ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2011 թվականի N 1905-Ն
ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 7-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել
1) նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևի լրացման ուղեցույցը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվությունն առաջին անգամ հրապարակվում է մինչև 2012 թվականի հունվարի 20-ը, որը պարունակում է 2011 թվականի օգոստոսի 6-ից մինչև դեկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ սույն որոշման N 1 հավելվածի օրինակելի ձևի 1-ից մինչև 10-ը (ներառյալ) սյունակներով նախատեսված տեղեկատվությունը.
2) N 1 հավելվածի օրինակելի ձևն ամբողջությամբ լրացվում և հրապարակվում է` սկսած 2013 թվականի հունվարի 20-ից.
3) նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվությունը լրացվում և հրապարակվում է Microsoft office Excel ձևաչափով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
2012 թ. հունվարի 11 Երևան |
|
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1905-Ն որոշման |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ)
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ______________________________________________________________________ | ||||
|
(ստուգում իրականացնող պետական մարմնի լրիվ անվանումը` ներառյալ ստորաբաժանման անվանումը) | ||||
|
ԿՈՂՄԻՑ 20 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | ||||
|
Հայաստանի Հանրապետության _______________________________________________________________________________ | ||||
|
(ստուգում իրականացնող պետական մարմնի լրիվ անվանումը` ներառյալ ստորաբաժանման անվանումը կամ ստորաբաժանումների անվանումները, եթե ստուգումը կատարվել է համատեղ) | ||||
|
կողմից 20 թվականի ընթացքում իրականացվել են _______ ստուգումներ, __________ վերստուգումներ և ________
|
|
NN |
Տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը կամ անունը, ազգանունը (անհատ ձեռնար-կատիրոջ դեպքում) |
Պետական գրանցման համարը |
Հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում) |
Ստուգում, վերստուգում կամ ուսումնասիրություն |
Իրավա-կան նորմերը, որոնց պահանջ-ները չեն կատար-վել |
Նշում` բողոքարկ- | ||||||||||||||||||||||||||
|
անվա-նումը կամ անունը, ազգա-նունը |
կազմա- |
տե- |
քա- |
սկիզբը (օրը, ամիսը, տարե- |
ավարտը (օրը, ամիսը, տարե- |
անց- | ||||||||||||||||||||||||||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 | |||||||||||||||||||||
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1905-Ն որոշման |
ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց
ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ
1. Մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 20-ը ստուգում իրականացնող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում պարտադիր տեղադրվում է վերջինիս կողմից նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ Microsoft office Excel ձևաչափով լրացված հաշվետվությունը (այսուհետ` հաշվետվություն):
2. Հաշվետվությունում նշվում են տեղեկություններ ստուգված կամ ուսումնասիրված տնտեսավարող սուբյեկտների, ինչպես նաև անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ:
3. Հաշվետվությունը լրացվում է հետևյալ կարգով՝
1) 1-ին սյունակում գրանցվում է հերթական համարը.
2) 2-րդ սյունակում գրանցվում է տնտեսավարող սուբյեկտի անվանումը.
3) 3-րդ սյունակում` տնտեսավարող սուբյեկտի կազմակերպաիրավական ձևը.
4) 4-րդ սյունակում գրանցվում է տնտեսավարող սուբյեկտի պետական գրանցման համարը (պետական ռեգիստրում տվյալ տնտեսավարող սուբյեկտի հաշվառման համարը).
5) 5-րդ սյունակում գրանցվում է տվյալ տնտեսավարող սուբյեկտի հարկ վճարողի հաշվառման համարը, եթե տվյալ ստուգում իրականացնող մարմինը տիրապետում է այդ տեղեկատվությանը: Տեղեկատվության բացակայության դեպքում դաշտը մնում է դատարկ.
6) 4-րդ և 5-րդ սյունակները լրացնելիս յուրաքանչյուր նիշ գրանցվում է առանձին սյունակում.
7) 6-րդ սյունակում նշվում է անցկացված միջոցառման տեսակը` ստուգում, վերստուգում կամ ուսումնասիրություն.
8) 7-րդ սյունակում նշվում է նույն տնտեսավարողի մոտ անցկացված ստուգումների կամ ուսումնասիրությունների քանակը, սակայն 8-12 սյունակները լրացվում են յուրաքանչյուր միջոցառման համար առանձին.
9) 8-րդ դաշտում գրանցվում է ստուգման կամ ուսումնասիրության սկիզբը` օրը, ամիսը և տարեթիվը.
10) 9-րդ դաշտում գրանցվում է ստուգման կամ ուսումնասիրության ավարտը` օրը, ամիսը և տարեթիվը.
11) 10-րդ դաշտում գրանցվում է անցկացված ստուգման կամ ուսումնասիրության հիմքը` համաձայն հետևյալ կոդավորման.
|
Ստուգման կամ ուսումնասիրության հիմքը |
Կոդը |
|
Պլանով նախատեսված ստուգում |
1 |
|
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասով նախատեսված ստուգումներ |
|
|
1-ին ենթակետով նախատեսված |
21 |
|
2-րդ ենթակետով նախատեսված |
|
|
ՀՀ վարչապետի հանձնարարական |
221 |
|
Քաղաքացու դիմում |
222 |
|
Իրավաբանական անձի դիմում |
223 |
|
Անհատ ձեռնարկատիրոջ դիմում |
224 |
|
Պետական մարմնից գրավոր տեղեկատվություն |
225 |
|
Տեղական ինքնակառավարման մարմնից գրավոր տեղեկատվություն |
226 |
|
3-րդ ենթակետով նախատեսված |
23 |
|
4-րդ ենթակետով նախատեսված |
24 |
|
5-րդ ենթակետով նախատեսված |
|
|
Ակցիզային դրոշմանիշների ստուգում |
251 |
|
Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) ստուգում |
252 |
|
Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ստուգում |
253 |
|
Ելակետային տվյալների և դրանց ուղղիչ գործակիցների ստուգում |
254 |
|
Չձևակերպված աշխատողների բացահայտմանն ուղղված ստուգում |
255 |
|
6-րդ ենթակետով նախատեսված |
26 |
|
7-րդ ենթակետով նախատեսված |
27 |
|
8-րդ ենթակետով նախատեսված |
28 |
|
9-րդ ենթակետով նախատեսված |
29 |
|
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված վերստուգումներ |
|
|
«ա» ենթակետով նախատեսված |
31 |
|
«բ» ենթակետով նախատեսված |
32 |
|
«գ» ենթակետով նախատեսված |
33 |
|
«դ» ենթակետով նախատեսված |
34 |
|
«ե» ենթակետով նախատեսված |
35 |
|
«զ» ենթակետով նախատեսված |
36 |
|
«ը» ենթակետով նախատեսված |
37 |
|
«թ» ենթակետով նախատեսված |
38 |
|
«ժ» ենթակետով նախատեսված |
39 |
|
Ուսումնասիրություն |
4 |
12) 11-րդ դաշտում նշվում են ստուգաթերթի համարը և այն հարցերի համարները, որոնք ստուգման ընթացքում նշվել են որպես անհամապատասխանություն: Այն մարմինները, որոնք ստուգումներն իրականացնում են առանց ստուգաթերթերի, կոդավորում են իրենց պահանջներն ու նորմերը յուրաքանչյուր իրավական ակտին տալով հերթական համար, իսկ հաջորդիվ նշելով արդեն այդ ակտի հոդվածի, մասի, կետի և ենթակետի համարները: Վերջիններից որևիցե մեկի բացակայության դեպքում նիշը լինում է 0-ն.
13) 12-րդ դաշտում նշվում է «Բ» տառը, եթե ստուգումը կամ ուսումնասիրությունը բողոքարկվել է կամ «Գ» տառը, եթե ստուգումը կամ ուսումնասիրությունը գանգատարկվել է:
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |