Համարը 
N 333-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2016.12.21/26(569) Հոդ.334
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
25.11.2016
Ստորագրող մարմինը 
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.11.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.08.2020

Ծանուցում
Սույն որոշումն ուժը կկորցնի 19.07.2020 թվականին, բացառությամբ ջերմային էլեկտրակայաններում (այդ թվում՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության կայաններում) էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձ հանդիսացող սպառողներին առնչվող հարաբերությունների մասով, որն ուժը կկորցնի 01.08.2020 թվականին` համաձայն 19.06.20 N 221-Ն որոշման:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 139-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

9 դեկտեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60016424

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

25 նոյեմբերի 2016 թ.

ք. Երևան

N 333-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 139-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի N 359-Ն որոշումը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի դեկտեմբերի 24-ի N 168-Ա, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1118-Ն և N 1122-Ն որոշումները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը` տարեկան`

ա. մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար` 100000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. 600 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար` 139000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

2) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի`

ա. յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձևը` նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար`

 

PՋ = 212 * E,

 

որտեղ`

PՋ-ն գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

E-ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է,

բ. սակագինը` ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար` ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառման դեպքում` սույն կետի 4-րդ ենթակետով սահմանված սակագնին հավասար, իսկ ամսական 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառման դեպքում` սույն կետի 5-րդ ենթակետով սահմանված բանաձևի համաձայն հաշվարկվող սակագնին հավասար.

3) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող` պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, անձանց վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման հետևյալ բանաձևը`

 

PՎ = 212 * E,

 

որտեղ`

PՎ-ն գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող` պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, անձանց վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

4) ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին, բացառությամբ սույն կետի 1-3-րդ ենթակետերով նախատեսված սպառողների, վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը` 139000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

5) ամսական 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին, բացառությամբ սույն կետի 1-3-րդ ենթակետերով նախատեսված սպառողների, վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման հետևյալ բանաձևը`

 

P = 242.1 * E,

 

որտեղ`

P-ն 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի մայիսի 31-ի «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հունիսի 7-ի N 190-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 139-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ`

Ռ. Նազարյան