ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հունիսի 26-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի՝
ա. առաջին նախադասության «11-րդ և 21-րդ» բառերը փոխարինել «3-րդ, 10-րդ, 14-րդ և 15-րդ» բառերով,
բ. երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սույն մասի աղյուսակի 1-ին, 2-րդ, 3-րդ, 10-րդ, 14-րդ և 15-րդ տողերով նախատեսված ծածկագրերին դասվող ապրանքների մասով իրականացվող գործարքների և գործառնությունների հարկման բազայի նկատմամբ ակցիզային հարկը հաշվարկվում է սույն մասով սահմանված դրույքաչափերով.»,
գ. աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հ/Հ |
Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԱՏԳ ԱԱ-ի |
Ապրանքախմբի անվանումը |
Հարկման
բազայի
չափման
միավորը |
Ակցիզային հարկի դրույքաչափերը (դրամ) |
2024 թվականի հունվարի 1-ից |
2025 թվականի հունվարի 1-ից |
2026 թվականի հունվարի 1-ից |
1. |
2207 |
էթիլային սպիրտ |
1 լիտր (100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) |
6300 |
6900 |
7600 |
2. |
2208 (բացառությամբ 2208 90 330 0 2208 90 380 0 2208 90 480 0 2208 20 2208 30 2208 40) |
սպիրտային խմիչքներ |
1 լիտր |
3800 |
4200 |
4600 |
3. |
2208 90 330 0 2208 90 380 0 2208 90 480 0 |
պտուղներից և (կամ) հատապտուղներից պատրաստված օղի |
1 լիտր |
3800 |
4200 |
4600 |
4. |
2208 20 |
կոնյակ, բրենդի և այլ սպիրտային թուրմեր |
1 լիտր (100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) |
ա. 1-ից մինչև 3 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 3300
բ. 4-ից մինչև 5 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 3800
գ. 6-ից մինչև 10 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 6500
դ. 11-ից մինչև 15 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 9300
ե. 16-ից մինչև 19 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 15300
զ. 20 և ավելի տարի հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 24000 |
5. |
2208 30 2208 40 |
վիսկի, ռոմ և այլ սպիրտային թուրմեր |
1 լիտր |
8000 |
6. |
2203 00 |
գարեջուր |
1 լիտր |
150 |
7. |
2204 |
խաղողի գինի |
1 լիտր |
165 |
8. |
2205 |
վերմուտ և խաղողի այլ գինիներ |
1 լիտր |
1100 |
9. |
2206 00 |
խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք), պտղային, հատապտղային, մրգային և այլ գինիներ |
1 լիտր |
165 |
10. |
2402 (բացառությամբ 2402 10 000 01 2402 90 000 01 2402 10 000 02 2402 90 000 02) |
ծխախոտի արտադրանք |
1000 հատ |
16100 |
17700 |
19500 |
11. |
2402 10 000 01 2402 90 000 01 |
սիգար |
1000 հատ |
660000 |
12. |
2402 10 000 02 2402 90 000 02 |
սիգարելա |
1000 հատ |
18000 |
13. |
2403 |
ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ |
1 կգ |
1640 |
14. |
2404 11 000 9 |
ծխախոտի արտադրանք |
1000 հատ |
3400 |
3750 |
4150 |
15. |
2404 12 000 0 2404 19 000 |
ծխախոտի արտադրանք |
1 միլիլիտր |
65 |
80 |
100 |
16. |
2710 19 710 0 - 2710 19 980 0 3403 19 100 0 3403 19 900 0 3403 99 000 0 |
քսայուղ |
1 կգ |
550 |
17. |
2710 12 |
բենզին |
1 տոննա |
43600 |
18. |
2710 (բացառությամբ 2710 12 2710 19 710 0 - 2710 19 980 0) |
դիզելային վառելիք |
1 տոննա |
14200 |
19. |
2709 00 |
հում նավթ, նավթամթերքներ |
1 տոննա |
29450 |
20. |
2711 (բացառությամբ 2711 11 000 0 2711 21 000 0) |
նավթային գազեր և գազանման այլ ածխաջրածիններ |
1 տոննա |
1100 |
21. |
2711 21 000 0 |
սեղմված բնական գազ |
1 տոննա |
37100». |
2) 2-րդ մասի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«2024 թվականի հունվարի 1-ից |
2025 թվականի հունվարի 1-ից |
2026 թվականի հունվարի 1-ից |
Ակցիզային հարկի հաշվարկման գործակից |
1.08 |
1.16 |
1.24»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. հունիսի 29
Երևան
ՀՕ-200-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2023 թվական: