Համարը 
N 311
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 1998.05.30/11(44)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
21.05.1998
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
21.05.1998
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
21.05.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.06.1998
Ուժը կորցնելու ամսաթիվը 
25.08.2001

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

040.0311.21.05.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
21 մայիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մայիսի 1998 թվականի N 311
քաղ. Երևան

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների և տարածքների հաշվառումն ու հետագա օգտագործումը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին` մինչև 1998 թվականի հոկտեմբերի 30-ը ապահովել իրենց և իրենց ենթակայության պետական մարմինների, պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների տնօրինության տակ գտնվող և վարձակալությամբ տրված կամ վարձակալված շենքերի, շինությունների ու տարածքների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմիններում և մինչև 1998 թվականի նոյեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել պետական գրանցման վկայականների պատճենները:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզային, Երևանի քաղաքային ու դրանց ենթակայության պետական մարմինների, պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների տնօրինության տակ գտնվող շենքերը, շինություններն ու տարածքներն այլ մարմինների տնօրինությանը կարող են հանձնվել կամ վարձակալական հիմունքներով կարող են տրամադրվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության սահմանած պայմաններով և համաձայնությամբ:

3. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված պետական գրանցման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարումները` բյուջետային հիմնարկների մասով, կատարվում են համաձայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան տողի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան