Համարը 
N 1483-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2014.12.27/74(1087).1 Հոդ.1248.12
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.12.2014
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.12.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 375-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2014 թվականի N 1483-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 375-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և N 1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ և 5-րդ ենթակետերով.

«4) սոցիալական փաթեթի շահառուի առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթը` համաձայն N 4 հավելվածի.

5) սոցիալական փաթեթի շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության նվազագույն բազային փաթեթը` համաձայն N 5 հավելվածի:».

2) որոշման 4.2-րդ կետում «սոցիալական փաթեթի` սույն որոշման N 2 հավելվածի N 1.1 ձևով սահմանված առողջության ապահովագրության բազային փաթեթի ապահովագրավճարի չափով» բառերը փոխարինել «առողջապահական փաթեթի համար նախատեսված» բառերով, իսկ կետը «համաձայն:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ընդ որում, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթի շրջանակներում զինծառայողներին, քրեակատարողական, փրկարար ծառայության ծառայողներին տրամադրվող պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության ծառայությունների ծավալը պետք է առնվազն հավասար լինի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշման N 5 հավելվածով նախատեսված` սոցիալական փաթեթի շահառուների պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության փաթեթի ծավալին:».

3) որոշման 4.5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.5. Զինծառայողների, քրեակատարողական ծառայողների, փրկարար ծառայության ծառայողների սոցիալական փաթեթի հատկացման համար գործում են սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի դրույթները` բացառությամբ 4-րդ կետի 4-րդ ենթակետի, ընդ որում, այդ անձանց վրա չեն տարածվում նաև սույն որոշման 5.2-րդ, 5.3-րդ ու 5.4-րդ կետերի և N 2 հավելվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի դրույթները: Նշված անձանց համար բանկում պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունից չօգտվելու հիմք կարող է հանդիսանալ զինծառայող կամ նրան հավասարեցված անձ կամ փրկարար ծառայության ծառայող լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը (տեղեկանքը):».

4) ուժը կորցրած ճանաչել որոշման 5.1-ին կետը, որոշման N 2 հավելվածի 2-րդ կետը և NN 1.1, 1.2 և 1.2.1 ձևերը.

5) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.2-րդ, 5.3-րդ և 5.4-րդ կետերով.

«5.2. Սահմանել, որ 2015 թվականի հունվարի 1-ից հետո սոցիալական փաթեթի շահառուների համար (բացառությամբ զինծառայողների, քրեակատարողական ծառայողների, փրկարար ծառայության ծառայողների) սոցիալական փաթեթի ծառայություններից օգտվելու պարտադիր նախապայման է կանխարգելիչ բժշկական քննության բաղադրիչից օգտվելը: Ընդ որում, 2015 թվականն անցումային ժամանակաշրջան է, որի ընթացքում սոցփաթեթի շահառուն սոցփաթեթի ծառայություններից կարող է օգտվել առանց նշված նախապայմանի, իսկ 2015 թվականի ընթացքում պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցնելն ակտիվացնում է սոցիալական փաթեթի` 2016 թվականի համար սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված ծառայությունները: 2016 թվականից սկսած` պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցնելն ակտիվացնում է սոցիալական փաթեթի` սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված ծառայությունները` տվյալ և հաջորդ տարվա համար, ընդ որում, նշված ծառայություններից օգտվելու հնարավորությունն ակտիվանում է այն պահից, երբ էլեկտրոնային տվյալների շտեմարանում արձանագրվում է շահառուի բժշկական քննություն անցնելու փաստը:

5.3. Օրացուցային տարվա ընթացքում (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը) սոցփաթեթի շրջանակներում շահառուն միայն մեկ անգամ կարող է անվճար անցնել կանխարգելիչ բժշկական քննություն: Ընդ որում, եթե շահառուն կանխարգելիչ բժշկական քննությունն անցել է տարվա երկրորդ կեսին, ապա հաջորդը կարող է անցնել ոչ շուտ, քան վեց ամիս անց:

5.4. Պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության բաղադրիչից օգտվելու համար սոցիալական փաթեթի շահառուն պետք է դիմի առողջության առաջնային պահպանում իրականացնող այն բժշկական կազմակերպություն, որտեղ նա սահմանված կարգով գրանցված է: Պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցնելը տվյալ կազմակերպության կողմից շահառուին Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշմամբ սահմանված կարգով անվճար բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրելու նախապայման է` բացառությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանվող դեպքերի:».

6) որոշման 9-րդ կետը «կես դրույքից» բառերից առաջ լրացնել «` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական վարչությունից, հատուկ քննչական ծառայությունից Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե ծառայողների միասնական տեղափոխման դեպքերի» բառերով.

7) որոշման 9.1-ին կետում «կետին համապատասխան` աշխատողի կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու ժամանակ (երբ դադարում է նրա` սոցիալական փաթեթ ստանալու իրավունքը և նա այլևս աշխատող չի հանդիսանում) կամ աշխատողի մահվան դեպքում» բառերը փոխարինել «կետով սահմանված դեպքերում» բառերով.

8) որոշման N 1 հավելվածում`

ա. 2-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) սոցիալական փաթեթի սահմանաչափ (գումար)` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ընդհանուր հատկացումների ներքո մեկ դրույքի (նորմալ աշխատաժամանակի) համար սույն որոշմամբ սահմանված սոցիալական փաթեթի ամսական գումարի չափ, որը կազմում է 6 հազ. դրամ.»,

բ. 2-րդ կետի 5-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «լդ», «լե», «լզ» և «լէ» պարբերություններով.

«լդ. «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

լե. «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

լզ. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

լէ. «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.»,

գ. 2-րդ կետի 6-րդ ենթակետը «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի» բառերից հետո լրացնել «, «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամի», «Արմենպրես» լրատվական գործակալության» բառերով,

դ. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ և 11-րդ ենթակետերով.

«10) առողջապահական փաթեթ` սոցիալական փաթեթի բաղադրամաս, որի նպատակը սոցիալական փաթեթի շահառուի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումն ու ֆինանսավորումն է, որի համար տվյալ բյուջետային տարում նախատեսված ընդհանուր գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ուղղակիորեն տրամադրվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը.

11) պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն` սոցիալական փաթեթի բաղադրամաս, որի նպատակը սոցիալական փաթեթի շահառուի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումն ու ֆինանսավորումն է: Այս բաղադրիչի արժեքը կազմում է տարեկան 8 հազ. դրամ, որի համար տվյալ բյուջետային տարում նախատեսված գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ուղղակիորեն տրամադրվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:»,

ե. 4-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) 2016 թվականի հունվարի 1-ից հետո սոցիալական փաթեթի շահառուն սույն որոշման N 2 հավելվածի 1-ին կետով նախատեսված ծառայություններից օգտվելու համար պետք է նախապես օգտվի առողջապահական փաթեթի պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության բաղադրիչից` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգով: Առողջապահական փաթեթի պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն իրականացրած համապատասխան կազմակերպությունը սոցփաթեթի շահառուին տրամադրում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ձևի տեղեկանք` երկու օրինակից, ընդ որում, շահառուն տեղեկանքի մեկ օրինակը ներկայացնում է իր սոցփաթեթի հաշիվն սպասարկող բանկ` սույն որոշման N 2 հավելվածի 1-ին կետով նախատեսված ծառայություններից օգտվելու համար, իսկ տեղեկանքի երկրորդ օրինակը պահվում է շահառուի մոտ` առողջապահական փաթեթից օգտվելու համար բժշկական կազմակերպություններ ներկայացնելու նպատակով:»,

զ. 4-րդ կետի 7-րդ ենթակետից հանել «, իսկ սույն կարգի 11-րդ կետի համաձայն պարտավորություն ունենալու դեպքում` այդ պարտավորության մարումից հետո, բայց ոչ շուտ, քան վեց ամսվա աշխատանքային ստաժը լրանալուց հետո» բառերը,

է. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ ենթակետով.

«8) սոցիալական փաթեթի գումարը չի հատկացվում առանց աշխատավարձի պահպանման գործուղման մեկնած սոցիալական փաթեթի շահառուներին` երեք և ավելի ամիս գործուղման մեկնելու դեպքերում` այդ ժամանակահատվածի համար: Հիմնական աշխատանքի վայրից այլ աշխատանքի վայր գործուղված սոցիալական փաթեթի շահառուին սոցիալական փաթեթի գումարը հատկացվում է գործուղված աշխատանքի վայրից, եթե վերջինս ընդգրկված է սույն կարգի 2-րդ կետի 4-րդ, 5-րդ ու 6-րդ ենթակետերով նախատեսված հաստատությունների ցանկում, և այդ հաստատության կողմից աշխատողին վճարվում է աշխատավարձ: Հիմնական աշխատանքի վայրից այլ աշխատանքի վայր գործուղված սոցիալական փաթեթի շահառուին սոցիալական փաթեթի գումարը հատկացվում է հիմնական աշխատանքի վայրից, եթե գործուղված աշխատանքի վայրն ընդգրկված չէ սույն կարգի 2-րդ կետի 4-րդ, 5-րդ ու 6-րդ ենթակետերով նախատեսված հաստատությունների ցանկում կամ ընդգրկված է, սակայն այդ հաստատության կողմից աշխատողին աշխատավարձ չի վճարվում:».

ը. 11-րդ կետը «ունի փոխանցման ենթակա պարտավորություններ» բառերից առաջ լրացնել «կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարման դեպքում» բառերով, իսկ կետից հանել «(օրինակ, եթե աշխատողի սոցիալական փաթեթի առաջին գումարը փոխանցվել է սոցփաթեթի հաշվին ապրիլ ամսին և աշխատողն աշխատանքից ազատվում է սեպտեմբեր ամսին, ապա այդ ընթացքում նրա հաշվին փոխանցվել է վեց ամսվա գումար, որից, օրինակ, 4 ամսվա գումարը նա արդեն փոխանցել է հանգստի ապահովման ծառայությանը, իսկ մնացած գումարը փոխանցել է առողջության ապահովագրության ծառայության համար և ունի վճարման ենթակա պարտավորություն այդ ծառայության համար: Այս դեպքում նա շարունակելու է ստանալ սոցիալական փաթեթի գումարների փոխանցում իր սոցփաթեթի հաշվին առավելագույնը մինչև հաջորդ տարվա մարտ ամիսը ներառյալ` այդ ծառայության պարտավորությունը կամ դրա մի մասը մարելու նպատակով)» բառերը,

թ. 12-րդ կետը «ազատվելու» բառից հետո լրացնել «կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարման» բառերով, «ազատման» բառից հետո` «կամ այլ համապատասխան» բառերով, նույն կետի 1-ին ենթակետից հանել «և 2.4.10-րդ» բառերը, իսկ 2-րդ ենթակետից` «կամ որոշման 3-րդ հավելվածի 2.4.10-րդ կետով նախատեսված պահանջագրի հիման վրա աշխատողի սոցփաթեթի հաշվից անակցեպտ ձևով գանձում կատարելու և դրա հիման վրա պարտավորության չափի վերաբերյալ,» բառերը,

ժ. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները հնարավոր է կանխիկացնել միայն հետևյալ դեպքերում`

1) աշխատողի` կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու և սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման ժամանակ (երբ դադարում է նրա` սոցիալական փաթեթ ստանալու իրավունքը, և նրա սոցփաթեթի հաշվին առնվազն երեք ամիս սոցիալական փաթեթի գումարների փոխանցումներ չեն կատարվել): Այս դեպքում սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու համար աշխատողը սոցփաթեթի հաշիվն սպասարկող բանկ է ներկայացնում իր կենսաթոշակի վկայականը, որի պատճենը պահվում է բանկում.

2) աշխատողի մահվան դեպքում ժառանգի կողմից` սոցփաթեթի հաշվում առկա միջոցներն օրենքին համապատասխան ժառանգաբար նրան անցնելու ժամանակ, որի դեպքում ժառանգը սոցփաթեթի հաշիվն սպասարկող բանկ է ներկայացնում ժառանգության իրավունքի վկայագիր, որի պատճենը պահվում է բանկում.

3) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասի հիման վրա, որպես կատարված սոցիալական վճարների փոխհատուցում, սոցիալական փաթեթի հաշվում ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդը, բայց ոչ ավելի, քան նախորդ տարվա ընթացքում ստացման ենթակա աշխատավարձից և ձեռնարկատիրական եկամուտներից հաշվարկված ու փոխանցված սոցիալական վճարների չափը: Այս դեպքում աշխատողը, յուրաքանչյուր տարվա ավարտից հետո, իր սոցիալական փաթեթի հաշվում առկա համապատասխան չափով դրամական միջոցները կանխիկացնելու համար բանկ է ներկայացնում դիմում նախորդ տարվա ընթացքում իր կողմից ստացման ենթակա աշխատավարձից և ձեռնարկատիրական եկամուտներից հաշվարկված ու փաստացի մասնակիցների ռեեստր վարողին փոխանցված սոցիալական վճարների չափի մասին հարկային մարմնից տեղեկատվություն ստանալու մասին: Հարկային մարմնից համապատասխան տեղեկատվությունն ստանում է բանկը` առցանց եղանակով, հարկային մարմնի և բանկի միջև փոխհամաձայնեցված կարգով կատարված հարցման միջոցով: Բանկը սույն հարցման պատասխանի հիման վրա աշխատողի` նախորդ տարիների ընթացքում կուտակված սոցիալական փաթեթի գումարները կանխիկ վճարում է աշխատողին, բայց ոչ ավելի, քան տեղեկանքում նշված` հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների չափը:»,

ժա. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 22.1-ին կետով.

«22.1. Հանգստի ապահովման ծառայությունից օգտվելու դեպքում սոցիալական փաթեթի շահառուն սույն որոշման 20-րդ կետով նախատեսված փաստաթուղթը (իսկ աշխատողի ընտանիքի անդամի` սոցիալական փաթեթի ծառայություններից օգտվելու դեպքում` նաև 21-րդ կետով նախատեսված փաստաթուղթը) բանկ է ներկայացնում մինչև այդ ծառայությունից օգտվելը կամ ոչ ուշ, քան այդ ծառայությունից օգտվելուց հետո 15 օրվա ընթացքում:».

9) որոշման N 2 հավելվածի`

ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սոցիալական փաթեթը ներառում է հետևյալ ծառայությունները`

1) հանգստի ապահովում` Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում.

2) հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում.

3) ուսման վճար.

4) սոցփաթեթի շահառուի առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթի և (կամ) սոցփաթեթի շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության նվազագույն բազային փաթեթի ձեռքբերում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 2 հավելվածի N 1 ձևով նախատեսված չափորոշիչներին համապատասխան:»,

բ. 3-րդ կետի 1-ին ենթակետում «նրա ամուսինը» բառերը փոխարինել «նրա անմիջական ընտանիքի անդամը» բառերով,

գ. 4-րդ կետի 1-ին ենթակետում «N 1 ձևի` մինչև 2014 թվականի հունվարի 1-ը առողջության ապահովագրության պայմանագիր կնքելու դեպքում» բառերը փոխարինել «N 1 ձևով նախատեսված պահանջների.» բառերով,

դ. N 1 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ձև N 1

 

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

 

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ

 

1. Սոցիալական փաթեթում ներառված` սոցփաթեթի շահառուի կամ նրա ընտանիքի անդամի առողջության ապահովագրության փաթեթներից օգտվելու համար սոցփաթեթի շահառուն հնարավորություն ունի իր ցանկությամբ ընտրելու ցանկացած ապահովագրական ընկերություն, որը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ստացել է պետական գրանցում և առողջության ապահովագրության դասի գործունեության իրականացման լիցենզիա:

2. Սոցփաթեթի շահառուն կարող է ընտրել ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկվող առողջության ապահովագրության ցանկացած փաթեթ, որի պայմաններն առնվազն պետք է բավարարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 4 կամ N 5 հավելվածներով սահմանված փաթեթների պահանջները` անհրաժեշտության դեպքում լրավճարելով տարբերությունը:

3. Ապահովագրական ընկերությունների ցանկը, ինչպես նաև այդ ընկերությունների կողմից առաջարկվող առողջության ապահովագրության փաթեթների օրինակելի ձևերը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության դրական եզրակացությամբ հաստատվելուց հետո հրապարակվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կայքում:»,

ե. N 2 ձևի 2-րդ կետում «կամ նրա ամուսինը» բառերը փոխարինել «կամ նրա անմիջական ընտանիքի անդամը» բառերով,

զ. N 2 ձևի 3-րդ կետում «միայն վարկառուն կամ նրա ամուսինը» բառերը փոխարինել «վարկառուն կամ նրա անմիջական ընտանիքի անդամը» բառերով.

10) որոշման N 3 հավելվածում`

ա. 2.4.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.4.3. 2016 թվականի հունվարի 1-ից հետո սոցփաթեթի ծառայությունների համար սոցփաթեթի հաշվից փոխանցումներ կատարել աշխատողի կողմից (բացառությամբ զինծառայողների, քրեակատարողական ծառայողների, փրկարար ծառայության ծառայողների) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված` առողջապահական փաթեթի պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության բաղադրիչից օգտվելու մասին համապատասխան տեղեկանքը ներկայացնելու դեպքում.»,

բ. 2.4.5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.4.5. մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 15-րդ օրը լիազոր մարմին ներկայացնել տեղեկատվություն` սույն պայմանագրի N 1 ձևին համապատասխան, իսկ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` 20-օրյա ժամկետում: Ընդ որում, ամսական տեղեկատվությունը տրամադրվում է 2 օրինակով, որոնցից մեկում ներառվում է հաշվետու ամսվա տեղեկատվությունը, իսկ երկրորդում` միևնույն տեղեկատվությունը` աճողական կարգով` ընթացիկ բյուջետային տարվա սկզբից հաշվարկված: Սույն կետում նշված տեղեկատվությունը ներկայացվում է լիազոր մարմնի պաշտոնական էլեկտրոնային հասցեին` info@mlsa.am: Նշված տեղեկատվությունը էլեկտրոնային եղանակով ներկայացվում է կից գրությամբ, որը կարող է լինել էլեկտրոնային ստորագրությամբ կամ թղթային տարբերակի ստորագրությամբ` պատկերամուտով (scaner) մուտքագրված ձևաչափով.»,

գ. ուժը կորցրած ճանաչել 2.4.8-րդ կետը,

դ. 2.4.10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.4.10. աշխատողի հետ կնքվող սոցիալական փաթեթի հաշվի սպասարկման պայմանագրում ամրագրել, որ աշխատողը տալիս է համաձայնություն իր վերաբերյալ` որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի շրջանակներում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները բանկի կողմից սոցիալական փաթեթի շահառուի գործատուին տրամադրվելու համար:»,

ե. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.4.13-րդ և 2.4.14-րդ կետերով.

«2.4.13. աշխատողի հետ կնքվող պայմանագրում ներառել դրույթ, որի համաձայն աշխատողը պետք է բանկին տրամադրի սոցփաթեթի ծառայությունների ձեռքբերման նպատակով համապատասխան կազմակերպության հետ կնքված պայմանագրի կրկնօրինակը.

2.4.14. աշխատողի հետ կնքվող սոցիալական փաթեթի հաշվի սպասարկման պայմանագրում ամրագրել, որ աշխատողը տալիս է իր համաձայնությունը սոցփաթեթի հաշվի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները բանկի կողմից լիազոր մարմնին տրամադրվելու համար:»,

զ. որոշման N 3 հավելվածի NN 1 և 2 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

11) որոշումը լրացնել NN 4 և 5 հավելվածներով` համաձայն NN 2 և 3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի «Սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական փաթեթի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման, ինչպես նաև առողջապահական փաթեթի հասանելիության նպատակով էլեկտրոնային շտեմարանի ձևավորման ու վարման կարգը հաստատելու մասին» N 375-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման վերնագիրը «ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ» բառից հետո լրացնել «ԿԱՐԳԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՓԱԹԵԹԸ» բառերով.

2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.

«5) սոցիալական փաթեթի շահառուի պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության փաթեթը` համաձայն N 5 հավելվածի.

3) որոշման N 1 հավելվածի «II. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«II. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

3. Ծրագրի շրջանակներում շահառուների բժշկական օգնությունն ու սպասարկումը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված և բժշկական կազմակերպությունների հետ կնքված պայմանագրով նախատեսված գումարների (այսուհետ` պայմանագրային գումարներ) սահմաններում:

4. 2015 թվականին ծրագրի շրջանակներում բժշկական կազմակերպությունների պայմանագրային գումարների հաշվարկման համար ծրագրով նախատեսված միջոցները տարանջատվում են`

1) շահառուների պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության համար` շահառուների թվի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից մեկ շահառուի հաշվով պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության փաթեթի համար հաստատված գնի արտադրյալով.

2) հիվանդանոցային բժշկական օգնության համար` ծրագրով նախատեսված ընդհանուր միջոցների և սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված միջոցների տարբերության 97 տոկոսի չափով.

3) դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների համար` ծրագրով նախատեսված ընդհանուր միջոցների և սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված միջոցների տարբերության 3 տոկոսի չափով:

5. 2015 թվականին ծրագրի շրջանակներում բժշկական կազմակերպությունների պայմանագրային գումարները հաշվարկվում են`

1) շահառուների պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության համար` տվյալ կազմակերպության կողմից գրանցված` 18 տարեկան և ավելի բարձր տարիքի բնակչության թվի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված` ըստ տարածաշրջանների դիֆերենցված մեկ բնակչի հաշվով նորմատիվի արտադրյալով.

2) հիվանդանոցային բժշկական օգնության համար` 2014 թվականի ընթացքում բժշկական կազմակերպությունների կողմից ծրագրի շրջանակներում փաստացի կատարված աշխատանքների ծավալների համամասնությամբ.

3) դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների համար` 2014 թվականին «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» ծրագրով բժշկական կազմակերպությունների կողմից փաստացի կատարված աշխատանքների ծավալների համամասնությամբ:

6. 2016 թվականից սկսած` յուրաքանչյուր տարվա և հաջորդող տարիների համար` ծրագրի շրջանակներում բժշկական կազմակերպությունների պայմանագրային գումարները հաշվարկվում են`

1) շահառուների պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության համար` տվյալ կազմակերպության կողմից գրանցված` 18 տարեկան և ավելի բարձր տարիքի բնակչության թվի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված` ըստ տարածաշրջանների դիֆերենցված մեկ բնակչի հաշվով նորմատիվի արտադրյալով.

2) հիվանդանոցային բժշկական օգնության և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների համար` նախորդ տարվա ընթացքում բժշկական կազմակերպությունների կողմից ծրագրի շրջանակներում փաստացի կատարված աշխատանքների ծավալների և ծրագրով նախատեսված ընդհանուր միջոցների ու սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված միջոցների տարբերության համամասնությամբ:

7. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման` նախորդ տարում փաստացի կատարված աշխատանքների ծավալ չունեցող և առաջին անգամ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների համար ծրագրի շրջանակներում բժշկական կազմակերպությունների պայմանագրային գումարները հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից` ելնելով կազմակերպությունների կողմից մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների կազմի, կառուցվածքի և առկա հզորությունների հիման վրա կանխատեսվող հիվանդների հաշվարկային թվից:

8. Ծրագրի ընդհանուր պայմանագրային գումարի շրջանակներում բժշկական կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացվում է բժշկական օգնության փաստացի դեպքերի դիմաց` սահմանված կարգով հաստատված գներով, սակայն ոչ ավելի, քան սահմանված կարգով տվյալ ծրագրի համար հաստատված եռամսյակային համամասնությունները:

9. Ծրագրի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման գները հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:

10. Ծրագրի համար հաստատված պայմանագրային գումարներից բժշկական օգնության ծավալների փաստացի շեղումների հիման վրա կանխատեսվող գերակատարումների կամ թերակատարումների դեպքերում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից առանձին բժշկական կազմակերպությունների պայմանագրային գումարներում կարող են կատարվել վերաբաշխումներ` ելնելով տվյալ տարվա ընթացքում փաստացի կատարված բժշկական օգնության ծավալներից:

11. Բժշկական կազմակերպությունների կողմից ծրագրի շրջանակներում իրականացված բժշկական օգնության ծավալների մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն հաշվետվություններ ներկայացնելու կարգը, ժամկետները և հաշվարկների առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և բժշկական կազմակերպության միջև կնքված` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մատուցման մասին պայմանագրով:».

4) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 4 հավելվածի.

5) որոշումը լրացնել N 5 հավելվածով` համաձայն N 5 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել սոցիալական փաթեթի շահառուների պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության կազմակերպման և սոցիալական փաթեթի շահառուների` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթից օգտվելու նպատակով պարտադիր բժշկական քննություն անցնելու նախապայմանի կիրառման կարգը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 26
Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1483-Ն որոշման

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2012 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման

 

Ձև

 

ԿԱՏԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
(01. ______. 20__ թ. – 01. ______. 20__թ. ժամանակահատվածի համար)

NN
ը/կ

Տեղեկատվության անվանումը

Գումարը

Շահառուների
թիվը կամ
պայմա-
նագրերի թիվը

Փոխանցում-
ների
թիվը

1.

Պայմանագրի հիման վրա նշված ժամանակահատվածում ստացված սոցիալական փաթեթի գումարները

 

X

X

2.

Առկա սոցիալական փաթեթի հաշիվների քանակը (պայմանագրի հիման վրա բացված)

X

 

X

3.

Հաշվետու ժամանակահատվածում սոցիալական փաթեթի հաշիվների միջոցներից ծախսված (փոխանցված) ընդհանուր գումարը

 

X

X

 

այդ թվում`

X

X

X

3.1.

ուսման վճար

     
 

այդ թվում`

X

X

X

3.1.1.

________( անվանումը)____________ ուսումնական հաստատությանը փոխանցված ընդհանուր գումարը

 

X

X

3.1.2.

________( անվանումը)____________ ուսումնական հաստատությանը գումար փոխանցած քաղաքացիների թիվը

X

   

3.2.

հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում

     
 

այդ թվում`

X

X

X

3.2.1.

________( անվանումը)____________ հիպոթեքային ընկերությանը փոխանցված ընդհանուր գումարը

 

X

X

3.2.2.

________( անվանումը)____________ հիպոթեքային ընկերությանը գումար փոխանցող քաղաքացիների թիվը

X

   

3.3.

հանգստի ապահովում ՀՀ-ում և ԼՂՀ-ում

     
 

այդ թվում`

X

X

X

3.3.1.

________( անվանումը)____________ զբոսաշրջային օպերատորին փոխանցված ընդհանուր գումարը

 

X

X

3.3.2.

________( անվանումը)____________ զբոսաշրջային օպերատորի և շահառուների միջև կնքված պայմանագրերի թիվը

X

   

3.4.

առողջության ապահովագրություն

     
 

այդ թվում`

X

X

X

3.4.1.

________( անվանումը)____________ ապահովագրական ընկերությանը փոխանցված ընդհանուր գումարը

 

X

X

3.4.2.

________( անվանումը)___________ ապահովագրական ընկերությանը գումար փոխանցող քաղաքացիների թիվը

X

   

4.

Սոցիալական փաթեթի հաշվի հիման վրա տրամադրվող վարկերի մասին տեղեկատվություն

X

X

X

 

այդ թվում`

     

4.1.

տրամադրված և օգտագործված վարկերի քանակը

X

   

4.2.

տրամադրված և օգտագործված վարկերի ընդհանուր ծավալը

 

X

X

5.

Սոցիալական փաթեթի հաշիվների քանակը, որտեղ ընդհանրապես սոցիալական փաթեթի գումարների փոխանցումներ չեն եղել

X

 

X

6.

Սոցիալական փաթեթի հաշիվների քանակը, որոնցից սոցիալական փաթեթի ծառայությունների ձեռքբերման համար ընդհանրապես փոխանցումներ չեն եղել

X

 

X

7.

Սոցիալական փաթեթի հաշիվների միջոցներից գանձապետարանի հաշվին հետ փոխանցված ընդհանուր գումարի չափը

 

X

X

8.

Սոցիալական փաթեթի տեղափոխված հաշիվների քանակը և ծավալը

   

X

9.

Սոցիալական փաթեթի հաշիվների միջոցներից մարված վարկերի ծավալը

 

X

X

10.

Սոցիալական փաթեթի հաշիվներից կանխիկացված գումարը և շահառուների թիվը

   

X

Աղյուսակի 3-րդ, 4-րդ և 5-րդ սյունակների «X» նշանով վանդակները չեն լրացվում:»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1483-Ն որոշման

 

«Հավելված N 4

ՀՀ կառավարության 2012 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՓԱԹԵԹԸ

 

1. Սոցիալական փաթեթի շահառուների առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթում (այսուհետ` փաթեթ) ներառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված` սոցիալական փաթեթի շահառուների` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթում չընդգրկված հետևյալ ծառայությունները`

1) արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում`

ա. մասնագիտական բժշկական խորհրդատվություններ և զննումներ,

բ. բազային փաթեթի շրջանակներում համավճարային եղանակով իրականացվող` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի N 53-Ն հրամանով հաստատված հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների համավճարների փոխհատուցում.

2) ամբուլատոր բուժման ընթացքում բժշկի կողմից նշանակված դեղերի և բժշկական նշանակության ապրանքների արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցում` ապահովագրական ընկերության կողմից սահմանված կարգով և չափաքանակների շրջանակներում.

3) ստոմատոլոգիական ծառայություններ (թերապևտիկ և վիրաբուժական)`

ա. ատամի կարիեսի և (կամ) նրա բարդությունների բուժում, այդ թվում` պլոմբավորումը լուսակարծրացող ստանդարտ պլոմբանյութով,

բ. ատամնաքարերի մաքրում (տարեկան ոչ ավելի, քան մեկ անգամ),

գ. ատամի հեռացում` ըստ ցուցումների,

դ. սուր ատամնացավով և թարախային պրոցեսով ուղեկցված բարդությունների բուժում:

2. Փաթեթի շրջանակներում փոխհատուցման ենթակա չեն`

1) առանց բժշկական ցուցումների իրականացվող արտահիվանդանոցային բժշկական օգնությունը և ծառայությունները (բացառությամբ տարեկան կանխարգելիչ բժշկական քննության), ինչպես նաև դրա ընթացքում օգտագործված դեղերի և բժշկական նշանակության ապրանքների արժեքը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների փաթեթի բացառություններում նշված հիվանդությունների և վիճակների արտահիվանդանոցային բուժումը` բացառությամբ ստոմատոլոգիական ծառայությունների:»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1483-Ն որոշման

 

«Հավելված N 5

ՀՀ կառավարության 2012 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԲԱԶԱՅԻՆ ՓԱԹԵԹԸ

 

1. Սոցիալական փաթեթի շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության նվազագույն բազային փաթեթը (այսուհետ` փաթեթ) նախատեսված է սոցիալական փաթեթի շահառուի ընտանիքի անդամի (կին/ամուսին և մինչև 27 տարեկան զավակ) համար:

2. Փաթեթը ներառում է`

1) վնասվածքների (կոտրվածքներ, հոդախախտեր, փափուկ հյուսվածքների վնասվածքներ, սալջարդեր և այլն)` հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային ձևով իրականացվող բժշկական օգնությունը և սպասարկումը.

2) արտահիվանդանոցային պայմաններում իրականացվող` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի N 53-Ն հրամանով հաստատված ցանկում ընդգրկված հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները.

3) շահառուների հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մասով վիրահատական և թերապևտիկ բուժումը (բացառությամբ սույն հավելվածի 4-րդ կետով ուղղ. նախատեսված բժշկական օգնության և սպասարկման տեսակների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 28-ի N 57-Ն հրամանով հաստատված` նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների` բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետով ուղղ.  նախատեսված դեպքերի).

4) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված` նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների չափորոշչում ընդգրկված`

ա. նյարդավիրաբուժական, այդ թվում` գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժման (ներառյալ միկրոկաթետերի, միկրոպարույրի կամ օնիքսի արժեքը),

բ. սրտի վիրահատական և ներանոթային միջամտությունների իրականացման (ընդ որում, կորոնար անոթների ստենտավորման փոխհատուցումը ներառում է ինչպես դեղապատ, այնպես էլ` ոչ դեղապատ ստենտի արժեքը), այդ թվում` սրտի փականների պրոթեզավորման, սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիայի ծառայությունների մասով,

գ. սիներակի (Վ.Կավա/V.Cava) ֆիլտրի տեղադրումը,

դ. սկլերոպլաստիկան և կեռատոպլաստիկան,

ե. մետաղական կոնստրուկցիաների արժեքը` վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ,

զ. լիթոտրիպսիան (հեռահար, պերկուտան, ուրեթերոռենոսկոպիկ),

է. խոշոր հոդերի էնդոպրոթեզավորում` ռեկոնստրուկցիայով, առանց էնդոպրոթեզի արժեքի։

3. Հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը ներառում են բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը, այդ թվում`

1) մասնագիտացված կոնսուլտացիաները.

2) հիվանդանոցային բուժման ընթացքում իրականացվող լաբորատոր-գործիքային և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի N 53-Ն հրամանով հաստատված ցանկում ընդգրկված հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները.

3) անհրաժեշտ դեղերով, բժշկական նշանակության ապրանքներով ապահովումը և բուժական միջամտությունները.

4) հիվանդին հիվանդասենյակով ապահովելը (բացառությամբ հիվանդի կողմից նախընտրած առանձնահատուկ հարմարավետ հիվանդասենյակների արժեքի).

5) աշխատակազմի աշխատանքի վարձատրությունը.

6) կոմունալ և տնտեսական ծախսերը:

4. Փաթեթի շրջանակներում փոխհատուցման ենթակա չեն`

1) արտահիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը (այդ թվում` ստոմատոլոգիական ծառայությունները).

2) տուբերկուլյոզի, հոգեկան և թմրաբանական հիվանդությունների, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային փորձաքննության, ուռուցքաբանական հիվանդությունների քիմիաթերապևտիկ, վերականգնողական (այդ թվում` առողջարանային), երիկամային քրոնիկ անբավարարության դեպքում կատարվող հեմոդիալիզի, մանկաբարձական (ծննդօգնություն և հղիության ախտաբանություն), ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները.

3) ֆիզիոթերապևտիկ միջոցառումները և բուժումը.

4) ռեպրոդուկտիվ (վերարտադրողական) ֆունկցիայի և էրեկտիլ դիսֆունկցիայի (իմպոտենցիա) հետ կապված հետազոտությունները և բուժումը, դիսմենորեան, հակաբեղմնավորիչ կոնսերվատիվ միջամտությունները, այդ թվում` ներարգանդային պարույրի (ՆԱՊ) տեղադրումը և հեռացումը, այլ հակաբեղմնավորիչ միջոցները.

5) վերջույթների և դրանց առանձին սեգմենտների պրոթեզավորումը.

6) պրոթեզները, էնդոպրոթեզները, բժշկական սարքավորումները, իմպլանտները, տեսողական և լսողական սարքերը, ինչպես նաև այլ կարգավորիչ բժշկական հարմարանքները: Սույն կետում նշված բացառությունները չեն վերաբերում`

ա. սրտի վիրահատական միջամտություններին,

բ. ներանոթային միջամտություններին.

7) հետևյալ հիվանդությունների բուժումը` քրոնիկ հիվանդություններ, որոնք պահանջում են մշտական ոչ վիրահատական, պահպանողական բուժում և դինամիկ հսկողություն (բացառությամբ դրանց` կյանքին վտանգ սպառնացող անհետաձգելի հիվանդանոցային բուժում պահանջող սրացումների և բարդությունների), այդ թվում` բնածին անոմալիաներ, զարգացման արատներ և այլ անատոմիական առանձնահատկություններ, մանկական ուղեղային կաթված, պարբերական հիվանդություն, էպիլեպսիա, շաքարային դիաբետ, թոքերի էմֆիզեմա, պնևմոսկլերոզ, ողնաշարի միջողային սկավառակների ախտահարումներ, ողնաշարի դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխություններ, օստեոխոնդրոզ, աուտոիմուն և շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ, լյարդային անբավարարություն, քրոնիկական վիրուսակրություն (այդ թվում` վիրուսային հեպատիտները), քրոնիկական բացիլակրություն, քրոնիկական պարազիտակրություն.

8) ապահովագրական ընկերության կողմից իրականացված նախնական բժշկական զննման արդյունքում հայտնաբերված հիվանդությունները` բացառությամբ դրանց` անհետաձգելի հիվանդանոցային բուժում (այդ թվում` սրտի վիրահատական միջամտություններ և նյարդավիրաբուժական ներանոթային միջամտություններ) պահանջող սրացումների և բարդությունների:»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1483-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

մարտի 27-ի N 375-Ն որոշման

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒԻ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով կարգավորվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող կազմակերպություններում տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով համապատասխան ծրագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում սոցիալական փաթեթի շահառուներին (այսուհետ` շահառուներ) տրամադրվող բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների տեսակների հետ կապված հարաբերությունները:

2. Շահառուներին տրամադրվող բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթը ներառում է`

1) սույն հավելվածի II գլխով նախատեսված հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման տեսակները.

2) վնասվածքների (կոտրվածքներ, հոդախախտեր, փափուկ հյուսվածքների վնասվածքներ, սալջարդեր և այլն) հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային ձևով իրականացվող բժշկական օգնությունը և սպասարկումը.

3) արտահիվանդանոցային պայմաններում իրականացվող` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի N 53-Ն հրամանով հաստատված ցանկում ընդգրկված հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները, ընդ որում, մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիա, համակարգչային տոմոգրաֆիա, անգիոգրաֆիկ համակարգչային տոմոգրաֆիա, կորոնարոանգիոգրաֆիա (ստենտավորմամբ չավարտված), գլխուղեղի անգիոգրաֆիա հետազոտություններն իրականացվում են համավճարային սկզբունքով: Համավճարների գները հաստատվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ.

4) պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության փաթեթը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշման N 5 հավելվածի, ընդ որում` պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության փաթեթից օգտվելը նախապայման է առողջապահական փաթեթի ծառայություններից օգտվելու համար` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ սահմանված կարգի:

 

II. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹԸ

 

3. Ծրագրի շրջանակներում փոխհատուցման ենթակա են`

1) շահառուների հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մասով վիրահատական և թերապևտիկ բուժումը (բացառությամբ սույն հավելվածի 5-րդ կետով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման տեսակների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 28-ի N 57-Ն հրամանով հաստատված` նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների` բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքերի).

2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված` նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների չափորոշչում ընդգրկված`

ա. նյարդավիրաբուժական, այդ թվում` գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժման (ներառյալ միկրոկաթետրի, միկրոպարույրի կամ օնիքսի արժեքը),

բ. սրտի վիրահատական և ներանոթային միջամտությունների իրականացման (ընդ որում, կորոնար անոթների ստենտավորման փոխհատուցումը ներառում է` ինչպես դեղապատ, այնպես էլ` ոչ դեղապատ ստենտի արժեքը), այդ թվում` սրտի փականների պրոթեզավորման, սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիայի ծառայությունների մասով,

գ. սիներակի (Վ. Կավա/V. Cava) ֆիլտրի տեղադրումը,

դ. սկլերոպլաստիկան և կեռատոպլաստիկան,

ե. մետաղական կոնստրուկցիաների արժեքը` վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ,

զ. լիթոտրիպսիան (հեռահար, պերկուտան, ուրեթերոռենոսկոպիկ),

է. խոշոր հոդերի էնդոպրոթեզավորում` ռեկոնստրուկցիայով, առանց էնդոպրոթեզի արժեքի։

4. Հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը ներառում են բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը, այդ թվում`

1) մասնագիտացված կոնսուլտացիաները.

2) հիվանդանոցային բուժման ընթացքում իրականացվող լաբորատոր-գործիքային և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի N 53-Ն հրամանով հաստատված ցանկում ընդգրկված հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները, ընդ որում, մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիա, համակարգչային տոմոգրաֆիա, անգիոգրաֆիկ համակարգչային տոմոգրաֆիա, կորոնարոանգիոգրաֆիա (ստենտավորմամբ չավարտված), գլխուղեղի անգիոգրաֆիա հետազոտությունները փոխհատուցվում են լրացուցիչ` ամբողջությամբ.

3) անհրաժեշտ դեղերով, բժշկական նշանակության ապրանքներով ապահովումը և բուժական միջամտությունները.

4) հիվանդին հիվանդասենյակով ապահովելը (բացառությամբ հիվանդի կողմից նախընտրած առանձնահատուկ հարմարավետ հիվանդասենյակների արժեքի).

5) աշխատակազմի աշխատանքի վարձատրությունը.

6) կոմունալ և տնտեսական ծախսերը:

5. Ծրագրի շրջանակներում շահառուների համար փոխհատուցման ենթակա չեն.

1) արտահիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը (այդ թվում` ստոմատոլոգիական ծառայությունները).

2) տուբերկուլյոզի, հոգեկան և թմրաբանական հիվանդությունների, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային փորձաքննության, ուռուցքաբանական հիվանդությունների քիմիաթերապևտիկ, վերականգնողական (այդ թվում` առողջարանային), երիկամային քրոնիկ անբավարարության դեպքում կատարվող հեմոդիալիզի, մանկաբարձական (ծննդօգնություն և հղիության ախտաբանություն), ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները.

3) ֆիզիոթերապևտիկ միջոցառումները և բուժումը.

4) ռեպրոդուկտիվ (վերարտադրողական) ֆունկցիայի և էրեկտիլ դիսֆունկցիայի (իմպոտենցիա) հետ կապված հետազոտությունները և բուժումը, դիսմենորեան, հակաբեղմնավորիչ կոնսերվատիվ միջամտությունները, այդ թվում` ներարգանդային պարույրի (ՆԱՊ) տեղադրումը և հեռացումը, այլ հակաբեղմնավորիչ միջոցները.

5) վերջույթների և դրանց առանձին սեգմենտների պրոթեզավորումը.

6) պրոթեզները, էնդոպրոթեզները, բժշկական սարքավորումները, իմպլանտները, տեսողական և լսողական սարքերը, ինչպես նաև այլ կարգավորիչ բժշկական հարմարանքները: Սույն ենթակետում նշված բացառությունները չեն վերաբերում`

ա. սրտի վիրահատական միջամտություններին,

բ. ներանոթային միջամտություններին.

7) հետևյալ հիվանդությունների բուժմանը` քրոնիկ հիվանդություններ, որոնք պահանջում են մշտական ոչ վիրահատական, պահպանողական բուժում և դինամիկ հսկողություն (բացառությամբ դրանց` կյանքին վտանգ սպառնացող անհետաձգելի հիվանդանոցային բուժում պահանջող սրացումների և բարդությունների), այդ թվում` բնածին անոմալիաներ, զարգացման արատներ և այլ անատոմիական առանձնահատկություններ, մանկական ուղեղային կաթված, պարբերական հիվանդություն, էպիլեպսիա, շաքարային դիաբետ, թոքերի էմֆիզեմա, պնևմոսկլերոզ, ողնաշարի միջողային սկավառակների ախտահարումներ, ողնաշարի դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխություններ, օստեոխոնդրոզ, աուտոիմուն և շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ, լյարդային անբավարարություն, քրոնիկական վիրուսակրություն (այդ թվում` վիրուսային հեպատիտները), քրոնիկական բացիլակրություն, քրոնիկական պարազիտակրություն:

6. Այն շահառուների համար, ովքեր Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման համաձայն օգտվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման իրավունքից` սույն հավելվածի 5-րդ կետում նշված բժշկական օգնության ու սպասարկման տեսակները (ծրագրի շրջանակներում չփոխհատուցվող) իրականացվում և փոխհատուցվում են տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված «Առողջապահություն» բաժնի համապատասխան ծրագրերի շրջանակներում:»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1483-Ն որոշման

 

«Հավելված N 5

ՀՀ կառավարության 2014 թվականի

մարտի 27-ի N 375-Ն որոշման

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՓԱԹԵԹԸ

 

1. Փաթեթը ներառում է արտահիվանդանոցային պայմաններում իրականացվող հետևյալ բժշկական ծառայությունները`

1) ընդհանուր պրակտիկայի բժշկի խորհրդատվություն` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված կանխարգելիչ այցի ծավալներով, այդ թվում`

ա. զարկերակային ճնշման չափում` հիպերտոնիայի վաղ հայտնաբերման նպատակով,

բ. կանանց կրծքագեղձերի զննում` քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով,

գ. ժառանգական անամնեզում գլաուկոմա ունեցող` 40 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց տեսողության սրության և ակնահատակի զննում` գլաուկոմայի վաղ հայտնաբերման նպատակով,

դ. քաշի խանգարումների վաղ հայտնաբերման, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման նպատակով մարմնի զանգվածի ցուցանիշի որոշումը.

2) գինեկոլոգի խորհրդատվություն` կանանց բոլոր տարիքային խմբերի համար.

3) ուրոլոգի (բացակայության դեպքում` վիրաբույժի) խորհրդատվություն` տղամարդկանց բոլոր տարիքային խմբերի համար.

4) ըստ բժշկական ցուցումների` այլ նեղ մասնագետների խորհրդատվություն, ընդհանուր պրակտիկայի բժշկի նշանակմամբ.

5) արյան ընդհանուր հետազոտություն (լեյկոֆորմուլայով).

6) մեզի ընդհանուր հետազոտություն.

7) գլյուկոզայի որոշում արյան մեջ.

8) խոլեստերինի որոշում արյան մեջ.

9) էլեկտրասրտագրություն (ԷՍԳ).

10) որովայնի խոռոչի, փոքր կոնքի օրգանների և վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն, կանանց համար` նաև կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն.

11) ֆլյուորոգրաֆիա.

12) ՊՍԱ (PSA) թեստ (45 տարեկանից բարձր տղամարդկանց համար)` ըստ բժշկական ցուցումների, համապատասխան բժիշկ-մասնագետի նշանակմամբ.

13) քսուքի ՊԱՊ (PAP) թեստ (30-60 տարեկան կանանց համար)` ըստ բժշկական ցուցումների, համապատասխան բժիշկ-մասնագետի նշանակմամբ:»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան