Համարը 
ՀՕ-13-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2006.01.18/3(458) Հոդ.71
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
16.12.2005
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
10.01.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
19.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը


Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 16-ին


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (28 հուլիսի 1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 195-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` սույն օրենսգրքի 197 հոդվածին համապատասխան:»:

Հոդված 3. Օրենսգրքի 250-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3. Սույն հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերության և 2-րդ կետի կանոնները չեն կիրառվում հարկադիր կատարման ծառայության կողմից գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) նկատմամբ:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հունվարի  10
Երևան
ՀՕ-13-Ն