«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
22 սեպտեմբերի 2005 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05005380
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
16 օգոստոսի 2005 թ. |
|
N 422-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՂ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՂ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը և «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև տեղեկությունների փոխանակման և Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ հաշվետվությունների ներկայացման կարգը», համաձայն հավելված 1-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
2005 թ. օգոստոսի 22 Երևան
|
|
ՀԱՎԵԼՎԱԾ 1
Կ Ա Ր Գ
ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՂ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՂ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1 Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) և «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի (այսուհետև` Հիմնադրամ) միջև տեղեկությունների փոխանակման և Հիմնադրամի կողմից Կենտրոնական բանկ հաշվետվությունների ներկայացման կարգը:
1.2 Սույն կարգում օգտագործվող սահմանումները համապատասխանում են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի սահմանումներին:
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ եվ ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
2.1 Հիմնադրամը, սույն կարգով սահմանված ժամկետներում Կենտրոնական բանկին տրամադրում է հետևյալ տեղեկությունները`
ա) տեղեկանք Հիմնադրամի միջոցների վերաբերյալ սույն կարգի հավելված 1-ով սահմանված ձևով, ինչպես նաև Հիմնադրամի եռամսյակային «Հաշվապահական հաշվեկշիռը» և «Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը»,
բ) Հիմնադրամի տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը:
(2.1 կետը լրաց., խմբ. 22.06.10 թիվ 138-Ն)
2.2 Սույն կարգի 2.1-րդ կետի «ա» ենթակետում նշված տեղեկությունները Հիմնադրամը Կենտրոնական բանկին ներկայացնում է յուրաքանչյուր եռամսյակի վերջին օրվան հաջորդող քսանհինգ աշխատանքային օրվա ընթացքում: Հիմնադրամը տեղեկանքը ներկայացնում է էլեկտրոնային փոստով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով: Սի-Բի-Էյ-նեթ համակարգի խափանման դեպքում հաշվետվությունները ներկայացվում են մագնիսական կրիչներով: Մինչև Հիմնադրամի Սի-Բի-Էյ-նեթ համակարգին միանալը կամ համակարգի խափանման դեպքում տեղեկանքի էլեկտրոնային տարբերակը ներկայացվում է մագնիսական կրիչով:
(2.2 կետը փոփ. 22.06.10 թիվ 138-Ն)
2.3 Սույն կարգի 2.1-րդ կետի «ա» ենթակետում նշված տեղեկատվությունը ներկայացվում է Կենտրոնական բանկի հաշվետվությունների ընդունման և ամփոփման համար պատասխանատու ստորաբաժանում: Եթե հաշվետվության ներկայացման օրը համընկնում է հանգստյան օրվա հետ, ապա հաշվետվությունը ներկայացվում է այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը: Եթե ներկայացվող տվյալները հաշվետու ժամանակաշրջանում փոփոխություն չեն կրել, կամ եթե հաշվետվությանն առնչվող գործարքներ չեն իրականացվել, ապա Հիմնադրամը ներկայացնում է գրություն` նշելով չներկայացվող ձևերը: Հաշվետվությունը համարվում է ներկայացված և ընդունված, եթե հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակները չունեն ծրագրային կամ այլ տեխնիկական թերություն: Սույն կարգով սահմանված ժամկետներից հետո ներկայացվող ճշգրտված հաշվետվությունները ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով` զուգահեռաբար հաշվետվությունների փոփոխման (ճշգրտման) վերաբերյալ գրավոր տեղեկացնելով Կենտրոնական բանկի նախագահին: Փոփոխված հաշվետվությունները կհամարվեն Կենտրոնական բանկ ներկայացված ճշգրտված հաշվետվության էլեկտրոնային տարբերակի և գրավոր տեղեկանքի առկայության դեպքում:
(2.3 կետը փոփ. 22.06.10 թիվ 138-Ն)
2.4 Հիմնադրամը, սույն կարգի 2.1-րդ կետի «բ» ենթակետում նշված ամենամյա անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը և ստուգված տարեկան ֆինանսական հաշվետվությունները, հաստատված Հիմնադրամի կնիքով և Հիմնադրամի տնօրենի ստորագրությամբ Կենտրոնական բանկ է ներկայացնում Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից Հիմնադրամի տարեկան ֆինանսական հաշվետվությունները հաստատելու օրվանից տասն աշխատանքային օրվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկը Հիմնադրամից կարող է պահանջել աուդիտային ստուգման վերաբերյալ անհրաժեշտ այլ փաստաթղթեր, անգամ, եթե դրանք առևտրային, բանկային կամ այլ գաղտնիք կազմեն: Սույն կետով նշված տեղեկատվությունը Հիմնադրամը ներկայացնում է Կենտրոնական բանկի նախագահի անունով:
(2.4 կետը խմբ. 22.06.10 թիվ 138-Ն)
2.5 Անհրաժեշտության դեպքում, Կենտրոնական բանկը կարող է պահանջել Հիմնադրամից սույն կարգով սահմանված ժամկետներում և ձևերով Կենտրոնական բանկ ներկայացնել լրացուցիչ այլ տեղեկություններ:
2.6 Նոր ստեղծված բանկերի կողմից Օրենքով սահմանված ժամկետում միանվագ երաշխիքային վճարները չկատարելու դեպքում Հիմնադրամը Օրենքով սահմանված ժամկետը լրանալու հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնում է Կենտրոնական բանկին:
2.7 Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանումը հաշվետվությունների պարզաբանման և մեկնաբանման կարիք ունեցող կետերի վերաբերյալ ծանուցման միջոցով կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ: Ծանուցումը ստորագրվում է Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կամ ղեկավարի տեղակալի և Հիմնադրամի վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կողմից:
Գ Լ ՈՒ Խ 3
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
3.1 Կենտրոնական բանկը Հիմնադրամին է տրամադրում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի փետրվարի 16-ի թիվ 68-Ն որոշմամբ հաստատված «Երաշխիքային վճարները հաշվարկելու և բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին երաշխիքային վճարները հաշվարկելու, ավանդատուների թվի և հատուցման ենթակա գումարի վերաբերյալ հաշվետվության ներկայացման» կարգով նախատեսված հաշվետվությունները էլեկտրոնային փոստով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով: Սի-Բի-Էյ-նեթ համակարգի խափանման դեպքում հաշվետվությունները ներկայացվում են մագնիսական կրիչներով: Համակարգի խափանման դեպքում տեղեկանքի էլեկտրոնային տարբերակը ներկայացվում է մագնիսական կրիչով:
3.2 Սույն կարգի 3.1 կետով սահմանված հաշվետվությունները Կենտրոնական բանկը Հիմնադրամին է տրամադրում բանկերի կողմից այդ հաշվետվությունները Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից եռօրյա ժամկետում:
(3.2 կետը փոփ. 22.06.10 թիվ 138-Ն)
3.3 Օրենքով սահմանված նոր ստեղծված բանկերին լիցենզիա տրամադրելու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկը գրավոր ձևով Հիմնադրամին է ներկայացնում նոր ստեղծված բանկի լրիվ ֆիրմային անվանումը, լիցենզիայի տրամադրման ամսաթիվը, լիցենզիայի համարը, Կենտրոնական բանկի հայեցողությամբ` այլ տեղեկություններ:
3.4 Օրենքով սահմանված հատուցման դեպք տեղի ունենալու դեպքում նույն օրվա ընթացքում Կենտրոնական բանկը պաշտոնական գրությամբ տեղեկացնում է այդ մասին Հիմնադրամին` կցելով Կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշման պատճենը և տեղեկանք` հատուցման դեպքի օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքների վերաբերյալ:
(3.4 կետը փոփ. 22.06.10 թիվ 138-Ն)
3.4.1. Օրենքով սահմանված հատուցման դեպք տեղի ունենալու դեպքում Կենտրոնական բանկը գրություն է ուղարկում Հիմնադրամին, որով Հիմնադրամի ներկայացուցիչը հրավիրվում է Կենտրոնական բանկ` հատուցման դեպքին հաջորդող 10 օրվա ընթացքում: Հիմնադրամի ներկայացուցչին են հանձնվում հատուցման դեպքի օրվա դրությամբ անվճարունակ բանկի ավանդների և ավանդատուների վերաբերյալ տվյալների բազաները, Կենտրոնական բանկ ներկայացված հատուցման դեպքի օրվան նախորդող վերջին երկու ամիսների վերջին աշխատանքային օրերի դրությամբ տվյալ բանկի ավանդների և ավանդատուների վերաբերյալ տվյալների բազաները (առկայության դեպքում), ինչպես նաև, առկայության դեպքում, տվյալ բանկում վերջին ստուգման ընթացքում բացված և ստուգված ավանդների և ավանդատուների վերաբերյալ տվյալների բազաները: Սույն կարգում նշված «բազա» տերմինը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի օգոստոսի 26-ի թիվ 261-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի կողմից ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի վարման, տվյալների պահպանման, երաշխավորված ավանդների հատուցման ենթակա գումարների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրման վերաբերյալ կարգում» նշված «ամբողջական տվյալների բազա» տերմինի նշանակությանը: Սույն կետում նշված բազաները Հիմնադրամի ներկայացուցչին են հանձնվում էլեկտրոնային տարբերակով` ապակոդավորված Էքս Էմ Էլ /XML/ ֆայլերով: Հիմնադրամի ներկայացուցչի ներկայությամբ տեղում բացվում են ապակոդավորված Էքս Էմ Էլ /XML/ ֆայլերը` վերջիններիս աշխատունակությունը և ֆայլերում արտացոլված տվյալների ամսաթվերը ստուգելու նպատակով, որից հետո ներկայացուցիչն իր ստորագրությամբ հավաստում է ավանդների և ավանդատուների վերաբերյալ տվյալների բազաների ստացման փաստը՝ նշելով ստացման ժամը, օրը, ամիսը և տարեթիվը, ինչպես նաև` ստացված Էքս Էմ Էլ /XML/ ֆայլերի քանակը և դրանցում արտացոլված ավանդների ու ավանդատուների վերաբերյալ տվյալների ամսաթվերը:
(3.4.1 կետը լրաց. 22.06.10 թիվ 138-Ն)
3.5 Կենտրոնական բանկը, սույն կարգի հավելված 2-ով սահմանված ձևով, յուրաքանչյուր կիսամյակի վերջին օրվան հաջորդող երկամսյա ժամկետում Հիմնադրամին է տրամադրում տեղեկանք երկրի մակրոտնտեսական իրավիճակի վերաբերյալ:
3.6 Սույն կարգի 3.1 կետով սահմանված հաշվետվությունները և սույն կարգի 3.5 կետով սահմանված տեղեկանքը Հիմնադրամին է տրամադրում Կենտրոնական բանկի վիճակագրության վարչությունը էլեկտրոնային փոստով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով: Սի-Բի-Էյ-նեթ համակարգի խափանման դեպքում հաշվետվությունները ներկայացվում են մագնիսական կրիչներով: Մինչև Հիմնադրամի Սի-Բի-Էյ-նեթ համակարգին միանալը կամ համակարգի խափանման դեպքում հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակը Հիմնադրամին է տրամադրվում մագնիսական կրիչով:
ՀԱՎԵԼՎԱԾ 1
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ)
Հաշվետու ժամանակաշրջանի սկիզբ` ___ ___ թ.
Հաշվետու ժամանակաշրջանի վերջ` ___ ____ թ.
Աղյուսակ 1. Հիմնադրամի միջոցների շարժը
1 |
Հիմնադրամի միջոցները հաշվետու ժամանակաշրջանի սկզբին |
|
|
- որից մասհանումներ գործառնական, վարչական ծախսերի և կապիտալ ներդրումների նպատակներով |
|
2 |
Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վճարված երաշխիքային վճարներ (2.1+2.2+2.3), այդ թվում` |
|
2.1 |
պարտադիր երաշխիքային վճարներ |
|
2.2 |
լրացուցիչ երաշխիքային վճարներ |
|
2.3 |
միանվագ երաշխիքային վճարներ |
|
3 |
Այլ մուտքեր (3.1+3.2+3.3+3.4), այդ թվում` |
|
3.1 |
երաշխիքային վճարումների կառավարումից ստացված եկամուտներ |
|
3.2 |
նախկինում հատուցած գումարների ստացում բանկերից |
|
3.3 |
վարկեր և փոխառություններ |
|
3.4 |
այլ եկամուտներ և միջոցներ |
|
4 |
Հատուցման հետ կապված ծախսեր (4.1+4.2), այդ թվում` |
|
4.1 |
հատուցված գումարներ |
|
4.2 |
հատուցման հետ կապված այլ ծախսեր |
|
5 |
Գործառնական, վարչական ծախսերի և կապիտալ ներդրումների գծով կատարված վճարներ |
|
6 |
Հիմնադրամի միջոցները հաշվետու ժամանակաշրջանի վերջում (1+2+3-4-5) |
|
7 |
Բանկերի կողմից ուշացված վճարումներ |
|
8 |
Բանկերի կողմից չկատարված վճարումներ |
|
(Աղյուսակը խմբ. 22.06.10 թիվ 138-Ն)
Աղյուսակ 2. Հիմնադրամի միջոցների տեղաբաշխման կառուցվածքը (ներդրումային պայուսակը)
Աղյուսակ 2.1. Պայուսակի ընդհանուր նկարագիրը
N |
|
ծավալը* (հազ. դրամ) |
եկամտ.** (%) |
ժամկետ.*** (օր) |
կշիռ**** (%) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1 |
Փաստացի ներդրումային պայուսակ (1.1+1.2), այդ թվում` |
|
|
|
|
1.1 |
դրամային ներդրումներ |
|
|
|
|
1.2 |
արտարժութային ներդրումներ |
|
|
|
|
2 |
Ուղենիշային ներդրումային պայուսակ (2.1+2.2), այդ թվում` |
|
|
|
|
2.1 |
դրամային ներդրումներ |
|
|
|
|
2.2 |
արտարժութային ներդրումներ |
|
|
|
|
3 |
Շեղումը ***** (3.1+3.2), այդ թվում` |
|
|
|
|
3.1 |
դրամային ներդրումներ (1.1-2.1) |
|
|
|
|
3.2 |
արտարժութային ներդրումներ (1.2-2.2) |
|
|
|
|
* Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ
** Միջին կշռված եկամտաբերություն
*** Միջին կշռված ժամկետայնություն
**** Տեսակարար կշիռը ընդհանուր պայուսակում
***** 4-րդ, 5-րդ, և 6-րդ սյունակների շեղումները հաշվարկվում են միջին կշռված մեթոդով
Աղյուսակ 2.2. Արտարժույթով ներդրումների փոխարժեքները
N |
|
Ներկա* |
Ծրագր.** |
Նախորդ*** |
1 |
ԱՄՆ դոլար |
|
|
|
2 |
Եվրո |
|
|
|
3 |
ՄԲ ֆունտ ստերլինգ |
|
|
|
4 |
Այլ |
|
|
|
* Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ ԿԲ փոխարժեքները
** Ծրագրային փոխարժեքներ
*** Նախորդ հաշվետվության ժամանակ օգտագործված փոխարժեքները
Աղյուսակ 2.3. ՀՀ դրամով ներդրումների նկարագիրը
N |
|
ծավալը* (հազ. դրամ) |
եկամտ.** (%) |
ժամկետ.*** (օր) |
կշիռ**** (%) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1 |
Փաստացի ներդրված գումարներ (1.1+1.2+1.3), այդ թվում` |
|
|
|
|
1.1 |
ՀՀ պետական արժեթղթերում |
|
|
|
|
1.2 |
Ներդրումներ ԿԲ արժեթղթերում |
|
|
|
|
1.3 |
Հաշիվներ և ավանդներ ԿԲ-ում |
|
|
|
|
2 |
Ուղենիշային ներդրումային պայուսակ (2.1+2.2+2.3), այդ թվում` |
|
|
|
|
2.1 |
ՀՀ պետական արժեթղթերում |
|
|
|
|
2.2 |
Ներդրումներ ԿԲ արժեթղթերում |
|
|
|
|
2.3 |
Հաշիվներ և ավանդներ ԿԲ-ում |
|
|
|
|
3 |
Շեղում***** (3.1+3.2+3.3), այդ թվում` |
|
|
|
|
3.1 |
ՀՀ պետական արժեթղթերում (1.1-2.1) |
|
|
|
|
3.2 |
Ներդրումներ ԿԲ արժեթղթերում (1.2-2.2) |
|
|
|
|
3.3 |
Հաշիվներ և ավանդներ ԿԲ-ում (1.3-2.3) |
|
|
|
|
* Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ
** Միջին կշռված եկամտաբերություն
*** Միջին կշռված ժամկետայնություն
**** Տեսակարար կշիռը ընդհանուր պայուսակում
***** 4-րդ, 5-րդ, և 6-րդ սյունակների շեղումները հաշվարկվում են միջին կշռված մեթոդով
Աղյուսակ 2.4. Արտարժույթով ներդրումների նկարագիրը
N |
|
ծավալը* (հազ. դրամ) |
եկամտ.** (%) |
ժամկետ.*** (օր) |
կշիռ**** (%) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
Փաստացի ներդրված միջոցներ (1.1+1.2+1.3+1.4+1.5), այդ թվում` |
Հաշիվներ և ավանդներ բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա բանկերում (1.1.1+1.1.2+1.1.3), այդ թվում` | |
|
|
|
|
1.1.1 |
ԱՄՆ դոլար |
|
|
|
|
1.1.2 |
Եվրո |
|
|
|
|
1.1.3 |
Այլ |
|
|
|
|
1.2 |
Ներդրումներ բարձր վարկանիշ ունեցող կառավարությունների կամ դրանց ԿԲ-ների արժեթղթերում (1.2.1+1.2.2+1.2.3), այդ թվում` |
|
|
|
|
1.2.1 |
ԱՄՆ դոլար |
|
|
|
|
1.2.2 |
Եվրո |
|
|
|
|
1.2.3 |
Այլ |
|
|
|
|
1.3 |
Ներդրումներ բարձր վարկանիշ ունեցող կառավարությունների կամ բանկերի արժեթղթերում (1.3.1+1.3.2+1.3.3), այդ թվում` |
|
|
|
|
1.3.1 |
ԱՄՆ դոլար |
|
|
|
|
1.3.2 |
Եվրո |
|
|
|
|
1.3.3 |
Այլ |
|
|
|
|
1.4 |
Ներդրումներ ոսկու ստանդարտացված ձուլակտորներում |
|
|
|
|
1.5 |
Այլ ներդրումներ |
|
|
|
|
2 |
Ուղենիշային ներդրումային պայուսակ (2.1+2.2+2.3+2.4+2.5), այդ թվում` |
|
|
|
|
2.1 |
Հաշիվներ և ավանդներ բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա բանկերում (2.1.1+2.1.2+2.1.3), այդ թվում` |
|
|
|
|
2.1.1 |
ԱՄՆ դոլար |
|
|
|
|
2.1.2 |
Եվրո |
|
|
|
|
2.1.3 |
Այլ |
|
|
|
|
2.2 |
Ներդրումներ բարձր վարկանիշ ունեցող կառավարությունների կամ դրանց ԿԲ-ների արժեթղթերում (2.2.1+2.2.2+2.2.3), այդ թվում` |
|
|
|
|
2.2.1 |
ԱՄՆ դոլար |
|
|
|
|
2.2.2 |
Եվրո |
|
|
|
|
2.2.3 |
Այլ |
|
|
|
|
2.3 |
Ներդրումներ բարձր վարկանիշ ունեցող կառավարությունների կամ բանկերի արժեթղթերում (2.3.1+2.3.2+2.3.3), այդ թվում` |
|
|
|
|
2.3.1 |
ԱՄՆ դոլար |
|
|
|
|
2.3.2 |
Եվրո |
|
|
|
|
2.3.3 |
Այլ |
|
|
|
|
2.4 |
Ներդրումներ ոսկու ստանդարտացված ձուլակտորներում |
|
|
|
|
2.5 |
Այլ ներդրումներ |
|
|
|
|
3 |
Շեղումները ***** (3.1+3.2+3.3+3.4+3.5), այդ թվում` |
|
|
|
|
3.1 |
Հաշիվներ և ավանդներ բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա բանկերում (3.1.1+3.1.2+3.1.3), այդ թվում` |
|
|
|
|
3.1.1 |
ԱՄՆ դոլար (1.1.1-2.1.1) |
|
|
|
|
3.1.2 |
Եվրո (1.1.2-2.1.2) |
|
|
|
|
3.1.3 |
Այլ (1.1.3-2.1.3) |
|
|
|
|
3.2 |
Ներդրումներ բարձր վարկանիշ ունեցող կառավարությունների կամ դրանց ԿԲ-ների արժեթղթերում (3.2.1+3.2.2+3.2.3), այդ թվում` |
|
|
|
|
3.2.1 |
ԱՄՆ դոլար (1.2.1-2.2.1) |
|
|
|
|
3.2.2 |
Եվրո (1.2.2-2.2.2) |
|
|
|
|
3.2.3 |
Այլ (1.2.3-2.2.3) |
|
|
|
|
3.3 |
Ներդրումներ բարձր վարկանիշ ունեցող կառավարությունների կամ բանկերի արժեթղթերում (3.3.1+3.3.2+3.3.3), այդ թվում` |
|
|
|
|
3.3.1 |
ԱՄՆ դոլար (1.3.1-2.3.1) |
|
|
|
|
3.3.2 |
Եվրո (1.3.2-2.3.2) |
|
|
|
|
3.3.3 |
Այլ (1.3.3-2.3.3) |
|
|
|
|
3.4 |
Ներդրումներ ոսկու ստանդարտացված ձուլակտորներում (1.4-2.4) |
|
|
|
|
3.5 |
Այլ ներդրումներ (1.5-2.5) |
|
|
|
|
* Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ
** Միջին կշռված եկամտաբերություն
*** Միջին կշռված ժամկետայնություն
**** Տեսակարար կշիռը ընդհանուր պայուսակում
***** 4-րդ, 5-րդ, և 6-րդ սյունակների շեղումները հաշվարկվում են միջին կշռված մեթոդով
Աղյուսակ 2.5. Ներդրումների նկարագիրը ըստ հաստատությունների
|
|
Վարկանիշ* |
Ժամկետ** |
Կազմակեր- պություն*** |
ծավալը**** (հազ. դրամ) |
կշիռ***** (%) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
4 |
|
|
|
|
|
|
5 |
|
|
|
|
|
|
... |
|
|
|
|
|
|
... |
Ընդամենը |
x |
x |
x |
|
100 |
* Հաստատության վարկանիշը
** Վարկանիշի տրման ամսաթիվը
*** Վարկանիշ տված կազմակերպությունը
**** Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ
***** Տեսակարար կշիռը ընդհանուր պայուսակում
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն`
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի գլխավոր հաշվապահ`
(Հավելվածը փոփ., խմբ. 22.06.10 թիվ 138-Ն)
Հավելված 2
Կենտրոնական բանկի կողմից Հիմնադրամին տրամադրվող` Հայաստանի Հանրապետության մակրոտնտեսական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը
N |
|
1-ին կիսամյակ |
2-րդ կիսամյակ |
Տարե- կան |
1 |
Հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշներ |
|
|
|
1.1 |
Անվանական ՀՆԱ (մլն ԱՄՆ դոլար) |
|
|
|
1.2 |
Իրական ՀՆԱ-ի աճ (կուտակային, %) |
|
|
|
1.3 |
Մեկ շնչին ընկնող ՀՆԱ (ԱՄՆ դոլար) |
|
|
|
1.4 |
Գնաճ (ժամանակաշրջանի վերջ նախ. տարվա դեկտեմբերի նկ., %) |
|
|
|
1.5 |
Դեֆլյատոր (կուտակային, %) |
|
|
|
2 |
Ֆինանսական հատվածի զարգացումները |
|
|
|
2.1 |
Դրամավարկային ցուցանիշներ և փոխարժեք |
|
|
|
2.1.1 |
Փողի բազա (միլիոն դրամ) |
|
|
|
2.1.2 |
Փողի զանգված (M2X, միլիոն դրամ) |
|
|
|
|
Դրամային զանգված (M2, միլիոն դրամ) |
|
|
|
|
Փողի բազմարկիչ |
|
|
|
|
Դրամային բազմարկիչ |
|
|
|
2.1.4 |
Դոլարիզացիայի գործակից (արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցություն %) |
|
|
|
2.1.6 |
ՀՀ դրամ/ ԱՄՆ դոլար փոխարժեք (ժամանակաշրջանի վերջ, %) |
|
|
|
2.1.7 |
ՀՀ դրամ/ ԱՄՆ դոլար փոխարժեք (միջին) |
|
|
|
2.2 |
Տոկոսադրույքներ, Վարկեր, Ավանդներ |
|
|
|
2.2.1 |
Մինչև 6 ամիս ժամկետայնության ՊՊ-երի եկամտաբերությունը (ժամանակաշրջանի վերջ) |
|
|
|
2.2.2 |
Ավանդների տոկոսադրույքը (ՀՀ դրամ, միջին, %) * |
|
|
|
2.2.3 |
Ավանդների տոկոսադրույքը (ԱՄՆ դոլար, միջին, %) * |
|
|
|
2.2.4 |
Վարկերի տոկոսադրույքը (ԱՄՆ դոլար, միջին, %) ** |
|
|
|
2.2.5 |
Վարկերի տոկոսադրույքը (ԱՄՆ դոլար, միջին, %) ** |
|
|
|
3 |
Ֆինանսական հատված |
|
|
|
3.1 |
Ֆինանսական հաստատությունների թիվը *** |
|
|
|
3.1.1 |
Առևտրային բանկեր |
|
|
|
3.1.2 |
Վարկային կազմակերպություններ |
|
|
|
3.1.3 |
Ֆոնդային բորսաներ |
|
|
|
3.1.4 |
Ապահովագրական ընկերություններ |
|
|
|
3.1.5 |
Մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներ |
|
|
|
3.1.6 |
Փոխանակման կետեր |
|
|
|
3.2 |
Բանկային համակարգի |
|
|
|
3.2.1 |
Ընդհանուր ակտիվներ (միլիոն դրամ) |
|
|
|
3.2.2 |
Ընդհանուր կապիտալը (միլիոն դրամ) |
|
|
|
3.2.3 |
Ընդհանուր վարկեր (ներառյալ ժամկետանց, միլիոն դրամ), այդ թվում` |
|
|
|
|
ՀՀ դրամով |
|
|
|
|
Արտարժույթով |
|
|
|
3.2.4 |
Իրավաբանական անձանց ժամկետային ավանդներ (միլիոն դրամ), այդ թվում` |
|
|
|
|
ՀՀ դրամով |
|
|
|
|
Արտարժույթով |
|
|
|
3.2.5 |
Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներ (միլիոն դրամ), այդ թվում` |
|
|
|
|
ՀՀ դրամով |
|
|
|
|
Արտարժույթով |
|
|
|
3.2.6 |
Չբաշխված շահույթը (միլիոն դրամ) |
|
|
|
3.2.7 |
Վարկերի տոկոսադրույքները (միջին տարեկան), այդ թվում` |
|
|
|
|
ՀՀ դրամով |
|
|
|
|
Արտարժույթով |
|
|
|
3.2.8 |
Իրավաբանական անձանց ժամկետային ավանդների միջին կշռված տոկոսադրույքը, այդ թվում` |
|
|
|
|
ՀՀ դրամով |
|
|
|
|
Արտարժույթով |
|
|
|
3.2.9 |
Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների միջին կշռված տոկոսադրույքը, այդ թվում` |
|
|
|
|
ՀՀ դրամով |
|
|
|
|
Արտարժույթով |
|
|
|
* Ընդգրկված են 15-ից մինչև 1 տարի ժամկետայնության ավանդների տոկոսադրույքները
** Ընդգրկված են 15-ից մինչև 1 տարի ժամկետայնության վարկերի տոկոսադրույքները
*** Ուժի մեջ է 2006 թ. հունվարի 1-ից