Համարը 
թիվ 65-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2017.04.18/14(583) Հոդ.151
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
17.03.2017
Ստորագրող մարմինը 
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվը 
23.03.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.04.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 ապրիլի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 05017150

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

17 մարտի 2017 թ.

թիվ 65-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով սահմանել ֆինանսական խմբերի գործունեության կարգավորման նպատակով ժամանակավոր կառավարման մարմինների նշանակման չափանիշները և կարգը,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.21-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով, 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ֆինանսական խմբերի գործունեության կարգավորման նպատակով ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներն ու կարգը»՝ համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ

Ն. Երիցյան

 

2017 թ. մարտի 23

Երևան

 

 

 

Հավելված
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2017 թվականի մարտի 17-ի
թիվ 65-Ն որոշմամբ

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգը սահմանում է ֆինանսական խմբերի գործունեության կարգավորման նպատակով Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշները և կարգը:

2. Սույն կարգի իմաստով փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի համաձայն:

3. Ֆինանսական խմբերի գործունեության կարգավորման նպատակով որպես ժամանակավոր կառավարման մարմին Կենտրոնական բանկի խորհրդի կողմից կարող է նշանակվել՝

1) ֆիզիկական անձը, ով միաժամանակ բավարարում է հետևյալ նվազագույն չափանիշներին.

ա. որակավորումը, մասնագիտական գիտելիքները և աշխատանքային փորձը համապատասխանում են տվյալ տեսակի կազմակերպության ղեկավարի համար սահմանած մասնագիտական համապատասխանության և (կամ) որակավորման չափանիշներին,

բ. փոխկապակցված չէ տվյալ ֆինանսական կազմակերպության, դրա ղեկավարների, ինչպես նաև ֆինանսական խմբի, որի անդամ է հանդիսանում տվյալ ֆինանսական կազմակերպությունը, անդամ այլ կազմակերպությունների հետ,

գ. ի վիճակի է կայացնել անկողմնակալ և շահերի բախումը բացառող որոշումներ.

2) իրավաբանական անձը, որը միաժամանակ բավարարում է հետևյալ նվազագույն չափանիշներին.

ա. ունի բավարար ինստիտուցիոնալ կարողություններ, համբավ, հեղինակություն տվյալ կազմակերպության մասնակիցների ընդհանուր ժողովում այդ կազմակերպության շահերից բխող որոշումների կայացման համար,

բ. փոխկապակցված չէ տվյալ ֆինանսական կազմակերպության, դրա ղեկավարների, ինչպես նաև ֆինանսական խմբի, որի անդամ է հանդիսանում տվյալ ֆինանսական կազմակերպությունը, անդամ այլ կազմակերպությունների հետ,

գ. ի վիճակի է կայացնել անկողմնակալ և շահերի բախումը բացառող որոշումներ:

Իրավաբանական անձի՝ կազմակերպության մասնակիցների ընդհանուր ժողովին մասնակցելու համար լիազորված ֆիզիկական անձը պետք է բավարարի սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետի պահանջներին:

4. Ժամանակավոր կառավարման մարմնի իրավաբանական անձ թեկնածուն Կենտրոնական բանկ է ներկայացնում կազմակերպության մասնակիցների ընդհանուր ժողովին մասնակցելու համար լիազորված ֆիզիկական անձանց սպառիչ ցանկը: Իրավաբանական անձ ժամանակավոր կառավարման մարմնի՝ մասնակիցների ընդհանուր ժողովին մասնակցելու իրավասություն ունեցող լիազոր անձանց ցանկը ենթակա չէ փոփոխման առանց Կենտրոնական բանկի համաձայնության:

5. Կենտրոնական բանկը կարող է ժամանակավոր կառավարման մարմնի թեկնածուից պահանջել տեղեկատվություն վերջինիս՝ կազմակերպության ժամանակավոր կառավարման մարմին նշանակելու վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով:

6. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ժամանակավոր կառավարման մարմինը նշանակվում է մինչև սույն կարգի 8-րդ կետով սահմանված դեպքերից որևէ մեկի ի հայտ գալը:

7. Ժամանակավոր կառավարման մարմինը վարձատրվում է ֆինանսական կազմակերպության կողմից: Ժամանակավոր կառավարման մարմնի վարձատրության չափը հաստատում է Կենտրոնական բանկը: Ընդ որում՝ ժամանակավոր կառավարման մարմնի վարձատրության չափը չի կարող գերազանցել տվյալ տեսակի ֆինանսական կազմակերպությունների գործադիր տնօրենների (վարչության նախագահների) վարձատրության՝ ժամանակավոր կառավարման մարմնի նշանակմանը նախորդող տասներկու ամիսների միջին մեծության կրկնապատիկը:

8. Ժամանակավոր կառավարման մարմնի իրավասությունները դադարում են այն դեպքում, երբ

1) քվեարկելու իրավունքից զրկված մասնակիցը օտարում է իր մասնակցությունը, կամ

2) Կենտրոնական բանկի կողմից վերականգնվում է քվեարկելու իրավունքից զրկված մասնակցի քվեարկելու իրավունքը: Կենտրոնական բանկի կողմից քվեարկելու իրավունքից զրկված մասնակցի քվեարկելու իրավունքը վերականգնվում է այն դեպքում, երբ Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով քվեարկելու իրավունքից զրկված մասնակցի մասնակցությունը այլևս ռիսկեր չի առաջացնում և չի կարող առաջացնել ֆինանսական խմբի կամ ֆինանսական խմբի անդամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպության համար կամ չի վտանգում կամ չի կարող վտանգել ֆինանսական խմբի անդամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպության հաճախորդների կամ սպառողների շահերը կամ չի խոչընդոտում կամ չի կարող խոչընդոտել ֆինանսական խմբի կամ ֆինանսական խմբի անդամ կազմակերպության նկատմամբ արդյունավետ վերահսկողության իրականացմանը, կամ

3) ժամանակավոր կառավարման մարմինը այլևս չի համապատասխանում սույն կարգի 3-րդ կետով սահմանված չափանիշներին, ինչպես նաև, եթե ժամանակավոր կառավարման մարմնի գործողությունը կամ անգործությունը ռիսկեր է առաջացնում կամ կարող է առաջացնել ֆինանսական խմբի կամ ֆինանսական խմբի անդամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպության համար կամ վտանգում է կամ կարող է վտանգել ֆինանսական խմբի անդամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպության հաճախորդների կամ սպառողների շահերը կամ խոչընդոտում է կամ կարող է խոչընդոտել ֆինանսական խմբի կամ ֆինանսական խմբի անդամ կազմակերպության նկատմամբ արդյունավետ վերահսկողության իրականացմանը:

9. Ժամանակավոր կառավարման մարմին նշանակված ֆիզիկական անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում իր հետ փոխկապակցված իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց մասին տեղեկատվություն՝ համաձայն սույն կարգի համապատասխանաբար Հավելված 1-ի և Հավելված 2-ի՝ յուրաքանչյուր փոփոխության դեպքում, փոփոխությունը տեղի ունենալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:

10. Ժամանակավոր կառավարման մարմին նշանակված իրավաբանական անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) Կանոնադրության փոփոխությունը տեղի ունենալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում,

2) Միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները՝ առնվազն կիսամյակային պարբերականությամբ, տարեկան ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների անկախ աուդիտորական եզրակացությունը (առկայության դեպքում),

3) Իր հետ փոխկապակցված իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց մասին տեղեկություն՝ համաձայն սույն կարգի համապատասխանաբար Հավելված 1-ի և Հավելված 2-ի՝ յուրաքանչյուր փոփոխության դեպքում, փոփոխությունը տեղի ունենալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:

11. Կենտրոնական բանկը կարող է, բացի սույն կարգի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված փաստաթղթերից, ժամանակավոր կառավարման մարմնի վերաբերյալ պահանջել լրացուցիչ տեղեկատվություն:

12. Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող անձին որպես ժամանակավոր կառավարման մարմին նշանակելու դեպքում ժամանակավոր կառավարման մարմինը ներկայացնում է սույն կարգի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված տեղեկատվությունը այն դեպքում, երբ Կենտրոնական բանկը այլ գործընթացների շրջանակում չի տիրապետում այդ տեղեկատվությանը:

13. Սույն կարգի 8-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նշանակվում է նոր ժամանակավոր կառավարման մարմին: Մինչև Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նոր ժամանակավոր կառավարման մարմնի նշանակումը ձայնի իրավունքից զրկված մասնակցի քվեարկելու իրավունքը չի վերականգնվում:

14. Ժամանակավոր կառավարման մարմինը պետք է գործի ելնելով տվյալ կազմակերպության շահերից, իր իրավունքները և պարտականությունները կատարի բարեխիղճ ու ողջամիտ կերպով, խուսափի անձնական և տվյալ կազմակերպության շահերի միջև իրական և հնարավոր բախումներից:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2017 թվականի մարտի 17-ի թիվ 65-Ն
որոշման Հավելվածի

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ

 

Ժամանակավոր կառավարման մարմինը

Անվանումը (անունը, ազգանունը) ____________________________

Կազմակերպության անվանումը, որում նշանակվել է ժամանակավոր կառավարման մարմին __________________________________

 

Փոխկապակցված իրավաբանական անձի (կազմակերպության) տվյալներ
Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն:

2.1. Անվանումը ____________________

2.2. Գտնվելու վայրը ____________________________________

2.3. Գրանցման ամսաթիվը

____________

օր/ամիս/տարի

վայրը_____ համարը___________
2.4. Փոխկապակցվածության տեսակ ______________________________

3. Տեղեկություններ փոխկապակցված իրավաբանական անձի նշանակալից մասնակիցների վերաբերյալ (Կենտրոնական բանկի կողմից կարող են լրացուցիչ պահանջվել 3.1 կետում նշված կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները)

3.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոս ունեցող իրավաբանական անձինք.

Կազմակերպության անվանումը

 

Գտնվելու վայրը

 

Մասնակցության չափը (դրամով)

 

Մասնակցության չափը (%)

       
       
       
       
       

3.2. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոս ունեցող ֆիզիկական անձինք

Անունը, ազգանունը,
անձնագրի տվյալները

 

Բնակության վայրը

 

Մասնակցության չափը (դրամով)

 

Մասնակցության չափը (%)

       
       
       
       
       

4. Տեղեկություններ փոխկապակցված իրավաբանական անձի ղեկավարների (խորհրդի նախագահի և անդամների, գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի) վերաբերյալ

Անունը, ազգանունը,
անձնագրի տվյալները

 

Պաշտոնը

 

Կազմակերպությունում
աշխատելու տարիները
(որոնցից` նշված պաշտոնում)

     
     
     
     
     
 

5. Այլ տեղեկատվություն

5.1. Արդյո՞ք իրավաբանական անձն ունի ֆինանսական խմբի անդամ(ներ)ի նկատմամբ պարտավորություններ:

o Այո
o Ոչ

 

«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:

5.2. Արդյո՞ք փոխկապակցված իրավաբանական անձն ունի 30 օր և ավելի ժամկետանց (չմարված) պարտավորություններ: 

o Այո
o Ոչ

 

«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:

5.3. Այլ՝ Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն

6. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության:

Համաձայն եմ՝ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:

 

Ժամանակավոր կառավարման մարմնի (իրավասու անձի)

անունը, ազգանունը   ____________________

 

Ստորագրություն ______________ ____________

օր/ամիս/տարի 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2017 թվականի մարտի 17-ի թիվ 65-Ն
որոշման Հավելվածի

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ

1. Ժամանակավոր կառավարման մարմինը

Անվանումը (անունը, ազգանունը) _______________________________________________

1.1.Կազմակերպության անվանումը, որում նշանակվել է ժամանակավոր կառավարման մարմին __________________________________________

 

Փոխկապակցված ֆիզիկական անձի տվյալներ

Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն:

Ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկությունները լրացվում են միայն ծնողների, ամուսնու, երեխաների, քրոջ և եղբոր (եթե համատեղ տնտեսություն են վարում) վերաբերյալ:

2.1. Անունը, ազգանունը _______________________________________

2.2. Բնակության վայրը _______________________________________

2.3. Անձնագրի տվյալները ______________

2.4. Հանրային ծառայությունների համարանիշը _______________

2.5. Փոխկապակցվածության տեսակ ______________________________

 

3. Այլ տեղեկատվություն

3.1. Արդյո՞ք իրավաբանական անձն ունի ֆինանսական խմբի անդամ(ներ)ի նկատմամբ պարտավորություններ:

o Այո
o Ոչ

 

 

«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:

3.2. Արդյո՞ք ֆիզիկական անձն ունի 30 օր և ավելի ժամկետանց (չմարված) պարտավորություններ:

o Այո
o Ոչ

 

 

«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:

3.3. Այլ՝ Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն

4. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության:

Համաձայն եմ՝ վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:

Ժամանակավոր կառավարման մարմնի

(իրավասու անձի) անունը, ազգանունը -----------------------------------------------

 

Ստորագրություն

օր/ամիս/տարի