով դաշտային ճանապարհը, թիվ 31-43 սահմանակետերով անցնում է 1138մ, հասնում ձորակի եզրի թիվ 44 սահմանակետին: Այստեղ հատում է ձորակը, թեքվում դեպի հարավ-արևելք, անտառի եզրով, թիվ 45-48 սահմանակետերով անցնում 421մ, հասնում է թիվ 49 սահմանակետին: Թիվ 49 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 50-51 սահմանակետերով անցնում 173մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 52 սահմանակետին: Թիվ 52 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, դաշտային ճանապարհով անցնում 342մ, հասնում թիվ 53 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհը, թիվ 54-57 սահմանակետերով անցնում 395մ, հասնում թիվ 58 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, թիվ 59 սահմանակետով անցնում 202մ, հասնում անտառի եզրին գտնվող թիվ 60 սահմանակետին: Թիվ 60 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 61-67 սահմանակետով անցնում 1045մ, հասնում անտառի եզրին գտնվող թիվ 68 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, անցնում 108մ, հասնում է թիվ 69 սահմանակետին: Թիվ 69 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անտառի եզրով, թիվ 70 սահմանակետով անցնում 165մ, հասնում է թիվ 71 սահմանակետին, այնուհետև թեքվում է արևելք, անցնում 40մ, հասնում թիվ 72 սահմանակետին: Թիվ 72 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, լանջով, թիվ 73-74 սահմանակետերով անցնելով 401մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 75 սահմանակետին: Թիվ 75 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով, թիվ 76 սահմանակետով անցնելով 240մ, հասնում է թիվ 77 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, անցնում 110մ, հասնում թիվ 78 սահմանակետին: Թիվ 78 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 267մ, հասնում թիվ 79 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 45մ, հասնում թիվ 80 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, թիվ 81 սահմանակետով անցնում 259մ, հասնում է թիվ 82 սահմանակետին: Թիվ 82 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 132մ, հասնում է խճուղու եզրին գտնվող թիվ 83 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք և դաշտային ճանապարհով, թիվ 84 սահմանակետով անցնելով 588մ, հասնում է թիվ 85 սահմանակետին: Թիվ 85 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 108մ, հասնում է թիվ 86 սահմանակետին, որտեղից կրկին թեքվում է հարավ-արևմուտք և անցնելով 302մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 87 սահմանակետին: Թիվ 87 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 187մ, հասնում թիվ 88 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 89 սահմանակետով անցնում 214մ, հասնում է թիվ 90 սահմանակետին: Թիվ 90 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնում 141մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 91 սահմանակետին, այնուհետև դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևմուտք և անցնելով 357մ, հասնում է ճանապարհների հատման տեղում գտնվող թիվ 92 սահմանակետին: Թիվ 92 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 93 սահմանակետով անցնում 356մ, հասնում է ճանապարհների խաչմերուկում գտնվող թիվ 94 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 69մ, հասնում է թիվ 95 սահմանակետին: Թիվ 95 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 96-97 սահմանակետերով անցնում 681մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 98 սահմանակետին: Թիվ 98 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հարավ, անցնում 787մ, հասնում թիվ 99 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհները, Ճամբարակ-Բերդ ճանապարհը, թիվ 100 սահմանակետով անցնելով 896 մ, հասնում է թիվ 101 սահմանակետին: Թիվ 101 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, հատելով ձորեր, անտառի եզրով, թիվ 102-120 սահմանակետերով անցնելով 3805մ, հասնում է թիվ անտառի եզրին գտնվող թիվ 121 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 189մ, հասնում է թիվ 122 սահմանակետին: Թիվ 122 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, անտառի եզրի ոլորաններով, թիվ 123-154 սահմանակետերով անցնում 4308մ, հասնում է թիվ 155 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, բացատով անցնում 1120մ, հասնում անտառի եզրին գտնվող թիվ 156 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, հատում ձորը, թիվ 157-159 սահմանակետերով անցնում 1047մ, հասնում թիվ 160 սահմանակետին: Թիվ 160 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, ապա հարավ-արևմուտք, թիվ 161 սահմանակետով անցնում 468մ, հասնում է թիվ 162 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 199մ, հասնում է գետի ափին գտնվող թիվ 163 սահմանակետին: Թիվ 163 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, Հախում գետի թիվ 164-183 սահմանակետերով անցնում 5840մ, հասնում է Հախում գետի ափին գտնվող Իծաքար, Աղավնավանք և Նավուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 30856մ է:

 

ԻԾԱՔԱՐ-ԱՂԱՎՆԱՎԱՆՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Ճանապարհների խաչմերուկում գտնվող Իծաքար, Աղավնավանք և Գանձաքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, այնուհետև արևելք, դաշտային ճանապարհի թիվ 1-7 սահմանակետերով անցնում 635մ, հասնում է Հախում գետի վտակի միացման կետում գտնվող թիվ 8 սահմանակետին, որտեղից նշված վտակով, թիվ 9-21 սահմանակետերով անցնում է 1472մ, հասնում Հախում գետի ափին գտնվող Իծաքար, Աղավնավանք և Նավուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2107մ է:

 

ԻԾԱՔԱՐ-ԳԱՆՁԱՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Ա»

 

 Իծաքար, Գանձաքար և Նավուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հյուսիս, ճանապարհի ոլորանների թիվ 1-7 սահմանակետերով անցնում 1708մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, ապա կրկին թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը, անցնում է 648մ, հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հետո հյուսիս-արևելք, այնուհետև կրկին հարավ-արևելք, հատելով դաշտային ճանապարհները, թիվ 10-11 սահմանակետերով անցնում է 1183մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 12 սահմանակետին, որտեղ հատում է ձորը, թեքվում դեպի հարավ-արևմուտք, անցնում 796մ, հասնում թիվ 13 սահմանակետին, ապա հատում է դաշտային ճանապարհը, թեքվում դեպի հարավ-արևելք, հետո հարավ-արևմուտք, թիվ 14 սահմանակետով անցնում 968մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը հատում է դաշտային ճանապարհը, թեքվում դեպի հարավ, անցնում 585մ, հասնում ձորակի եզրի թիվ 16 սահմանակետին, ապա հատում է ձորակը, թեքվում դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 292մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ճանապարհի ոլորապտույտների թիվ 18-74 սահմանակետերով անցնում 11650 մ, հասնում Իծաքար, Գանձաքար և Աղավնավանք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

  «Գ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 17830մ է:

 

 

Հավելված 18.23

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԼՃԿԱՁՈՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Լճկաձոր գյուղական համայնքը գտնվում է հյուսիսարևմտյան մասում:

 Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Արճիս գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Հաղթանակ գյուղական համայնքին, արևելքից և հարավից «Գ»-«Դ» հատվածով` Կողբ գյուղական համայնքին, արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Արճիս գյուղական, «Ե»-«Զ» հատվածով` Այրում քաղաքային համայնքներին, «Զ»-«Է» հատվածով՝ Լոռու մարզին, «Է»-«Ը» հատվածով՝ պետական սահմանին (Վրաստանի Հանրապետություն), «Ը»-«Ա» հատվածով` Պտղավան գյուղական համայնքին:

 

ԼՃԿԱՁՈՐ-ԱՐՃԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Լճկաձոր, Արճիս և Պտղավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ջրանցքի և դաշտային ճանապարհի առվի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, առվի ոլորապտույտների թիվ 1-4 սահմանակետերով անցնում 1229մ, հասնում է առվի եզրին գտնվող Լճկաձոր, Հաղթանակ և Արճիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1229մ է:

 

ԼՃԿԱՁՈՐ-ՀԱՂԹԱՆԱԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Լճկաձոր, Հաղթանակ և Արճիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 117մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 4 սահմանակետով անցնում 1126մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, որը գտնվում է ջրանցքի եզրին, այնուհետև միանում է ջրանցքին և նրանով թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 6-7 սահմանակետերով անցնելով 163մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 9 սահմանակետով անցնում 352մ, հասնում է Հաղթանակ-Բագրատաշեն միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից թեքվում է դեպի արևելք, թիվ 11 սահմանակետով անցնում 291մ, հասնում է թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 13 սահմանակետով անցնում 410մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, ճանապարհով, գետով` թիվ 15-41 սահմանակետերով անցնում 2873մ, հասնում է Թումանյան տանող ճանապարհի եզրին գտնվող թիվ 42 սահմանակետին: Թիվ 42 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, Թումանյան տանող ճանապարհով` Դեբեդ գետին զուգահեռ թիվ 43-45 սահմանակետերով անցնում 424մ, հասնում է թիվ 46 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 47 սահմանակետով անցնում 306մ, հասնում Դեբեդ գետի եզրին գտնվող թիվ 48 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, առվով, թիվ 49 սահմանակետով անցնում է 341մ, հասնում թիվ 50 սահմանակետին: Թիվ 50 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 51 սահմանակետով անցնում 222մ, հասնում է թիվ 52 սահմանակետին, որտեղից թեքվում է արևելք, ապա հարավ-արևելք և թիվ 53-55 սահմանակետերով անցնելով 570մ, հասնում է Լճկաձոր, Հաղթանակ և Կողբ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7187մ է:

 

ԼՃԿԱՁՈՐ-ԿՈՂԲ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Լճկաձոր, Կողբ և Հաղթանակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է դաշտային ճանապարհների հատման խաչմերուկում, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառեզրի դաշտային ճանապարհի ոլորապտույտների թիվ 1-35 սահմանակետերով անցնում 4625մ, հասնում է թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, թիվ 37 սահմանակետով անցնում 314մ, հասնում է թիվ 38 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, անտառի եզրագծով` թիվ 39-41 սահմանակետերով անցնում 976մ, հասնում է 42 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 43-45 սահմանակետերով անցնում 891մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 46 սահմանակետին: Թիվ 46 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հյուսիս-արևմուտք, ապա նորից հարավ-արևմուտք, ձորի թիվ 47-64 սահմանակետերով անցնում 3297մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 65 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով, անտառի եզրով, թիվ 66-78 սահմանակետերով անցնելով 2006մ, հասնում է Լճկաձոր, Կողբ և Արճիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12111մ է:

 

ԼՃԿԱՁՈՐ-ԱՐՃԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Լճկաձոր, Արճիս գյուղական և Այրում քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը պարբերաբար թեքվում է հարավ-արևելք և հարավ-արևմուտք, ճանապարհով, Արճիս և Լճկաձոր համայնքների բնակավայրի եզրագծով, թիվ 1 սահմանակետով անցնում 276մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը Լճկաձորի բնակավայրի եզրագծով թեքվում է հարավ-արևելք, անցնում 150մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 4 սահմանակետով անցնում 471մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 6 սահմանակետով անցնում 296մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, որտեղից էլ թեքվում է արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 8-9 սահմանակետերով անցնում 497մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 446մ, հասնում է թիվ 11 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևմուտք, անցնում 595մ, հասնում է թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 419մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, ապա թեքվում է հարավ, թիվ 14 սահմանակետով անցնում 913մ, հասնում է թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անտառի եզրագծով և թիվ 16 սահմանակետով անցնում 1033մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, ճանապարհով, թիվ 18-40 սահմանակետերով անցնում է 2134մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող Լճկաձոր, Արճիս և Կողբ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7231մ է :

 

ԼՃԿԱՁՈՐ-ԱՅՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

 Լճկաձոր գյուղական, Այրում քաղաքային համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Դեբեդ գետի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, ճանապարհով, թիվ 1-6 սահմանակետերով անցնում 788մ, հասնում է ճանապարհի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ճանապարհով, թիվ 8 սահմանակետով անցնում 463մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 74մ, հասնում թիվ 10 սահմանակետին, որտեղից կրկին թեքվում է հարավ-արևելք, անցնում 254մ, հասնում է առվի եզրին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծն առվով` ջրի հոսանքի ուղղությամբ, թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, արևելք, հարավ, այնուհետև հարավ-արևմուտք և թիվ 12-29 սահմանակետերով անցնելով 2174մ, հասնում է առվի և անտառի հատման կետում գտնվող թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծն անտառի եզրով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 31 սահմանակետով անցնում 174մ, հասնում է ճանապարհի եզրին գտնվող թիվ 32 սահմանակետին, որտեղից էլ ճանապարհով պարբերաբար թեքվելով դեպի հարավ-արևմուտք և հարավ-արևելք, թիվ 33-35 սահմանակետերով անցնում է 250մ, հասնում Լճկաձոր, Արճիս գյուղական և Այրում քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4176մ է:

 

ԼՃԿԱՁՈՐ-ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

«Զ»-«Է» հատվածով սահմանագիծը համընկնում է Տավուշի և Լոռու մարզերի սահմանների հետ:

 

ԼՃԿԱՁՈՐ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

 

«Է»-«Ը» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ԼՃԿԱՁՈՐ-ՊՏՂԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Ա»

 

Լճկաձոր, Արճիս և Պտղավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ջրանցքի և դաշտային ճանապարհի հատման խաչմերուկում, սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 473մ, հասնում է թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը ջրանցքով, ապա դաշտային ճանապարհով և թիվ 2-10 սահմանակետերով անցնում է 1343մ, հասնում է դաշտային և Հաղթանակ-Բագրատաշեն միջհամայնքային ճանապարհների հատման խաչմերուկում գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք` լանջով թիվ 12 սահմանակետով անցնում 1054մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևելք, Հաղթանակ-Բագրատաշեն ճանապարհով, թիվ 14-16 սահմանակետերով անցնում 668մ, հասնում թիվ 17 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, ճանապարհով` թիվ 18 սահմանակետով անցնում 411մ, հասնում է Լճկաձոր, Պտղավան գյուղական համայնքների և պետական սահմանի (Վրաստանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Ը»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3946մ է:

 

 

Հավելված 18.24

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԼՈՒՍԱՀՈՎԻՏ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Լուսահովիտ գյուղական համայնքը գտնվում է մարզի կենտրոնական մասում:

 Համայնքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Խաշթառակ գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Նավուր գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Գանձաքար գյուղական համայնքին, հարավից և արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Իջևան քաղաքային համայնքին, արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով` Լուսաձոր գյուղական համայնքին:

ԼՈՒՍԱՀՈՎԻՏ-ԽԱՇԹԱՌԱԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Լուսահովիտ, Խաշթառակ և Լուսաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Աղստև գետի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 113մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 2-3 սահմանակետերով անցնում 268մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 5 սահմանակետով անցնում 705մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 7-14 սահմանակետերով անցնում 995մ, հասնում է թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում ճանապարհը, բնակավայրի կողքով, թիվ 16-18 սահմանակետերով անցնում 763մ, հասնում է թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 20-23 սահմանակետերով անցնում 1319մ, հասնում է թիվ 24 սահմանակետին, ապա թեքվում դեպի հյուսիս-արևելք, անտառի եզրով, թիվ 25-28 սահմանակետերով անցնում է 755մ, հասնում թիվ 29 սահմանակետին, որտեղից շարունակվելով նույն ուղղությամբ, հատում է դաշտային ճանապարհը, անցնում թիվ 30-31 սահմանակետերով 714մ, հասնում է թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 1344մ, հասնում է թիվ 33 սահմանակետին: Թիվ 33 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հարավ, լանջով անցնում 217մ, հասնում է թիվ 34 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևմուտք, լանջով անցնում 271մ, հասնում է գագաթին գտնվող թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ջրբաժանով, թիվ 36 սահմանակետով անցնում 950մ, հասնում է թիվ 37 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, լանջով անցնում 464մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 38 սահմանակետին, այստեղից թեքվում դեպի հարավ, հատում դաշտային ճանապարհը, ձորակը, թիվ 39 սահմանակետով անցնում 951մ, հասնում է թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լանջի թիվ 41 սահմանակետով անցնում 1331մ, հասնում է թիվ 42 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հատում դաշտային ճանապարհը, անցնում 1384մ, հասնում է բարձունքի վրա գտնվող Լուսահովիտ, Խաշթառակ և Նավուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12624մ է:

 

ԼՈՒՍԱՀՈՎԻՏ-ՆԱՎՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Բարձունքի գագաթին գտնվող Լուսահովիտ, Նավուր և Խաշթառակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, լանջի թիվ 1 սահմանակետով անցնում 341մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, որտեղ հատում է դաշտային ճանապարհը, թեքվում դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, լանջով, թիվ 3 սահմանակետով անցնում 735մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող Լուսահովիտ, Նավուր և Գանձաքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1076մ է:

 

ԼՈՒՍԱՀՈՎԻՏ-ԳԱՆՁԱՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Լուսահովիտ, Գանձաքար գյուղական և Իջևան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ձորակի (ցամաքած առվի հուն) եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, այնուհետև կրկին հարավ-արևելք և ձորակի թիվ 1-22 սահմանակետերով անցնելով 4595մ, հասնում է Լուսահովիտ, Գանձաքար և Նավուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4595մ է :

 

ԼՈՒՍԱՀՈՎԻՏ-ԻՋԵՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

 Լուսահովիտ, Լուսաձոր գյուղական և Իջևան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Աղստև գետի ափին, սահմանագիծը գետով` հոսանքին հակառակ, թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-5 սահմանակետերով անցնում 976մ, հասնում է գետի ափին գտնվող թիվ 6 սահմանակետին, այստեղից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք և հյուսիս, թիվ 7 սահմանակետով անցնում 754մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, անցնում 327մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառի և վարելահողերի կողքով անցնում 361մ, հասնում է թիվ 10 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա արևելք, հետո հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհը, անտառի եզրով, թիվ 11-13 սահմանակետերով անցնում 340մ, հասնում է թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառի եզրով անցնում 1479մ, հասնում է թիվ 15 սահմանակետին, ապա անտառի միջով թեքվում է դեպի հարավ, անցնում 265մ, հասնում է ձորակի եզրին գտնվող Լուսահովիտ, Գանձաքար գյուղական և Իջևանի քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4504մ է:

 

ԼՈՒՍԱՀՈՎԻՏ-ԼՈՒՍԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

 

Աղստև գետի ափին գտնվող Լուսահովիտ, Խաշթառակ և Լուսաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, գետի թիվ 1-8 սահմանակետերով անցնում 1408մ, հասնում գետի ափին գտնվող Լուսահովիտ, Լուսաձոր գյուղական և Իջևան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1408մ է:

 

 

Հավելված 18.25

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԼՈՒՍԱՁՈՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Լուսաձոր գյուղական համայնքը գտնվում է մարզի կենտրոնական մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Աչաջուր և «Բ»-«Գ» հատվածով` Ակնաղբյուր գյուղական համայնքներին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Խաշթառակ և «Դ»-«Ե» հատվածով` Լուսահովիտ գյուղական համայնքներին, հարավից «Ե»-«Զ» հատվածով` Իջևան քաղաքային, «Զ»-«Է» հատվածով` Գետահովիտ և «Է»-«Ը» հատվածով` Ենոքավան գյուղական համայնքներին, հարավից, արևմուտքից և հյուսիսից «Ը»-«Ա» հատվածով` Սևքար գյուղական համայնքին:

 

ԼՈՒՍԱՁՈՐ-ԱՉԱՋՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Լուսաձոր, Աչաջուր և Սևքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ձորի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ և հյուսիս-արևմուտք, հետո` հարավ-արևմուտք, այնուհետև արևելք և հարավ, ճանապարհի ոլորապտույտներով, թիվ 1-29 սահմանակետերով անցնում 2922մ, հասնում է ճանապարհի եզրին գտնվող թիվ 30 սահմանակետին, այստեղից նույն ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում ձորակներ (թիվ 36, թիվ 42 սահմանակետերում), թիվ 31-44 սահմանակետերով անցնելով 1314մ, հասնում է ձորակի եզրին գտնվող թիվ 45 սահմանակետին, որտեղ հատում է ձորակը, թեքվում դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 204մ, հասնում է բարձունքի գագաթի թիվ 46 սահմանակետին: Թիվ 46 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, հատելով ձորակներ, ջրաբաժանի թիվ 47 սահմանակետով անցնում է 662մ, հասնում բարձունքի գագաթի թիվ 48 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ, հատելով դաշտային ճանապարհներ, լանջով անցնում է 1048մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 49 սահմանակետին: Թիվ 49 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 50-53 սահմանակետերով անցնում 743մ, հասնում է ձորակի եզրի թիվ 54 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, ձորակի հոսող առվով, թիվ 55-66 սահմանակետերով անցնելով 1536մ, հասնում է թիվ 67 սահմանակետին: Թիվ 67 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա արևելք, լանջով, հետո գագաթներով` թիվ 68-76 սահմանակետերով անցնելով 2630մ, հասնում է բարձունքի գագաթի թիվ 77 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս, ապա հյուսիս-արևելք, ջրբաժանի թիվ 78-106 սահմանակետերով անցնելով 3515մ, հասնում թիվ 107 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 108-110 սահմանակետերով անցնում 804մ, հասնում թիվ 111 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 42մ, հասնում թիվ 112 սահմանակետին: Թիվ 112 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, անցնում 447մ, հասնում թիվ 113 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, անցնում 186մ, հասնում թիվ 114 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, լանջերով, թիվ 115-117 սահմանակետերով անցնելով 895մ, հասնում թիվ 118 սահմանակետին, թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 81 մ, հասնում թիվ 119 սահմանակետին: Թիվ 119 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, լանջերով, թիվ 120-123 սահմանակետերով անցնելով 683մ, հասնում թիվ 124 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հյուսիս, անտառի եզրագծով, թիվ 125-128 սահմանակետերով անցնելով 1615մ, հասնում է Ագրիջա գետի վտակի եզրին գտնվող Լուսաձոր, Աչաջուր և Ակնաղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 19327մ է:

 

ԼՈՒՍԱՁՈՐ-ԱԿՆԱՂԲՅՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Լուսաձոր, Ակնաղբյուր և Աչաջուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Ագրիջա գետի վտակի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, ապա հարավ-արևելք, վտակի 1-13 սահմանակետերով անցնում 3778մ, հասնում վտակի ափին գտնվող թիվ 14 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ձորակով անցնում է 773մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, ձորակով, թիվ 16-30 սահմանակետերով անցնում 1480մ, հասնում թիվ 31 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս, անցնում 591մ, հասնում թիվ 32 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 445մ, հասնում ժայռի եզրին գտնվող թիվ 33 սահմանակետին: Թիվ 33 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 814մ, հասնում Լուսաձոր-Ակնաղբյուր միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 34 սահմանակետին, որտեղ հատում է ճանապարհը, ապա կրկին թեքվում դեպի հարավ-արևելք, անցնում 814մ, հասնում Աղստև գետի ափին գտնվող Լուսաձոր, Ակնաղբյուր և Խաշթառակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8694մ է:

 

ԼՈՒՍԱՁՈՐ-ԽԱՇԹԱՌԱԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Աղստև գետի ափին գտնվող Լուսաձոր, Խաշթառակ և Ակնաղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը Աղստև գետով թեքվում է դեպի հարավ, ձորի ոլորանների թիվ 1-16 սահմանակետերով անցնում 2853մ, հասնում գետի ափին գտնվող Լուսաձոր, Խաշթառակ և Լուսահովիտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2853մ է:

 

ԼՈՒՍԱՁՈՐ-ԼՈՒՍԱՀՈՎԻՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Աղստև գետի ափին գտնվող Լուսաձոր, Խաշթառակ և Լուսահովիտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, գետի թիվ 1-8 սահմանակետերով անցնում 1408մ, հասնում գետի ափին գտնվող Լուսաձոր, Լուսահովիտ գյուղական և Իջևան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1408մ է:

 

ԼՈՒՍԱՁՈՐ-ԻՋԵՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Աղստև գետի ափին գտնվող Լուսաձոր, Լուսահովիտ գյուղական և Իջևան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը գետի հոսանքով թեքվում է դեպի արևմուտք, անցնում 71մ, հասնում Աղստև գետի ափին գտնվող Լուսաձոր, Գետահովիտ գյուղական և Իջևան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

 «Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 71մ է:

 

ԼՈՒՍԱՁՈՐ-ԳԵՏԱՀՈՎԻՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

Լուսաձոր, Գետահովիտ գյուղական և Իջևան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Աղստև գետի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, գետի ոլորանների թիվ 1-16 սահմանակետերով անցնում 1397մ, հասնում է Աղստև գետի և նրա վտակի հատման կետում գտնվող թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 303մ, հասնում թիվ 18 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևմուտք, անցնում 245մ, հասնում թիվ 19 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 268մ, հասնում թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 183 մ, հասնում թիվ 21 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 22-23 սահմանակետերով անցնում 578մ, հասնում թիվ 24 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 25-28 սահմանակետերով անցնում 436մ, հասնում խճուղու եզրին գտնվող Լուսաձոր, Գետահովիտ և Ենոքավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

 «Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3412մ է:

 

ԼՈՒՍԱՁՈՐ-ԵՆՈՔԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

 

 Լուսաձոր, Ենոքավան և Սևքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ժայռի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հարավ-արևելք, ապա հյուսիս, լանջով, թիվ 1-7 սահմանակետերով անցնում 944մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, լանջի թիվ 9-12 սահմանակետերով անցնում 726մ, հասնում ձորի եզրի թիվ 13 սահմանակետին, որտեղ հատում է ձորը, թեքվում դեպի արևելք, լանջով, թիվ 14-15 սահմանակետերով անցնում 233մ, հասնում թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս, լանջի թիվ 17-19 սահմանակետերով անցնելով 688մ, հասնում է թիվ 20 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, թիվ 21 սահմանակետով անցնում 222մ, հասնում թիվ 22 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս, թիվ 23 սահմանակետով անցնում 305մ, հասնում ձորի եզրի թիվ 24 սահմանակետին, որտեղ հատում է ձորը, թեքվում դեպի հարավ-արևելք, ապա արևելք, թիվ 25 սահմանակետով անցնում 107մ, հասնում թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 27-28 սահմանակետերով անցնելով 287մ, հասնում է թիվ 29 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հյուսիս-արևմուտք, հետո հյուսիս, այնուհետև կրկին հյուսիս-արևմուտք. լանջով, թիվ 30-33 սահմանակետերով անցնում 1057մ, հասնում թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հյուսիս, հետո կրկին հյուսիս-արևելք, անտառապատ լանջով հատելով բարձունքի գագաթը, 35-39 սահմանակետերով անցնում է 1271մ, հասնում Ագրիջա գետի ափին գտնվող թիվ 40 սահմանակետին, որտեղից նշված գետով թեքվում է դեպի արևելք, գետի թիվ 41-51 սահմանակետերով անցնելով 1112մ, հասնում է թիվ 52 սահմանակետին: Թիվ 52 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 53-55 սահմանակետերով անցնում 1024մ, հասնում անտառի եզրին գտնվող թիվ 56 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անտառի եզրով, թիվ 57 սահմանակետով անցնում 373մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 58 սահմանակետին: Թիվ 58 սահմանակետից սահմանագիծը այգեգործական ամառանոցներ տանող ճանապարհով թեքվում է դեպի արևելք, հատում ճանապարհների խաչմերուկը, անցնում 361մ, հասնում անտառի եզրի թիվ 59 սահմանակետին, այստեղից անտառի եզրով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 60-62 սահմանակետերով անցնելով 1200մ, հասնում է թիվ 63 սահմանակետին: Թիվ 63 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հյուսիս, անտառի եզրով անցնում 448մ, հասնում թիվ 64 սահմանակետին, այնուհետև թեքվում դեպի արևելք, ապա հարավ-արևելք, լանջերով, թիվ 65-69 սահմանակետերով անցնելով 2747մ, հասնում է թիվ 70 սահմանակետին: Թիվ 70 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, այնուհետև հարավ-արևելք, լանջերով, թիվ 71-78 սահմանակետերով անցնելով 1947մ, հասնում է թիվ 79 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, լանջերով` թիվ 80-82 սահմանակետերով անցնում 1106մ, հասնում խճուղու եզրին գտնվող Լուսաձոր, Ենոքավան և Գետահովիտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 16131մ է:

 

ԼՈՒՍԱՁՈՐ-ՍԵՎՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Ա»

 

 Լուսաձոր, Աչաջուր և Սևքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ձորի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, ձորի թիվ 1-34 սահմանակետերով անցնում 5795մ, հասնում ճանապարհի և ձորի հատման կետում գտնվող թիվ 35 սահմանակետին, որտեղից ճանապարհով թեքվում է դեպի հարավ և հարավ-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը` թիվ 36-47 սահմանակետերով անցնում է 1830մ, հասնում ճանապարհի եզրի թիվ 48 սահմանակետին: Թիվ 48 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ճանապարհի թիվ 49-50 սահմանակետերով անցնում 385մ, հասնում դաշտային ճանապարհների հատման խաչմերուկի թիվ 51 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ճանապարհի թիվ 52-53 սահմանակետերով անցնում 459մ, հասնում ձորակի հետ միացման թիվ 54 սահմանակետին: Թիվ 54 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, ձորի թիվ 55-62 սահմանակետերով անցնում 978մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 63 սահմանակետին: Թիվ 63 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ձորակի թիվ 64-66 սահմանակետերով անցնում է 817մ, հասնում թիվ 67 սահմանակետին: Թիվ 67 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, լանջերով հատելով դաշտային ճանապարհը, թիվ 68-72 սահմանակետերով անցնում է 1088մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 73 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, ձորի թիվ 74-101 սահմանակետերով անցնում 3679մ, հասնում թիվ 102 սահմանակետին: Թիվ 102 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, լանջերով, թիվ 103-106 սահմանակետերով անցնում 1053մ, հասնում ձորակի եզրի թիվ 107 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ձորակի թիվ 108 սահմանակետով անցնում 1269մ, հասնում ձորակի եզրի թիվ 109 սահմանակետին: Թիվ 109 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, լանջով անցնում 832մ, հասնում «Կիզիլկայա» կոչվող եռանկյունաչափական թիվ 110 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, այնուհետև հարավ-արևելք, հատելով դաշտային ճանապարհները, ժայռերի եզրի թիվ 111-120 սահմանակետերով անցնում է 2777մ, հասնում ժայռի եզրին գտնվող Լուսաձոր, Սևքար և Գետահովիտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

 «Ը»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 20961մ է:

 

Հավելված 18.26

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԽԱՇԹԱՌԱԿ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Խաշթառակ գյուղական համայնքը գտնվում է մարզի կենտրոնական մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Աչաջուր և «Բ»-«Գ» հատվածով` Դիտավան գյուղական համայնքներին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Այգեհովիտ, «Դ»-«Ե» հատվածով` Վազշեն, «Ե»-«Զ» հատվածով` Պառավաքար և «Զ»-«Է» հատվածով` Նավուր գյուղական համայնքներին, հարավից «Է»-«Ը» հատվածով` Լուսահովիտ գյուղական համայնքին, արևմուտքից «Ը»-«Թ» հատվածով` Լուսաձոր և «Թ»-«Ա» հատվածով` Ակնաղբյուր գյուղական համայնքներին:

 

ԽԱՇԹԱՌԱԿ-ԱՉԱՋՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Խաշթառակ, Աչաջուր և Ակնաղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 1139մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 4 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 454մ, հասնում Խաշթառակ, Աչաջուր և Դիտավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1593մ է:

 

ԽԱՇԹԱՌԱԿ-ԴԻՏԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Խաշթառակ, Դիտավան և Աչաջուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 466մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, դաշտային ճանապարհով անցնում 446մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, նշված ճանապարհի թիվ 3 սահմանակետով անցնում 246մ, հասնում է ճանապարհների խաչմերուկում գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, դաշտային ճանապարհի թիվ 5-11 սահմանակետերով անցնում 614մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, դաշտային ճանապարհի թիվ 13-20 սահմանակետերով անցնում 994մ, հասնում է թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, նույն ճանապարհի թիվ 20-21 սահմանակետերով անցնում 508մ, հասնում է Խաշթառակ, Դիտավան և Այգեհովիտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3274մ է:

 

ԽԱՇԹԱՌԱԿ-ԱՅԳԵՀՈՎԻՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Խաշթառակ, Դիտավան և Այգեհովիտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանի թիվ 1-4 սահմանակետերով անցնում 718մ, հասնում է բարձունքի գագաթին գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լանջով անցնում 310մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, լանջով, թիվ 7-9 սահմանակետերով անցնում 634մ, հասնում է ձորակի եզրի թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ձորակի թիվ 11-12 սահմանակետերով անցնում 446մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, լանջով անցնում 199մ, հասնում է թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանով անցնում 498մ, հասնում է գագաթի վրա գտնվող թիվ 15 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, լանջով անցնում 414մ, հասնում է ձորակի եզրին գտնվող թիվ 16 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ, ձորակի թիվ 17-19 սահմանակետերով անցնում 270մ, հասնում է ձորակի եզրի թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, ձորի թիվ 21-26 սահմանակետերով անցնում 479մ, հասնում է Խաշթառակ, Այգեհովիտ և Վազաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3968մ է:

 

ԽԱՇԹԱՌԱԿ-ՎԱԶԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Խաշթառակ, Վազաշեն և Այգեհովիտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում բնական աղբյուրների մոտ, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, առվով անցնում 165մ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, առվով, թիվ 2 սահմանակետով անցնում 217մ, հասնում թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 4 սահմանակետով անցնում 151մ, հասնում առվի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, առվով, թիվ 6-7 սահմանակետերով անցնում 558մ, հասնում առվի եզրին գտնվող Խաշթառակ, Վազաշեն և Պառավաքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1090մ է:

 

ԽԱՇԹԱՌԱԿ-ՊԱՌԱՎԱՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Խաշթառակ, Պառավաքար և Վազաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհը, առվին զուգահեռ թիվ 1-2 սահմանակետերով անցնում 284մ, հասնում թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհին զուգահեռ անցնում 501մ, հասնում թիվ 4 սահմանակետին, այստեղից շարունակվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով անցնում 288մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 6 սահմանակետով անցնում 123մ, հասնում թիվ 7 սահմանակետին, ապա թեքվում դեպի հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, թիվ 8-9 սահմանակետերով անցնում 605մ, հասնում Խաշթառակ, Նավուր և Պառավաքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1801մ է:

 

ԽԱՇԹԱՌԱԿ-ՆԱՎՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

Նավուր, Խաշթառակ և Պառավաքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 94մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, դաշտային ճանապարհի թիվ 2-4 սահմանակետերով անցնում 607մ, հասնում է բարձունքի գագաթին գտնվող Խաշթառակ, Նավուր և Լուսահովիտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 701մ է:

 

ԽԱՇԹԱՌԱԿ-ԼՈՒՍԱՀՈՎԻՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

 

Խաշթառակ, Լուսահովիտ և Լուսաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Աղստև գետի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 113մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 2-3 սահմանակետերով անցնում 268մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 5 սահմանակետով անցնում 705մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 7-14 սահմանակետերով անցնում 995մ, հասնում է թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում ճանապարհը, բնակավայրի կողքով, թիվ 16-18 սահմանակետերով անցնում 763մ, հասնում է թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 20-23 սահմանակետերով անցնում 1319մ, հասնում է թիվ 24 սահմանակետին, ապա թեքվում դեպի հյուսիս-արևելք, անտառի եզրով, թիվ 25-28 սահմանակետերով անցնում է 755մ, հասնում թիվ 29 սահմանակետին, որտեղից շարունակվելով նույն ուղղությամբ, հատում է դաշտային ճանապարհը, անցնում թիվ 30-31 սահմանակետերով 714մ, հասնում է թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 1344մ, հասնում է թիվ 33 սահմանակետին: Թիվ 33 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հարավ, լանջով անցնում 217մ, հասնում է թիվ 34 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևմուտք, լանջով անցնում 271մ, հասնում է գագաթին գտնվող թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ջրբաժանով, թիվ 36 սահմանակետով անցնում 950մ, հասնում է թիվ 37 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, լանջով անցնում 464մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 38 սահմանակետին, այստեղից թեքվում դեպի հարավ, հատում դաշտային ճանապարհը, ձորակը, թիվ 39 սահմանակետով անցնում 951մ, հասնում է թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լանջի թիվ 41 սահմանակետով անցնում 1331մ, հասնում է թիվ 42 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հատում դաշտային ճանապարհը, անցնում 1384մ, հասնում է բարձունքի վրա գտնվող Խաշթառակ, Լուսահովիտ և Նավուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12624մ է:

 

ԽԱՇԹԱՌԱԿ-ԼՈՒՍԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Թ»

 

Աղստև գետի ափին գտնվող Խաշթառակ, Լուսաձոր և Ակնաղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը Աղստև գետով թեքվում է դեպի հարավ, ձորի ոլորանների թիվ 1-16 սահմանակետերով անցնում 2853մ, հասնում գետի ափին գտնվող Խաշթառակ, Լուսաձոր և Լուսահովիտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

 «Ը»-«Թ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2853 մ է:

 

ԽԱՇԹԱՌԱԿ-ԱԿՆԱՂԲՅՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Թ»-«Ա»

 

 Խաշթառակ, Ակնաղբյուր և Աչաջուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Աղստև գետի ափին, սահմանագիծը թեքվոմ է դեպի հարավ-արևմուտք, ջրի հոսանքին հակառակ` գետի թիվ 1-10 սահմանակետերով անցնելով 2103մ, հասնում է գետի եզրին գտնվող Խաշթառակ, Ակնաղբյուր և Լուսաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետին:

 «Թ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2103մ Է:

 

 

Հավելված 18.27

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԽԱՉԱՐՁԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Խաչարձան գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավային մասում:

 Համայնքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Աղավնավանք գյուղական համայնքին, արևելքից և հարավից «Բ»-«Գ» հատվածով` Գեղարքունիքի մարզին, արևմուտքից և հյուսիսից «Գ»-«Ա» հատվածով` Գոշ գյուղական համայնքին:

 

ԽԱՉԱՐՁԱՆ-ԱՂԱՎՆԱՎԱՆՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 Խաչարձան, Աղավնավանք և Գոշ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 1010մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 286մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, որը գտնվում է Թարսաչայ գետի ափին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, գետի հոսանքի հակառակ ուղղությամբ անցնում 2078մ, հասնում է գետի ափին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, Թարսաչայ գետի ոլորապտույտներով` հոսանքին հակառակ, թիվ 4-11 սահմանակետերով անցնում 472մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառի եզրով հոսող գետի թիվ 13-23 սահմանակետերով անցնում 1511մ, հասնում է թիվ 24 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, անցնում 12մ, հասնում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 26-27 սահմանակետերով անցնում 587մ, հասնում է բարձունքի թիվ 28 սահմանակետին, այստեղից կրկին թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 1004մ, հասնում է Խաչարձան, Աղավնավանք գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6960մ է:

 

ԽԱՉԱՐՁԱՆ-ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

«Բ»-«Գ» հատվածով սահմանագիծը համընկնում է Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանների հետ:

ԽԱՉԱՐՁԱՆ-ԳՈՇ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Ա»

Խաչարձան, Աղավնավանք և Գոշ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը, թիվ 1 սահմանակետով անցնում 817մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, ապա կրկին թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում Գոշ տանող միջհամայնքային ճանապարհը, անցնում 686մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառի եզրի թիվ 4-5 սահմանակետերով անցնում 2301մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 700մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 376մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս, անցնում 172մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, արևմուտք, ապա հարավ-արևմուտք, անտառի եզրի թիվ 10-12 սահմանակետերով անցնում 974մ, հասնում է թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 266մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս, անցնում 192մ, հասնում է թիվ 15 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևմուտք, գոմերի մոտով անցնում 81մ, հասնում է թիվ 16 սահմանակետին, որտեղ հատում է դաշտային ճանապարհը, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 120մ, հասնում է թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անտառի եզրով, թիվ 18-20 սահմանակետերով անցնում 674մ, հասնում է թիվ 21 սահմանակետին, որտեղ հատում է դաշտային ճանապարհը, թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 43մ, հասնում է թիվ 22 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 439մ, հասնում է թիվ 23 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, անտառի եզրով, թիվ 24 սահմանակետով անցնում 277մ, հասնում է թիվ 25 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 60մ, հասնում է թիվ 26 սահմանակետին, որտեղ հատում է դաշտային ճանապարհը: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, արևմուտք, ապա հարավ-արևմուտք, անտառի եզրով` թիվ 27-31 սահմանակետերով անցնում 964մ, հասնում է թիվ 32 սահմանակետին, որտեղ հատում է դաշտային ճանապարհը, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, անտառի եզրով, թիվ 33-41 սահմանակետերով անցնում 1616մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 42 սահմանակետին: Թիվ 42 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 43 սահմանակետով անցնում 443մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 44 սահմանակետին: Թիվ 44 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհի թիվ 45 սահմանակետով անցնում 376մ, հասնում է անտառի եզրին գտնվող թիվ 46 սահմանակետին, այստեղից անտառի եզրով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, հետո կրկին հարավ-արևելք, թիվ 47-49 սահմանակետերով անցնում 679մ, հասնում է թիվ 50 սահմանակետին: Թիվ 50 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա արևելք, լանջով, թիվ 51 սահմանակետով անցնում 519մ, հասնում է անտառի եզրին գտնվող թիվ 52 սահմանակետին, այստեղից սահմանագիծը անտառի ոլորապտույտներով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հարավ և հարավ-արևելք, թիվ 53-72 սահմանակետերով անցնում 3546մ, հասնում է անտառի եզրի թիվ 73 սահմանակետին: Թիվ 73 սահմանակետից սահմանագիծը դարձյալ անտառեզրի ոլորապտույտներով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք և արևմուտք, թիվ 73-88 սահմանակետերով անցնում 2158մ, հասնում է բարձունքի գագաթին գտնվող թիվ 89 սահմանակետին, որտեղից ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 719մ, հասնում է գագաթին գտնվող թիվ 90 սահմանակետին: Թիվ 90 սահմանակետից սահմանագիծը, պարբերաբար թեքվելով դեպի հյուսիս-արևմուտք և հարավ-արևմուտք, հատելով ձորակը և դաշտային ճանապարհը, անտառեզրի ոլորանների թիվ 91-109 սահմանակետերով անցնում է 3910մ, հասնում թիվ 110 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, լանջերով, թիվ 111-117 սահմանակետերով անցնում 2141մ, հասնում է թիվ 118 սահմանակետին: Թիվ 118 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում ձորը, անցնում 191մ, հասնում է թիվ 119 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, լանջերով, թիվ 120-133 սահմանակետերով անցնում 1867մ, հասնում է անտառի եզրին գտնվող թիվ 134 սահմանակետին: Թիվ 134 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, անտառի եզրի ոլորապտույտներով հատելով ձորակներ, թիվ 135-185 սահմանակետերով անցնում է 5977մ, հասնում է անտառեզրի թիվ 186 սահմանակետին, այստեղից անտառի եզրագծով թեքվելով դեպի հյուսիս-արևելք, արևելք. հարավ, կրկին հյուսիս-արևելք, անտառի եզրագծի թիվ 187-209 սահմանակետերով անցնում է 3935մ, հասնում թիվ 210 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, անցնում 17մ, հասնում է անտառի եզրով անցնող դաշտային ճանապարհի թիվ 211 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհի թիվ 212-214 սահմանակետերով անցնում 647մ, հասնում է անտառի եզրի թիվ 215 սահմանակետին: Թիվ 215 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, անտառի եզրագծի թիվ 216-231 սահմանակետերով անցնում 2294մ, հասնում է բարձունքի գագաթին գտնվող թիվ 232 սահմանակետին, որտեղից էլ թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանի թիվ 233-234 սահմանակետերով անցնում 726մ, հասնում է Խաչարձան, Գոշ գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 40181մ է:

 

 

Հավելված 18.28

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՎԱՆ (ԻՋԵՎԱՆԻ ՇՐՋԱՆ) ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Ծաղկավան (Իջևանի շրջան) գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

Համայնքը արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Սարիգյուղ գյուղական համայնքին, հարավից և արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Սևքար գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Հաղարծին գյուղական համայնքին, հարավ-արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Լոռու մարզին, արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Կիրանց գյուղական համայնքին, հյուսիսից «Զ»-«Է» հատվածով` Աճարկուտ և «Է»-«Ա» հատվածով` Կիրանց գյուղական համայնքներին:

 

ԾԱՂԿԱՎԱՆ-ՍԱՐԻԳՅՈՒՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Ծաղկավան (Իջևանի շրջան), Սարիգյուղ և Կիրանց գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, Կիրանց գետով` հոսանքի հակառակ ուղղությամբ, թիվ 1-11 սահմանակետերով անցնում 1883մ, հասնում է Սարիգյուղ-Ծաղկավան տանող ճանապարհի հատման կետում գտնվող թիվ 12 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, անցնում 72մ, հասնում է թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 262մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, ձորով` ջրի հոսանքին հակառակ ուղղությամբ, թիվ 15-18 սահմանակետերով անցնում 1338մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 20-21 սահմանակետերով անցնում 631մ, հասնում է թիվ 22 սահմանակետին, ապա թեքվում է արևմուտք, անցնում 30մ, հասնում է թիվ 23 սահմանակետին, այնուհետև կրկին թեքվում է հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհները և թիվ 24-26 սահմանակետերով անցնելով 436մ, հասնում է թիվ 27 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 28 սահմանակետով անցնում 141մ, հասնում է թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 30 սահմանակետով անցնում 397մ, հասնում է առվի և դաշտային ճանապարհի հատման կետում գտնվող թիվ 31 սահմանակետին: Թիվ 31 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, դաշտային ճանապարհի թիվ 32-37 սահմանակետերով անցնում 1098մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 38 սահմանակետին: Թիվ 38 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհի թիվ 39-46 սահմանակետերով անցնում է 1188մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 47 սահմանակետին: Թիվ 47 սահմանակետից սահմանագիծը ճանապարհի ոլորաններով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, դաշտային ճանապարհի թիվ 48-55 սահմանակետերով անցնում 2312մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 56 սահմանակետին: Թիվ 56 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով, թիվ 57-63 սահմանակետերով անցնում 1439մ, հասնում է անտառեզրի բարձունքի վրա գտնվող թիվ 64 սահմանակետին, որտեղից էլ թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի եզրով անցնում 226մ, հասնում է ձորի եզրին գտնվող Ծաղկավան (Իջևանի շրջան), Սարիգյուղ և Սևքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11453մ է:

 

ԾԱՂԿԱՎԱՆ-ՍԵՎՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Ձորի եզրին գտնվող Ծաղկավան (Իջևանի շրջան), Սարիգյուղ և Սևքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, այնուհետև հյուսիս, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 525մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հատելով ձորը, լանջով, թիվ 4 սահմանակետով անցնում 2571մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով ձորակներ, լանջով, թիվ 6-7 սահմանակետերով անցնում 5161մ, հասնում թիվ 8 սահմանակետին, որտեղից դարձյալ թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 9-13 սահմանակետերով անցնում 4132մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, ձորով, թիվ 15-34 սահմանակետերով անցնում է 3187մ, հասնում թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, թիվ 36-42 սահմանակետերով անցնում 1167մ, հասնում է Աղբուղա գետի ափին գտնվող թիվ 43 սահմանակետին, որտեղից գետով թեքվում է հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, թիվ 44-50 սահմանակետերով անցնում 1688մ, հասնում է թիվ 51 սահմանակետին: Թիվ 51 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 800մ, հասնում է թիվ 52 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 53-58 սահմանակետերով անցնում է 2024մ, հասնում թիվ 59 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 60-62 սահմանակետերով անցնում 934մ, հասնում է Ծաղկավան (Իջևանի շրջան), Սևքար և Հաղարծին գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 22188մ է:

 

ԾԱՂԿԱՎԱՆ-ՀԱՂԱՐԾԻՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Աղբուղա գետի ափին գտնվող Ծաղկավան (Իջևանի շրջան), Հաղարծին գյուղական համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, Աղբուղա գետով, թիվ 1-37 սահմանակետերով անցնում 5052մ, հասնում է թիվ 38 սահմանակետին, ապա թեքվում է հարավ, հարավ-արևելք, հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, հատում ձորակները, թիվ 39-45 սահմանակետերով անցնում 1286մ, հասնում է թիվ 46 սահմանակետին: Թիվ 46 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 47-52 սահմանակետերով անցնում 939մ, հասնում Ծաղկավան (Իջևանի շրջան), Հաղարծին և Սևքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7277մ է:

 

ԾԱՂԿԱՎԱՆ-ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

«Դ»-«Ե» հատվածով սահմանագիծը համընկնում է Տավուշի և Լոռու մարզերի սահմանների հետ:

 

 

ԾԱՂԿԱՎԱՆ-ԿԻՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Կիրանց գետի ափին գտնվող Ծաղկավան (Իջևանի շրջան), Կիրանց և Աճարկուտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, Կիրանց գետի թիվ 1-90 սահմանակետերով անցնում 18904մ, հասնում է գետի ակունքին գտնվող Ծաղկավան (Իջևանի շրջան), Կիրանց գյուղական համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 18904մ է:

 

ԾԱՂԿԱՎԱՆ-ԱՃԱՐԿՈՒՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

Ասկիպարա գետի ափին գտնվող Ծաղկավան (Իջևանի շրջան), Աճարկուտ և Կիրանց գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, նշված գետի վտակով, թիվ 1-14 սահմանակետերով անցնում 2049մ, հասնում է թիվ 15 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևելք, հատելով ձորակներ, լանջով, թիվ 16-17 սահմանակետերով անցնում 3228մ, հասնում է ձորի մեջ գտնվող թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, ձորով, թիվ 19-45 սահմանակետերով անցնում 4040մ, հասնում է Կիրանց գետի ափին գտնվող Ծաղկավան (Իջևանի շրջան), Աճարկուտ, և Կիրանց գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9317մ է:

 

ԾԱՂԿԱՎԱՆ-ԿԻՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ա»

 

Ծաղկավան (Իջևանի շրջան), Կիրանց և Սարիգյուղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 922մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, որտեղ հատում է Կիրանց-Ծաղկավան միջգյուղյա ճանապարհը, ապա թեքվում է հարավ-արևմուտք և թիվ 5-6 սահմանակետերով անցնելով 1000մ, հասնում է Սևքար-Սարիգյուղ ավտոխճուղու հետ հատման տեղում գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 133մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 9-10 սահմանակետերով անցնում 1046մ, հասնում է թիվ 11 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 539մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 519մ, հասնում է թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 14 սահմանակետով անցնում 187մ, հասնում է Կիրանց գետի ափին գտնվող թիվ 15 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, գետով, թիվ 16-20 սահմանակետերով անցնում է 558մ, հասնում Ծաղկավան (Իջևանի շրջան), Կիրանց և Աճարկուտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4905մ է:

 

 

Հավելված 18.29

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՎԱՆ (ՏԱՎՈՒՇԻ ՇՐՋԱՆ) ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Ծաղկավան (Տաուշի շրջան) գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

Համայնքը հարավից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Տավուշ, «Բ»-«Գ» հատվածով` Չինչին և «Գ»-«Դ» հատվածով` Պառավաքար գյուղական համայնքներին, արևմուտքից և հյուսիսից «Դ»-«Ա» հատվածով` Վարագավան գյուղական համայնքին:

 

ԾԱՂԿԱՎԱՆ-ՏԱՎՈՒՇ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Դաշտային ճանապարհի եզրին գտնվող Ծաղկավան (Տաուշի շրջան), Տավուշ և Վարագավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի եզրագծով հատելով դաշտային ճանապարհները, բարձունքները և անտառի բացատները, թիվ 1-7 սահմանակետերով անցնում է 2201մ, հասնում թիվ 8 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևմուտք, անցնում 96մ, հասնում առվակի եզրին գտնվող թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, առվակի թիվ 10-13 սահմանակետերով անցնում 482մ, հասնում առվի եզրին գտնվող թիվ 14 սահմանակետին, ապա կրկին թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 15 սահմանակետով անցնում 524մ, հասնում առվի և դաշտային ճանապարհի հատման կետում գտնվող թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, անցնում 361մ, հասնում թիվ 17 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում առվակը, թիվ 18-19 սահմանակետերով անցնելով 1306մ, հասնում է թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անտառի եզրով հատելով դաշտային ճանապարհները, թիվ 21-22 սահմանակետերով անցնում է 1040մ, հասնում թիվ 23 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում ձորը, անցնում 323մ, հասնում Հախում գետի ափին գտնվող թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հարավ, ապա հարավ-արևմուտք, գետի թիվ 25-28 սահմանակետերով անցնում 675մ, հասնում Հախում գետի եզրին գտնվող Ծաղկավան (Տաուշի շրջան), Տավուշ և Չինչին գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7007մ է :

 

ԾԱՂԿԱՎԱՆ-ՉԻՆՉԻՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 Ծաղկավան (Տաուշի շրջան), Չինչին և Տավուշ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Հախում գետի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, Հախում գետով անցնում 5244մ, հասնում գետի ափին տեղադրված թիվ 1 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հյուսիս, անտառի եզրով, թիվ 2-3 սահմանակետերով անցնելով 491մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անտառապատ լանջով, թիվ 5 սահմանակետով անցնում է 321մ, հասնում անտառի եզրի բարձունքի գագաթին գտնվող թիվ 6 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հյուսիս, հետո արևմուտք, անտառապատ լանջի թիվ 7-8 սահմանակետերով անցնում 254մ, հասնում բարձունքի գագաթի թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, անտառի եզրի թիվ 10 սահմանակետով անցնում 382մ, հասնում ձորերի հատման տեղում գտնվող թիվ 11 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևմուտք, ապա հարավ-արևմուտք, ձորի թիվ 12-17 սահմանակետերով անցնում 1583մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 265մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 19 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, լանջի թիվ 20 սահմանակետով անցնում 426մ, հասնում լանջի թիվ 21 սահմանակետին, այնուհետև պարբերաբար թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, հորիզոնականների ուղղությամբ թիվ 22-26 սահմանակետերով անցնում 1533մ, հասնում թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 462մ, հասնում ձորի մեջ գտնվող Ծաղկավան (Տաուշի շրջան), Չինչին և Պառավաքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10961մ է:

 

ԾԱՂԿԱՎԱՆ-ՊԱՌԱՎԱՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Ծաղկավան (Տաուշի շրջան), Պառավաքար և Վարագավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է գետի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, գետի թիվ 1-2 սահմանակետերով անցնում 313մ, հասնում Ծաղկավան (Տաուշի շրջան), Պառավաքար և Չինչին գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 313մ է:

 

ԾԱՂԿԱՎԱՆ-ՎԱՐԱԳԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

Ծաղկավան (Տաուշի շրջան), Վարագավան և Տավուշ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին, սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, Հախում գետի ոլորաններով անցնում 3521մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին, այնտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, բլուրներով, թիվ 2 սահմանակետով անցնում 432մ, հասնում թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 181մ, հասնում դաշտային ճանապարհների խաչմերուկում գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, թիվ 5 սահմանակետով անցնում 785մ, հասնում թիվ 6 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը և ձորակը, անտառի եզրագծով, թիվ 7-8 սահմանակետերով անցնելով 2608մ, հասնում է բարձունքի վրա գտնվող թիվ 9 սահմանակետին, ապա կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 502մ, հասնում անտառի եզրի թիվ 10 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, անտառի եզրագծով անցնում 236մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ձորով, թիվ 12-37 սահմանակետերով անցնում 4457մ, հասնում թիվ 38 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, հետո կրկին հարավ-արևմուտք, ձորով, թիվ 39-47 սահմանակետերով անցնում 2831մ, հասնում ձորի եզրի թիվ 48 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, ուղիղ գծով անցնում 744մ, հասնում գետի ափին գտնվող Ծաղկավան (Տաուշի շրջան), Պառավաքար և Վարագավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 16296մ է:

 

 

Հավելված 18.30

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԿԻՐԱՆՑ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Կիրանց գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Բերքաբեր և «Գ»-«Դ» հատվածով` Սարիգյուղ գյուղական համայնքներին, արևելքից և հարավից «Դ»-«Ե» հատվածով` Ծաղկավան (Իջևանի շրջան) գյուղական համայնքին, հարավից «Ե»-«Զ» հատվածով` Աճարկուտ և «Զ»-«Է» հատվածով` Ծաղկավան (Իջևանի շրջան) գյուղական համայնքներին, հարավից և արևմուտքից «Է»-«Ը» հատվածով` Լոռու մարզին, հյուսիսից «Ը»-«Թ» հատվածով` Ոսկեպար, «Թ»-«Ժ» հատվածով` Ոսկեպար (Ասկիպար) և «Ժ»-«Ա» հատվածով` Ոսկեպար գյուղական համայնքներին:

 

ԿԻՐԱՆՑ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 «Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ԿԻՐԱՆՑ-ԲԵՐՔԱԲԵՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Կիրանց, Բերքաբեր գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 50մ, հասնում է Ասկիպարա գետի ափին գտնվող թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, գետով` հոսանքի հակառակ ուղղությամբ, թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 2-4 սահմանակետերով անցնում 845մ, հասնում է Ասկիպարա գետի և նրա վտակի հատման կետում գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը վտակով թեքվում է դեպի հարավ, հոսանքի հակառակ ուղղությամբ` թիվ 6 սահմանակետով անցնում 538մ, հասնում է Ասկիպարա գետի վտակի ափին գտնվող Կիրանց, Բերքաբեր և Սարիգյուղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1432մ է:

 

ԿԻՐԱՆՑ-ՍԱՐԻԳՅՈՒՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 Կիրանց, Բերքաբեր և Սարիգյուղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Ակսիպարա գետի վտակի ափին, սահմանագիծը վտակով` հոսանքի հակառակ ուղղությամբ, թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 190մ, հասնում է Կիրանց, Սարիգյուղ և Ծաղկավան (Իջևանի շրջան) գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 190մ է:

 

ԿԻՐԱՆՑ-ԾԱՂԿԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Կիրանց, Ծաղկավան (Իջևանի շրջան) և Սարիգյուղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 922մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, որտեղ հատում է Կիրանց-Ծաղկավան միջգյուղյա ճանապարհը, ապա թեքվում է հարավ-արևմուտք և թիվ 5-6 սահմանակետերով անցնելով 1000մ, հասնում է Սևքար-Սարիգյուղ ավտոխճուղու հետ հատման տեղում գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 133մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 9-10 սահմանակետերով անցնում 1046մ, հասնում է թիվ 11 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 539մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 519մ, հասնում է թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 14 սահմանակետով անցնում 187մ, հասնում է Կիրանց գետի ափին գտնվող թիվ 15 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, գետով, թիվ 16-20 սահմանակետերով անցնում է 558մ, հասնում Կիրանց, Ծաղկավան (Իջևանի շրջան) և Աճարկուտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4905մ է:

 

ԿԻՐԱՆՑ-ԱՃԱՐԿՈՒՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Կիրանց, Աճարկուտ և Ծաղկավան (Իջևանի շրջան) գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Կիրանց գետի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, նշված գետի թիվ 1-73 սահմանակետերով անցնում 6784մ, հասնում է Ասկիպարա գետի ափին գտնվող Կիրանց, Աճարկուտ և Ծաղկավան (Իջևանի շրջան) գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6784մ է:

 

ԿԻՐԱՆՑ-ԾԱՂԿԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

Կիրանց գետի ափին գտնվող Կիրանց, Ծաղկավան (Իջևանի շրջան) և Աճարկուտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, Կիրանց գետի թիվ 1-90 սահմանակետերով անցնում 18904մ, հասնում է գետի ակունքին գտնվող Կիրանց, Ծաղկավան (Իջևանի շրջան) գյուղական համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 18904մ է:

 

ԿԻՐԱՆՑ-ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

 

 «Է»-«Ը» հատվածով սահմանագիծը համընկնում է Տավուշի և Լոռու մարզերի սահմանների հետ:

 

ԿԻՐԱՆՑ-ՈՍԿԵՊԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Թ»

 

Ոսկեպար, Կիրանց և Ոսկեպար (Ասկիպար) գյուղական համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ, դաշտային ճանապարհի թիվ 1-2 սահմանակետերով անցնում 471մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը, ճանապարհի թիվ 4-5 սահմանակետերով անցնում է 880մ, հասնում բարձունքի գագաթի թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհի թիվ 7-21 սահմանակետերով հատելով դաշտային ճանապարհը, անցնում է 6586մ, հասնում թիվ 22 սահմանակետին, այստեղից էլ պարբերաբար թեքվելով դեպի հարավ-արևմուտք և հյուսիս-արևմուտք, խոտհարքների միջով անցնող դաշտային ճանապարհի թիվ 23-30 սահմանակետերով անցնում է 1868մ, հասնում դաշտային ճանապարհի եզրի թիվ 31 սահմանակետին: Թիվ 31 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհի թիվ 32-37 սահմանակետերով անցնում է 1083մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 38 սահմանակետին: Թիվ 38 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհի թիվ 39-59 սահմանակետերով անցնում է 6022մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող «Սաուխբուլախ» եռանկյունաչափական կետին, որը համընկնում է Կիրանց, Ոսկեպար գյուղական համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Ը»-«Թ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 16907 մ է:

 

ԿԻՐԱՆՑ-ՈՍԿԵՊԱՐ (ԱՍԿԻՊԱՐ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Թ»-«Ժ»

 

«Թ»-«Ժ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կիրանց և Ոսկեպար (Ասկիպար) գյուղական համայնքների սահմանների հետ:

 

ԿԻՐԱՆՑ-ՈՍԿԵՊԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ժ»-«Ա»

 

Կիրանց, Ոսկեպար գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 284մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, հատում ձորակներ, անցնում 401մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևմուտք, անցնում 415մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, անցնում 263մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, ապա թեքվում է արևմուտք, անցնում 304մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհներ, թիվ 6 սահմանակետով անցնում 386մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևմուտք, անցնում 133մ, հասնում է ճանապարհի եզրին գտնվող Կիրանց, Ոսկեպար և Ոսկեպար (Ասկիպար) գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ժ» հանգուցային սահմանակետին:

«Թ»-«Ժ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2186մ է:

 

 

Հավելված 18.31

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԿՈԹԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Կոթի գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևելյան մասում:

 Համայնքը հյուսիսից, արևելքից և հարավից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), արևմուտքից «Բ»-«Գ» հատվածով` Ոսկեվան գյուղական համայնքին, արևմուտքից և հյուսիսից «Գ»-«Ա» հատվածով` Բարեկամավան գյուղական համայնքին:

 

ԿՈԹԻ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 «Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ԿՈԹԻ-ՈՍԿԵՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 Կոթի, Բարեկամավան և Ոսկեվան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, թիվ 1 սահմանակետով («Կոշկոտան» եռանկյունաչափական կետ) անցնում է 838մ, հասնում թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է արևելք, անցնում 112մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, թիվ 4 սահմանակետով անցնելով 922մ` հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, թիվ 6 սահմանակետով անցնում 235մ, հասնում Կոթի, Ոսկեվան գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2106մ է:

 

ԿՈԹԻ-ԲԱՐԵԿԱՄԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Ա»

 

Կոթի, Բարեկամավան գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք և հարավ` հատելով դաշտային ճանապարհը, թիվ 1-4 սահմանակետերով անցնում է 1287մ, հասնում թիվ 5 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 6 սահմանակետով անցնում 351մ, հասնում է բարձունքի վրա գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը, անցնում է 462մ, հասնում թիվ 8 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևմուտք, անցնում 176մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 189մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը, թիվ 11-12 սահմանակետերով անցնում է 399մ, հասնում անտառի եզրին գտնվող թիվ 13 սահմանակետին, այնուհետև անտառի եզրով թեքվում է դեպի հարավ, ապա արևմուտք, թիվ 14 սահմանակետով անցնում 196մ, հասնում է թիվ 15 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, հարավ, ապա հյուսիս-արևմուտք, բնակավայրի եզրագծով, թիվ 16-17 սահմանակետերով անցնում է 265մ, հասնում թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 147մ, հասնում է թիվ 19 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, լանջով անցնում 382մ, հասնում է թիվ 20 սահմանակետին, այստեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի եզրագծով, թիվ 21-22 սահմանակետերով անցնում 1238մ, հասնում է թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, լանջով անցնում 388մ, հասնում է թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ջրբաժանի թիվ 25-26 սահմանակետերով անցնում է 306մ, հասնում է թիվ 27 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք թիվ 28-29 սահմանակետերով անցնում 345մ, հասնում է թիվ 30 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով, թիվ 31-32 սահմանակետերով անցնում 271մ, հասնում է ճանապարհի եզրի բարձունքի վրա գտնվող թիվ 33 սահմանակետին: Թիվ 33 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս, անտառի եզրով հատելով դաշտային ճանապարհը, անցնում է 52մ, հասնում թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 35-38 սահմանակետերով անցնելով 2026մ, հասնում է թիվ 39 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևմուտք, հատում գետակը, անցնում 733մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 317մ, հասնում է թիվ 41 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 42 սահմանակետով անցնում 793մ, հասնում է Կոթի-Ոսկեվան միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 43 սահմանակետին: Թիվ 43 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, ապա արևմուտք, թիվ 44 սահմանակետով անցնում 122մ, հասնում է Կոթի-Ոսկեվան միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 45 սահմանակետին, որտեղից ճանապարհի ոլորաններով թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնում է 346մ, հասնում Կոթի, Բարեկամավան և Ոսկեվան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10791մ է:

 

 

Հավելված 18.32

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԿՈՂԲ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Կողբ գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևմտյան մասում:

 Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին (Վրաստանի Հանրապետություն) և «Բ»-«Գ» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), արևելքից և հարավից «Գ»-«Դ» հատվածով` Բերդավան գյուղական համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` Ջուջևան և «Ե»-«Զ» հատվածով` Բարեկամավան գյուղական համայնքներին, հարավ-արևմուտքից «Զ»-«Է» հատվածով` Դովեղ գյուղական համայնքին, արևմուտքից «Է»-«Ը» հատվածով` Լոռու մարզին, «Ը»-«Թ» հատվածով` Արճիս, «Թ»-«Ժ» հատվածով` Լճկաձոր, «Ժ»-«Ի» հատվածով` Հաղթանակ և «Ի»-«Ա» հատվածով` Զորական գյուղական համայնքներին:

 

ԿՈՂԲ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 «Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ԿՈՂԲ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 «Բ»-«Գ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ԿՈՂԲ-ԲԵՐԴԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 Կողբ, Բերդավան գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով` թիվ 1-4 սահմանակետերով անցնում 1212մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, ապա կրկին թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհի թիվ 6-10 սահմանակետերով անցնելով 2712մ, հասնում է դաշտային ճանապարհների հատման խաչմերուկի թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, դաշտային ճանապարհով, թիվ 12-14 սահմանակետերով անցնելով 719մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 15 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 543մ, հասնում թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 17 սահմանակետով անցնելով 327մ, հասնում է թիվ 18 սահմանակետին, այնուհետև կտրուկ թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 19 սահմանակետով անցնելով 710մ, հասնում է թիվ 20 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 78մ, հասնում թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, թիվ 22 սահմանակետով անցնում 549մ, հասնում թիվ 23 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևմուտք, անցնում 741մ, հասնում թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը և թիվ 25 սահմանակետով անցնելով 848մ, հասնում թիվ 26 սահմանակետին, որը գտնվում է Բերդավան-Զորավան միջհամայնքային ճանապարհի եզրին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը վերը նշված ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 27-29 սահմանակետերով անցնելով 318մ, հասնում է թիվ 30 սահմանակետին, որտեղից շարունակվում է դեպի հարավ-արևելք, այնուհետև հարավ, ապա հարավ-արևմուտք, միջհամայնքային ճանապարհով, թիվ 31-52 սահմանակետերով անցնելով 3053մ, հասնում է դաշտային և միջհամայնքային ճանապարհների հատման խաչմերուկի թիվ 53 սահմանակետին: Թիվ 53 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, թիվ 54-66 սահմանակետերով անցնում 1531մ, հասնում է ճանապարհների խաչմերուկում գտնվող թիվ 67 սահմանակետին, այստեղից անտառի եզրով պարբերաբար թեքվելով դեպի հարավ, ապա արևելք, թիվ 68-71 սահմանակետերով, Փափաքար կոչվող բարձունքով անցնելով 655մ, հասնում է դեպի գյուղ տանող դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 72 սահմանակետին: Թիվ 72 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, հատում ձորը, դաշտային ճանապարհը և, անցնելով 849մ, հասնում է թիվ 73 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևելք և հյուսիս-արևելք, թիվ 74-75 սահմանակետերով անցնում 564մ, հասնում է թիվ 76 սահմանակետին, ապա կրկին թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 296մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 77 սահմանակետին, այնուհետև շարունակվում է դեպի հյուսիս-արևելք, ձորակով, թիվ 78-91 սահմանակետերով անցնում 2034մ, հասնում միջհամայնքային կամրջի վրա գտնվող թիվ 92 սահմանակետին: Թիվ 92 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, Բերդավան-Զորավան միջհամայնքային ճանապարհով և Բերդավանի բնակավայրի արևմտյան եզրագծով` թիվ 93-96 սահմանակետերով անցնելով 977մ, հասնում է ճանապարհի եզրին գտնվող թիվ 97 սահմանակետին, այստեղից թեքվում է հարավ-արևելք, շրջանցում է բնակավայրը, նրա եզրագծի ոլորանների թիվ 98-108 սահմանակետերով անցնում 1346մ, հասնում թիվ 109 սահմանակետին: Թիվ 109 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անտառի միջով անցնում 186մ, հասնում թիվ 110 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 111-114 սահմանակետերով անցնում 1397մ, հասնում թիվ 115 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևմուտք, անցնում 468մ, հասնում թիվ 116 սահմանակետին: Թիվ 116 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, դաշտային ճանապարհին զուգահեռ թիվ 117-126 սահմանակետերով անցնելով 1989մ, հասնում է թիվ 127 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անտառի միջով անցնում 162մ, հասնում թիվ 128 սահմանակետին: Թիվ 128 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 303մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 129 սահմանակետին, այստեղ հատում է դաշտային ճանապարհը, թեքվում դեպի հարավ-արևմուտք, անտառի եզրագծին զուգահեռ թիվ 130-139 սահմանակետերով անցնելով 2428մ, հասնում է ճանապարհի եզրին գտնվող թիվ 140 սահմանակետին: Թիվ 140 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, անտառին և ճանապարհին զուգահեռ թիվ 141-148 սահմանակետերով անցնում է 1735մ, հասնում թիվ 149 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ, անտառի եզրագծին զուգահեռ թիվ 150 սահմանակետով անցնելով 922մ, հասնում է թիվ 151 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 152-153 սահմանակետերով անցնում 657մ, հասնում թիվ 154 սահմանակետին: Թիվ 154 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի միջով` թիվ 155-156 սահմանակետերով անցնելով 1901մ, հասնում է թիվ 157 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 718մ, հասնում թիվ 158 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 159 սահմանակետով անցնում 361մ, հասնում թիվ 160 սահմանակետին: Թիվ 160 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, սեփականաշնորհված վարելահողերի կողքով հատելով ճանապարհը, թիվ 161 սահմանակետով անցնում է 278մ, հասնում միջհամայնքային և դաշտային ճանապարհների խաչմերուկում գտնվող թիվ 162 սահմանակետին: Թիվ 162 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի միջով` թիվ 163-168 սահմանակետերով անցնելով 1211մ, հասնում է թիվ 169 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով ձորակներ, անտառի միջով` թիվ 170-178 սահմանակետերով անցնում է 1074մ, հասնում թիվ 179 սահմանակետին: Թիվ 179 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, ապա հարավ-արևմուտք, այնուհետև հարավ-արևելք, հատելով առվակներ, անտառի միջով` թիվ 180-189 սահմանակետերով անցնելով1460մ, հասնում է բացատի եզրի թիվ 190 սահմանակետին, այստեղից շրջանցելով բացատը, թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հետո հարավ-արևելք, թիվ 191-201 սահմանակետերով անցնում է 2702մ, հասնում է թիվ 202 սահմանակետին: Թիվ 202 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի միջով հատելով ձորակներ, թիվ 203-208 սահմանակետերով անցնում է 3343մ, հասնում է թիվ 209 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հետո հարավ-արևմուտք, անտառի միջով թիվ 210-220 սահմանակետերով անցնում 2657մ, հասնում է թիվ 221 սահմանակետին, թիվ 221 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, անտառի ոլորապտույտներով, բացատներով, թիվ 222-262 սահմանակետերով անցնում է 4707մ, հասնում թիվ 263 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 478մ, հասնում ձորակների հատման կետում գտնվող թիվ 264 սահմանակետին, թեքվում է դեպի հյուսիս, ապա հյուսիս-արևմուտք, անտառի եզրի դաշտային ճանապարհին զուգահեռ թիվ 265-270 սահմանակետերով անցնում 2185մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 271 սահմանակետին: Թիվ 271 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհին զուգահեռ թիվ 272-276 սահմանակետերով անցնում է 1085մ, հասնում առվի եզրի թիվ 277 սահմանակետին, այստեղից կրկին թեքվում է դեպի հարավ-արևմուտք, առվին զուգահեռ անցնում 655մ, հասնում թիվ 278 սահմանակետին, որտեղ հատում է դաշտային ճանապարհը, թեքվում դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 392մ, հասնում Չայկաշին գետի վտակի ափին գտնվող թիվ 279 սահմանակետին: Թիվ 279 սահմանակետից սահմանագիծը վերը նշված վտակով թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, վտակի թիվ 280-284 սահմանակետերով անցնում 1254մ, հասնում ձորի եզրի թիվ 285 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում ձորակներ, ձորով, թիվ 285-294 սահմանակետերով անցնելով 1382մ, հասնում է Կողբ, Բերդավան և Ջուջևան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 58146մ է:

 

ԿՈՂԲ-ՋՈՒՋԵՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Կողբ, Ջուջևան և Բերդավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1 սահմանակետով անցնում 923մ, հասնում առվի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, առվով, թիվ 3 սահմանակետով անցնում 466մ, հասնում առվի եզրի թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 691մ, հասնում Կողբ, Ջուջևան և Բարեկամավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2080մ է:

 

ԿՈՂԲ-ԲԱՐԵԿԱՄԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Կողբ, Բարեկամավան և Ջուջևան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 422մ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում դեպի հարավ-արևմուտք, անցնում 461մ, հասնում Կողբ, Բարեկամավան և Դովեղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 882մ է:

 

ԿՈՂԲ-ԴՈՎԵՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

Կողբ, Դովեղ գյուղական համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, քիչ դեպի հարավ-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 403մ, հասնում թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում դեպի հարավ, անցնում 541մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը ձորով հոսող գետակով թեքվում է դեպի հարավ-արևելք, գետակի թիվ 4-10 սահմանակետերով անցնում 1566մ, հասնում է Կողբ, Դովեղ և Բարեկամավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2512մ է:

 

ԿՈՂԲ-ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

 

«Է»-«Ը» հատվածով սահմանագիծը համընկնում է Տավուշի և Լոռու մարզերի սահմանի հետ:

 

ԿՈՂԲ-ԱՐՃԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Թ»

 

Կողբ, Արճիս և Հաղթանակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառեզրի դաշտային ճանապարհի ոլորապտույտներով, թիվ 1-28 սահմանակետերով անցնում 4124մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող Կողբ, Արճիս գյուղական համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Ը»-«Թ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4124մ է:

 

ԿՈՂԲ-ԼՃԿԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Թ»-«Ժ»

 

Կողբ, Հաղթանակ և Լճկաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ժ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է դաշտային ճանապարհների հատման խաչմերուկում, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառեզրի դաշտային ճանապարհի ոլորապտույտների թիվ 1-35 սահմանակետերով անցնում 4625մ, հասնում է թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, թիվ 37 սահմանակետով անցնում 314մ, հասնում է թիվ 38 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, անտառի եզրագծով` թիվ 39-41 սահմանակետերով անցնում 976մ, հասնում է 42 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 43-45 սահմանակետերով անցնում 891մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 46 սահմանակետին: Թիվ 46 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հյուսիս-արևմուտք, ապա նորից հարավ-արևմուտք, ձորի թիվ 47-64 սահմանակետերով անցնում 3297մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 65 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով, անտառի եզրով, թիվ 66-78 սահմանակետերով անցնելով 2006մ, հասնում է Կողբ, Լճկաձոր և Արճիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետին:

«Թ»-«Ժ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12111մ է:

 

ԿՈՂԲ-ՀԱՂԹԱՆԱԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ժ»-«Ի»

 

 Կողբ, Հաղթանակ և Զորական գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ի» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 166մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, դաշտային ճանապարհի ոլորապտույտներով` թիվ 2-16 սահմանակետերով անցնում 1647մ, հասնում դաշտային ճանապարհների հատման խաչմերուկում գտնվող Կողբ, Հաղթանակ և Լճկաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ժ» հանգուցային սահմանակետին:

 «Ժ»-«Ի» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1813մ է:

 

ԿՈՂԲ-ԶՈՐԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ի»-«Ա»

 

Կողբ, Զորական գյուղական համայնքների և պետական սահմանի (Վրաստանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը միջհամայնքային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, նշված ճանապարհով, թիվ 1-12 սահմանակետերով անցնելով 1938մ, հասնում է ճանապարհի և ջրանցքի հատման տեղում գտնվող թիվ 13 սահմանակետին, այստեղից շարունակվում է դեպի հարավ-արևելք, թիվ 14-17 սահմանակետերով անցնում 470մ, հասնում է թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը կրկին թեքվում է դեպի հարավ-արևելք, դաշտային ճանապարհի թիվ 18-24 սահմանակետերով անցնում 919մ, հասնում է ճանապարհի թիվ 25 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 26-28 սահմանակետերով անցնում 467մ, հասնում թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք և հարավ, ճանապարհի թիվ 30-43 սահմանակետերով անցնելով 1889մ, հասնում է անտառի եզրի թիվ 44 սահմանակետին, այստեղից անտառեզրի դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ճանապարհի թիվ 45-55 սահմանակետերով անցնելով 1470մ, հասնում է անտառի եզրի թիվ 56 սահմանակետին: Թիվ 56 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք և հարավ-արևմուտք, ձորի ոլորանների թիվ 57-81 սահմանակետերով անցնում 3102մ, հասնում է ձորի և դաշտային ճանապարհի հատման տեղում գտնվող թիվ 82 սահմանակետին, այստեղից դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ճանապարհի թիվ 83-95 սահմանակետերով անցնելով 989մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող Կողբ, Զորական և Հաղթանակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ի» հանգուցային սահմանակետին:

«Ի»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11248մ է:

 

 

Հավելված 18.33

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՂԱՐԾԻՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հաղարծին գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևմտյան մասում:

 Համայնքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ծաղկավան (Իջևանի շրջան) գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Սևքար, «Գ»-«Դ» հատվածով` Ենոքավան, «Դ»-«Ե» հատվածով` Գետահովիտ, «Ե»-«Զ» հատվածով` Գանձաքար և «Զ»-«Է» հատվածով` Հովք գյուղական համայնքներին, հարավից «Է»-«Ը» հատվածով` Գոշ գյուղական համայնքին, արևմուտքից «Ը»-«Թ» հատվածով` Թեղուտ գյուղական համայնքին, արևմուտքից և հյուսիսից «Թ»-«Ա» հատվածով` Լոռու մարզին:

 

ՀԱՂԱՐԾԻՆ-ԾԱՂԿԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Աղբուղա գետի ափին գտնվող Հաղարծին, Ծաղկավան (Իջևանի շրջան) գյուղական համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, Աղբուղա գետով, թիվ 1-37 սահմանակետերով անցնում 5052մ, հասնում է թիվ 38 սահմանակետին, ապա թեքվում է հարավ, հարավ-արևելք, հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, հատում ձորակները, թիվ 39-45 սահմանակետերով անցնում 1286մ, հասնում է թիվ 46 սահմանակետին: Թիվ 46 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 47-52 սահմանակետերով անցնում 939մ, հասնում Հաղարծին, Ծաղկավան (Իջևանի շրջան) և Սևքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7277մ է:

 

ՀԱՂԱՐԾԻՆ-ՍԵՎՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Հաղարծին, Սևքար և Ծաղկավան (Իջևանի շրջան) գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 529մ, հասնում է բարձունքի գագաթին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը պարբերաբար թեքվում է դեպի հարավ-արևմուտք և հարավ-արևելք, հատելով ջրհավաքները, լանջերով, թիվ 4-9 սահմանակետերով անցնում 1500մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին, որտեղ հատում է դաշտային ճանապարհը, թեքվում հարավ-արևմուտք, հարավ, ապա կրկին հարավ-արևմուտք, հատում ձորակներ, թիվ 11-14 սահմանակետերով անցնում 1360մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ, ձորի թիվ 16-17 սահմանակետերով անցնում 1123մ, հասնում է ձորի և Խաչբուլաղ գետի հատման կետում գտնվող թիվ 18 սահմանակետին, որտեղից նշված գետով թեքվում է դեպի արևելք, գետի թիվ 19-22 սահմանակետերով անցնում 2293մ, հասնում է գետի ափին գտնվող Հաղարծին, Սևքար և Ենոքավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6806մ է:

 

ՀԱՂԱՐԾԻՆ-ԵՆՈՔԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 Հաղարծին, Ենոքավան և Գետահովիտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ժայռի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1-10 սահմանակետերով անցնում է 1471մ, հասնում է թիվ 11 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, թիվ 12-14 սահմանակետերով անցնելով 367մ, հասնում է ժայռի եզրին գտնվող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ձորով` թիվ 16-36 սահմանակետերով անցնում 6006մ, հասնում ձորի եզրին գտնվող Հաղարծին, Ենոքավան և Սևքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7843մ է:

 

ՀԱՂԱՐԾԻՆ-ԳԵՏԱՀՈՎԻՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Հաղարծին, Գետահովիտ և Գանձաքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ժայռերի եզրով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1-10 սահմանակետերով անցնում 454մ, հասնում ժայռի եզրին գտնվող Գետահովիտ, Հաղարծին և Ենոքավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 454մ է:

 

ՀԱՂԱՐԾԻՆ-ԳԱՆՁԱՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Աղստև գետի վտակի եզրին գտնվող Հաղարծին, Գանձաքար և Գետահովիտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, ձորեզրի ժայռերի կատարներով` թիվ 1-9 սահմանակետերով անցնելով 1912մ, հասնում է Աղստև գետի վտակի ափին գտնվող Հաղարծին, Գանձաքար և Հովք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1912մ է:

 

ՀԱՂԱՐԾԻՆ-ՀՈՎՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

Աղստև գետի վտակի ափին գտնվող Հաղարծին, Հովք և Գանձաքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, վտակով անցնում 910մ, հասնում է վտակի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, անցնում 35մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ժայռերի կատարներով, թիվ 3 սահմանակետով անցնում 1197մ, հասնում է ժայռի վրա գտնվող թիվ 4 սահմանակետին, ապա կտրուկ թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, լանջով, թիվ 5 սահմանակետով անցնում 509մ, հասնում է ժայռի վրա տեղադրված թիվ 6 սահմանակետին, այստեղից դարձյալ կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևելք, ժայռերի եզրով անցնում 753մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, որտեղ հատում է ձորակը: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անտառի եզրով անցնում 1189մ, հասնում է «Ապաչեքար» կոչվող եռանկյունաչափական թիվ 8 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, հատում առուն և թիվ 9-10 սահմանակետերով անցնում 3283մ, հասնում է թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը դարձյալ թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 12 սահմանակետով անցնում 440մ, հասնում թիվ 13 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 389մ, հասնում է Իջևան-Դիլիջան ճանապարհի եզրին գտնվող Հաղարծին, Հովք և Գոշ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8707մ է:

 

ՀԱՂԱՐԾԻՆ-ԳՈՇ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

 

Հաղարծին, Գոշ և Հովք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Աղստև գետի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ճանապարհով, անտառի եզրագծով, Աղստև գետին զուգահեռ անցնում է 619մ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի եզրով անցնում 650մ, հասնում թիվ 2 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անտառի եզրով անցնում 662մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառեզրի թիվ 4-5 սահմանակետերով անցնում 681մ, հասնում թիվ 6 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, հետո հարավ-արևմուտք և արևմուտք, հատելով դաշտային ճանապարհներ և առուներ, անտառի եզրով, թիվ 7-8 սահմանակետերով անցնելով 825մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ և հարավ-արևմուտք, անտառեզրի ոլորապտույտներով հատելով առուներ և դաշտային ճանապարհներ, թիվ 10-14 սահմանակետերով անցնում է 1075մ, հասնում Հաղարծին, Գոշ և Թեղուտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

 «Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4510մ է:

 

ՀԱՂԱՐԾԻՆ-ԹԵՂՈՒՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Թ»

 

Հաղարծին, Թեղուտ գյուղական համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին, սահմանագիծը ճանապարհի ոլորանով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 1-4 սահմանակետերով անցնում 820մ, հասնում է ճանապարհի եզրի թիվ 5 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հետո արևելք, այնուհետև հարավ ու հարավ-արևելք, դաշտային ճանապարհի ոլորաններով, թիվ 6-24 սահմանակետերով անցնելով 4108մ, հասնում է ճանապարհի եզրի թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, լանջով անցնում 674մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը հատում է ձորը, թեքվում դեպի հարավ-արևելք, հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 27-29 սահմանակետերով անցնում 791մ, հասնում է լեռնագագաթի վրա գտնվող թիվ 30 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով հատելով ձորակներ, թիվ 31-35 սահմանակետերով անցնում է 901մ, հասնում է բարձունքի գագաթին գտնվող թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հյուսիս-արևելք, գետակի թիվ 36-43 սահմանակետերով անցնում 1279մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 44 սահմանակետին, որտեղից դաշտային ճանապարհով շարունակվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 45 սահմանակետով անցնում 479մ, հասնում է դաշտային ճանապարհի և ժայռերի հատման կետում գտնվող թիվ 46 սահմանակետին, այստեղից կրկին թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ժայռերի կատարներով` թիվ 47-51 սահմանակետերով անցնում 891մ, հասնում է ժայռի կատարի վրա գտնվող թիվ 52 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, ուղիղ գծով անցնում 243մ, հասնում է բարձունքի գագաթին գտնվող թիվ 53 սահմանակետին, որտեղից շարունակվում է նույն ուղղությամբ, անցնում 1795մ, հասնում է թիվ 54 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, անցնում 511մ, հասնում է թիվ 55 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառեզրով անցնում 137մ, հասնում է թիվ 56 սահմանակետին: Թիվ 56 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 313մ, հասնում է թիվ 57 սահմանակետին, ապա դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 356մ, հասնում է թիվ 58 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառի եզրի թիվ 59 սահմանակետով անցնում 925մ, հասնում է թիվ 60 սահմանակետին: Թիվ 60 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 61-62 սահմանակետերով անցնում 335մ, հասնում է թիվ 63 սահմանակետին: Թիվ 63 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, դաշտային ճանապարհով, թիվ 64 սահմանակետով անցնում 578մ, հասնում է թիվ 65 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, նույն ճանապարհով, թիվ 66 սահմանակետով անցնում 488մ, հատում է դաշտային ճանապարհները, հասնում թիվ 67 սահմանակետին: Թիվ 67 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 68-73 սահմանակետերով անցնում 1535մ, հասնում է թիվ 74 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, բնակավայրի արևմտյան եզրագծով, թիվ 75-78 սահմանակետերով անցնում 605մ, հասնում է Աղստև գետի ափին տեղադրված թիվ 79 սահմանակետին: Թիվ 79 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, գետի ոլորանների թիվ 80-84 սահմանակետերով անցնում 776մ, հասնում է Աղստև գետի ափին տեղադրված թիվ 85 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, արևելք, ապա հարավ, անտառի եզրագծի թիվ 86-89 սահմանակետերով անցնում 1585մ, հասնում է անտառի եզրին գտնվող թիվ 90 սահմանակետին: Թիվ 90 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, անտառի եզրագծի թիվ 91-93 սահմանակետերով անցնում 1587մ, հասնում է Հաղարծին, Թեղուտ և Գոշ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

 «Ը»-«Թ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 21709մ է:

 

ՀԱՂԱՐԾԻՆ-ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Թ»-«Ա»

 

«Թ»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Տավուշի և Լոռու մարզերի սահմանների հետ:

 

 

Հավելված 18.34

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՂԹԱՆԱԿ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Հաղթանակ գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևմտյան մասում:

 Համայնքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է, Զորական գյուղական համայնքին, հարավ-արևելքից «Բ»-«Գ» հատվածով՝ Կողբ գյուղական համայնքին, հարավից և արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով՝ Լճկաձոր գյուղական համայնքին, արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով՝ Արճիս գյուղական համայնքին, հյուսիսից «Ե»-«Զ» հատվածով՝ Դեղձավան գյուղական համայնքին, «Զ»-«Ա» հատվածով՝ պետական սահմանին (Վրաստանի Հանրապետություն):

 

ՀԱՂԹԱՆԱԿ-ԶՈՐԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Հաղթանակ, Զորական գյուղական համայնքների և պետական սահմանի (Վրաստանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 1090մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում է հարավ, անցնում 497մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվում է արևմուտք, անցնում 245մ, հասնում է ձորակի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 5-16 սահմանակետերով անցնում 1967մ, հասնում է թիվ 17 սահմանակետին, որը գտնվում է ձորի և ձորակի հատման կետում: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 523մ, հասնում է թիվ 18 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, այնուհետև հարավ-արևելք, թիվ 19-21 սահմանակետերով անցնելով 1104մ, հասնում է թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 84մ, հասնում է թիվ 23 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 24-26 սահմանակետերով անցնում 484մ, հասնում է թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, ապա հարավ-արևմուտք, թիվ 28-29 սահմանակետերով անցնում 424մ, հասնում է թիվ 30 սահմանակետին, ապա թեքվում է հարավ, այնուհետև հարավ-արևելք, թիվ 31-32 սահմանակետերով անցնում 1143մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 33 սահմանակետին, այստեղից դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, հարավ-արևմուտք, հարավ, այնուհետև հյուսիս-արևելք, անտառի եզրով, դաշտային ճանապարհի ոլորաններով և թիվ 34-52 սահմանակետերով անցնելով 1368մ, հասնում է Հաղթանակ, Զորական և Կողբ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8928մ է:

 

ՀԱՂԹԱՆԱԿ-ԿՈՂԲ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Հաղթանակ, Կողբ և Զորական գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 166մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, դաշտային ճանապարհի ոլորապտույտներով` թիվ 2-16 սահմանակետերով անցնում 1647մ, հասնում դաշտային ճանապարհների հատման խաչմերուկում գտնվող Հաղթանակ, Կողբ և Լճկաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1813մ է:

 

ՀԱՂԹԱՆԱԿ-ԼՃԿԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Հաղթանակ, Լճկաձոր և Արճիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 117մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 4 սահմանակետով անցնում 1126մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, որը գտնվում է ջրանցքի եզրին, այնուհետև միանում է ջրանցքին և նրանով թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 6-7 սահմանակետերով անցնելով 163 մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 9 սահմանակետով անցնում 352մ, հասնում է Հաղթանակ-Բագրատաշեն միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, թիվ 11 սահմանակետով անցնում 291մ, հասնում է թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 13 սահմանակետով անցնում 410մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, ճանապարհով, գետով, թիվ 15-41 սահմանակետերով անցնում 2873մ, հասնում է Թումանյան տանող ճանապարհի եզրին գտնվող թիվ 42 սահմանակետին: Թիվ 42 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, Թումանյան տանող ճանապարհով, Դեբեդ գետին զուգահեռ թիվ 43-45 սահմանակետերով անցնում 424մ, հասնում է թիվ 46 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 47 սահմանակետով անցնում 306մ, հասնում Դեբեդ գետի եզրին գտնվող թիվ 48 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, առվով, թիվ 49 սահմանակետով անցնում է 341մ, հասնում թիվ 50 սահմանակետին: Թիվ 50 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 51 սահմանակետով անցնում 222մ, հասնում է թիվ 52 սահմանակետին, որտեղից թեքվում է արևելք, ապա հարավ-արևելք և թիվ 53-55 սահմանակետերով անցնելով 570մ, հասնում է Հաղթանակ, Լճկաձոր և Կողբ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7187մ է:

 

ՀԱՂԹԱՆԱԿ-ԱՐՃԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Հաղթանակ, Դեղձավան և Արճիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 489մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, թիվ 4 սահմանակետով անցնում 180մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում առուն և թիվ 6-11 սահմանակետերով անցնելով 1283մ, հասնում է Հաղթանակ, Լճկաձոր և Արճիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1952մ է:

 

ՀԱՂԹԱՆԱԿ-ԴԵՂՁԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Հաղթանակ, Դեղձավան գյուղական համայնքների և պետական սահմանի (Վրաստանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 1 սահմանակետով անցնում 315մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, այնուհետև հարավ, ջրանցքով, թիվ 3-4 սահմանակետերով անցնում 418մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, անցնում 29մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 8-11 սահմանակետերով անցնում 851մ, հասնում է թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 13 սահմանակետով անցնում 107մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 15 սահմանակետով անցնում 176մ, հասնում է թիվ 16 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 198մ, հասնում է թիվ 17 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, անցնում 68մ, հասնում է թիվ 18 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս, այնուհետև հյուսիս-արևմուտք, թիվ 19-20 սահմանակետերով անցնում 214մ, հասնում է Հաղթանակ, Դեղձավան և Արճիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին, որը գտնվում է ջրանցքի եզրին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2377մ է:

 

ՀԱՂԹԱՆԱԿ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

 

 «Զ»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

 

Հավելված 18.35

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀՈՎՔ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հովք գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավային մասում:

Համայնքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Գանձաքար գյուղական համայնքին, հարավ-արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Աղավնավանք գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Գոշ գյուղական համայնքին, արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով`Հաղարծին գյուղական համայնքին:

 

ՀՈՎՔ-ԳԱՆՁԱՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Հովք, Գանձաքար և Հաղարծին գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Աղստև գետի վտակի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, նշված վտակի թիվ 1-36 սահմանակետերով անցնում 7802մ, հասնում Աղստև գետի ափին գտնվող թիվ 37 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, Աղստև գետի թիվ 38-47 սահմանակետերով անցնում 1798մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 48 սահմանակետին: Թիվ 48 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, հատելով ձորակներ, ձորակի թիվ 49-61 սահմանակետերով անցնում է 3774մ, հասնում ձորակի և դաշտային ճանապարհի հատման կետում գտնվող թիվ 62 սահմանակետին: Թիվ 62 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, դաշտային ճանապարհի ոլորապտույտներով, թիվ 63-72 սահմանակետերով անցնում է 1338մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող Հովք, Գանձաքար և Աղավնավանք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 14712մ է:

 

ՀՈՎՔ-ԱՂԱՎՆԱՎԱՆՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Դաշտային ճանապարհի եզրին գտնվող Հովք, Աղավնավանք և Գանձաքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ճանապարհի թիվ 1-9 սահմանակետերով անցնում 1585մ, հասնում է թիվ 10 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 142մ, հասնում է թիվ 11 սահմանակետին, այնուհետև կրկին թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհի թիվ 12-20 սահմանակետերով անցնում 1809 մ, հասնում է թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, թիվ 22 սահմանակետով անցնում 808մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 23 սահմանակետին, որտեղ հատում է ճանապարհը, թեքվում դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 24 սահմանակետով անցնում 472մ, հասնում է թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհները, բլրագագաթներով անցնում է 2046մ, հասնում թիվ 26 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևմուտք, անցնում 247մ, հասնում Հովք, Աղավնավանք և Գոշ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Սայրի Կատար» կոչվող եռանկյունաչափական «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7109մ է:

 

ՀՈՎՔ-ԳՈՇ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Իջևան-Դիլիջան ճանապարհի եզրին գտնվող Հովք, Գոշ և Հաղարծին գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 420մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև կրկին թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 2-3 սահմանակետերով անցնում 517մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը Աղստև գետով` հոսանքի ուղղությամբ, թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 5-6 սահմանակետերով անցնում 413մ, հասնում է Աղստև գետի ափին գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, ապա հարավ-արևելք, թիվ 8-10 սահմանակետերով անցնում 2457մ, հասնում է «Յանիխ» եռանկյունաչափական կետի հետ համընկնող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 12 սահմանակետով անցնում 1241մ, հասնում է թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 787մ, հասնում է «Այրի կատար» կոչվող եռանկյունաչափական կետին, որը համարվում է Հովք, Գոշ և Աղավնավանք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5836մ է:

 

ՀՈՎՔ-ՀԱՂԱՐԾԻՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

Աղստև գետի վտակի ափին գտնվող Հովք, Հաղարծին և Գանձաքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, վտակով անցնում 910մ, հասնում է վտակի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, անցնում 35մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ժայռերի կատարներով, թիվ 3 սահմանակետով անցնում 1197մ, հասնում է ժայռի վրա գտնվող թիվ 4 սահմանակետին, ապա կտրուկ թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, լանջով, թիվ 5 սահմանակետով անցնում 509մ, հասնում է ժայռի վրա տեղադրված թիվ 6 սահմանակետին, այստեղից դարձյալ կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևելք, ժայռերի եզրով անցնում 753մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, որտեղ հատում է ձորակը: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անտառի եզրով անցնում 1189 մ, հասնում է «Ապաչեքար» կոչվող եռանկյունաչափական թիվ 8 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, հատում առուն և թիվ 9-10 սահմանակետերով անցնում 3283մ, հասնում է թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը դարձյալ թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 12 սահմանակետով անցնում 440մ, հասնում թիվ 13 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 389մ, հասնում է Իջևան-Դիլիջան ճանապարհի եզրին գտնվող Հովք, Հաղարծին և Գոշ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8707մ է:

 

 

Հավելված 18.36

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆԱՎՈՒՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Նավուր գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:

 Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Չինչին և «Բ»-«Գ» հատվածով` Բերդ քաղաքային համայնքներին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Վերին Կարմիր աղբյուր գյուղական և «Դ»-«Ե» հատվածով` Արծվաբերդ գյուղական համայնքներին, հարավից «Ե»-«Զ» հատվածով` Գեղարքունիքի մարզին, արևմուտքից «Զ»-«Է» հատվածով` Աղավնավանք, «Է»-«Ը» հատվածով` Իծաքար, «Ը»-«Թ» հատվածով` Գանձաքար, «Թ»-«Ժ» հատվածով` Լուսահովիտ և «Ժ»-«Ի» հատվածով` Խաշթառակ գյուղական համայնքներին, հյուսիսից «Ի»-«Ա» հատվածով` Պառավաքար գյուղական համայնքին:

 

ՆԱՎՈՒՐ-ՉԻՆՉԻՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Նավուր, Չինչին և Պառավաքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, դաշտային ճանապարհի ոլորանների թիվ 1-17 սահմանակետերով անցնում 4091մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 18 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևելք, անցնում 262մ, հասնում թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա արևելք, լանջով` թիվ 20-23 սահմանակետերով անցնելով 1121մ, հասնում է լանջի թիվ 24 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհը, անցնում 221մ, հասնում թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ձորով, թիվ 26 սահմանակետով անցնում 400մ, հասնում ձորի մեջ գտնվող թիվ 27 սահմանակետին, այստեղից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, ձորով անցնում 147մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 28 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, անցնում 150մ, հասնում թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, լանջով անցնում 246մ, հասնում լանջի թիվ 30 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ, ապա հյուսիս-արևելք, հետո արևելք, լանջի թիվ 31-33 սահմանակետերով անցնում 840մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 34 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, ձորակով անցնում 127մ, հասնում ձորակի եզրի թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 36 սահմանակետով անցնում 171մ, հասնում լանջի թիվ 37 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 97մ, հասնում լանջի թիվ 38 սահմանակետին: Թիվ 38 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, այնուհետև հարավ-արևմուտք, լանջի թիվ 39 սահմանակետով անցնում 351մ, հասնում լանջի թիվ 40 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, լանջով` թիվ 41 սահմանակետով անցնում 356մ, հասնում է լանջի թիվ 42 սահմանակետին: Թիվ 42 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, լանջի թիվ 43-46 սահմանակետերով անցնում 1088մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 47 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, լանջի թիվ 48 սահմանակետով անցնում 866մ, հասնում լանջի թիվ 49 սահմանակետին: Թիվ 49 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 82մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 50 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևելք, անցնում 153մ, հասնում թիվ 51 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, դաշտային ճանապարհի թիվ 52-54 սահմանակետերով անցնում 456մ, հասնում դաշտային ճանապարհի և ձորի հատման տեղում գտնվող թիվ 55 սահմանակետին: Թիվ 55 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, ձորի թիվ 56-61 սահմանակետերով անցնում 1744մ, հասնում ձորի եզրի թիվ 62 սահմանակետին, այստեղից կրկին թեքվում է դեպի հարավ-արևելք, հետո հյուսիս-արևելք, ձորի թիվ 63-67 սահմանակետերով անցնելով 1022մ, հասնում է Նավուր, Չինչին գյուղական և Բերդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 13989մ է:

 

ՆԱՎՈՒՐ-ԲԵՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Նավուր, Չինչին գյուղական և Բերդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք և անտառով անցնում 1060մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, լանջով, թիվ 2 սահմանակետով անցնելով 609մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 195մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 5 սահմանակետով անցնում 377մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ և դաշտային ճանապարհով անցնելով 314մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, հատում է Նավուր-Բերդ միջհամայնքային ճանապարհը, անցնում 214մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 151 մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ, թիվ 10 սահմանակետով անցնում 194մ, հասնում է թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 106 մ, հասնում է թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ճանապարհի թիվ 13-14 սահմանակետերով անցնում 696 մ, հասնում թիվ 15 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 106մ, հասնում թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, բնակավայրի հարավային եզրագծով` թիվ 17-36 սահմանակետերով անցնելով 1753մ, հասնում է թիվ 37 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 38 սահմանակետով անցնում 667մ, հասնում թիվ 39 սահմանակետին, այնուհետև կրկին թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 315 մ, հասնում թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում 276մ, հասնում է գետի ափին գտնվող Նավուր, Վերին Կարմիր աղբյուր գյուղական և Բերդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7034մ է:

 

ՆԱՎՈՒՐ-ՎԵՐԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՂԲՅՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 Գետի ափին գտնվող Նավուր, Վերին Կարմիր աղբյուր գյուղական և Բերդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, Թովուզ գետով` թիվ 1-81 սահմանակետերով անցնում 9525մ, հասնում գետի ափին գտնվող Նավուր, Վերին Կարմիր աղբյուր և Արծվաբերդ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9525մ է:

 

ՆԱՎՈՒՐ-ԱՐԾՎԱԲԵՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Գետի ափին գտնվող Նավուր, Արծվաբերդ և Վերին Կարմիր աղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, Թովուզ գետի 1-44 սահմանակետերով անցնում 13812մ, հասնում է Նավուր, Արծվաբերդ գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 13812մ է:

 

ՆԱՎՈՒՐ-ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

«Ե»-«Զ» հատվածով սահմանագիծը համընկնում է Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանների հետ:

 

ՆԱՎՈՒՐ-ԱՂԱՎՆԱՎԱՆՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

Հախում գետի ափին գտնվող Նավուր, Աղավնավանք և Իծաքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, գետով, թիվ 1-32 սահմանակետերով անցնում 5610մ, հասնում է գետի ափին գտնվող Նավուր, Աղավնավանք գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5610մ է:

 

ՆԱՎՈՒՐ-ԻԾԱՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

 

 Նավուր, Իծաքար և Գանձաքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով անցնում 416մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 2 սահմանակետով անցնում 222մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, անտառի եզրով անցնում 240մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 61մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, այնուհետև հարավ, թիվ 6-7 սահմանակետերով անցնում 202մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 9-14 սահմանակետերով անցնում 594մ, հասնում է թիվ 15 սահմանակետին, որտեղից կտրուկ թեքվում է դեպի հարավ, անցնում 194մ, հասնում է թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, հետո դարձյալ հարավ-արևելք, անտառի եզրագծի ոլորաններով, թիվ 17-26 սահմանակետերով անցնելով 959մ, հասնում է թիվ 27 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 103մ, հասնում թիվ 28 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս, անցնում 74մ, հասնում է թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում Հախում գետը, անցնում 646մ, հասնում թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, անտառի եզրագծի ոլորաններով հատելով դաշտային ճանապարհը, թիվ 31-43 սահմանակետերով անցնում է 1138մ, հասնում ձորակի եզրի թիվ 44 սահմանակետին: Այստեղ հատում է ձորակը, թեքվում դեպի հարավ-արևելք, անտառի եզրով, թիվ 45-48 սահմանակետերով անցնում 421մ, հասնում է թիվ 49 սահմանակետին: Թիվ 49 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 50-51 սահմանակետերով անցնում 173մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 52 սահմանակետին: Թիվ 52 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, դաշտային ճանապարհով անցնում 342մ, հասնում թիվ 53 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհը, թիվ 54-57 սահմանակետերով անցնում 395մ, հասնում թիվ 58 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, թիվ 59 սահմանակետով անցնում 202մ, հասնում անտառի եզրին գտնվող թիվ 60 սահմանակետին: Թիվ 60 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 61-67 սահմանակետերով անցնում 1045մ, հասնում անտառի եզրին գտնվող թիվ 68 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, անցնում 108 մ, հասնում է թիվ 69 սահմանակետին: Թիվ 69 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անտառի եզրով, թիվ 70 սահմանակետով անցնում 165մ, հասնում է թիվ 71 սահմանակետին, այնուհետև թեքվում է արևելք, անցնում 40մ, հասնում թիվ 72 սահմանակետին: Թիվ 72 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, լանջով, թիվ 73-74 սահմանակետերով անցնելով 401մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 75 սահմանակետին: Թիվ 75 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով, թիվ 76 սահմանակետով անցնելով 240մ, հասնում է թիվ 77 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, անցնում 110մ, հասնում թիվ 78 սահմանակետին: Թիվ 78 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 267մ, հասնում թիվ 79 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 45մ, հասնում թիվ 80 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, թիվ 81 սահմանակետով անցնում 259մ, հասնում է թիվ 82 սահմանակետին: Թիվ 82 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 132մ, հասնում է խճուղու եզրին գտնվող թիվ 83 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք և դաշտային ճանապարհով, թիվ 84 սահմանակետով անցնելով 588մ, հասնում է թիվ 85 սահմանակետին: Թիվ 85 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 108մ, հասնում է թիվ 86 սահմանակետին, որտեղից կրկին թեքվում է հարավ-արևմուտք և անցնելով 302մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 87 սահմանակետին: Թիվ 87 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 187մ, հասնում թիվ 88 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 89 սահմանակետով անցնում 214մ, հասնում է թիվ 90 սահմանակետին: Թիվ 90 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնում 141մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 91 սահմանակետին, այնուհետև դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, և անցնելով 357մ, հասնում է ճանապարհների հատման տեղում գտնվող թիվ 92 սահմանակետին: Թիվ 92 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 93 սահմանակետով անցնում 356մ, հասնում է ճանապարհների խաչմերուկում գտնվող թիվ 94 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 69մ, հասնում է թիվ 95 սահմանակետին: Թիվ 95 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 96-97 սահմանակետերով անցնում 681մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 98 սահմանակետին: Թիվ 98 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հարավ, անցնում 787մ, հասնում թիվ 99 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհները, Ճամբարակ-Բերդ ճանապարհը, թիվ 100 սահմանակետով անցնելով 896մ, հասնում է թիվ 101 սահմանակետին: Թիվ 101 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, հատելով ձորեր, անտառի եզրով, թիվ 102-120 սահմանակետերով անցնելով 3805մ, հասնում է անտառի եզրին գտնվող թիվ 121 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 189մ, հասնում է թիվ 122 սահմանակետին: Թիվ 122 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, անտառի եզրի ոլորաններով, թիվ 123-154 սահմանակետերով անցնում 4308մ, հասնում է թիվ 155 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, բացատով անցնում 1120մ, հասնում անտառի եզրին գտնվող թիվ 156 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, հատում ձորը, թիվ 157-159 սահմանակետերով անցնում 1047մ, հասնում թիվ 160 սահմանակետին: Թիվ 160 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, ապա հարավ-արևմուտք, թիվ 161 սահմանակետով անցնում 468մ, հասնում է թիվ 162 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 199մ, հասնում է գետի ափին գտնվող թիվ 163 սահմանակետին: Թիվ 163 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, Հախում գետի թիվ 164-183 սահմանակետերով անցնում 5840մ, հասնում է Հախում գետի ափին գտնվող Նավուր, Աղավնավանք և Իծաքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 30856մ է:

 

ՆԱՎՈՒՐ-ԳԱՆՁԱՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Թ»

 

 Նավուր, Գանձաքար և Լուսահովիտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհի թիվ 1-4 սահմանակետերով անցնում 1126մ, հասնում թիվ 5 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հատում ձորակը, անցնում 206մ, հասնում ջրհավաքի վրա գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, ապա հյուսիս-արևելք, ջրհավաքի թիվ 7-8 սահմանակետերով անցնում 726մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 9 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա արևելք, լանջով` թիվ 10 սահմանակետով անցնում 814մ, հասնում է թիվ 11 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 509մ, հասնում ջրբաժանի թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, հատում ձորակը, ջրբաժանի թիվ 13 սահմանակետով անցնում 856մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 14 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով անցնում 311մ, հասնում Նավուր, Գանձաքար և Իծաքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Ը»-«Թ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4548մ է:

 

ՆԱՎՈՒՐ-ԼՈՒՍԱՀՈՎԻՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Թ»-«Ժ»

 

Բարձունքի գագաթին գտնվող Նավուր, Լուսահովիտ և Խաշթառակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ժ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, լանջի թիվ 1 սահմանակետով անցնում 341մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, որտեղ հատում է դաշտային ճանապարհը, թեքվում դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, լանջով, թիվ 3 սահմանակետով անցնում 735մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող Նավուր, Լուսահովիտ և Գանձաքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետին:

 «Թ»-«Ժ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1076մ է:

 

ՆԱՎՈՒՐ-ԽԱՇԹԱՌԱԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ժ»-«Ի»

 

Նավուր, Խաշթառակ և Պառավաքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ի» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 94մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, դաշտային ճանապարհի թիվ 2-4 սահմանակետերով անցնում 607մ, հասնում է բարձունքի գագաթին գտնվող Նավուր, Խաշթառակ և Լուսահովիտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ժ» հանգուցային սահմանակետին:

«Ժ»-«Ի» սահմանագծի ընդհանուր երկարությունը 701մ է:

 

ՆԱՎՈՒՐ-ՊԱՌԱՎԱՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ի»-«Ա»

 

Նավուր, Պառավաքար և Չինչին գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 465մ, հասնում թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 426մ, հասնում գետակի ափին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, գետակով, թիվ 4-6 սահմանակետերով անցնելով 778մ, հասնում Նավուր, Պառավաքար և Խաշթառակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ի» հանգուցային սահմանակետին:

«Ի»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1669մ է:

 

 

Հավելված 18.37

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՂԲՅՈՒՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Ներքին Կարմիր աղբյուր գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևելյան մասում:

 Համայնքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), հարավից «Բ»-«Գ» հատվածով` Մոսեսգեղ, «Գ»-«Դ» հատվածով` Վերին Կարմիր աղբյուր և «Դ»-«Ե» հատվածով` Տավուշ գյուղական համայնքներին, արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Վարագավան գյուղական համայնքին, հյուսիսից «Զ»-«Ա» հատվածով` Պառավաքար գյուղական համայնքին:

 

ՆԵՐՔԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՂԲՅՈՒՐ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 «Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ՆԵՐՔԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՂԲՅՈՒՐ-ՄՈՍԵՍԳԵՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Ներքին Կարմիր աղբյուր, Մոսեսգեղ գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է առվի եզրին, սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, լանջի ցածրադիր մասով և դաշտային ճանապարհով, թիվ 1-4 սահմանակետերով անցնում 1932մ, հասնում է դաշտային ճանապարհի հատման տեղում գտնվող թիվ 5 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, անցնում 101մ, հասնում է Ներքին Կարմիր աղբյուր, Մոսեսգեղ և Վերին Կարմիր աղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2033մ է:

 

ՆԵՐՔԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՂԲՅՈՒՐ-ՎԵՐԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՂԲՅՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Ներքին Կարմիր աղբյուր, Վերին Կարմիր աղբյուր և Տավուշ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է բարձունքի վրա, սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 375մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, բարձունքով անցնում 315մ, հասնում թիվ 2 սահմանակետին, ապա կրկին թեքվում է հարավ-արևելք, անցնում 309մ, հասնում միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 60մ, հասնում թիվ 4 սահմանակետին, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին, ապա թեքվում է հարավ-արևելք, դաշտային ճանապարհով և թիվ 5-6 սահմանակետերով անցնում 844մ, հասնում է առվակի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին, այնուհետև այդ ճանապարհով և առվակով թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 8 սահմանակետով անցնում 152մ, հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատում առվակը և խճուղին, թիվ 10 սահմանակետով անցնում 70 մ, հասնում է թիվ 11 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևելք, խճուղու եզրով անցնում 148մ, հասնում է թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, հողի կտրվածքի եզրով անցնում 190մ, հասնում թիվ 13 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 14 սահմանակետով անցնում 113մ, հասնում է թիվ 15 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 60մ, հասնում է թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 260մ, հասնում թիվ 17 սահմանակետին, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին, ապա այդ ճանապարհով թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 18 սահմանակետով անցնում 209մ, հասնում է Ներքին Կարմիր աղբյուր, Վերին Կարմիր աղբյուր և Մոսեսգեղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3104մ է:

ՆԵՐՔԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՂԲՅՈՒՐ-ՏԱՎՈՒՇ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Ներքին Կարմիր աղբյուր, Տավուշ և Վարագավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 1126մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, հատում անտառը, թիվ 4 սահմանակետով անցնում 378մ, հասնում բացատի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, անցնում 301մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անտառի եզրագծով` թիվ 7-11 սահմանակետերով անցնում 1298մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, այնուհետև կտրուկ թեքվում հյուսիս-արևելք, անցնում 242մ, հասնում է բնական աղբյուրի մոտ գտնվող թիվ 13 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 14 սահմանակետով անցնում 389մ, հասնում է թիվ 15 սահմանակետին, այստեղից թեքվում է հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 16-18 սահմանակետերով անցնում 713մ, հասնում է բարձունքի վրա գտնվող թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, լանջով հատում դաշտային ճանապարհը, թիվ 20-23 սահմանակետերով անցնում 1404մ, հասնում է Ներքին Կարմիր աղբյուր, Տավուշ և Վերին Կարմիր աղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5852մ է:

 

ՆԵՐՔԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՂԲՅՈՒՐ-ՎԱՐԱԳԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Ներքին Կարմիր աղբյուր, Վարագավան և Պառավաքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, դաշտային ճանապարհով անցնում 331մ, հասնում անտառի եզրին գտնվող Ներքին Կարմիր աղբյուր, Վարագավան և Տավուշ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 331մ է:

 

ՆԵՐՔԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՂԲՅՈՒՐ-ՊԱՌԱՎԱՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

 

Ներքին Կարմիր աղբյուր, Պառավաքար գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, բարձունքներով, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 714մ, հասնում թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 54մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհի թիվ 5 սահմանակետով անցնում 760մ, հասնում անտառի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ձորակի թիվ 7-9 սահմանակետերով անցնում 571մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառապատ լանջով, թիվ 11 սահմանակետով անցնում 771մ, հասնում թիվ 12 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևմուտք, անտառով անցնում 305մ, հասնում բարձունքի վրա գտնվող թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, անտառի եզրով` թիվ 14 սահմանակետով անցնում 674մ, հասնում անտառեզրի դաշտային ճանապարհի թիվ 15 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա արևմուտք, հետո հյուսիս-արևմուտք, անտառի եզրի թիվ 16-17 սահմանակետերով անցնում 969մ, հասնում ձորի եզրին գտնվող Նեքին Կարմիր աղբյուր, Վարագավան և Պառավաքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4815մ է:

 

 

Հավելված 18.38

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱՇԵՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Նորաշեն գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:

Համայնքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Մոսեսգեղ գյուղական համայնքին, հարավ-արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Չորթան գյուղական համայնքին, արևելքից և հարավից «Գ»-«Դ» հատվածով` Արծվաբերդ գյուղական համայնքին, հարավից և արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով` Վերին Կարմիր աղբյուր գյուղական համայնքին:

 

ՆՈՐԱՇԵՆ-ՄՈՍԵՍԳԵՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Նորաշեն, Մոսեսգեղ և Վերին Կարմիր աղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա արևելք, թիվ 1-7 սահմանակետերով անցնում 552մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 159մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 10-11 սահմանակետերով անցնում 646մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, այստեղից թեքվում է հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, հատում է Նորաշեն գնացող ավտոճանապարհը, թիվ 13-15 սահմանակետերով անցնում 347մ, հասնում է թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատում ձորը, անցնում 219մ, հասնում է թիվ 17 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 38մ, հասնում է թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 19 սահմանակետով անցնում 96մ, հասնում է թիվ 20 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 21 սահմանակետով անցնում 295մ, հասնում է թիվ 22 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, թիվ 23-24 սահմանակետերով անցնում 507մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում է թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը կորաձև թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 26-27 սահմանակետերով անցնում 335մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 28 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 108մ, հասնում է թիվ 29 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք թիվ 30 սահմանակետով անցնում 376մ, հասնում է Նորաշեն, Չորթան և Մոսեսգեղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3682մ է:

ՆՈՐԱՇԵՆ-ՉՈՐԹԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Նորաշեն, Չորթան և Մոսեսգեղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 155մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 2-3 սահմանակետերով անցնում 383մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 5-9 սահմանակետերով անցնում 1309մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող Նորաշեն, Չորթան և Արծվաբերդ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1847մ է:

 

ՆՈՐԱՇԵՆ-ԱՐԾՎԱԲԵՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Նորաշեն, Արծվաբերդ և Չորթան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում ջրբաժանը, անցնում 301մ, հասնում է բարձունքի գագաթին գտնվող թիվ 1 սահմանակետին, ապա կրկին թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 440մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անցնում 315մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, վարելահողի եզրով, թիվ 4-5 սահմանակետերով անցնում 541մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 506մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս և անցնելով 126մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 9-11 սահմանակետերով անցնում 519մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 13 սահմանակետով անցնում 416մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 89մ, հասնում է թիվ 15 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ձորի թիվ 16-40 սահմանակետերով անցնում 7019մ, հասնում է ձորում գտնվող թիվ 41 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք և, շարունակվելով նույն ձորով, թիվ 42-46 սահմանակետերով անցնում 1961մ, հասնում է ձորում գտնվող թիվ 47 սահմանակետին: Թիվ 47 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ձորով, թիվ 48-50 սահմանակետերով անցնում 1291մ, հասնում է ձորում գտնվող թիվ 51 սահմանակետին, ապա նույն ձորով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 52-56 սահմանակետերով անցնում 2049մ, հասնում է ճանապարհի եզրին գտնվող Նորաշեն, Արծվաբերդ և Վերին Կարմիր աղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 15568մ է:

ՆՈՐԱՇԵՆ-ՎԵՐԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՂԲՅՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

Նորաշեն, Մոսեսգեղ և Վերին Կարմիր աղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 129մ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 2-5 սահմանակետերով անցնում 624մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 7-8 սահմանակետերով անցնում 457մ, հասնում թիվ 9 սահմանակետին, որտեղ հատվում է դաշտային ճանապարհի հետ, նորից թեքվում դեպի հարավ-արևմուտք, անցնում 223մ, հասնում թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, թիվ 11-18 սահմանակետերով անցնում 708մ, հասնում է թիվ 19 սահմանակետին, որտեղից թեքվում դեպի հարավ-արևելք, Նորաշեն համայնքի բնակավայրի եզրով, թիվ 20-29 սահմանակետերով անցնում 1182 մ, հասնում թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանով, թիվ 31-36 սահմանակետերով անցնում 732մ, հասնում թիվ 37 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, թիվ 38-42 սահմանակետերով անցնում 795մ, հասնում թիվ 43 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 44-47 սահմանակետերով անցնում 489մ, հասնում է թիվ 48 սահմանակետին: Թիվ 48 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 200մ, հասնում թիվ 49 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի եզրով, թիվ 50-55 սահմանակետերով անցնում 1031մ, հասնում թիվ 56 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 111մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 57 սահմանակետին: Թիվ 57 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հարավ-արևելք, ապա հարավ, ճանապարհի ոլորանների թիվ 58-74 սահմանակետերով անցնում 3062մ, հասնում ճանապարհի եզրի թիվ 75 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևմուտք, ճանապարհով անցնում 695մ, հասնում թիվ 76 սահմանակետին: Թիվ 76 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լանջերով հատելով ձորակներ, թիվ 77-82 սահմանակետերով անցնում է 4467մ, հասնում թիվ 83 սահմանակետին, ապա կրկին թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լանջերով, թիվ 84-94 սահմանակետերով անցնում 1604մ, հասնում թիվ 95 սահմանակետին: Թիվ 95 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, լանջերով, թիվ 96 սահմանակետով անցնում 2527մ, հասնում Նորաշեն, Վերին Կարմիր աղբյուր և Արծվաբերդ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 19037մ է:

 

 

Հավելված 18.39

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՈՍԿԵՊԱՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Ոսկեպար գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևելյան մասում:

Համայնքը արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), հարավից «Բ»-«Գ» հատվածով` Կիրանց գյուղական, «Գ»-«Դ» հատվածով` Կիրանց (Ասկիպար)գյուղական, «Դ»-«Ե» հատվածով` Կիրանց գյուղական համայնքին, հարավից և արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Լոռու մարզին, հյուսիս-արևմուտքից «Զ»-«Է» հատվածով` Դովեղ գյուղական համայնքին, արևմուտքից և հյուսիսից «Է»-«Ը» հատվածով` Բաղանիս «Ը»-«Թ» հատվածով` Բաղանիս (Ասկիպար), «Թ»-«Ա» հատվածով` Բաղանիս գյուղական համայնքներին:

 

ՈՍԿԵՊԱՐ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 «Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

 ՈՍԿԵՊԱՐ-ԿԻՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Կիրանց, Ոսկեպար գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 284մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, հատում ձորակներ, անցնում 401մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևմուտք, անցնում 415մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, անցնում 263մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, ապա թեքվում է արևմուտք, անցնում 304մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհներ, թիվ 6 սահմանակետով անցնում 386մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևմուտք, անցնում 133մ, հասնում է ճանապարհի եզրին գտնվող Կիրանց, Ոսկեպար և Ոսկեպար (Ասկիպար) գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 

ՈՍԿԵՊԱՐ (ԱՍԿԻՊԱՐ)-ԿԻՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

«Գ»-«Դ» հատվածով սահմանագիծը համընկնում է Ոսկեպար (Ասկիպար) և Կիրանց գյուղական համայնքների սահմանների հետ:

 

ՈՍԿԵՊԱՐ-ԿԻՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Կիրանց, Ոսկեպար և Ոսկեպար (Ասկիպար) գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ, դաշտային ճանապարհի թիվ 1-2 սահմանակետերով անցնում 471մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը, ճանապարհի թիվ 4-5 սահմանակետերով անցնում է 880մ, հասնում բարձունքի գագաթի թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհի թիվ 7-21 սահմանակետերով հատելով դաշտային ճանապարհը, անցնում է 6586մ, հասնում թիվ 22 սահմանակետին, այստեղից էլ պարբերաբար թեքվելով դեպի հարավ-արևմուտք և հյուսիս-արևմուտք, խոտհարքների միջով անցնող դաշտային ճանապարհի թիվ 23-30 սահմանակետերով անցնում է 1868մ, հասնում դաշտային ճանապարհի եզրի թիվ 31 սահմանակետին: Թիվ 31 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհի թիվ 32-37 սահմանակետերով անցնում է 1083մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 38 սահմանակետին: Թիվ 38 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհի թիվ 39-59 սահմանակետերով անցնում է 6022մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող «Սաուխբուլախ» եռանկյունաչափական կետին, որը համընկնում է Ոսկեպար, Կիրանց գյուղական համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 16907մ է:

 

ՈՍԿԵՊԱՐ-ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

 «Ե»-«Զ» հատվածով սահմանագիծը համընկնում է Տավուշի և Լոռու մարզերի սահմանների հետ:

 

ՈՍԿԵՊԱՐ-ԴՈՎԵՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

Ոսկեպար, Դովեղ և Բաղանիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, գետի ոլորանների թիվ 1-32 սահմանակետերով անցնում 6512մ, հասնում Ոսկեպար, Դովեղ գյուղական համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6512մ է:

 

ՈՍԿԵՊԱՐ-ԲԱՂԱՆԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

 

Ոսկեպար, Բաղանիս և Ոսկեպար (Ասկիպար) գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1 սահմանակետով անցնում 117մ, հասնում թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, գետին զուգահեռ անցնում 14052մ, հասնում Ջողազ և Չայկաշան գետերի միացման տեղից 20մ հեռու գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, Չայկաշան գետի ոլորապտույտներին զուգահեռ թիվ 4-5 սահմանակետերով անցնում է 1641մ, հասնում Ոսկեպար, Բաղանիս և Դովեղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 15810մ է:

 

ՈՍԿԵՊԱՐ (ԱՍԿԻՊԱՐ)-ԿԻՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Թ»

 

«Ը»-«Թ» հատվածով սահմանագիծը համընկնում է Ոսկեպար (Ասկիպար) և Բաղանիս գյուղական համայնքների սահմանների հետ:

 

 

ՈՍԿԵՊԱՐ-ԲԱՂԱՆԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Թ»-«Ա»

 

Ոսկեպար, Բաղանիս գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, որը գտնվում է ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 1-7 սահմանակետերով անցնում 2683մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 8 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևմուտք, դաշտային ճանապարհի թիվ 9-12 սահմանակետերով անցնում 557մ, հասնում անտառի եզրին գտնվող թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լանջի թիվ 14 սահմանակետով անցնում 1701մ, հասնում բարձունքի վրա գտնվող թիվ 15 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևմուտք, հատում դաշտային ճանապարհներ, թիվ 16 սահմանակետով անցնում 1493մ, հասնում Ոսկեպար, Բաղանիս և Ոսկեպար (Ասկիպար) գյուղական համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետին:

«Թ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6434մ է:

 

 

Հավելված 18.40

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՈՍԿԵՎԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Ոսկեվան գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևմտյան մասում:

Համայնքը արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Բարեկամավան և «Բ»-«Գ» հատվածով` Կոթի գյուղական համայնքներին, հարավ-արևելքից «Գ»-«Դ» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), հարավից «Դ»-«Ե» հատվածով` Բաղանիս գյուղական համայնքին, արևմուտքից և հյուսիսից «Ե»-«Ա» հատվածով Դովեղ գյուղական համայնքին:

 

ՈՍԿԵՎԱՆ-ԲԱՐԵԿԱՄԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Ոսկեվան, Բարեկամավան և Դովեղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 1934մ, հասնում «Կոշկոտան» կոչվող եռանկյունաչափական թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 358մ, հասնում Ոսկեվան, Բարեկամավան և Կոթի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2292մ է:

 

ՈՍԿԵՎԱՆ-ԿՈԹԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 Ոսկեվան, Բարեկամավան և Կոթի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, թիվ 1 սահմանակետով («Կոշկոտան» եռանկյունաչափական կետ) անցնում է 838մ, հասնում թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է արևելք, անցնում 112մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, թիվ 4 սահմանակետով անցնելով 922մ` հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, թիվ 6 սահմանակետով անցնում 235մ, հասնում Ոսկեվան, Կոթի գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2106մ է:

 

ՈՍԿԵՎԱՆ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

«Գ»-«Դ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ՈՍԿԵՎԱՆ-ԲԱՂԱՆԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Ոսկեվան, Դովեղ և Բաղանիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 307մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 2-3 սահմանակետերով անցնում 736մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 267մ, հասնում թիվ 5 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 6-8 սահմանակետերով անցնում 466մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնում 283մ, հասնում թիվ 10 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 11-13 սահմանակետերով անցնում 1455մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 231մ, հասնում է թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է հարավ-արևելք, թիվ 16-18 սահմանակետերով անցնում 1042մ, հասնում է թիվ 19 սահմանակետին, որը գտնվում է բնակավայրի եզրագծին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, հատում Ջուջևան-Շավարշավան միջհամայնքային ճանապարհը, թիվ 20-24 սահմանակետերով անցնում 390մ, հասնում է թիվ 25 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, բնակավայրի եզրագծով և թիվ 26-35 սահմանակետերով անցնելով 564մ, հասնում է թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, թիվ 37-45 սահմանակետերով անցնում 1106մ, հասնում է թիվ 46 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, ձորակով, թիվ 47-59 սահմանակետերով անցնում 1823մ, հասնում է Ոսկեվան, Բաղանիս գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8669մ է:

 

ՈՍԿԵՎԱՆ-ԴՈՎԵՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

 

Ոսկեվան, Դովեղ և Բարեկամավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, լանջով հատելով ձորակը, թիվ 1 սահմանակետով անցնում է 886մ, հասնում առվի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով ձորակը, անցնում է 560մ, հասնում առվի թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, լանջով անցնում 298մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս, հատելով ձորակներ, դաշտային ճանապարհներ, ճանապարհների ոլորապտույտների թիվ 5-33 սահմանակետերով անցնում 3113մ, հասնում է ճանապարհի եզրին գտնվող թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհներ, ճանապարհների ոլորապտույտների թիվ 35-48 սահմանակետերով անցնում 2064մ, հասնում թիվ 49 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 50-51 սահմանակետերով անցնում 452մ, հասնում թիվ 52 սահմանակետին: Թիվ 52 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 460մ, հասնում թիվ 53 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս, ապա հյուսիս-արևելք, թիվ 54-62 սահմանակետերով, անտառի եզրով անցնելով 1856մ, հասնում անտառեզրի թիվ 63 սահմանակետին: Թիվ 63 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա արևմուտք, հատում դաշտային ճանապարհներ, անտառի եզրով, թիվ 64-78 սահմանակետերով անցնելով 3916մ, հասնում է թիվ 79 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 500մ, հասնում թիվ 80 սահմանակետին: Թիվ 80 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հարավ-արևելք և հարավ, անցնում թիվ 81-86 սահմանակետերով անցնում 1116մ, հասնում թիվ 87 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 419մ, հասնում թիվ 88 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 147մ, հասնում թիվ 89 սահմանակետին: Թիվ 89 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 90-91 սահմանակետերով անցնում 1049մ, հասնում թիվ 92 սահմանակետին, այստեղից կտրուկ թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 168մ, հասնում թիվ 93 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, անցնում 152մ, հասնում թիվ 94 սահմանակետին: Թիվ 94 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, անցնում 648մ, հասնում է թիվ 95 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, անտառեզրով և թիվ 96-100 սահմանակետերով անցնելով 2113մ, հասնում Ոսկեվան, Դովեղ և Բաղանիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 19915մ է:

 

 

Հավելված 18.41

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՉԻՆԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Չինարի գյուղական համայնքը գտնվում է մարզի արևելյան մասում:

 Համայնքը արևմուտքից և հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Արծվաբերդ գյուղական համայնքին, արևելքից և հարավից «Բ»-«Գ» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), արևմուտքից «Գ»-«Ա» հատվածով` Այգեձոր գյուղական համայնքին:

 

ՉԻՆԱՐԻ-ԱՐԾՎԱԲԵՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 Չինարի, Արծվաբերդ գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 109մ, հասնում է թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 2 սահմանակետով անցնում 766մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է արևմուտք, անցնում 95մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 5 սահմանակետով հատելով դաշտային ճանապարհը, անցնելով 464մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, զիգզագաձև ռելիեֆով, թիվ 7-17 սահմանակետերով անցնում 1155մ, հասնում է թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, անցնում 85մ, հասնում է թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 20 սահմանակետով անցնում 391մ, հասնում է թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 65մ, հասնում է թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 23-24 սահմանակետերով անցնում 371մ, հասնում է թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ապա հարավ, գետի հունով, թիվ 26-31 սահմանակետերով անցնում 1501մ, հասնում է Աղինջա գետի ափին գտնվող թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 33 սահմանակետով անցնում 164մ, հասնում է թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 200մ, հասնում է պտղատու այգու եզրի առվակի ափին գտնվող Չինարի, Արծվաբերդ և Այգեձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5365մ է:

 

ՉԻՆԱՐԻ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

«Բ»-«Գ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ՉԻՆԱՐԻ-ԱՅԳԵՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Ա»

 

Չինարի, Այգեձոր և Արծվաբերդ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է լանջի ստորոտով հոսող առվի եզրին, սահմանագիծն առվով, պտղատու այգու եզրով թեքվում է դեպի հարավ, առվի ոլորաններով, թիվ 1-7 սահմանակետերով անցնում 1036մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, ապա թեքվում է արևելք, անցնում 199մ, հասնում է Աղինջա գետի ափին գտնվող թիվ 9 սահմանակետին, այնուհետև գետով թեքվում է դեպի հյուսիս, գետի ոլորաններով և թիվ 10-17 սահմանակետերով անցնում 1196մ, հասնում է թիվ 18 սահմանակետին, որտեղ հատվում է առվակի հետ: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, առվակով և թիվ 19-22 սահմանակետերով անցնում 760 մ, հասնում է թիվ 23 սահմանակետին, որը գտնվում է բարձունքի վրա, այստեղից թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք և թիվ 24-26 սահմանակետերով անցնում 953մ, հասնում է Չինարի տանող ճանապարհի հետ հատման թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը շարունակվում է նույն ուղղությամբ, բլրագագաթներով հատելով դաշտային ճանապարհը, թիվ 28-30 սահմանակետերով անցնում 1685մ, հասնում է թիվ 31 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, անցնում 246մ, հասնում է թիվ 32 սահմանակետին, այստեղից կրկին թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 33-34 սահմանակետերով անցնում 824մ, հասնում է թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, թիվ 36-41 սահմանակետերով անցնում 669մ, հասնում է թիվ 42 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, հատում ճանապարհը, թիվ 43 սահմանակետով անցնում 1020մ, հասնում է թիվ 44 սահմանակետին: Թիվ 44 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անտառի եզրով անցնում 641մ, հասնում է թիվ 45 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի եզրով անցնում 697մ, հասնում է բացատի եզրի թիվ 46 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 47 սահմանակետով անցնում 681մ, հասնում է թիվ 48 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անտառի եզրի լանջով անցնում 1022մ, հասնում է թիվ 49 սահմանակետին, այնուհետև դարձյալ թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 50-52 սահմանակետերով անցնում 2102մ, հասնում է թիվ 53 սահմանակետին: Թիվ 53 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 54-55 սահմանակետերով հատելով դաշտային ճանապարհը, ձորակը, անցնում է 1696մ, հասնում բացատի, ժայռի, դաշտային ճանապարհի հատման տեղում գտնվող թիվ 56 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 815մ, հասնում է թիվ 57 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը, անցնում 1178մ, հասնում է Աղնջաջուր գետի ափին գտնվող թիվ 58 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, Աղնջաջուր գետով, թիվ 59-60 սահմանակետերով հոսանքին հակառակ ուղղութամբ անցնում 8892մ, հասնում է Այգեձոր, Չինարի գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 26313մ է:

 

 

Հավելված 18.42

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՉԻՆՉԻՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Չինչին գյուղական համայնքը գտնվում է մարզի արևելյան մասում:

Համայնքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Տավուշ գյուղական համայնքին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Բերդ քաղաքային և «Գ»-«Դ» հատվածով` Նավուր գյուղական համայնքներին, արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Պառավաքար գյուղական համայնքին, արևմուտքից և հյուսիսից «Ե»-«Ա» հատվածով` Ծաղկավան (Տաուշի շրջան) գյուղական համայնքին:

 

ՉԻՆՉԻՆ-ՏԱՎՈՒՇ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 Չինչին, Տավուշ և Ծաղկավան (Տաուշի շրջան) գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Հախում գետի ափին, սահմանագիծը Հախում գետի վտակով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, վտակի ոլորաններով անցնում 2368մ, հասնում անտառի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, հետո հյուսիս, անտառի եզրագծի թիվ 2-3 սահմանակետերով անցնում 481մ, հասնում անտառի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, ապա հյուսիս-արևելք, թիվ 5-6 սահմանակետերով անցնում 871մ, հասնում թիվ 7 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս, անցնում 173մ, հասնում թիվ 8 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառի եզրագծի թիվ 9 սահմանակետով անցնում 235մ, հասնում թիվ 10 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անտառի եզրով անցնում 211մ, հասնում անտառեզրի թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով դաշտային ճանապարհը, լանջի թիվ 12-13 սահմանակետերով անցնում է 553մ, հասնում թիվ 14 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևելք, անցնում 237մ, հասնում բարձունքի վրա գտնվող թիվ 15 սահմանակետին, այնուհետև կրկին թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 16 սահմանակետով անցնում 415մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը շարունակվում է դեպի հարավ-արևելք, թիվ 18-22 սահմանակետերով անցնելով 475մ, հասնում է ձորակի եզրին գտնվող թիվ 23 սահմանակետին, այստեղից թեքվում է հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, ձորակով հոսող առվի ոլորանների թիվ 24-49 սահմանակետերով անցնում է 1653մ, հասնում առվի եզրին գտնվող Չինչին, Տավուշ գյուղական և Բերդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7373մ է:

 

ՉԻՆՉԻՆ-ԲԵՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

 Առվի եզրին գտնվող Չինչին, Տավուշ գյուղական և Բերդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, առվով անցնում 1920մ, հասնում առվի եզրին գտնվող Չինչին, Նավուր գյուղական և Բերդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին;

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1920մ է:

 

ՉԻՆՉԻՆ-ՆԱՎՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 Չինչին, Նավուր և Պառավաքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, դաշտային ճանապարհի ոլորանների թիվ 1-17 սահմանակետերով անցնում 4091մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 18 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևելք, անցնում 262մ, հասնում թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա արևելք, լանջով` թիվ 20-23 սահմանակետերով անցնելով 1121մ, հասնում է լանջի թիվ 24 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհը, անցնում 221մ, հասնում թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ձորով, թիվ 26 սահմանակետով անցնում 400մ, հասնում ձորի մեջ գտնվող թիվ 27 սահմանակետին, այստեղից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, ձորով անցնում 147մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 28 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, անցնում 150մ, հասնում թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, լանջով անցնում 246մ, հասնում լանջի թիվ 30 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ, ապա հյուսիս-արևելք, հետո արևելք, լանջի թիվ 31-33 սահմանակետերով անցնում 840մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 34 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, ձորակով անցնում 127մ, հասնում ձորակի եզրի թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 36 սահմանակետով անցնում 171մ, հասնում լանջի թիվ 37 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 97մ, հասնում լանջի թիվ 38 սահմանակետին: Թիվ 38 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, այնուհետև հարավ-արևմուտք, լանջի թիվ 39 սահմանակետով անցնում 351մ, հասնում լանջի թիվ 40 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, լանջով` թիվ 41 սահմանակետով անցնում 356մ, հասնում է լանջի թիվ 42 սահմանակետին: Թիվ 42 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, լանջի թիվ 43-46 սահմանակետերով անցնում 1088մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 47 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, լանջի թիվ 48 սահմանակետով անցնում 866մ, հասնում լանջի թիվ 49 սահմանակետին: Թիվ 49 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 82մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 50 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևելք, անցնում 153մ, հասնում թիվ 51 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, դաշտային ճանապարհի թիվ 52-54 սահմանակետերով անցնում 456մ, հասնում դաշտային ճանապարհի և ձորի հատման տեղում գտնվող թիվ 55 սահմանակետին: Թիվ 55 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, ձորի թիվ 56-61 սահմանակետերով անցնում 1744մ, հասնում ձորի եզրի թիվ 62 սահմանակետին, այստեղից կրկին թեքվում է դեպի հարավ-արևելք, հետո հյուսիս-արևելք, ձորի թիվ 63-67 սահմանակետերով անցնելով 1022մ, հասնում է Չինչին, Նավուր գյուղական և Բերդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 13989մ է:

 

ՉԻՆՉԻՆ-ՊԱՌԱՎԱՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

 Ձորի մեջ գտնվող Չինչին, Պառավաքար և Ծաղկավան (Տաուշի շրջան) գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը, թիվ 1-6 սահմանակետերով անցնում է 1291մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող Չինչին, Պառավաքար և Նավուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1291մ է:

 

ՉԻՆՉԻՆ-ԾԱՂԿԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

 

 Չինչին, Տավուշ և Ծաղկավան (Տաուշի շրջան) գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Հախում գետի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, Հախում գետով անցնում 5244մ, հասնում գետի ափին տեղադրված թիվ 1 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հյուսիս, անտառի եզրով, թիվ 2-3 սահմանակետերով անցնելով 491մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անտառապատ լանջով, թիվ 5 սահմանակետով անցնում է 321մ, հասնում անտառի եզրի բարձունքի գագաթին գտնվող թիվ 6 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հյուսիս, հետո արևմուտք, անտառապատ լանջի թիվ 7-8 սահմանակետերով անցնում 254մ, հասնում բարձունքի գագաթի թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, անտառի եզրի թիվ 10 սահմանակետով անցնում 382մ, հասնում ձորերի հատման տեղում գտնվող թիվ 11 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևմուտք, ապա հարավ-արևմուտք, ձորի թիվ 12-17 սահմանակետերով անցնում 1583մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 265մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 19 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, լանջի թիվ 20 սահմանակետով անցնում 426մ, հասնում լանջի թիվ 21 սահմանակետին, այնուհետև պարբերաբար թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, հորիզոնականների ուղղությամբ` թիվ 22-26 սահմանակետերով անցնում 1533մ, հասնում թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 462մ, հասնում ձորի մեջ գտնվող Չինչին, Ծաղկավան (Տաուշի շրջան) և Պառավաքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10961մ է:

 

 

Հավելված 18.43

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՊԱՌԱՎԱՔԱՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Պառավաքար գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևելյան մասում:

 Համայնքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), հարավ-արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Ներքին Կարմիր աղբյուր գյուղական համայնքին, արևելքից և հարավից «Գ»-«Դ» հատվածով` Վարագավան գյուղական համայնքին, հարավ-արևելքից «Դ»-«Ե» հատվածով` Ծաղկավան (Տաուշի շրջան) գյուղական համայնքին, արևելքից «Ե»-«Զ» հատվածով` Չինչին գյուղական համայնքին, արևելքից և հարավից «Զ»-«Է» հատվածով` Նավուր գյուղական համայնքին, արևմուտքից «Է»-«Ը» հատվածով` Խաշթառակ և «Ը»-«Ա» հատվածով` Վաղաշեն գյուղական համայնքներին:

 

ՊԱՌԱՎԱՔԱՐ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 «Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ՊԱՌԱՎԱՔԱՐ-ՆԵՐՔԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՂԲՅՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Պառավաքար, Ներքին Կարմիր աղբյուր գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, բարձունքներով, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 714մ, հասնում թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 54մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհի թիվ 5 սահմանակետով անցնում 760մ, հասնում անտառի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ձորակի թիվ 7-9 սահմանակետերով անցնում 571մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառապատ լանջով, թիվ 11 սահմանակետով անցնում 771մ, հասնում թիվ 12 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևմուտք, անտառով անցնում 305մ, հասնում բարձունքի վրա գտնվող թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, անտառի եզրով` թիվ 14 սահմանակետով անցնում 674մ, հասնում անտառեզրի դաշտային ճանապարհի թիվ 15 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա արևմուտք, հետո հյուսիս-արևմուտք, անտառի եզրի թիվ 16-17 սահմանակետերով անցնում 969մ, հասնում ձորի եզրին գտնվող Պառավաքար, Վարագավան և Ներքին Կարմիր աղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4815մ է:

 

ՊԱՌԱՎԱՔԱՐ-ՎԱՐԱԳԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Պառավաքար, Վարագավան և Ներքին Կարմիր աղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, Հախում գետի ձորի ոլորաններով, թիվ 1-27 սահմանակետերով անցնում 3366մ, հասնում է ձորի եզրի թիվ 28 սահմանակետին, այստեղից շարունակվում է դեպի հյուսիս-արևմուտք, հատում դաշտային և միջհամայնքային ճանապարհներ, առուներ, ձորակի թիվ 29-39 սահմանակետերով անցնում 1425մ, հասնում ջրբաժանի թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ջրբաժանի 41-46 սահմանակետերով անցնում 1103մ, հասնում բարձունքի վրա գտնվող թիվ 47 սահմանակետին, այստեղից կրկին թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհներ, թիվ 48-50 սահմանակետերով անցնում է 597մ, հասնում անտառի եզրի թիվ 51 սահմանակետին: Թիվ 51 սահմանակետից սահմանագիծը շարունակվում է դեպի հյուսիս-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, անցնում 406մ, հասնում թիվ 52 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 53 սահմանակետով անցնում 529մ, հասնում «Օձաքար» եռանկյունաչափական կետի հետ համընկնող թիվ 54 սահմանակետին: Թիվ 54 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհներ, անտառի եզրով, թիվ 55-57 սահմանակետերով անցնում 860մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 58 սահմանակետին, այնուհետև հատում է դաշտային ճանապարհը, թեքվում է դեպի հարավ, անցնում 67մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 59 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհի թիվ 60-68 սահմանակետերով անցնում 1524մ, հասնում է ճանապարհի և ձորի հատման տեղում գտնվող թիվ 69 սահմանակետին: Թիվ 69 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհի ոլորաններով շրջանցելով բարձունքների գագաթները, թիվ 70-99 սահմանակետերով անցնում է 7159մ, հասնում դաշտային ճանապարհների խաչմերուկներում գտնվող թիվ 100 սահմանակետին: Թիվ 100 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, հետո կրկին հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով, թիվ 101-109 սահմանակետերով անցնում է 2834մ, հասնում թիվ 110 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևմուտք, դաշտային ճանապարհով անցնում 342մ, հասնում դաշտային ճանապարհի և ձորի հատման տեղում գտնվող թիվ 111 սահմանակետին: Թիվ 111 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, ձորի թիվ 112-115 սահմանակետերով անցնում է 732մ, հասնում ձորի և դաշտային ճանապարհի հատման կետում գտնվող թիվ 116 սահմանակետին: Թիվ 116 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը, ձորով` թիվ 117 սահմանակետով անցնում է 595մ, հասնում թիվ 118 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ, հատում դաշտային ճանապարհ առվով` թիվ 119 սահմանակետով անցնում է 250մ, հասնում թիվ 120 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով անցնում 400մ, հասնում թիվ 121 սահմանակետին: Թիվ 121 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, հատում դաշտային ճանապարհներ, թիվ 122 սահմանակետով անցնում 484մ, հասնում գետակի ափին գտնվող թիվ 123 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հատում դաշտային ճանապարհներ, թիվ 124-127 սահմանակետերով, գետով անցնում 680մ, հասնում գետի ափին գտնվող Պառավաքար, Վարագավան և Ծաղկավան (Տաուշի շրջան) գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 23355մ է:

 

ՊԱՌԱՎԱՔԱՐ-ԾԱՂԿԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Պառավաքար, Ծաղկավան (Տաուշի շրջան) և Վարագավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է գետի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, գետի թիվ 1-2 սահմանակետերով անցնում 313մ, հասնում Պառավաքար, Ծաղկավան (Տաուշի շրջան) և Չինչին գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 313մ է:

 

ՊԱՌԱՎԱՔԱՐ-ՉԻՆՉԻՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

 Ձորի մեջ գտնվող Պառավաքար, Չինչին և Ծաղկավան (Տաուշի շրջան) գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը, թիվ 1-6 սահմանակետերով անցնում է 1291մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող Պառավաքար, Չինչին և Նավուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

 «Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1291մ է:

 

ՊԱՌԱՎԱՔԱՐ-ՆԱՎՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

Պառավաքար, Նավուր և Չինչին գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 465մ, հասնում թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 426մ, հասնում գետակի ափին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, գետակով, թիվ 4-6 սահմանակետերով անցնելով 778մ, հասնում է Պառավաքար, Նավուր և Խաշթառակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1669մ է:

 

ՊԱՌԱՎԱՔԱՐ-ԽԱՇԹԱՌԱԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

 

Պառավաքար, Խաշթառակ և Վազաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհը, առվին զուգահեռ թիվ 1-2 սահմանակետերով անցնում 284մ, հասնում թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհին զուգահեռ անցնում 501մ, հասնում թիվ 4 սահմանակետին, այստեղից շարունակվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով անցնում 288մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 6 սահմանակետով անցնում 123մ, հասնում թիվ 7 սահմանակետին, ապա թեքվում դեպի հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, թիվ 8-9 սահմանակետերով անցնում 605մ, հասնում Պառավաքար, Նավուր և Խաշթառակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1801մ է:

 

ՊԱՌԱՎԱՔԱՐ-ՎԱԶԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Ա»

 

Պառավաքար, Վազաշեն գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1 սահմանակետով անցնում 614մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, այստեղից ճանապարհով թեքվում է դեպի հարավ, անցնում 642մ, հասնում թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 387մ, հասնում «Օձքար» կոչվող եռանկյունաչափական սահմանակետից 15մ դեպի հյուսիս գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհներ, անտառի եզրով, թիվ 5-7 սահմանակետերով անցնում 890մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 8 սահմանակետին, ապա հատում է ճանապարհը, թեքվում դեպի հարավ, անտառի եզրով անցնում 57մ, հասնում թիվ 9 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհին զուգահեռ 10-13 սահմանակետերով անցնում 924մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի ոլորաններով, թիվ 15-41 սահմանակետերով անցնում 7711մ, հասնում է թիվ 42 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հետո հարավ-արևելք, ապա կրկին հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհից 15մ հեռավորության վրա` ճանապարհին զուգահեռ, թիվ 43-50 սահմանակետերով անցնում 2650մ, հասնում թիվ 51 սահմանակետին: Թիվ 51 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհին զուգահեռ թիվ 52 սահմանակետով անցնում 564մ, հասնում ձորից 15մ հեռու գտնվող թիվ 53 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ, հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, ձորին զուգահեռ թիվ 54-57 սահմանակետերով անցնում 775մ, հասնում ձորի և դաշտային ճանապարհի հատման տեղից 15մ հեռավորության վրա գտնվող թիվ 58 սահմանակետին, այնուհետև կտրուկ թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, ձորին զուգահեռ թիվ 59-60 սահմանակետերով անցնելով 591մ, հասնում է Պառավաքար, Վազաշեն և Խաշթառակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Ը»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 15805մ է:

 

 

Հավելված 18.44

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՋՈՒՋԵՎԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ջուջևան գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

Համայնքը հյուսիսից, արևելքից և հարավից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Դովեղ գյուղական համայնքին, արևմուտքից «Բ»-«Գ» հատվածով` Բարեկամավան և «Գ»-«Դ» հատվածով` Կողբ գյուղական համայնքներին, հյուսիսից և արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Բերդավան գյուղական համայնքին, արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով` Նոյեմբերյան քաղաքային համայնքին:

 

ՋՈՒՋԵՎԱՆ-ԴՈՎԵՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 Ջուջևան, Դովեղ գյուղական և Նոյեմբերյան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառեզրի թիվ 1-2 սահմանակետերով անցնում 1417մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ, թիվ 4 սահմանակետով անցնում 317մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 6-8 սահմանակետերով հատելով Բաղանիս-Ջուջևան միջհամայնքային ճանապարհը, անցնում է 846մ, հասնում թիվ 9 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևմուտք, անցնում 73մ, հասնում թիվ 10 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, անցնում 135մ, հասնում գետակի ափին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, գետակի թիվ 12-20 սահմանակետերով անցնում 1022մ, հասնում Շանազուտ կոչվող գետի ափին գտնվող թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը նշված գետով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, գետակի թիվ 22-47 սահմանակետերով անցնելով 4907մ, հասնում է գետի ափին գտնվող թիվ 48 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 352մ, հասնում է թիվ 49 սահմանակետին: Թիվ 49 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 50-54 սահմանակետերով անցնում 1184մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 55 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, թիվ 56-57 սահմանակետերով անցնում է 1163մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 58 սահմանակետին: Թիվ 58 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, դաշտային ճանապարհի թիվ 59-62 սահմանակետերով անցնում 1290մ, հասնում թիվ 63 սահմանակետին, այստեղից շարունակվում է դեպի հարավ-արևելք, անցնում 404մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 64 սահմանակետին, ապա կրկին թեքվում է դեպի հարավ-արևելք, ժայռերի եզրով անցնում 376մ, հասնում թիվ 65 սահմանակետին, այնուհետև շարունակվելով դեպի հարավ-արևելք, բարձունքների գագաթներով, թիվ 66 սահմանակետով անցնում 714մ, հասնում Ակսիպարա գետի ափին գտնվող թիվ 67 սահմանակետին: Թիվ 67 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, գետի թիվ 68 սահմանակետով անցնում 13741մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 69 սահմանակետին: Թիվ 69 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հյուսիս-արևմուտք, անտառի եզրով, թիվ 70 սահմանակետով անցնում 814մ, հասնում է անտառի եզրի թիվ 71 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անտառի եզրի թիվ 72-73 սահմանակետերով անցնում է 1427մ, հասնում դաշտային ճանապարհների խաչմերուկում գտնվող թիվ 74 սահմանակետին, որտեղից պարբերաբար թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, դաշտային ճանապարհի թիվ 75-79 սահմանակետերով անցնելով 1160մ, հասնում է ճանապարհի և գետակի հատման տեղում գտնվող թիվ 80 սահմանակետին: Թիվ 80 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, գետակի թիվ 81-84 սահմանակետերով անցնում է 2079մ, հասնում է անտառի եզրի թիվ 85 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, Չայկաշան գետի թիվ 86-100 սահմանակետերով անցնելով 4040մ, հասնում է Ջուջևան, Դովեղ և Բարեկամավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 37458մ է:

 

ՋՈՒՋԵՎԱՆ-ԲԱՐԵԿԱՄԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Ջուջևան, Բարեկամավան և Կողբ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառի միջով անցնում 902մ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, անցնում 617մ, հասնում գետի ափին գտնվող Ջուջևան, Բարեկամավան և Դովեղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1519մ է:

 

ՋՈՒՋԵՎԱՆ-ԿՈՂԲ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Ջուջևան, Կողբ և Բերդավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1 սահմանակետով անցնում 923մ, հասնում առվի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, առվով, թիվ 3 սահմանակետով անցնում 466մ, հասնում առվի եզրի թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 691մ, հասնում Ջուջևան, Կողբ և Բարեկամավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2080մ է:

 

ՋՈՒՋԵՎԱՆ-ԲԵՐԴԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Ջուջևան, Բերդավան գյուղական և Նոյեմբերյան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի միջով` թիվ 1-6 սահմանակետերով անցնելով 1190մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով ձորակներ, անտառի միջով` թիվ 8-16 սահմանակետերով անցնում է 1088մ, հասնում թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, այնուհետև հարավ-արևելք, հատելով առվակներ, անտառի միջով` թիվ 18-27 սահմանակետերով անցնելով 1459մ, հասնում է բացատի եզրի թիվ 28 սահմանակետին, այստեղից շրջանցելով բացատը, թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հետո հարավ-արևելք, թիվ 29-39 սահմանակետերով անցնում է 2698մ, հասնում է թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի միջով հատելով ձորակներ, թիվ 41-46 սահմանակետերով անցնում է 3356մ, հասնում է թիվ 47 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հետո հարավ-արևմուտք, անտառի միջով թիվ 48-58 սահմանակետերով անցնում 2646մ, հասնում է թիվ 59 սահմանակետին, թիվ 59 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, անտառի ոլորապտույտներով, բացատներով, թիվ 60-100 սահմանակետերով անցնում է 4487մ, հասնում թիվ 101 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 484մ, հասնում ձորի եզրի թիվ 102 սահմանակետին: Թիվ 102 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ձորի թիվ 103-115 սահմանակետերով անցնելով 3665 մ, հասնում է առվի եզրի թիվ 116 սահմանակետին: Թիվ 116 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 402մ, հասնում դաշտային ճանապարհի եզրի թիվ 117 սահմանակետին, որտեղ հատում է դաշտային ճանապարհը, թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 118-121 սահմանակետերով անցնելով 733մ, հասնում է Չայկաշան գետի վտակի եզրին գտնվող Ջուջևան, Բերդավան և Կողբ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 22212մ է:

 

ՋՈՒՋԵՎԱՆ-ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

 

Ջուջևան, Դովեղ գյուղական և Նոյեմբերյան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 601մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին, որտեղից շարունակվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով Ջուջևան գնացող միջհամայնքային ճանապարհը, դաշտային ճանապարհով անցնում է 424մ, հասնում թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 349մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա արևմուտք, դաշտային ճանապարհի թիվ 4-7 սահմանակետերով անցնելով 1361մ, հասնում է ճանապարհի եզրին գտնվող թիվ 8 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, հետո հարավ, անտառի եզրով, թիվ 9-10 սահմանակետերով անցնում 646մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհների ոլորանների թիվ 12-14 սահմանակետերով անցնելով 416 մ, հասնում է թիվ 15 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, անցնում 527մ, հասնում բարձունքի վրա գտնվող թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը Պապաքարա լեռնաշղթայով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը` անցնում է 686մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 17 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 18-26 սահմանակետերով անցնում 1445մ, հասնում է թիվ 27 սահմանակետին, որտեղից կտրուկ թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 28 սահմանակետով անցնում 1573մ, հասնում է թիվ 29 սահմանակետին, այստեղից կրկին թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 324մ, հասնում դաշտային ճանապարհների խաչմերուկում գտնվող Ջուջևան, Բերդավան գյուղական և Նոյեմբերյան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8352մ է:

 

 

Հավելված 18.45

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԻԳՅՈՒՂ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Սարիգյուղ գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), արևելքից, հարավից և արևմուտքից «Բ»-«Գ» հատվածով` Սևքար գյուղական համայնքին, արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Ծաղկավան (Իջևանի շրջան) գյուղական համայնքին, հյուսիսից «Դ»-«Ե» հատվածով` Կիրանց և «Ե»-«Ա» հատվածով` Բերքաբեր գյուղական համայնքներին:

 

ՍԱՐԻԳՅՈՒՂ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ՍԱՐԻԳՅՈՒՂ-ՍԵՎՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Սարիգյուղ, Սևքար գյուղական համայնքների և Ադրբեջանի Հանրապետության տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 470մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհի ոլորանների թիվ 5-38 սահմանակետերով անցնում 3623մ, հասնում ճանապարհի և ձորի հատման տեղում գտնվող թիվ 39 սահմանակետին: Թիվ 39 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ձորի թիվ 41-43 սահմանակետերով անցնում 651մ, հասնում ձորի եզրի թիվ 44 սահմանակետին, թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, ձորով, թիվ 45-53 սահմանակետերով անցնում 770մ, հասնում ձորի և դաշտային ճանապարհի հատման տեղում գտնվող թիվ 54 սահմանակետին: Թիվ 54 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, ճանապարհի թիվ 55-56 սահմանակետերով անցնում 576մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 57 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևմուտք, հատում Աչաջուր-Սարիգյուղ միջհամայնքային ճանապարհը, անցնում 76մ, հասնում թիվ 58 սահմանակետին: Թիվ 58 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 134մ, հասնում թիվ 59 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում Սևքար-Սարիգյուղ միջհամայնքային ճանապարհը, թիվ 60 սահմանակետով անցնում 1061մ, հասնում Սևքար բնակավայրի հյուսիսային եզրագծի մոտ գտնվող թիվ 61 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, բնակավայրի եզրագծով անցնում 229մ, հասնում բնակավայրի եզրագծի թիվ 62 սահմանակետին: Թիվ 62 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհները, թիվ 63-64 սահմանակետերով անցնում է 503մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 65 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհի թիվ 66-79 սահմանակետերով անցնում 1313մ, հասնում ճանապարհի եզրի թիվ 80 սահմանակետին: Թիվ 80 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 139մ, հասնում թիվ 81 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 82-88 սահմանակետերով անցնում 1246մ, հասնում թիվ 89 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 90 սահմանակետով անցնում 227մ, հասնում թիվ 91 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք և արևմուտք, թիվ 92 սահմանակետով անցնում 184մ, հասնում թիվ 93 սահմանակետին: Թիվ 93 սահմանակետից սահմանագիծը կրկին թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 247մ, հասնում թիվ 94 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, թիվ 95-96 սահմանակետերով անցնում 191մ, հասնում թիվ 97 սահմանակետին, այստեղից թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 98-103 սահմանակետերով անցնում 1183մ, հասնում թիվ 104 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ, անցնում 32մ, հասնում թիվ 105 սահմանակետին: Թիվ 105 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 247մ, հասնում թիվ 106 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, անցնում 115մ, հասնում թիվ 107 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևմուտք, անցնում 273մ, հասնում թիվ 108 սահմանակետին: Թիվ 108 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 299մ, հասնում թիվ 109 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 163մ, հասնում թիվ 110 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով ձորը, անտառի եզրագծով` թիվ 111-112 սահմանակետերով անցնում է 2335մ, հասնում անտառեզրի թիվ 113 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևմուտք, անցնում 265մ, հասնում թիվ 114 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 281մ, հասնում անտառեզրի թիվ 115 սահմանակետին: Թիվ 115 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 98մ, հասնում թիվ 116 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ, հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, թիվ 117-118 սահմանակետերով անցնում 387մ, հասնում թիվ 119 սահմանակետին, որտեղից կտրուկ թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 143մ, հասնում թիվ 120 սահմանակետին: Թիվ 120 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, ապա հյուսիս-արևմուտք, թիվ 121 սահմանակետով անցնում 490մ, հասնում 122 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս, անցնում 31մ, հասնում թիվ 123 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 215մ, հասնում թիվ 124 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հյուսիս-արևմուտք, անտառեզրի ոլորանների թիվ 125-130 սահմանակետերով անցնում 1160 մ, հասնում անտառեզրի թիվ 131 սահմանակետին: Թիվ 131 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հատելով ձորը, թիվ 132-133 սահմանակետերով անցնում է 432մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 134 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, ճանապարհի թիվ 135-136 սահմանակետերով անցնում 455մ, հասնում է ճանապարհի եզրի թիվ 137 սահմանակետին, այստեղից էլ թեքվում է դեպի արևելք, անցնում 202մ, հասնում Սարիգյուղ, Սևքար և Ծաղկավան (Իջևանի շրջան) գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 20447մ է:

 

ՍԱՐԻԳՅՈՒՂ-ԾԱՂԿԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Սարիգյուղ, Ծաղկավան (Իջևանի շրջան) և Կիրանց գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, Կիրանց գետով` հոսանքի հակառակ ուղղությամբ, թիվ 1-11 սահմանակետերով անցնում 1883մ, հասնում է Սարիգյուղ-Ծաղկավան տանող ճանապարհի հատման կետում գտնվող թիվ 12 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, անցնում 72մ, հասնում է թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 262մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, ձորով` ջրի հոսանքին հակառակ ուղղությամբ, թիվ 15-18 սահմանակետերով անցնում 1338մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 20-21 սահմանակետերով անցնում 631մ, հասնում է թիվ 22 սահմանակետին, ապա թեքվում է արևմուտք, անցնում 30մ, հասնում է թիվ 23 սահմանակետին, այնուհետև կրկին թեքվում է հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհները և թիվ 24-26 սահմանակետերով անցնելով 436մ, հասնում է թիվ 27 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 28 սահմանակետով անցնում 141մ, հասնում է թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 30 սահմանակետով անցնում 397մ, հասնում է առվի և դաշտային ճանապարհի հատման կետում գտնվող թիվ 31 սահմանակետին: Թիվ 31 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, դաշտային ճանապարհի թիվ 32-37 սահմանակետերով անցնում 1098մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 38 սահմանակետին: Թիվ 38 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհի թիվ 39-46 սահմանակետերով անցնում է 1188մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 47 սահմանակետին: Թիվ 47 սահմանակետից սահմանագիծը ճանապարհի ոլորաններով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, դաշտային ճանապարհի թիվ 48-55 սահմանակետերով անցնում 2312մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 56 սահմանակետին: Թիվ 56 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով, թիվ 57-63 սահմանակետերով անցնում 1439մ, հասնում է անտառեզրի բարձունքի վրա գտնվող թիվ 64 սահմանակետին, որտեղից էլ թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի եզրով անցնում 226մ, հասնում է ձորի եզրին գտնվող Սարիգյուղ, Ծաղկավան (Իջևանի շրջան) և Սևքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11453մ է:

 

ՍԱՐԻԳՅՈՒՂ-ԿԻՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Սարիգյուղ, Բերքաբեր և Կիրանց գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Ակսիպարա գետի վտակի ափին, սահմանագիծը վտակով` հոսանքի հակառակ ուղղությամբ, թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 190մ, հասնում է Սարիգյուղ, Կիրանց և Ծաղկավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 190մ է:

 

ՍԱՐԻԳՅՈՒՂ-ԲԵՐՔԱԲԵՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

 

Սարիգյուղ, Բերքաբեր գյուղական համայնքների և Ադրբեջանի Հանրապետության տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, թիվ 1 սահմանակետով անցնում 1070մ, հասնում թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 493մ, հասնում թիվ 3 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 333մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, անցնում 505մ, հասնում թիվ 5 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 596 մ, հասնում թիվ 6 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը և անցնելով 442մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 199մ, հասնում է Սարիգյուղ, Բերքաբեր և Կիրանց համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3638մ է:

 

 

Հավելված 18.46

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՍԵՎՔԱՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Սևքար գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

Համայնքը արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), արևելքից և հարավից «Բ»-«Գ» հատվածով` Այգեհովիտ գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Ազատամուտ և «Դ»-«Ե» հատվածով` Աչաջուր գյուղական համայնքներին, հարավից և արևելքից «Ե»-«Զ» հատվածով` Լուսաձոր գյուղական համայնքին, հարավից «Զ»-«Է» հատվածով` Ենոքավան գյուղական համայնքին, հարավից և արևմուտքից «Է»-«Ը» հատվածով` Հաղարծին գյուղական համայնքին, արևմուտքից և հյուսիսից «Ը»-«Թ» հատվածով` Ծաղկավան (Իջևանի շրջան) գյուղական համայնքին, հյուսիսից «Թ»-«Ա» հատվածով` Սարիգյուղ գյուղական համայնքին:

 

ՍԵՎՔԱՐ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ՍԵՎՔԱՐ-ԱՅԳԵՀՈՎԻՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

«Բ»-«Գ» հատվածով սահմանագիծը համընկնում է Սևքար և Այգեհովիտ գյուղական համայնքների սահմանների հետ:

 

ՍԵՎՔԱՐ-ԱԶԱՏԱՄՈՒՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

«Գ»-«Դ» հատվածով սահմանագիծը համընկնում է Սևքար և Ազատամուտ գյուղական համայնքների սահմանների հետ:

 

ՍԵՎՔԱՐ-ԱՉԱՋՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

 Սևքար, Աչաջուր և Լուսաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ձորի և ճանապարհի հատման կետում, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, լանջի թիվ 1-5 սահմանակետերով անցնում 1056մ, հասնում բարձունքի գագաթի թիվ 6 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանի թիվ 6-17 սահմանակետերով անցնելով 1957մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, դաշտային ճանապարհի ոլորապտույտներով, թիվ 19-39 սահմանակետերով անցնում 3619մ, հասնում է անտառի եզրի թիվ 40 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անտառեզրի թիվ 41 սահմանակետով անցնում 759մ, հասնում թիվ 42 սահմանակետին: Թիվ 42 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, հատում դաշտային ճանապարհը և անցնելով 621մ, հասնում է թիվ 43 սահմանակետին, այնուհետև կրկին թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անտառի եզրով` թիվ 44-49 սահմանակետերով անցնելով 1804մ, հասնում է թիվ 50 սահմանակետին: Թիվ 50 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, ապա հյուսիս-արևմուտք, անտառեզրի թիվ 51-55 սահմանակետերով անցնելով 438մ, հասնում է թիվ 56 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, շրջանցում բացատը, անցնում 206մ, հասնում թիվ 57 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 83մ, հասնում թիվ 58 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անտառի եզրով, թիվ 59-60 սահմանակետերով անցնելով 1855մ, հասնում է թիվ 61 սահմանակետին: Թիվ 61 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառեզրի թիվ 62 սահմանակետով անցնում 901մ, հասնում թիվ 63 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անտառեզրի թիվ 64-66 սահմանակետերով անցնում 1891մ, հասնում է Սևքար, Աչաջուր և Ազատամուտ գյուղական համայնքների տարածքների «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 15190մ է:

 

ՍԵՎՔԱՐ-ԼՈՒՍԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

 Սևքար, Լուսաձոր և Աչաջուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ձորի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, ձորի թիվ 1-34 սահմանակետերով անցնում 5795մ, հասնում ճանապարհի և ձորի հատման կետում գտնվող թիվ 35 սահմանակետին, որտեղից ճանապարհով թեքվում է դեպի հարավ և հարավ-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը` թիվ 36-47 սահմանակետերով անցնում է 1830մ, հասնում ճանապարհի եզրի թիվ 48 սահմանակետին: Թիվ 48 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ճանապարհի թիվ 49-50 սահմանակետերով անցնում 385մ, հասնում դաշտային ճանապարհների հատման խաչմերուկի թիվ 51 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ճանապարհի թիվ 52-53 սահմանակետերով անցնում 459մ, հասնում ձորակի հետ միացման թիվ 54 սահմանակետին: Թիվ 54 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, ձորի թիվ 55-62 սահմանակետերով անցնում 978մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 63 սահմանակետին: Թիվ 63 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ձորակի թիվ 64-66 սահմանակետերով անցնում է 817մ, հասնում թիվ 67 սահմանակետին: Թիվ 67 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, լանջերով հատելով դաշտային ճանապարհը, թիվ 68-72 սահմանակետերով անցնում է 1088մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 73 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, ձորի թիվ 74-101 սահմանակետերով անցնում 3679մ, հասնում թիվ 102 սահմանակետին: Թիվ 102 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, լանջերով, թիվ 103-106 սահմանակետերով անցնում 1053մ, հասնում ձորակի եզրի թիվ 107 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ձորակի թիվ 108 սահմանակետով անցնում 1269մ, հասնում ձորակի եզրի թիվ 109 սահմանակետին: Թիվ 109 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, լանջով անցնում 832մ, հասնում «Կիզիլկայա» կոչվող եռանկյունաչափական թիվ 110 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, այնուհետև հարավ-արևելք, հատելով դաշտային ճանապարհները, ժայռերի եզրի թիվ 111-120 սահմանակետերով անցնում է 2777մ, հասնում ժայռի եզրին գտնվող Սևքար, Լուսաձոր և Ենոքավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

 «Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 20961մ է:

 

ՍԵՎՔԱՐ-ԵՆՈՔԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

 Սևքար, Ենոքավան և Լուսաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ժայռի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, լանջի թիվ 1-2 սահմանակետերով անցնում 868մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը ձորակով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 4-9 սահմանակետերով անցնում 1934մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 94մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, լանջի թիվ 12-15 սահմանակետերով անցնում 1283մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 16 սահմանակետին, որտեղից ձորակով թեքվում է դեպի հարավ-արևելք և ձորի թիվ 17-19 սահմանակետերով անցնելով 1385մ, հասնում է գետի ափին գտնվող թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, Խաչբուլաղ գետով, թիվ 21-33 սահմանակետերով անցնում 3396մ, հասնում Սևքար, Ենոքավան և Հաղարծին գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

 «Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8960մ է:

 

ՍԵՎՔԱՐ-ՀԱՂԱՐԾԻՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

 

Սևքար, Հաղարծին և Ծաղկավան (Իջևանի շրջան) գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 529մ, հասնում է բարձունքի գագաթին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը պարբերաբար թեքվում է դեպի հարավ-արևմուտք և հարավ-արևելք, հատելով ջրհավաքները, լանջերով, թիվ 4-9 սահմանակետերով անցնում 1500մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին, որտեղ հատում է դաշտային ճանապարհը, թեքվում հարավ-արևմուտք, հարավ, ապա կրկին հարավ-արևմուտք, հատում ձորակներ, թիվ 11-14 սահմանակետերով անցնում 1360մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ, ձորի թիվ 16-17 սահմանակետերով անցնում 1123մ, հասնում է ձորի և Խաչբուլաղ գետի հատման կետում գտնվող թիվ 18 սահմանակետին, որտեղից նշված գետով թեքվում է դեպի արևելք, գետի թիվ 19-22 սահմանակետերով անցնում 2293մ, հասնում է գետի ափին գտնվող Սևքար, Հաղարծին և Ենոքավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6806մ է:

 

ՍԵՎՔԱՐ-ԾԱՂԿԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Թ»

 

Ձորի եզրին գտնվող Սևքար, Սարիգյուղ և Ծաղկավան (Իջևանի շրջան) գյուղական համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, այնուհետև հյուսիս, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 525մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հատելով ձորը, լանջով, թիվ 4 սահմանակետով անցնում 2571մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով ձորակներ, լանջով, թիվ 6-7 սահմանակետերով անցնում 5161մ, հասնում թիվ 8 սահմանակետին, որտեղից դարձյալ թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 9-13 սահմանակետերով անցնում 4132մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, ձորով, թիվ 15-34 սահմանակետերով անցնում է 3187մ, հասնում թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, թիվ 36-42 սահմանակետերով անցնում 1167մ, հասնում է Աղբուղա գետի ափին գտնվող թիվ 43 սահմանակետին, որտեղից գետով թեքվում է հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, թիվ 44-50 սահմանակետերով անցնում 1688մ, հասնում է թիվ 51 սահմանակետին: Թիվ 51 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 800մ, հասնում է թիվ 52 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 53-58 սահմանակետերով անցնում է 2024մ, հասնում թիվ 59 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 60-62 սահմանակետերով անցնում 934մ, հասնում է Սևքար, Ծաղկավան (Իջևանի շրջան) և Հաղարծին գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Ը»-«Թ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 22188մ է:

 

ՍԵՎՔԱՐ-ՍԱՐԻԳՅՈՒՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Թ»-«Ա»

 

Սևքար, Սարիգյուղ գյուղական համայնքների և Ադրբեջանի Հանրապետության տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 470մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհի ոլորանների թիվ 5-38 սահմանակետերով անցնում 3623մ, հասնում ճանապարհի և ձորի հատման տեղում գտնվող թիվ 39 սահմանակետին: Թիվ 39 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ձորի թիվ 41-43 սահմանակետերով անցնում 651մ , հասնում ձորի եզրի թիվ 44 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, ձորով, թիվ 45-53 սահմանակետերով անցնում 770մ, հասնում ձորի և դաշտային ճանապարհի հատման տեղում գտնվող թիվ 54 սահմանակետին: Թիվ 54 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, ճանապարհի թիվ 55-56 սահմանակետերով անցնում 576մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 57 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևմուտք, հատում Աչաջուր-Սարիգյուղ միջհամայնքային ճանապարհը, անցնում 76մ, հասնում թիվ 58 սահմանակետին: Թիվ 58 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 134մ, հասնում թիվ 59 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում Սևքար-Սարիգյուղ միջհամայնքային ճանապարհը, թիվ 60 սահմանակետով անցնում 1061մ, հասնում Սևքար բնակավայրի հյուսիսային եզրագծի մոտ գտնվող թիվ 61 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, բնակավայրի եզրագծով անցնում 229մ, հասնում բնակավայրի եզրագծի թիվ 62 սահմանակետին: Թիվ 62 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհները, թիվ 63-64 սահմանակետերով անցնում է 503մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 65 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհի թիվ 66-79 սահմանակետերով անցնում 1313մ, հասնում ճանապարհի եզրի թիվ 80 սահմանակետին: Թիվ 80 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 139մ, հասնում թիվ 81 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 82-88 սահմանակետերով անցնում 1246մ, հասնում թիվ 89 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 90 սահմանակետով անցնում 227մ, հասնում թիվ 91 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք և արևմուտք, թիվ 92 սահմանակետով անցնում 184մ, հասնում թիվ 93 սահմանակետին: Թիվ 93 սահմանակետից սահմանագիծը կրկին թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 247մ, հասնում թիվ 94 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, թիվ 95-96 սահմանակետերով անցնում 191մ, հասնում թիվ 97 սահմանակետին, այստեղից թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 98-103 սահմանակետերով անցնում 1183մ, հասնում թիվ 104 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ, անցնում 32մ, հասնում թիվ 105 սահմանակետին: Թիվ 105 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 247մ, հասնում թիվ 106 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, անցնում 115մ, հասնում թիվ 107 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևմուտք, անցնում 273մ, հասնում թիվ 108 սահմանակետին: Թիվ 108 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 299մ, հասնում թիվ 109 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 163մ, հասնում թիվ 110 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով ձորը, անտառի եզրագծով, թիվ 111-112 սահմանակետերով անցնում է 2335մ, հասնում անտառեզրի թիվ 113 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևմուտք, անցնում 265մ, հասնում թիվ 114 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 281մ, հասնում անտառեզրի թիվ 115 սահմանակետին: Թիվ 115 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 98 մ, հասնում թիվ 116 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ, հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, թիվ 117-118 սահմանակետերով անցնում 387մ, հասնում թիվ 119 սահմանակետին, որտեղից կտրուկ թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 143մ, հասնում թիվ 120 սահմանակետին: Թիվ 120 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, ապա հյուսիս-արևմուտք, թիվ 121 սահմանակետով անցնում 490մ, հասնում 122 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս, անցնում 31մ, հասնում թիվ 123 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 215մ, հասնում թիվ 124 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հյուսիս-արևմուտք, անտառեզրի ոլորանների թիվ 125-130 սահմանակետերով անցնում 1160մ, հասնում անտառեզրի թիվ 131 սահմանակետին: Թիվ 131 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հատելով ձորը, թիվ 132-133 սահմանակետերով անցնում է 432մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 134 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, ճանապարհի թիվ 135-136 սահմանակետերով անցնում 455մ, հասնում է ճանապարհի եզրի թիվ 137 սահմանակետին, այստեղից էլ թեքվում է դեպի արևելք, անցնում 202մ, հասնում Սևքար, Սարիգյուղ և Ծաղկավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետին:

 «Թ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 20447մ է:

 

 

Հավելված 18.47

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՎԱԶԱՇԵՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Վազաշեն գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

Համայնքը արևմուտքից և հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), արևելքից և հարավից «Բ»-«Գ» հատվածով` Պառավաքար գյուղական համայնքին, արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Խաշթառակ և «Դ»-«Ա» հատվածով` Այգեհովիտ գյուղական համայնքներին:

 

ՎԱԶԱՇԵՆ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

 «Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ՎԱԶԱՇԵՆ-ՊԱՌԱՎԱՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Վազաշեն, Պառավաքար գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1 սահմանակետով անցնում 614մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, այստեղից ճանապարհով թեքվում է դեպի հարավ, անցնում 642մ, հասնում թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 387մ, հասնում «Օձքար» կոչվող եռանկյունաչափական սահմանակետից 15մ դեպի հյուսիս գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհներ, անտառի եզրով, թիվ 5-7 սահմանակետերով անցնում 890մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 8 սահմանակետին, ապա հատում է ճանապարհը, թեքվում դեպի հարավ, անտառի եզրով անցնում 57մ, հասնում թիվ 9 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհին զուգահեռ 10-13 սահմանակետերով անցնում 924մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի ոլորաններով, թիվ 15-41 սահմանակետերով անցնում 7711մ, հասնում է թիվ 42 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, ապա կրկին հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհից 15մ հեռավորության վրա` ճանապարհին զուգահեռ, թիվ 43-50 սահմանակետերով անցնում 2650մ, հասնում թիվ 51 սահմանակետին: Թիվ 51 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհին զուգահեռ թիվ 52 սահմանակետով անցնում 564մ, հասնում ձորից 15մ հեռու գտնվող թիվ 53 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ, հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, ձորին զուգահեռ թիվ 54-57 սահմանակետերով անցնում 775մ, հասնում ձորի և դաշտային ճանապարհի հատման տեղից 15մ հեռավորության վրա գտնվող թիվ 58 սահմանակետին, այնուհետև կտրուկ թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, ձորին զուգահեռ թիվ 59-60 սահմանակետերով անցնելով 591մ, հասնում է Վազաշեն, Պառավաքար և Խաշթառակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 15805մ է:

 

ՎԱԶԱՇԵՆ-ԽԱՇԹԱՌԱԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Վազաշեն, Խաշթառակ և Այգեհովիտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է բնական աղբյուրների մոտ, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, առվով անցնում 165մ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, առվով, թիվ 2 սահմանակետով անցնում 217մ, հասնում թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 4 սահմանակետով անցնում 151մ, հասնում առվի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, առվով, թիվ 6-7 սահմանակետերով անցնում 558մ, հասնում առվի եզրին գտնվող Վազաշեն, Խաշթառակ և Պառավաքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1090մ է:

 

ՎԱԶԱՇԵՆ-ԱՅԳԵՀՈՎԻՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

Վազաշեն, Այգեհովիտ գյուղական համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ճանապարհի թիվ 1-2 սահմանակետերով անցնում 297մ, հասնում թիվ 3 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևելք, ապա հարավ-արևելք, հատում դաշտային և միջհամայնքային ճանապարհները, թիվ 4-13 սահմանակետերով անցնում 2403մ, հասնում է գետի ափին գտնվող թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, գետով անցնում 3623մ, հասնում անտառի եզրի թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի եզրով` թիվ 16 սահմանակետով անցնում 2121մ, հասնում անտառի եզրի թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհներ, անտառի եզրի ոլորանների թիվ 18-27 սահմանակետերով անցնում 5682մ, հասնում անտառի եզրի թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի եզրով, թիվ 29 սահմանակետով անցնում 1588մ, հասնում է բնական աղբյուրների մոտ գտնվող Վազաշեն, Այգեհովիտ և Խաշթառակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 15713մ է:

 

 

Հավելված 18.48

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԱԳԱՎԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Վարագավան գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևելյան մասում:

Համայնքը արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ներքին Կարմիր աղբյուր և «Բ»-«Գ» հատվածով` Տավուշ գյուղական համայնքներին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Ծաղկավան (Տաուշի շրջան) գյուղական համայնքին, հարավից, արևմուտքից և հյուսիսից «Դ»-«Ա» հատվածով` Պառավաքար գյուղական համայնքին:

 

ՎԱՐԱԳԱՎԱՆ-ՆԵՐՔԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՂԲՅՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Վարագավան, Պառավաքար և Ներքին Կարմիր աղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, դաշտային ճանապարհով անցնում 331մ, հասնում անտառի եզրին գտնվող Վարագավան, Ներքին Կարմիր աղբյուր և Տավուշ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 331մ է:

 

ՎԱՐԱԳԱՎԱՆ-ՏԱՎՈՒՇ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Վարագավան, Ներքին Կարմիր աղբյուր և Տավուշ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի եզրով անցնում 1030մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող Վարագավան, Տավուշ և Ծաղկավան (Տաուշի շրջան) գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1030մ է:

 

ՎԱՐԱԳԱՎԱՆ-ԾԱՂԿԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Վարագավան, Ծաղկավան (Տաուշի շրջան) և Տավուշ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին, սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, Հախում գետի ոլորաններով անցնում 3521մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին, այնտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, բլուրներով` թիվ 2 սահմանակետով անցնում 432մ, հասնում թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 181մ, հասնում դաշտային ճանապարհների խաչմերուկում գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, թիվ 5 սահմանակետով անցնում 785մ, հասնում թիվ 6 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը և ձորակը, անտառի եզրագծով` թիվ 7-8 սահմանակետերով անցնելով 2608մ, հասնում է բարձունքի վրա գտնվող թիվ 9 սահմանակետին, ապա կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 502մ, հասնում անտառի եզրի թիվ 10 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, անտառի եզրագծով անցնում 236մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ձորով, թիվ 12-37 սահմանակետերով անցնում 4457մ, հասնում թիվ 38 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, հետո կրկին հարավ-արևմուտք, ձորով, թիվ 39-47 սահմանակետերով անցնում 2831մ, հասնում ձորի եզրի թիվ 48 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, ուղիղ գծով անցնում 744մ, հասնում գետի ափին գտնվող Վարագավան, Պառավաքար և Ծաղկավան (Տաուշի շրջան) գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 16296մ է:

 

ՎԱՐԱԳԱՎԱՆ-ՊԱՌԱՎԱՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

Վարագավան, Պառավաքար և Ներքին Կարմիր աղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, Հախում գետի ձորի ոլորաններով, թիվ 1-27 սահմանակետերով անցնում 3366մ, հասնում է ձորի եզրի թիվ 28 սահմանակետին, այստեղից շարունակվում է դեպի հյուսիս-արևմուտք, հատում դաշտային և միջհամայնքային ճանապարհներ, առուներ, ձորակի թիվ 29-39 սահմանակետերով անցնում 1425մ, հասնում ջրբաժանի թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ջրբաժանի 41-46 սահմանակետերով անցնում 1103մ, հասնում բարձունքի վրա գտնվող թիվ 47 սահմանակետին, այստեղից կրկին թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհներ, թիվ 48-50 սահմանակետերով անցնում է 597մ, հասնում անտառի եզրի թիվ 51 սահմանակետին: Թիվ 51 սահմանակետից սահմանագիծը շարունակվում է դեպի հյուսիս-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, անցնում 406մ, հասնում թիվ 52 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 53 սահմանակետով անցնում 529մ, հասնում «Օձաքար» եռանկյունաչափական կետի հետ համընկնող թիվ 54 սահմանակետին: Թիվ 54 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհներ, անտառի եզրով, թիվ 55-57 սահմանակետերով անցնում 860մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 58 սահմանակետին, այնուհետև հատում է դաշտային ճանապարհը, թեքվում է դեպի հարավ, անցնում 67մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 59 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհի թիվ 60-68 սահմանակետերով անցնում 1524մ, հասնում է ճանապարհի և ձորի հատման տեղում գտնվող թիվ 69 սահմանակետին: Թիվ 69 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհի ոլորաններով շրջանցելով բարձունքների գագաթները, թիվ 70-99 սահմանակետերով անցնում է 7159մ, հասնում դաշտային ճանապարհների խաչմերուկներում գտնվող թիվ 100 սահմանակետին: Թիվ 100 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, հետո կրկին հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով, թիվ 101-109 սահմանակետերով անցնում է 2834մ, հասնում թիվ 110 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևմուտք, դաշտային ճանապարհով անցնում 342մ, հասնում դաշտային ճանապարհի և ձորի հատման տեղում գտնվող թիվ 111 սահմանակետին: Թիվ 111 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, ձորի թիվ 112-115 սահմանակետերով անցնում է 732մ, հասնում ձորի և դաշտային ճանապարհի հատման կետում գտնվող թիվ 116 սահմանակետին: Թիվ 116 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը, ձորով, թիվ 117 սահմանակետով անցնում է 595մ, հասնում թիվ 118 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ, հատում դաշտային ճանապարհը, առվով, թիվ 119 սահմանակետով անցնում է 250մ, հասնում թիվ 120 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով անցնում է 400մ, հասնում թիվ 121 սահմանակետին: Թիվ 121 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, հատում դաշտային ճանապարհներ, թիվ 122 սահմանակետով անցնում 484մ, հասնում գետակի ափին գտնվող թիվ 123 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հատում դաշտային ճանապարհներ, թիվ 124-127 սահմանակետերով, գետով անցնում 680մ, հասնում գետի ափին գտնվող Վարագավան, Պառավաքար և Ծաղկավան (Տաուշի շրջան) գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 23355մ է:

 

 

Հավելված 18.49

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՎԵՐԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՂԲՅՈՒՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Վերին Կարմիր աղբյուր գյուղական համայնքը գտնվում է մարզի արևելյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ներքին Կարմիր աղբյուր գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Մոսեսգեղ և «Գ»-«Դ» հատվածով` Նորաշեն գյուղական համայնքներին, արևելքից, հարավից և արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Արծվաբերդ գյուղական համայնքին, արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Նավուր գյուղական, «Զ»-«Է» հատվածով` Բերդ քաղաքային և «Է»-«Ա» հատվածով` Տավուշ գյուղական համայնքներին:

 

ՎԵՐԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՂԲՅՈՒՐ-ՆԵՐՔԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՂԲՅՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Վերին Կարմիր աղբյուր, Ներքին Կարմիր աղբյուր և Տավուշ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է բարձունքի վրա, սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 375մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, բարձունքով անցնում 315մ, հասնում թիվ 2 սահմանակետին, ապա կրկին թեքվում է հարավ-արևելք, անցնում 309մ, հասնում միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 60մ, հասնում թիվ 4 սահմանակետին, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին, ապա թեքվում է հարավ-արևելք, դաշտային ճանապարհով և թիվ 5-6 սահմանակետերով անցնում 844մ, հասնում է առվակի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին, այնուհետև այդ ճանապարհով և առվակով թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 8 սահմանակետով անցնում 152մ, հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատում առվակը և խճուղին, թիվ 10 սահմանակետով անցնում 70 մ, հասնում է թիվ 11 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևելք, խճուղու եզրով անցնում 148մ, հասնում է թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, հողի կտրվածքի եզրով անցնում 190մ, հասնում թիվ 13 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 14 սահմանակետով անցնում 113մ, հասնում է թիվ 15 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 60մ, հասնում է թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 260մ, հասնում թիվ 17 սահմանակետին, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին, ապա այդ ճանապարհով թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 18 սահմանակետով անցնում 209մ, հասնում է Վերին Կարմիր աղբյուր, Ներքին Կարմիր աղբյուր և Մոսեսգեղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3104մ է:

 

ՎԵՐԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՂԲՅՈՒՐ-ՄՈՍԵՍԳԵՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Վերին Կարմիր աղբյուր, Ներքին Կարմիր աղբյուր և Մոսեսգեղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-8 սահմանակետերով անցնում 892մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, լանջով, թիվ 10 սահմանակետով անցնում 470մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհը, թիվ 12 սահմանակետով անցնում 384մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանով անցնում 264մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 182մ, հասնում թիվ 15 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով անցնում 346մ, հասնում է թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 99մ, հասնում բարձունքի վրա գտնվող թիվ 17 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևմուտք, անցնում 186մ, հասնում է թիվ 18 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 283մ, հասնում թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, թիվ 20 սահմանակետով անցնում 331մ, հասնում թիվ 21 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, անցնում 138մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 22 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, թիվ 23-26 սահմանակետերով անցնում 397մ, հասնում է թիվ 27 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 84մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող Վերին Կարմիր աղբյուր, Մոսեսգեղ և Նորաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4056մ է:

 

ՎԵՐԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՂԲՅՈՒՐ-ՆՈՐԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 Վերին Կարմիր աղբյուր, Մոսեսգեղ և Նորաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 129մ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 2-5 սահմանակետերով անցնում 624մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 7-8 սահմանակետերով անցնում 457մ, հասնում թիվ 9 սահմանակետին, որտեղ հատվում է դաշտային ճանապարհի հետ, նորից թեքվում դեպի հարավ-արևմուտք, անցնում 223մ, հասնում թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, թիվ 11-18 սահմանակետերով անցնում 708մ, հասնում է թիվ 19 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, Նորաշեն համայնքի բնակավայրի եզրով` թիվ 20-29 սահմանակետերով անցնում 1182 մ, հասնում թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանով, թիվ 31-36 սահմանակետերով անցնում 732մ, հասնում թիվ 37 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, թիվ 38-42 սահմանակետերով անցնում 795մ, հասնում թիվ 43 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 44-47 սահմանակետերով անցնում 489մ, հասնում է թիվ 48 սահմանակետին: Թիվ 48 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 200մ, հասնում թիվ 49 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի եզրով, թիվ 50-55 սահմանակետերով անցնում 1031մ, հասնում թիվ 56 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 111մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 57 սահմանակետին: Թիվ 57 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հարավ-արևելք, ապա հարավ, ճանապարհի ոլորանների թիվ 58-74 սահմանակետերով անցնում 3062մ, հասնում ճանապարհի եզրի թիվ 75 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևմուտք, ճանապարհով անցնում 695մ, հասնում թիվ 76 սահմանակետին: Թիվ 76 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լանջերով հատելով ձորակներ, թիվ 77-82 սահմանակետերով անցնում 4467մ, հասնում թիվ 83 սահմանակետին, ապա կրկին թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լանջերով, թիվ 84-94 սահմանակետերով անցնում 1604մ, հասնում թիվ 95 սահմանակետին: Թիվ 95 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, լանջերով, թիվ 96 սահմանակետով անցնում 2527մ, հասնում Վերին Կարմիր աղբյուր, Նորաշեն և Արծվաբերդ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 19037մ է:

 

ՎԵՐԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՂԲՅՈՒՐ-ԱՐԾՎԱԲԵՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

 Վերին Կարմիր աղբյուր, Արծվաբերդ և Նորաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ճանապարհի թիվ 1-4 սահմանակետերով անցնում 1075մ, հասնում է ճանապարհի ոլորանի թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, արևմուտք, հարավ և հարավ-արևմուտք, ճանապարհի ոլորապտույտների թիվ 6-22 սահմանակետերով անցնում 2435մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրի թիվ 23 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, դաշտային ճանապարհով` ձորին զուգահեռ, թիվ 24-30 սահմանակետերով անցնում 1796մ, հասնում է Թովուզ գետի ափին գտնվող թիվ 31 սահմանակետին: Թիվ 31 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, Թովուզ գետի թիվ 32-54 սահմանակետերով անցնում 3209մ, հասնում է գետի ափին գտնվող Վերին Կարմիր աղբյուր, Արծվաբերդ և Նավուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8515մ է:

 

 ՎԵՐԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՂԲՅՈՒՐ-ՆԱՎՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

 Գետի ափին գտնվող Վերին Կարմիր աղբյուր, Նավուր գյուղական և Բերդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, Թովուզ գետով` թիվ 1-81 սահմանակետերով անցնում 9525մ, հասնում գետի ափին գտնվող Վերին Կարմիր աղբյուր, Նավուր և Արծվաբերդ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9525մ է:

 

ՎԵՐԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՂԲՅՈՒՐ-ԲԵՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

Վերին Կարմիր աղբյուր, Տավուշ գյուղական և Բերդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1 սահմանակետով անցնում 324մ, հասնում է «Թավրալի յալ» եռանկյունաչափական կետի հետ համընկնող թիվ 2 սահմանակետին, ապա շարունակվում է նույն ուղղությամբ, թիվ 3-4 սահմանակետերով անցնում 379մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 127մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին, որտեղից դաշտային ճանապարհով թեքվում է հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհը, թիվ 7-21 սահմանակետերով անցնում 1628մ, հասնում է թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, հատում ճանապարհները և թիվ 23-29 սահմանակետերով անցնելով 1113մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, թիվ 31-39 սահմանակետերով անցնում 1329մ, հասնում է թիվ 40 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հարավ-արևելք, հարավ, ապա հյուսիս-արևմուտք, ճանապարհի ոլորանների թիվ 41-77 սահմանակետերով անցնում 6534մ, հասնում է Վերին Կարմիր աղբյուր, Տավուշ գյուղական և Բերդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11434մ է:

 

ՎԵՐԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՂԲՅՈՒՐ-ՏԱՎՈՒՇ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ա»

 

Բարձունքի վրա գտնվող Վերին Կարմիր աղբյուր, Տավուշ և Ներքին Կարմիր աղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում է ջրբաժանը, թիվ 1-4 սահմանակետերով անցնում 998մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 6 սահմանակետով անցնում 181մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է հարավ-արևելք, թիվ 8-10 սահմանակետերով անցնում 445մ, հասնում է թիվ 11 սահմանակետին, այնուհետև հատում է Ներքին Կարմիր աղբյուր գնացող միջհամայնքային ճանապարհը, անցնում 76մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, ապա դաշտային ճանապարհով շարունակվելով նույն ուղղությամբ, անցնում է 146մ, հասնում է առվի ափին գտնվող թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծն առվով թեքվում է դեպի հարավ, թիվ 14-16 սահմանակետերով անցնում 416մ, հասնում է թիվ 17 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 103մ, հասնում է Այգեպար գնացող միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 18 սահմանակետին, որտեղ հատում է ճանապարհը, թեքվում հարավ-արևելք, ապա արևելք, Տավուշի ջրամբարի կողքով և թիվ 19-20 սահմանակետերով անցնում 251մ, հասնում է թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 352մ, հասնում է թիվ 22 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 23-25 սահմանակետերով անցնում 663մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 26 սահմանակետին, որտեղից ճանապարհով թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 133մ, հասնում է թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը կրկին թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 374մ, հասնում է Վերին Կարմիր աղբյուր, Տավուշ գյուղական և Բերդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4139մ է:

 

 

Հավելված 18.50

«Հայաստանի Հանրապետության 
վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՏԱՎՈՒՇ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Տավուշ գյուղական համայնքը գտնվում է մարզի արևելյան մասում:

 Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ներքին Կարմիր աղբյուր գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Վերին Կարմիր աղբյուր գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Բերդ քաղաքային և «Դ»-«Ե» հատվածով` Չինչին գյուղական համայնքներին, արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Ծաղկավան (Տաուշի շրջան) և «Զ»-«Ա» հատվածով` Վարագավան գյուղական համայնքներին:

 

ՏԱՎՈՒՇ-ՆԵՐՔԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՂԲՅՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Տավուշ, Ներքին Կարմիր աղբյուր և Վարագավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 1126մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, հատում անտառը, թիվ 4 սահմանակետով անցնում 378մ, հասնում բացատի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, անցնում 301մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անտառի եզրագծով` թիվ 7-11 սահմանակետերով անցնում 1298մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, այնուհետև կտրուկ թեքվում հյուսիս-արևելք, անցնում 242մ, հասնում է բնական աղբյուրի մոտ գտնվող թիվ 13 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 14 սահմանակետով անցնում 389մ, հասնում է թիվ 15 սահմանակետին, այստեղից թեքվում է հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 16-18 սահմանակետերով անցնում 713մ, հասնում է բարձունքի վրա գտնվող թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, լանջով հատում դաշտային ճանապարհը թիվ 20-23 սահմանակետերով անցնում 1404մ, հասնում է բարձունքի վրա գտնվող Տավուշ, Ներքին Կարմիր աղբյուր և Վերին Կարմիր աղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5852մ է:

 

ՏԱՎՈՒՇ-ՎԵՐԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՂԲՅՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Բարձունքի վրա գտնվող Տավուշ, Վերին Կարմիր աղբյուր և Ներքին Կարմիր աղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում է ջրբաժանը, թիվ 1-4 սահմանակետերով անցնում 998մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 6 սահմանակետով անցնում 181մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է հարավ-արևելք, թիվ 8-10 սահմանակետերով անցնում 445մ, հասնում է թիվ 11 սահմանակետին, այնուհետև հատում է Ներքին Կարմիր աղբյուր գնացող միջհամայնքային ճանապարհը, անցնում 76մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, ապա դաշտային ճանապարհով շարունակվելով նույն ուղղությամբ, անցնում է 146մ, հասնում է առվի ափին գտնվող թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծն առվով թեքվում է դեպի հարավ, թիվ 14-16 սահմանակետերով անցնում 416մ, հասնում է թիվ 17 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 103մ, հասնում է Այգեպար գնացող միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 18 սահմանակետին, որտեղ հատում է ճանապարհը, թեքվում հարավ-արևելք, ապա արևելք, Տավուշի ջրամբարի կողքով և թիվ 19-20 սահմանակետերով անցնում 251մ, հասնում է թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 352մ, հասնում է թիվ 22 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 23-25 սահմանակետերով անցնում 663մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 26 սահմանակետին, որտեղից ճանապարհով թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 133մ, հասնում է թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը կրկին թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 374մ, հասնում է Տավուշ, Վերին Կարմիր աղբյուր գյուղական և Բերդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4139մ է:

 

ՏԱՎՈՒՇ-ԲԵՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

 Տավուշ, Չինչին գյուղական և Բերդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, հատում Բերդ տանող ճանապարհը, առվով հոսանքի ուղղությամբ անցնում 2690մ, հասնում է առվի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհը, թիվ 2 սահմանակետով անցնում 881մ, հասնում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, հատում դաշտային ճանապարհը, թիվ 4-6 սահմանակետերով անցնում 491մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, ապա շարունակվում է նույն ուղղությամբ, անցնում 223մ, հասնում է Տավուշ, Վերին Կարմիր աղբյուր գյուղական և Բերդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4285մ է:

 

ՏԱՎՈՒՇ-ՉԻՆՉԻՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

 Տավուշ, Չինչին և Ծաղկավան (Տաուշի շրջան) գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Հախում գետի ափին, սահմանագիծը Հախում գետի վտակով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, վտակի ոլորաններով անցնում 2368մ, հասնում անտառի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, հետո հյուսիս, անտառի եզրագծի թիվ 2-3 սահմանակետերով անցնում 481մ, հասնում անտառի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, ապա հյուսիս-արևելք, թիվ 5-6 սահմանակետերով անցնում 871մ, հասնում թիվ 7 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս, անցնում 173մ, հասնում թիվ 8 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառի եզրագծի թիվ 9 սահմանակետով անցնում 235մ, հասնում թիվ 10 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անտառի եզրով անցնում 211մ, հասնում անտառեզրի թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով դաշտային ճանապարհը, լանջի թիվ 12-13 սահմանակետերով անցնում է 553մ, հասնում թիվ 14 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևելք, անցնում 237մ, հասնում բարձունքի վրա գտնվող թիվ 15 սահմանակետին, այնուհետև կրկին թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 16 սահմանակետով անցնում 415 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը շարունակվում է դեպի հարավ-արևելք, թիվ 18-22 սահմանակետերով անցնելով 475մ, հասնում է ձորակի եզրին գտնվող թիվ 23 սահմանակետին, այստեղից թեքվում է հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, ձորակով հոսող առվի ոլորանների թիվ 24-49 սահմանակետերով անցնում է 1653մ, հասնում առվի եզրին գտնվող Տավուշ, Չինչին գյուղական և Բերդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7373մ է:

 

ՏԱՎՈՒՇ-ԾԱՂԿԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Դաշտային ճանապարհի եզրին գտնվող Տավուշ, Ծաղկավան (Տաուշի շրջան) և Վարագավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի եզրագծով հատելով դաշտային ճանապարհները, բարձունքները և անտառի բացատները, թիվ 1-7 սահմանակետերով անցնում է 2201մ, հասնում թիվ 8 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևմուտք, անցնում 96մ, հասնում առվակի եզրին գտնվող թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, առվակի թիվ 10-13 սահմանակետերով անցնում 482մ, հասնում առվի եզրին գտնվող թիվ 14 սահմանակետին, ապա կրկին թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 15 սահմանակետով անցնում 524մ, հասնում առվի և դաշտային ճանապարհի հատման կետում գտնվող թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, անցնում 361մ, հասնում թիվ 17 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում առվակը, թիվ 18-19 սահմանակետերով անցնելով 1306մ, հասնում է թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անտառի եզրով հատելով դաշտային ճանապարհները, թիվ 21-22 սահմանակետերով անցնում է 1040մ, հասնում թիվ 23 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում ձորը, անցնում 323մ, հասնում Հախում գետի ափին գտնվող թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հարավ, ապա հարավ-արևմուտք, գետի թիվ 25-28 սահմանակետերով անցնում 675մ, հասնում Հախում գետի եզրին գտնվող Տավուշ, Ծաղկավան (Տաուշի շրջան) և Չինչին գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7007մ է:

 

 ՏԱՎՈՒՇ-ՎԱՐԱԳԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

 

Տավուշ, Ներքին Կարմիր աղբյուր և Վարագավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի եզրով անցնում 1030մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող Տավուշ, Վարագավան և Ծաղկավան (Տաուշի շրջան) գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1030մ է: