Համարը 
ՀՕ-375-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 07.12.2023
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
22.11.2023
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
06.12.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.12.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքի 1-ին հոդվածով, 2-րդ հոդվածի 2-րդ կետով և 3-րդ հոդվածով սահմանվող դրույթների կիրարկումն ապահովող Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի նոյեմբերի 22-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Անհաղթահարելի ուժով` արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված, Կառավարությունը սահմանում է ակտիվի սկզբնական արժեքի որոշման կարգ.»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 19-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը «օրենքներով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքի» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Անհաղթահարելի ուժով` արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված, Կառավարությունը կարող է սահմանել հարկի կամ հարկման բազայի նվազեցում` Կառավարության սահմանած կարգով, չափերով և ժամանակահատվածով:»:

 

Հոդված 3 Օրենսգրքի 55-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին մասով.

«12.1. Անհաղթահարելի ուժով` արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված, Կառավարությունը սահմանում է ծախսերի փաստաթղթավորման այլ կարգ։»:

 

Հոդված 4.

Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածով, 2-րդ հոդվածի 2-րդ կետով և 3-րդ հոդվածով սահմանվող դրույթների կիրարկումն ապահովող Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2023 թ. դեկտեմբերի 6

Երևան

ՀՕ-375-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 դեկտեմբերի 2023 թվական: