Համարը 
ՀՕ-318
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2002.05.10/14(189) Հոդ.318
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
20.03.2002
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
18.04.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.05.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 
28.01.2024

Ծանուցում
Սույն իրավական ակտի գործողությունը դադարեցվել է 21.03.18 ՀՕ-180-Ն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի մարտի 20-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածում «մարմինների,» բառից հետո լրացնել «ինչպես նաև» բառերը, իսկ «սեփականության» բառը փոխարինել «կազմակերպական-իրավական» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի երկրորդ մասից հանել «այլ» բառը:

 

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» և «բ» կետերում «իրազեկ լինելու համապատասխան իրավունք կամ սահմանված կարգով ծանոթանալու» բառերը փոխարինել «առնչվելու» բառով:

 

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի երրորդ մասում, 7-րդ հոդվածում և 13-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերում «մակագրությունները» և «մակագրություն» բառերը համապատասխանաբար փոխարինել «դրոշմագրերը» և «դրոշմագիր» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի`

ա) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

բ) 3-րդ կետի «ե» ենթակետում «որոշումներ է ընդունում պետական» բառերից հետո լրացնել «և ծառայողական» բառերը.

գ) 4-րդ կետի «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի երկրորդ մասում «ցանկերը, դրանցում» բառերը փոխարինել «գերատեսչական ցանկերում» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ մասում «ոչնչացվում են» բառերից հետո լրացնել «սահմանված կարգով» բառերը:

 

Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածի`

ա) երկրորդ մասում «կատարելու» բառից հետո լրացնել «իրավունք ունեն» բառերը, իսկ «իրազեկ լինելու համապատասխան իրավունք» բառերը փոխարինել «առնչվելու համապատասխան թույլտվություն» բառերով.

բ) չորրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Այն միջազգային պայմանագրերը, որոնցով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններն այլ պետություններին փոխանցելու պարտավորություն, կնքվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի սահմանած կարգով:».

գ) հինգերորդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածի`

ա) վերնագրում «իրազեկ լինելը» բառերը փոխարինել «առնչվելու թույլտվություն ունենալը» բառերով.

բ) առաջին և երկրորդ մասերում «իրազեկ կարող են լինել» բառերը փոխարինել «առնչվել կարող են» բառերով.

գ) չորրորդ մասի «ե» և «զ» կետերում «պայմանագրի» բառը փոխարինել «պարտավորագրի» բառով.

դ) հինգերորդ մասում «իրազեկ լինելու իրավունք տալու երեք ձևեր» բառերը փոխարինել «առնչվելու երեք ձևի թույլտվություն» բառերով.

ե) վեցերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Առավել բարձր գաղտնիության աստիճան ունեցող տեղեկություններին առնչվելու թույլտվության առկայությունը հիմք է առնչվելու (ծառայողական անհրաժեշտությունից ելնելով` իրենց վերաբերող մասով) ավելի ցածր գաղտնիության աստիճան ունեցող տեղեկություններին:».

զ) յոթերորդ մասում «իրազեկ լինելու իրավունք տալու» բառերը փոխարինել «առնչվելու թույլտվության ձևակերպման» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 20-րդ հոդվածի երկրորդ, չորրորդ և հինգերորդ մասերում և 22-րդ հոդվածի առաջին մասի «ա» կետում «պայմանագիրը» բառը փոխարինել «պարտավորագիրը» բառով:

 

Հոդված 11. Օրենքի 21-րդ հոդվածի վերնագրում և առաջին մասում, ինչպես նաև 22-րդ, 23-րդ, 24-րդ և 26-րդ հոդվածներում «իրազեկ լինելու» բառերը փոխարինել «առնչվելու» բառով:

 

Հոդված 12. Օրենքի 25-րդ հոդվածի չորրորդ մասը «ղեկավարները» բառից հետո լրացնել «` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմնի աջակցությամբ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
18 ապրիլի 2002 թ.
ՀՕ-318