ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունիսի 2008 թվականի N 382-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 861-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հոկտեմբերի 14-ի N 591-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 861-Ա որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻՔԻՆԳԻ) ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Գևորգյան |
- ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (խորհրդի նախագահ) |
Ա. Գրիգորյան |
- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար |
Գ. Դանիելյան |
- ՀՀ արդարադատության նախարար |
Ն. Երիցյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարար |
Տ. Դավթյան |
- ՀՀ ֆինանսների նախարար |
Ս. Սեյրանյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարար |
Ա. Համբարձումյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար |
Հ. Քուշկյան |
- ՀՀ առողջապահության նախարար |
Է. Նալբանդյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարար |
Ա. Հովսեփյան |
- ՀՀ գլխավոր դատախազ |
Գ. Հակոբյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն |
Ա. Սարգսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ |
Գ. Ղալաչյան |
- ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Գ. Եգանյան |
-ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի միգրացիոն գործակալության պետ (հանձնաժողովի քարտուղար)»: |
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2008 թ. հունիսի 23
Երևան |
|