Համարը 
N 1166-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2020.07.13-2020.07-26 Պաշտոնական հրապարակման օրը 14.07.2020
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
09.07.2020
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
14.07.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.07.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հուլիսի 2020 թվականի N 1166-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ ենթակետով.

«11) բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման կարգը՝ համաձայն N 11 հավելվածի:».

2) որոշումը լրացնել N 11 հավելվածով՝ համաձայն հավելվածի.

3) որոշման N 2 հավելվածի 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 14

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

հուլիսի 9-ի N 1166-Ն որոշման

 

 

«Հավելված N 11

ՀՀ կառավարության 2004 թվականի

մարտի 4-ի N 318-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի մոտ (այսուհետ` բժշկական կազմակերպություններ) պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի (այսուհետ` պետական պատվեր) տեղադրման հետ կապված հարաբերությունները: Սույն կարգի պահանջները չեն տարածվում մրցութային կարգով գնվող առողջապահական ծառայությունների նկատմամբ:

2. Պետական պատվերի տեղադրումը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական կազմակերպության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (այսուհետ՝ նախարարություն) միջև պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագրի կնքմանն ուղղված գործընթաց է:

3. Պետական պատվերի տեղադրումն իրականացվում է սույն կարգին համապատասխան ներկայացվող հայտերի և կից փաստաթղթերի հիման վրա:

4. Պետական պատվեր տեղադրելու մասին հայտերը քննարկվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի (այսուհետ՝ նախարար) անհատական հրամանով ստեղծված պետական պատվեր տեղադրող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից, որում կարող են ընդգրկվել նախարարության աշխատողները:

5. Հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատվում է նախարարի անհատական հրամանով:

 

II. ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

6. Բժշկական կազմակերպություններում պետական պատվերի տեղադրման նախապայմաններն են՝

1) բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակներն իրականացնելու համար նախարարության կողմից տրված լիցենզիայի առկայությունը.

2) պետական պատվերի հայտը ներկայացնելու պահին Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգին միանալու և դրանով ծառայությունների մատուցման բաժանորդային գործող պայմանագրի առկայությունը.

3) նախորդ տարիների ընթացքում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով աշխատանքներ իրականացրած հայտատուի մոտ նախարարության կողմից իրականացված ուսումնասիրությունների, դիտարկումների, մշտադիտարկումների ընթացքում նախարարության և բժշկական կազմակերպության միջև կնքված պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին պայմանագրով նախատեսված դրույթների խախտումների բացակայությունը կամ առկայության դեպքում հայտը ներկայացնելու պահին խախտումների վերացված լինելը.

4) հանձնաժողովի կողմից տվյալ կազմակերպության լիցենզիայով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման հայտում չներառված տեսակների կամ ծառայությունների տեղադրումը՝ բնակչության համար բժշկական օգնության և սպասարկման առանձին տեսակների և ծառայությունների մատչելիությունը և հասանելիությունն ապահովելու նպատակով:

 

III. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

7. Նախարարություն սույն հավելվածի N 1 ձևին համապատասխան հայտ (պարզ հայտ) են ներկայացնում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այն բժշկական կազմակերպությունները, որոնք ընթացիկ (հայտը ներկայացնելու) տարում պետական պատվերի շրջանակներում իրականացնում են միայն բժշկական օգնության և սպասարկման հետևյալ տեսակներից առնվազն մեկը.

1) ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններ.

2) շտապ օգնության ծառայություններ.

3) հիվանդանոցային բժշկական օգնության միայն ընդհանուր թերապևտիկ, ընդհանուր վիրաբուժական, ընդհանուր մանկաբուժական, մանկաբարձական, գինեկոլոգիական և ինֆեկցիոն բժշկական օգնության տեսակը (տեսակները):

8. Սույն հավելվածի N 1 ձևին համապատասխան հայտը (պարզ հայտ) մարզպետարանների, մարզերի տարածքում գտնվող համայնքների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության բժշկական կազմակերպությունների համար ներկայացվում է համապատասխանաբար մարզպետարանի (այդ թվում` տվյալ մարզի տարածքում գործող համայնքների) և Երևանի քաղաքապետարանի կողմից՝ մեկ ընդհանուր փաթեթով:

9. Նախարարություն սույն հավելվածի N 2 ձևին համապատասխան հայտ (բարդ հայտ) են ներկայացնում՝

1) հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող սույն հավելվածի 7-րդ կետով չնախատեսված բժշկական կազմակերպությունները.

2) մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունները.

3) արտահիվանդանոցային հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ իրականացնող բժշկական կազմակերպությունները.

4) ընթացիկ (հայտը ներկայացնելու) տարում պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում չիրականացրած բժշկական կազմակերպությունները:

10. Սույն հավելվածի N 2 ձևին համապատասխան հայտ (բարդ հայտ) ներկայացրած բժշկական կազմակերպությունները հայտին կից ներկայացնում են սույն հավելվածի N 3 ձևում նշված կադրային հագեցվածության մասին տեղեկանք:

11. Հաջորդ տարվա պետական պատվերի հայտերը ներկայացվում են ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից:

12. Ընթացիկ տարվա համար պետական պատվերի տեղադրման հայտերը (այդ թվում` ի լրումն նախկինում ներկայացված հայտերի) քննարկվում են նախարարությունում հայտը մուտքագրվելուց հետո 45-օրյա ժամկետում:

13. Բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիաները, ստորագրված և կնքված հայտերը (pdf ձևաչափերով) և դրանց կից փաստաթղթերը հայտատուի կողմից սկանավորվում և ներկայացվում են էլեկտրոնային փոստով՝ նախարարության պաշտոնական կայքէջում նշված էլեկտրոնային հասցեով: Հայտերը միաժամանակ ներկայացվում են նաև էլեկտրոնային տարբերակով՝ MS Exel ձևաչափով: Հայտին կից գրության մեջ հայտատու կազմակերպության կողմից նշվում են նաև պետական պատվերի հայտի նախապատրաստման և ներկայացման համար պատասխանատու անձի անունը, ազգանունը և կոնտակտային տվյալները:

14. Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի բժշկական կազմակերպությունների հայտերի ուսումնասիրության գործընթացին հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կարող են ներգրավվել նաև Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների ներկայացուցիչներ (համաձայնությամբ), ինչպես նաև հայտատու կազմակերպության տնօրենը կամ վերջինիս կողմից լիազորված այլ անձ:

15. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքում գործող բժշկական կազմակերպությունները նախարարություն են ներկայացնում դիմում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշմամբ սահմանված կարգով նախարարության կողմից հաստատված` սոցիալական փաթեթի շահառուների՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթում ընդգրկված ծառայություններ իրականացնող կազմակերպությունների ցանկում ընդգրկվելու նպատակով:

 

IV. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

16. Նախարարը, հաշվի առնելով հանձնաժողովի ընդունած եզրակացությունները, ընդունում է հետևյալ անհատական հրամաններից մեկը՝

1) բավարարել ներկայացված հայտն ամբողջությամբ.

2) բավարարել ներկայացված հայտը մասնակիորեն: Այս դեպքում նախարարի համապատասխան անհատական հրամանը պետք է դրույթներ ներառի նաև բժշկական օգնության և սպասարկման մերժվող տեսակների և մերժման իրավական հիմքերի մասով.

3) մերժել ներկայացված հայտն ամբողջությամբ՝ նշելով մերժման իրավական հիմքերը:

17. Ներկայացված հայտերի հիման վրա անհատական հրամանները կայացվում են հայտը ներկայացնելու օրվանից 45 օրվա ընթացքում:

18. Հայտատուի կողմից ներկայացված հայտի քննարկման արդյունքներով ընդունված անհատական հրամանի մասին հայտատուն 3 աշխատանքային օրվա ընթացքում իրազեկվում է էլեկտրոնային փոստի միջոցով։

19. Հայտը նախարարի անհատական հրամանով կարող է մերժվել, եթե՝

1) սույն հավելվածի 6-րդ կետում նշված նախապայմաններից որևէ մեկը չի բավարարում.

2) հանձնաժողովի եզրակացությամբ հայտատուի մոտ բացակայում է բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի գծով պետական պատվեր տեղադրելու հիմնավորվածությունը՝ հաշվի առնելով տվյալ տարածաշրջանում այլ կազմակերպություններում պետական պատվերով իրականացվող նմանատիպ ծառայությունների առկայությունը և նշված ծառայության գծով բնակչության շրջանում առկա պահանջարկը:

20. Հաշվի առնելով ներկայացված հայտերի ուսումնասիրության արդյունքներով ընդունված եզրակացությունները՝ հանձնաժողովը հայտն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու դեպքում նախարարի հաստատմանն է ներկայացնում պետական պատվեր տեղադրելու կամ հայտն ամբողջությամբ մերժելու դեպքում պետական պատվերի տեղադրումը մերժելու մասին նախարարի անհատական հրամանի նախագիծ: Հանձնաժողովի եզրակացությունների հետ անհամաձայնության դեպքում նախարարի կողմից եզրակացությունները վերադարձվում են հանձնաժողովին՝ համապատասխան մեկնաբանություններով, կրկնակի քննարկման: Կրկնակի քննարկված եզրակացությունները ներկայացվում են նախարարին սույն հավելվածով սահմանված կարգին համապատասխան:

21. Հաշվի առնելով հանձնաժողովի կողմից ներկայացված եզրակացությունը՝ նախարարն ընդունում է բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի գծով պետական պատվեր տեղադրելու կամ դրա տեղադրումը մերժելու մասին անհատական հրաման, որը հիմք է հանդիսանում նախարարության (ի դեմս նախարարության գլխավոր քարտուղարի) կողմից տվյալ բժշկական կազմակերպության (ի դեմս կազմակերպության տնօրենի) հետ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին պայմանագիր կնքելու համար` Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված համապատասխան ֆինանսական միջոցների առկայության պայմանով:

 

V. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ԿԱՄ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

22. Հանձնաժողովի կողմից կայացված եզրակացությունը սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված նախարարի անհատական հրամանով հաստատված աշխատակարգով կարող է վերանայվել`

1) նախարարի գրավոր հանձնարարականի կամ hանձնաժողովի նախագահի գրավոր առաջարկության հիման վրա, եթե՝

ա. ընթացիկ տարվա ընթացքում ստուգումներ իրականացնող պետական մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերել են սույն հավելվածով սահմանված` պետական պատվերի տեղադրումը մերժելու համար հիմք հանդիսացող փաստեր և դրանք ներկայացվել են նախարարություն,

բ. նախարարության կողմից որպես պայմանագրի կողմ իրականացրած ուսումնասիրությունների, դիտարկումների, մշտադիտարկումների արդյունքում հայտնաբերել են սույն կարգով սահմանված՝ պետական պատվերի տեղադրումը մերժելու համար հիմք հանդիսացող փաստեր.

2) հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի կողմից նախարարին կամ hանձնաժողովի նախագահին hանձնաժողովի կողմից կայացված եզրակացության վերանայման գրավոր պահանջի հիման վրա, որի համար կարող է հիմք հանդիսանալ հասարակական կազմակերպությունների, քաղաքացիների, իրավապահ մարմինների կողմից ստացված տեղեկատվությունը:

23. Ներկայացված հայտերի ուսումնասիրության արդյունքներով պետական պատվեր տեղադրելու կամ պետական պատվերի տեղադրումը մերժելու մասին նախարարի անհատական հրամանները կարող են բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով և ժամկետներում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Ձև N 1

 

ՀԱՅՏ

 

20--- թվականի

 

Հայտատուի կողմից պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման տեսակների տեղադրման (պարզ ընթացակարգով)

 

մարզ

 ՄԱՐԶԸ

 

Կազմակերպության անվանումը

 

Բժշկական օգնության և սպասարկման տեսակներ

ընթացիկ տարվա

հայտատուի կողմից ներկայացված

Հանձնաժողովի եզրակացությունը

18 և բարձր տարիքի

մինչև 18 տարեկան

18 և բարձր տարիքի

մինչև 18 տարեկան

18 և բարձր տարիքի (այո/ոչ)

մինչև 18 տարեկան (այո/ոչ)

1. Առաջնային բժշկական օգնություն՝

           

1) բժշկական ընդհանուր պրակտիկա

           

2) մանկաբուժական ընդհանուր պրակտիկա

           

3) մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր պրակտիկա

           

4) ընտանեկան բժշկություն

           

2. Մասնագիտացված բժշկական օգնություն`

           

1) ներքին բժշկական (ընդհանուր թերապևտիկ)

           

2) մանկաբուժական

           

3) մանկաբարձական

           

4) գինեկոլոգիական

           

5) ընդհանուր վիրաբուժական

           

6) շտապ և անհետաձգելի բժշկական օգնության

           

3. Նեղ մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում`

           

1) վարակիչ հիվանդությունների

           

 

Գլխավոր քարտուղար (անունը, ազգանունը) -----------------

 

Կամ

 

Հայտատու կազմակերպության տնօրեն (կազմակերպության կողմից ներկայացվելու դեպքում ) ------------

 

Հայտը ներկայացնելու օրը,ամիսը, տարեթիվը -------- --------- ---------------

 

Ձև N 2

 

ՀԱՅՏ

 

20--- թվականի

 

Հայտատուի կողմից պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման տեսակների տեղադրման (բարդ ընթացակարգով)

 

Բժշկական կազմակերպություն (կոդը և անվանումը)

 

Մարզը

   

Բժշկական օգնության և սպասարկման տեսակներ և ծառայություններ

ընթացիկ տարվա

հայտատուի կողմից ներկայացվող

հանձնաժողովի առաջարկ

Հանձնաժողովի եզրակացությունը հայտը բավարարելու կամ մերժելու մասին

18 և բարձր տարիքի

մինչև 18 տարե-կան

18 և բարձր տարի-քի

մինչև 18 տարեկան

18 և բարձր տարիքի

մինչև 18 տարե-կան

18 և բարձր տարիքի (այո/ոչ)

մինչև 18 տարեկան (այո/ոչ)

1. Առաջնային բժշկական օգնություն՝

               

1) բժշկական ընդհանուր պրակտիկա

               

2) մանկաբուժական ընդհանուր պրակտիկա

               

3) մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր պրակտիկա

               

4) ընտանեկան բժշկություն

               

2. Մասնագիտացված բժշկական օգնություն`

               

1) ներքին բժշկական (ընդհանուր թերապևտիկ)

               

2) մանկաբուժական

               

3) մանկաբարձական

               

4) գինեկոլոգիական

               

5) ընդհանուր վիրաբուժական

               

7) վերակենդանացման

               

8) նյարդաբանական

               

9) հոգեբուժական

               

10) շտապ և անհետաձգելի բժշկական օգնության

               

 Սանիտարական ավիացիայի կանչ օդային ճանապարհով՝

               

11) մաշկաբանական

               

12) վեներաբանական

               

13) ախտաբանաանատոմիական

               

14) դատաբժշկական փորձաքննություն

               

15) դատահոգեբուժական փորձաքննություն

               

16) ինտերվենցիոն առիթմոլոգիական

               

17) հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություն (բացվածքով)

               

3. Նեղ մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում`

               

1) ուռուցքաբանական`

               

ա. քիմիոթերապիա,

               

բ. ճառագայթային թերապիա` արտաքին, ներքին,

               

գ. վիրաբուժական

               

2) ալերգոլոգիական

               

3) թոքաբանական

               

4) սրտաբանական

               

5) ինտերվենցիոն սրտաբանական

               

6) աղեստամոքսաբանական

               

7) երիկամաբանական

               

8) ռևմատոլոգիական

               

9) արյունաբանական

               

10) ներզատաբանական

               

11) տուբերկուլոզային

               

12) վարակիչ հիվանդությունների

               

13) նեոնատոլոգիական

               

14) նյարդավիրաբուժական

               

15) քիթ-կոկորդ-ականջաբանական

               

16) ակնաբանական

               

17) կրծքային վիրաբուժական

               

18) սրտային վիրաբուժական

               

19) անոթային վիրաբուժական

               

20) որովայնային վիրաբուժական

               

21) ուրոլոգիական

               

22) պրոկտոլոգիական

               

23) վնասվածքաբանական

               

24) օրթոպեդիական

               

25) պլաստիկ վերակառուցողական և էսթետիկ վիրաբուժական

               

26) մանկական վիրաբուժական

               

27) միկրովիրաբուժական

               

28) դիմածնոտային վիրաբուժական

               

29) նորածնային վիրաբուժական

               

30) անոթանեյրովիրաբուժական

               

31) ներզատավիրաբուժական

               

32) այրվածքաբանական

               

33) թունաբանական

               

34) թմրաբանական

               

35) բժշկական գենետիկական

               

36) սպորտային բժշկական

               

37) թերապևտիկ ստոմատոլոգիական

               

38) վիրաբուժական ստոմատոլոգիական

               

39) օրթոպեդիկ ստոմատոլոգիական

               

40) օրթոդոնտիկ ստոմատոլոգիական

               

41) հեմոդիալիզային

               

42) պալիատիվ

               

 

Հայտատու բժշկական կազմակերպության գլխավոր տնօրեն (անունը, ազգանունը)

_______________________________________________________________________

 

Հայտը ներկայացնելու օրը,ամիսը, տարեթիվը -------- -------

 

Ձև N 3

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ

 

Կազմակերպության անվանումը

Մասնագետներ

 

Փաստացի

ընթացիկ տարվա 6 ամիս

նախորդ տարի

ֆիզիկական անձանց թիվը

միջին ամսական աշխատավարձը (հազ. դրամ)

ֆիզիկական անձանց թիվը

միջին ամսական աշխատավարձ (հազ. դրամ)

Հիվանդանոցային ծառայություններ, որից`

       

Բժիշկ

       

Բուժքույր

       

Կրտսեր բուժաշխատողներ

       

Այլ անձնակազմ

       

Արտահիվանդանոցային ծառայություններ, որից`

       

Բժիշկ

       

Բուժքույր

       

Կրտսեր բուժաշխատողներ

       

Այլ անձնակազմ

       

Վարչատնտեսական անձնակազմ

       

Մասնագիտությունների անվանումը

 

Բժիշկ-մասնագետների հաստիքների քանակը՝ ըստ մասնագիտու-թյունների

Հաստիքները զբաղեցնող բժիշկ-մասնագետների (ֆիզիկական անձանց) թիվը

Վերջին հինգ տարվա կտրվածքով վերապատրաստում անցած մասնագետների թիվը

Վերջին հինգ տարվա կտրվածքով վերապատրաստում չանցած մասնագետների տոկոսային հարաբերությունը

 1. Բժիշկներ (հիվանդանոցային)

       

Սրտաբան

       

Թոքաբան

       

Գաստրոէնտերոլոգ

       

Ներզատաբան

       

Նեֆրոլոգ

       

Ընդհանուր և անոթային նյարդաբան

       

Ուրոլոգ

       

Կրծքային վիրաբույժ

       

Նեյրովիրաբույժ

       

Քիթ-կոկորդ-ականջ

       

Դիմածնոտային վիրաբույժ

       

Վիրաբույժ

       

Անոթային վիրաբույժ

       

Պրոկտոլոգ

       

Վնասվածքաբան

       

Ռեանիմատոլոգ-անեսթեզոլոգիական

       

Հեմոդիալիզի մասնագետ

       

Պաթանատոմ

       

Հեմատոլոգ

       

Բժիշկ լաբորանտ

       

Ֆիզիոթերապևտ

       

Բժիշկ ճառագայթային ախտորոշման

       

Ռադիոլոգ սոնոգրաֆիստ

       

Էնդոսկոպիստ

       

Մանկաբարձ-գինեկոլոգ

       

Նեոնատոլոգ

       

Մանկաբույժ

       

Մանկական նյարդաբան

       

Հոգեբույժ

       

Բժիշկ ֆունկցիոնալ ախտորոշման

       

Պլաստիկ վիրաբույժ

       

Ակնաբույժ

       

Մանկական հոգեբան

       

Ռեֆլեքսոթերապևտ

       

Ռենտգենոլոգ

       

Համաճարակաբան

       

Բժիշկ վիճակագիր

       

Բժշկական գործի կազմակերպիչ

       

Ինտերվեցիոն սրտաբան

       

 2. Միջին բուժանձնակազմ (հիվանդանոցային)

       

Սրտաբանական բաժանմունքի բուժքույրեր

       

Ընդհանուր թերապիայի բաժանմունքի բուժքույրեր

       

Նեֆրոլոգիական բաժանմունքի բուժքույրեր

       

Հեմոդիալիզի բաժանմունքի բուժքույրեր

       

Ընդհանուր և անոթային նեվրոլոգիական բաժանմունքի բուժքույրեր

       

Կրծքային վիրաբուժական բաժանմունքի բուժքույր

       

Ընդհանուր վիրաբուժական բաժանմունքի…

       

Վնասվածքաբանական բաժանմունքի …

       

Ուրոլոգիական բաժանմունքի …

       

Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժ...

       

ՇՕ և վերակենդանացման բաժ-ի …

       

Նեյրովիրաբուժական բաժ-ի …

       

Սրտային վիր. և էնդովասկուլյար ախտ.բաժ-ի…

       

Ակնաբուժական բաժ-ի …

       

Ընդհանուր մանկաբուժական բաժ-ի …

       

Մանկական նյարդաբանական բաժ-ի …

       

Մանկաբարձական բաժ-ի…

       

Գինեկոլոգիական բաժ-ի…

       

Նորածնային բաժ-ի …

       

Հղիների պաթոլոգիայի բաժ-ի …

       

Կանաց-կոնսուլտացիայի …

       

Ռենտգեն, ԿՏ և ՄՌՏ բաժ-ի …

       

Անեսթեզոլոգիական բաժ-ի …

       

Լաբորատոր բաժ-ի…

       

Ախտորոշման բաժ-ի …

       

Ֆիզիոթերապիայի և վերականգ. Բժշկ.բաժ-ի …

       

Արյան փոխներարկման բաժ-ի…

       

Պաթոլոգո-անատոմիական բաժ-ի …

       

Վիրահատական բաժ-ի …

       

Ախտ.բաժ-ի ավագ բուժքույր

       

Դեղագործներ

       

Պլաստիկ և էսթետիկ վիրաբույժ. Բաժ

       

 1. Բժիշկներ (պոլիկլինիկական)

       

Տեղամասային թերապևտ

       

Տեղամասային մանկաբույժ

       

Վիրաբույժ

       

Մանկական վիրաբույժ

       

Մաշկավեներոլոգ

       

Մանկական մաշկաբան

       

Նյարդաբան

       

Մանկական նյարդաբան

       

Քիթ-կոկորդ-ականջաբանական

       

Մանկական քիթ-կոկորդ-ականջաբանական

       

Ակնաբույժ

       

Մանկական ակնաբույժ

       

Ներզատաբան

       

Ուռոլոգ

       

Գինեկոլոգ

       

Մանկական գինեկոլոգ

       

Ուռուցքաբան

       

Սրտաբան

       

Թերապևտ ստոմատոլոգ

       

Վիրաբույժ ստոմատոլոգ

       

Ֆտիզիատոր

       

Իմունոլոգ

       

Բժիշկ լաբորանտ

       

Սոնոգրաֆիստ

       

Ռենտգենոլոգ

       

Ֆիզիոթերապևտ

       

 2. Միջին բուժանձնակազմ (պոլիկլինիկական)

       

Տեղամասային բուժքույր

       

Տեղամասային մանկական

       

Վիրաբուժական կաբինետի

       

Քիթ-կոկորդ-ականջ.կաբինետի

       

Ակնաբուժական կաբինետի

       

Ներզատաբանական կաբինետի

       

Ոռուցքաբանական կաբինետի

       

Ռևմատոլոգիական կաբինետի

       

Ինֆեկցիոն կաբինետի

       

Սրտաբանական կաբինետի

       

Ստոմատոլոգիական կաբինետի

       

Գինեկոլոգիական կաբինետի

       

Ֆթիզիատրիկ ծառայության

       

Ֆունկցիոնալ ախտորոշման

       

Ռենտգեն լաբորանտ

       

Լաբորանտ

       

Ֆիզոթերապևտիկ կաբինետի

       

Ախտահանման կաբինետի

       

Դպրոցական բուժքույր

       

Դեղագործ

       

Ավագ բուժքույր

       

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հուլիսի 2020 թվական: