Համարը 
ՀՕ-131-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.04.17-2023.04.30 Պաշտոնական հրապարակման օրը 28.04.2023
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
13.04.2023
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.04.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.05.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մայիսի 1-ից և կիրառվում է 2023 թվականի մայիսի 1-ից հետո կատարվող՝ ԱՏԳ ԱԱ 7108 12 000 9 ծածկագրին դասվող թանկարժեք մետաղների օտարման գործարքներին վերագրվող՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարված ձեռքբերումների մասով առաջացած՝ ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարների մասով:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի ապրիլի 13-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

26) թանկարժեք մետաղների (բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված արտադրանքի (իրերի), այդ թվում՝ ոսկերչական և այլ իրերի), ինչպես նաև թանկարժեք մետաղներից պատրաստված՝ ԱՏԳ ԱԱ 7106, 7108, 7109 00 000 0, 7110, 7113, 7115 ծածկագրերին դասվող ոսկերչական նշանակության կիսապատրաստուկների օտարումը.»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «64-րդ հոդվածի 2-րդ մասի 19-րդ և 31-րդ կետերով սահմանված դեպքերի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 26-րդ կետով սահմանված՝ ԱՏԳ ԱԱ 7108 խմբի ԱՏԳ ԱԱ 7108 12 000 9 ծածկագրին դասվող թանկարժեք մետաղների օտարման գործարքների» բառերով:

 

Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մայիսի 1-ից և կիրառվում է 2023 թվականի մայիսի 1-ից հետո կատարվող՝ ԱՏԳ ԱԱ 7108 12 000 9 ծածկագրին դասվող թանկարժեք մետաղների օտարման գործարքներին վերագրվող՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարված ձեռքբերումների մասով առաջացած՝ ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարների մասով:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. ապրիլի 28

Երևան

ՀՕ-131-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 ապրիլի 2023 թվական: