Համարը 
N 33
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Քաղվածք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
22.08.2013
Ստորագրող մարմինը 
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
23.08.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.08.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ «ԿԱՅՈՒՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ» ԾՐԱԳՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

22 օգոստոսի 2013 թվականի N 33

 

8. «ԿԱՅՈՒՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ» ԾՐԱԳՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի նիստի N 52 արձանագրային որոշման 37-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝

1. Հավանություն տալ`

1) «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարությանն ու դրա իրականացման միջոցառումների ծրագրին՝ համաձայն N 1 հավելվածի.

2) «Կայուն դպրոցական սնունդ» փորձնական ծրագրին` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն արձանագրային որոշմամբ նախատեսվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարության և փորձնական ծրագրի 2014-2016 թթ. միջոցառումներն իրականացնելու համար անհրաժեշտ միջոցները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսելու հնարավորության հարցը քննարկել Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի կազմավորման գործընթացով նախատեսված ժամկետներում:

3. Սահմանել, որ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրում ընդգրկվող երեխաների թիվը ենթակա է ճշտման յուրաքանչյուր տարի՝ նոր ուսումնական տարվա փաստացի կոմպլեկտավորման արդյունքում:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ա. Գևորգյան

 

2013 թ. օգոստոսի 3

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թ.

օգոստոսի 22-ի նիստի N 33

արձանագրային որոշման

 

«ԿԱՅՈՒՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ» ԾՐԱԳՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարությունը (այսուհետ` Ռազմավարություն) բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի նիստի N52 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հայեցակարգից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված Ազգերի Կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի (ՄԱԿ ՊՀԾ) միջև 2011 թվականին համատեղ ստորագրված` «Դպրոցական սնունդ» զարգացման ծրագրի գործողությունների պլանից: Ռազմավարության հիմքում դրվել է նաև Միավորված Ազգերի Կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի (ՄԱԿ ՊՀԾ)` «Կայուն դպրոցական սննդի զարգացումը Հայաստանում» ծրագիրը:

2. Ռազմավարության գլխավոր նպատակն է ստեղծել դպրոցական կայուն սննդի համակարգ, որը հնարավորություն կտա ապահովել Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների առողջ սնունդը, բարելավել նրանց առողջությունն ու հաղթահարել աղքատությունը, նպաստելով դպրոցականների հաճախելիության բարձրացմանն ու համընդհանուր տարրական կրթության ձեռքբերմանը:

 

II. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

3. Ծրագրի ռազմավարական նպատակն է աստիճանաբար ընդլայնելով հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպման շրջանակները, հանրապետության ողջ տարածքում տարրական դասարանների բոլոր սովորողներին ապահովել հավասարակշռված, անվտանգ և որակյալ սնունդով:

4. Ռազմավարության հիմնական խնդիրներն են.

1) դպրոցական սննդի կազմակերպման և իրականացման նորմատիվային-իրավական հենքի ամբողջացումը,

2) Ծրագրի կայուն իրականացման և կառավարման ինստիտուտների ձևավորումը և դրանց հզորությունների զարգացումը,

3) դպրոցական սննդի կազմակերպման արդյունավետ մոդելների փորձարկումը,

4) արտաբյուջետային միջոցների ներգրավման արդյունավետ մեխանիզմների ներդրումը:

5. Ռազմավարության հիմնական խնդիրներից մեկը դպրոցական սննդի կազմակերպման և իրականացման նորմատիվային-իրավական հենքի ամբողջացումն է: ՀՀ-ում պետական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են հիմնականում սննդի կազմակերպման և սննդամթերքի անվտանգության ընդհանուր կանոններով: ՀՀ դպրոցական սննդի կառավարման և ֆինանսավորման ոլորտները կարգավորող առանձին կանոնակարգերը գրեթե բացակայում են:

6. Վերլուծությունը ցույց տվեց, որ օրենսդրությունը ուղղակի հղում չի պարունակում կրթական հաստատություններում սննդի կազմակերպման համար պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պարտավորությունների վերաբերյալ: Սակայն վերջիններիս իրավասությունները սահմանող իրավական փաստաթղթերի վերլուծությունից կարելի է եզրակացնել, որ ուսումնական հաստատությունների ներկայիս բյուջետային ֆինանսավորման և կառավարման համակարգը կարող են հիմք ծառայել դպրոցական սննդի կազմակերպման համար:

7. Չկա որևէ ուղղակի արգելք կրթական հաստատությունների կողմից դպրոցներում սննդի կազմակերպման համար: Դպրոցի տնօրենի նախաձեռնությամբ ուսումնական հաստատության խորհուրդը կարող է սահմանել եկամտի բաշխման հիմնական ուղղությունները հիմնադրի սահմանած կարգով: Այդ միջոցները կարող են հատկացվել նաև դպրոցական սննդի համար:

8. «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի ընդհանուր նորմերը սահմանում են սննդի ոլորտում պատասխանատվությունները: Սակայն կրթական հաստատություններում սննդի կազմակերպման պատասխանատվության, վերահսկողության մեխանիզմները դեռ կարիք ունեն հստակեցման:

9. Իրավական ակտերը սահմանում են բնակչության սանիտարա-համաճարակային անվտանգության ապահովման իրավական, տնտեսական և կազմակերպչական հիմքերը, ինչպես նաև սահմանում են պետական երաշխիքներ, որոնք թույլ են տալիս բացառել շրջակա միջավայրի վնասակար գործոնների ազդեցությունը մարդու վրա և ապահովում են կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծում: Սակայն կրթական հաստատություններում սննդի սպասարկման պահանջներ սահմանող իրավական ակտ դեռևս չի ընդունվել:

10. Ելնելով առկա իրավիճակի վերլուծությունից, Հայաստանի Հանրապետությունում դպրոցական սննդի ոլորտում օրենսդրության բարելավման և նորմատիվ իրավական դաշտի կատարելագործումը պետք է ներառի.

1) հանրակրթության ոլորտի օրենսդրության մեջ դպրոցականների տաք սննդի կազմակերպման պայմանների ստեղծման խնդրի ամրագրումը, այդ թվում արտոնյալ` կոնկրետ նպատակային խմբերի (նպատակային դպրոցների) համար.

2) ճյուղային նախարարությունների, տարածքային կառավարման մարմինների, ուսումնական հաստատությունների իրավասությունների ու պատասխանատվության շրջանակների սահմանումը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների և դպրոցի ծնողական համայնքի՝ դպրոցական սննդի կազմակերպմանը մասնակցելու և սատարելու հնարավորությունների ու մեխանիզմների սահմանումը.

3) հանրակրթական դպրոցի ֆինանսավորման մեխանիզմներում դպրոցական սննդի ֆինանսավորման ներառումը և դրա օրենսդրական ապահովումը, ներառյալ արտաբյուջետային աղբյուրներից միջոցների ստացումը խթանող, դրանց արդյունավետ և վերահսկելի օգտագործումը երաշխավորող դրույթների ամրագրումը.

4) դպրոցական սննդի կազմակերպման գործընթացում ծնողների ֆինանսական և ոչ ֆինանսական մասնակցությունը կարգավորող մեխանիզմների մշակումը.

5) արտոնյալ պայմաններ նախատեսող նորմատիվ ակտերի ընդունումը, օրինակ` տեղական արտադրողներից դպրոցներին, հատկապես գյուղական վայրերում, կարտոֆիլով, բանջարեղենով և այլն մատակարարման ժամանակ, աճուրդի անցկացման միջոցով, որոշված թույլատրելի գնումների ծավալով միայն փոքր բիզնեսի սուբյեկտների միջև կամ գնումների ընթացակարգի պարզեցում, նման գնումների կանխավճարում և այլ միջոցներ.

6) դպրոցական ճաշարաններում սննդի ծառայությունների արտաքին ռեսուրսների ներգրավման եղանակները կարգավորող նորմատիվ բազայի ստեղծումը և հետաքրքրված ընկերությունների համար աճուրդների անցկացման կարգը.

7) «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները» սանիտարական կանոնների և նորմերի մշակումը:

11. Ռազմավարության մյուս կարևոր խնդիրը Ծրագրի կայուն իրականացման և կառավարման ինստիտուտների ձևավորումն է, դրանց հզորությունների զարգացումը: Առաջարկվում է`

1) Ռազմավարության իրականացման առաջին փուլում, երբ զգալի կլինի դոնորների ներգրավվածությունը, Ծրագրի ընդհանուր համակարգումը կատարել միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից, որի կազմում կընդգրկվեն նաև միջազգային փորձագետներ: Աշխատանքային խմբի իրավասության տակ կլինեն դպրոցական սննդի կանոնակարգման և զարգացման խնդիրները, կառավարման մարմինների կառուցվածքային և ֆունկցիոնալ գործառույթների հստակեցումը, ինչպես նաև դոնորների ներգրավումն ու դրանց հետ աշխատանքների համակարգումը: Ռազմավարության իրականացման ընդհանուր պատասխանատվությունը կկրի ՀՀ կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ՝ ՀՀ ԿԳՆ), որի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը կհանձնարարվեն դպրոցականների սննդի կազմակերպման քաղաքականությունների մշակման և ծրագրի ընդհանուր համակարգման գործառույթները.

2) Ծրագրի աշխարհագրության ընդլայնմանը զուգընթաց մարզպետարաններում կնշանակվեն ծրագրի պատասխանատու քաղաքացիական ծառայողներ, որոնց, ինչպես նաև ներգրավված նախարարությունների համապատասխան աշխատակիցների համար կկազմակերպվեն նպատակային վերապատրաստման դասընթացներ.

3) սննդամթերքի որակի և անվտանգության նկատմամբ վերահսկողության, ինչպես նաև հումքային բազայի զարգացման գործառույթները կիրականացնի ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը.

4) Ծրագրի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարության գործառույթները կլինեն. «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները» սանիտարական կանոնների և նորմերի մշակումը և դրա նկատմամբ հսկողութունը, ինչպես նաև ալիմենտար կախված հիվանդությունների մոնիտորինգի իրականացումը դպրոցականների շրջանում.

5) Ծրագրի իրականացումը կվերապահվի ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն»-ին (այսուհետ՝ ԿԾԿ ԾԻԳ)` համալրելով հաապատասխան մասնագետներով: ԿԾԿ ԾԻԳ-ի կարողությունները Ծրագրի ընդլայնմանը զուգընթաց կզարգացվեն և կամբողջացվեն այն հեռանկարով, որ Ծրագրի ավարտին այն կարող լինի ինքնուրույն իրականացնել դպրոցական սննդի համակարգի առանցքային օղակի դերը.

6) առաջին տարում ԿԾԿ ԾԻԳ-ը կմասնակցի ՊՀԾ կողմից իրականացվող ծրագրին՝ ձեռքբերելով համապատասխան գործառույթների իրականացման փորձ: Երկրորդ տարում ԿԾԿ ԾԻԳ-ը փորձնական ծրագրի շրջանակում կստանձնի Ծրագրի իրականացումը մարզերից մեկում, որտեղ ներկայումս ՊՀԾ-ի կողմից Ծրագիր չի իրականացվում` ներգրավելով մարզի հանրակրթական հաստատությունները Ծրագրում: Փորձնական ծրագրի շրջանակում Ծրագրի ֆինանսավորումը կիրականացվի ՀՀ պետական բյուջեի և դոնորների համաֆինանսավորմամբ.

7) հաջորդ տարիներին ըստ սահմանված ժամանակացույցի ԿԾԿ ԾԻԳ-ին աստիճանաբար կփոխանցվի Ծրագրի իրականացման պատասխանատվությունը բոլոր մարզերում, համապատասխանաբար ավելացնելով Ծրագրի ֆինանսավորումը ՀՀ պետական բյուջեի միջոցներից: ԿԾԿ ԾԻԳ-ի պատասխանատվության շրջանակում կլինի նաև մասնակցությունը փորձնական միկրոծրագրերի իրականացմանը:

12. Ռազմավարության իրականացման մյուս ուղղությունը կլինի արտաբյուջետային միջոցների ներգրավման արդյունավետ մեխանիզմների ներդրումը: Ծրագիրը ներկայումս իրականացվում է հիմնականում միջազգային դոնորների միջոցներով: ՀՀ կառավարությունը աստիճանաբար ստանձնելով Ծրագրի իրականացման պատասխանատվությունը կապահովի դպրոցականների սննդի բազային ֆինանսավորումը, որը մեկ սովորողի համար կազմում է օրական 140 դրամ, որն իր մեջ ընդգրկում է կաթ (200մլ) և թխվածք/բուլկի (50 գրամ): Երեխաների նախաճաշի բազմազանությունը ապահովելու նպատակով դպրոցական կաթ ծրագրով, որպես այլընտրանքային կերակրատեսակներ, նախատեսվում է երեխաներին հատկացնել նաև կակաո, կեֆիր, յոգուրտ, հյութ և այլն: Նշված սննդակարգի հաշվարկները ներկայացված են աղյուսակ 1-ում:

13. Ներդնելով Ծրագրին ծնողների ֆինանսական մասնակցության արդյունավետ մեխանիզմներ, որի փորձն արդեն իսկ կա ՊՀԾ ծրագրի շրջանակում, հնարավոր կլինի ապահովել դպրոցականների տաք սնունդը և սննդի առավել հավասարակշռվածությունը: Ծրագիրը կընդլայնի ծնող-դպրոց-համայնք համագործակցությունը: Ծնողները և համայնքը մեծ ներգրավվածություն կարող են ունենալ ծրագրում և՛ նյութապես, և՛ ֆինանսապես, ինչպես նաև սեփական աշխատուժի ձևով: Ծնողների և համայնքի մասնակցությունը ծրագրին հանդիսանում է ծրագրի կայունության և արդյունավետության ապահովման հիմնական գործոններից մեկը, որի շնորհիվ դպրոցներում անհրաժեշտ պայմաններ են ստեղծվում տաք սննդով ապահովելու ոչ միայն տարրական, այլև բարձր դասարանների աշակերտներին:

14. Առաջիկա տարիներին դպրոցական սննդի կայուն համակարգին լիարժեք անցնելու համար կպահպանվի մարդասիրական օգնության և տեխնիկական աջակցության կարիքը: Այդ նպատակով կիրականացվեն միջոցառումներ ներգրավելու տեղական և միջազգային դոնորներին, որոնց միջոցները կուղղվեն ինչպես սննդամթերքի ձեռքբերմանը, այնպես էլ դպրոցներում սննդի կազմակերպման հզորությունների զարգացմանը:

 

III. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

15. Ռազմավարության իրականացումը երկարաժամկետ հեռանկարում (10-15 տարի) ենթադրում է կրթության, առողջապահության (հավասարակշռված ռացիոնալ սնուցման գործոնները) ոլորտներում արդյունավետության բարձրացումը, սովի սպառնալիքի և աղքատության նվազեցման խնդիրների լուծումը (հաշվի առնելով նաև այլ միջոցները), տեղական սննդի արտադրության խթանումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, երկրի ՀՆԱ-ում գյուղատնտեսության աճող ներդրումը:

16. 5-10 տարիների կտրվածքում նախատեսվում է ավարտել ժամանակակից պահանջներին բավարարող դպրոցական սննդի ոլորտի ձևավորումը, ինչը կապահովի հասարակության որոշ խմբի սննդի պահանջը` դպրոցականների ներգրավվածության և սննդակարգի հավասարակշռման առումով:

17. Միջնաժամկետ կտրվածքով (3-5 տարի) պետք է պայմաններ ստեղծվեն դպրոցական սննդի մատչելիությունը ապահովելու համար, զարգացվի դպրոցական սննդի հետ կապված նյութական արտադրությունը, անցկացվեն դպրոցական սննդամթերքի արտադրության մոդելների փորձարկումներ:

18. Ռազմավարության իրականացման առաջին 1-2 տարիները կհանդիսանան նախապատրաստական շրջան, որը կներառի դպրոցական սննդի իրավական-նորմատիվային հենքի ամբողջացումը, ծրագրի կառավարման և իրականացման համար անհրաժեշտ տեղական ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորումն ու զարգացումը, փորձնական ծրագրերի իրականացումը, դպրոցական սննդի կազմակերպման մոդելների փորձարկումները և համապատասխան կադրերի ուսուցումն ու վերապատրաստումը: Այստեղ կարևորվում են նաև արտաքին օգնությունից դեպի ներքին աղբյուրներին փուլային անցումը, տարածքային առանձնահատկություններին համապատասխան տարբեր փորձնական ծրագրերի իրականացումը:

19. Ռազմավարության իրականացման համար առաջարկվում է դպրոցական սննդի զարգացման հետևյալ սցենարը.

 

2013թթ.

2014 – 2016թթ.

2016 – 2021թթ.

Երկարաժամկետ հեռանկար

Նախապատրաստական փուլ

(ՊՀԾ իրականացման պայմաններում)

Փորձնական ծրագրի իրականացում Վայոց Ձորի մարզում, իսկ 2015-2016թթ. ծրագրի իրականացում նաև Սյունիքի և Արարատի մարզերում (ՀՀ կառավարության կողմից, արտաքին դոնորների փոքր աջակցությամբ)

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացում ՀՀ կառավարության կողմից՝ արտաքին դոնորների փոքր աջակցությամբ

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ինքնուրույն իրականացում ՀՀ կառավարության կողմից (ՀՀ բյուջեի ներքին ռեսուրսների և ներքին դոնորների ուժերով)

 

20. Ռազմավարության իրականացման առաջին փուլը նախապատրաստական փուլն է, որի ընթացքում նախատեսվում են հետևյալ գործողությունները՝

1) կայուն դպրոցական սննդի համակարգի հետագա զարգացման նպատակով ՀՀ օրենսդրության մեջ համապատասխան փոփոխությունների և լրացումների վերաբերյալ առաջարկությունների մշակում,

2) «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները» սանիտարական նորմերի և կանոնների մշակում,

3) որոշակի սննդամթերքի անվտանգության և որակի պահանջները սահմանող ազգային ստանդարտների մշակում,

4) ՀՀ երեք մարզերի (Վայոց Ձոր, Սյունիք և Արարատ) դպրոցներում երեխաների առողջության և դպրոցական սննդի կազմակերպման հնարավորությունների վերաբերյալ մոնիթորինգի կազմակերպում,

5) դպրոցական սննդի կազմակերպման գործընթացում ներգրավվող անձնակազմի ուսուցման և վերապատրաստման դասընթացների ծրագրերի մշակում,

6) ՀՀ երկու մարզերի դպրոցներում խոհարարների համար վերապատրաստման պիլոտային դասընթացների իրականացում,

7) «Դպրոցական կաթ» ծրագրի շրջանակներում սննդամթերքի մատակարարման համար անհրաժեշտ մրցույթների անցկացման կարգի մշակում:

21. Ռազմավարության իրականացման երկրորդ փուլում փորձնական ծրագրերում կընդգրկվեն այն մարզերը, որտեղ ներկայումս ՊՀԾ-ի կողմից Ծրագիր չի իրականացվում:

22. Իրականացման առաջին երկու փուլերում մեծ կլինի դոնորների, հատկապես ՌԴ և ՊՀԾ ներդրումը և ներգրավվածությունը: Ներկայումս «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն հիմնականում իրականացվում է ՊՀԾ կողմից, ՌԴ կառավարության ֆինանսական աջակցությամբ: ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտը» տեխնիկական օժանդակություն է ցուցաբերում ազգային ռազմավարության մշակման ոլորտում: Ռազմավարության մշակման և ծրագրի արդյունավետ համակարգման նպատակով ստեղծվել է հանձնաժողով, բաղկացած համապատասխան նախարարությունների ներկայացուցիչներից, սակայն ծրագրի իրականացմանը նախարարությունների ներգրավվածությունը խիստ սահմանափակ է:

23. Ռազմավարության իրականացման միջոցառումների պլանը ներկայացված է աղյուսակ 2-ում:

 

Աղյուսակ 1. ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող դպրոցական սննդի նախաճաշի տարբերակները և դրանց արժեքը

(հաշվարկված տարրական դասարանի մեկ սովորողի համար):

 

Անվանումը

Մեծածախ գինը

Առաջարկ

դրամ կգ/ լ

 1-ին տարբերակ կաթ +բուլկի

2- րդ տարբերակ կակաո+բուլկի

3- րդ տարբերակ կեֆիր+բուլկի

4 -րդ տարբերակ յոգուրտ+բուլկի

5- րդ տարբերակ մրգահյութ+բուլկի

6 -րդ տարբերակ մածուն+բուլկի

գրամ

արժեքը

գրամ

արժեքը

գրամ

արժեքը

գրամ

արժեքը

գրամ

արժեքը

գրամ

արժեքը

Բուլկի

800,00

58,0

46,00

50,0

40,00

50,0

40,00

50,0

40,00

50,0

40,00

60,0

48,00

Կաթ

370,00

200,0

74,00

                   

Կակաո (արդ. արտադրություն)

600,00

   

134,0

80,00

               

Կեֆիր

550,00

       

145,0

80,00

           

Յոգուրտ

800,00

           

100,0

80,00

       

Մրգահյութեր

450,00

               

178,0

80,00

   

Մածուն

505,00

                   

143,0

72,00

Էներգետիկ արժեքը, կկալ

 

277

248

236

238

212

262

Սպիտակուցներ

 

9,7

8,7

8,3

9,1

4,7

8,6

այդ թվում՝ սպիտակուցներ կենդանական ծագման

 

4,8

3,9

4,2

5,0

0,0

3,8

Ճարպեր

 

8,3

6,5

7,3

5,9

2,8

7,8

Ածխաջրեր

 

40,5

38,2

33,3

36,0

40,9

39,0

Ընդամենը՝ արժեքը ՀՀ դրամով

 

120,00

120,00

120,00

120,00

120,00

120,00

Այլ ծախսեր,

այդ թվում՝

 

20,00

20,00

20,00

20,00

20,00

20,00

ընդունող և բաժանող աշխատողի աշխատավարձ

 

10,00

10,00

10,00

10,00

10,00

10,00

սանիտարական նորմերի կատարում

 

5,00

5,00

5,00

5,00

5,00

5,00

կոմունալ ծախսեր

 

2,00

2,00

2,00

2,00

2,00

2,00

տրանսպորտային ծախսեր

 

3,00

3,00

3,00

3,00

3,00

3,00

Ընդամենը՝ արժեքը ՀՀ դրամով

 

140,00

140,00

140,00

140,00

140,00

140,00

 

Աղյուսակ 2. «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարության իրականացման միջոցառումների պլան:

 

Հ/Հ

Միջոցառումը

Ժամկետը

Պատասխանատու

Ֆինանսավորման աղբյուրը

1

Ռազմավարության իրականացման նպատակով միջգերատեսչական հանձնաժողովի ձևավորում

01.10.2013

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

2

Դպրոցական սննդի կազմակերպման և իրականացման նորմատիվային-իրավական դաշտի ստեղծում

01.12.2013

ՀՀ կրթության և գիտության նախարարություն,

ՀՀ առողջապահության նախարարություն,

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն,

ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտ» (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

Դոնոր միջոցներ

3

Ծրագրի վերաբերյալ իրազեկության բարձրացում(տեղեկատվական արշավների անցկացում և ծրագրի իրականացման արդյունքների լուսաբանում )

2013-2016թթ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն,

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն,

ՊՀԾ,

ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտ» (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

Դոնոր միջոցներ

4

Կարողությունների հզորացում

2013-2016թթ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն,

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն,

ՊՀԾ,

ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտ» (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե-   2014թ.՝ 2.0 մլն դրամ,

2015թ.՝ 2.0 մլն դրամ,

2016թ.՝ 2.0 մլն դրամ

Դոնոր միջոցներ

5

«Դպրոցական կաթ» փորձնական ծրագրի իրականացում Վայոց Ձորի մարզում

01.01.2014-31.05.2014

ՀՀ կրթության և գիտության նախարարություն,

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն,

ՀՀ Վայոց Ձորի մարզպետարան

ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտ» (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե- 2014թ.՝ 29.3 մլն դրամ

Դոնոր միջոցներ

6

Վայոց Ձորի մարզի փորձնական ծրագրի գնահատում և դպրոցական սննդի ծրագրի շարունակականության վերաբերյալ առաջարկությունների մշակում

2014թ. հունիս-հուլիս

ՀՀ կրթության և գիտության նախարարություն,

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն,

ՀՀ Վայոց Ձորի մարզպետարան

ՊՀԾ

ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտ» (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

7

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացում Վայոց Ձորի մարզում

01.09.2014-31.12.2016

ՀՀ կրթության և գիտության նախարարություն,

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն,

ՀՀ Վայոց Ձորի մարզպետարան

ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտ» (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե- 2014թ.՝ 26.7 մլն դրամ,

                                 2015թ.՝ 56.0 մլն դրամ,

                                2016թ.՝ 56.0 մլն դրամ

8

Դպրոցական փռի ստեղծում Վայոց Ձորի մարզում

01.01.2016-31.05.2016

ՀՀ կրթության և գիտության նախարարություն,

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն,

ՀՀ Վայոց Ձորի մարզպետարան

ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտ» (համաձայնությամբ

ՀՀ պետական բյուջե – 2016թ.՝ 9.0 մլն.դրամ

9

Փորձնական ծրագրի մշակում և ներկայացում հաստատման (Սյունիքի մարզ)

01.06.2014

ՀՀ կրթության և գիտության նախարարություն,

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն,

ՀՀ Սյունիքի մարզպետարան

ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտ» (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

10

Փորձնական ծրագրի իրականացում Սյունիքի մարզում, այդ թվում՝ «Դպրոցական ճաշարան» փորձնական միկրոծրագրի շրջանակներում դպրոցական բազային ճաշարանի ստեղծում

01.09.2014-31.05.2015

ՀՀ կրթության և գիտության նախարարություն,

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն,

ՀՀ Սյունիքի մարզպետարան

ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտ» (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե-2014թ.՝ 67.6 մլն դրամ  2015թ.՝130.1 մլն դրամ

11

Փորձնական ծրագրի մշակում և ներկայացում հաստատման (Արարատի մարզ)

01.10.2014

ՀՀ կրթության և գիտության նախարարություն,

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն,

ՀՀ Արարատի մարզպետարան

ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտ» (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

12

Փորձնական ծրագրի իրականացում Արարատի մարզում, այդ թվում՝ «Դպրոցական փուռ» փորձնական միկրոծրագրի շրջանակներում դպրոցական բազային ճաշարանի ստեղծում

01.01.2015-31.05.2015

ՀՀ կրթության և գիտության նախարարություն,

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն,

ՀՀ Արարատի մարզպետարան

ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտ» (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե- 2015թ.՝217.2 մլն դրամ

13

Սյունիքի և Արարատի մարզերի փորձնական ծրագրերի գնահատում և դպրոցական սննդի ծրագրի շարունակականության վերաբերյալ առաջարկությունների մշակում

2015 թ. հունիս-հուլիս

ՀՀ կրթության և գիտության նախարարություն,

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն,

ՀՀ Սյունիքի մարզպետարան

ՀՀ Արարատի մարզպետարան

ՊՀԾ

ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտ» (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

14

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացում Սյունիքի մարզում

01.09.2015-31.12.2016

ՀՀ կրթության և գիտության նախարարություն,

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն,

ՀՀ Սյունիքի մարզպետարան

ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտ» (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե- 2015թ.՝ 67.6 մլն դրամ,

2016թ.՝142.0 մլն դրամ

15

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացում Արարատի մարզում

01.09.2015-31.12.2016

ՀՀ կրթության և գիտության նախարարություն,

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն,

ՀՀ Արարատի մարզպետարան

ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտ» (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե- 2015թ.՝139.2 մլն դրամ

2016թ.՝292.3 մլն դրամ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թ.

օգոստոսի 22-ի նիստի N 33

արձանագրային որոշման

 

«ԿԱՅՈՒՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ» ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

I. ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

1. «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման պատասխանատվության փոխանցումը ՀՀ կառավարությանը և նոր դպրոցների ներգրավումը ծրագրում կիրականացվի մի շարք փորձնական ծրագրերի միջոցով: Դրանց նպատակը կլինի համապատասխան մեխանիզմների փորձարկումը հանրապետության տարբեր շրջանների առանձնահատկություններին համապատասխան և անհրաժեշտ կարողությունների զարգացումը:

2. Հիմնական փորձնական ծրագիրը կմեկնարկի 2014 թվականին Վայոց Ձորի մարզում: Փորձնական ծրագրում կընդգրկվեն Վայոց Ձորի մարզի 42 համայնքների 45 հանրակրթական դպրոցների 186 տարրական դասարանների շուրջ 2200, ինչպես նաև դպրոցին նախապատրաստման խմբերում (նախակրթարաններում) ընդգրկված 182 սովորողներ (ընդհանուր թվով՝ 2382 սովորողներ):

3. Սնունդը կտրամադրվի ուսումնական տարվա 168 օրերի ընթացքում՝ շաբաթը 5 օր: Տարրական դասարանների և դպրոցին նախապատրաստման խմբերում ընդգրկված սովորողներին ամեն օր` մինչև ժամը 12-ը կմատուցվի կաթ և թխվածք: Դպրոցականների սննդի բազային ֆինանսավորումը մեկ սովորողի համար կկազմի օրական 140 դրամ, որն իր մեջ ընդգրկում է կաթ (200մլ) և թխվածք/բուլկի (50 գրամ): Երեխաների նախաճաշի բազմազանությունը ապահովելու նպատակով դպրոցական կաթ ծրագրով, որպես այլընտրանքային կերակրատեսակներ, երեխաներին կարող են հատկացվել նաև կակաո, կեֆիր, յոգուրտ, հյութ և այլն:

4. Փորձնական ծրագրին զուգահեռ կշարունակվի ՄԱԿ-ի ՊՀԾ-ի դպրոցական սննդի ծրագիրը, տարեկան ընդգրկելով տարրական դասարանների և դպրոցին նախապատրաստման խմբերում (նախակրթարաններում) ընդգրկված շուրջ 67000 սովորողների:

5. Փորձնական ծրագրի գնահատման արդյունքների հիման վրա «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը աստիճանաբար կներդրվի նաև Սյունիքի և Արարատի մարզերում: Ծրագրի շրջանակներում դպրոցական սնունդ կտրամադրվի Սյունիքի մարզում՝ 115 հանրակրթական դպրոցների 633 տարրական դասարանների ընդհանուր թվով շուրջ 6000 և դպրոցին նախապատրաստման խմբերում (նախակրթարաններում) ընդգրկված 36 սովորողների (ընդհանուր թվով` 6036 սովորողների, իսկ Արարատի մարզում՝ 108 հանրակրթական դպրոցների 810 տարրական դասարանների շուրջ 12000 և դպրոցին նախապատրաստման խմբերում (նախակրթարաններում) ընդգրկված 429 սովորողների (ընդհանուր թվով`12429 սովորողներ): Միաժամանակ նախատեսվում է փորձնական միկրոծրագրերի շրջանակներում Արարատի մարզում ստեղծել մեկ դպրոցական բազային ճաշարան՝ իր փռով և մեկ դպրոցական բազային ճաշարան Սյունիքի մարզում (այնպիսի գյուղում կամ քաղաքում, որտեղ գործում են 2 և ավելի դպրոցներ): Իսկ Վայոց Ձորի մարզում նախատեսվում է ստեղծել մեկ դպրոցական փուռ:

6. Ծրագրի իրականացումը նշված 3 մարզերում կստանձնի ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

7. «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում կապահովվի արդեն իսկ ընդգրկված դպրոցներում ծրագրի շարունակականությունը, որը ներառում է սննդամթերքի գնումները, տեղափոխումը դպրոցներ, դպրոցներում սովորողների սննդի կազմակերպումը և մոնիթորինգը: Այսպիսով նախատեսվում է 2016 թվականին դպրոցական սննդի ծրագրում ունենալ հանրապետության 3 մարզերի տարրական դասարանների և դպրոցին նախապատրաստման խմբերում (նախակրթարաններում) ընդգրկված ընդհանուր թվով 20847 սովորողներ:

8. Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումը կիրականացվի ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից՝ ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտի» և ՄԱԿ-ի ՊՀԾ-ի տեխնիկական օժանդակությամբ: Ծրագրի մոնիթորինգի իրականացման ու գնահատման աշխատանքներում կներգրավվեն նաև ճյուղային նախարարությունների, տարածքային կառավարման մարմինների, ուսումնական հաստատությունների ու ծնողական համայնքների ներկայացուցիչներ:

9. Եռամյա ծրագրի արդյունքների հիման վրա 2016 թվականից հետո այն աստիճանաբար կտարածվի մյուս մարզերում նույնպես:

10. Դպրոցական սննդի ինստիտուցիոնալ համակարգի զարգացման նպատակով հիմնական փորձնական ծրագրին զուգահեռ միջազգային գործընկերների օժանդակությամբ կիրականացվեն տարբեր միկրոծրագրեր, որոնք հետագայում կինտեգրվեն դպրոցական սննդի ընդհանուր համակարգին: Փորձնական միկրոծրագրերն են.

1) «Դպրոցական կաթ»,

2) «Դպրոցական բազային ճաշարան»,

3) «Դպրոցական մինի փուռ»:

 

II. ՓՈՐՁՆԱԿԱՆ ՄԻԿՐՈԾՐԱԳՐԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

11. «Դպրոցական կաթ» միկրոծրագրի նկարագրությունը: «Դպրոցական կաթ» ծրագիրը հանդիսանում է հանրակրթական ուսումնական հաստատություններում դպրոցական սննդի կազմակերպման մոդելներից մեկը: Այդ մոդելը հաստատված է տարբեր երկրների կառավարության կողմից:

12. Կաթը, որպես դպրոցական սննդի պարտադիր բաղադրիչ, ներառված է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ճապոնիայի, Չինաստանի, Հնդկաստանի և այլ երկրների դպրոցական սննդի օրապարենում:

13. Այդ ծրագրերի ֆինանսավորումը տարբեր երկրներում իրականացվում է ինչպես պետական բյուջեի միջոցներով, այնպես էլ ներգրավելով միջազգային կազմակերպությունների, հովանավորչական կազմակերպությունների և դպրոցականների ծնողների ներդրումները:

14. Ծրագրի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ առանց սննդի համապարփակ բլոկ ստեղծելու, կաթը բաժանելու ժամանակ հնարավոր է ապահովել դրա հիգիենիկ անվտանգությունը: Այդ դպրոցներում անվտանգությունը ապահովվում է հետևյալ կերպ` պաստերիզացված կաթը պահվում է սառնարանում` 4±2օC ջերմաստիճանի պայմաններում: Կաթը օգտագործվում է միայն թերմիկ մշակումից` եռացնելուց հետո և մատուցվում 75օ C ջերմաստիճանում: Այնուհետև դպրոցի աշխատակիցների կողմից (որոնք ունեն համապատասխան բժշկական փաստաթուղթ) կաթը մատուցվում է մեկանգամյա օգտագործման բաժակներով կամ բռնակ ունեցող հախճապակյա բաժակներով: Այս դեպքում դպրոցների սննդի բլոկները սարքավորումներով հագեցնելու ծախսերը նվազագույն են:

15. Ծրագրի նպատակն է ՝

1) հանրակրթական հաստատություններում սովորողների առողջության պահպանումն ու ամրապնդումը,

2) հիվանդությունների կրճատումը,

3) դպրոցականների մոտ կաթի և կաթնամթերքի օգտագործման մշակույթիի ձևավորումը,

4) հանրապետությունում կաթի արդյունաբերության փոքր և միջին բիզնեսի զարգացումը, կաթ արտադրողից մինչև սպառողը:

16. «Դպրոցական կաթ» ծրագրի շրջանակներում ակնկալվում է կաթի` որպես պարտադիր սննդամթերքի, ներգրավումը դպրոցական օրապարենում:

17. Կաթը բավարարում է աճող օրգանիզմի սպիտակուցների, կալցիումի և այլ անհրաժեշտ նյութերի պահանջարկը: Խմելով օրական 200 մլ բնական կաթ, դպրոցականները ստանում են կալցիումի և В2 վիտամինի օրական նորմայի 40%-ը, А վիտամինի 24%-ը, սպիտակուցների և ճարպերի 16%-ը: Միաժամանակ կաթը ապահովում է երեխայի օրգանիզը` զարգացման համար անհրաժեշտ բոլոր տեսակի ամինաթթուներով:

18. Ծրագրի հիմնական սկզբունքն այն է, որ տարրական դասարանների աշակերտներին ամեն օր` մինչև ժամը 12-ը մատուցվում է կաթ և թխվածք: Յուրաքանչյուր աշակերտ օրական ստանում է 200 մլ. տաք կաթ (կաթի յուղայնությունը` 2,5 %) և մեկ հատ թխվածք՝ պոլիէթիլենային փաթեթավորմամբ:

19. Ուսումնասիրման փուլում մշակվել և ներդրվել է «Դպրոցական կաթ» պիլոտային ծրագիր Արագածոտնի մարզում` Թալին քաղաքում և Թաթուլ գյուղում:

20. «Դպրոցական կաթ» ծրագիրը հաջողությամբ գործարկվել է Արագածոտնի մարզի թիվ 1 և թիվ 2, Թաթուլ գյուղի և Երևանի թիվ 169 դպրոցների տարրական` 1-4-րդ դասարանների աշակերտների համար: Ծրագիրը Արագածոտնի մարզում տևել է 2011թ. դեկտեմբերից մինչև 2012թ. հունիսը, իսկ Երևան քաղաքում՝ մինչև 2012թ. մայիսը:

21. Ծրագրում ընդգրկված աշակերտների ընդհանուր թվաքանակը կազմել է 442:

22. ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է «Դպրոցական կաթ» ծրագիրը և կոորդինացրել է նրա ներդրումը ՀՀ մարզերում:

23. Արագածոտնի մարզպետարանը և Թալինի քաղաքապետարանը ապահովել են կաթի տաքացման համար անհրաժեշտ սալօջախների գնումը և այդ նպատակով կոմունալ ծախսերի փոխհատուցումը: Միաժամանակ ստեղծվել են համայնքային, սանիտարա-հիգիենիկ, որակի վերահսկողության մարմինների, դպրոցների տնօրինության և ծնողական կոմիտեների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողով:

24. ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային Ծրագրի Երևանյան գրասենյակը վերահսկել է «Դպրոցական կաթ» ծրագրի իրականացումը և ապահովել է անվճար ալյուրով` թխվածքներ թխելու համար:

25. Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտը իրականացրել է ծրագրի տեխնոլոգիաների և գիտական հիմքերի մշակումը, ծրագրի մշակման և իրականացման մեթոդական և կազմակերպական օգնություն:.

26. «Դպրոցական կաթ» ծրագրի` կաթի արտադրող և մատակարարող կազմակերպությունը հանդիսացել է «Բոնիլատ» ՍՊԸ-ն, որը տեղակայված է Թալին քաղաքում: Այն կաթի ընդունման և վերամշակման ժամանակակից կազմակերպություն է, որն օրական մշակում է մինչև 5 տոննա կաթ:

27. «Բոնիլատ» ՍՊԸ-ն մթերում է միայն բարձորակ կաթ և իր արտադրության մեջ չի օգտագործում կաթի փոշի:

28. «Բոնիլատ» ՍՊԸ-ն իրականացնում է պատրաստի արտադրանքի արտադրություն և ժամանակին մատակարարում, պատասխանատվություն է կրում արտադրանքի որակի և անվտանգության համար, ապահովում է դպրոցներին համապատասխան նորմատիվ և որակը հավաստող փաստաթղթերով, այդ թվում` արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատով: Ընկերությունը նաև պատրաստի արտադրանքը իր ավտոտրանսպորտային միջոցներով հասցնում է դպրոցներին, ապահովում է կաթի պահպանման համար անհրաժեշտ սառնարանային սարքավորումներով՝ կաթը համապատասխան ջերմաստիճանային ռեժիմում պահելու համար:

29. Կաթի արժեքի վճարումը իրականացվել է Ռուսաստանում ապրող հովանավորի կողմից, որպես օգնություն և բարի կամքի դրսևորում:

30. Թխվածքի թխումը և դպրոցներին հասցնելը իրականացվել է քաղաքային փռի միջոցով: Թխվածքի թխումը և մեկանգամյա օգտագործման բաժակների գնումը իրականացվել է ծնողների կողմից, կամավորության սկզբունքով հավաքվող դրամական միջոցների հաշվին:

31. Դպրոցի շրջակայքի մաքրությունը լիարժեք ապահովելու համար, մեկանգամյա օգտագործման բաժակները ամբողջությամբ հավաքվել և օրենքով սահմանված կարգով աղբահանվել են:

32. «Բազային ճաշարան» միկրոծրագրի նկարագրությունը: ՀՀ-ում, ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային Ծրագրի շրջանակներում, իրականացվում է դպրոցական սննդի կազմակերպման ապակենտրոնացված սխեմա: Այդ սխեմայի համաձայն, սննդի համակարգի բոլոր բլոկները հանդիսանում են ամբողջական ցիկլի արտադրություններ: Յուրաքանչյուր դպրոց ինքնուրույն է զբաղվում սննդի ճաշացանկի կազմամբ, հումքի մատակարարներ որոնելով, ինչպես նաև արտադրության հսկողությամբ:

33. Ներկայումս, ՀՀ-ում դպրոցական սննդի կազմակերպությունների նյութատեխնիկական բազան առանձին դեպքերում ֆիզիկապես մաշված է ` մինչև 95%, իսկ բարոյապես՝ 100%-ով:

34. Հայաստանում առկա դպրոցական սննդի բլոկների փաստացի տարածքների և կոմունիկացիաների վիճակի ուսումնասիրությունը, որը ներկայացված է աղյուսակ 1-ում, վկայում է, որ դրանց 30%-ում ընդհանրապես բացակայում են սննդի բլոկները, իսկ 50%-ում կարելի է իրականացնել անհրաժեշտ սարքավորումներով հագեցում և կազմակերպել տաք սնունդ:

35. Այս պայմաններում, ամենանպատակահարմար տարբերակը բազային ճաշարանների ստեղծումն է այն դպրոցներում, որոնցում համեմատաբար նպաստավոր պայմաններ կան տարածքների և կոմունիկացիաների առկայության առումով: Այդպիսի դպրոցական բազային ճաշարանները(ԴԲՃ) կարող են ստեղծվել այն քաղաքներում, որտեղ գործում են 2 և ավելի դպրոցներ: Ընդ որում, այդ դպրոցական բազային ճաշարաններից տաք սնունդով կարելի է ապահովել նաև գյուղական դպրոցներին, որոնք գտնվում են ոչ ավել քան 10-15 կմ հեռավորության վրա:

36. Դպրոցական սննդի կոմբինատների ձևավորումը կարելի է նախատեսել առաջին հերթին Երևան քաղաքի համար` 200 000 բնակչին մեկ կոմբինատ հաշվարկով, ապահովելով Երևան քաղաքի բոլոր հանրակրթական հաստատությունների ներգրավումը: Դպրոցական սննդի կոմբինատները կապահովեն մի քանի դպրոցների համար սննդի կենտրոնացված արտադրություն:

37. Այսպիսով, առաջին փուլում ազգային ծրագրի շրջանակներում դպրոցական սննդով ապահովելու նպատակով, անհրաժեշտ կլինի քաղաքներում ստեղծել մոտ 86 դպրոցական բազային ճաշարաններ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է աղյուսակ 2-ում: Դրանք կկարողանան տաք սննդով ապահովել 495 քաղաքային, ինչպես նաև այդ քաղաքներին մոտ գտնվող շուրջ 200 դպրոցների: Ընդ որում, դպրոցների ընդհանուր թիվը կկազմի 781, որը հանրապետությունում գործող դպրոցների ընդհանուր թվի 50%-ից ավելին է:

38. «Դպրոցական փուռ» միկրոծրագրի նկարագրությունը: «Դպրոցական փուռ» միկրոծրագիրը հանդիսանում է հանրակրթական ուսումնական հաստատություններում դպրոցական սննդի կազմակերպման մոդելներից մեկը: Դպրոցական սննդի կազմակերպման համանման մոդելներ հաջողությամբ գործում են աշխարհի տարբեր երկրներում (ԱՄՆ, Կանադա, Բրազիլիա, Չինաստան և այլն), ինչպես նաև ԱՊՀ երկրներում:

39. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հացը և հացաբուլկեղենը հանդիսանում են դպրոցական սննդի օրապարենի հիմնական բաղկացուցիչ մասը, բազմաթիվ երկրներում կիրառվում է անմիջապես տեղերում՝ դպրոցներում, հացի և հացաբուլկեղենի արտադրման և դպրոցականներին տրամադրման փորձը:

40. Հացը և հացաբուլկեղենը դասվում են պիտանելիության կարճ ժամկետ ունեցող և շուտ փչացող պարենային ապրանքների շարքին: Հացաբուլկեղենի թխումը դպրոցական փռում հնարավորություն է տալիս նշված պարենամթերքը սպառողներին՝ դպրոցականներին, հասցնել արագ և թարմ վիճակում:

41. «Դպրոցական փուռ» միկրոծրագրի գործարկման արդյունքում զգալիորեն նվազում են դպրոցական սննդի անվտանգության հետ կապված ռիսկերը: Ինչպես հայտնի է, ներկայումս հանրապետության դպրոցներում վաճառվում է նաև ոչ բարձրորակ սննդամթերք, այդ թվում՝ թխվածքաբլիթներ, կարկանդակներ և ալրային այլ արտադրատեսակներ, որոնց համապատասխանությունը նորմատիվ փաստաթղթերին և ստանդարտներին երբեմն կասկած է հարուցում: Այս ծրագրի գործարկման ընթացքում կիրառվում են հացաբուլկեղենի թխման ժամանակակից սարքավորումներ, իրականացվում է ամենօրյա հսկողություն՝ համապատասխան իրավասու մարմինների, դպրոցի տնօրինության և բժշկի կողմից, ինչի արդյունքում նվազագույնի են հասցվում անվտանգության ռիսկերը, ապահովվում է արտադրանքի՝ հացի և հացաբուլկեղենի պահանջվող որակը:

42. «Դպրոցական փուռ» միկրոծրագրի գործարկման արդյունքում հնարավոր կլինի հաց ու հացաբուլկեղենով ապահովել թե տվյալ դպրոցի, և թե հարակից դպրոցների (մինչև 10-15 կմ հեռավորության) սովորողներին: Այն միաժամանակ հնարավորություն կընձեռի դպրոցին ստանալու որոշակի շահույթ, որը կտնօրինվի դպրոցի տարբեր կարիքները հոգալու նպատակով:

 

III. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

43. 2013-2016 թվականներին կշարունակվի դպրոցական սննդի կազմակերպման միջազգային օժանդակության ծրագիրը:

44. Սկսած 2014 թվականից ՀՀ կառավարությունը, աստիճանաբար ստանձնելով ըստ մարզերի ծրագրի իրականացումը, կապահովի այդ մարզերում ծրագրի բազային ֆինանսավորումը պետական բյուջեից՝ ըստ սովորողների թվի: Միաժամանակ պետական և արտաբյուջետային միջոցների հաշվին կիրականացվեն վերապատրաստման, տեղեկատվական արշավների և հետազոտական աշխատանքներ:

45. 2013-2016 թվականներին դպրոցական սննդի կազմակերպման համար ՄԱԿ-ի ՊՀԾ-ի կողմից տրամադրվող համաֆինանսավորումը կկազմի շուրջ 10 մլն ԱՄՆ դոլար, որի շրջանակներում դպրոցական սննդի ծրագրում կընդգրկվեն հանրապետության տարբեր մարզերի 800 դպրոցների տարրական դասարանների և դպրոցին նախապատրաստման խմբերում (նախակրթարաններում) ընդգրկված ընդհանուր թվով շուրջ 67.000 սովորողներ:

46. ՀՀ կառավարության կողմից 2014-2016 թվականներին դպրոցական սննդի համար հատկացվող ֆինանսավորումը կկազմի շուրջ 1239,0 մլն դրամ, ընդ որում՝ ըստ տարիների 3 մարզերի ընդհանուր ֆինանսավորումը կկազմի համապատասխանաբար՝ 125,6 մլն դրամ, 612.1 մլն դրամ և 501.3 մլն դրամ:

47. Պետական բյուջեի միջոցներից հատկացումների ծավալներն ըստ տարիների ներկայացված են աղյուսակ 3-ում և աղյուսակ 4-ում:

 

Աղյուսակ 1. Հայաստանի Հանրապետությունում դպրոցների սննդի բլոկների առկայության, շինությունների և կոմունիկացիաների վիճակի վերլուծություն:

 

Ցուցանիշներ

Բնութագրեր

Բոլոր մարզերում, ընդամենը դպրոցներ

Չափաբաժինը մարզի ընդհանուր դպրոցների քանակից, %

ՀՀ-ում դպրոցների քանակը

 1435

Դպրոցականների թվաքանակը

 368708

Շենքի վիճակը

բավարար է

611

42.6

կարիք ունի հիմնանորոգման

541

37.7

կարիք ունի ընթացիկ նորոգման

283

19.7

Ջրամատակարարումը

առկա է

1319

91.9

բացակայում է

116

8.1

Կոյուղացումը

առկա է

1226

85.4

բացակայում է

209

14.6

էլեկտրամատակարարումը

առկա է

1435

100

Գազամատակարարումը

առկա է

903

62.9

բացակայում է

532

37.1

Ջեռուցումը

կենտրոնացված կամ անհատական

710

49.5

էլեկտրաջեռուցիչ կամ վառարան

716

49.9

բացակայում է

9

0.6

Տաք ջրամատակարարումը

առկա է

87

6.1

բացակայում է

1348

93.9

Ճաշարանների կամ բուֆետների առկայությունը

առկա է բավարար վիճակում գտնվող սննդի բլոկներ

725

50.5

բացակայում է սննդի բլոկներ

433

30.1

 

Աղյուսակ 2. ՀՀ-ում դպրոցական բազային ճաշարանների ստեղծման տարբերակները:

 

NN

Քաղաք

Շրջան

Դպրոցի համարը

 Դպրոցական բազային ճաշարանի ստեղծում

Բաշխիչ ճաշարանների ստեղծում

       

ԴԲՃ

Առաջին փուլում սնվողների քանակի կանխատեսումը, մարդ

Բաշխիչ

Ք. Երևան

1

Երևան

Աջափնյակ

168

1

1009

 

2

Երևան

Աջափնյակ

185

1

2512

 

3

Երևան

Աջափնյակ

22

1

2124

 

4

Երևան

Ավան

180

1

1889

 

5

Երևան

Ավան

170

1

880

 

6

Երևան

Արաբկիր

21

1

3139

 

7

Երևան

Արաբկիր

148

1

1469

 

8

Երևան

Արաբկիր

14

1

2233

 

9

Երևան

Դավթաշեն

196

1

1954

 

10

Երևան

Էրեբունի

1

1

7019

 

11

Երևան

Կենտրոն

33

1

11933

 

12

Երևան

Մալաթիա

190

1

2501

 

13

Երևան

Մալաթիա

152

1

4419

 

14

Երևան

Մալաթիա

0

1

2226

 

15

Երևան

Մալաթիա

2

1

878

 

16

Երևան

Նոր Նորք

88

1

1595

 

17

Երևան

Նոր Նորք

159

1

1734

 

18

Երևան

Նոր Նորք

186

1

2497

 

19

Երևան

Նոր Նորք

197

1

2198

 

20

Երևան

Նորք Մարաշ

0

1

653

 

21

Երևան

Նուբարաշեն

11

1

921

 

22

Երևան

Շենգավիթ

69

1

2570

 

23

Երևան

Շենգավիթ

74

1

2000

 

24

Երևան

Շենգավիթ

75

1

1886

 

25

Երևան

Շենգավիթ

98

1

1818

 

26

Երևան

Քանաքեռ-Զեյթուն

125

1

1694

 

27

Երևան

Քանաքեռ-Զեյթուն

0

1

2853

 
 

Երևան, ընդամենը

27

68697

230

Մարզեր

1

Արագածոտն

Թալին

1

1

455

 

2

Արագածոտն

Արագածավան

2

1

481

 

3

Արագածոտն

Աշտարակ

5

1

1532

 

4

Արագածոտն

Ապարան

1

1

528

 

5

Արարատ

Արտաշատ

1

1

1751

 

6

Արարատ

Մասիս

4

1

1389

 

7

Արարատ

Արարատ

5

1

1839

 

8

Արմավիր

Արմավիր

4

1

2822

 

9

Արմավիր

Վաղարշապատ

3

1

1945

 

10

Արմավիր

Վաղարշապատ

2

1

457

 

11

Արմավիր

Վաղարշապատ

9

1

962

 

12

Արմավիր

Փարաքար

1

1

561

 

13

Գեղարքունիք

Վարդենիկ

3

1

631

 

14

Գեղարքունիք

Գավառ

3

1

1655

 

15

Գեղարքունիք

Կարմիրգյուղ

2

1

401

 

16

Գեղարքունիք

Սևան

3

1

1531

 

17

Գեղարքունիք

Ճամբարակ

2

1

576

 

18

Լոռի

Վանաձոր

25

1

1593

 

19

Լոռի

Վանաձոր

28

1

2488

 

20

Լոռի

Վանաձոր

0

1

1496

 

21

Լոռի

Ալավերդի

12

1

1160

 

22

Լոռի

Օձուն

2

1

334

 

23

Լոռի

Ախթալա

1

1

151

 

24

Լոռի

Սպիտակ

8

1

1024

 

25

Լոռի

Սպիտակ

0

1

178

 

26

Լոռի

Շիրակամուտ

1

1

185

 

27

Լոռի

Ստեփանավան

5

1

1094

 

28

Լոռի

Մեծավան

2

1

376

 

29

Լոռի

Տաշիր

1

1

710

 

30

Կոտայք

Հրազդան

8

1

1505

 

31

Կոտայք

Հրազդան

13

1

1780

 

32

Կոտայք

Չարենցավան

5

1

1655

 

33

Կոտայք

Եղվարդ

3

1

904

 

34

Կոտայք

Նոր Գեղի

1

1

441

 

35

Կոտայք

Աբովյան

10

1

3672

 

36

Կոտայք

Գառնի

1

1

638

 

37

Շիրակ

Գյումրի

1

1

3032

 

38

Շիրակ

Գյումրի

17

1

2565

 

39

Շիրակ

Գյումրի

37

1

2489

 

40

Շիրակ

Գյումրի

0

1

2138

 

41

Շիրակ

Ախուրյան

1

1

864

 

42

Շիրակ

Արտիկ

7

1

1380

 

43

Շիրակ

Արիճ

1

1

130

 

44

Սյունիք

Սիսիան

3

1

1231

 

45

Սյունիք

Գորիս

1

1

1539

 

46

Սյունիք

Տեղ

1

1

259

 

47

Սյունիք

Կապան

13

1

1578

 

48

Սյունիք

Կապան

9

1

911

 

49

Սյունիք

Քաջարան

1

1

655

 

50

Սյունիք

Մեղրի

2

1

277

 

51

Վայոց Ձոր

Եղեգնաձոր

3

1

778

 

52

Վայոց Ձոր

Աղավնաձոր

1

1

214

 

53

Վայոց Ձոր

Ջերմուկ

2

1

451

 

54

Տավուշ

Իջևան

4

1

1472

 

55

Տավուշ

Դիլիջան

1

1

1048

 

56

Տավուշ

Գոշ

1

1

106

 

57

Տավուշ

Նոյեմբերյան

1

1

416

 

58

Տավուշ

Արծվաբերդ

2

1

289

 
 

Ընդամենը, մարզերում

   

58

65 770

265

 

Ընդամենը,

ՀՀ-ում

   

85

134467

495

 

Աղյուսակ 3. ՀՀ պետական բյուջեից դպրոցական սննդի ֆինանսավորման համար անհրաժեշտ գումարը (մլն դրամ):

 

 

2014թ. առաջին կիսամյակ

2014թ. երկրորդ կիսամյակ

Ընդամենը 2014թ.

2015թ. առաջին կիսամյակ

2015թ. երկրորդ կիսամյակ

Ընդամենը 2015թ.

2016թ. առաջին կիսամյակ

2016թ. երկրորդ կիսամյակ

Ընդամենը 2016թ.

Ընդա մենը

3 տարում

Ուսումնական օրերի թիվը

88

80

168

88

80

168

88

80

168

 

Մեկ երեխայի սննդի օրական ծախսը (դրամ)

140

140

140

140

140

140

140

140

140

 
 

Մարզերը

1-4-րդ դասարանների և դպրոցին նախապատ-րաստման խմբերում (նախակրթարան-ներում) ընդգրկված սովորողների թիվը

ՀՀ պետական բյուջե

Վայոց Ձոր

2382

29,3

26,7

56,0

29,3

26,7

56,0

29,3

26,7

56,0

168,0

Սյունիք

6036

 

67,6

67,6

74,4

67,6

142,0

74,4

67,6

142,0

351,6

Արարատ

12429

     

153,1

139,2

292,3

153,1

139,2

292,3

584,6

1-4-րդ դասարանների և դպրոցին նախապատրաստման խմբերում (նախակրթարաններում) ընդգրկված սովորողների ընդհանուր թիվը

20847

                   

Ընդամենը

     

123,6

   

490,3

   

490,3

1104,2

 

Աղյուսակ 4. «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարության և փորձնական ծրագրի ծախսերի նախահաշիվ (մլն. դրամ):

 

 

2014թ.

2015թ.

2016թ.

Միջոցառումներ

 

ՀՀ պետական բյուջե (մլն.դրամ)

Արտաքին դոնորներ

 

ՀՀ պետական բյուջե (մլն.դրամ)

Արտաքին դոնորներ

 

ՀՀ պետական բյուջե (մլն.դրամ)

Արտաքին դոնորներ

 

Փորձնական ծրագիր Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում,

 այդ թվում՝

125,6

0,0

Փորձնական ծրագիր Վայոց Ձորի, Սյունիքի և Արարատի մարզերում,

 այդ թվում՝

492,3

0,0

Փորձնական ծրագիր Վայոց Ձորի, Սյունիքի և Արարատի մարզերում,

 այդ թվում՝

492,3

0,0

 

Սննդի ձեռքբերում և կազմակերպում (8418 երեխա)

123,6

0,0

Սննդի ձեռքբերում և կազմակերպում

(20847 երեխա)

490,3

0,0

Սննդի ձեռքբերում և կազմակերպում (20847 երեխա)

490,3

0,0

 

Կազմակերպչական ծախսեր (կառավարում, ուսուցում և վերահսկողություն)

2,0

0,0

Կազմակերպչական ծախսեր (կառավարում, ուսուցում և վերահսկողություն)

2,0

0,0

Կազմակերպչական ծախսեր (կառավարում, ուսուցում և վերահսկողու- թյուն)

2,0

0,0

Փորձնական միկրոծրագրեր

 

0,0

5,8

Դպրոցական բազային ճաշարանների ստեղծում 2 մարզերում

119,8

5,8

Դպրոցական փռի ստեղծում 1 մարզում

9,0

5,8

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից դպրոցականների սննդի կազմակերպում

 67000 երեխա

 

 1218,0

67000 երեխա

 

 1624,0

 67000 երեխա

 

 1218,0

Ընդամենը

 

125,6

 1223,8

 

612,1

 1629,8

 

501,3

 1223,8