Համարը 
ՀՕ-132-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2004.12.18/68.1  Հոդ. 1384.4
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
14.12.2004
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
18.12.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
19.12.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին

 

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (11 ապրիլի 2003 թվականի, ՀՕ-532) 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով.

«գ) Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետ.»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակից «կրտսեր լեյտենանտ» բառերը հանել:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 6-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը հանել:

 

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակից «Կրտսեր» բառը հանել:

 

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակից «կրտսեր լեյտենանտ,» բառերը հանել:

 

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «և կրտսեր», ինչպես նաև «(բացառությամբ ենթասպաներով համալրվող պաշտոնների)» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 61-րդ մասով.

«61. Պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի և ոստիկանության լիազոր մարմինների ծառայողներ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից այլ պետական մարմիններում պաշտոնի նշանակված ազգային անվտանգության մարմինների նախկին ծառայողներ), որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները:»:

 

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) օրենքով սահմանված կարգով երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում, եթե`»:

 

ՀՈԴՎԱԾ 11. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կրտսեր լեյտենանտի կոչում ստացած ազգային անվտանգության մարմինների ծառայողներին սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, շնորհվում է լեյտենանտի կոչում, իսկ նրանց հերթական կոչում շնորհելը, ինչպես նաև ծառայության մեջ առաջխաղացումը կատարվում են օրենքով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. դեկտեմբերի 18
Երևան
ՀՕ-132-Ն