Համարը 
ՀՕ-264-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2010.12.30/69(803).1 Հոդ.1634.38
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
22.12.2010
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.12.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածները` 2013 թվականի հունվարի 1-ից:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1691-րդ հոդվածի վերնագրից և տեքստից հանել «կամ պարտադիր սոցիալական ապահովության վճարի» բառերը:

 

Հոդված 2. Օրենսգրքի 169.14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 169.14. 

Առանց համապատասխան գրանցման (լիցենզիայի) չթույլատրված բառերի օգտագործումը իր անվանման մեջ, գովազդներում, հրապարակային օֆերտայում կամ որևէ կերպ աջակցելը գովազդելուն

 

1. Առանց համապատասխան գրանցման (լիցենզիայի) օրենքով սահմանված բառերի կամ դրանց ածանցյալների օգտագործումն իր անվանման մեջ, գովազդներում, հրապարակային օֆերտայում կամ որևէ կերպ աջակցելը գովազդելուն՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Տուգանքի նշանակման օրվանից հետո` չորսամսյա ժամկետում, խախտումը չվերացնելը, այդ թվում` լիցենզիա (պետական գրանցում) ստանալու միջոցով`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Եթե համապատասխան բառերի և (կամ) դրանց ածանցյալների` համապատասխան գրանցում (լիցենզիա) չունեցող անձի կողմից օգտագործումն արգելող օրենքի հրապարակման և ուժի մեջ մտնելու ժամկետների միջև ժամանակահատվածը քիչ է վեց ամսից, ապա սույն հոդվածով սահմանված պատասխանատվությունը առաջանում է սույն հոդվածով նախատեսված խախտումը նշված օրենքը հրապարակվելուց վեց ամիս հետո կատարվելու (չվերացվելու) դեպքում:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 170.3-րդ հոդվածի վերնագրից և տեքստից հանել «և պարտադիր սոցիալական ապահովության վճարումները» բառերը:

 

Հոդված 4. Օրենսգրքի 170.6-րդ հոդվածից հանել «կամ պարտադիր սոցիալական ապահովության վճարումներ» բառերը` բոլոր հոլովաձևերով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 244.2-րդ հոդվածից հանել «և պարտադիր սոցիալական ապահովության վճարների» բառերը:

 

Հոդված 6. Օրենսգրքի 327.1-ին հոդվածում «Եկամտահարկի մասին» բառերը փոխարինել «Եկամտային հարկի մասին» բառերով:

 

Հոդված 7. Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածները` 2013 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 30
Երևան
ՀՕ-264-Ն