Համարը 
ՀՕ-21-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 02.02.2024
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
16.01.2024
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
01.02.2024
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2025
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի հունվարի 16-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 324-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «սնանկության գործի» բառերը փոխարինել «սնանկության վարույթի» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչև սնանկության վարույթի ավարտն ընկած ժամանակահատվածում կանխավճարներ չեն հաշվարկվում, դադարում է պարտապանի՝ հարկերի, տուրքերի կամ այլ վճարների գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար տույժերի և տուգանքների հաշվեգրումը: Ընդ որում, պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչև սնանկության վարույթի ավարտն ընկած ժամանակահատվածում մինչև վճռի ուժի մեջ մտնելը հաշվետու ժամանակաշրջաններին (ժամանակահատվածներին) վերաբերող ստուգումներով (կամ վերստուգումներով) կամ այլ եղանակով (այդ թվում՝ ճշտված հաշվարկներով) այդ ժամանակաշրջանների (ժամանակահատվածների) համար լրացուցիչ առաջացած հարկերի, տուրքերի կամ այլ վճարների գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար տույժերը և տուգանքները հաշվարկվում են մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելու օրը:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-2.3-րդ մասերով.

«2.1. Սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչև սնանկության վարույթի ավարտն ընկած ժամանակահատվածում կասեցվում է պարտապանի՝ մինչև վճռի կայացման օրվա դրությամբ առկա հարկերի, տուրքերի կամ այլ վճարների գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար տույժերի և տուգանքների հաշվեգրումը:

2.2. Սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռը կայացվելուց հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների (ժամանակահատվածների) համար տույժերը և տուգանքները հաշվարկվում են Օրենսգրքով սահմանված կարգով: Ընդ որում, սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչև սնանկության վարույթի ավարտն ընկած ժամանակահատվածում մինչև վճռի ուժի մեջ մտնելը հաշվետու ժամանակաշրջաններին (ժամանակահատվածներին) վերաբերող ստուգումներով (կամ վերստուգումներով) կամ այլ եղանակով այդ ժամանակաշրջանների (ժամանակահատվածների) համար լրացուցիչ հայտնաբերված հարկերի, տուրքերի կամ այլ վճարների գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար տույժերը և տուգանքները հաշվարկվում են մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելու օրը, իսկ վճռի ուժի մեջ մտնելու օրվանից հետո հաշվարկման ենթակա տույժերի և տուգանքների հաշվեգրումը կասեցվում է:

2.3. Սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հաշվետու ժամանակաշրջաններին (ժամանակահատվածներին) վերաբերող ստուգումներով (կամ վերստուգումներով) տույժերը և տուգանքները հաշվարկվում են Օրենսգրքով սահմանված կարգով: Ընդ որում, եթե սնանկության վարույթն ավարտվում է  պարտապանի առողջացմամբ, ապա սույն հոդվածով սահմանված կարգով կասեցված տույժերը, տուգանքները համարվում են դադարած, իսկ եթե սնանկության վարույթն ավարտվում է առողջացման ծրագրի չկատարման հետևանքով, ապա կասեցված տույժերը հաշվեգրվում են պարտապանի անձնական հաշվի քարտում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2024 թ. փետրվարի 1

Երևան

ՀՕ-21-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 փետրվարի 2024 թվական: