ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի ապրիլի 12-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 254-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 7-րդ մասի «4-7-րդ կետերում» բառերը փոխարինել «5-7-րդ կետերում» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «5-րդ և 10-րդ կետերում նշված փաստերից որևէ մեկը» բառերը փոխարինել «10-րդ կետում նշված փաստը» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենսգրքի 325-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «, Օրենսգրքի 416-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված՝ հարկ վճարողի գործունեության կասեցման փոխարեն հաշվարկված տուգանքի» բառերը:
Հոդված 7. Օրենսգրքի 351-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում՝
1) «գ» ենթակետը «հսկիչ դրամարկղային մեքենաներով» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաներով» բառերով.
2) «դ» ենթակետը «հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն» բառերից հետո լրացնել «և էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն» բառերով:
Հոդված 8. Օրենսգրքի 379-րդ հոդվածի 2.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9. Օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետը «կոդը,» բառից հետո լրացնել «իսկ հանրային սննդի ծառայությունների մատուցման դեպքում՝ նաև փաստացի մատուցվող ծառայության շրջանակներում տրամադրվող ճաշացուցակը (կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի և գնովի այլ ապրանքների անվանումները),» բառերով:
Հոդված 10. Օրենսգրքի 384-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 11. Օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետի «200 հազար դրամից» բառերը փոխարինել «500 հազար դրամից» բառերով.
2) 2-րդ կետի՝
ա. «ա» ենթակետի «500 հազար դրամից» բառերը փոխարինել «երկու միլիոն դրամից» բառերով,
բ. «բ» ենթակետի «մեկ միլիոն դրամից» բառերը փոխարինել «10 միլիոն դրամից» բառերով:
Հոդված 12. Օրենսգրքի 416-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 416. |
Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության և (կամ) հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելը |
1. Օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով դրամական հաշվարկներ իրականացնելու պահին և վայրում կամ շրջիկ առևտրի կետում հարկային մարմնում այդ վայրի հասցեով կամ շրջիկ առևտրի կետի համար գրանցված՝ տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենայի բացակայության կամ հարկային մարմնում այդ վայրի հասցեով կամ շրջիկ առևտրի կետի համար տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենա գրանցված չլինելու համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է 500 հազար դրամի չափով:
2. Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների (բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասում նշված դեպքի) խախտման համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է 200 հազար դրամի և տվյալ հարկ վճարողի բոլոր հսկիչ դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 0.5 տոկոսի գումարի հանրագումարի չափով, բայց ոչ ավելի, քան 10 միլիոն դրամը:
3. Սույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով նշված նախորդ եռամսյակը որոշվում է որպես Օրենսգրքի 345-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված արձանագրության կազմման ամսաթիվը ներառող եռամսյակին նախորդող եռամսյակ:
4. Հսկիչ դրամարկղային մեքենայի ծրագիրն արտաքին (առևտրային) ծրագրերին ինտեգրած լինելու դեպքում կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից այդ ծրագրերի և (կամ) հսկիչ դրամարկղային մեքենայի ծրագրի միջամտության արդյունքում հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնում տպագրված ապրանքի, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության անվանման, ապրանքային դիրքի, աշխատանքի կամ ծառայության կոդի, քանակի և (կամ) ծավալի կամ արժեքի վերաբերյալ տեղեկատվությունից տարբերվող տեղեկատվություն հարկային մարմին ուղարկելու համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է հինգ միլիոն դրամի և տվյալ հարկ վճարողի բոլոր հսկիչ դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության մեկ տոկոսի գումարի հանրագումարի չափով:
5. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի դրույթներից՝ դրամական հաշվարկներ իրականացնելու պահին և վայրում հարկային մարմնում այդ վայրի հասցեով գրանցված, սակայն Կառավարության սահմանած՝ հսկիչ դրամարկղային մեքենային ներկայացվող տեխնիկական պահանջները չբավարարող հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության հայտնաբերման առաջին դեպքում կիրառվում է նախազգուշացում:»:
Հոդված 13. Օրենսգրքի 417-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 14. Օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, բացառությամբ Օրենսգրքի 416-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված տուգանքի, որը վճարվում է նույն մասով սահմանված ժամկետում» բառերը:
Հոդված 15.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը ենթակա չէ կասեցման, եթե Օրենսգրքի 384-րդ հոդվածով սահմանված կարգով կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ դեռևս չի կասեցվել:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Օրենսգրքի 384-րդ հոդվածով սահմանված կարգով գործունեությունը կասեցված կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության կասեցումը դադարում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:
4. Սույն օրենքի 11-րդ և 12-րդ հոդվածների դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարված խախտումների վրա, իսկ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կատարված խախտումների վրա տարածվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող դրույթները։
5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա՝ Օրենսգրքի 416-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված՝ հարկ վճարողի գործունեության կասեցման փոխարեն հաշվարկված տուգանքի հարկային պարտավորությունները մարվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող՝ Օրենսգրքի 325-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. մայիսի 2
Երևան ՀՕ-103-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2022 թվական: