Համարը 
N 900-Ա
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
19.07.2012
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
24.07.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.07.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հուլիսի 2012 թվականի N 900-Ա

 

ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության համայնքներում «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից իրականացվող՝ գյուղական կարողությունների ստեղծման ծրագրով գազատարների կառուցման նպատակով 2012 թվականին համայնքների կողմից համաֆինանսավորման պարտավորությունների կատարումն ապահովելու և համայնքների զարգացմանն աջակցելու նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության համայնքներում «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից իրականացվող՝ գյուղական կարողությունների ստեղծման ծրագրով գազատարների կառուցման նպատակով 2012 թվականին առանձին համայնքների փոխարեն համաֆինանսավորման պարտավորություններն ապահովելու համար Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 249,300.0 հազ. դրամ, որից՝ 2012 թվականի ինն ամսում` 249,300.0 հազ. դրամ (բյուջետային ելքերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկեր և փոխատվություններ» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին տրամադրել վարկային պայմանագրի հիման վրա՝ տարեկան 0,1 տոկոս դրույքաչափովուղղ.  և առանց պարտավորության կատարման ապահովման միջոցի` մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը մարման ժամկետով:

(2-րդ կետը փոփ. 26.12.13 N 1479-Ա, 18.12.14 N 1435-Ա, 24.03.16 N 295-Ա, 07.12.17 N 1592-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 24

Երևան