Համարը 
N 1543-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2006.11.22/60(515) Հոդ.1217
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
03.08.2006
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
01.11.2006
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
09.11.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.12.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 
27.04.2023

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ` ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ԵՎ ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 9 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 օգոստոսի 2006 թվականի N 1543-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ` ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ԵՎ ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. նոյեմբերի 1
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
օգոստոսի 3-ի N 1543-Ն որոշման


Ն Ե Ր Ք Ի Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ` ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ԵՎ ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների (այսուհետ` կալանավորվածներին պահելու վայրեր և ուղղիչ հիմնարկներ) ներքին կանոնակարգը (այսուհետ` կանոնակարգ), «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությանը համապատասխան, սահմանում և կանոնակարգում է կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների, ազատությունների ու պարտականությունների իրականացման կարգը, կալանավորված անձանց կալանավորվածներին պահելու վայր, դատապարտյալներին ուղղիչ հիմնարկ ընդունելու կարգը, կալանավորված անձանց և դատապարտյալների վարքագծի կանոնները, կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսպասարկումն ու անձնական հիգիենայի պահպանման պայմանները և կանոնները, սննդամթերք ու առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու կարգը և կալանավորված անձանց լրացուցիչ վճարովի ծառայություններից օգտվելը, կալանավորված անձանց և դատապարտյալների նյութական-կենցաղային ապահովումը, կալանավորված անձանց և դատապարտյալների օրվա կարգացուցակը, փակ, կիսափակ, կիսաբաց ու բաց ուղղիչ հիմնարկներում դատապարտյալներին և կալանքի դատապարտված դատապարտյալներին պահելու պայմանների առանձնահատկություններն ու կալանավորված անձանց և դատապարտյալներին բուժական ուղղիչ հիմնարկում պահելու պայմանների առանձնահատկությունները, կալանավորվածներին պահելու վայրերում և ուղղիչ հիմնարկներում հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կամ անչափահաս` կալանավորված անձանց և դատապարտյալներին պահելու պայմանների առանձնահատկությունները, խուզարկություն, զննում և առգրավում կատարելու կարգն ու պայմանները, կալանավորված անձանց և դատապարտյալների աշխատանքը, կալանավորված անձանց և դատապարտյալների կրթությունը, գրքերից, ամսագրերից ու թերթերից օգտվելը, դատապարտյալների ինքնագործ միավորումների կազմավորման և գործունեության կարգը, կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից կրոնական ծեսերին մասնակցելը, տեսակցությունների տրամադրման կարգը, հանձնուքներ, ծանրոցներ, փաթեթներ ընդունելու և հանձնելու, դրամական փոխանցումներ ստանալու և ուղարկելու կարգը, կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից առաջարկություններ, դիմումներ ու բողոքներ ներկայացնելը, նամակագրությունը, հեռախոսազրույցների տրամադրման կարգը, կալանավորված անձի և դատապարտյալի լուսանկարման, տեսանկարահանման ու հարցազրույցի իրականացման կարգը, կարճաժամկետ մեկնումների տրամադրման կարգը, կալանավորված անձանց և դատապարտյալների` քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու և ամուսնությունը գրանցելու կարգը, կալանավորված անձանց և դատապարտյալների նյութական պատասխանատվությունը, կալանավորված անձանց և դատապարտյալների նկատմամբ կիրառվող խրախուսանքի ու տույժի միջոցները և դրանք կիրառելու կարգը, կալանավորվածներին պահելու վայրերում և ուղղիչ հիմնարկներում արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը, կալանավորված անձանց և դատապարտյալներին փոխադրելը, կալանավորված անձանց կալանքից և դատապարտյալներին պատժից ազատելու կարգն ու պայմանները, կալանավորված անձանց և դատապարտյալներին` իրենց մոտ ունենալ, հանձնուքներով, ծանրոցներով և փաթեթներով ստանալ կամ ձեռք բերել արգելվող իրերի, առարկաների ու սննդամթերքի ցանկը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և սույն կանոնակարգից բխող այլ հարաբերություններ:

2. Սույն կանոնակարգի պահանջների կատարումը պարտադիր է կալանավորված անձանց պահելու վայրի և ուղղիչ հիմնարկի վարչակազմի, կալանավորված անձանց և դատապարտյալների, ինչպես նաև կալանավորված անձանց պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ այցելող այլ անձանց համար:

Սույն կանոնակարգի խախտումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

3. Կալանավորվածներին պահելու վայրերում պահվում են այն մեղադրյալները և ամբաստանյալները, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, ինչպես նաև այն դատապարտյալները, ովքեր այլ քրեական գործերով պատասխանատվության են ենթարկվել, և որոնց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Ուղղիչ հիմնարկներում պահվում են դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով կալանքի, որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձինք:

4. Կալանավորվածներին պահելու վայրերում ազատազրկման ձևով պատիժ են կրում կալանավորվածներին պահելու վայրերի տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ներգրավված դատապարտյալները:

 

II. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ` ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿ ԸՆԴՈՒՆԵԼԸ

 

5. Կալանավորվածներին պահելու վայր բերված կալանավորված անձի և ուղղիչ հիմնարկ բերված դատապարտյալի ընդունումը կազմակերպվում է կարանտինային բաժանմունքում և, որպես կանոն, իրականացվում է ժամը 100-200-ը` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պատասխանատու հերթապահի կողմից:

Կարանտինային բաժանմունքը գտնվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի առանձնացված հատվածում` այնպես, որպեսզի բացառվի մյուս խցերում կամ կացարաններում գտնվող կալանավորված անձանց կամ դատապարտյալների հետ շփումը` բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի:

6. Կալանավորվածներին պահելու վայրի պատասխանատու հերթապահն ստուգում է կալանավորվածներին պահելու վայր բերված անձին ընդունելու համար անհրաժեշտ հետևյալ փաստաթղթերը` անձնագիրը, իսկ դրա բացակայության դեպքում` նկարով` անձը հաստատող այլ փաստաթուղթ, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը, ձերբակալված լինելու դեպքում` ձերբակալելու մասին արձանագրությունը, հագուստի և անձնական իրերի անվանացանկի մասին արձանագրությունը և սահմանված կարգով տրված` դատվածության մասին տեղեկանքը:

Ուղղիչ հիմնարկի պատասխանատու հերթապահն ստուգում է ուղղիչ հիմնարկ բերված անձին ընդունելու համար անհրաժեշտ հետևյալ փաստաթղթերը` անձնագիրը, իսկ դրա բացակայության դեպքում` անձը հաստատող այլ փաստաթուղթ, դատավճիռը, ինչպես նաև դատարանի որոշումը կատարման հանձնելու մասին կարգադրությունը: Եթե անձն ուղղիչ հիմնարկ է բերվում կալանավորվածներին պահելու վայրից կամ այլ ուղղիչ հիմնարկից, ապա ստուգվում է նաև նրա անձնական գործը:

Ուղղիչ հիմնարկի պատասխանատու հերթապահը կազմում է հագուստի և անձնական իրերի անվանացանկի մասին արձանագրություն, եթե անձը չի բերվում այլ ուղղիչ հիմնարկից:

Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պատասխանատու հերթապահը, համոզվելու համար, որ փաստաթղթերը լրացված են տվյալ կալանավորված անձի կամ դատապարտյալի վերաբերյալ, անցկացնում է անձնական տվյալների վերաբերյալ ստուգողական հարցում և դրա արդյունքները համեմատում իրեն ներկայացվող փաստաթղթերում առկա տվյալների հետ:

Սույն կետում նշված որևէ փաստաթղթի բացակայության դեպքում անձը կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ չի ընդունվում:

(6-րդ կետը փոփ. 15.03.07 N 293-Ն)

7. Իր մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձին կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ ընդունելու համար անհրաժեշտ են նաև երեխայի ծննդյան վկայականը կամ երեխայի հետ կալանավորված անձի կամ դատապարտյալի արյունակցական կամ ազգակցական կապը հաստատող այլ փաստաթուղթ:

Երեխայի հետ կալանավորված անձի կամ դատապարտյալի արյունակցական կամ ազգակցական կապը հաստատող փաստաթղթի բացակայության դեպքում երեխան կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ չի ընդունվում, և դրա մասին կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը հայտնում է իրավասու մարմիններին: Մինչև երեխայի հետ կալանավորված անձի կամ դատապարտյալի արյունակցական կամ ազգակցական կապը հաստատող փաստաթուղթ ներկայացնելը կամ իրավասու մարմինների կողմից երեխային վերցնելը` երեխան պահվում է կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում:

 (7-րդ կետը լրաց. 10.01.08 N 25-Ն)

8. Կալանավորված անձանց` կալանավորվածներին պահելու վայր և դատապարտյալներին ուղղիչ հիմնարկ ընդունելիս համապատասխան մատյանում գրանցվում են հետևյալ տվյալները`

1) տեղեկություններ կալանավորված անձի կամ դատապարտյալի մասին (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը).

2) կալանավորման կամ դատապարտման հիմքերը.

3) կալանավորված անձին կալանավորվածներին պահելու վայր և դատապարտյալին ուղղիչ հիմնարկ ընդունելու օրը, ամսաթիվը, տարեթիվը և ժամը:

Կալանավորվածներին պահելու վայր տարանցումով բերված կալանավորված անձը կամ դատապարտյալն ընդունվում և նշանակման վայր է ուղարկվում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության (այսուհետ` քրեակատարողական վարչություն) պետի հրամանով:

9. Կալանավորված անձը կալանավորվածներին պահելու վայր, իսկ դատապարտյալն ուղղիչ հիմնարկ ընդունվելիս նախնական բժշկական զննությունը սահմանված կարգով անցնում են կարանտինային բաժանմունքում:

10. Կալանավորված անձը կալանավորվածներին պահելու վայր, իսկ դատապարտյալն ուղղիչ հիմնարկ ընդունվելուց հետո բժշկական հետազոտություն անցնելու և կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պայմաններին ծանոթանալու նպատակով` մինչև յոթ օր ժամկետով տեղավորվում են կարանտինային բաժանմունքի` այդ նպատակով նախատեսված խցերում:

11. Կարանտինային բաժանմունքի խցում տեղավորվելուց անմիջապես հետո` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը նրա իրավունքների և պարտականությունների, սույն կանոնակարգի, կալանավորման կամ պատիժը կրելու կարգի և պայմանների, ինչպես նաև կալանավորման կամ պատիժը կրելու սահմանված կարգի խախտման համար նախատեսված պատասխանատվության, նրա նկատմամբ հսկողություն իրականացնելու համար առկա տեխնիկական միջոցների, ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելու դեպքերի մասին տեղեկացնում է կալանավորված անձին կամ դատապարտյալին, որը հաստատվում է տվյալ անձի ստորագրությամբ, իսկ դրա մասին տեղեկանքը (N 1 ձև) կցվում է նրա անձնական գործին:

12. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի կարանտինային բաժանմունքում անձն ապահովվում է կալանավորված անձանց կամ դատապարտյալներին պահելու համար սահմանված անհրաժեշտ գույքով, սննդով, անկողնային պարագաներով և սույն կանոնակարգով նախատեսված այլ իրերով, օգտվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի համար օրենքով և սույն կանոնակարգով նախատեսված բոլոր իրավունքներից, ինչպես նաև կրում է օրենքով և սույն կանոնակարգով սահմանված պարտականություններ: Կալանավորված անձը կամ դատապարտյալը կարանտինային բաժանմունքում պահվում է նվազագույնը նույն պայմաններում, ինչպիսի պայմաններում կալանավորված անձը կամ դատապարտյալը պահվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի այլ խցում կամ կացարանում:

13. Կալանավորվածներին պահելու վայր ընդունվող կալանավորված անձը և ուղղիչ հիմնարկ ընդունվող դատապարտյալը սույն կանոնակարգով սահմանված կարգով պարտադիր ենթարկվում են անձնական խուզարկության, իսկ նրանց իրերը` զննության:

Կալանավորվածներին պահելու վայր ընդունվող կալանավորված անձը և ուղղիչ հիմնարկ ընդունվող դատապարտյալը ենթարկվում են նաև մատնադրոշմման և լուսանկարման:

14. Այն անձինք, ովքեր կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ են բերվում կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներով կամ հիվանդությամբ, ուղարկվում են համապատասխան բժշկական ուղղվածություն ունեցող` կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ, իսկ եթե այդ հիմնարկում նրանց պահելը նույնպես վտանգավոր է կյանքի համար, ապա կալանավորված անձինք կամ դատապարտյալները սահմանված կարգով ուղարկվում են քաղաքացիական հիվանդանոց:

Անհրաժեշտության դեպքում նրանց ցուցաբերվում է առաջին բուժօգնություն:

15. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների` կարանտինային բաժանմունքում գտնվելու ընթացքում նրանք տեղաբաշխվում են ըստ խցերի կամ կացարանների, որտեղ կալանավորված անձինք կամ դատապարտյալները փոխադրվում են կարանտինային բաժանմունքում աշխատանքները սահմանված կարգով ավարտվելուց հետո: Կալանավորված անձինք ըստ խցերի տեղաբաշխվում և կալանավորվածներին պահելու վայրերում անջատ են պահվում «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, իսկ դատապարտյալներն ըստ խցերի կամ կացարանների տեղաբաշխվում են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի համաձայն` հաշվի առնելով նաև անձանց համատեղելիությունը, առողջական վիճակը և անվտանգության ապահովումը:

16. Կալանավորված անձանց կամ դատապարտյալներին առողջական վիճակի հիմքով անջատ պահելու դեպքերում նրանք տեղաբաշխվում են բժշկական սպասարկման համապատասխան ստորաբաժանման ղեկավարի եզրակացության հիման վրա:

Անչափահասները, հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձինք կարող են տեղավորվել իրենց վիճակի առանձնահատկություններին համապատասխան պայմաններ ունեցող խցերում կամ կացարաններում:

 

III. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

17. Կալանավորված անձի կամ դատապարտյալի վարքագծի կանոնները բխում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նրա հիմնական իրավունքներից ու պարտականություններից:

18. Կալանավորված անձը կամ դատապարտյալն օրենքով սահմանված իրավունքներից բացի իրավունք ունի տնօրինելու օրակարգով իրեն հատկացված ժամանակը: Կալանավորված անձի կամ դատապարտյալի իրավունքների իրականացման ժամանակ չպետք է խախտվեն կալանավորվածներին պահելու վայրում գտնվելու և պատիժը կրելու կարգն ու պայմանները, ինչպես նաև այլ անձանց իրավունքները և օրինական շահերը:

19. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը կալանավորված անձանց կամ դատապարտյալներին դիմում է «Դուք»-ով և կոչում «քաղաքացի» կամ «քաղաքացուհի» կամ, համապատասխանաբար, «կալանավորված» կամ «դատապարտյալ»` ավելացնելով ազգանունը: Կալանավորված անձինք և դատապարտյալները կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչներին դիմում են «Դուք»-ով և կոչում «պարոն» կամ «տիկին»` ավելացնելով ազգանունը:

20. Կալանավորված անձանց և դատապարտյալների պարտականությունները սահմանվում են օրենքով:

21. Կալանավորվածներին պահելու վայրի խցում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման համար սահմանվում է հերթապահություն:

22. Դատապարտյալը պարտավոր է հագուստի վրա (վերնազգեստի վերին ձախ հատվածում) կրել միասնական նմուշի անվանական կրծքանշան (90 մմ x 55 մմ չափսի)` բացառությամբ անչափահաս կամ բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալի: Կրծքանշանը պատրաստվում է պոլիէթիլենային նյութով պատված ստվարաթղթից, լինում է ցանկացած գույնի` բացի կարմիր, սև կամ կապույտ գույներից: Կրծքանշանի վրա գրվում է դատապարտյալի ազգանունը, անվան ու հայրանվան սկզբնատառերը և խմբի համարը, իսկ եզրերով անցնում է 5 մմ լայնությամբ եզրագիծ:

23. Կալանավորված անձին կամ դատապարտյալին արգելվում է`

1) իր մոտ ունենալ կամ խցում պահել սույն կանոնակարգի N 2 ձևով արգելված առարկաներ, իրեր և սննդամթերք.

2) խցի կամ զբոսանքի վայրի սահմաններից դուրս նետել որևէ իր կամ վերցնել այդ տարածքում հայտնաբերված իրը.

3) կիպ մոտենալ խցի կամ կացարանի դռան դիտանցքին և փակել այն, կատարել խցում գտնվող անձանց վարքագծի նկատմամբ հսկողություն իրականացնելուն խոչընդոտող այլ գործողություններ.

4) փչացնել կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի` օգտագործման համար տրված իրերը, պատերի վրա նշումներ կամ գրառումներ անել, նկարել, թղթեր փակցնել, վնասել իրավական ակտերից կատարված և փակցված քաղվածքները, տեղեկատվության նպատակով փակցված ցուցանակները.

5) օգտվել ինքնաշեն էլեկտրասարքերից, սարքավորումներից.

6) առանց կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի թույլտվության` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածքում պահել կենդանիներ, զբաղվել բանջարաբուծությամբ և սենյակային բուսաբուծությամբ, ստեղծել կենդանի բնության անկյուններ (անչափահաս դատապարտյալների համար ուղղիչ հիմնարկի տարածքում կարող են կազմակերպվել կենդանի բնության անկյուններ).

7) օգտագործել ալկոհոլային խմիչքներ և թմրանյութեր, զբաղվել մոլախաղերով.

8) առանց կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի թույլտվության` փոխել անհատական քնելու տեղը, վարագուրել այն.

9) առանց կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի թույլտվության` կատարել սանհանգույցի կամ խցի կամ կացարանի լուսավորության աղբյուրի վերանորոգման աշխատանքներ.

10) հակաճառել կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում պահպանություն և հսկողություն իրականացնող վարչակազմի ներկայացուցչին, հրաժարվել կամ խուսափել նրա օրինական կարգադրությունների կատարումից.

11) կազմակերպել և անցկացնել հրապարակային միջոցառումներ.

12) խախտել տեղաշարժման համար նախատեսված վայրերի սահմանները.

13) առանց կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի թույլտվության` դուրս գալ արտադրական և բնակելի գոտիների մեկուսացված տեղամասերի սահմաններից.

14) առանց կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի թույլտվության` գտնվել այլ կացարաններում, խցերում և արտադրական գոտիներում.

15) նյութական կամ այլ շահ ստանալու նպատակով զբաղվել թույլատրելի խաղերով.

16) սնունդ պատրաստել և օգտագործել դրա համար չնախատեսված վայրերում.

17) առանց կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի թույլտվության` բարձրանալ շենքերի, արտադրամասերի, շինությունների և այլ կառույցների տանիքները, մոտենալ ներքին արգելագոտու պարսպին.

18) առանց կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի թույլտվության` լքել աշխատանքային վայրը և այն շինությունը, որտեղ անցկացվում են զանգվածային միջոցառումներ.

19) անհարկի բղավել, աղմկել, խանգարել անդորրը.

20) աշխատավայրում պահել սննդամթերք.

21) առանց կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի թույլտվության` ճաշարանից դուրս բերել սննդամթերք:

Սույն կետի 8-րդ և 15-րդ ենթակետերով սահմանված արգելքները չեն տարածվում բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների վրա:

24. Դատապարտյալին առանց պահախմբի կամ ուղեկցորդման ուղղիչ հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի սահմաններից դուրս տեղաշարժվելու մասին կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի կողմից ընդունված որոշման մեջ նշվում են դատապարտյալի անվանական տվյալները, ծննդյան տարեթիվը, պատժաչափը, հոդվածը, որով դատապարտվել է դատապարտյալը, պատժի փաստացի կրած ժամանակը, կատարվող աշխատանքների բնույթը, տեղաշարժման ուղին և ժամանակը:

Որոշումը կցվում է դատապարտյալի անձնական գործին:

25. Առանց պահախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվելու թույլտվություն ստացած դատապարտյալին տրվում է սահմանված նմուշի անցագիր (N 3 ձև): Կալանավորված անձանց պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմն իրականացնում է անցագրերի հաշվառում` վարելով համապատասխան հսկողական մատյան, որում նշվում են անցագիր ստացած դատապարտյալի անվանական տվյալները, ծննդյան տարեթիվը, պատժաչափը, պատիժը կրելու սկիզբը և վերջը, տեղաշարժման ուղին ու ժամանակը, անցագիրը տալու օրը, գործողության ժամկետը և ծանոթագրություններ գործողության ժամկետի երկարաձգման մասին:

Մինչև անցագիր տալը` դատապարտյալը ծանուցվում է առանց պահախմբի կամ ուղեկցորդման կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս գտնվելու թույլտվություն ստացած դատապարտյալի վարքագծի կանոնների մասին: Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից կազմվում է դրա մասին արձանագրություն (N 4 ձև), որն ստորագրվում է նաև դատապարտյալի կողմից: Արձանագրությունը կցվում է դատապարտյալի անձնական գործին:

26. Դատապարտյալին առանց պահախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվել թույլատրվում է միայն անցագրում դրա համար նշված ժամերին և ուղիով: Դատապարտյալի` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս գալու և վերադարձի ժամանակը կարգավորվում է ըստ աշխատանքի բնույթի և տևողության:

27. Առանց պահախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվելու թույլտվություն ստացած դատապարտյալը բնակվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչական սահմաններում` սահմանված կարգով հսկողության տակ գտնվող` իրեն հատկացված վայրում:

Առանց պահախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվելու թույլտվություն ստացած դատապարտյալների` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս բնակվելն արգելվում է:

28. Առանց պահախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվելու թույլտվություն ստացած դատապարտյալը ոչ աշխատանքային ժամերին գտնվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածքում։ Նրա նկատմամբ տարածվում են ուղղիչ հիմնարկում պահվող դատապարտյալի համար սույն կանոնակարգով սահմանված վարքագծի կանոնների պահանջները:

29. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի որոշման հիման վրա դատապարտյալը զրկվում է առանց պահախմբի կամ ուղեկցորդման կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս գտնվելու թույլտվությունից` այդպիսի թույլտվություն ստացած դատապարտյալի կողմից վարքագծի կանոնների խախտման կամ աշխատանքի բնույթը փոխվելու դեպքերում: Համապատասխան որոշման մեջ նշվում են դատապարտյալի անվանական տվյալները և առանց պահախմբի կամ ուղեկցորդման` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս գտնվելու թույլտվություն տալու մասին որոշման վերացման հիմքերի համառոտ բովանդակությունը: Նշված դեպքում դատապարտյալի անցագիրը հետ է վերցվում և կցվում դատապարտյալի անձնական գործին:

30. Առանց պահախմբի կամ ուղեկցորդման գտնվելու թույլտվություն ստացած դատապարտյալը կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու ընթացքում պարտավոր է`

1) պահպանել տեղաշարժման ուղին և ժամանակը,

2) ժամանակին վերադառնալ և դրա մասին տեղյակ պահել կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմին,

3) կալանավորված անձանց պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի, ինչպես նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչների առաջին իսկ պահանջով ներկայացնել անցագիրը, իսկ կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ վերադառնալուց հետո այն հանձնել կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի համապատասխան ներկայացուցչին,

4) աշխատանքային ժամերին չլքել աշխատավայրը,

5) անցագիրը չտրամադրել այլ անձանց:

31. Առանց պահախմբի կամ ուղեկցորդման գտնվելու թույլտվություն ստացած դատապարտյալը կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու ընթացքում կարող է կրել տարվա եղանակին համապատասխան սահմանված միասնական նմուշի կամ քաղաքացիական հագուստ:

 

IV. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԲՈՒԺՍՊԱՍԱՐԿՈՒՄՆ ՈՒ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

32. Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսպասարկման և անձնական հիգիենայի հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

33. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հիգիենայի պահպանման պայմաններն ապահովվում են կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից հասարակական համակեցության կանոնների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափորոշիչների համաձայն:

34. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հիգիենայի պահպանման առաջնահերթ պայման է հանդիսանում կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածքի, շենքերի և շինությունների, կալանավորված անձանց կամ դատապարտյալների խցերի կամ կացարանների, կենցաղային իրերի ու պարագաների ամենօրյա մաքրության ապահովումը:

35. Կալանավորված անձը և դատապարտյալը պարտավոր են ապահովել իրենց անձնական հիգիենայի պահպանման կանոնների պահանջների կատարումը, որոնց պատշաճ կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից:

36. Յուրաքանչյուր կալանավորված անձ կամ դատապարտյալ պատասխանատու է իր բնակելի խցի կամ կացարանի մաքրության պահպանման համար: Նա պետք է մաքուր և առանձնացված պահի իրեն հատկացված հիգիենայի անհրաժեշտ պարագաները, հագուստն ու կենցաղային իրերը, լոգանք կամ ցնցուղ պետք է ընդունի կլիմային համապատասխան ջերմաստիճանի պայմաններում` առնվազն յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ, իսկ հնարավորության դեպքում` ավելի հաճախակի, եթե դա անհրաժեշտ է ընդհանուր հիգիենայի պահպանման համար, հետևի իրեն, ունենա կոկիկ արտաքին տեսք և մաքուր քնելատեղ:

37. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հիգիենայի պայմանները և կանոնները պահպանելու նպատակով կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը կալանավորված անձանց կամ դատապարտյալներին ապահովում է համապատասխան միջոցներով, այդ թվում` հիմնական մաքրող միջոցներով և նյութերով:

 

V. ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ՈՒ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼԸ

 

38. Կալանավորված անձը կամ դատապարտյալը կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի կրպակից կամ խանութից կարող է իր հաշվին ձեռք բերել սննդամթերք, առաջին անհրաժեշտության և այլ առարկաներ:

39. Կալանավորներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետը պայմանագիր է կնքում առևտրային կազմակերպությունների հետ (այսուհետ՝ մատակարար), կալանավորված անձանց և դատապարտյալների համար անկանխիկ ձևով լրացուցիչ սննդամթերք, առաջին անհրաժեշտության և այլ առարկաներ մատակարարելու վերաբերյալ:

(39-րդ կետը խմբ. 20.05.10 N 599-Ն) 

39.1. Հիմնարկի կրպակն սպասարկող աշխատողը (այսուհետ՝ կրպակավար) հիմնարկի ֆինանսական ստորաբաժանումից տեղեկանում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշվում առկա գումարի մասին` ստանալով հայտի ձևաթուղթ (ձև N 2.1) (այսուհետ՝ հայտ), որտեղ լրացված են հայտի 1-ին մասում պահանջվող տվյալները:

(39.1 կետը լրաց. 20.05.10 N 599-Ն) 

39.2. Կրպակավարը`

1) մատակարարի կողմից ներկայացված գնացուցակը ծանոթացնում է անձնական հաշվում գումար ունեցող կալանավորված անձին կամ դատապարտյալին և նրան տրամադրում հայտը՝ 2-րդ մասի 2-րդ և 3-րդ սյունակներն անձամբ լրացնելու համար.

2) ամփոփում է հայտերն ըստ ապրանքատեսակների քանակի և գումարի ու հանձնում հիմնարկի ֆինանսական ստորաբաժանմանը՝ գումարը մատակարարին փոխանցելու համար.

3) մատակարարից ամփոփ ցուցակի համաձայն ստացված ապրանքները համապատասխանաբար անձամբ հանձնում է հայտեր ներկայացրած կալանավորված անձանց և դատապարտյալներին.

4) հայտերի հավաքումը, ամփոփումը և ապրանքների տրամադրումը կախված անհրաժեշտությունից կատարվում է հնարավորինս կարճ ժամկետում՝ շաբաթական պարբերությամբ:

(39.2 կետը լրաց. 20.05.10 N 599-Ն)

39.3. Հայտ ներկայացրած կալանավորված անձը կամ դատապարտյալը`

1) անձամբ լրացնում է իր հայտի 3-րդ մասի պահանջվող տվյալները և ստորագրում՝ դրանով հավաստելով ապրանքների ստացումը.

2) ստորագրելով քրեակատարողական հիմնարկի ֆինանսական ծառայությունում պահվող իր անձնական քարտում՝ տեղեկանում է տվյալ ամսվա ընթացքում իր անձնական հաշվին մուտք եղած աշխատավարձի, կենսաթոշակի կամ այլ գումարների և ըստ հայտերով ելքագրված գումարների մասին:

(39.3 կետը լրաց. 20.05.10 N 599-Ն)

40. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը կալանավորված անձի կամ դատապարտյալի` կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ ժամանած մերձավոր ազգականներին կամ այլ անձանց տեղեկացնում է, որ նրանք հնարավորություն ունեն կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի կրպակի կամ խանութի միջոցով ձեռք բերելու սննդամթերք, առաջին անհրաժեշտության և այլ առարկաներ` դրանք կալանավորված անձին կամ դատապարտյալին փոխանցելու նպատակով:

41. Կալանավորված անձինք իրավունք ունեն իրենց հաշվին օգտվելու հետևյալ լրացուցիչ վճարովի կենցաղային ծառայություններից`

1) կենցաղային իրերի վարձույթ կամ տրամադրում,

2) լվացքատան, քիմմաքրման ծառայություններ,

3) լրացուցիչ լոգանք ընդունելու հնարավորություն,

4) կոշկակարի, դերձակի ծառայությունների տրամադրում:

Կալանավորված անձինք և դատապարտյալներն իրավունք ունեն իրենց հաշվին օգտվելու նաև այլ բժիշկ-մասնագետների ծառայություններից:

42. Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը կալանավորվածներին պահելու վայրի կրպակի կամ խանութի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի որոշած այլ միջոցով ապահովում է համապատասխան պայմաններ` կալանավորված անձանց կամ դատապարտյալների լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունքի իրականացման համար:

 

VI. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ-ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

43. Կալանավորված անձին կամ դատապարտյալին անհատական օգտագործման նպատակով տրամադրվում են`

1) մահճակալ,

2) անկողնային պարագաներ և սպիտակեղեն,

3) խոհանոցային սպասք (ափսե, բաժակ, գդալ` ալյումինե կամ պլաստմասսայե),

4) սույն կանոնակարգով սահմանված միասնական նմուշի հագուստ (կալանավորված անձանց միասնական նմուշի հագուստ տրամադրվում է անհրաժեշտության դեպքում),

5) անձնական հիգիենայի պարագաներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափաբաժիններով:

Նշված գույքը կալանավորված անձին կամ դատապարտյալին կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում գտնվելու ընթացքում անվճար տրվում է ժամանակավոր օգտագործման համար` բացառությամբ անձնական հիգիենայի պարագաների:

Կալանավորված անձին կամ դատապարտյալին անձնական օգտագործման նպատակով կարող է տրամադրվել նաև այլ գույք:

44. Ելնելով խցում պահվող կալանավորված անձանց կամ դատապարտյալների թվից` ընդհանուր օգտագործման համար յուրաքանչյուր խցին տրամադրվում են սեղանի խաղեր (բացառությամբ զառով խաղերի), խցի մաքրության պահպանման համար անհրաժեշտ առարկաներ, իսկ կենցաղում օգտագործվող կտրող-ծակող առարկաները կալանավորված անձանց կամ դատապարտյալներին տրվում են կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի հսկողությամբ:

(44-րդ կետը լրաց. 28.07.11 N 1032-Ն)

45. Իր մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձը կամ դատապարտյալն ստանում է երեխայի խնամքի համար անհրաժեշտ պարագաներ և իրեր:

46. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի խուցն առնվազն պետք է ապահովված լինի սեղանով, նստարանով կամ աթոռով, հագուստի կախիչներով, կենցաղային իրերի պահարանով, ռադիոընդունիչով և աղբամանով:

Խցերում սարքավորվում են սանհանգույց և լվացարան` խմելու ջրի ծորակով:

47. Կալանավորված անձի կամ դատապարտյալի` յուրաքանչյուր շաբաթ առնվազն մեկ անգամ ցնցուղով լոգանք ընդունելու տևողությունը պետք է կազմի առնվազն 15 րոպե:

48. Կալանավորված անձինք կրում են իրենց հագուստը, իսկ նրանց ցանկության դեպքում ապահովվում են տարվա եղանակներին, կլիմայական պայմաններին և սեռին համապատասխան` դատապարտյալների համար նախատեսված միասնական նմուշի հագուստով:

49. Կալանավորված անձի կամ դատապարտյալի հագուստի և անկողնային պարագաների լվացումը կազմակերպվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից, կամ կալանավորված անձանց և դատապարտյալներին հնարավորություն է ընձեռվում օգտվելու լվացքատնից, համապատասխան կենցաղային տեխնիկայից և չորանոցից:

50. Դատապարտյալն ապահովվում է միասնական նմուշի հագուստով` ըստ տարվա եղանակի, կլիմայական պայմանների, ինչպես նաև` հաշվի առնելով նրա սեռը:

Դատապարտյալի հագուստը չպետք է որևէ կերպ ճնշի կամ նվաստացնի նրան:

51. Արական սեռի դատապարտյալի հագուստի ձևն է`

1) ձմեռային գլխարկ` կազմված է գլխարկի գագաթամասից, հովհարից, կարված է սև գույնի արհեստական մորթուց: Ականջապանակներով և ծածկակալով գլխարկները կարված են մուգ մոխրագույն մահուդից,

2) ամառային գլխարկ` սև բամբակյա գործվածքից է, կազմված է հովհարից, օվալաձև հատակից, ուղղանկյուն կողքամասից,

3) կիսավերարկու` սև բամբակյա գործվածքից է, միափեշ, ուղիղ, տաք ներդիրով, ծալովի օձիքով, կոճկվում է կոճակներով,

4) բամբակաբաճկոն` սև բամբակյա գործվածքից է, միափեշ, տաք ներդիրով, կանգուն օձիքով, կոճկվում է կոճակներով,

5) տաբատ` սև բամբակյա գործվածքից է, տաք ներդիրով, կարված գոտիով, կոճկվում է կոճակներով,

6) բամբակյա հագուստի կուրտկան սև կտորից է, միափեշ, ծալովի օձիքով, կոճկվում է կոճակներով, տաբատը` մուգ մոխրագույն կտորից, կարված գոտիով, կոճկվում է կոճակներով,

7) վերնաշապիկ` սև բամբակյա գործվածքից է, ծալովի օձիքով, կոճկվում է կոճակներով, թևքերը` թևքածալով:

52. Իգական սեռի դատապարտյալի հագուստի ձևն է`

1) գլխաշորեր` կիսաբրդյա, սև կամ մուգ կապույտ գույնի բամբակյա, նկարազարդ,

2) կիսավերարկու` սև կամ մուգ կապույտ բամբակյա գործվածքից է, միափեշ, ուղիղ, տաք ներդիրով, ծալովի օձիքով, կոճկվում է կոճակներով,

3) բաճկոն` սև կամ մուգ կապույտ բամբակյա գործվածքից է, միափեշ, տաք ներդիրով, ծալովի օձիքով, կոճկվում է կոճակներով,

4) տաբատը նկարագրությամբ և ձևով նման է սույն կանոնակարգի 51-րդ կետի 5-րդ ենթակետում նկարագրված տաբատին,

5) զգեստ-կոստյումի ժակետը կարված է սև կամ մուգ կապույտ բամբակյա գործվածքից, միափեշ, ծալովի օձիքով, կոճկվում է կոճակներով, կանացի անթև զգեստը սև կամ մուգ կապույտ բամբակյա գործվածքից է, կիսակիպ գրկվածքով, Y-աձև կտրվածքով,

6) զգեստ` սև կամ մուգ կապույտ բամբակյա գործվածքից է, կիսակիպ գրկվածքով, ծալովի օձիքով, կիսաթև,

7) բլուզ` սև կամ մուգ կապույտ բամբակյա գործվածքից է, ծալովի օձիքով, երկարաթև, կոճկվում է կոճակներով:

 

VII. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՕՐՎԱ ԿԱՐԳԱՑՈՒՑԱԿԸ

 

53. Կալանավորվածներին պահելու վայրում և ուղղիչ հիմնարկում սահմանվում է օրվա կարգացուցակ` հաշվի առնելով տարվա եղանակը, կլիմայական պայմանները և այլ հանգամանքներ:

54. Օրվա կարգացուցակը ներառում է վերկացի, ավարտակոչի, հանգստի, հարդարանքի, մարմնամարզության, սննդի ընդունման, զբաղվածության և այլ ժամերը:

55. Նմուշային օրինակին համապատասխան մշակված օրվա կարգացուցակը (N 5 ձև) հաստատվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի հրամանով և տեղեկացվում է որպես ի գիտություն` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմին, կալանավորված անձանց, դատապարտյալներին և կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ մուտք ու ելք ունեցող այլ անձանց: Օրվա կարգացուցակը փակցվում է խցերում և կացարաններում:

56. Կալանավորված անձանց սննդի ընդունումը կազմակերպվում է օրվա կարգացուցակով սահմանված ժամերին` խցերում:

57. Դատապարտյալների սննդի ընդունումը կազմակերպվում է օրվա կարգացուցակով սահմանված ժամերին` փակ և կիսափակ ուղղիչ հիմնարկներում` խցերում, իսկ կիսաբաց և բաց ուղղիչ հիմնարկներում` ճաշարաններում:

Տեխնիկատնտեսական սպասարկման կամ այլ աշխատանքներում ներգրավված դատապարտյալները կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի թույլտվությամբ կարող են սնունդն ընդունել առանձին:

Առանց պահախմբի կամ ուղեկցորդման` ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս սահմանված կարգով գտնվող դատապարտյալի սննդի ընդունումը կարող է կազմակերպվել դաշտային ճաշարաններում:

58. Կալանավորվածներին պահելու վայրի տարածքում խցերից դուրս, ինչպես նաև փակ և կիսափակ ուղղիչ հիմնարկներում պատիժը կրող դատապարտյալների` խցերից դուրս տեղաշարժն իրականացվում է վարչակազմի ներկայացուցչի կողմից պահանջվող եղանակով` բացառությամբ զբոսանքի վայրերի:

Խցերից դուրս տեղաշարժն արգելվում է ավարտակոչից մինչև վերկաց` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

59. Կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալի տեղաշարժն իրականացվում է ազատ` այդ նպատակով նախատեսված վայրերում, իսկ ուղղիչ հիմնարկի մյուս տարածքներում` վարչակազմի ներկայացուցչի կողմից պահանջվող եղանակով և թույլտվությամբ:

60. Արգելվում է դատապարտյալի տեղաշարժը բնակելի գոտու սահմաններից դուրս` ավարտակոչից մինչև վերկաց:

61. Կալանավորված անձի և փակ կամ կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալի զբոսանքի ժամերը սահմանվում են օրվա կարգացուցակով` ըստ կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի կողմից հաստատված ժամանակացույցի:

62. Կալանավորված անձը կամ փակ կամ կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալն իր ցանկությամբ կարող է դուրս չգալ զբոսանքի: Կալանավորված անձի կամ դատապարտյալի զբոսանքից հրաժարվելու փաստն արձանագրվում է համապատասխան մատյանում (N 6 ձև):

63. Կալանավորված անձը կամ դատապարտյալն իրավունք ունի զբոսանքի ժամանակահատվածում զբաղվելու չարգելված ցանկացած գործողությամբ:

64. Զբոսանքն անցկացվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի հսկողությամբ:

 

VIII. ՓԱԿ, ԿԻՍԱՓԱԿ, ԿԻՍԱԲԱՑ ԵՎ ԲԱՑ ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՈՒ ԿԱԼԱՆՔԻ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ԲՈՒԺԱԿԱՆ ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

65. Փակ, կիսափակ, կիսաբաց, բաց և բուժական ուղղիչ հիմնարկների շենքերում և շինություններում, ելնելով դատապարտյալներին պահելու` օրենքով նախատեսված պայմանների առանձնահատկություններից, պարտադիր տեղակայվում են բնակելի կացարանները կամ խցերը, հիմնարկի վարչակազմի աշխատասենյակները, ճաշարանը, կրպակը կամ խանութը, բուժկետը, դպրոցը, զբաղվածության, մշակութային միջոցառումների անցկացման և տեսակցության սենյակները, գրադարանը, բաղնիքը, լվացքատունը, պատժախցերը և անձնական իրերի պահախցերը:

 66. Դատապարտյալները բաց ուղղիչ հիմնարկի սահմանների մասին տեղեկացվում են կարանտինային բաժանմունքում գտնվելու ժամանակ, ինչի մասին կազմվում է արձանագրություն (N 7 ձև)` դատապարտյալի ստորագրությամբ, և կցվում նրա անձնական գործին:

67. Բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող, օրինապահ վարքագիծ դրսևորող և դրական բնութագրվող դատապարտյալը, եթե ամուսնացած է և ունի հիմնական աշխատանք, հիմնարկի պետի թույլտվությամբ կարող է բնակվել նաև իր ընտանիքի հետ` հիմնարկի սահմաններում գտնվող, նշված նպատակի համար նախատեսված հանրակացարանում:

68. Դատապարտյալները բաց ուղղիչ հիմնարկում պահվում են առանց պահախմբի:

69. Բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալներին թույլատրվում է իրենց մոտ ունենալ գումար և թանկարժեք իրեր:

70. Բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների կրթությունը կարող է կազմակերպվել ստացիոնար ձևով, որը չպետք է խոչընդոտի պատիժը կրելու կարգը և պայմանները:

71. Կալանավորված անձանց կամ դատապարտյալներին բուժական ուղղիչ հիմնարկում անջատ պահելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պահանջներից բացի կիրառվում են նաև այլ չափորոշիչներ, որի անհրաժեշտությունը բխում է բուժական և առողջապահական խնդիրների իրականացման առանձնահատկություններից, հիվանդությունների տեսակներից ու բնույթից:

72. Առանձնապես ծանր հանցագործությունների համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալները բուժական ուղղիչ հիմնարկում պահվում են հատուկ առանձնացված և խցային հիվանդասենյակներում:

73. Եթե կալանավորված անձը կամ դատապարտյալը պատժախցից բուժական ուղղիչ հիմնարկ է տեղափոխվել հիվանդության ձևացման (սիմուլյացիա) կամ անդամախեղության դեպքերի պատճառով, ապա բուժական ուղղիչ հիմնարկում նրա անցկացրած ժամանակահատվածը չի հաշվարկվում տույժը կրելու ժամկետի մեջ:

74. Բուժական ուղղիչ հիմնարկի օրվա կարգացուցակը ներառում է բուժական միջոցառումներ: Կալանավորված անձանց և դատապարտյալների ներկայությունն ստուգվում է ըստ մեկուսացված մասերի կամ հիվանդասենյակների քանակական հաշվարկի և ազգանունների ընթերցման միջոցով` օրական 2 անգամից ոչ պակաս:

75. Երկարատև տեսակցությունները տրամադրվում են ըստ տվյալ դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունների, եթե նրա մոտ բացակայում են բժշկական հակացուցումները:

76. Կալանավորված անձի կամ դատապարտյալի աշխատանքը կազմակերպվում է համաձայն բժշկական ցուցումների` ըստ նրա աշխատունակության աստիճանի և բուժական ուղղիչ հիմնարկի պայմաններում նրան համապատասխան աշխատանքում ներգրավելու հնարավորության:

77. Անձնական կամ այլ շահադիտական դրդումներով ինքնախեղման և հիվանդության ձևացման դիմած կալանավորված անձի կամ դատապարտյալի վարքագիծը գնահատվում է որպես սույն կանոնակարգի պահանջների խախտում, և նրա նկատմամբ կարող են կիրառվել Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով նախատեսված տույժի միջոցները: Ինքնախեղման և հիվանդության ձևացման (սիմուլյացիա) դրդապատճառները, մինչև դրանց համար համապատասխան տույժի միջոցներ կիրառելը, որոշվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ իրականացված հոգեբանական կամ բժշկական քննության միջոցով համապատասխան մասնագետի տված եզրակացության հիման վրա:

(77-րդ կետը լրաց. 10.01.08 N 25-Ն)

78. Կալանքի դատապարտված անձը պահվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով և սույն կանոնակարգով փակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալի համար սահմանված կարգին և պայմաններին համապատասխան` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 12-րդ գլխով նախատեսված առանձնահատկությունները:

 

IX. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՎ ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՀՂԻ ԿԱՆԱՆՑ ԿԱՄ ԻՐԵՆՑ ՄՈՏ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՈՒ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

79. Հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձինք և դատապարտյալները կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում տեղավորվում են այնպես, որպեսզի հնարավորինս նվազագույնի հասցվի այլ կալանավորված անձանց կամ դատապարտյալների հետ շփումը:

Հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալների համար նախատեսված խցերում կամ կացարաններում տեղադրվում են միահարկ մահճակալներ, յուրաքանչյուր երեխայի տրվում է մանկական մահճակալ, իսկ խցերը կամ կացարաններն ապահովվում են տաք ջրով:

80. Կալանավորված կամ դատապարտյալ կինը ծննդաբերության նպատակով պետք է փոխադրվի համապատասխան բաժանմունք ունեցող` կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ: Եթե դա հնարավոր չէ, ապա ծննդկանին կարող են տեղավորել կալանավորվածներին պահելու վայրին կամ ուղղիչ հիմնարկին առավել մոտ տեղակայված առողջապահական հաստատությունում` սահմանված կարգով ապահովելով համապատասխան հսկողություն: Կալանավորված անձին ծննդատուն տեղափոխելու դեպքում կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը դրա մասին տեղյակ է պահում քրեական գործի վարույթն իրականացնող մարմնին:

81. Հղի կանայք կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձինք սննդով և այլ պարագաներով ապահովվում են սահմանված չափաբաժինների համաձայն: Բացի դրանից` պետք է ապահովվի մանկական սնունդ` առողջապահության համակարգի մանկական հաստատություններում գտնվող համապատասխան տարիքի երեխաների համար նախատեսված նորմերով: Մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձինք ստանում են երեխայի խնամքի համար անհրաժեշտ պարագաներ:

82. Երեխա ունեցող անձանց համար պետք է հատկացված լինի զբոսանքի համար նախատեսված` կանաչապատված կամ խաղահրապարակ ունեցող բակ:

83. Իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալների ծանր հիվանդության, ինչպես նաև նրանց կողմից ծնողական պարտականությունների բարեխղճորեն չկատարման, երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորման, ինչպես նաև սույն կանոնակարգի պահանջների պարբերաբար խախտման դեպքերում կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմն իրավունք ունի երեխային ժամանակավորապես ազգականներին կամ այլ անձանց հանձնելու կամ մանկական հաստատությունում տեղավորելու մասին միջնորդություն ներկայացնելու դատարան:

Իր մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձը կամ դատապարտյալը երեխային կարող է ազգականներին կամ այլ անձանց հանձնել` սեփական նախաձեռնությամբ: Ընդ որում, կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը պարտավոր է ամեն կերպ աջակցել նրան:

84. Երեխային ազգականներին հանձնելու համար անհրաժեշտ է կալանավորված անձից կամ դատապարտյալից ճշտել, թե ով կարող է իր վրա վերցնել երեխայի խնամքը: Եթե կալանավորված անձը կամ դատապարտյալն ազգականներ չունի, ապա կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը ձեռնարկում է համապատասխան միջոցներ` երեխային ժամանակավորապես մանկական հաստատություն հանձնելու համար:

85. Անչափահաս կալանավորված անձանց կամ դատապարտյալների համար նախատեսված խցերում կամ կացարաններում տեղադրվում են միահարկ մահճակալներ:

86. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը պարտավոր է միջոցներ ձեռնարկել անչափահաս կալանավորված անձի կամ դատապարտյալի ազատ ժամանակը նպատակաուղղված կազմակերպելու ուղղությամբ:

87. Կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում անչափահաս կալանավորված անձանց կամ դատապարտյալների համար նախատեսված զբոսանքի վայրերը պետք է հարմարեցված լինեն ֆիզիկական վարժությունների, զանազան խաղերով ու սպորտով զբաղվելու համար:

 

X. ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ, ԶՆՆՈՒՄ ԵՎ ԱՌԳՐԱՎՈՒՄ

 

88. Սույն կանոնակարգով արգելված իրերի, առարկաների և սննդամթերքի (N 2 ձև) ներթափանցումը, ինչպես նաև քրեական գործի քննությանը խոչընդոտելը կամ նոր հանցագործություն կատարելը կանխարգելելու նպատակով կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից իրականացվում են կալանավորված անձանց, դատապարտյալների, ինչպես նաև կալանավորվածներին պահելու վայր և ուղղիչ հիմնարկ մուտք ու ելք ունեցող այլ անձանց անձնական խուզարկություններ, կալանավորված անձանց կամ դատապարտյալների խցերի կամ կացարանների խուզարկություններ, կալանավորված անձանց կամ դատապարտյալների իրերի զննումներ և առգրավումներ:

Սույն կետում նշված գործողությունները կատարվում են առնվազն երկու քրեակատարողական ծառայողի մասնակցությամբ:

Անձնական խուզարկությունը կատարվում է անձի պատիվն ու արժանապատվությունը չոտնահարելու սկզբունքով` պահպանելով սանիտարահիգիենիկ նորմերը:

Արգելվում է անձնական խուզարկություն կատարելը` հակառակ սեռի ներկայացուցչի կողմից:

89. Կալանավորված անձը կամ դատապարտյալն անձնական խուզարկության ենթարկվում է կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ ընդունվելիս և ազատվելիս, դրա տարածքից իրավական ցանկացած այլ հիմքով դուրս գալիս, տեսակցությունից առաջ և հետո, խուց, կացարան կամ պատժախուց տեղափոխվելիս, քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց կամ պաշտպանի հետ հանդիպելուց առաջ և հետո:

(89-րդ կետը լրաց. 28.07.11 N 1032-Ն)

90. Այլ անձինք անձնական խուզարկության ենթարկվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի հետ հանդիպելուց առաջ և հետո: Նրանցից պահանջվում է ցույց տալ հագին եղած հագուստի գրպանների, պայուսակների պարունակությունը և իրենց մոտ գտնվող իրերը: Անհրաժեշտության դեպքում քրեակատարողական ծառայողի պահանջով տրամադրվում է հագին եղած հագուստը` այն զննելու նպատակով` առանց նսեմացնելու կամ նվաստացնելու խուզարկման ենթարկվողի անձը:

Այլ անձանց անձնական խուզարկությունն իրականացվում է մեկուսացված սենյակում, որտեղ առկա է բավարար լուսավորություն և անհրաժեշտ ջերմաստիճան: Անձնական խուզարկությանը չպետք է ներկա գտնվեն հակառակ սեռի անձինք:

Անձնական խուզարկությունից առաջ համապատասխան քրեակատարողական ծառայողի կողմից առաջարկվում է ինքնակամ ներկայացնել խուզարկվողի մոտ գտնվող իրերը և առարկաները, իսկ արգելված իրերի կամ առարկաների առկայության դեպքում` դրանք ինքնակամ հանձնել:

91. Խուզարկության ավարտից հետո խուզարկվողի մոտ թողնվում են միայն այն առարկաները և սննդամթերքը, որոնք արգելված չեն սույն կանոնակարգով:

92. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական խուզարկության կամ խցի կամ կացարանի խուզարկության, ինչպես նաև իրերի զննման ժամանակ առգրավման ենթակա առարկաների հայտնաբերման դեպքում կազմվում է արձանագրություն արգելված իրերի հայտնաբերման և առգրավման մասին: Արձանագրությունն ստորագրվում է խուզարկություն կատարող անձանց և խուզարկության ենթարկված անձի կամ զննման ենթարկված իրեր ունեցող անձի կողմից: Վերջինիս կողմից արձանագրության ստորագրումից հրաժարվելու դեպքում արձանագրության մեջ կատարվում է համապատասխան նշում: Արձանագրությունը կցվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործին:

93. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական խուզարկության կամ խցի կամ կացարանի խուզարկության, ինչպես նաև իրերի զննման ժամանակ քաղաքացիական շրջանառությունից չհանված` առգրավված իրերը կամ առարկաներն ի պահ են հանձնվում կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմին: Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական խուզարկության կամ խցի կամ կացարանի խուզարկության, ինչպես նաև իրերի զննման ժամանակ հայտնաբերված դրամը փոխանցվում է համապատասխանաբար կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշվին:

(93-րդ կետը փոփ. 28.07.11 N 1032-Ն)

94. Եթե կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական խուզարկության կամ խցի կամ կացարանի խուզարկության, ինչպես նաև իրերի զննման ժամանակ առգրավվել են այնպիսի տեսակի կամ այնպիսի քանակությամբ արգելված իրեր կամ առարկաներ, որոնք կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմին ի պահ հանձնելը նպատակահարմար չէ, ապա կալանավորված անձին կամ դատապարտյալին առաջարկվում է դրանք իր հաշվին ուղարկել իր մատնանշած անձին:

95. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական խուզարկության կամ խցի կամ կացարանի խուզարկության, ինչպես նաև իրերի զննման ժամանակ առգրավված` քաղաքացիական շրջանառությունից հանված իրերը կամ առարկաները հանձնվում են իրավասու մարմիններին:

96. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական խուզարկության կամ խցի կամ կացարանի խուզարկության, ինչպես նաև իրերի զննման ժամանակ առգրավված այն իրերը կամ առարկաները, որոնք կարող են հանցագործության մասին տվյալներ պարունակել, ուղարկվում են համապատասխան մարմիններ, և դրանց հետագա տնօրինության հարցը որոշվում է նշված մարմինների կողմից:

97. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձի իրերի զննումն իրականացվում է պարտադիր կարգով, իսկ հագուստը ենթակա է զննության, եթե բավարար հիմքեր կան կասկածելու, որ վերջինիս կողմից փորձ է արվում արգելված իր կամ առարկա անցկացնելու: Նշված անձանց հագուստի զննումն իրականացվում է նույն սեռին պատկանող քրեակատարողական ծառայողի կողմից:

98. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձի իրերի զննումից առաջ անձին ներկայացվում է արգելված իրերի ու առարկաների ցանկը և առաջարկվում` դրանց առկայության դեպքում ինքնակամ հանձնել: Զննման ընթացքում առաջարկվում է ցույց տալ պայուսակի, ճամպրուկի, փաթեթի կամ այլ պահոցի պարունակությունը, իսկ անհրաժեշտության դեպքում` զննման համար տրամադրել նաև հագուստը:

99. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձանց` կալանավորված անձանց կամ դատապարտյալների համար նախատեսված հանձնուքները, ծանրոցները և անձնական իրերը համապատասխան քրեակատարողական ծառայողի կողմից զննվում են հետևյալ կերպ`

1) հացաբուլկեղենը կտրատվում է,

2) պահածոները բացվում և տեղափոխվում են մեկ այլ տարայի մեջ,

3) ձուկը կտրատվում է մասերի,

4) պանիրը, երշիկեղենը և մսեղենը կտրատվում են կտորների,

5) սորուն մթերքները (շաքարավազ, աղ և այլն) լցվում են մեկ այլ տարայի մեջ,

6) ծխախոտների տուփերը բացվում և ստուգվում են,

7) կոնֆետներն ընդունվում են առանց փաթեթավորման, անհրաժեշտության դեպքում կտրատվում են կտորների,

8) բոլոր մյուս մթերքները, որոնք կարող են օգտագործվել իրենց մեջ արգելված իրեր թաքցնելու համար, ստուգվում են նույն կերպ,

9) գրքերը, ամսագրերը և այլ տպագրական հրատարակությունները թերթվում են, և գրքերի կազմերը շոշափվում են` թաքստոցներ հայտնաբերելու նպատակով:

Զննումը կատարվում է այնպես, որպեսզի մթերքները և իրերը չկորցնեն նպատակային նշանակությամբ օգտագործվելու հնարավորությունները: Անհրաժեշտության դեպքում այդ նպատակով կարող են օգտագործվել տեխնիկական միջոցներ:

100. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձանց իրերի զննման ժամանակ արգելված իրերի հայտնաբերման դեպքում առաջարկվում է դրանք թողնել այդ նպատակով ստեղծված պահախցերում` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածքից ելք ունենալիս դրանք հետ վերցնելու նպատակով, բացառությամբ սույն կանոնակարգով նախատեսված դեպքերի:

101. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձանց իրերի զննման ժամանակ քաղաքացիական շրջանառությունից հանված իրերի կամ առարկաների հայտնաբերման դեպքում դրանք առգրավվում են համապատասխան քրեակատարողական ծառայողի կողմից` կազմելով դրանց հայտնաբերման և առգրավման մասին արձանագրություն:

Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձանց իրերի զննման ժամանակ առգրավված իրերը կամ առարկաները հանձնվում են իրավասու մարմիններին:

102. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձանց իրերի զննման ժամանակ առգրավված այն իրերը կամ առարկաները, որոնք կարող են հանցագործության մասին տվյալներ պարունակել, հանձնվում են համապատասխան մարմիններին, և դրանց հետագա տնօրինության հարցը որոշվում է նշված մարմինների կողմից:

103. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածքում հայտնաբերված տիրազուրկ գույքի տնօրինման հարցը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

XI. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

 

104. Կալանավորված անձանց և դատապարտյալների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով նախատեսված դեպքերի:

Կալանավորված անձինք և դատապարտյալները կարող են ներգրավվել ցանկացած աշխատանքում` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված աշխատանքների:

105. Կալանավորված անձինք և դատապարտյալները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ունեն աշխատանքի վարձատրության իրավունք։ Ոչ լրիվ աշխատանքային օրվա կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթվա դեպքում` կալանավորված անձանց կամ դատապարտյալների աշխատանքը վարձատրվում է աշխատաժամանակին կամ կատարված աշխատանքին համապատասխան։

106. Կալանավորված անձինք կամ դատապարտյալները, բացի կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների հետ ունեցած աշխատանքային հարաբերություններից, նման հարաբերությունների մեջ կարող են մտնել նաև այլ գործատուների հետ: Այդ դեպքում անհրաժեշտ է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և տվյալ գործատուի միջև համաձայնության առկայությունը:

107. Կալանավորվածներին պահելու վայրերում, ինչպես նաև փակ և կիսափակ ուղղիչ հիմնարկներում կազմակերպվում են աշխատանքային զբաղվածության խցեր` կալանավորված անձին խցային պայմաններում աշխատանքներում ներգրավելու նպատակով։

Կալանավորված անձինք, ինչպես նաև փակ և կիսափակ ուղղիչ հիմնարկներում պատիժը կրող դատապարտյալները կարող են աշխատանքներում ներգրավվել նաև իրենց խցերում, եթե այդ աշխատանքների իրականացմամբ չեն խախտվում տվյալ խցում առկա մյուս կալանավորված անձանց կամ դատապարտյալների իրավունքները` պահպանելով սանիտարահիգիենիկ, աշխատանքային անվտանգության և հակահրդեհային կանոնները։

108. Կիսաբաց և բաց ուղղիչ հիմնարկներում կարող են կազմակերպվել արդյունաբերական կամ գյուղատնտեսական նշանակության աշխատանքային զբաղվածության խցեր կամ գոտիներ:

109. Ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս աշխատանքներում կարող է ներգրավվել միայն առանց պահախմբի կամ ուղեկցորդման ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու թույլտվություն ստացած դատապարտյալը: Համապատասխան պայմանագրում պարտադիր պետք է նշվեն նաև տվյալ աշխատանքներում ներգրավված դատապարտյալի` ուղղիչ հիմնարկից դուրս գտնվելու ժամերը:

110. Առանց վարձատրության ուղղիչ հիմնարկի կամ դրան հարող տարածքի բարեկարգման աշխատանքներ իրականացնելու համար, դատապարտյալի գրավոր համաձայնության առկայության դեպքում, հիմնարկի պետն ընդունում է որոշում նրան տվյալ աշխատանքներում ներգրավելու մասին: Որոշման մեջ նշվում են ընդունման օրը, վայրը, համառոտ բովանդակությունը` կատարվող աշխատանքներում ներգրավվող դատապարտյալների թիվը, աշխատանքների բնույթը, աշխատանքների կազմակերպման համար պատասխանատու ծառայությունները, աշխատանքների իրականացման ժամանակահատվածը:

111. Դատապարտյալը չվարձատրվող աշխատանքներում ներգրավվում է ոչ հանգստյան ժամերին` օրական երկու ժամից ոչ ավելի ժամանակով:

 

XII. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

 

112. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում կալանավորված անձանց կամ դատապարտյալների հանրակրթությունը, նախնական մասնագիտական (արհեստագործական), մասնագիտական միջին կրթությունը` պետության հաշվին, իսկ բարձրագույն և հետբուհական կրթությունը` նրանց հաշվին կազմակերպելու համար:

Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը կարող է կալանավորված անձանց կամ դատապարտյալների հանրակրթությունը, նախնական մասնագիտական (արհեստագործական), մասնագիտական միջին, բարձրագույն և հետբուհական կրթությունը կազմակերպել նաև ոչ նրանց հաշվին` համագործակցելով այլ կազմակերպությունների հետ:

Կալանավորվածներին պահելու վայրերում կամ ուղղիչ հիմնարկներում կրթությունը կազմակերպվում և իրականացվում է պետական կրթական ծրագրերին համապատասխան:

113. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների մասնագիտական միջին, բարձրագույն և հետբուհական կրթությունն իրականացվում է դրսեկության և հեռավար ձևերով` կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով:

Դրսեկության ձևով կարող են իրականացվել նաև կալանավորված անձի կամ դատապարտյալի հանրակրթությունը և նախնական մասնագիտական կրթությունը` բացառությամբ անչափահաս կալանավորված անձանց կամ դատապարտյալների:

114. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների նախնական մասնագիտական ուսուցումը կալանավորվածներին պահելու վայրերում կամ ուղղիչ հիմնարկում կազմակերպելիս` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը`

1) իրականացնում է կրթություն չունեցող, ինչպես նաև մասնագիտություն չունեցող և իրենց մասնագիտական որակավորումը բարձրացնել ցանկացող կալանավորված անձանց կամ դատապարտյալների հաշվառում,

2) ստեղծում է ուսուցման համար անհրաժեշտ պայմաններ,

3) վերահսկում է ուսումնական հաստատության անձնակազմի կողմից սույն կանոնակարգի պահանջների պահպանումը,

4) ապահովում է ուսումնական հաստատության անձնակազմի անվտանգությունը` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածքում գտնվելու ընթացքում:

(114-րդ կետը լրաց. 10.01.08 N 25-Ն)

115. Ուսումնական հաստատության ղեկավարությունը կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմին սահմանված կարգով կարող է ներկայացնել միջնորդություն` դրականորեն բնութագրվող կալանավորված անձանց կամ դատապարտյալներին խրախուսանքի ներկայացնելու համար:

116. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների կրթությունը խրախուսվում և հաշվի է առնվում նրանց ուղղման աստիճանը որոշելիս։

117. Կալանավորված անձի և դատապարտյալի կրթությունը չպետք է խոչընդոտի սույն կանոնակարգի պահանջների կատարմանը:

 

XIII. ԳՐՔԵՐԻՑ, ԱՄՍԱԳՐԵՐԻՑ ԵՎ ԹԵՐԹԵՐԻՑ ՕԳՏՎԵԼԸ

 

118. Կալանավորված անձը կամ դատապարտյալն օգտվում է կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում եղած պարբերական մամուլից և գրականությունից:

Կալանավորված անձինք կամ դատապարտյալներն իրավունք ունեն օգտվելու կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի աշխատողի միջոցով` իրենց հաշվին կամ բաժանորդագրության ձևով ձեռք բերված գրականությունից և պարբերական մամուլից, որի համար կալանավորված անձը կամ դատապարտյալը դիմում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետին:

Բաժանորդագրության ձևակերպումը կատարում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչը: Բաժանորդագրության համար անհրաժեշտ դրամը փոխանցվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշվից: Բաժանորդագրությունը ձևակերպվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անունով` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի փոստային հասցեով:

119. Կալանավորվածներին պահելու վայրում և ուղղիչ հիմնարկում կազմակերպվում են գրադարաններ:

Կալանավորվածներին պահելու վայրում և փակ կամ կիսափակ ուղղիչ հիմնարկում` գրադարանում առկա գրքերի և ամսագրերի փոխանակությունն իրականացվում է կալանավորված անձանց և դատապարտյալների` գրադարանավարին տրված պատվերների հիման վրա:

Կիսաբաց կամ բաց ուղղիչ հիմնարկում գրադարանին կից կազմակերպվում է ընթերցասրահ, որից դատապարտյալներն օգտվում են օրվա կարգացուցակով իրենց հատկացված ազատ ժամերին:

 

XIV. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԻՆՔՆԱԳՈՐԾ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

120. Ուղղիչ հիմնարկում դատապարտյալների մշակութային, լուսավորչական, կրոնական և մարզական միավորումներն ստեղծվում են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով սահմանված` դատապարտյալների ինքնագործ միավորումների հիմնական խնդիրների իրականացման նպատակով:

121. Դատապարտյալների ինքնագործ միավորման կազմավորման հիմքը նրանց կողմից ուղղիչ հիմնարկի պետին ներկայացված համապատասխան դիմումն է, որում նշվում են միավորման տեսակը, անդամների թիվը, գործունեության նպատակները և խնդիրները:

122. Ուղղիչ հիմնարկի պետը համապատասխան դիմումն ստանալուց հետո երեք օրվա ընթացքում ուսումնասիրում է դրանում նշված տեղեկատվության իրական նպատակները և ընդունում որոշում ինքնագործ միավորման կազմավորումը թույլատրելու կամ չթույլատրելու մասին:

123. Դատապարտյալների ինքնագործ միավորում կազմավորելու մասին դիմումը կարող է մերժվել, կամ ստեղծված միավորումը կարող է ապակազմավորվել, եթե այն կրում է ձևական բնույթ, հակասում է պատիժը կատարելու նպատակներին, կարգին և պայմաններին, հետապնդում է շահադիտական կամ հակաօրինական այլ գործողություններ կատարելու նպատակներ: Տվյալ դեպքում հաշվի են առնվում միավորման մեջ ընդգրկվող կամ ընդգրկված դատապարտյալի կամ դատապարտյալների անձը, պատիժը կրելու ընթացքում նրա կամ նրանց ցուցաբերած վարքագիծը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

124. Դատապարտյալների ինքնագործ միավորումը պետք է ունենա ղեկավար կամ առնվազն երեք անձից բաղկացած ղեկավար խումբ, որոնք ընտրվում են միավորման մեջ ընդգրկված անդամներից, ուղղիչ հիմնարկի վարչակազմի ներկայությամբ անցկացված բաց քվեարկության արդյունքների հիման վրա անդամների կողմից տրված ձայների քվեների պարզ մեծամասնությամբ:

125. Ինքնագործ միավորման ղեկավարի կամ ղեկավար խմբի անդամների փոփոխություն կատարելու անհրաժեշտության դեպքում համապատասխան դիմում է ներկայացվում ուղղիչ հիմնարկի վարչակազմին, և տասնհինգ օրվա ընթացքում` սահմանված կարգով անցկացվում են նոր ընտրություններ:

126. Դատապարտյալների ինքնագործ միավորման անունից հանդես է գալիս միավորման ղեկավարը կամ ղեկավար խումբը: Համապատասխան այլ միությունների և կազմակերպությունների հետ կապն ու համագործակցությունն իրականացվում են նրանց միջոցով:

127. Դատապարտյալների ինքնագործ միավորումն իր գործունեությունն իրականացնում է ուղղիչ հիմնարկի վարչակազմի գիտությամբ և սերտ համագործակցությամբ: Արտաքին աշխարհի հետ կապն ապահովում է հիմնարկի վարչակազմը:

128. Ինքնագործ միավորումների անդամները չեն օգտվում լրացուցիչ արտոնություններից և չեն ազատվում դատապարտյալի համար ուղղիչ հիմնարկի օրվա կարգացուցակով նախատեսված` պարտադիր համարվող միջոցառումներից:

129. Դատապարտյալների ինքնագործ միավորումը համապատասխան միջոցառման կազմակերպման համար նախօրոք դիմում է ուղղիչ հիմնարկի վարչակազմին, որն ստեղծում է անհրաժեշտ պայմաններ` դատապարտյալների ինքնագործ միավորման կողմից կազմակերպված միջոցառումների բնականոն անցկացման համար: Անցկացվող միջոցառումը ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից կարող է վաղաժամկետ դադարեցվել, եթե այն դուրս է գալիս որոշված նպատակների սահմաններից ու վտանգում է դատապարտյալների և ուղղիչ հիմնարկում գտնվող այլ անձանց անվտանգությունը:

130. Դատապարտյալի` ինքնագործ միավորման մեջ ընդգրկվելը խրախուսվում և հաշվի է առնվում նրա ուղղման աստիճանը որոշելիս։

 

XV. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՐՈՆԱԿԱՆ ԾԵՍԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼԸ

 

131. Կալանավորված անձանց և դատապարտյալներին երաշխավորվում է մտքի, խղճի և կրոնի ազատություն:

Կալանավորված անձինք, ինչպես նաև փակ կամ կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալները կրոնական ծիսակատարությունները, որպես կանոն, կատարում կամ դրանց մասնակցում են դրանց համար հատուկ հատկացված սենյակներում: Թույլատրվում է միայն այնպիսի ծեսերի կատարումը, որոնք չեն խախտում սույն կանոնակարգի պահանջները կամ այլ անձանց իրավունքները:

(131-րդ կետը փոփ. 10.01.08 N 25-Ն)

132. Կալանավորված անձինք և դատապարտյալները հնարավորության դեպքում կարող են կրոնական ծիսակատարությունները կատարել կամ դրանց մասնակցել` դրանց համար նախատեսված վայրերում:

133. Կալանավորված անձանց կամ դատապարտյալներին թույլատրվում է իրենց մոտ ունենալ, հանձնուքներով ստանալ, ձեռք բերել, իրենց մոտ պահել կրոնական գրականություն, կրոնական պաշտամունքի առարկաներ` բացառությամբ ծակող ու կտրող առարկաների ձև ունեցող կամ թանկարժեք մետաղներից և քարերից պատրաստված կամ պատմական կամ մշակութային արժեք ներկայացնող իրերի, և օգտվել դրանցից:

134. Իր կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են հասարակական անվտանգության, առողջության ու բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:

135. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը հասարակական կամ այլ կազմակերպությունների աջակցությամբ կամ անմիջական մասնակցությամբ կարող է կազմակերպել կրոնական միջոցառումներ:

136. Կալանավորված անձանց կամ դատապարտյալներին հոգևոր օգնություն ցույց տալու համար` կալանավորված անձանց կամ դատապարտյալների միջոցներով, ինչպես նաև կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի նախաձեռնությամբ կարող են հրավիրվել հոգևորականներ:

 

XVI. ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

137. Կալանավորված անձին կամ դատապարտյալին մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների կամ այլ անձանց հետ տեսակցություն տրամադրվում է համապատասխանաբար կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի, իսկ նրա բացակայության դեպքում` տեղակալի որոշմամբ:

Արգելվում է կալանավորված անձին ազգականների, զանգվածային լրատվության միջոցների կամ այլ անձանց հետ տեսակցությունների տրամադրումը` քրեական վարույթն իրականացնող մարմնի` տեսակցությունն արգելելու վերաբերյալ որոշման մասին գրավոր իրազեկման դեպքում:

138. Կալանավորված անձին կամ դատապարտյալին տեսակցություն տրամադրելու անհրաժեշտ պայման են հանդիսանում կալանավորված անձի կամ դատապարտյալի համաձայնությունը և տեսակցություն հայցող անձի դիմումին կցված` վերջինիս անձը հաստատող, իսկ երկարատև տեսակցության համար` նաև նախկինում համատեղ բնակվելու իրավունքը, ինչպես նաև երեխայի հետ կալանավորված անձի կամ դատապարտյալի արյունակցական կամ ազգակցական կապը հավաստող փաստաթղթերի առկայությունը:

139. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տեսակցությունների համար սահմանված նվազագույն քանակից ավելի տեսակցություն չի տրամադրվում բացասական բնութագրվող, ոչ օրինապահ վարքագիծ դրսևորող, աշխատանքի կամ ուսման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերող, տույժ ունեցող կալանավորված անձին կամ դատապարտյալին:

Տեսակցության թույլտվությունը մերժվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի, իսկ նրա բացակայության դեպքում` տեղակալի պատճառաբանված որոշմամբ:

140. Կալանավորված անձի հետ միաժամանակ տեսակցել թույլատրվում է առավելագույնը երեք չափահաս և հինգ անչափահաս անձանց:

Փակ, կիսափակ կամ կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալին կարճատև տեսակցություն կարող է թույլատրվել միաժամանակ երեքից ոչ ավելի, իսկ երկարատև տեսակցության դեպքում` երկուսից ոչ ավելի չափահասների հետ, որոնց կարող են ուղեկցել դատապարտյալի անչափահաս եղբայրները, քույրերը, զավակները և թոռները:

Բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալին կարճատև կամ երկարատև տեսակցություն տրամադրվում է առանց տեսակցողների թվի սահմանափակման:

141. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը տեսակցության եկած անձանց ծանոթացնում է տեսակցության անցկացման կարգին և պայմաններին: Տեսակցության եկած անձանց կողմից բերված սննդամթերքը, իրերը և առարկաները, որոնք սույն կանոնակարգով արգելված չեն, կալանավորված անձին կամ դատապարտյալին են փոխանցվում որպես ծանրոց, հանձնուք կամ փաթեթ:

142. Տեսակցության եկած անձանց նախազգուշացվում է սույն կանոնակարգի պահանջները խախտելու դեպքում տեսակցությունը վաղաժամկետ դադարեցնելու հնարավորության մասին:

143. Մերձավոր ազգականների կամ այլ անձանց հետ տեսակցությունն անցկացվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի հսկողությամբ` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի և դատապարտյալների համար նախատեսված երկարատև տեսակցությունների: Տեսակցությունը կարող է վաղաժամկետ դադարեցվել նշված անձանց կողմից կալանավորված անձին կամ դատապարտյալին սույն կանոնակարգով նախատեսված արգելված իրերի կամ առարկաների փոխանցման կամ փոխանցման փորձի կատարման փաստի հայտնաբերման դեպքում:

Դատապարտյալներին տրամադրված երկարատև տեսակցությունների ժամանակ դատապարտյալների վարքագծի նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից կարող են կատարվել ստուգայցեր` չոտնահարելով դատապարտյալի արժանապատվությունը և չխախտելով հանգստի ու քնի իրավունքը:

144. Երկարատև տեսակցությունը տրամադրվում, իսկ կարճատև տեսակցությունը տրամադրվում և անցկացվում է աշխատանքային օրերին` ժամը 1000-1700-ը ընկած ժամանակահատվածում:

145. Տեսակցության ժամանակահատվածում` կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ չի տարածվում կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում սահմանված օրվա կարգացուցակը:

146. Կալանավորվածներին պահելու վայրում և ուղղիչ հիմնարկում տեսակցության համար կահավորվում են հատուկ սենյակներ, որոնք հնարավորինս պետք է հարմարեցված լինեն երեխաների ժամանցի համար:

(146-րդ կետը լրաց. 10.01.08 N 25-Ն)

147. Օրենքով սահմանված կարգով միմյանցից անջատ պահվող կալանավորված անձանց տեսակցությունը կազմակերպվում է այնպես, որպեսզի բացառվի միմյանց հետ շփումը:

148. Պաշտպանի հետ տեսակցություններն անցկացվում են կալանավորվածներին պահելու վայրի տեսակցության կամ քննչական գործողություններ կատարելու համար նախատեսված սենյակներում:

Պաշտպանի հետ տեսակցությունների ժամանակ պետք է պահպանվեն սույն կանոնակարգի պահանջները:

149. Իրավաբանական օգնություն ստանալու նպատակով դատապարտյալին իր դիմումի հիման վրա փաստաբանների կամ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տեսակցություն է տրամադրվում առանց դրա քանակի սահմանափակման, աշխատանքային օրերին, դատապարտյալին կարճատև տեսակցություն տրամադրելու համար օրենքով և սույն կանոնակարգով սահմանված կարգով: 

150. Արգելվում է կալանավորված անձանց կամ դատապարտյալներին տեսակցության համար խցերից դուրս բերելը` հերթափոխի հանձնում-ընդունում կատարելու ժամանակ, օրակարգով սննդի ընդունման համար, ինչպես նաև քնի համար նախատեսված ժամերին:

151. Տեսակցություն տրամադրելու մասին կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմն անձնական քարտում կատարում է գրառում` նշելով տեսակցություն տրամադրելու ամսաթիվը և տեսակցության եկած անձանց տվյալները:

Տեսակցության համար ներկայացված դիմումները կցվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործին:

 

XVII. ՀԱՆՁՆՈՒՔՆԵՐ, ԾԱՆՐՈՑՆԵՐ, ՓԱԹԵԹՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ, ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

152. Կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում գտնվելու ժամանակահատվածում կալանավորված անձին կամ դատապարտյալին թույլատրվում է ստանալ և ուղարկել ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ:

Կալանավորված անձին կամ դատապարտյալին հասցեագրված ծանրոցները, հանձնուքները և փաթեթներն ընդունվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի մերձավոր ազգականներից, իսկ այլ անձանց կողմից հասցեագրվելու դեպքում ընդունվում են միայն կալանավորված անձի կամ դատապարտյալի գրավոր համաձայնության դեպքում։

Ծանրոցներ, հանձնուքներ ու փաթեթներ ստանալու և ուղարկելու թույլտվությունը տալիս է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետը կամ նրա հանձնարարությամբ` քրեակատարողական այլ ծառայող:

(152-րդ կետը լրաց. 28.07.11 N 1032-Ն)

153. Այն առարկաների և սննդամթերքի ցանկը, որոնք կալանավորված անձանց կամ դատապարտյալներին արգելվում է ծանրոցներով, հանձնուքներով կամ փաթեթներով ստանալ, սույն կանոնակարգով սահմանված կարգով ձեռք բերել, սահմանվում է սույն կանոնակարգով (N 2 ձև):

154. Ծանրոցները, հանձնուքները և փաթեթներն ընդունվում են ըստ այցելուների հաճախման հերթականության:

155. Կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ ընդունելու համար կահավորվում են հատուկ սենյակներ, որտեղ քաղաքացիների մուտքն ազատ է: Այդ սենյակում առնվազն դրվում են սեղաններ` գրենական պիտույքներով և հսկիչ կշեռքով, աթոռներ, բողոքների և առաջարկությունների արկղ: Տեսանելի վայրերում փակցվում են քաղվածքներ, հանձնուքների, ծանրոցների և փաթեթների հանձնման կարգը լուսաբանող փաստաթղթերի պատճեններ կամ այդ փաստաթղթերից քաղվածքներ, ինչպես նաև ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ ընդունելու համար սահմանված աշխատանքային ժամանակացույցը:

156. Ծանրոց, հանձնուք կամ փաթեթ բերող անձը լրացնում և ստորագրում է սահմանված ձևի դիմում` երկու օրինակից (N 8 ձև): Դիմումի երկու օրինակը, ինչպես նաև հանձնուք բերողի անձը հաստատող փաստաթուղթը հանձնվում են կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի համապատասխան ծառայողին: Ծանրոցները, հանձնուքները և փաթեթները կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից հաշվառվում են, որի նպատակով` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից վարվում է համապատասխան քարտադարան:

157. Ծանրոցները, հանձնուքները և փաթեթները բացվում են, և դրանց պարունակությունը զննվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի ծառայողի կողմից` դրանք բերող անձի ներկայությամբ: Զննության ընթացքում ծանրոցում, հանձնուքում կամ փաթեթում առկա առարկաների և սննդամթերքի տեսականին ու քանակը համեմատվում են դիմումում նշված տեսականու և քանակի հետ:

158. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի համապատասխան ծառայողը, ընդունելով ծանրոցը, հանձնուքը կամ փաթեթը, այցելուին վերադարձնում է անձը հաստատող փաստաթուղթը:

159. Ծանրոցները, հանձնուքները և փաթեթները կալանավորված անձին կամ դատապարտյալին են հանձնվում ծանրոց, հանձնուք կամ փաթեթ հանձնելու մասին սահմանված ձևի դիմումի` վարչակազմի օրինակում ստորագրությամբ:

160. Կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից ծանրոցը, հանձնուքը կամ փաթեթն ստանալուց հրաժարվելու դեպքում դիմումի վրա կատարվում է համապատասխան նշում:

161. Ծանրոցները, հանձնուքները կամ փաթեթները հասցեատիրոջն են հանձնվում, որպես կանոն, այն ստանալուց հետո մեկ օրվա ընթացքում:

162. Եթե կալանավորված անձը կամ դատապարտյալը գտնվում է պատժախցում` նրա անունով ստացված հանձնուքները, փաթեթները և ծանրոցները վերցվում են պահպանության և նրանց են հանձնվում տույժը կրելուց հետո: Այդ ընթացքում կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը չի ընդունում կալանավորված անձին կամ դատապարտյալին բերված հանձնուքների, ծանրոցների և փաթեթների մեջ պարունակվող սննդամթերքը։

(162-րդ կետը խմբ. 28.07.11 N 1032-Ն)

63. Հանձնուքները, փաթեթները և ծանրոցները չեն ընդունվում`

1) եթե հասցեատեր կալանավորված անձը կամ դատապարտյալն ազատ է արձակվել կամ մահացել է,

2) հանձնուքի, փաթեթի կամ ծանրոցի քաշի` սահմանված չափին անհամապատասխանության դեպքում,

3) հանձնուքը, փաթեթը կամ ծանրոցը հանձնող անձի կողմից համապատասխան փաստաթղթեր չներկայացվելու դեպքում,

4) (ենթակետն ուժը կորցրել է 28.07.11 N 1032-Ն)

5) կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից հանձնուքը, փաթեթը կամ ծանրոցն ստանալուց գրավոր հրաժարվելու դեպքում:

Սույն կետով նախատեսված դեպքերում ստացված ծանրոցները, հանձնուքները և փաթեթները վերադարձվում են այն հանձնողին կամ ուղարկողին` նշելով վերադարձման պատճառը:

(163-րդ կետը փոփ. 28.07.11 N 1032-Ն)

164. Կալանավորվածներին պահելու այլ վայր կամ ուղղիչ հիմնարկ տեղափոխված կալանավորված անձի կամ դատապարտյալի անունով ստացված ծանրոցները, հանձնուքները և փաթեթները կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի հաշվին ուղարկվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի գտնվելու վայրի հասցեով:

165. Կալանավորված անձը կամ դատապարտյալն իր մերձավոր ազգականներին կամ այլ անձանց ծանրոց, հանձնուք կամ փաթեթ ուղարկելու նպատակով դրա մասին դիմում է ներկայացնում կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմին, որում նշվում է ուղարկվող ծանրոցի, հանձնուքի կամ փաթեթի պարունակությունը:

166. Վարչակազմի ներկայացուցիչը, նախօրոք ստուգելով կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշվում ծանրոցի, հանձնուքի կամ փաթեթի ուղարկման համար անհրաժեշտ փոստային ծառայությունների գումարի առկայությունը` կազմակերպում է համապատասխան հասցեով դրա ուղարկումը, որի կապակցությամբ դիմումում համապատասխան նշում է կատարվում և ստորագրվում կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից:

Ծանրոցի, հանձնուքի կամ փաթեթի ուղարկման վերաբերյալ դիմումը կցվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործին:

167. Կալանավորված անձին կամ դատապարտյալին ուղարկվող դրամը փոխանցվում է նրա անձնական հաշվին` առանց դրա սահմանափակման:

Կալանավորված անձը կամ դատապարտյալը կարող է իր անձնական հաշվից դրամական փոխանցումներ կատարել իր մերձավոր ազգականներին կամ այլ անձանց, բացառությամբ այլ կալանավորված անձանց կամ դատապարտյալներին` առանց դրանց սահմանափակման:

168. Կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից դրամ ստանալու և ուղարկելու նպատակով կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը կազմակերպում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշիվների վարումը և ապահովում կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից իր դրամի ազատ տնօրինումը:

 

XVIII. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԴԻՄՈՒՄՆԵՐ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

169. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմն առանց քանակի սահմանափակման պարտավոր է ընդունել կալանավորված անձանց կամ դատապարտյալների կողմից ներկայացվող առաջարկությունները, դիմումներն ու բողոքները:

170. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից ստացված առաջարկությունները, դիմումները և բողոքներն ուղարկվում են հասցեատերերին` հանձնման պահից հաշված երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմն իրեն հասցեագրված առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

171. Առաջարկությունների, դիմումների և բողոքների պատասխանները ստորագրությամբ հանձնվում են կալանավորված անձին կամ դատապարտյալին, իսկ նրա ցանկության դեպքում` կցվում նրա անձնական գործին:

Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմին հասցեագրված առաջարկությունները, դիմումները և բողոքները կցվում են համապատասխանաբար կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործին:

172. Կալանավորված անձի կամ դատապարտյալի առաջարկությունները, դիմումները և բողոքները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, ուղարկելու հետ կապված ծախսերը կատարում է կալանավորված անձը կամ դատապարտյալը:

Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշվում գումարի բացակայության դեպքում այդ ծախսերը կարող են կատարվել կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի հաշվին` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի թույլտվությամբ:

173. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչը կալանավորված անձից կամ դատապարտյալից վերցնելով նրա առաջարկությունները, դիմումները և բողոքները համապատասխան մատյանում կատարում է գրառում դրանք վերցնելու մասին, որի մասին ստորագրում է նաև կալանավորված անձը կամ դատապարտյալը` համաձայն N 9 ձևի։

 

XIX. ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

174. Կալանավորված անձին և դատապարտյալին թույլատրվում է իրենց հաշվին նամակագրություն վարել` առանց ստացվող և ուղարկվող նամակագրության սահմանափակման:

175. Նամակագրությունն իրականացվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի միջոցով և, առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու, ենթակա է արտաքին զննման` արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով:

176. Բաց և կիսաբաց ուղղիչ հիմնարկներում դատապարտյալների համար հասանելի վայրում սարքավորվում են փոստարկղեր, որոնք հիմնարկի վարչակազմի համապատասխան ներկայացուցչի կողմից նամակների առկայության ստուգման նպատակով բացվում են աշխատանքային յուրաքանչյուր օրվա ավարտին: Կիսափակ և փակ ուղղիչ հիմնարկներում նամակները հանձնվում են վարչակազմի ներկայացուցչին: Նամակները փոստարկղ են գցվում կամ տրվում են ուղղիչ հիմնարկի վարչակազմի ներկայացուցչին` փակ վիճակում:

177. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անունով ստացվող նամակների հանձնումը, ինչպես նաև կալանավորված անձի կամ դատապարտյալի նամակը հասցեատիրոջն ուղարկելը կատարվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից` նամակի ստացման կամ այն ուղարկելու համար հանձնելու օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում:

178. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անունով նրա բացակայությամբ ստացված նամակները ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում ուղարկվում են նրա գտնվելու նոր վայրը:

179. Բացի նամակներ ուղարկելու իրավունքից, կալանավորված անձը կամ դատապարտյալն իրավունք ունի օգտվելու փոստային այլ հաղորդումներ իրականացնելու հնարավորություններից: Այդ նպատակով կալանավորված անձը կամ դատապարտյալը դիմում է ներկայացնում կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմին` նախապես տալով համաձայնություն` իր հաշվին փոստային հաղորդումներ իրականացնելու համար:

Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի` փոստային հաղորդման իրականացումը կազմակերպող ներկայացուցիչը նախապես ստուգում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշվում դրամի առկայության հանգամանքը և բավարար ֆինանսական միջոցների առկայության դեպքում կազմակերպում այն:

Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշվին ֆինանսական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում փոստային հաղորդումն իրականացնելու մասին դիմումը մերժվում կամ իրականացվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի հաշվին` վերջինիս պետի թույլտվությամբ:

Կալանավորված անձի կամ դատապարտյալի փոստային հաղորդման իրականացումը կազմակերպվում է հաջորդ օրվանից ոչ ուշ, եթե դրան չեն խոչընդոտում ստեղծված հանգամանքները (տրասնպորտի անսարքությունը կամ բացակայությունը, եթե հիմնարկը կամ կալանավորվածներին պահելու վայրը գտնվում է կապի բաժանմունքից բավականին հեռու, հանգստյան կամ տոն օրերը և այլն):

 

XX. ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

180. Կալանավորված անձը կամ դատապարտյալը կարող է իր հաշվին օգտվել համապատասխանաբար կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկի տարածքում տեղակայված հեռախոսակապից, բացառությամբ սույն կանոնակարգով նախատեսված դեպքերից: Կալանավորված անձին հեռախոսակապից օգտվելու հնարավորություն տրամադրվում է քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանքի բացակայության դեպքում:

Հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ վարչակազմի ներկայացուցչի ներկայությամբ:

181. Հեռախոսակապը կազմակերպվում է տեղադրված քարտային հեռախոսակապի հանգույցների միջոցով, որոնց համար նախատեսված քարտերը կալանավորված անձը կամ դատապարտյալը կարող է ձեռք բերել կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի կրպակից կամ խանութից կամ ստանալ հանձնուքով կամ ծանրոցով:

182. Կալանավորված անձին կամ դատապարտյալին հեռախոսակապից օգտվելու հնարավորություն տրամադրվում է համապատասխանաբար կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի սահմանած ժամանակացույցով:

Հեռախոսակապից օգտվելու տևողությունը յուրաքանչյուր դեպքում չի կարող գերազանցել 15 րոպեն:

Չի թույլատրվում գիշերային ժամերին հեռախոսակապից օգտվել:

Արգելվում են կալանավորված անձանց և դատապարտյալների միջև հեռախոսազրույցները:

Ամուսիններ կամ մերձավոր ազգականներ հանդիսացող կալանավորված անձանց և դատապարտյալների միջև հեռախոսազրույցները թույլատրվում են, եթե կալանավորված անձանց դեպքում առկա չէ քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումը հեռախոսազրույցներն արգելելու մասին:

(182-րդ կետը լրաց. 10.01.08 N 25-Ն)

183. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը, հաշվի առնելով կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից ներկայացված հիմնավոր պատճառաբանությունը, կարող է երկարացնել հեռախոսակապից օգտվելու տևողությունը` ևս 10 րոպեով:

184. Հեռախոսակապից օգտվելու գործընթացը հաշվառվում է համապատասխան մատյանում, որտեղ նշվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի անվանական տվյալները, հեռախոսակապից օգտվելու հաճախականությունը և տևողությունը:

185. Կալանավորված անձը կամ դատապարտյալը հեռախոսակապից օգտվելու համար դիմում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմին, որն այն տրամադրում է նախօրոք սահմանված հերթականությամբ:

 

XXI. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ, ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ՈՒ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

186. Կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ սահմանված կարգով մուտք գործած զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչը համապատասխանաբար տվյալ կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի թույլտվությամբ կալանավորված անձի կամ դատապարտյալի համաձայնությամբ կարող է իրականացնել նրա լուսանկարահանում կամ տեսանկարահանում կամ նրա հետ ունենալ հարցազրույց:

Կալանավորված անձի կամ դատապարտյալի լուսանկարահանումը, տեսանկարահանումը կամ հարցազրույցն իրականացվում է տեսակցության համար նախատեսված սենյակում և, միաժամանակ, մեկ կալանավորված անձի կամ դատապարտյալի մասնակցությամբ` բացառությամբ աշխատանքային, մշակութային, կրթական, մարզական և նման այլ միջոցառումների ժամանակ իրականացվող լուսանկարահանման, տեսանկարահանման կամ հարցազրույցի:

(186-րդ կետը լրաց. 29.01.10 N 64-Ն)

187. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի նախաձեռնությամբ կալանավորված անձի կամ դատապարտյալի լուսանկարահանումը, տեսանկարահանումը և հարցազրույցն իրականացվում են կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի ներկայացուցչի ներկայությամբ:

188. Լուսանկարահանման, տեսանկարահանման և հարցազրույցի ընթացքը վաղաժամկետ կարող է դադարեցվել կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից իրավախախտումը կանխելու կամ անվտանգությունն ապահովելու նպատակով:

 

XXII. ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՄԵԿՆՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

189. Կալանավորված անձին կարճաժամկետ մեկնումներ տրամադրվում են քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ: Քրեական վարույթն իրականացնող մարմինն իր որոշման մասին անհապաղ գրավոր հայտնում է կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին և կալանավորված անձին:

Դատապարտյալներին կարճաժամկետ մեկնումներ տրամադրվում են ուղղիչ հիմնարկի պետի որոշմամբ: Ուղղիչ հիմնարկի պետն իր որոշման մասին անհապաղ գրավոր հայտնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանմանը:

(189-րդ կետը լրաց. 05.03.09 N 222-Ն)

190. Կարճաժամկետ մեկնում տրամադրելու համար համապատասխան որոշումն ընդունվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի գրավոր դիմումի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերը փաստող անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա: Որոշման մեջ նշվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի անվանական տվյալները, ծննդյան տարեթիվը, մեկնում տրամադրելու հիմքերի և դրանք փաստող փաստաթղթերի համառոտ բովանդակությունը, մեկնման ժամանակը, տևողությունը և վայրը, ինչպես նաև մեկնումը կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի ուղեկցությամբ իրականացվելու անհրաժեշտությունը, դատապարտյալի դեպքում` նաև պատժաչափը և պատիժը կրելու ժամանակը:

191. Մեղսունակությունը չբացառող հոգեկան հիվանդությամբ տառապող կամ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամ կալանավորված անձին կամ դատապարտյալին, որը առողջության պատճառով անընդհատ խնամքի կարիք ունի, ինչպես նաև անչափահաս կալանավորված անձին կամ դատապարտյալին կարճաժամկետ մեկնումներ տրամադրվում են միայն ազգականի կամ այլ անձի ուղեկցությամբ։

192. Կարճաժամկետ մեկնումներ կարող են տրամադրվել մինչև 7 օր տևողությամբ` չհաշված մեկնման և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը: Սոցիալական վերականգնման նպատակով բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալին կարճաժամկետ մեկնում կարող է տրամադրվել մինչև մեկ ամիս տևողությամբ, բայց ոչ ավելի, քան մեկ տարվա ընթացքում 6 անգամ` չհաշված մեկնելու և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը, որը չի կարող գերազանցել 3 օրը:

193. Կարճաժամկետ մեկնման թույլտվություն ստացած կալանավորված անձին կամ դատապարտյալին տրվում է սահմանված նմուշի վկայական` համաձայն օրինակելի ձևի (ձև N 10), նրան բացատրվում է մեկնման կարգը և նախազգուշացվում սահմանված ժամկետում կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ վերադառնալուց խուսափելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին: Այդ կապակցությամբ, կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից կազմվում է արձանագրություն` համաձայն օրինակելի ձևի (ձև N 11), որը ստորագրվում է նաև կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից: Արձանագրությունը կցվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործին:

194. Կարճաժամկետ մեկնման մեջ գտնվելու ժամանակը հաշվվում է կալանավորման կամ պատիժը կրելու ժամկետի մեջ։

195. Կարճաժամկետ մեկնման հետ կապված ծախսերը հոգում է կալանավորված անձը կամ դատապարտյալը:

196. Կալանավորված անձի կամ դատապարտյալի կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ վերադառնալուն պես նրան տրված վկայականը վերցվում է և կցվում նրա անձնական գործին:

Կալանավորված անձը կամ դատապարտյալը համարվում է սահմանված ժամկետում կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ վերադառնալուց խուսափող, եթե վերադառնալու ժամկետին հաջորդող հաշվառման ժամանակ նա չի գտնվել կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում:

197. Եթե կալանավորված անձը կամ դատապարտյալը կարճաժամկետ մեկնման ժամանակահատվածում հիվանդացել է կամ ստացել այնպիսի մարմնական վնասվածքներ, որոնց դեպքում պահանջվում է ստացիոնար բուժում, ապա այդ նպատակով նա տեղափոխվում է բուժական ուղղիչ հիմնարկ, իսկ դրա անհնարինությունից կամ անհետաձգելիությունից ելնելով` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համապատասխան բուժական հաստատություն:

Բուժական ուղղիչ հիմնարկ կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համապատասխան բուժական հաստատություն ընդունվելիս կալանավորված անձը կամ դատապարտյալը չի համարվում սահմանված ժամկետում կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ վերադառնալուց խուսափող:

 

XXIII. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

198. Կալանավորված անձը կամ դատապարտյալն իրավունք ունի իր ներկայացուցչի միջոցով կամ անձամբ մասնակցելու քաղաքացիաիրավական գործարքների, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

199. Կալանավորված անձը կամ դատապարտյալը գործարքը կնքելու համար գրավոր դիմում է ներկայացնում կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմին:

200. Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը կալանավորված անձի կողմից քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու ցանկության մասին հայտնում է քրեական վարույթն իրականացնող մարմնին: Քրեական վարույթն իրականացնող մարմինը, քննության շահերից ելնելով, կալանավորված անձանց կարող է արգելել քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը:

201. Եթե կալանավորված անձը կամ դատապարտյալը ցանկություն է հայտնել քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցել իր ներկայացուցչի միջոցով, ապա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համապատասխան լիազորագիր տալ իր ներկայացուցչին, որը հաստատվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի կողմից` ստորագրությամբ և զինանշանի պատկերմամբ կնիքով:

202. Եթե անձը ցանկություն է հայտնել անձամբ մասնակցել քաղաքացիաիրավական գործարքներին, ապա կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը հնարավորություն է ընձեռում կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում գործարքի մեջ մատնանշված կողմերի ներկայությունն ապահովելու համար:

203. Քաղաքացիաիրավական գործարքի կնքման համար կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում կարող է տրամադրվել տեսակցությունների համար նախատեսված սենյակը:

204. Եթե գործարքի կնքման համար նոտարական ձևակերպումը պարտադիր է, ապա քրեակատարողական հիմնարկի վարչակազմն ապահովում է նաև նոտարի մասնակցությունը:

205. Քաղաքացիաիրավական գործարքին մասնակցելու և դրա կնքման հետ կապված ծախսերն իրականացնելու համար կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը պատասխանատվություն չի կրում:

206. Կալանավորված անձի կամ դատապարտյալի ամուսնության գրանցման կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը:

207. Ամուսնության գրանցումից հետո կալանավորված անձին տրվում է տեսակցություն, իսկ դատապարտյալին` երկարատև տեսակցություն:

 

XXIV. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

208. Նյութական վնաս պատճառող կալանավորված անձին կամ դատապարտյալին հայտնաբերելու նպատակով կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը կատարում է ուսումնասիրություններ:

Կատարված ուսումնասիրությունների արդյունքներով նյութական վնաս պատճառած անձին հայտնաբերելու դեպքում կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տնտեսական հարցերով զբաղվող կառուցվածքային ստորաբաժանման համապատասխան ներկայացուցիչը կազմում է արձանագրություն նյութական վնաս պատճառելու մասին, որպես կանոն, 2 օրինակից, իսկ կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից արձանագրության մեկ օրինակ ստանալու մասին ցանկություն հայտնելու դեպքում` 3 օրինակից:

Արձանագրությունն ստորագրում են այն կազմող համապատասխան քրեակատարողական ծառայողը, ինչպես նաև այն անձը, ով պատճառել է նյութական վնասը:

Արձանագրությունը պետք է բովանդակի կալանավորված անձի կամ դատապարտյալի նյութական վնաս պատճառելու փաստն ընդունելու կամ մերժելու հանգամանքը, ինչպես նաև նյութական վնաս պատճառելու փաստն ընդունելու դեպքում` վերջինիս անձնական հաշվից կամավոր հատուցելու համաձայնությունը: Կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից արձանագրությունը չստորագրվելու դեպքում դրա մասին նշվում է արձանագրության մեջ:

Արձանագրության մեկ օրինակը փոխանցվում է տվյալ կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի ֆինանսական հարցերով զբաղվող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը` կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշվից գումարը պահելու նպատակով, երկրորդ օրինակը կցվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործին, իսկ երրորդը` հանձնվում է կալանավորված անձին կամ դատապարտյալին` վերջինիս ցանկությամբ:

209. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների կողմից պատճառված նյութական վնասը կարող են հատուցել նրանց մերձավոր ազգականները կամ այլ անձինք` վերջիններիս համաձայնությամբ: Կալանավորված անձին ուղղիչ հիմնարկ ուղարկելու դեպքում նրա կողմից չհատուցված նյութական վնասը կարող է հատուցվել կալանավորված անձի անձնական հաշվին ստացվող միջոցներից: Կալանավորված անձանց հաշվին դրամի բացակայության դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ վնասը հատուցված է մասնակիորեն` նյութական վնաս պատճառելու մասին արձանագրությունն ուղարկվում է նրա գտնվելու վայրի ուղղիչ հիմնարկ:

(209-րդ կետը փոփ. 28.07.11 N 1032-Ն)

210. Նյութական վնասը կամավոր հատուցելուց հրաժարվելու, ինչպես նաև կալանավորված անձի կալանքից կամ դատապարտյալի պատժից ազատվելու դեպքում նրանց կողմից չհատուցված վնասը գանձվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

XXV. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

211. Կալանավորված անձանց և դատապարտյալների նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված խրախուսանքի միջոցները կիրառվում են համապատասխանաբար կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի որոշմամբ: Կալանավորված անձանց և դատապարտյալների նկատմամբ խրախուսանքի միջոցներ կիրառելու մասին որոշումները հաշվառելու նպատակով կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը վարում է համապատասխան մատյան:

212. Կալանավորված անձանց նկատմամբ, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված խրախուսանքի միջոցներից, կարող են կիրառվել հետևյալ խրախուսանքի միջոցները`

ա) լրացուցիչ կարճատև տեսակցության տրամադրում, եթե այն չի արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից,

բ) լրացուցիչ հեռախոսազրույցի կամ հեռախոսազրույցների տրամադրում, եթե այն չի արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից,

գ) լրացուցիչ ծանրոց, հանձնուք կամ փաթեթ ստանալու թույլտվություն:

213. Կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ խրախուսանքի միջոցներ կիրառելու մասին որոշման պատճենը կցվում է նրա անձնական գործին:

 

XXVI. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈՒՅԺԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

214. Կալանավորված անձի և դատապարտյալի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված տույժի միջոցները կիրառվում են համապատասխանաբար կալանավորվածներին պահելու վայրի և ուղղիչ հիմնարկի պետի որոշմամբ: Կալանավորված անձանց և դատապարտյալների նկատմամբ տույժի միջոցներ կիրառելու մասին որոշումները հաշվառելու նպատակով կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը վարում է համապատասխան մատյան: Պատժախուց տեղափոխելը որպես տույժի միջոց կիրառելու դեպքում տվյալ մատյանում գրանցվում են նաև կալանավորված անձին կամ դատապարտյալին այնտեղ պահելու սկիզբը և ավարտը։

215. Կատարված խախտման կապակցությամբ կալանավորված անձից կամ դատապարտյալից պահանջվում է գրավոր բացատրություն, իսկ այն տալուց հրաժարվելու դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն:

216. Կատարված կարգապահական խախտումը քննելիս և կարգապահական տույժ նշանակելիս կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետը ծանոթանում է կատարվածի վերաբերյալ կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի ծառայողի ներկայացրած գրավոր նյութերին, ընդունում համապատասխան որոշում, որը կցվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործին:

217. Կարգապահական տույժի տեսակն ընտրելիս հաշվի են առնվում կատարված խախտման պայմանները, կալանավորված անձի կամ դատապարտյալի անձը, վարքը մինչև խախտում կատարելը և ընդհանուր բնութագիրը: Տրվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման ծանրությանը և բնույթին: Տույժը պետք է լինի արդարացի և պետք է կիրառվի միայն համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում ընդունված որոշման հիման վրա:

218. Տույժի միջոցը կիրառվում է բացառապես խախտումը կատարած անձի նկատմամբ, խախտումը հայտնաբերելուց հետո անհապաղ կամ ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում` կալանավորված անձանց կամ 15 օրվա ընթացքում` դատապարտյալների դեպքում։

219. Կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ տույժ կիրառելու որոշման մեջ նշվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի անվանական տվյալները, խախտման բնույթն ու հետևանքները, կատարված ուսումնասիրությունների արդյունքները և տույժի տեսակը:

220. Կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից կատարված խախտման կապակցությամբ կազմված բոլոր փաստաթղթերը կցվում են նրա անձնական գործին:

221. Տույժի կիրառման մասին որոշմանը ծանոթացնում է կալանավորված անձը կամ դատապարտյալը` ստորագրություն վերցնելով հետո 3 օրվա ընթացքում:

222. Կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից տույժի միջոցի բողոքարկումը չի կասեցնում տույժի կիրառումը:

223. Կալանավորված անձինք կամ դատապարտյալները պատժախուց կարող են տեղափոխվել հետևյալ դեպքերում`

ա) այլ կալանավորված անձանց կամ դատապարտյալների նկատմամբ ճնշում գործադրելու, նրանց վիրավորելու կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի կամ այլ անձանց վրա հարձակում գործելու,

բ) կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի օրինական պահանջներին չենթարկվելու,

գ) արգելված առարկաներ, իրեր և սննդամթերք պահելու, օգտագործելու և պատրաստելու,

դ) կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի գույքը փչացնելու համար:

Պատժախուց տեղափոխելը որպես տույժի միջոց կիրառվում է նաև այն կալանավորված անձանց կամ դատապարտյալների նկատմամբ, որոնց նկատմամբ նախկինում կիրառվել են երկուսից ավելի կարգապահական տույժեր:

224. Բժշկական սպասարկման համապատասխան ծառայողը և պատասխանատու հերթապահն ամեն օր այցելում են պատժախցում պահվող կալանավորված անձանց կամ դատապարտյալներին` դրա մասին գրառում կատարելով համապատասխան մատյանում:

225. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետն իրավունք ունի հետաձգելու պատժախուց տեղափոխելու ձևով տույժի կիրառումը, կրճատելու պատժախցում գտնվելու ժամանակահատվածը կամ ժամկետից շուտ կալանավորված անձին կամ դատապարտյալին ազատելու տույժը կրելուց` հաշվի առնելով հիվանդության հետ կապված պատժախցում գտնվելու անթույլատրելիության վերաբերյալ բժշկի եզրակացությունը:

226. Տույժի կիրառումը հետաձգելու ընթացքում նոր խախտում չկատարելու և դրական վարքագիծ դրսևորելու դեպքում կալանավորված անձինք կամ դատապարտյալները կարող են ազատվել տույժը կրելուց:

227. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի մանկատանը երեխա ունեցող, կերակրող մայր, հղի, նախածննդյան կամ հետծննդյան ժամանակահատվածում գտնվող կալանավորված անձը կամ դատապարտյալը պատժախուց չի տեղափոխվում։

228. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պատժախցից բուժական ուղղիչ հիմնարկ տեղափոխված կալանավորված անձանց կամ դատապարտյալներին նշված բուժական հիմնարկում պահելու ժամանակը հաշվվում է տույժը կրելու ժամանակի մեջ։

229. Կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ տույժի միջոցի կիրառումը կարող է բողոքարկվել կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններին: Բողոքարկումը տույժի միջոցի կիրառումը չի կասեցնում:

230. Կալանավորված անձը կամ դատապարտյալը պատժախցում կարող է պահվել միայնակ:

231. Պատժախցում գտնվելու ընթացքում կալանավորված անձը կամ դատապարտյալն անհատական քնելու տեղով ապահովվում է միայն քնի համար սահմանված ժամերին: Պատժախցում գտնվելու ժամանակահատվածում կալանավորված անձին կամ դատապարտյալին արգելվում է նամակագրությունը, տեսակցությունները (բացառությամբ պաշտպանի հետ տեսակցությունների), հեռախոսազրույցները, լրացուցիչ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության և այլ առարկաների ձեռք բերումը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի, հանձնուքների և ծանրոցների ստացումը, սեղանի խաղերից, թերթերից, գրքերից, ամսագրերից և այլ գրականությունից օգտվելը:

Պատժախցում պահվող կալանավորված անձինք և դատապարտյալներն օգտվում են ամենօրյա` մեկ ժամ տևողությամբ զբոսանքի իրավունքից:

Պատժախցում պահվող դատապարտյալն ապահովվում է իր սեռին, տարվա եղանակի կլիմայական պայմաններին համապատասխանող նախատեսված միասնական նմուշի հանդերձանքով:

232. Մինչև պատժախուց տեղափոխվելը` կալանավորված անձի կամ դատապարտյալի մոտ եղած սնունդը հանձնվում է պահպանության և վերադարձվում տույժը կրելուց հետո: Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում սնունդը պահպանելու համար, սակայն դրանց բնական փչացման համար պատասխանատվություն չի կրում: Սննդամթերքի փչացման դեպքերում այն ոչնչացվում է, ինչի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն և կցվում կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործին:

233. Կալանավորված անձին և դատապարտյալին արգելվում է պատժախցում իր մոտ պահել անձնական իրեր, բացառությամբ անձնական հիգիենայի պարագաների, ինչպես նաև կրոնական գրականության և նկարների:

234. Պատժախցում պահվող կալանավորված անձի կամ դատապարտյալի սննդի ընդունումն իրականացվում է պատժախցում:

235. Պատժախուցը մաքրվում է այնտեղ գտնվող կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից:

236. Արգելվում է պատժախցում գտնվող անձանց նկատմամբ օրենքով սահմանված սահմանափակումներից բացի այլ սահմանափակումներ կիրառելը:

 

XXVII. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐՈՒՄ ԵՎ ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԻ ԵՎ ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ

 

237. Կալանավորվածներին պահելու վայրերում և ուղղիչ հիմնարկներում արտակարգ իրավիճակ հայտարարում և դադարեցնում է պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը` տարերային աղետների, կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների տեղակայման շրջանում արտակարգ իրավիճակի, ռազմական դրության, կալանավորված անձանց կամ դատապարտյալների զանգվածային անհնազանդության, կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վրա հարձակման իրական վտանգի դեպքում:

238. Կալանավորվածներին պահելու վայրերում և ուղղիչ հիմնարկներում արտակարգ իրավիճակ հայտարարվելու բոլոր դեպքերում և ցանկացած իրավիճակներում կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի հիմնական խնդիրները կալանավորված անձանց ու դատապարտյալների կյանքի և առողջության պաշտպանությունը, փախուստի և խմբակային անկարգությունների կանխումն են:

(238-րդ կետը խմբ. 10.01.08 N 25-Ն)

239. Կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում դրա մասին անհապաղ հաղորդվում է կալանավորված անձանց կամ դատապարտյալներին` ներքին ռադիոցանցի կամ բարձրախոսի միջոցով:

Անհրաժեշտության դեպքում կարող են հաղորդվել նաև կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում արտակարգ իրավիճակներում գործելու համար սահմանված կարգով հաստատված պլանով նախատեսված առանձին գործողությունների մասին:

240. Կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում արտակարգ իրավիճակում գործելու համար սահմանված կարգով հաստատված պլանով նախատեսված կալանավորված անձանց կամ դատապարտյալների իրավունքների սահմանափակման վերաբերյալ նրանց հաղորդվում է պարտադիր կերպով:

241. Կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում կարող են սահմանափակվել կալանավորված անձանց կամ դատապարտյալների հետևյալ իրավունքները`

ա) կրոնական ծեսերին մասնակցելու,

բ) քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու,

գ) կրթություն ստանալու,

դ) աշխատանքով զբաղվելու,

ե) կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի խանութից կամ կրպակից կամ վարչակազմի միջոցով լրացուցիչ սնունդ և առաջին անհրաժեշտության և այլ առարկաներ ձեռք բերելու,

զ) լրացուցիչ վճարովի ծառայություններից օգտվելու,

է) դրամական փոխանցումներ, ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ ուղարկելու և ստանալու,

ը) նամակագրության,

թ) զբոսանքի,

ժ) տեսակցություններ ունենալու,

ժա) հեռախոսակապից օգտվելու,

ժբ) կարճաժամկետ մեկնումների,

ժգ) առանց պահախմբի կամ ուղեկցորդման ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու:

242. Կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում դադարեցվում է կալանավորված անձանց կամ դատապարտյալների տեղաշարժը, նրանք մնում են այնտեղ, որտեղ գտնվել են արտակարգ իրավիճակ հայտարարվելու պահին` մինչև վարչակազմի ներկայացուցչի նոր հրահանգը:

243. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի գույքը փրկելու անհրաժեշտության դեպքում փրկարարական աշխատանքներում կարող են համապատասխան հսկողությամբ ընդգրկվել տնտեսական սպասարկման աշխատանքներ կատարող դատապարտյալները:

 

XXVIII. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՓՈԽԱԴՐԵԼԸ

 

244. Կալանավորված անձինք և դատապարտյալները փոխադրվում են հատուկ սարքավորված տրանսպորտային միջոցով:

245. Փոխադրման ժամանակ կալանավորված անձը կամ դատապարտյալը պետք է հնարավորություն ունենա նստել:

246. Կալանավորված անձին կամ դատապարտյալին ձեռնաշղթաներով կամ ոտնաշղթաներով փոխադրելը թույլատրվում է այն դեպքերում, երբ հիմնավոր կասկածներ կան ենթադրելու, որ կալանավորված անձը կամ դատապարտյալը կարող է դիմել փախուստի, վնասել իրեն կամ իրեն ուղեկցող անձանց կամ այլ կալանավորված անձանց կամ դատապարտյալների:

Ելնելով անհրաժեշտությունից` կալանավորված անձը կամ դատապարտյալը փոխադրամիջոցից մինչև փոխադրման վայր կարող է տեղափոխվել ձեռնաշղթայով կամ ոտնաշղթայով կամ ուղեկցող անձին ձեռնաշղթայով ամրակցված վիճակում:

247. Չորս և ավելի ժամ տևողությամբ փոխադրման դեպքում կալանավորված անձը կամ դատապարտյալը պետք է ապահովվի սննդով:

248. Երկարատև փոխադրումների ժամանակ կալանավորված անձի կամ դատապարտյալի խնդրանքի դեպքում նրան ուղեկցող անձը կարող է կանգնեցնել փոխադրամիջոցը, որպեսզի կալանավորված անձը կամ դատապարտյալը կարողանա հոգալ իր բնական կարիքները:

 

XXIX. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱԼԱՆՔԻՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

249. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կալանավորված անձին կալանքից ազատելը կատարվում է կալանավորվածներին պահելու վայրի պետի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:

Դատապարտյալը պատժից ազատվում է ուղղիչ հիմնարկի պետի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:

250. Կալանավորումից կամ պատժից ազատված անձանց հանձնվում են անձնական փաստաթղթերը, իրերը, անձնական հաշվում առկա դրամը, ինչպես նաև նրանց անազատության մեջ պահելու ժամկետի և ազատման հիմքերի մասին տեղեկանք` համաձայն օրինակելի ձևի (ձև N 12)` կատարելով գրանցում համապատասխան մատյանում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև N 1

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԾԱՆՈՒՑՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ինձ` _______________________________________________________-իս,

(կալանավորված անձի (դատապարտյալի) անունը, ազգանունը)

 

տեղեկացվել է իմ իրավունքների և պարտականությունների, կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի, կալանքի տակ գտնվելու կամ պատիժը կրելու կարգի և պայմանների, ինչպես նաև կալանքի տակ գտնվելու կամ պատիժը կրելու սահմանված կարգի խախտման համար նախատեսված պատասխանատվության, իմ նկատմամբ հսկողություն իրականացնելու համար առկա տեխնիկական միջոցների, ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելու հնարավոր դեպքերի մասին, որի փաստը հաստատում եմ ստորագրությամբ:

 

______________________

______________________

(անունը, ազգանունը)

(ստորագրությունը)



 ____ ______________ 200 թ.

 

Ձև N 2

Ց Ա Ն Կ

 

ԻՐԵՐԻ, ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՈՐՈՆՔ ԱՐԳԵԼՎՈՒՄ ԵՆ ՈՒՆԵՆԱԼ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ԻՐԵՆՑ ՄՈՏ, ՍՏԱՆԱԼ ԿԱՄ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՀԱՆՁՆՈՒՔՆԵՐՈՎ, ԾԱՆՐՈՑՆԵՐՈՎ ԵՎ ՓԱԹԵԹՆԵՐՈՎ

 

1. Քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և արտադրատեսակներ

2. Ցանկացած տեսակի հրազեն և սառը զենք

3. Ցանկացած տեսակի հեռահաղորդակցության կապի միջոց (բջջային հեռախոս, ռացիա և այլն), բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

4. Դրամ, արժեթղթեր, թանկարժեք իրեր, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

5. Ապակյա կամ մետաղյա տարաներ, ինչպես նաև այդ տարաներով հեղուկներ կամ սննդամթերք, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

6. Օպտիկական սարքեր (բացառությամբ ակնոցների), բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

7. Ցանկացած տեսակի փաստաթուղթ (բացառությամբ քրեական գործին վերաբերող կամ իրենց իրավունքներին և օրինական շահերին առնչվող փաստաթղթերի և գրառումների, եթե դրանք չեն պարունակում պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք), բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

8. Կացին, մուրճ և այլ գործիքներ, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

9. Դանակ, ածելու շեղբ կամ կտրող-ծակող այլ առարկաներ, որոնք իրենց կառուցվածքով նման են սառը զենքի, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

10. Ֆոտոխցիկ, տեսախցիկ, վիդեո-, աուդիո ձայնագրող սարքեր և նկարահանող այլ տեխնիկա, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

11. Տոպոգրաֆիկ քարտեզներ, կողմնացույցներ, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

12. Երաժշտական գործիքներ, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

13. Խմորիչ, տնային պայմաններում պատրաստված պահածոներ, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

14. Էլեկտրակենցաղային իրեր (բացառությամբ էլեկտրական ածելիների), բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

15. Անկողնային ծրարներ, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

16. Ցանկացած տեսակի այլ առարկա, իր կամ սննդամթերք, բացառությամբ հետևյալ առարկաների, իրերի կամ սննդամթերքի, եթե վերջիններս գնվել են տվյալ կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում գործող խանութից կամ կրպակից`

ա) ծխախոտ, լուցկի, կրակայրիչ,

բ) դատապարտյալների համար սահմանված տեսակի հագուստ, գլխարկ, կոշիկ և անկողնային պարագաներ, քաղաքացիական հագուստ` կալանավորված անձանց և բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների համար,

գ) ներքնազգեստ, թաշկինակ, գոտի, գուլպաներ, վզնոց, զուգագուլպաներ, ձեռնոցներ, թաթմաններ, սենյակային հողաթափեր, սպորտային կոշիկ, սպորտային համազգեստ, թելեր, սրբիչ,

դ) հիգիենայի պարագաներ (տնտեսական և ձեռքի օճառ, ատամի խոզանակ, ատամի փոշի կամ մածուկ, քսուքներ, շամպուն, սանր), եղունգներ կտրելու աքցան,

ե) գլխաշոր, ռեյտուզ, կրծկալ, մառլյա, բամբակ, հիգիենիկ փաթեթ, ծամկալներ, վազելին և կոսմետիկ պարագաներ (կանանց համար),

զ) հայելի, էլեկտրական կամ միանգամյա օգտագործման անվտանգ ածելի,

է) կոշիկի և հագուստի խոզանակներ, կոշիկի քսուք,

ը) պլաստմասսայից պատրաստված տուփեր` ակնոցների, օճառի և ատամի խոզանակների համար,

թ) սպասք` ալյումինե, պլաստմասսայե կամ էմալապատ,

ժ) սեղանի խաղեր (բացառությամբ խաղաթղթերի, զառի),

ժա) գրականություն, թերթեր, ամսագրեր (բացառությամբ պոռնոգրաֆիկ նյութերի), դասագրքեր, տետրեր, փոստային ծրարներ, բացիկներ, դրոշմանիշեր, հասարակ մատիտներ, գրիչներ,

ժբ) լուսանկարներ, լուսանկարների ալբոմ, օրացույց,

ժգ) գործարանային արտադրության կենցաղային էլեկտրական ջեռուցիչներ (կենտրոնացված ջեռուցման համակարգի բացակայության դեպքում), էլեկտրական թեյնիկ, էլեկտրական սրճեփ,

ժդ) ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված խաչեր և պաշտամունքի այլ առարկաներ,

ժե) հենակներ, ձեռնափայտեր, պրոթեզներ, հաշմանդամների սայլակներ (բժշկի թույլտվությամբ),

ժզ) ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված ձեռքի կամ գրպանի ժամացույց,

ժէ) հեռուստացույց, ռադիոընդունիչ, մագնիտոֆոն (առանց ձայնագրման հնարավորության), սառնարան (փոքր չափերի),

ժը) թզբեհ,

ժթ) գործելու շյուղեր, ասեղնագործության պարագաներ,

ի) մանկական խաղալիքներ, սայլակ (իրենց մոտ երեխա ունեցող անձանց համար),

իա) հանքային ջուր, հյութեր` գործարանային արտադրության և պլաստմասսայե տարաներով,

իբ) բանջարեղեն, մրգեր,

իգ) շաքարավազ, կոնֆետ, շոկոլադե սալիկներ, կաթնամթերք (կարագ, պանիր, թթվասեր, մածուն, կաթնաշոռ), երշիկեղեն, աղ, սուրճ, թեյ, կակաո, բանջարեղեն, միրգ, մաստակ,

իդ) սննդամթերք, որը չի պահանջում ջերմային մշակում:

(Ձևը լրաց. 28.07.11 N 1032-Ն)

 

Ձև N 2.1

 

Հ Ա Յ Տ

 

1

 «                » քրեակատարողական հիմնարկ

 
     
     
 

(կալանավորված անձի, դատապարտյալի անունը, ազգանունը, հայրանունը)

     
 

Անձնական հաշվում կա _________________ դրամ

 

 
     
   

Հաշվապահ _________

     
   

 «____»    «________» 20 թ.

 

2

 Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում եմ ձեռք բերել հետևյալ սննդամթերքը և առաջին անհրաժեշտության առարկաները

 

NN
ը/կ

Սննդամթերքի և առարկաների անվանումը

Պահանջվող քանակը

Բաց է թողնվել

քանակը

գումարը

1

2

3

4

5

         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         

Ընդամենը

     

Կալանավորված անձը, դատապարտյալը լրացնում է միայն երկրորդ և երրորդ սյունակները

Կալանավորված անձի, դատապարտյալի ստորագրությունը ________________ 

 

3

Ս տ ա ց ա կ ա ն

   
 

Առաջին անհրաժեշտության առարկաները և սննդամթերքը

____________

դրամ

   

(տառերով)

 
       

 

գումարով (ստացել եմ, չեմ ստացել, հրաժարվում եմ): Խնդրում եմ նշված գումարը դուրս գրել իմ անձնական հաշվից   
    ընդգծել    
 

Կալանավորված անձի, դատապարտյալի ստորագրությունը

   
       
 

«____» _________ 20 թ.

   

(կրպակավարի ստորագրությունը)

 

(Ձևը լրաց. 20.05.10 N 599-Ն)

 

Ձև N 3

 

Ա Ն Ց Ա Գ Ի Ր  N____

ԱՌԱՆՑ ՊԱՀԱԽՄԲԻ ԿԱՄ ՈՒՂԵԿՑՈՐԴՄԱՆ ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ


 

դատապարտյալի

նկարի տեղը

(3X4սմ չափսի)

 

 

Ազգանունը ________________________________________________________

Անունը ___________________________________________________________

Հայրանունը ________________________________________________________

Աշխատանքի վայրը, բնույթը ______________________________________________

Տեղաշարժման ուղին __________________________________________________

Տեղաշարժման ժամանակը ______ ժամից ______ ժամը:

Տրված է մինչև ____ ______________ 200  թ.


ՀՀ ԱՆ ______________________ քրեակատարողական հիմնարկի պետ


______________________

______________________

(անունը, ազգանունը)

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Ուժի մեջ է մինչև ____ ______________ 200  թ.

 

 

 

______________________

 

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

 

Երկարացված է մինչև ____ ______________ 200 թ.

 

 

 

______________________

 

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

    

Ձև N 4

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԾԱՆՈՒՑՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ինձ` _________________________________________ -իս, բացատրվել են ուղղիչ

(անունը, ազգանունը)


հիմնարկի կամ կալանավորված անձանց պահելու վայրի սահմաններից դուրս գտնվելու ժամանակ իմ վարքագծի կանոնները և, որ դրանք խախտելու դեպքում ենթակա եմ օրենքով սահմանված պատասխանատվության:

 

 

 

______________________

 

(ստորագրությունը)

 

____ ______________ 200  թ.

   
Ձև N 5

Օ Ր Վ Ա  Կ Ա Ր Գ Ա Ց ՈՒ Ց Ա Կ

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԻ ԵՎ ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿԻ
(օրինակելի տարբերակ)

1. Վերկաց` ոչ ուշ առավոտյան ժամը` 7.00-8.00

2. Մարմնամարզություն` տևողությունը` 15 րոպե

3. Հարդարում` տևողությունը` 10 րոպե

4. Առավոտյան ստուգում, առավոտյան և երեկոյան հաշվառում` տևողությունը` մեկ ժամ

5. Նախաճաշ` տևողությունը` մեկ ժամ

6. Աշխատանքի բաշխում` առկայության դեպքում` տևողությունը` 40 րոպե

7. Աշխատանքային ժամ` տևողությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի

8. Ճաշ` տևողությունը` մեկ ժամ

9. Երեկոյան հարդարանք` տևողությունը` 25 րոպե

10. Ընթրիք` տևողությունը` մեկ ժամ

11. Հանգստի ժամ` տևողությունը` մեկ ժամ

12. Քնելու նախապատրաստություն` տևողությունը` 10 րոպե

13. Քուն անընդմեջ` տևողությունը` 8 ժամ

14. Ուսուցման ծրագրեր` իրականացվում են առանձին ժամանակացույցով

 

Ձև N 6

Մ Ա Տ Յ Ա Ն

ՊԱՏԺԱԽՈՒՑ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ (ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ) ՀԱՇՎԱՌՄԱՆ

Սկսված է ____ ________________ 200 թ.

Ավարտված է ____ ______________ 200 թ.

 

NN
ը/կ


 

Դատապարտյալի
(կալանավորված անձի)
անունը, ազգանունը

Զբոսանքի դուրս-
բերման օրը
և ժամը 
Զբոսանքից
վերադարձնելու
ժամը 
Զբոսանքի դուրս
բերվող անձի
ստորագրությունը 
 Զբոսանք
տրամադրողի
ստորագրությունը
Նշումներ 
1 2 3 4 5 6 7
             
             
             
             
             
             
             
             
             
             
             

Ձև N 7

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԾԱՆՈՒՑՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ինձ` _________________________________________ -իս, տեղեկացվել է բաց ուղղիչ

(անունը, ազգանունը)


հիմնարկի սահմանների վերաբերյալ:

 

 

 

 

______________________

 

(ստորագրությունը)

 

____ ______________ 200 թ.

   
Ձև N 8

Դ Ի Մ ՈՒ Մ (օրինակելի ձև)

(կալանավորված անձանց (դատապարտյալներին) ծանրոցներ, հանձնուքներ, փաթեթներ հանձնելու)

Քաղաքացի

________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

բնակվող

________________________________________

(հասցեն)

Խնդրում եմ ընդունել ծանրոցը, հանձնուքը, փաթեթը` կալանավորված անձ կամ դատապարտյալ (ընդգծել)__________________________________________ -ին

(անունը, ազգանունը, հայրանունը)

հանձնելու համար:

 

 

Ծանրոցի, հանձնուքի, փաթեթի պարունակությունը

 

NN
ը/կ

Առարկաների (սննդամթերքի)
անվանումները

Քաշը

Քանակը

Նշումներ

կգ

գ

 


 






       

        
Դիմումատուի ստորագրությունը __________ ____ _________________ 20  թ.
Թույլատրել ծանրոցի, հանձնուքի կամ փաթեթի ընդունումը ____________________________
_________________________________________________________________

(քրեակատարողական հիմնարկի պետի (անունը, ազգանունը, ստորագրությունը)


 

Ծանրոցը, հանձնուքը, փաթեթն ընդունեց

_________________________________

(ծառայողի անունը, ազգանունը, ստորագրությունը)

Ծանրոցը, հանձնուքը, փաթեթն ստուգեց

_________________________________

(ծառայողի անունը, ազգանունը, ստորագրությունը)

Ծանրոցը, հանձնուքը, փաթեթն ստացավ

_________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)



____ ________ 200 թ.

 

Ձև N 9

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑԻՑ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՑ ՎԵՐՑՎԱԾ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՆԱԵՎ ՈՒՂԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ) ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

Վարչակազմի ներկայա-
ցուցչին առաջարկություն
(դիմում, բողոք) հանձնող
կալանավորված անձի
կամ դատապարտյալի
անունը, ազգանունը,
հայրանունը
Կալանավորված անձից
կամ դատապարտյալից
առաջարկություն (դիմում,
բողոք) վերցնող վարչա-
կազմի ներկայացուցչի
ազգանունը, պաշտոնը
Առաջարկու-
թյունը (դիմումի,
բողոքի) ներ-
կայացնելու
ամսաթիվը
Կալանավորված
անձի կամ
դատապարտյալի
ստորագրությունը
 Վարչակազմի
ներկայա-
ցուցչի ստորա-
գրությունը
           
           
           
           
           

 

Ձև N 10

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն N ___ (օրինակելի ձև)

 

Տրվում է __________________________________________________________ ,

(կալանավորված անձի կամ դատապարտյալի ազգանունը, անունը, հայրանունը)


ծնված` ___ ________ թ., մեղադրվում է կամ դատապարտված է ՀՀ քրեական
օրենսգրքի ____________________ հոդվածով (հոդվածներով), կալանա-
վորման կամ պատժի սկիզբը ____________, պատժի ավարտը _______________,
այն մասին, որ հիմք ընդունելով «Ձերբակալված և կալանավորված անձանց պա-
հելու մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը կամ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի
80-րդ հոդվածը նրան թույլ է տրվում կարճաժամկետ մեկնում ՀՀ ԱՆ __________
քրեակատարողական հիմնարկից` _________________, _____ օրով, որից`

(ժամանման վայրի անվանումը)

(տառերով)

_________ օրը ճանապարհի համար:
 (տառերով)

_____ ______________200 թ. նա պարտավոր է վերադառնալ ՀՀ ԱՆ

___________________ քրեակատարողական հիմնարկ:

(անվանումը)

Հասցեն _____________________________
Հեռախոսահամարը ________________
Ֆաքսի համարը ________________


Լուսանկարի
տեղը

Հիմնարկի ղեկավար

______________

(ազգանունը)

_______________

(ստորագրությունը)

(քրեակատարողական հիմնարկի
զինանշանով կնիքի տեղը)

____ ______________ 200 թ.

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն Ի  Կ Ա Զ Մ Ը  N
(օրինակելի ձև)

______________ _______________ քրեակատարողական հիմնարկի ղեկավարի
_______________ ___ ____________200  թ. հրամանի հիման վրա
կալանավորված անձ/դատապարտյալ ___________________________________
___________________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,

__________________________________________________________________ ,

ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածը, կալանավորման կամ պատիժը կրելու սկիզբը և ավարտը)


այն մասին, որ իրեն թույլատրված է կարճաժամկետ մեկնում ________________
քրեակատարողական հիմնարկից` հիմք ընդունելով «Ձերբակալված և կալանա-
վորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը կամ ՀՀ քրեակատա-
րողական օրենսգրքի 80-րդ հոդվածը, _____________________________,

(ժամանման վայրի անվանումը)

 


______________

օրով, որից`

_________օրը

(տառերով)

(տառերով)


ճանապարհի համար:
___________________________________________________________________

Վկայականը տրված է ___ __________200  թ.
_______________________________
(կալանավորված անձի կամ դատապարտյալի ստորագրությունը)

Մեկնել է ___ ______________200  թ.
Ժամանել է ___ ______________200  թ.

 Հատուկ հաշվառման բաժնի պետ ________________

(ազգանունը)

___________________

(ստորագրությունը)


Ձև N 11

Ս տ ո ր ա գ ր ու թ յ ու ն
(օրինակելի ձև)

Ես`_____________________________________________________ ՀՀ քրեական

(կալանավորված անձի կամ դատապարտյալի անունը, ազգանունը, հայրանունը)

 

օրենսգրքի _________ հոդվածով նախատեսված հանցագործության մեջ մեղադրվող կամ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի_______հոդվածի ___ __________ __ դատապարտված __________ ժամկետով ազատազրկման, պարտավորվում եմ ինձ թույլատրված կարճաժամկետ մեկնումից վերադառնալ ժամանակին:

Ինձ նախազգուշացված է այն մասին, որ ՀՀ օրենսդրության համաձայն սահմանված ժամկետում կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ վերադառնալուց խուսափող կալանավորված անձը կամ դատապարտյալը ենթակա է քրեական պատասխանատվության` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

Մեկնում ___ ______________200  թ.
Ժամանում ___ ______________200  թ.

 

Ստորագրությունը վերցրեց _________________________________________

(կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի անվանումը)

_____________________________________________________________

(ստորագրություն վերցնող ծառայողի պաշտոնը, կոչումը, ազգանունը)

 

_________________________

(ծառայողի ստորագրությունը)

 

___ ______________200 թ.

 

Ձև N 12

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք (օրինակելի ձև)

(կալանավորված անձի (դատապարտյալի) ազատման)

___________________________________________________________________

(կալանավորված անձի (դատապարտյալի) անունը, ազգանունը, հայրանունը)


200 թ. _________________-ի ____ -ից մինչև 200 թ. ________________-ի ___ -ը

պահվել է __________________________կալանավորվածներին պահելու վայրում

(նշել հիմնարկի անվանումը)


(ուղղիչ հիմնարկում):


Ազատման հիմքերը _________________________________________

 

Պետ

________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)


___ _________________ 200 թ.