Համարը 
ՀՕ-376-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2024.10.28-2024.11.10 Պաշտոնական հրապարակման օրը 08.11.2024
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
24.10.2024
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
07.11.2024
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.11.2024
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: 2025 թվականի հունվարի 1-ից ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը տույժը վճարում է 0.075 տոկոսի չափով, ինչպես նաև այն դեպքում, երբ տույժերի հաշվարկն սկսվել է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-ին հոդվածով.

 

«Հոդված 18.1.

Հարկային վարչարարությանն աջակցման ծրագրերը

 

1. Հարկային վարչարարությանն աջակցելու համար հանրային հսկողության մեխանիզմներ ներդնելու նպատակով Կառավարությունը կարող է սահմանել հարկային վարչարարությանն աջակցման ծրագրեր, դրանց իրականացման կարգը և ժամկետները:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 53-րդ հոդվածի 10.1-ին մասում «10-րդ մասով» բառերը փոխարինել «10-րդ և 11-րդ մասերով» բառերով:

 

Հոդված 3. Oրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասում «0.04» թիվը փոխարինել «0.075» թվով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: 2025 թվականի հունվարի 1-ից ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը տույժը վճարում է 0.075 տոկոսի չափով, ինչպես նաև այն դեպքում, երբ տույժերի հաշվարկն սկսվել է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. նոյեմբերի 7

Երևան

ՀՕ-376-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 նոյեմբերի 2024 թվական: