Համարը 
N 81-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2013.02.13/9(949) Հոդ.90
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
24.01.2013
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
08.02.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.02.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հունվարի 2013 թվականի N 81-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների և կազմակերպության վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. փետրվարի 8

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

հունվարի 24-ի N 81-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակը Հայաստանի Հանրապետության մարզերի հողօգտագործողներին մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման հարցում աջակցելն ու հողերի արդյունավետ օգտագործմանը, գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների և գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը նպաստելն է:

2. Սույն ծրագրի շրջանակներում նախատեսված 17041300.0 լիտր դիզելային վառելանյութի վաճառքն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համակարգի կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի հիման վրա` համաձայն աղյուսակի:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը պայմանագրային հիմունքներով համապատասխան ֆինանսական միջոցներ է հատկացնում մատակարար ընկերությանը (այսուհետ՝ մատակարար) գործող նորմատիվներին և ստանդարտներին համապատասխան, 17041300.0 լիտր դիզելային վառելանյութը Հայաստանի Հանրապետության մարզերի հողօգտագործողներին՝ համայնքներում մեկ լիտրը 350 դրամ արժեքով վաճառելու համար:

4. Հայաստանի Հանրապետության մարզպետները՝

1) ըստ համայնքների հաստատում, անհրաժեշտության դեպքում փոխում են մարզին հատկացված դիզելային վառելանյութի բաշխումը՝ համաձայն N 1 ձևի, և ծրագիրը հաստատվելուց հետո 10-օրյա ժամկետում ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն՝ մատակարարին տրամադրելու համար.

2) Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում դիզելային վառելանյութը՝ համաձայն աղյուսակի, Հայաստանի Հանրապետության մարզերում ամբողջությամբ չվաճառվելու դեպքում տեղեկատվություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն՝ չիրացված դիզելային վառելանյութի խմբաքանակի վերաբերյալ` վերաբաշխում կատարելու համար.

3) համայնքների ղեկավարների միջոցով ապահովում են դիզելային վառելանյութ գնել ցանկացող հողօգտագործողների ցուցակների կազմումը, ծրագրով նախատեսված գնով և քանակով գումարների հավաքագրումը և աջակցումը մատակարարին դրա դիմաց դիզելային վառելանյութը հողօգտագործողներին հատկացնելու գործում: Հավաքագրված գումարները փոխանցում են մատակարարին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի և մատակարարի միջև կնքված պայմանագրի.

4) համայնքների ղեկավարների միջոցով ապահովում են համայնքներում ծրագրի շրջանակներում դիզելային վառելանյութ գնած շահառուների ցուցակների հավաքագրումը՝ համաձայն N 2 ձևի, և այդ ցուցակների պահպանությունը՝ տեղեկատվությանը տիրապետելու համար.

5) համայնքների ղեկավարների միջոցով ապահովում են ծրագրի շրջանակներում մարզի համայնքների համար նախատեսված, փաստացի վաճառված դիզելային վառելանյութի քանակի և շահառուների մասին տեղեկատվության հավաքագրումը, հաստատումը՝ համաձայն N 3 ձևի, մեկական օրինակ տրամադրելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և մատակարարին:

5. Մատակարարը պարտավոր է՝

1) համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ըստ համայնքների հաստատված ցանկերի՝ վաճառել գործող նորմատիվներին և ստանդարտներին համապատասխան 17041300.0 լիտր դիզելային վառելանյութ.

2) Հայաստանի Հանրապետություն ներմուծված դիզելային վառելանյութի որակը հավաստելու համար՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել դրա լաբորատոր փորձաքննության արդյունքները.

3) հողօգտագործողներին դիզելային վառելանյութի վաճառքն իրականացնել մեկ լիտրը՝ 350 դրամ արժեքով.

4) համայնքների հողօգտագործողներից փաստացի հավաքագրված գումարների դիմաց դիզելային վառելանյութը մատակարարել համապատասխան համայնքին՝ համայնքի ղեկավարի հետ կազմելով դիզելային վառելանյութի հանձնման-ընդունման երկկողմանի հաստատված ակտ՝ համաձայն N 4 ձևի.

5) մարզպետների կողմից հաստատված ցանկով դիզելային վառելանյութը համայնքներում ամբողջությամբ չվաճառվելու դեպքում տեղեկացնել համապատասխան մարզպետարանին՝ չիրացված խմբաքանակի վերաբաշխման նոր ցանկ հաստատելու համար.

6) Հայաստանի Հանրապետության մարզերին հատկացված և Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ըստ համայնքների հաստատված դիզելային վառելանյութն ամբողջությամբ չիրացվելու դեպքում չիրացված դիզելային վառելանյութի քանակի համար տրամադրված սուբսիդիան վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ ծրագրի կատարման մասին հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում.

7) ստուգել և հաստատել Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից լրացված N 3 ձևերը և դրանց պատճենները ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ու համապատասխան մարզպետարաններ.

8) N 3 ձևով ներկայացված տեղեկատվության մեջ անճշտություններ հայտնաբերելու դեպքում տեղեկատվություն ներկայացնել համապատասխան մարզպետարան՝ ճշտումներ կատարելու համար.

9) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու համար, Հայաստանի Հանրապետության մարզերում և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համակարգի կազմակերպություններում 17041300.0 լիտր դիզելային վառելանյութի վաճառքը մինչև 2013 թվականի հունիսի 1-ն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել՝

ա. հաշվետվություն ծրագրի կատարման մասին,

բ. ֆինանսական հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Աղյուսակ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

Մարզի անվանումը

Դիզելային վառելանյութի
գարնանը
հատկացված քանակը
(լիտր)

Արագածոտն

995000

Արարատ

1873500

Արմավիր

2342000

Գեղարքունիք

4098500

Լոռի

1171000

Կոտայք

175600

Շիրակ

3513000

Սյունիք

1463800

Վայոց ձոր

632000

Տավուշ

761200

«Գյումրու սելեկցիոն կայան» ՓԲԸ

11700

«Երկրագործության ԳԿ» ՊՈԱԿ

2300

«Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի ԳԿ» ՊՈԱԿ

1700

Ընդամենը

17041300

 

Ձև N 1

 

Հաստատում եմ՝

ՀՀ _________________________ մարզպետ

________________________________________

________________________________________

____ ___________ 20 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ____________________ ՄԱՐԶԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

Համայնքը

Հատկացված
դիզելային
վառելանյութի
քանակը
(լիտր)

Հատկացված դիզելային վառելանյութի
հավաքագրման
ենթակա գումարը
(դրամ)

1.

     

2.

     

3.

     

4.

     

5.

     

6.

     

7.

     

8.

     

 Ընդամենը

   

 

Գյուղատնտեսության և

բնապահպանության վարչության պետ __________________________________

                            (անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Ձև N 2

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ______________________ ՄԱՐԶԻ _______________________ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹ ԳՆԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ

 

NN
ը/կ

Անունը, հայրանունը, ազգանունը

Անձնագրի
տվյալները

Գնված դիզելային վառելանյութի քանակը
(լիտր)

Ստորագրությունը

         
         
         

Ընդամենը

     

 

Համայնքի ղեկավար ______________________________________________

 (Կ.Տ.)

________________________
(ստորագրությունը)

_________________________
(անունը, ազգանունը)

 

Ձև N 3

 

Հաստատում եմ՝

ՀՀ _________________________ մարզպետ

________________________________________

________________________________________

____ ___________ 20 թ.

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ________________________ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ՝ ՓԱՍՏԱՑԻ ՎԱՃԱՌՎԱԾ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՔԱՆԱԿԻ ԵՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՄԱՍԻՆ (20 ԹՎԱԿԱՆԻ ______ -Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ)

 

NN
ը/կ

Համայնքը

Համայնքի ղեկավարի
անունը, ազգանունը

Համայնքի համար նախատեսված դիզելային վառելանյութի քանակը
(լիտր)

Համայնքում փաստացի վաճառված դիզելային վառելանյութի քանակը
(լիտր)

Դիզելային վառելանյութ գնած շահառուների թիվը

Համայնքի ղեկավարի ստորագրու-թյունը

             
             
             
             
             
             

Ընդամենը

         

 

Մատակարար կազմակերպության անվանումը _____________________

 

 (Կ.Տ.) (ստորագրությունը)

 

Ձև N 4

 

Ա Կ Տ

 

ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության _______________________________ մարզի ______________________________ համայնքի ղեկավար _________________ -ը, մի կողմից, և ___________________________ ընկերության տնօրեն _________________-ը, մյուս կողմից, սույնով հաստատում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 24-ի N 81 -Ն որոշման շրջանակներում, համայնքի համար մարզպետի կողմից հաստատված չափաքանակին համապատասխան դիզելային վառելանյութի քանակի մատակարարման համար _________________________ ընկերության հաշվեհամարին փոխանցված _________ ____________ դրամի դիմաց մատակարարը 20 __ թվականի _____-ին համայնքին է հանձնել _________________________ լիտր դիզելային վառելանյութ:

 

 

ՀԱՆՁՆԵՑ

 

_________________-ի տնօրեն

 

_________________________

 

_________________________

(Կ.Տ.) (ստորագրությունը)

ԸՆԴՈՒՆԵՑ

 

________________համայնքի ղեկավար

 

_______________________________

(ստորագրությունը)

_____________________________

(Կ.Տ.) (անունը, ազգանունը)