Համարը 
N 491
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 1999.08.05/22(88)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
03.08.1999
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
03.08.1999
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
03.08.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.08.1999
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան
3 օգոստոսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 օգոստոսի 1999 թվականի N 491
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում կառուցվածքային բարեփոխումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. (1-ին կետն ուժը կորցրել է 10.11.00 N 733)

2. Վերակազմակերպել`

ա) «Արարատ-Ավիա» պետական փակ բաժնետիրական ընկերությունը` այն միացնելով «Հայկական ավիաուղիներ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը, վերաբազավորելով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում` «Էրեբունի» օդանավակայանում թողնելով ուղղաթիռային էսկադրիլյան` իր սպասարկող ծառայություններով.

բ) «Օդանավակայանային վերգետնյա սպասարկումներ», «Ավիաբուժ» բժշկական կենտրոն», «Ավիավառելիքի լիցքավորում» պետական փակ բաժնետիրական ընկերությունները` դրանք միացնելով «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» պետական փակ բաժնետիրական ընկերությանը:

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 16.12.00 N 828)

4. «Էրեբունի» տարածքային օդանավակայաններ» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել «Ջերմուկ», «Եղեգնաձոր», «Վարդենիս», «Կապան» և «Օձուն», «Գավառ» օդանավակայանները:

«Ջերմուկ», «Եղեգնաձոր», «Վարդենիս» «Կապան», «Օձուն», «Գավառ» օդանավակայանների գույքը սեփականության իրավունքով անհատույց հանձնելուղղ. համապատասխանաբար Ջերմուկի, Եղեգնաձորի, Վարդենիսի, Կապանի, Ալավերդու «Գավառի» քաղաքային համայնքներին, իսկ «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» պետական փակ բաժնետիրական ընկերության Երևանի Հարավ-արևմտյան թաղամասում գտնվող մարզահրապարակը` Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը:

(4-րդ կետը լրաց. 21.10.99 N 654, 16.12.00 N 828)

5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1999-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը` ծրագրում ընդգրկելով «Հայկական ավիաուղիներ» պետական փակ բաժնետիրական ընկերության «Ծաղկաձոր» և «Սևան» հանգստյան բազաները, «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» պետական փակ բաժնետիրական ընկերության «Ա» և «Բ» բնակելի շենքերի առաջին հարկերի բացվածքները, «Սևան-մոթել» պետական փակ բաժնետիրական ընկերությունը, ինչպես նաև «Էրեբունի» տարածքային օդանավակայաններ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը, բացառությամբ «Սիսիան» օդանավակայանի` հետագայում ճշտելով դրա կազմակերպական-իրավական ձևը:

(5-րդ կետը փոփ. 31.03.00 N 139)

6. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող հանրակացարանում բնակվող փախստականների վերաբնակեցման վերաբերյալ:

7. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը`

ա) մեկամսյա ժամկետում Երևանի Նորաշեն թաղամասի N 3 և Սպանդարյան թաղամասի «Ավիատոր» միկրոշրջանի անավարտ բնակելի շենքերըուղղ. սահմանված կարգով անհատույց հանձնելուղղ. Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը.

բ) 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունում և կառուցվածքում համապատասխան լրացումներ ու փոփոխություններ կատարելու վերաբերյալ.

գ) (ենթակետն ուժը կորցրել է 16.12.00 N 828)

(7-րդ կետը փոփ. 31.03.00 N 139, 16.12.00 N 828)

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության 2000 թվականի պահպանման ծախսերի վերաբերյալ` ըստ տնտեսագիտական դասակարգման:

(8-րդ կետը փոփ. 31.03.00 N 139)

9. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մեջ չընդգրկված պետական կառավարման հանրապետական մարմինների լուծարման և վերակառուցման գործընթացի իրականացմանն ուղղված միջոցառումների մասին» N 1 որոշման 5-րդ կետի «զ» ենթակետը:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի օգոստոսի 3-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան