ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 օգոստոսի 2007 թվականի N 1226-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Հ. Աբրահամյան |
2007 թ. հոկտեմբերի 27 Երևան
|
|
|
Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
օգոստոսի 30-ի N 1226-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության տարածքից բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջպետական փոխադրումների իրականացման գործընթացը:
II. ԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
2. Սույն կարգի պահանջները տարածվում են միջազգային համաձայնագրերի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության տարածքից բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջպետական փոխադրումներ (այսուհետ` միջպետական բեռնափոխադրումներ) իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` փոխադրողների) վրա, անկախ նրանց կազմակերպական-իրավական ձևերից:
3. Հայաստանի Հանրապետության տարածքից բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական բեռնափոխադրումները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի, սույն կարգի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից կնքված միջազգային համաձայնագրերի պահանջներին համապատասխան: Եթե միջազգային համաձայնագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն կարգով, ապա կիրառվում են միջազգային համաձայնագրերի նորմերը:
III. ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
1) բեռների կաբոտաժային փոխադրում - բեռների փոխադրում, որն իրականացվում է համաձայնագրի կողմ որևէ պետությունում հաշվառված բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտով համաձայնագրի կողմ այլ պետության վարչական տարածքում գտնվող երկու կետերի միջև.
2) թույլտվություն - ավտոմոբիլային հաղորդակցության մասին միջազգային համաձայնագրերով սահմանված, պետությունների իրավասու մարմինների կողմից տրված հաստատված ձևանմուշի փաստաթուղթ, որը միջպետական բեռնափոխադրումներ իրականացնելու համար իրավունք է վերապահում համաձայնագրի կողմ պետության բեռնատար ավտոտրանսպորտային միջոցի մուտքը, ելքը մյուս կողմի տարածք, տարանցումը նրանց տարածքով, ինչպես նաև դեպի երրորդ երկիր և երրորդ երկրից.
3) Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանս (այսուհետ` ՏՆԵԿ) թույլտվություն - թույլտվություն, որը ՏՆԵԿ-ի անդամ-պետությունների միջև տալիս է անսահմանափակ քանակով երթեր կատարելու իրավունք: Վավեր է միայն բեռնափոխադրումների գրանցամատյանի առկայության դեպքում: Լրացվում և վավերացվում է իրավասու մարմնի կողմից: Տրվում է մեկ տարի կամ վեց շաբաթ ժամկետով.
4) բեռնափոխադրումների գրանցամատյան - գրանցամատյանի տեսքով փաստաթուղթ, որը նախատեսված է տրանսպորտային գործողությունների վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրելու համար: Տեղեկատվությունը պետք է գրանցված լինի ժամանակագրական հերթականությամբ և ներառի ցանկացած երթ, այդ թվում` դատարկ: Օգտագործվում է ՏՆԵԿ-ի թույլտվության օգտագործման վերահսկման համար.
5) միջազգային ճանապարհային փոխադրում (այսուհետ` «ՏԻՐ (TIR)») մաքսային ընթացակարգ - բեռների միջազգային ճանապարհային փոխադրման` 1975 թվականի նոյեմբերի 14-ի «Միջազգային ճանապարհային փոխադրման գրքույկի կիրառմամբ բեռների միջազգային փոխադրումների մասին» մաքսային կոնվենցիայով սահմանված բեռների միջազգային ճանապարհային փոխադրման գրքույկի կիրառմամբ ընթացակարգ.
6) քվոտա - թույլտվությունների սահմանված քանակ, որը յուրաքանչյուր տարվա համար նախապես համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության և համաձայնագրի կողմ պետությունների իրավասու մարմինների միջև.
7) «ԱԴՌ (ADR)» համաձայնագիր - «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագիր:
5. Սույն կարգում օգտագործվող մյուս հասկացություններն ունեն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նշված նշանակությունները:
IV. ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
6. Հայաստանի Հանրապետության տարածքից բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական բեռնափոխադրումներն իրականացվում են համաձայնագրի կողմ պետությունների իրավասու մարմինների կողմից փոխադրողին տրված թույլտվությունների հիման վրա կամ Հայաստանի Հանրապետության և այլ համաձայնագրերի կողմ պետությունների կառավարությունների միջև կնքված համաձայնագրերով նախատեսված դեպքերում` առանց թույլտվությունների կիրառման, իսկ միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում` «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
7. Հայաստանի Հանրապետության տարածքից միջպետական բեռնափոխադրումներ, այդ թվում` «ՏԻՐ (TIR)»-ի համակարգով և ՏՆԵԿ-ի թույլտվություններով իրականացնում են Հայաստանի Հանրապետությունում գրանցված փոխադրողները, սեփականության կամ օգտագործման իրավունքով իրենց պատկանող, միջազգային ստանդարտներին համապատասխանող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով կամ այնպիսի բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով, որոնց համար համաձայնագրի կողմ պետությունը սահմանափակումներ չի նախատեսել, կամ, եթե բեռների փոխադրումն իրականացվում է համաձայնագրի կողմ չհանդիսացող պետությունների տարածքի տարանցմամբ և այդ պետության կողմից տվյալ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցին ներկայացվող սահմանափակումներ չեն նախատեսված:
V. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
8. Իրավասու մարմինը` ելնելով տվյալ տարում փոխադրողներին հատկացված թույլտվությունների քանակից`
1) որոշում է հաջորդ տարվա համար պահանջվող թույլտվությունների խմբաքանակը` ըստ համաձայնագրի կողմ պետությունների.
2) թույլտվությունների քանակի համաձայնեցման նպատակով համաձայնագրի կողմ պետությունների իրավասու մարմինների հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է բանակցություններ:
9. Միջազգային համաձայնագրերով նախատեսված թույլտվությունների քանակի մասին ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա իրավասու մարմինը`
1) ոչ ուշ, քան մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը (եթե չկա լրացուցիչ պայմանավորվածություն), ապահովում է հաջորդ տարվա համար Հայաստանի Հանրապետության անհրաժեշտ քանակի թույլտվությունների պատրաստումը,
2) հաստատում և ապահովում է միջազգային համաձայնագրի կողմ պետության իրավասու մարմնին դրանց ժամանակին ուղարկումը:
10. Իրավասու մարմինը, սահմանված քվոտաներից դուրս համաձայնագրի կողմ պետության թույլտվությունների լրացուցիչ քանակի պահանջարկի դեպքում, ինչպես նաև համաձայնագրի կողմ պետության իրավասու մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության թույլտվությունների լրացուցիչ պահանջարկի առաջարկություն ստանալու դեպքում բանակցություն է վարում համապատասխան համաձայնագրի կողմ պետության իրավասու մարմնի հետ:
11. Իրավասու մարմինը համաձայնագրի կողմ պետություններից թույլտվություններն ստանալուց հետո տեղեկացումը Հայաստանի Հանրապետության փոխադրողներին իրականացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ինտերնետային կայքի միջոցով:
12. Թույլտվությունների հատկացման ժամանակ իրավասու մարմինն ապահովում է միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կողմից համապատասխան համաձայնագրի կողմ պետությունների հետ կնքված համաձայնագրերով միջպետական փոխադրումներին ներկայացվող պահանջների մասին տեղեկատվությունը:
VI. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
13. Միջպետական բեռնափոխադրումների թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության, այդ թվում` «ՏԻՐ (TIR)»-ի համակարգով աշխատող փոխադրողները պետք է վճարեն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրք և իրավասու մարմնի անունով ներկայացնեն դիմում` կցելով հետևյալ փաստաթղթերը`
1) հայտ (N 1 ձև).
2) բեռնափոխադրման պայմանագրի պատճենը (եթե բեռը չի պատկանում փոխադրողին).
3) (ենթակետն ուժը կորցրել է 04.07.12 N 878-Ն)
4) (ենթակետն ուժը կորցրել է 04.07.12 N 878-Ն)
5) բեռնատար ավտոտրանսպրտային միջոցների (ավտոմոբիլ, քարշակ, կցորդ, կիսակցորդ) հաշվառման վկայագրի պատճենը, իսկ օրենքով սահմանված կարգով օգտագործման իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի համար համապատասխան պայմանագրի պատճենը.
6) տրանսպորտային միջոց վարելու իրավունքի միջազգային վարորդական վկայականի պատճենը, կազմակերպության և վարորդի միջև կնքված աշխատանքային պայմանագրի պատճենը.
7) վտանգավոր բեռների փոխադրման դեպքում «ԱԴՌ (ADR)»-ի համաձայնագրի պահանջներին համապատասխան վարորդին տրված սահմանված ձևի թույլտվության և «ԱԴՌ (ADR)»-ի համաձայնագրի պահանջներին համապատասխան վտանգավոր բեռների փոխադրման տրանսպորտային միջոցին տրված վկայագրի պատճենները.
8) միջազգային ապրանքատրանսպորտային բեռնագրի` «ՍՄՌ (CMR)»-ի պատճենը ներկայացվում է`
ա. Հայաստանի Հանրապետության տարածքում բեռը բարձելու դեպքում իրավասու մարմնից թույլտվությունն ստանալու ժամանակ,
բ. համաձայնագրի կողմ պետությունում բեռը բարձելու դեպքում այն իրավասու մարմին ներկայացվում է փոխադրումն ավարտելուց հետո եռօրյա ժամկետում:
(13-րդ կետը լրաց., փոփ. 04.07.12 N 878-Ն)
13.1. Սույն կարգի 13-րդ կետում նշված փաստաթղթերը, հայտատուի հայեցողությամբ, սույն կարգի պահանջներին համապատասխան կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով:
(13.1 կետը լրաց. 04.07.12 N 878-Ն)
14. Սույն կարգի 13-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո փոխադրողներին թույլտվությունը հատկացվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում:
15. Թույլտվությունները փոխադրողին հատկացվում են ըստ իրականացվող փոխադրումների նշանակության և տեսակի`
1) մուտքի (որևէ երկրի տարածք մուտք (ելք) գործելու).
2) տարանցման (որևէ երկրի տարածքով տարանցելու).
3) երրորդ երկիր կամ երրորդ երկրից փոխադրում կատարելու.
4) միասնական (ունիվերսալ):
16. Թույլտվություն տրվում է բեռնատար ավտոտրանսպորտային միջոցին` բեռը նշանակման վայր հասցնելու և հետադարձ ուղղությամբ մեկ երթ կատարելու համար:
17. Իրավասու մարմինը թույլտվությունների հատկացումը կարող է մերժել հետևյալ դեպքերում`
1) եթե փոխադրողի կողմից ներկայացվել են սույն կարգի 13-րդ կետով պահանջվող ոչ բոլոր փաստաթղթերը կամ ներկայացված փաստաթղթերը թերի են և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն մատնանշված թերությունները չեն վերացվել.
2) եթե հայտ ներկայացրած փոխադրողի վերաբերյալ համաձայնագրի կողմ որևէ պետությունից ահազանգ է ստացվել տվյալ տարվա ընթացքում միջպետական որևէ բեռնափոխադրման ժամանակ տվյալ փոխադրողի կողմից համաձայնագրի պահանջները չկատարելու կամ խախտումներ թույլ տալու մասին:
18. Թույլտվությունները հատկացվում են ըստ ստացված հայտերի հերթականության:
19. Թույլտվությունների հատկացման գործընթացում ծագած վեճերը բողոքարկվում են միջազգային համաձայնագրերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
VII. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
20. Համաձայնագրի կողմ պետություններից ստացված թույլտվությունների ձևաթղթերի պահպանումն իրականացնում է իրավասու մարմնի ղեկավարի հրամանով թույլտվությունների պահպանման, հաշվառման և հատկացման համար նշանակված ստորաբաժանման նյութական պատասխանատու անձը:
21. Թույլտվությունների ձևաթղթերի հաշվառումը և հատկացումն իրականացվում են ըստ համաձայնագրերի կողմ պետությունների` դրանք գրանցելով հատուկ մատյանում (N 2 ձև):
22. Թույլտվությունների գործողության ժամկետը լրանալուց հետո չօգտագործված ձևաթղթերը ենթակա են ոչնչացման Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի ստեղծած հանձնաժողովի կողմից:
(22-րդ կետը խմբ. 04.07.12 N 878-Ն)
VIII. ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
23. Միջազգային պայմանագրերին և Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներին ներկայացվում են`
1) էկոլոգիական բնույթի և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հետ կապված պահանջներ.
2) հատուկ բեռների փոխադրումների դեպքում`
ա. շուտ փչացող բեռների փոխադրման պահանջներ,
բ. վտանգավոր բեռների փոխադրման պահանջներ,
գ. ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների պահանջներ:
24. Միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող ավտոմոբիլները և քարշակները կահավորվում են ստուգաչափված տախոգրաֆով:
IX. ՏՆԵԿ-Ի ԲԱԶՄԱԿՈՂՄ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
25. Հայաստանի Հանրապետության տարածքից բեռների ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական բեռնափոխադրումներ են իրականացվում նաև ՏՆԵԿ-ի բազմակողմ թույլտվությունների հիման վրա:
26. Բազմակողմ թույլտվությունների քվոտավորումը նպաստում է էկոլոգիապես առավել անվտանգ ավտոմոբիլների օգտագործման, ինչպես նաև բարձրացնում է տրանսպորտային միջոցների օգտագործման արդյունավետությունը` կրճատելով դատարկ վազքը:
27. Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով բեռների փոխադրման համար փոխադրողներին տրվող ՏՆԵԿ-ի բազմակողմ թույլտվությունների քանակի համար առաջարկությունների պատրաստումը, համաձայնեցումը ՏՆԵԿ-ի քարտուղարության հետ իրականացվում է իրավասու մարմնի կողմից:
28. ՏՆԵԿ-ի թույլտվությունը գործողության ժամկետում պետք է գտնվի բեռնատար ավտոմոբիլում բեռնման, բեռնաթափման և դատարկ երթի ընթացքում:
29. ՏՆԵԿ-ի թույլտվության առկայությունը փոխադրողին չի ազատում ծանրաքարշ և մեծ եզրաչափերով բեռների փոխադրման վերաբերյալ ՏՆԵԿ-ի մասնակից պետություններում գործող ազգային օրենսդրության պահանջների կատարումից:
30. ՏՆԵԿ-ի թույլտվությունն օգտագործող միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցները պետք է համապատասխանեն ՏՆԵԿ-ի անդամ-պետությունների կողմից սահմանված CEMT/CM (2001) 9 Final բանաձևում նշված պահանջներին և ունենան համապատասխան հավաստագրեր:
31. Բեռնատար ավտոտրանսպորտային միջոցում, բացի ՏՆԵԿ-ի թույլտվությունից, պետք է գտնվի նաև բեռնափոխադրումների գրանցամատյան (գրանցամատյանի ձևը հաստատված է ՏՆԵԿ-ի անդամ-պետությունների կողմից սահմանված CEMT/CM (2001) 9 Final բանաձևով):
32. Յուրաքանչյուր թույլտվության համար տրվում է միայն մեկ գրանցամատյան: Գրանցամատյանը և ՏՆԵԿ-ի թույլտվությունը պետք է ունենան նույն համարը:
33. Գրանցամատյանը պետք է լրացվի բեռնման ու բեռնաթափման կետերի միջև յուրաքանչյուր բեռով երթ սկսելուց առաջ, ինչպես նաև յուրաքանչյուր դատարկ երթից առաջ:
34. Հավաքովի բեռների փոխադրում կատարելիս անհրաժեշտ է նշել միայն լրիվ բեռով երթը և հաշվի չառնել բեռի առանձին մասերը բեռնելու և բեռնաթափելու հետ կապված վազքը:
35. Գրանցամատյանում ցանկացած ուղղումն անհրաժեշտ է կատարել այնպես, որպեսզի հնարավոր լինի որոշել սկզբնական բառերն ու թվերը:
36. Լրացված հաշվառման թերթերը պետք է թողնվեն գրանցամատյանում` մինչև թույլտվության մեջ նշված գործողության ժամկետի լրանալը: Թերթերի պատճենները լրացնելուց հետո դրանք առանձնացվում են և 20 օրվա ընթացքում փոխանցվում իրավասու մարմնին:
37. ՏՆԵԿ-ի թույլտվությունների օգտագործման համար ուղեկցող գրանցամատյանի պատրաստումն ապահովում է իրավասու մարմինը:
37.1. Միջպետական բեռնափոխադրումների ՏՆԵԿ թույլտվություններ ստանալու համար Հայաստանի Հանրապետության փոխադրողները պետք է վճարեն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրք և իրավասու մարմնի անունով ներկայացնեն դիմում` կցելով բեռնատար տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի պատճենը:
(37.1 կետը լրաց. 04.07.12 N 878-Ն)
37.2. Սույն կարգի 37.1-ին կետով նախատեսված փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության փոխադրողների հայեցողությամբ, սույն կարգի պահանջներին համապատասխան կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով:
(37.2 կետը լրաց. 04.07.12 N 878-Ն)
X. ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
38. Թույլտվություն պահանջող միջպետական բեռնափոխադրումները Հայաստանի Հանրապետության տարածքից իրականացվում են միջազգային ճանապարհային թերթիկով (N 3 ձև):
(38-րդ կետը փոփ. 04.07.12 N 878-Ն)
39. Բեռների կաբոտաժային փոխադրումն արգելվում է:
40. Միջպետական բեռնափոխադրումներն իրականացվում են նախապես ընտրված երթուղով: Միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների շարժումը համաձայնագրի կողմ պետությունների տարածքում իրականացվում է այդ պետությունների կողմից թույլատրելի (երաշխավորված) ավտոմոբիլային (այդ թվում` շրջանցիկ) ճանապարհներով:
XI. ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ
41. Միջպետական բեռնափոխադրումների կազմակերպման հիմքը բեռնափոխադրման պայմանագիրն է (եթե բեռը չի պատկանում փոխադրողին), որի կնքումը հավաստվում է միջազգային ապրանքատրանսպորտային բեռնագրի` «ՍՄՌ (CMR)»-ի լրացմամբ:
42. Միջպետական բեռնափոխադրումների կազմակերպումը ներառում է բեռի ընդունումը, բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների վրա բեռնումը (բեռնաթափումը), փոխադրման ընթացքում բեռի ուղեկցման և պահպանման կազմակերպումը և բեռն ստացողին հանձնումը:
43. Հատկացվող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցը պետք է համապատասխանի փոխադրվող բեռի առանձնահատկություններին, փոխադրման երթուղու ճանապարհային շահագործման պայմաններին, բեռնման-բեռնաթափման եղանակներին:
44. Բեռների փոխադրման նախապատրաստումն իրականացնում է բեռն առաքողը (պատվիրատուն)` մինչև ավտոտրանսպորտային միջոցի պայմանավորված ժամանման պահը: Բեռների փոխադրման նախապատրաստումը ներառում է բեռների տեսակավորումը, տարավորումը կամ փաթեթավորումը, մակնշումը կամ պիտակավորումը, ապրանքատրանսպորտային փաստաթղթերի, հատուկ նշանակության բեռների փոխադրման դեպքում` նաև համապատասխան վկայականների և հավաստագրերի ձևակերպումը:
45. Բեռի ընդունումը և ուղեկցումը փոխադրման ընթացքում իրականացնում է փոխադրողը կամ բեռն առաքողի կողմից լիազորված անձը:
46. Բեռի բեռնաթափումը և ընդունումը կատարում է բեռն ստացողը` նշանակման վայրում: Եթե միջազգային ապրանքատրանսպորտային բեռնագրում (կամ այլ փաստաթղթում) բացակայում են փոխադրողի առարկությունները, ապա մինչև այլ բան ապացուցելը, համարվում է, որ բեռն ընդունվել է միջազգային ապրանքատրանսպորտային բեռնագրում կատարված գրառումներին համապատասխան:
47. Բեռի հանձնումը հաստատվում է բեռն ստացողի կողմից միջազգային ապրանքատրանսպորտային բեռնագրում` «ՍՄՌ (CMR)»-ում և ճանապարհային թերթիկում համապատասխան նշումներ կատարելով, այն կնքելով և բեռնագրերի բնօրինակները փոխադրողին հանձնելով:
48. Միջազգային ապրանքատրանսպորտային բեռնագրի` «ՍՄՌ (CMR)»-ի ձևը (նմուշը) հաստատված է «Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիայով:
49. Բեռն առաքողի, փոխադրողի, բեռն ստացողի իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և միջազգային կոնվենցիաներով:
50. Միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների վարորդներին ներկայացվող հիմնական պահանջները` աշխատանքի, հանգստի մասին, կարգավորվում են օրենքներով և միջազգային կոնվենցիաներով:
51. Միջպետական ավտոճանապարհներով վտանգավոր բեռների փոխադրումներին ներկայացվող պահանջները սահմանվում են «ԱԴՌ (ADR)»-ի համաձայնագրով և օրենքներով:
XII. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
(Գլուխը լրաց. 04.07.12 N 878-Ն)
52. Իրավասու մարմնի կողմից սույն կարգի պահանջներին համապատասխան տրամադրվող թույլտվություններ ստանալու համար Հայաստանի Հանրապետության փոխադրողները (այսուհետ` դիմումատու) անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացնել info@mtc.am էլեկտրոնային հասցեով` ներկայացնելով համապատասխան թույլտվության համար անհրաժեշտ փաստաթղթերի տեսաներածված պատճենները` DOC, DOCX, PDF, JPEG, XLS կամ XLSX ֆորմատների ֆայլերի տեսքով:
53. Իրավասու մարմինը, սույն կարգի պահանջներին համապատասխան, սահմանված կարգով ընթացք է տալիս էլեկտրոնային եղանակով ստացված դիմումին:
54. Թույլտվություն ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համարվում են ընդունված՝ իրավասու մարմնում մուտք լինելու օրվանից:
55. Ներկայացված փաստաթղթերը սույն կարգի պահանջներին համապատասխանելու կամ թերի լինելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում դրանց բնօրինակների հետ համադրելու մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին տեղեկացվում է էլեկտրոնային եղանակով:
56. Առկա թերությունների, ինչպես նաև բնօրինակների հետ համադրելու մասին ծանուցում ստանալու դեպքում դիմումատուն 10-օրյա ժամկետում ուղարկում է պահանջված փաստաթղթի տեսաներածված պատճենը` ի լրումն ներկայացված փաստաթղթերի, կամ ներկայացնում է պահանջվող փաստաթղթի բնօրինակը:
57. Սույն կարգի 56-րդ կետով նախատեսված ժամկետում թերությունները չվերացվելու, ինչպես նաև պահանջվող փաստաթղթի բնօրինակը չներկայացվելու դեպքում ներկայացված դիմումները մերժվում են:
(12-րդ գլուխը լրաց. 04.07.12 N 878-Ն)
(Հավելվածը լրաց., փոփ., խմբ. 04.07.12 N 878-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
Հ Ա Յ Տ N_____
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ
Հայտատու ______________________________________________________
(փոխադրողի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը)
200 թ.___________________
(ամիսը, ամսաթիվը) |
_______________________ երթուղով
(երթուղու անվանումը) |
_____________________________________
(բեռի քաշը և անվանումը) |
փոխադրելու համար խնդրում եմ |
ստորև նշված տրանսպորտային միջոցին (միջոցներին) հատկացնել թույլտվություն (թույլտվություններ):
NN ը/կ |
Վարորդի անունը, ազգանունը |
Ավտոմոբիլի |
Կցորդի (կիսակցորդի) |
Բեռնատար ավտոտրանսպորտային միջոցի պատկանելությունը |
մակնիշը |
հաշվառման համարանիշը |
մակնիշը |
հաշվառման համարանիշը |
1. |
|
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
|
4. |
|
|
|
|
|
|
5. |
|
|
|
|
|
|
6. |
|
|
|
|
|
|
7. |
|
|
|
|
|
|
8. |
|
|
|
|
|
|
9. |
|
|
|
|
|
|
10. |
|
|
|
|
|
|
Կից ներկայացնում եմ պահանջվող փաստաթղթերը:
Նախապես ծանոթացել եմ միջպետական բեռնափոխադրումներին ներկայացվող պահանջներին և պարտավորվում եմ ապահովել դրանց կատարումը:
Ներկայացված փաստաթղթերի իսկությունը հավաստում եմ`
Կ.Տ. |
_____ __________________ 200 թ. |
Հայտատու ______________
(ստորագրությունը) |
_______________________________
(փոխադրողի անունը, ազգանունը) |
Գործերն ընդունեց ______________
(ստորագրությունը) |
________________________
(անունը, ազգանունը) |
Ձև N 2
Մ Ա Տ Յ Ա Ն
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ
NN ը/կ |
Թույլտվության |
Փոխադրողի անվանումը |
Ավտոմոբիլի |
Կցորդի (կիսակցորդի) |
Երթուղու անվանումը |
Ստացողի ստորագրու- թյունը |
համարը |
տալու օրը |
մակ-նիշը |
հաշվառման համարանիշը |
մակ-նիշը |
հաշվառման համարանիշը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
10 |
11 |
1. |
|
|
|
|
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
|
|
|
|
4. |
|
|
|
|
|
|
|
|
|
5. |
|
|
|
|
|
|
|
|
|
6. |
|
|
|
|
|
|
|
|
|
7. |
|
|
|
|
|
|
|
|
|
8. |
|
|
|
|
|
|
|
|
|
9. |
|
|
|
|
|
|
|
|
|
10. |
|
|
|
|
|
|
|
|
|
(Ձևը փոփ. 04.07.12 N 878-Ն)
Ձև N 3