Համարը 
ՀՕ-338-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2018.06.29/50(1408) Հոդ.764
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
21.06.2018
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
26.06.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքի 41-րդ հոդվածի գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի «ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-266-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի հունիսի 21-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-266-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 10-րդ կետի «ԱԱՀ-ի» բառը փոխարինել «ավելացված արժեքի հարկի» բառերով, իսկ «գանգատարկման» բառը՝ «բողոքարկման» բառով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 64-66-րդ կետերով.

«64) պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթեր՝ հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության (բացառությամբ հարկային ստուգումների և ուսումնասիրությունների) շրջանակներում ինչպես թղթային եղանակով, այնպես էլ էլեկտրոնային համակարգի միջոցով ընդունվող՝ Օրենսգրքով և օրենքով նախատեսված փաստաթղթեր (մասնավորապես արձանագրություններ, արգելանքի հանձնարարագրեր, որոշումներ, ծանուցագրեր).

65) փաստաթղթերի էլեկտրոնային համակարգի միջոցով ընդունում՝ կառավարման ավտոմատացված համակարգերի կիրառմամբ պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի ընդունում և հաստատում էլեկտրոնային եղանակով, իսկ այդ հաստատված փաստաթղթերի բնօրինակի համապատասխանությունն արտաքին ձևի` էլեկտրոնային փաստաթղթի վրա վավերացվում է դրանք ընդունող համապատասխան պաշտոնատար անձի էլեկտրոնային ստորագրությամբ.

66) հարկ վճարողներին էլեկտրոնային ծանուցում` պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի՝ հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով իրազեկում, որն իրականացվում է հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու, իսկ դրա բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով: Էլեկտրոնային ծանուցման միջոցով իրազեկված պարտադիր ծանուցման ենթակա փաստաթուղթն ուժի մեջ է մտնում այն էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու կամ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող օրվանից:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) սույն մասի 1-3-րդ կետերում չնշված դեպքերում ձևավորվող հարկման բազաները և ապրանքների սկզբնական արժեքները որոշվում են համապատասխան հաշվարկային փաստաթղթի դուրսգրման, իսկ հաշվարկային փաստաթղթի բացակայության դեպքում՝ գործարքին կամ գործառնությանը վերաբերող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերի կազմման ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասը «(հատկացնող կամ բնամթերային ձևով տրամադրող)» բառերից հետո լրացնել «՝ Օրենսգրքի 58-րդ գլխով սահմանված կարգով հարկային մարմնում որպես հարկ վճարող հաշվառված» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ կետով.

«13) պետական գրանցում ստանալուց (հաշվառվելուց) հետո՝ մինչև առաջին հաշվետու ժամանակաշրջանի համար Օրենսգրքով նախատեսված՝ հարկային հաշվարկները ներկայացնելու վերջին օրը ներառյալ, հարկային մարմին ներկայացնել, իսկ Օրենսգրքով նշված փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պարտադիր պահանջ նախատեսված լինելու և հարկային մարմնի հետ էլեկտրոնային եղանակով հարկային հաշվարկների ներկայացման մասին պայմանագիր կնքված լինելու դեպքում` հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում լրացնել այն էլեկտրոնային փոստի հասցեն, որին հարկային մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով ծանուցվելու են պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 2-րդ կետից հանել «և (կամ) հաշվառված» բառերը.

2) 5-րդ կետից հանել «կամ մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի» բառերը:

 

Հոդված 6. Օրենսգրքի 41-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «չի առաջացնում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված դեպքերում գործարքի անվավերության հետևանքների» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Գործարքի անվավերության դեպքում կողմերի համար Օրենսգրքով սահմանված իրավական հետևանքներ (այդ թվում՝ իրավունքներ և պարտականություններ) առաջանում են միայն չվերադարձված ապրանքի, չվերադարձված աշխատանքի արդյունքի և (կամ) չվերադարձված ծառայության արդյունքի մասով:»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 42-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը «ծառայություն մատուցողը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողների)» բառերով և նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողները գործարքի ճշգրտման արդյունքն արտացոլում են, հանրային ծառայությունների ոլորտը կարգավորող լիազոր մարմնի ընդունած իրավական ակտերի համաձայն, ճշգրտման կատարման օրը ներառող ամսվա ընթացքում իրականացված՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքի համար դուրս գրվող համապատասխան հաշվարկային փաստաթղթում:».

2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողները պարտավոր են գործարքի ճշգրտման արդյունքներն արտացոլել ճշգրտման կատարման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար Օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածներով սահմանված կարգով իրենց կողմից կազմվող և հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկում:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 44-րդ հոդվածի 6-րդ մասում և 332-րդ հոդվածի 2-րդ մասում «հարկման օբյեկտը» բառերը փոխարինել «հարկի գումարը» բառերով:

 

Հոդված 9. Օրենսգրքի 51-րդ հոդվածի 10-րդ մասում «հարկային տարվա դեկտեմբերի 1-ը, ներառյալ` բառերը փոխարինել «ամսվան հաջորդող երրորդ ամսվա 20-ը ներառյալ» բառերով:

 

Հոդված 10. Օրենսգրքի 53-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «3-րդ մասով» բառերը փոխարինել «3-րդ և 4-րդ մասերով» բառերով.

2) 3-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) կազմակերպությունը գտնվում է լուծարման գործընթացում (կազմակերպության առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը գտնվում է պետական հաշվառումից հանման գործընթացում).».

3) 4-րդ մասի «հաշվետու ժամանակաշրջանը ավարտվելը» բառերը փոխարինել «հաշվետու ժամանակաշրջանին անմիջապես նախորդող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը, իսկ գործունեությունը նոր սկսելու դեպքում՝ մինչև գործունեություն իրականացնելու օրվան նախորդող օրը» բառերով.

4) 5-րդ մասի 2-րդ կետը «Կառավարության» բառից առաջ լրացնել «Օրենսգրքով սահմանված կամ» բառերով.

5) 9-րդ մասի 4-րդ կետը «Օրենսգրքի 254-րդ հոդվածով» բառերից առաջ լրացնել «Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված՝ ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարության կամ» բառերով:

 

Հոդված 11. Օրենսգրքի 54-րդ հոդվածի 4-րդ մասում «հարկման օբյեկտը» բառերը փոխարինել «հարկի գումարը» բառերով:

 

Հոդված 12. Օրենսգրքի 55-րդ հոդվածի 13-րդ մասը «փաստաթղթերով» բառից հետո լրացնել «, եթե դրանցում առկա են սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ, 3-րդ և 7-10-րդ կետերում (բացառությամբ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց համար 9-րդ կետի «ա» ենթակետի և 10-րդ կետի «ա» ենթակետի) նշված՝ հարկային հաշվում կամ ճշգրտող հարկային հաշվում պարտադիր ներառման ենթակա տվյալները» բառերով:

 

Հոդված 13. Օրենսգրքի 56-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «գործարքների մասով» բառերից հետո լրացնել «հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հատուկ ծրագրեր (բիլինգային համակարգեր) կիրառող կամ» բառերով.

2) 7-րդ մասից հանել «կամ մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի» բառերը:

 

Հոդված 14. Օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «ձեռք բերող» բառերը:

 

Հոդված 15. Օրենսգրքի 59-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասից հանել «, ինչպես նաև Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում» բառերը.

2) 6-րդ մասի «գործարքներ և (կամ)» բառերը փոխարինել «՝ ապրանքների ներմուծման» բառերով և նույն մասից հանել «գործարքներից և (կամ)» բառերը:

 

Հոդված 16. Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝

1) «ծառայության մատուցումը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի)» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով.

«դ. ոչ նյութական ակտիվի օգտագործման տրամադրումը,»:

 

Հոդված 17. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 31-րդ կետից հանել «ապրանքը մատակարարողի կողմից» բառերը:

 

Հոդված 18. Օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի «բ» ենթակետը «բեռների» բառից հետո լրացնել «, փոստի» բառով:

 

Հոդված 19. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը «ապրանքի մատակարարման» բառերից հետո լրացնել «և ծառայության մատուցման» բառերով, իսկ նույն կետի «Օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերը փոխարինել «Օրենսգրքի 60-րդ հոդվածի՝ համապատասխանաբար 2-րդ և 3-րդ մասերի» բառերով:

 

Հոդված 20. Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) առաջին պարբերությունից հանել «կամ մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի» և «, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերության 5-րդ կետով սահմանված դեպքերի» բառերը, իսկ «ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձին» բառերով.

2) երկրորդ պարբերության 5-րդ կետի «չի համարվում ԱԱՀ վճարող» բառերը փոխարինել «համարվում է ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կամ շրջանառության հարկ վճարող կամ արտոնագրային հարկ վճարող՝ արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակների մասով» բառերով:

 

Հոդված 21. Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետից հանել «կամ մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձից» բառերը:

 

Հոդված 22. Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «2-րդ մասի» բառերը փոխարինել «2-րդ և 3-րդ մասերի» բառերով:

 

Հոդված 23. Օրենսգրքի 73-րդ հոդվածի 13-րդ մասը «չկատարելը» բառից հետո լրացնել «, եթե այն հանգեցրել է հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող չափից պակաս ցույց տալու,» բառերով:

 

Հոդված 24. Օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը» բառերը, իսկ «ստորաբաժանում են ներկայացնում» բառերը փոխարինել «ստորաբաժանում է ներկայացնում» բառերով:

 

Հոդված 25. Օրենսգրքի 78-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը» բառերը, իսկ «բյուջե են վճարում» բառերը փոխարինել «բյուջե է վճարում» բառերով:

 

Հոդված 26. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-րդ կետով.

«18) Կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ հաստատած կարգի համաձայն՝ բանկերում և վարկային կազմակերպություններում հաշվառված՝ ֆիզիկական անձանց (բացառությամբ որպես անհատ ձեռնարկատեր կամ որպես նոտար վարկ ստացած ֆիզիկական անձանց) նկատմամբ ձևավորված և մինչև 2018 թվականի մայիսի 31-ը անհուսալի ճանաչված ակտիվների մասով մինչև դրանց անհուսալի ճանաչելը հաշվարկված և նախկինում հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցված՝ տվյալ ֆիզիկական անձին ներված (այդ թվում՝ մասնակի) տույժերի և (կամ) տուգանքների գումարները: Հարկման նպատակով եկամուտ չեն համարվում նաև փոխառուների նկատմամբ ձևավորված և անհուսալի ճանաչված ակտիվների գծով արտահաշվեկշռում (հետհաշվեկշռային հաշիվներում) հաշվառվելու ընթացքում հաշվարկված տոկոսները և (կամ) տույժերը և (կամ) տուգանքները՝ դրանց հաշվառման (հաշվարկման, հաշվեգրման) պահին, ինչպես նաև դրանց հետագա զիջման կամ ներման (այդ թվում՝ մասնակի) դեպքում:»:

 

Հոդված 27. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 12-րդ կետի «բ» ենթակետը «հաշվեգրված եկամուտները» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով սահմանված դեպքերի» բառերով:

 

Հոդված 28. Օրենսգրքի 111-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «հաշվարկային» բառը.

2) 2-րդ մասի «Կառավարության սահմանած» բառերը փոխարինել «Օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված» բառերով, իսկ «դեպքում» բառից հետո լրացնել «՝ Կառավարության սահմանած չափը չգերազանցող չափով» բառերով:

 

Հոդված 29. Օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «համախառն եկամտի 0.25 տոկոսը» բառերից հետո լրացնել «, իսկ հարկային տարվա ընթացքում համախառն եկամտի բացակայության դեպքում՝ այդ հարկային տարվա ընթացքում հաշվեգրված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հանրագումարի մեկ տոկոսը» բառերով:

 

Հոդված 30. Օրենսգրքի 125-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «և Օրենսգրքի 128-րդ հոդվածով» բառերը.

2) 4-րդ մասի 5-րդ կետը «ստացվող» բառից հետո լրացնել «՝ սույն մասի 1-4-րդ կետերում չնշված» բառերով:

 

Հոդված 31. Օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կամ Օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված արտոնությունից օգտվող» բառերը:

 

Հոդված 32. Օրենսգրքի 128-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 33. Օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասում «կամ 128-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված համապատասխան» բառերը փոխարինել «սահմանված» բառով:

 

Հոդված 34. Օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կամ 128-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերը:

 

Հոդված 35. Օրենսգրքի 135-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 1-ին կետը «մասնաբաժինները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հարկման հատուկ համակարգերի շրջանակներում հաշվարկվող շահութահարկի գումարները» բառերով.

2) 4-րդ մասի «ԱԱՀ-ով չհարկվող» բառերը փոխարինել «ԱԱՀ-ից ազատված» բառերով.

3) 5-րդ մասի 2-րդ կետից հանել «՝ մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվա վերջին օրը ներառյալ» բառերը:

 

Հոդված 36. Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «վճարումների» բառից հետո լրացնել «, Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, ինչպես նաև Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված եկամուտների» բառերով:

 

Հոդված 37. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 16-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում է համարվում անձնական, ընտանեկան կամ տնային օգտագործման նույն տեսակի գույքի (բնակարան, առանձնատուն (այդ թվում՝ անավարտ կամ կիսակառույց) գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հող, ավտոմեքենա, ավտոտնակ)՝ հարկային տարվա ընթացքում երկրորդ կամ ավելի թվով օտարումը, եթե այդ նույն տեսակի գույքերի (առաջին, երկրորդ կամ ավելի թվով) և ձեռքբերումը, և օտարումը տեղի են ունեցել նույն հարկային տարվա ընթացքում,».

2) 33-րդ կետից հանել երկրորդ նախադասությունը:

 

Հոդված 38. Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «հարկային տարվան հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում» բառերը փոխարինել «հարկային տարվա կամ դրան հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում» բառերով:

 

Հոդված 39. Օրենսգրքի 150-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 9-րդ մասի «10-րդ և 11-րդ մասերով» բառերը փոխարինել «10-րդ մասի 2-րդ կետով և 11-րդ մասով» բառերով.

3) 10-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) «ա» ենթակետով սահմանված դեպքում գույքի օտարումից ստացվող ամբողջ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով (այդ թվում՝ նաև այն դեպքում, երբ գույքն օտարվում է անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից տարբերվող և հարկային գործակալ չհանդիսացող գնորդի), իսկ հարկային գործակալներից ստացվող եկամուտների մասով ֆիզիկական անձը եկամտային հարկը հաշվարկում է 10 տոկոս դրույքաչափով՝ անկախ սույն հոդվածի 9-րդ մասի համաձայն հարկային գործակալի կողմից այդ գործարքի մասով եկամտային հարկ հաշվարկված լինելու հանգամանքից.».

4) 13-րդ մասը «սահմանված նվազեցումները» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի» բառերով և նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Օրենսգրքի 116-րդ հոդվածով սահմանված ներկայացուցչական ծախսերի և Օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ֆիզիկական անձանց օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման և համանման այլ ծախսերի հաշվին ֆիզիկական անձանց կողմից ստացվող դրամական և բնամթերային (ոչ դրամական) ձևով եկամուտների՝ Օրենսգրքի համապատասխանաբար 116-րդ հոդվածով և 120-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված չափերը գերազանցող գումարների նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է սույն մասով սահմանված դրույքաչափով և ներառվում է հարկային տարվան հաջորդող տարվա ապրիլ ամսվա համար հարկային մարմին ներկայացվող եկամտային հարկի հաշվարկում, իսկ հարկային գործակալի լուծարման (հաշվառումից հանվելու կամ նոտարի պաշտոնից ազատվելու) դեպքում՝ լուծարման (հաշվառումից հանվելու կամ նոտարի պաշտոնից ազատվելու) օրը ներառող ամսվա համար հարկային մարմին ներկայացվող եկամտային հարկի հաշվարկում:»:

 

Հոդված 40. Օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասը «ավարտը» բառից հետո լրացնել «, իսկ աշխատանքի ընդունելու օրն աշխատանքը փաստացի սկսելու դեպքում՝ մինչև աշխատանքի ընդունելու օրվա ժամը 14:00-ն» բառերով:

 

Հոդված 41. Օրենսգրքի 168-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետի աղյուսակի «10 դրամ» բառերը փոխարինել «5 դրամ» բառերով, «20 դրամ» բառերը՝ «10 դրամ» բառերով, «30 դրամ» բառերը՝ «15 դրամ» բառերով, «40 դրամ» բառերը՝ «20 դրամ» բառերով, «50 դրամ» բառերը՝ «25 դրամ» բառերով, «60 դրամ» բառերը՝ «30 դրամ» բառերով, «70 դրամ» բառերը՝ «35 դրամ» բառերով, իսկ «100 դրամ» բառերը՝ «50 դրամ» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրառության իմաստով՝ ավտոտրանսպորտային միջոցի թողարկման ամսաթիվը ներառող հարկային տարվա և դրան հաջորդող երկու հարկային տարիների համար բնապահպանական հարկի դրույքաչափը սահմանվում է նույն կետով սահմանված համապատասխան (ըստ շարժիչի հզորության) դրույքաչափի 50 տոկոսի չափով, իսկ ավտոտրանսպորտային միջոցի թողարկման ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող երրորդ և դրան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար բնապահպանական հարկի դրույքաչափը սահմանվում է հաշվետու տարվան նախորդող տարվա համար սույն մասով սահմանված կարգով հաշվարկվող դրույքաչափի և սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դրույքաչափի 10 տոկոսի հանրագումարի չափով, բայց ոչ ավելի, քան սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դրույքաչափը: Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրառության իմաստով՝ այլ ինքնագնաց մեքենաների և մեխանիզմների, ինչպես նաև լողամիջոցների համար բնապահպանական հարկի դրույքաչափը սահմանվում է նույն կետով սահմանված համապատասխան (ըստ շարժիչի հզորության) դրույքաչափի կրկնապատիկի չափով:»:

 

Հոդված 42. Օրենսգրքի 187-րդ հոդվածի 5-րդ մասում «ավտոմոբիլի և կիսակցորդի թույլատրելի առավելագույն զանգվածների հանրագումարը» բառերը փոխարինել «կիսակցորդի թույլատրելի առավելագույն զանգվածը» բառերով:

 

Հոդված 43. Օրենսգրքի 191-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գրանցված բեռնատար տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ճանապարհային հարկ վճարողները, եթե նշյալ տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետություն մուտքի ամբողջ ժամանակահատվածում գտնվելու են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանից առավելագույնը մեկ կիլոմետր հեռավորության վրա՝ մաքսային հսկողության ներքո գտնվող տարածքներում:».

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) Իրանի Իսլամական Հանրապետությունում գրանցված (հաշվառված) տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող հարկ վճարողների համար` տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) վկայագիրը:»:

 

Հոդված 44. Օրենսգրքի 255-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 5-րդ կետում՝

ա. «այդ փաստը տեղի ունենալու օրվանից մինչև այդ որոշումն անվավեր համարելու մասին դատարանի վճռի ուժի մեջ մտնելու օրն ընդգրկող հարկային տարվա ավարտը» բառերը փոխարինել «այդ փաստը տեղի ունենալու օրը ներառող հարկային տարվա սկզբից, իսկ եթե հարկ վճարողը պետական գրանցում է ստացել կամ հաշվառվել է կամ որպես նոտար նշանակվել է ավելի ուշ, ապա պետական գրանցման կամ հաշվառման կամ որպես նոտար նշանակման օրվանից» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետում նշված որոշումն անվավեր համարելու մասին դատարանի վճռի ուժի մեջ մտնելու դեպքում փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները կրկին համարվում են շրջանառության հարկ վճարողներ՝ այդպիսին համարվելուց դադարելու օրվանից:».

2) 2-րդ մասի «2-րդ և 3-րդ կետերով» բառերը փոխարինել «2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով» բառերով:

Ներմուծեք նկարագրությունը_21506 (44-րդ հոդվածի 1-ին մասը՝ «այդ փաստը տեղի ունենալու օրը ներառող հարկային տարվա սկզբից» բառակապակցության Օրենքն ուժի մեջ մտնելուց առաջ ծագած իրավահարաբերությունների վրա տարածելու մասով, ճանաչվել է Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր 14.12.18 ՍԴՈ-1437 որոշմամբ:)

 

Հոդված 45. Օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասում «սահմանված հաշվարկային փաստաթղթերով» բառերը փոխարինել «, ինչպես նաև նույն հոդվածի 11-րդ և 13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով» բառերով:

 

Հոդված 46. Օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում՝

1) «այդ փաստը տեղի ունենալու օրվանից մինչև այդ որոշումն անվավեր համարելու մասին դատարանի վճռի ուժի մեջ մտնելու օրն ընդգրկող հարկային տարվա ավարտը» բառերը փոխարինել «այդ փաստը տեղի ունենալու օրը ներառող հարկային տարվա սկզբից, իսկ եթե հարկ վճարողը պետական գրանցում է ստացել կամ հաշվառվել է ավելի ուշ, ապա պետական գրանցման կամ հաշվառման օրվանից» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետում նշված որոշումն անվավեր համարելու մասին դատարանի վճռի ուժի մեջ մտնելու դեպքում փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կրկին համարվում են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ՝ այդպիսին համարվելուց դադարելու օրվանից:»:

 

Հոդված 47. Օրենսգրքի 293-րդ հոդվածի 2-րդ մասում «, ինչպես նաև 2-րդ մասի 2-րդ կետով» բառերը փոխարինել «, ինչպես նաև 2-րդ մասի 2-րդ կետով և 2.1-ին մասով» բառերով:

 

Հոդված 48. Օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 49. Օրենսգրքի 306-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 306. Պաշտոնական պարզաբանումների տրամադրումը

 

1. Կառավարության կողմից լիազորված` ֆինանսական բնագավառում պետական կարգավորում իրականացնող պետական մարմինը (այսուհետ սույն հոդվածում՝ լիազորված մարմին) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում իր սահմանած կարգով տրամադրում է պաշտոնական պարզաբանումներ, եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ:

2. Լիազորված մարմինը պաշտոնական պարզաբանումը տրամադրում է դիմումն ստանալուն հաջորդող ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում: Պաշտոնական պարզաբանումը կարող է երկարաձգվել ևս 15 աշխատանքային օրով` այդ մասին իրազեկելով պաշտոնական պարզաբանում պահանջող անձին:

3. Պաշտոնական պարզաբանումները հրապարակվում են լիազորված մարմնի և հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքերում: Եթե պաշտոնական պարզաբանում ստանալու համար ներկայացված դիմումը վերաբերում է իրավական ակտին կամ դրա դրույթին, որի համար լիազորված մարմինը նախկինում տվել է պաշտոնական պարզաբանում, ապա նոր պաշտոնական պարզաբանում չի տրվում, և դիմումի հիման վրա լիազորված մարմինը կամ հարկային մարմինը իրականացնում է հարկ վճարողի անհատական իրազեկման գործընթաց` հղում կատարելով այն տեղեկագրին կամ պաշտոնական ինտերնետային կայքին, որտեղ հրապարակված է նախկինում տրված պաշտոնական պարզաբանումը:»:

 

Հոդված 50. Օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին մասը «հարցադիմումի հիման վրա» բառերից հետո լրացնել «Կառավարության լիազորած` ֆինանսական բնագավառում պետական կարգավորում իրականացնող պետական մարմնի սահմանած շրջանակներում» բառերով:

 

Հոդված 51. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 313.1-ին հոդվածով.

 

«Հոդված 313.1. Էլեկտրոնային եղանակով հարկային պարտավորությունների կատարումը

 

1. Հարկային մարմինն իր համապատասխան տեխնիկածրագրային համակարգում հարկ վճարողին հնարավորություն է ընձեռում (առցանց) նախաձեռնելու էլեկտրոնային հաղորդագրության ուղարկումն սպասարկող բանկին՝ հարկային պարտավորությունների վճարման կատարումն ապահովելու նպատակով՝ ըստ իր անձնական քարտի տվյալների: Սույն մասում նշված էլեկտրոնային հաղորդագրությունը հարկային մարմինն սպասարկող բանկին է ուղարկում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հատուկ կապուղու միջոցով: Ընդ որում, սույն մասով սահմանված եղանակով կարող է կատարվել բացառապես համապատասխան հարկ վճարողի հարկային պարտավորությունների վճարումը:

2. Սույն հոդվածով սահմանված էլեկտրոնային հաղորդագրությունն ուղարկվում է հարկ վճարողի բանկին այնպիսի տեխնիկական միջոցների կամ կառուցակարգերի կիրառմամբ, որոնք ապահովում են էլեկտրոնային հաղորդագրություն ներկայացնելը բանկ՝ բացառապես հարկ վճարողի (բանկի հաճախորդի) նախաձեռնությամբ (կողմից), և որոնք ապահովում են էլեկտրոնային հաղորդագրությամբ նշված հարկ վճարողի նույնականացումը:

3. Սույն հոդվածով սահմանված էլեկտրոնային հաղորդագրությունների ձևը, դրանում ներառվող տեղեկատվության կազմը, էլեկտրոնային հաղորդագրությունների ձևավորման, լրացման և մշակման կարգը, ինչպես նաև դրանց փոխանցման համար տրամադրվող տեխնիկածրագրային համակարգի օգտագործման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտով՝ համաձայնեցնելով հարկային մարմնի հետ:

4. Սույն հոդվածով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով և բովանդակությամբ բանկ ներկայացված էլեկտրոնային հաղորդագրությունը հիմք է բանկի կողմից հաճախորդի (հարկ վճարողի) հարկային պարտավորությունների վճարումը կատարելու համար, եթե այլ բան նախատեսված չէ հաճախորդի (հարկ վճարողի) և սպասարկող բանկի միջև կնքված համապատասխան պայմանագրով:»:

 

Հոդված 52. Օրենսգրքի 320-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Ստուգման ակտով (ուսումնասիրության արձանագրությամբ) առաջադրված գումարների նկատմամբ դրանց անբողոքարկելի դառնալու երկամսյա և վճարման 10-օրյա ժամկետների համար տույժեր չեն հաշվարկվում:»:

 

Հոդված 53. Օրենսգրքի 321-րդ հոդվածի վերնագրում «գանգատարկման» բառը փոխարինել «բողոքարկման» բառով:

 

Հոդված 54. Օրենսգրքի 322-րդ հոդվածի 3-րդ մասը «վերակազմակերպելու» բառից հետո լրացնել «(բացառությամբ վերակազմավորելու)» բառերով, իսկ «Վերակազմակերպվող» բառից հետո՝ «(բացառությամբ վերակազմավորվող)» բառերով:

 

Հոդված 55. Օրենսգրքի 325-րդ հոդվածի 6-րդ մասը «վնասի հատուցման գումարները» բառերից հետո լրացնել «, իսկ հարկերի մարումները կատարելիս առաջնահերթորեն մարվում են նույն օրը ներկայացված հարկային հաշվարկներով ձևավորված այն հարկերի գծով պարտավորությունները, որոնց կատարման՝ Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետն ավելի շուտ է լրանում» բառերով:

 

Հոդված 56. Օրենսգրքի 337-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) պետության օրինական շահերին վնաս հասցնելու կամ դրա վտանգի, այդ թվում` հարկի գումար, հարկման բազա թաքցնելու կամ դրանք պակաս ցույց տալու կամ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջները խախտելու մասին պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց գրավոր տեղեկության հիման վրա վարչապետից ստացվել է գրավոր հանձնարարական.»:

 

Հոդված 57. Օրենսգրքի 346-րդ հոդվածը «պահպանման վայրերում ապրանքների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի)» բառերով:

 

Հոդված 58. Օրենսգրքի 348-րդ հոդվածի 10-րդ մասում «ներկայացած՝» բառը փոխարինել «կողմից ներկայացված՝» բառերով:

 

Հոդված 59. Օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասում «(այդ թվում՝ համակարգչային ծրագրերի վերծանման նպատակով` համակարգչային տեխնիկա)» բառերը փոխարինել «(նյութական կրիչով տվյալ հարկային ստուգմանն առնչվող տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի կրկնօրինակ)» բառերով:

 

Հոդված 60. Oրենսգրքի 354-րդ հոդվածի 1-ին մասը «տեսագրում» բառից հետո լրացնել «՝ այդ մասին նախապես գրավոր ծանուցելով հարկ վճարողին» բառերով:

 

Հոդված 61. Օրենսգրքի 379-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Հսկիչ-դրամարկղային մեքենաների իրացման առավելագույն գները սահմանում է հարկային մարմնի ղեկավարը:»:

 

Հոդված 62. Օրենսգրքի 386-րդ հոդվածի 1-ին մասը «գործարքների դիմաց» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքում» բառերով:

 

Հոդված 63. Օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի՝ ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին վերաբերող տողից հանել «ոչ» բառը:

 

Հոդված 64. Օրենսգրքի 390-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում՝

ա. աղյուսակի ԱՏԳ ԱԱ 0209 ծածկագրին դասվող ապրանքախմբի անվանման մեջ «առանձնացված» բառից հետո լրացնել «խոզի ճարպ և» բառերով,

բ. աղյուսակից հանել ԱՏԳ ԱԱ 2501 00 91 ծածկագրին վերաբերող տողը.

2) 2-րդ մասից հանել «կամ սպառվում» բառերը և նույն մասը «փոփոխելու» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. ԱՏԳ ԱԱ 0405, 0901, 0902, 0903 00 000, 1806 և 2101 ծածկագրերին դասվող` մինչև 100 գրամ (ներառյալ) կամ 100 գրամից առավելագույնը 10 տոկոս շեղումով պարունակություն ունեցող՝ տարայավորված (փաթեթավորված) ապրանքները ենթակա չեն դրոշմապիտակներով դրոշմավորման:»:

 

Հոդված 65. Օրենսգրքի 393-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողները (այդ թվում՝ Օրենսգրքի 391-րդ հոդվածի 6-րդ մասում նշված հարկ վճարողները) ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները ստանում են հարկային մարմնից:».

2) 5-րդ մասում՝

ա. 2-րդ կետից հանել «կամ մաքսային» բառերը,

բ. 3-րդ կետի «հինգ» բառը փոխարինել «20» բառով, իսկ «300 հազար» բառերը՝ «մեկ միլիոն 200 հազար» բառերով.

3) 9-րդ մասի «Հարկային տեսչությունները յուրաքանչյուր արտադրողի, իսկ մաքսատները՝ յուրաքանչյուր ներմուծողի» բառերը փոխարինել «Հարկային մարմինը յուրաքանչյուր արտադրողի և ներմուծողի» բառերով:

 

Հոդված 66. Օրենսգրքի 394-րդ հոդվածում՝

1) 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող` բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված կամ ժառանգության իրավունքով պետությանն անցած ապրանքների դրոշմավորումն իրականացնում է օրենքով սահմանված՝ հրապարակային սակարկությունների կազմակերպիչը:».

2) 8-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում նշված՝ ԱՏԳ ԱԱ 0207, 0209, 0210, 0406, 1601, 1602, 1603, 1604 և 1605 ծածկագրերին դասվող ապրանքատեսակների՝ էլեկտրոնային եղանակով գրանցված քաշի և օտարման պահին փաստացի քաշի միջև առկա դրական տարբերությունը չի համարվում ապրանքների դրոշմավորման կանոնների խախտում, եթե այդ տարբերությունը չի գերազանցում էլեկտրոնային եղանակով գրանցված քաշի 10 տոկոսը:»:

 

Հոդված 67. Օրենսգրքի 396-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի երկրորդ պարբերությունից և 4-6-րդ մասերից հանել «կամ մաքսային» բառերը.

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն մասում նշված դիմումի ձևը և լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը:».

3) 3-րդ մասից հանել «, իսկ «ներմուծված» մակագրությամբ նշումով ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները` մաքսային» բառերը:

 

Հոդված 68. Օրենսգրքի 398-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասը «դեպքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ ստուգման կամ այլ վարչական ակտերով հարկային պարտավորություններ առաջադրված լինելու դեպքերի,» բառերով, իսկ «հարուցվում է» բառերից հետո լրացնել «չվճարված հարկային պարտավորությունների գանձման» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ մասերով.

«6. Հարկային մարմնի իրականացրած հարկային հսկողության արդյունքներով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով հարկային պարտավորություններ առաջադրված լինելու դեպքում նշված ստուգման կամ այլ վարչական ակտերը դառնում են անբողոքարկելի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, և դրանցով արձանագրված հարկային պարտավորությունները հարկ վճարողի կողմից ենթակա են կատարման նշված ակտերն անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում:

Հարկային մարմնի իրականացրած հարկային հսկողության արդյունքներով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով արձանագրված հարկային պարտավորությունները սույն մասով սահմանված ժամկետում չվճարվելու դեպքում նշված ստուգման կամ այլ վարչական ակտերը կատարվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

7. Սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերին համապատասխան՝ գանձման (վճարման) ենթակա պարտավորությունները ենթակա են կատարման մինչև կատարման օրը՝ Օրենսգրքով կամ օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերի և տուգանքների հետ միասին:»:

 

Հոդված 69. Օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասում «հարկային մարմնի» բառերը փոխարինել «Կառավարության կողմից լիազորված` ֆինանսական բնագավառում պետական կարգավորում իրականացնող պետական մարմնի» բառերով:

 

Հոդված 70. Օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «հարկման օբյեկտի գծով» բառերը:

 

Հոդված 71. Օրենսգրքի 407-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետը «անձի» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն ունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության» բառերով:

 

Հոդված 72. Օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար Օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստը հարկային մարմնի կողմից իրականացվող համալիր կամ թեմատիկ հարկային ստուգումների ընթացքում՝ Կառավարության սահմանած կարգով, իսկ ապօրինի գործունեություն իրականացնողների մոտ` օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում Կառավարության սահմանած կարգով արձանագրվելու դեպքում գործատուից (այդ թվում` ապօրինի գործունեություն իրականացնողներից կամ սահմանված կարգով հաշվառված և արտոնագիր ստացած` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից) գանձվում է տուգանք` յուրաքանչյուր չձևակերպված վարձու աշխատողի համար 250.000 դրամի չափով:»:

 

Հոդված 73. Օրենսգրքի 416-րդ հոդվածում՝

1) 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի «հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով, եթե այդ գործունեությունը Օրենսգրքի 276-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կամ 5-րդ կետի համաձայն, չի համարվում արտոնագրային հարկով հարկման օբյեկտ» բառերը փոխարինել «հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով» բառերով.

2) 4-րդ, 5-րդ և 7-րդ մասերից հանել «Օրենսգրքի 276-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կամ 5-րդ կետի համաձայն, արտոնագրային հարկով հարկման օբյեկտ չհամարվող» բառերը:

 

Հոդված 74. Օրենսգրքի 422-րդ հոդվածի 1-ին մասում «համապատասխան հարկային կամ մաքսային մարմինների» բառերը փոխարինել «հարկային մարմնի» բառերով:

 

Հոդված 75. Օրենսգրքի 423-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասի «համապատասխան հարկային կամ մաքսային մարմինների» բառերը փոխարինել «հարկային մարմնի» բառերով.

2) 1-ին և 2-րդ մասերի «հարկային կամ մաքսային մարմինների կատարած ծախսերը» բառերը փոխարինել «հարկային մարմնի կատարած ծախսերը» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի կիրառության իմաստով, հնարավոր չէ որոշել դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տպագրության համար հարկային մարմնի կատարած ծախսերը, այդ ծախսերը հաշվարկվում են՝ հիմք ընդունելով ծախսերի հաշվարկման պահին գործող՝ Կառավարության որոշմամբ դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների համար սահմանված գները:»:

 

Հոդված 76. Օրենսգրքի 431-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ներկայացվում է» բառերը փոխարինել «ուղարկվում է» բառերով.

2) 11-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Սույն հոդվածով սահմանված գույքի արգելանքի դեպքում առկա հարկային պարտավորության ոչ պակաս, քան 20 տոկոսը մարելու և Օրենսգրքով սահմանված համապատասխան հիմքերի առկայության դեպքում հարկային մարմնի ղեկավարը, հարկ վճարողի դիմումի համաձայն, հարկային պարտավորությունների ապահովման՝ գույքի արգելանքի միջոցը փոխարինում է հարկային պարտավորությունների ապահովման այլ միջոցներով, որի տևողությունը կարող է սահմանվել մինչև ինն ամիս ժամկետով: Գույքի արգելանքի միջոցն Օրենսգրքով սահմանված կարգով հարկային պարտավորությունների ապահովման այլ միջոցներով փոխարինելու վերաբերյալ հանձնարարագրի ձևը սահմանում է հարկային մարմնի ղեկավարը: Հանձնարարագիրը հրապարակվում է երկու օրինակից, որի մեկ օրինակը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է հարկ վճարողին:»:

 

Հոդված 77. Օրենսգրքի 432-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 3-րդ կետը «վերաբերյալ» բառից հետո լրացնել «և արգելանքը փոխարինվել է հարկային պարտավորության ապահովման այլ միջոցով» բառերով.

2) 2-րդ մասը «հանձնարարագիրը հրապարակվելուց» բառերից հետո լրացնել «և արգելանքը հարկային պարտավորության ապահովման այլ միջոցով փոխարինվելուց» բառերով և նույն մասի երկրորդ նախադասությունում «համապատասխան հանձնարարագիրը» բառերից հետո լրացնել «և արգելանքը հարկային պարտավորության ապահովման այլ միջոցով փոխարինելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը» բառերով.

3) 3-րդ մասի 3-րդ կետը «համապատասխան հանձնարարագիր» բառերից հետո լրացնել «և արգելանքը փոխարինվել է հարկային պարտավորության ապահովման այլ միջոցով» բառերով:

 

Հոդված 78. Օրենսգրքի 433-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «չափով» բառից հետո լրացնել «, որի մասին առևտրային բանկերը տեղեկատվություն (այդ թվում՝ տվյալ բանկում վարվող՝ հարկ վճարողին պատկանող բանկային հաշիվներում առկա պարտավորության չափով արգելանքի տակ դրված գումարի վերաբերյալ) են ներկայացնում հարկային մարմին» բառերով.

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Այն դեպքում, երբ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա արգելանք դնելու արդյունքում արգելանք է դրվում հարկ վճարողի մեկից ավելի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա, և արգելանքի տակ դրված ընդհանուր գումարը գերազանցում է հարկային պարտավորության չափը, կամ բանկային հաշիվներից որևէ մեկին առկա դրամական միջոցներով ապահովվում է հարկային պարտավորության չափը, ապա հարկային մարմինն առևտրային բանկերից ստացված տեղեկատվության հիման վրա կատարում է բանկային հաշիվներում արգելադրված գումարների հաշվարկ, որի արդյունքում հանձնարարություն է ուղարկում արգելանք դնելու մասին նույն որոշմամբ հարկ վճարողի պարտավորությունից ավելի գումարի չափով արգելանք կիրառած առևտրային բանկին (բանկերին)՝ հանելու կամ նվազեցնելու հարկային պարտավորության գումարից ավելի արգելադրված գումարի չափով արգելանքները: Նշված հանձնարարությունն ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, առևտրային բանկը (բանկերը) պարտավոր են հանել կամ նվազեցնել արգելանքը և համապատասխան տեղեկատվություն ներկայացնել հարկային մարմին:».

3) 5-րդ և 6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 79. Օրենսգրքի 434-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Դրամարկղում հարկ վճարողի ունեցած կանխիկ դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշումը չի տարածվում պետական և համայնքային բյուջեներ կատարվող վճարումների վրա, և հարկ վճարողն իրավունք ունի դրամարկղում առկա դրամական միջոցներից պետական և համայնքի բյուջեներ վճարումներ կատարելու:»:

 

Հոդված 80. Օրենսգրքի 435-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հարկ վճարողի բանկային հաշիվների և դրամարկղի բացակայության կամ հարկային պարտավորությունները մարելու համար դրանցում առկա դրամական միջոցների անբավարար լինելու դեպքում հարկային մարմնի պաշտոնատար անձն ընդունում է որոշում հարկ վճարողի այլ գույքի վրա արգելանք դնելու մասին:».

2) 2-րդ մասից հանել «` որի վերաբերյալ համապատասխան նշում է կատարվում գույքի վրա արգելանք դնելու մասին արձանագրությունում» բառերը.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Արգելանք դնելու մասին որոշումն այլ գույքը հաշվառող համապատասխան պետական լիազոր մարմինների կողմից կատարվելուց հետո, եթե հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում իրեն սեփականության իրավունքով պատկանող այլ գույքի շուկայական արժեքի վերաբերյալ որակավորում ստացած անձանց տված տեղեկանք և գույքը գրավի առարկա չհանդիսանալու վերաբերյալ իրավասու մարմնի տված համապատասխան փաստաթուղթ, ապա հարկային մարմինը ձեռնարկում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված միջոցառումներ և ընդունում է որոշում հարկային պարտավորության չափից ավելի արժեքով արգելադրված գույքի և նախորդ հերթի գույքի վրա դրված արգելանքը հանելու և միայն այն գույքի նկատմամբ արգելանք թողնելու վերաբերյալ, որն ամբողջությամբ ապահովում է հարկային պարտավորությունը:»:

 

Հոդված 81. Օրենսգրքի 437-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասից հանել «գրավադրված գույքի վրա բռնագանձման տարածման,» բառերը.

2) 4-րդ մասի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերը փոխարինել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հանրապետության օրենքով սահմանված կարգով» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին և 12.2-րդ մասերով.

«12.1. Հարկ վճարողի կողմից պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույցով սահմանված ժամկետում գրավով ապահովված հարկային պարտավորությունների կատարման առաջին իսկ խախտման դեպքում հարկային մարմինը խախտման օրվանից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողին և գրավատուին ներկայացնում է գրավոր պահանջ՝ գրավով ապահովված հարկային պարտավորությունների կատարման համար:

12.2. Հարկ վճարողի կողմից գրավով ապահովված՝ չկատարված հարկային պարտավորությունները ենթակա են կատարման այդպիսի պահանջը հարկային մարմնից ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:».

4) 13-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Հարկ վճարողի կողմից սույն հոդվածի 12.2-րդ մասում նշված ժամկետում իր պարտավորությունների չկատարման կամ մասնակի կատարման դեպքում հարկային մարմնի այդ պահանջը սահմանող փաստաթուղթը համարվում է անբողոքարկելի վարչական ակտ, որից հետո հարկային մարմինը գրավի պայմանագիր կնքած անձի նկատմամբ կարող է կիրառել անբողոքարկելի վարչական ակտերի համար Օրենսգրքով նախատեսված հարկային պարտավորությունների հարկադիր կատարման ընթացակարգերը:»:

 

Հոդված 82. Օրենսգրքի 443-րդ հոդվածի 2-րդ մասում «7 հոգի» բառերը փոխարինել «վեց հոգի» բառերով:

 

Հոդված 83. Օրենսգրքի 444-րդ հոդվածում՝

1) 9-րդ մասի «2019» թիվը փոխարինել «2020» թվով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին մասով.

«11.1 Օրենսգրքի 73-րդ գլուխն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:»:

 

Հոդված 84. Օրենսգրքի 451-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «մասով» բառերը:

 

Հոդված 85. Հայաստանի Հանրապետության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում՝

1) 70-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենսգրքում լրացվող՝ Օրենսգրքի 254-րդ հոդվածի 6-րդ մասի «խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպումը» բառերը փոխարինել «խոհարարական արտադրանքի օտարումը (այդ թվում՝ առաքմամբ) և (կամ) սպառման կազմակերպումը» բառերով, իսկ «անմիջականորեն կապված ծառայությունները» բառերը՝ «անմիջականորեն կապված ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը» բառերով.

2) 71-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող՝ Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի «Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտներ» տողի 2-րդ սյունակի «8» թիվը փոխարինել «6» թվով, իսկ «Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների կողմից խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարումից, ինչպես նաև այլ գործունեությունից ստացվող եկամուտներ» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության դասակարգչի «Հանրային սննդի կազմակերպում» հատվածում չներառվող՝ այլ ակտիվների օտարումից, ինչպես նաև այլ գործունեությունից ստացվող եկամուտներ».

3) 71-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետի «8» թիվը փոխարինել «6» թվով, իսկ «10» թիվը՝ «8» թվով.

4) 71-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ1» ենթակետով.

«դ1. աղյուսակի ութերորդ տողի «8» թիվը փոխարինել «10» թվով,».

5) 71-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Հաշվետու ժամանակաշրջանի համար հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ կապված՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (բացառությամբ հիմնական միջոցներ ձեռք բերելու կամ կառուցելու ծախսերի, հիմնական միջոցների վրա կատարվող կապիտալ և ընթացիկ ծախսերի ու հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների, ինչպես նաև խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում՝ դրանք ձեռք բերելու ծախսերի) հանրագումարի երեք տոկոսը կազմող գումարի չափով: Եթե սույն մասով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի չորս տոկոսից պակաս գումար, ապա ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի չորս տոկոսը: Սույն մասի կիրառության իմաստով՝ ծախսերի մեջ ներառվում են նաև ձեռք բերվող կամ ներմուծվող ապրանքների համար վճարվող մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները:».

6) 71-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հաշվետու ժամանակաշրջանի համար հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ կապված՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (բացառությամբ հիմնական միջոցներ ձեռք բերելու կամ կառուցելու ծախսերի, հիմնական միջոցների վրա կատարվող կապիտալ և ընթացիկ ծախսերի ու հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների, ինչպես նաև խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում՝ դրանք ձեռք բերելու ծախսերի) հանրագումարի հինգ տոկոսը կազմող գումարի չափով: Եթե սույն մասով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի չորս տոկոսից պակաս գումար, ապա ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի չորս տոկոսը: Սույն մասի կիրառության իմաստով՝ ծախսերի մեջ ներառվում են նաև ձեռք բերվող կամ ներմուծվող ապրանքների համար վճարվող մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները:».

7) 71-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հաշվետու ժամանակաշրջանի համար հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ կապված՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (բացառությամբ հիմնական միջոցներ ձեռք բերելու կամ կառուցելու ծախսերի, հիմնական միջոցների վրա կատարվող կապիտալ և ընթացիկ ծախսերի ու հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների, ինչպես նաև խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում՝ դրանք ձեռք բերելու ծախսերի) հանրագումարի վեց տոկոսը կազմող գումարի չափով: Եթե սույն մասով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի չորս տոկոսից պակաս գումար, ապա ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի չորս տոկոսը: Սույն մասի կիրառության իմաստով՝ ծախսերի մեջ ներառվում են նաև ձեռք բերվող կամ ներմուծվող ապրանքների համար վճարվող մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները:».

8) 77-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 77. Օրենսգրքի 274-րդ հոդվածի 2-րդ մասը, 276-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 2-րդ մասի 1-ին կետը և 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերը, 277-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի առաջին տողը, 278-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 3-րդ մասը, 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:».

9) 90-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 90. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 358.1-ին հոդվածով.

 

Հոդված 358.1. Ապրանքների հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքերի կիրառումը

 

1. ԵՏՄ անդամ պետություններից ցամաքային տրանսպորտով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների՝ մինչև նշանակման վայր (բեռնաթափման վայր) տեղաշարժի նկատմամբ հսկողության իրականացման նպատակով Կառավարության սահմանած կարգով և Կառավարության սահմանած հարկ վճարողների շրջանակի համար կիրառվում են ապրանքների հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքեր, որոնք հարկ վճարողներին տրամադրվում են անվճար՝ վերադարձման պայմանով:».

10) 119-րդ հոդվածում՝

ա. 2-րդ մասը «շարունակում են համարվել ավելացված արժեքի հարկ վճարող» բառերից հետո լրացնել «, եթե 2018 թվականի հուլիսի 1-ից շրջանառության հարկ վճարող համարվելու համար մինչև 2018 թվականի օգոստոսի 20-ը ներառյալ հարկային մարմին չեն ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Սույն օրենքի 71-րդ հոդվածի 1-ին կետի «դ1» ենթակետը և 5-րդ կետն ուժի մեջ են մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:»:

 

Հոդված 86. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:

Սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին կետը, 31-34-րդ հոդվածները և 39-րդ հոդվածի 1-ին կետն ուժի մեջ են մտնում 2019 թվականի հունվարի 1-ից: Մինչև 2019 թվականի հունվարի 1-ը Կառավարության հավանությանն արժանացած՝ Օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողի և այդ ծրագրում ընդգրկված Հայաստանի Հանրապետության այլ ռեզիդենտ շահութահարկ վճարողների նկատմամբ Օրենսգրքի 128-րդ հոդվածը և Օրենսգրքի 150-րդ հոդվածի 2-րդ մասը շարունակում են կիրառվել մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Սույն օրենքի 41-րդ հոդվածի գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Սույն օրենքի 85-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, հարկ վճարողները պարտավոր են հարկային մարմին ներկայացնել կամ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում լրացնել այն էլեկտրոնային փոստի հասցեն, որին հարկային մարմնի կողմից իրականացվելու է էլեկտրոնային ծանուցումը: Էլեկտրոնային փոստի հասցեն հարկային մարմին չներկայացնելու կամ էլեկտրոնային կառավարման համակարգում չլրացնելու դեպքում նշված հարկ վճարողներին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը ծանուցվելու են Օրենսգրքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում փաստաթղթերը տեղադրելու միջոցով:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2018 թ. հունիսի 26

Երևան

ՀՕ-338-Ն