«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ապրիլի 2006 թվականի N 557-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿՎԱԾ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՍՄԱՆ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ (ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ) ՀԱՄԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի փրկարար ծառայության բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսման կամ Հայաստանի փրկարար ծառայության կողմից այլ ուսումնական հաստատություններ գործուղված և ծառայությունից արձակված փրկարարական ծառայողի կողմից ուսման, վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2006 թ. մայիսի 4 Երևան
|
|
|
Հավելված ՀՀ կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի N 557-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿՎԱԾ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՍՄԱՆ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ (ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ) ՀԱՄԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի փրկարար ծառայության (այսուհետ` ծառայություն) բարձրագույն ուսումնական հաստատությունում, այդ թվում` ծառայության պատվերով Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության համապատասխան ուսումնական հաստատություններում սովորած, վերապատրաստված (որակավորված) կամ ուսումնական փորձաշրջան անցած, փրկարարական ծառայությունից արձակված փրկարարական ծառայողի համար (այսուհետ` սովորող) պետության կատարած ծախսերի փոխհատուցման (այսուհետ` պետության կատարած ծախսերի փոխհատուցում) կարգը:
2. Սովորողը պետության կատարած ծախսերը փոխհատուցում է «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասով նախատեված դեպքերում` ուսման, վերապատրաստման (որակավորման) կամ ուսումնական փորձաշրջանի համար պետության կատարած փաստացի ծախսերի գումարի չափով:
3. Սովորողի և ծառայության միջև կնքվում է պայմանագիր, որում պարտադիր ներառվում են`
ա) «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով նախատեսված այն պայմանները, որոնց դեպքում` պետության կատարած ծախսերը փոխհատուցվում են.
բ) պետության կատարած ծախսերի փոխհատուցման գումարի չափը.
գ) այն հանգամանքը, որ պետության կատարած ծախսերի փոխհատուցումը կատարվելու է փաստացի ուսումնառության կամ վերապատրաստման ժամանակահատվածի համար.
դ) հետուսումնառության պարտադիր ծառայության սահմանված ժամկետները` համաձայն «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով սահմանված պայմանների.
ե) այն պայմանները, որոնց դեպքում պետության կատարած ծախսերը չեն փոխհատուցվում` համաձայն «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով սահմանված պայմանների.
զ) 18 տարին չլրացած անչափահաս սովորողների ծնողների կամ որդեգրողների և հոգաբարձուների պարտականությունները` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1068-րդ հոդվածի.
է) պետության կատարած ծախսերի փոփոխման դեպքում` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով նոր պայմանագիր կնքելը:
4. Հայաստանի փրկարար ծառայությունում ծառայության անցնող այն քաղաքացին, որը պետք է անցնի ուսումնական փորձաշրջան, և Հայաստանի փրկարար ծառայության բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվող դիմորդը փաստաթղթերը ներկայացնելիս գրավոր տեղեկացվում են սույն կարգով նախատեսված ծախսերի փոխհատուցման պայմանների մասին:
5. Ուսման գործուղվող ծառայողի, ուսումնական փորձաշրջան անցնողի հետ պայմանագիրը կնքվում է մինչև համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը, իսկ քննությունները հանձնած և մրցույթով անցած դիմորդների հետ` մինչև Հայաստանի փրկարար ծառայության բարձրագույն ուսումնական հաստատությունում նրանց` որպես սովորող հրամանագրումը:
6. Ուսումնառության ընթացքում ուսման, վերապատրաստման (որակավորման) կամ ուսումնական փորձաշրջանի համար սահմանված ծախսերի փոփոխման դեպքում ուսման կամ վերապատրաստման (որակավորման) գործուղված ծառայողի, Հայաստանի փրկարար ծառայության բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորողի, այդ թվում` այլ ուսումնական հաստատություն գործուղվածի, ուսումնական փորձաշրջան անցնողի և Հայաստանի փրկարար ծառայության միջև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով կնքվում է նոր պայմանագիր:
7. Սույն կարգով նախատեսված դեպքերում` պայմանագրով սահմանված ժամկետում փոխհատուցման գումարը փոխհատուցողի կողմից կանխիկ կամ փոխանցմամբ, Հայաստանի Հանրապետության դրամով վճարվում է Հայաստանի փրկարար ծառայությանը:
8. Ուսումնական հաստատությունից ազատված սովորողը պետության կատարած ծախսերը փոխհատուցում է ուսումնառության փաստացի ժամանակահատվածի համար:
9. Մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով, «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փրկարարական ծառայությունից, ուսումնական հաստատությունից հեռացվելու կամ ազատվելու դեպքում` պետության կատարած ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |