Համարը 
ՀՕ-200
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2001.08.20/27(159) Հոդ.583
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
24.06.2001
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
06.08.2001
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.08.2001
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Հայաստանի Հանրապետության

Նախագահի առարկությամբ 2001 թվականի հունիսի 24-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Ամանոր և Ծննդյան տոներ` նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն), ոչ աշխատանքային օրեր:

(1-ին հոդվածը խմբ. 10.12.09 ՀՕ-221-Ն)

 

Հոդված 1.1. Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օր` նշվում է հունվարի 7-ին, ոչ աշխատանքային օր:

(1.1-ին հոդվածը լրաց. 10.12.09 ՀՕ-221-Ն)

 

Հոդված 2. Բանակի օր՝ նշվում է հունվարի 28-ին, ոչ աշխատանքային օր:

(2-րդ հոդվածը լրաց. 20.11.02 ՀՕ-466-Ն)

 

Հոդված 21. Մայրենի լեզվի օր՝ նշվում է փետրվարի 21-ին:

(21-ին հոդվածը լրաց. 11.04.05 ՀՕ-80-Ն)

 

Հոդված 22 . Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր` նշվում է փետրվարի 28-ին:

(22-րդ հոդվածը լրաց. 25.05.05 ՀՕ-105-Ն)

 

Հոդված 3. Կանանց տոն՝ նշվում է մարտի 8-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 4. Մայրության և գեղեցկության տոն` նշվում է ապրիլի 7-ին:

(4-րդ հոդվածը խմբ. 07.05.02 ՀՕ-335)

 

Հոդված 5. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր՝ նշվում է ապրիլի 24-ին, ոչ աշխատանքային օր:

(5-րդ հոդվածը փոփ. 07.04.15 ՀՕ-15-Ն)

 

Հոդված 6. Աշխատանքի օր՝ նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 7. Երկրապահի օր՝ նշվում է մայիսի 8-ին:

 

Հոդված 8. Հաղթանակի և խաղաղության տոն՝ նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 8.1. Ընտանիքի օր` նշվում է մայիսի 15-ին:

(8.1-ին հոդվածը լրաց. 11.05.11 ՀՕ-142-Ն)

 

Հոդված 8.2. Ուսանողների և երիտասարդների օր՝ նշվում է մայիսի 16-ին:

(8.2-րդ հոդվածը լրաց. 21.12.15 ՀՕ-187-Ն)

 

Հոդված 9. Հանրապետության տոն՝ նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 10. Երեխաների իրավունքների պաշտպանության օր՝ նշվում է հունիսի 1-ին:

 

Հոդված 101. Բռնադատվածների հիշատակի օր` նշվում է հունիսի 14-ին:

(101-ին հոդվածը լրաց. 31.05.06 ՀՕ-100-Ն)

 

Հոդված 11. Սահմանադրության օր՝ նշվում է հուլիսի 5-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 12. Գիտելիքի և դպրության օր՝ նշվում է սեպտեմբերի 1-ին:

(12-րդ հոդվածը փոփ. 11.04.05 ՀՕ-80-Ն)

 

Հոդված 13. Անկախության տոն՝ նշվում է սեպտեմբերի 21-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 13.1. Ուսուցչի օր` նշվում է հոկտեմբերի 5-ին:

(13.1-ին հոդվածը լրաց. 05.10.10 ՀՕ-134-Ն)

 

Հոդված 14. Թարգմանչաց տոն՝ նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:

 

Հոդված 14.1. Տեղական ինքնակառավարման օր` նշվում է նոյեմբերի 10-ին:

(14.1-ին հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-127-Ն)

 

Հոդված 15. Երկրաշարժի զոհերի հիշատակի օր՝ նշվում է դեկտեմբերի 7-ին:

 

Հոդված 15.1. Ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման օր՝ նշվում է դեկտեմբերի 9-ին:

(15.1-ին հոդվածը լրաց. 07.04.15 ՀՕ-15-Ն)

 

Հոդված 16. Սուրբ Վարդանանց տոն՝ բարի գործի և ազգային տուրքի օր՝ նշվում է Սուրբ Զատիկից 8 շաբաթ առաջ՝ հինգշաբթի օրը:

 

Հոդված 17. Սուրբ Էջմիածնի տոն` նշվում է Սուրբ Զատիկից 64 օր հետո` կիրակի օրը:

(17-րդ հոդվածը լրաց. 26.09.01 ՀՕ-228)

 

Հոդված 18. Հայաստանի Հանրապետությունում կարող են նշվել նաև ավանդական և եկեղեցական տոներ, միջազգային օրեր, իսկ կառավարության որոշմամբ՝ մասնագիտական և այլ տոներ ու հիշատակի օրեր:

(18-րդ հոդվածը փոփ. 26.09.01 ՀՕ-228, լրաց. 10.06.09 ՀՕ-148-Ն)

 

Հոդված 19. Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված՝ կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել:

(19-րդ հոդվածը փոփ. 26.09.01 ՀՕ-228)

 

Հոդված 20. Ազգային փոքրամասնություններին պատկանող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են նշել իրենց ազգային տոները և հիշատակի օրերը, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

(20-րդ հոդվածը փոփ. 26.09.01 ՀՕ-228)

 

Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1996 թվականի մարտի 16-ի՝ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ:

(21-րդ հոդվածը փոփ. 26.09.01 ՀՕ-228)

 

Հոդված 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

(22-րդ հոդվածը փոփ. 26.09.01 ՀՕ-228)


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
6 օգոստոսի 2001 թ.
ՀՕ-200