Համարը 
ՀՕ-185-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2020.04.14/40(1595) Հոդ.439
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
25.03.2020
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
08.04.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.04.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի մարտի 25-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետի երկրորդ նախադասության «Արտարժույթի փոխանակման կամ դիլերային վաճառքի» բառերը փոխարինել «Արտարժույթի առք ու վաճառքի (արտարժույթի փոխանակման)» բառերով:

 

Հոդված 2 Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետից հանել «, արտարժույթի դիլերային-բրոկերային առք ու վաճառքի» բառերը։

 

Հոդված 3 Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետից հանել «, արտարժույթի դիլերային-բրոկերային առք ու վաճառքի» բառերը։

 

Հոդված 4Օրենսգրքի 381-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերից հանել «կամ արտարժույթի դիլերային-բրոկերային» բառերը։

 

Հոդված 5Օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հանել «կամ արտարժույթի դիլերային-բրոկերային» բառերը։

 

Հոդված 6 Օրենսգրքի 383-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կամ արտարժույթի դիլերային-բրոկերային» բառերը։

 

Հոդված 7 Օրենսգրքի 384-րդ հոդվածի 8-րդ մասից հանել «և արտարժույթի դիլերային-բրոկերային» բառերը։

 

Հոդված 8 Օրենսգրքի 414-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, արտարժույթի դիլերային-բրոկերային առք ու վաճառքի» բառերը։

 

Հոդված 9 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. ապրիլի 8

Երևան

ՀՕ-185-Ն